
ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
- Նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն թշնամին

Տարօրինակ զուգադիպությամբ երկու օր հետո Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետը գրեթե համընկնում է մի կողմից փետրվարի 20-ին լրացող Ղարաբաղյան շարժման 20-ամյակի, մյուս կողմից՝ Կոսովոյի անկախության մոտալուտ հռչակումից հետո անխուսափելի դարձող տարածաշրջանի ու ողջ աշխարհի քաղաքական կացության սրման հեռանկարի հետ
Վերջին շրջանում միջազգային թատերաբեմում տեղի ունեցող զարգացումների խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գերտերությունները սկսել են նախապատրաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն ուղղված քայլերի մի երկար շարք, որոնց գործադրման ընթացքում մեծանալու է առանձին, ոչ մեծ երկրների միջեւ ռազմաքաղաքական հակամարտության վերսկսման վտանգը։
Ակնհայտ է, որ Կոսովոյին հետեւելու են մեր հարեւան Վրաստանից փաստացի անջատված ինքնավարությունների կարգավիճակի հստակեցման փորձերը, որոնց հետեւանքով Հայաստանն ընդհանրապես կարող է կտրվել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։ Ռուս-վրացական դիմակայության սրման դեպքում մեր երկրին հարկ կլինի ապավինել միայն սեփական ուժերին։
Մինչդեռ, վերջին օրերին, նույնպես տարօրինակ զուգադիպությամբ, իբր թե իսրայելական հետախուզության հաղորդած տվյալների վրա հիմնվելով, Թուրքիայում ու Ադրբեջանում կրկին վայնասուն են բարձրացրել քրդական ՔԲԿ-ի մարտիկների ԼՂՀ-ին շրջապատող ազատագրված տարածքներում կենտրոնանալու ծանոթ թեմայով։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նպաստավոր պահին «հակաահաբեկչական գործողություն» սկսելուն անհրաժեշտ՝ քարտ-բլանշի փնտրտուք։
Տարածաշրջանում եւ նրա շուրջը ծավալվող միջազգային-քաղաքական բարդ զարգացումների խորապատկերի վրա ուրվագծվում են այն հնարավոր «թույլ կետերը», որոնք առաջիկայում կարող են դառնալ արտաքին եւ միաժամանակ՝ ներքին դիմակայության հնարավոր օջախներ։ Դրանցից մեկը նախագահական ընտրությունների նախօրեին կանգնած Հայաստանն է, որտեղ, ամենեւին էլ ոչ պատահականորեն, երկրի նախկին նախագահի շուրջը խմբված ընդդիմադիր ուժերը խաղարկում են իր էությամբ ու նպատակներով Հակաղարաբաղյան շարժման հասունացման գործընթացը։
Եւ ճակատագրական մի զուգադիպությամբ փետրվարի 20-ին՝ քվեարկության հենց հաջորդ օրը, մեր ժողովուրդը կանգնելու է հիրավի պատմական ընտրության առաջ, որը նրա առջեւ բացելու է ընդամենը երկու հնարավոր ուղի։
Առաջին. նշելով Ղարաբաղյան շարժման 20-ամյակը, հավատարիմ լինել նրա իդեալներին եւ միջազգային-քաղաքական կյանքում նշմարվող վտանգավոր զարգացումների նախօրեին մնալ իբրեւ մեկ ազգ ու երկու պետություն եւ ոչ մի դեպքում չպառակտվել երկու թշնամական ճամբարների։
Երկրորդ. Ղարաբաղյան շարժման 20-ամյակի օրը դարձնել տերպետրոսյանական ճամբարի կողմից նախապատրաստվող Հակաղարաբաղյան շարժման սկիզբ, որը հայրենաբնակ հայությունը կպառակտի երկու հատվածների եւ կդյուրացնի արտաքին թշնամիների գործը։
Այն փաստը, որ երկրորդ սցենարի հավանականությունը միանգամայն իրական ու շոշափելի է, ակնհայտ է դառնում առաջին հերթին նրանով, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, Հակաղարաբաղյան շարժում հրահրելու փորձերի գլխին կանգնած է հենց այն նույն անձը, որը ժամանակին հանդես էր գալիս Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը «ժողովրդավարական» պիտակի տակ քողարկելու եւ խորհրդային կայսրության դեմ հանդես եկող զանազան ուժերին ծառայեցնելու կարգախոսներով։
Հարց է առաջանում. այդ երբվանի՞ց է ազգային-ազատագրական շարժման համոզված հակառակորդ, Հայաստանի նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը դարձել այնքան հայրենասեր, որ ինքն է փորձում Ղարաբաղյան շարժման 20-ամյակը դարձնել մի նոր ազգային-ազատագրական շարժման սկիզբ։
Այդ ո՞ր օտարի լծից է այս անգամ պատրաստվում «ազատագրել» Հայաստանը՝ Ղարաբաղյան շարժման 20-ամյակի օրը։
Եթե Տեր-Պետրոսյանը չի ընդունում գործող իշխանությանը եւ փորձում է պայքարել նրա դեմ, ապա դա դեռ չի նշանակում ազգային-ազատագրական պայքարի կոչ ուղղել մեր հայրենակիցներին։ Նման կարգախոսը վկայում է, որ Տեր-Պետրոսյանը օտար է համարում մեր ժողովրդի արյան գնով ազատագրված հայրենիքի ու այնտեղ բնակվող հայ ժողովրդի մի հատվածը։ Հակառակ պարագայում նա չէր փորձի ներքաղաքական գործընթացները նենգափոխել ազգային-ազատագրական պայքարի մասին զավեշտական ու նաեւ յուրաքանչյուր հայ մարդու համար վիրավորական կարգախոսներով։
Ուրեմն փետրվարի 20-ը ազգային-ազատագրական պայքարի սկիզբ դարձնելու Տեր-Պետրոսյանի մտադրությունը իրականում հենց Ղարաբաղյան շարժման 20-ամյակի օրը Հակաղարաբաղյան շարժում սկսելու կոչ է։ Թե ինչով է հղի նման շարժումը՝ հիանալի գիտենք թեկուզ Ադրբեջանի ոչ վաղ անցյալի պատմության օրինակով, որի հանդեպ մեր հաղթանակը դյուրին դարձավ 1990-ականների սկզբներին այդ երկրում Ժողճակատի ու իշխող Կոմկուսի միջեւ ծավալված պայքարի ու որպես դրա հետեւանք՝ տարբեր շարժումների ալիքները միմյանց բախվելու պատճառով։
Ղարաբաղյան շարժման 20-ամյակի օրը փորձելով դարձնել Հակաղարաբաղյան շարժման սկիզբ՝ Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները մեր ժողովրդին նախապատրաստում են, իրենց խոսքերով, «արտաքին օկուպանտներից» ազատագրելու նպատակին։ Իշխանության հասնելու խնդիրը քողարկող նման «ազգային-ազատագրական» կարգախոսի իրականացումը անխուսափելիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը խորթացնելու է Մայր Հայաստանից եւ պայմաններ է ստեղծելու Ադրբեջանի խաղաղ կամ ռազմական ագրեսիայի ծավալման համար։ Միջազգային-քաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումները ավելի ու ավելի են մեծացնում հենց երկրորդ տարբերակի հավանականությունը։
Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կողմից փետրվարի 20-ը Հակաղարաբաղյան շարժման սկիզբը դարձնելու փորձերն ուղղակի պարտադրում են Հայաստանի նախագահի մյուս թեկնածուներին ու նրանց սատարող քաղաքական ուժերին՝ փետրվարի 20-ին միահամուռ տեր կանգնել Ղարաբաղյան շարժման իդեալներին ու արտաքին լուրջ վտանգների առարկայացման պայմաններում ոչ մի դեպքում թույլ չտալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացում։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
Դավիթ գրել է:- Սարգիս
Դավիթ ջան արդեն կարող եմ վստահ շնորհավորել որ քու ուզածը ,ներկա տվյալներով, արդեն կատարվել է: Եվրոպական երկրներում արդեն մեկը մյուսին կըշնորհավորեին: Ս.Սարգսյանը մոտ 859000 քվե է շահել որը հավասար 52.5 տոկոս: Ցանկանում եմ որ առաջինը լինել որ շնորհավորանքներ հըղեմ քեզ:
Շնորհակալ եմ Սարգիս ջան,Շնորհակալ եմ իմ անծանոթ եվ անուշ ախպեր,շնորհակալ եմ :Ես նույնպես շնորհավորում եմ Քեզ,Արային,ԵՍ-ին,եվ մնացած բոլոր մեր ընկերներին,մեր ամբողջ ազգին,շնորհավորում եմ Ձեզ,Ձեր ցավը տանեմ,Ձեր հոգուն մեռնեմ,իմ պետության արեվին մեռնեմ :- Սարգիս
SkyFlyer գրել է:- Հակոբ
Արա այ թուրքի...
Հակոբ չափը մի անցի ու սովորի հարգել ուրիշների ընտրությունը։ Դու ել հո յանկի չես ինտերնեետի մյուս ծայրից անվայել բաներ ես ասում։ Քեզ ո՞վ էր բան ասել ու սենց խառնվել էիր իրար։- Հակոբ
SkyFlyer գրել է:- Կարեն
էնքան եք կենգուրու...
Նույնն ել քեզ ա վերաբերվում։ Հավաքեք հըլը ձեզ։- Կարեն
SkyFlyer գրել է:- Հակոբ
Սկայչո ջան էդ դու որդեղ էիր, որ տենց վռազ եկար՞: Համ էլ ասեմ ապեր, որ ես հազվագյուտ եմ ստեղ քրֆում, բայց էսօր դրանցը յուղելու օրնա:
Համ էլ էսօր էլ որ չքֆրտենք էգուց նաղդ կարանք դառնանք տերտեր ...
Ես շորերիս մեջ էի ախպերիչ։ Դու հելը ոչինչ, են ռաբին վապշե ա ցնդել։ Ոնց կարդում եմ քֆուր ա գրած, իսկ քֆուրով կուզես աշխարհի ամենախելոք բանը գրի՝ տեսա ջնջելու եմ։ Ասելիքս ել են է, որ արի կլնի մի գրեք ինձ ել վատամարդ մի սարքեք։
Արա հազարներով նամուս աբուռով մարդ ա մտնում հիմա, որ մի լուր իմանա իսկ դուք յաններետ տարած ընգել եք մեյդան։ Օպերատիվ մի բան գիտեք գրեք կարդանք, թե չէ հավայի իրար անպատվել ով ասես կարա անի։ Են ռաբիին ել որ տենաս, ռեզբեքը ձգի իրարից չքանդվի։- Հակոբ
- Հայք գրել է:
- SkyFlyer
Ես շորերիս մեջ էի ախպերիչ։ Դու հելը ոչինչ, են ռաբին վապշե ա ցնդել։ Ոնց կարդում եմ քֆուր ա գրած, իսկ քֆուրով կուզես աշխարհի ամենախելոք բանը գրի՝ տեսա ջնջելու եմ։ Ասելիքս ել են է, որ արի կլնի մի գրեք ինձ ել վատամարդ մի սարքեք։
Արա հազարներով նամուս աբուռով մարդ ա մտնում հիմա, որ մի լուր իմանա իսկ դուք յաններետ տարած ընգել եք մեյդան։ Օպերատիվ մի բան գիտեք գրեք կարդանք, թե չէ հավայի իրար անպատվել ով ասես կարա անի։ Են ռաբիին ել որ տենաս, ռեզբեքը ձգի իրարից չքանդվի։
Սկայ ջան, կոտոշ մոտոշներին ջնջի, կալբաստություն են դուս տալի... - SkyFlyer
ara գրել է:- Սարգիս
Ցնծացե՛ք Հայ Ժողովուրդ Հայաստանում,Արցախում և Սփյուռքում: Աստված ամբողջ Հայ ժողովրդի հետ է թԵ Հայաստանում թե՛ Արցախում և թե՛ սփյուռքում: Փառք Աստծո, Փառք Մեր Հայ Ժողովրդին: Փառք Հայրենիքի պայծառ ու գեղեցիկ ապագային: Լավ կացեք եղբայրներ և քույրեր:
Ապրես եղբայրս: Համաձայն եմ: Կեցցե՛ Հայ Ժողովորդ:- Սարգիս
SkyFlyer գրել է:- ara
Կեցցե՛ Հայ Ժողովուրդ: Կեցցե՛ Հայաստան, Կեցցե՛ Արցախ: Կեցցե՛ Մեր Պետականությանը:
Թշնամուն ոչնչացրեցիք, Կեցցե՛:
Որ այս մի քանի օրը Հայաստանը չավիրեցին, ուրեմն հաստատ «կկեցցե»–ի։- ara
ara գրել է:- SkyFlyer
Որ այս մի քանի օրը Հայաստանը չավիրեցին, ուրեմն հաստատ «կկեցցե»–ի։
Կարծեմ Պետությունը պատրաստ է բոլոր դեպքում կանխի ավերիչների չարագործությունները:- SkyFlyer
ara գրել է:- Սարգիս
Դավիթ ջան արդեն կարող եմ վստահ շնորհավորել որ քու ուզածը ,ներկա տվյալներով, արդեն կատարվել է: Եվրոպական երկրներում արդեն մեկը մյուսին կըշնորհավորեին: Ս.Սարգսյանը մոտ 859000 քվե է շահել որը հավասար 52.5 տոկոս: Ցանկանում եմ որ առաջինը լինել որ շնորհավորանքներ հըղեմ քեզ:
Սարքիս ջան միանում եմ քեզ:
Միացրեք online radio-ն : Արա էս ինչ քեֆա: Շալախո ենք պարում:- Սարգիս
ara գրել է:- Դավիթ
Շնորհակալ եմ Սարգիս ջան,Շնորհակալ եմ իմ անծանոթ եվ անուշ ախպեր,շնորհակալ եմ :Ես նույնպես շնորհավորում եմ Քեզ,Արային,ԵՍ-ին,եվ մնացած բոլոր մեր ընկերներին,մեր ամբողջ ազգին,շնորհավորում եմ Ձեզ,Ձեր ցավը տանեմ,Ձեր հոգուն մեռնեմ,իմ պետության արեվին մեռնեմ :
Բաժակ ենք բարձրացնում Հաղթանակի հասնելու համար: Կեցցե՛ Հայրենիք: Կեցցե՛ Հայ Ժողովոււդ:- Դավիթ
SkyFlyer գրել է:- ara
Բաժակ ենք բարձրացնում Հաղթանակի հասնելու համար: Կեցցե՛ Հայրենիք: Կեցցե՛ Հայ Ժողովոււդ:
Մի տեսղ սուգ է, մի տեղ շալախո ։)- ara
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Չմտածելով որեւէ հիմնավորման մասին
Ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Դրա ընթացքում նախագահի թեկնածուները ընտրողներին սիրաշահելու համար ինչեր ասես, որ չխոստացան։ Առանձին թեկնածուներ ...ՉԵ՞Ն ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ՞ ՍՏՈՒՄ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Նախագահի թեկնածուների մեծ մասն իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ է հատկացրել ազգային արժույթի արժեւորման խնդրին։ Նրանք խոստանում են դադարեցնել դրամի, այսպես ասած, «արհեստական» ուժեղացումը։ Թե ինչպե՞ս, ...ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն 4Հարկային պետական ծառայությունը պաշտոնապես հերքում եւ հերյուրանք է համարում «Հայկական ժամանակ» օրաթերթի 16.02.08 համարում «Մեկնաբանություններն ավելորդ են» վերտառությամբ տպագրված լուրը, որտեղ նշվում է, ...ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ. լրտվ. 9
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում աջակցելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության օրերս հրապարակած հայտարարությունը բնավ զարմանալի չէ։
1998թ. մամուլում հրապարակումներ ...ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԽԱԲՎԵԼ
ՍՈՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Զարմանալի է մեր ժողովուրդը
Հաճախ կարող է համատեղել իրարամերժ երեւույթները: Հարուստ է իր պատմությամբ, մշակույթով, հանճարներով, հերոսական դրվագներով, դժվարություններին դիմակայելու անհողդողդ կամքով ու ...ՇՐՋՎԱԾ ՊԱՏԿԵՐԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 3
Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ մեզանում ավելի ու ավելի է ուժգնանում ներքաղաքական լարվածությունը, թեկնածուներն ու նրանց թիմերը էլ ավելի անհանդուրժող են դառնում, ինչը քաղաքացիական բախումների ...ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 12
Նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն թշնամին
Տարօրինակ զուգադիպությամբ երկու օր հետո Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետը գրեթե համընկնում է մի կողմից փետրվարի 20-ին լրացող ...ԸՆՏՐՈՂԸ ՇԱՏ ՊՐԱԳՄԱՏԻԿ Է ԴԱՐՁԵԼ ԵՎ ՇԱՏ ԻՐԱՏԵՍ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եւ ուզում է տեսնել՝ վաղն իր կյանքը ինչքանո՞վ է փոխվելու
Ավարտվող քարոզարշավի վերաբերյալ իր կարծիքն է ներկայացնում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ
-Նախընտրական քարոզարշավի ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա 9
«Ժառանգութուն» կուսակցության տեղեկատվության կենտրոնի հարգելի գործընկերներ
Շատ արտառոց եմ համարում, ստացած «Հերքում» վերնագրով նամակը, որում դուք ներկայացրել եք Թուրքիայի նախագահին ուղղված հարգելի Ռաֆֆի ...ՍԱՐՍԱՓԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՑՆՈՐՔ
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Բաց նամակ Լ.Տեր-Պետրոսյանին
Հարազատ մնալով ՀՀՇ-ական գործելաոճին՝ նախկին նախագահի համար կարեւորը ոչ թե ազնիվ պայքարն է, այլ ամեն գնով հաղթելը։
Օրինակ, եթե հայհոյում ես «ղարաբաղյան կլան ներկայացնող ...ԱՆՏԱՐԻՔ ՈՒ ԱՆՀՈՒՇԱԿՈՐՈՒՅՍ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» 1Հհշաբլեականության եւ ալիեւների ու աբիեւների ռազմատենչ հայտարարությունների մասին, երբ հակահայկական թատրոնի բեմահարթակում գառնադիմակ ու երախավոր առաքյալների դեֆիլեները (Մատթեոս, 7-15) հերթագայում են գայլակերպ ...ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՍԵՎԵՐԵՍ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Ավգյան ախոռների կարմիր կովերը» պամֆլետների շարքից
Երկու երանի մի տեղ չի լինում, անկախությունը ոչ-երանիներին իշխանական «լարերին» հանեց` յալանչիները դարձան փահլեւաններ, սնապարծները` պանծալիներ, լկտիները` ...ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ 3
Էվոլյուշն ու ռեւոլյուշը
Շարքային գիտաշխատող-համազգային կարկառուն դեմք-առաջին նախագահ-ազգի դավաճան-նախկին նախագահ-խառնակիչ ու սադրիչ-մառազմատիկ-ծաղրածու:
Երկրներ կառավարողների հազարավոր տարիների պատմության ...ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿ՝ ԼՏՊ-Ի ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Ես՝ Արտյոմ Խաչատրյանս, որպես «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման կազմակերպիչներից եւ նախաձեռնողներից մեկը, ծանոթանալով նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի բողոքին՝ ուղղված ...ԴՐՎԱԳՆԵՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Եւ սրանք խոսում են օրինականության մասին
2007թ. նոյեմբերի 27-ին «Հայոց Աշխարհ»-ը, որոշակի փաստեր հրապարակելով, ներկայացրել էր այն ուշագրավ պատմությունը, թե Երեւանի Վարդանանց 5ա հասցեում գտնվող տարածքն ...ՈՎՔԵՐ ԵՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյան 1
ՑՈՒՑԱԿ
դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպությունների
«Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն» հ/կ- 848 դիտորդ
«Ազատ հասարակության ինստիտուտ» հ/կ-1606 դիտորդ
«Ընտրությունը քոնն ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆախագահական ընտրությունների կապակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) կազմակերպել է երիտասարդական դիտորդական առաքելություն՝ ներգրավելով ավելի քան հարյուր երիտասարդ Հայաստանից եւ Եվրախորհրդի ...ԱՆԶԻՋՈՒՄ ՄԵԿՆԱՐԿ
Մեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկած «Մորելիա-Լինարես» շախմատային ավանդական գերմրցաշարում Լեւոն Արոնյանը զիջել է աշխարհի նախկին փոխչեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Ի դեպ, չորս աշխարհամասերի շախմատասերներ ...ՎԻՐԱՎՈՐԵԼԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է
Լեւոն Արոնյանը լուռ արհամարհանքով է վերաբերվում ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հայերի հասցեին արած թշնամական հայտարարություններին։ Հայաստանցի գրոսմայստերը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չեն ...ԱԲՐԱՀԱՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԿՍԵԼ ԱՅԱԼԱՅԻՑ
IBF-ի միջին քաշային չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթողի գոտու 7-րդ պաշտպանությունը կձեռնարկի մարտի 29-ին, Գերմանիայի Կիլ քաղաքում, որտեղ նրա մրցակիցը կլինի ամերիկացի Էլվին Այալան, որը այդ կազմակերպության ...ԱՍՐՅԱՆԸ` ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Հայաստանի գրոսմայստեր Կարեն Ասրյանը, ոչ-ոքի խաղալով Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի երկրորդ փուլում, վաստակել է 1,5 միավոր եւ զբաղեցնում է 9-րդ տեղը 2-րդ փուլից հետո: Գրոսմայստերներ ...ՌՈՆԱԼԴՈՒՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է SMS-Ի ՀԱՄԱՐ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն 8000 ֆունտ ստեռլինգ տուգանք կվճարի մարզման ժամանակ SMS հաղորդագրություններ ուղարկելու համար։ Թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլիստին ...ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ ԹԱՓԱՀԱՐԵԼԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է ԵՎ ԱՆՀԵԹԵԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ փոխնախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Ընտրություններից օրեր առաջ ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը եւ նախագահի ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԵՐ ԼՍԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Պատասխաններին սպասող քաղաքացիներ
Կարծում ենք, ավելորդ չէ քվեարկությունից առաջ եւս մեկ անգամ անհանգստացնել Լ.Տեր-Պետրոսյանին եւ դիմել նրան՝ մեզ, կարծում ենք, նաեւ հայոց աշխարհի բազմահազար ընտրողներին հանգիստ չտվող որոշ հարցերով։
-1998-ին ...ԽԻԶԱԽ ԳՈՂԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, 2008 թվականի փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Միասին պետք է պայքարենք ապագայի համար
Քարոզարշավի նախավերջին օրը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Կոտայքի մարզում էր
Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակը չէր տեղավորել Ս.Սարգսյանի հետ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Այս օրերին Հայաստանում են գտնվում ՌԴ Հարավային օկրուգի (Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի, Վոլգոգրադի մարզեր եւ այլն) հայ գործարար աշխարհի ներկայացուցիչներ, հայ համայնքների ղեկավար գործիչներ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկ տեղեկացրեց ընտրացուցակների կազմման, ճշգրտման համար վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին եւ հրապարակեց նոր տվյալներ
...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ընտրություններն էական ազդեցություն չեն ունենա
Կենտրոնական բանկի կանխատեսումներով, այս տարի եւս Հայաստանում կարձանագրվի բարձր տնտեսական աճ՝ կազմելով առնվազն 11 տոկոս, նախորդ տարվա 13,8 տոկոսի դիմաց։ ...ՈՒՇՔԻ ԵԿԵՔ
Մենք բոլորս էլ ղարաբաղցի ենք Հարգելի խմբագրություն Կարդացի (ինտերնետով) «ԻՆՉՈՒ Է ՀՐԱՀՐՎՈՒՄ ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊՍԻԽՈԶԸ» խմբագրական հոդվածը։ Մարմնովս դող անցավ։ Կներեք, Հայաստանի քաղաքացի չեմ (ոչ իմ մեղքով), ...ԼԵՎՈՆԸ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ Է ՇՈՒՄԵՐՆԵՐԻՆ
ԶԱՎԵՆ ՏՈՆՈՅԱՆ
Այսինքն` չեղած բաներին: Վաղուց է հայտնի, որ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը մեռած երեւույթների մասնագետ է, բայց հայտնի չէր, որ նա գործնական քաղաքականության մեջ էլ «մեռածների» վրա է հույսը դնում:
...ԹՈՂ ԳՆԱՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄՈՏԻԿԻՑ ՍԻՐԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼՏՊ-ին եւ նրա համախոհներին խորհուրդ է տալիս հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ
-Քաղաքական դաշտում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելը չարության մեծ դոզա է առաջացրել. այս կարծիքին է քաղաքական ուժերի մեծամասնությունը։ ...ՀՐԴԵՀ ԴՊՐՈՑՈՒՄ
Երեկ, ժամը 17:02-ին, Հայաստանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել Երեւանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում հրդեհի բռնկման վերաբերյալ:
Ինչպես հայտնեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, ...ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը դատապարտում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ ոմն Արմեն Ղազարյանի կողմից հնչեցված կեղծ հայտարարությունը, թե ՕԵԿ Կենտրոն համայնքի որոշ կուսակցականներ միացել ...ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԼՍԵԼՈՒ ՄԵԾ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի փուլն ավարտվում է, քարոզարշավ, որի ընթացքում հասարակությունը, մարդիկ թեկնածուների հետ առավելաբար հանրային փոխշփումներ ունեցան՝ հրապարակային հանդիպումներ, ...ՄԱՍՈՆ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Նյու Յորքում հրատարակված «U NYYOM SYETE» շաբաթաթերթը տարիներ առաջ, ի թիվս Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների այլ ղեկավարների, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին գրեց մասնավորապես ...«ԼԵԳՈ» ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Երբ կարդում ես նախագահի թեկնածուների եւ ընտրությունների գնացող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, տպավորություն է ստեղծվում, թե դրանք բոլորը գրվում են նույն տեղում։ Դա մի այդպիսի «Լեգո» կոնստրուկտոր ...Ի՞ՆՉ ԵՂԱՎ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Լ.Տեր-Պետրոսյանն այժմ ջանք չի խնայում հասարակությանը համոզելու, թե ինչեր է արել Աղետի գոտու համար ու դեռ ինչեր է անելու, եթե ընտրվի։ 1998թ. «Ինվեստ վնեշտորգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Նորայր Մուրադյանը, ...ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
Մեր օրաթերթի նախորդ համարում հիմնավորեցինք, թե ինչու Հայաստանում անհնար է իրականացնել գունավոր հեղափոխությունը։ Սակայն ակնհայտ է, որ նեոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ կնախընտրեն ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՏՆ ԱՌԱԾՆԵՐԻ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Թատերական հրապարակում երեկ տեղի ունեցավ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը եզրափակող միտինգը։
Ասենք, որ ԼՏՊ-ի շտաբը եզրափակիչ միտինգը հազարավոր մասնակիցներով ապահովելու՝ ...ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆ ԽԱՐՍԽՎԱԾ ԱՅՍՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ չի կարելի։ Իմ վճռականությանը կասկածելու առիթ երբեւէ չեմ տվել։ Երկրի կայունության վրա են խարսխված այսօրվա բոլոր տնտեսական հաջողություններն ու ժողովրդի ...ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏԵՐԸ
Սեփ.լրտվ.ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ երեկ համոզմունք հայտնեց, որ միայն վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ստանձնելով երկրի ղեկավարությունը, կկարողանա կատարել իր բոլոր նախընտրական խոստումները. «Ամբիոններից խոսել ու տարբեր հաճելի խոստումներ ...ՇԱՌԻՑ-ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
Արհեստականորեն շիկացող կրքերի, լարվածության պայմաններում, ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ խուսափել հետընտրական ցնցումներից եւ գունավոր սրացումներից, նկատի ունենալով, որ ԼՏՊ-ի «չարացած ակտիվը» ամեն ինչի պատրաստ ...ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐԸ ԿՈՂՔԻՆ ՉԵՆ
Ըստ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ. «1988-ին Լ.Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթների ժամանակ շատ խելոք մտքեր էր արտահայտում։ Այն ժամանակ մենք գիտեինք, որ «Ղարաբաղ» կոմիտեում մտքի «գեներատորը» Վազգեն Մանուկյանն ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ... ՄԱՀԱԿՆԵՐՈՎ
1Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի Սասունը հայտարարեց, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում իրենց պետք է 15 պինդ տղա։ Այսպիսով, հաստատվում են տեղեկությունները, որ ...ԼԵՎՈՆԻ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՏԱՂԱԾ ԵՆ
Երեկ, ժամը 18։30-ի սահմաններում, Իտալիայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի մոտ, լեւոնականների երթի մասնակիցներից մեկը պոկել է 25-ամյա Կարեն Սավադյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 64 ՏՍ 048 պետհամարանիշի ...ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ
«Իմ հասցեին նրանց հնչեցրած ամենացնցող «մեղադրանքը» այն է, որ ես ղարաբաղցի եմ։ Ես, իհարկե, ղարաբաղցի եմ եւ հպարտանում եմ դրանով։ Բայց ես շատ ավելի հպարտ եմ, որ հայ եմ, որ կարողացել եմ իմ հայրենիքին ծառայել ...ԻՄ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՏՎԵԼ
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց տվեց Հ1, Հ2, «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններին
-Զուտ կազմակերպչական առումով ինչպե՞ս եք գնահատում պատրաստվածությունը ընտրություններին։ Ինչպե՞ս եք ...
ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՊԵԿԻՆԻՆ
COLUMBIA PICTURES-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՍԱԴՈՄԱԶՈԽԻԶՄԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂՆ Է
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

