
ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԽԱԲՎԵԼ
- Զարմանալի է մեր ժողովուրդը

Հաճախ կարող է համատեղել իրարամերժ երեւույթները: Հարուստ է իր պատմությամբ, մշակույթով, հանճարներով, հերոսական դրվագներով, դժվարություններին դիմակայելու անհողդողդ կամքով ու համբերատարությամբ: Սակայն զերծ չէ նաեւ հակադրություններից ու ծայրահեղություններից: Միամիտ է եւ դյուրահավատ, շուտ ոգեւորվող: Հավատում է հաճախ անհավատալիին, իր եւ նույնիսկ ուրիշների ստեղծած պատրանքներին՝ փայփայելով երջանիկ ապագայի հույսը:
Դյուրությամբ հավատում է վերամբարձ գովասանքներին, եթե դրանք անգամ անկեղծ չեն, ամպագոռգոռ խոստումներին, եթե դրանք հնչում են նույնիսկ պատեհապաշտների ու արկածախնդիրների բերանից, երբեմն լրջությամբ չկշռադատելով, թե դրանք ի՞նչ նպատակ են հետապնդում: Այդ պատճառով էլ հաճախ խաբվում է, սխալվում եւ ուշացումով սթափվում՝ կորցնելով թանկարժեք եւ շահավետ պահը:
Այո՛, ազնվությունից ծնված միամտությունն ու դյուրահավատությունը ազգային բնավորության հատկանիշ են դարձել:
Մեզ հատուկ դյուրահավատությամբ առաջինը խաբվեցինք գորբաչովյան վերակառուցումից եւ առաջինն էլ հիասթափվեցինք: Չէ՞ որ մենք սովորություն ունենք միշտ առաջինը լինել՝ թեկուզ ի վնաս մեզ: Հավատացինք տխրահռչակ հհշականների բնապահպանական հիստերիային եւ պահանջեցինք փակել «Նաիրիտը», ԱԷԿ-ը, Կիրովականի քիմկոմբինատը, Ալավերդու պղնձագործարանը որպես սատանայական օջախներ:
Փակեցին: Եւ հանրապետությունը միլիոնների վնաս կրեց՝ երկար ժամանակ ընկնելով ծանր վիճակի մեջ. ոչնչացվեցին շրջակա անտառներն ու այգիները:
Սարսափելին այն չէ, որ մեզ խաբում են, այլ այն, որ մենք հեշտությամբ հավատում ենք:
Հավատացինք մի հարգարժան ակադեմիկոսի ելույթին, որ Հայաստանի նախագահ կարող է լինել միայն Լեւոնը (ի դեպ, հենց նա էլ բոլորից շուտ հիասթափվեց): Եւ ընտրեցինք «ութ լեզու իմացող», «շինիչ» պաճուճանքներով խոսող նախագահ, որը մի «հանճարեղ» խորհուրդ տվեց ժողովրդին՝ «ապրել հարեւաններից պարտք անելով»: Իսկ մի պալատական լրագրող պաշտոնաթերթում գրեց, որ մեր նախագահը երկնածին է, ի վերուստ կոչում ունի արքա լինելու:
Հավատացինք մեկ ուրիշ ակադեմիկոսի ամպագոռգոռ ու սնապարծ հայտարարությանը, թե Հայաստանը կարող է 10 մլն մարդ կերակրել: Իսկ ի՞նչ եղավ, որ 15 տարի անցնելուց հետո էլ չի կարողանում նորմալ կերակրել նույնիսկ Հայաստանում մնացած փոքրաթիվ ժողովրդին: Ոմանք էլ սկսեցին քարոզել «ջերմուկով» եւ ծիրանով հրաշալի ապրելու պայծառ հնարավորությունը: Պարզվեց, որ այդ բոլորը ժողովրդին մոլորեցնող բարբաջանքներ էին:
Հավատացինք նախկին բախտախնդիր վարչապետի շնչահեղձ հորդորներին, որ, հանրապետության արդյունաբերության, գիտության եւ մշակույթի օջախները ծիծաղելի չնչին գներով շտապ սեփականաշնորհելով, առաջընթաց մեծ քայլ կկատարենք ու կինտեգրվենք համաշխարհային էկոնոմիկային: Անթաքույց թալանը դարձավ հարստության վերաբաշխման նոր, բագրատյանական «տնտեսագիտական» մեթոդ: Ծաղկուն հանրապետության մի քանի տասնյակ հզոր արդյունաբերական ձեռնարկությունները ոչնչացան` հարյուր հազարավոր մարդկանց զրկելով աշխատանքից ու ապրուստի միջոցներից, դոլարներ դարձան եւ մտան մի բուռն անհագուրդ ընչամոլների գրպանները, դարձան դղյակներ ու ճոխ առանձնատներ:
Անկախության ալիքների վրա հատակից բարձրացած որոշ ավազակախմբեր, օգտվելով ամենաթողությունից, սադիստական դաժանությամբ ժողովրդին զրկեցին անգամ լույսից՝ զանազան սուտ ու հնարովի պատճառաբանություններով, գրպանները լցնելով սեփական ժողովրդի արյունից քամած դոլարները: Մղձավանջային սահմռկեցուցիչ խավարը պատեց մի ժամանակ լույսերի մեջ ողողված հայոց աշխարհին, որի գլխավերեւում սկսեց թեւածել ոսկրոտ մագիլներով սովը: Ակամայից ուզում ես, Ռ.Ջովանյոլիի հերոսի բառերը վերափոխելով, բացականչել. «Օ՜, ինչ երջանկություն է անկախ լինել մթության մեջ սովից մեռնելու համար»:
Շատերը չդիմացան այդ սարսափելի քարանձավային հեղձուցիչ խավարին: Ավելացավ մահացությունը, պակասեց ծննդաբերությունը: Ժողովուրդն ամուր սեղմվեց աղքատության ճիրաններում: Հայաստանը մուրացիկների քանակով անցավ առաջինների շարքը: Աշխատանքից ազատվեցին լավագույն մասնագետները, ասպարեզը տրվեց միջակություններին, դիլետանտներին, տգետներին, բախտախնդիրներին եւ հափռիչներին: Սկսվեց տնանկ եղած բնակչության զանգվածային արտահոսքը: Մեկուկես միլիոն հայեր դարձան աստանդականներ եւ օտար կամարների տակ, ստորացուցիչ պայմաններում քարշ են տալիս իրենց ողորմելի գոյությունը եւ չեն ուզում վերադառնալ իրենց անկախ հայրենիքը:
Մի՞թե սա էր մեր երազած անկախությունը: Անկախության եւ դեմոկրատիայի փոխարեն ավելացրինք մեր տեսանելի եւ անտեսանելի կապանքները եւ ստացանք մի կատարյալ օխլոկրատիա: Իսկական անկախություն կարող է լինել միայն, երբ յուրաքանչյուր քաղաքացի անկախ է նախ եւ առաջ նյութապես, իր սոցիալական վիճակով, վստահորեն պաշտպանված են նրա իրավունքներն ու կյանքը: Բազում հոգսերի ու կարիքի, բարոյա-սոցիալական ծանր մամլիչի տակ սեղմված մարդը չի կարող անկախ լինել, որքան էլ տարփողեն այդ քաղցրահամ բառը:
Այս ամենի հետեւանքով հիմնովին եղծվեց ժողովրդի հոգեւոր կյանքն ու ապրելակերպը: Հայաստանը դարձավ բազում թելերից կախված չարչիական աղքատ երկիր:
Փոխվեց հանրապետության ղեկավարությունը, ընտրվեցին նոր նախագահ, նոր Ազգային ժողով, որոնք քիչ խոստումներ չտվեցին: Բայց փոփոխություններն աննշան են: Լուրջ դրական տեղաշարժեր դեռ չկան: Չափանիշը ոչ թե արտասահմանյան ավտոմեքենաներն են ու կառուցված դղյակները, այլ ժողովրդի կենսամակարդակն է: Միայն հանկարծահայտ միլիոնատերերը ավելի ուռճացրին իրենց կախարդական քսակները: Հասարակության բեւեռացումը հասել է գագաթնակետին: Իսկ ընդդիմություն կոչվածն էլ փոխանակ լուրջ ու իրական ծրագիր ներկայացնելու եւ պայքարելու դրա կենսագործման համար, փողոցներում անօգուտ պաշտոնակռիվ է տալիս:
Հավատացինք մեր իշխանավորների հանդիսավոր երդումներին, թե իրենց քաղաքականությունը սոցիալական ուղղվածություն կունենա: Ո՞ւր է այդ սոցիալական ուղղվածությունը. էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների բարձրացո՞ւմն է, հեռախոսային խոսակցությունների րոպեավճա՞րը, կենսական ապրանքների գների անզուսպ ա՞ճը, ողորմելի թոշակնե՞րը, գործազրկությունն ու մուրացկանությո՞ւնը:
Կամ` գուցե ա՞յն է, որ պետպաշտոնյաները անընդհատ ավելացնում են իրենց ծախսերը: Ի՞նչ բացատրություն կարելի է տալ այն փաստին, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Ա.Բաղդասարյանը ԱՄՆ կատարած իր մի այցելության ժամանակ ծախսել է 20 միլիոն դրամ: Իսկ հիմա, իշխանատենչության մոլուցքով բռնված, ամպագոռգոռ խոստումներ է տալիս մեր միամիտ ժողովրդին: Ոչ ոք չի հարցնում, թե ինչքա՞ն գումար ես ծախսել վերջին ընտրությունների ժամանակ եւ ո՞րտեղից:
Մի ժամանակ հաճախ էին մեր ականջները սղոցում, թե կառավարությունը կազմված է այսպես կոչված «արհեստավարժներից»: Սակայն ինչո՞ւ չերեւաց նրանց արհեստավարժությունը, գուցե դա արտահայտվում էր նրանց հեդոնիստական հոգեբանությա՞ն մեջ, մանվածապատ ու հավակնոտ ելույթներո՞ւմ կամ ժողովրդից բազմաշերտ պարսպվելու գործո՞ւմ: Միակ բանը, որ անվիճելի է, նրանց զարմանալի մեծամիտ կեցվածքն է, որ հաճախ զարդարվում է նրանց «փայլուն» լեզվամտածողության գոհարներով:
Իրականում նրանցից ոմանց նշանակումը հիշեցնում է հին աշխարհի դեպքերից մեկը. երբ Դիոնիսին մեղադրում են բոլորի կողմից արհամարհված մի մարդու բարձր պաշտոն վստահելու համար, նա պատասխանում է՝ «Ես ցանկանում էի, որ Սիրակուզայում լինի մեկը, որին ավելի շատ անիծեն, քան ինձ»:
Ո՞ր արհեստավարժն է մի տարրական հաշվարկ կատարել, թե թոշակառուն կամ գործազուրկը ինչպե՞ս պետք է վճարի կոմունալ ծախսերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են ստացածը, էլ չենք խոսում պետության կողմից բոլորովին անտեսված նվազագույն զամբյուղի մասին: Մտածո՞ւմ են արդյոք մեր արհեստավարժ այրերը, թե ինչ հրաշքով եւ աճպարարությամբ կարող են ապրել մարդիկ: Պետական այրերը ինքնագոհ հայտարարություններ են անում հանրապետության տնտեսական առաջընթացի մասին, հավանաբար նկատի ունենալով իրենց մերձավորների սեփական դղյակները, հյուրանոցները եւ «մերսեդեսները», որոնց ստվերներում չեն նկատում աղբարկղերում սննդի մնացորդներ փնտրող մուրացկաններին, ողորմելի աշխատավարձով ապրող մտավորականներին, կիսաքաղց թոշակառուներին եւ երեխաներին:
Մեր ղեկավարները շատ են սիրում Միացյալ Նահանգներից օրինակներ բերել, դրա համար էլ արժե նրանց հիշեցնել Ֆ.Ռուզվելտի խոսքերը. «Մեր առաջընթացը ստուգվում է ոչ թե նրանց բարվոքությամբ, որոնք արդեն շատ ունեն, այլ նրանով, թե ընդունա՞կ ենք արդյոք մենք բավարար չափով ապահովել նրանց, որոնք շատ քիչ ունեն»:
Ինչքա՞ն կարելի է ընտրությունից ընտրություն խոստումներով խաբել ու հուսադրել ժողովրդին, չարաշահել նրա դյուրահավատությունն ու համբերատարությունը, հանդես գալ նրա անունից, բայց օրեցօր նրան հրել դեպի անդունդը: Մինչեւ երբ կարող ենք հեշտությամբ սխալվել, ընկնել բախտախնդիրների ակնատը, հետո ուշացումով խելամտել եւ ճաշակել խոր հիասթափության ու խաբկանքի դառը պտուղները՝ կրելով նյութական եւ բարոյական մեծ կորուստներ:
Բավական չէ՞ անընդհատ խաբվենք: Չէ՞ որ նույն տեղում մի քանի անգամ սայթաքելը խելացիության նշան չէ: Ժամանակը չէ՞, վերջապես, հասկանանք, որ միշտ խաբում են նրանց, ովքեր հակված են հեշտությամբ խաբվելու, եւ դառը դասեր քաղենք մեր հին ու նոր պատմությունից, դուրս գանք միամտության լեթարգիայից, վերջ տանք մեր հուլությանը եւ այսուհետեւ թույլ չտանք, որ չարաշահեն մեր պարզամտությունն ու համբերատարությունը: Պահանջենք պետական այրերից, որ եթե համարձակվել են իշխանությունն իրենց ձեռքը վերցնել, ապա դա նրա համար չէ, որ անընդհատ լլկեն անկախություն բառը եւ շաղակրատի իրենց շնորհքը ցուցադրեն, միայն իրենց աթոռի ու գրպանի մասին մտածեն, բոլորովին մոռանալով ժողովրդի հոգսերը: Երիցս խաբված ժողովուրդը կորցրել է հավատը իր ապագայի եւ պետության նկատմամբ, իսկ պետությունը, Հին Հռոմի սենատորներից մեկի խոսքերով ասած, կործանվում է, երբ ժողովուրդը դադարում է նրան հավատալուց:
Ներկայումս բուռն թափով ընթանում է հանրապետության նախագահի նախընտրական մրցավազքը, հեռուստատեսությամբ եւ զանազան հանրահավաքներում լսում ենք բառաժայթքումների ու խոստումների տարափ: Անամոթաբար նորից ասպարեզ են եկել նույնիսկ մղձավանջային ժամանակների «հերոսները», որոնց երեւալն անգամ էկրանին դառն ու մռայլ հիշողություններ է առաջացնում:
Այդքան դառնություններ կուլ տալուց հետո գոնե հիմա խրատվենք, կամքի ուժ ունենանք ու չխաբվենք կեղծ փաղաքշանքներից եւ դատարկ խոստումներից, շուտ չոգեւորվենք եւ ամեն մեկի հետեւից վազենք, չենթարկվենք քամու հոսանքներին, անսանք միայն մեր ողջամտության ձայնին, զգուշանանք «կեղծ մարգարեներից, որոնք գալիս են ոչխարի մորթով, իսկ ներսում գիշատիչ գայլեր են»:
- ՍՈՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Չմտածելով որեւէ հիմնավորման մասին
Ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Դրա ընթացքում նախագահի թեկնածուները ընտրողներին սիրաշահելու համար ինչեր ասես, որ չխոստացան։ Առանձին թեկնածուներ ...ՉԵ՞Ն ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ՞ ՍՏՈՒՄ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Նախագահի թեկնածուների մեծ մասն իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ է հատկացրել ազգային արժույթի արժեւորման խնդրին։ Նրանք խոստանում են դադարեցնել դրամի, այսպես ասած, «արհեստական» ուժեղացումը։ Թե ինչպե՞ս, ...ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն 4Հարկային պետական ծառայությունը պաշտոնապես հերքում եւ հերյուրանք է համարում «Հայկական ժամանակ» օրաթերթի 16.02.08 համարում «Մեկնաբանություններն ավելորդ են» վերտառությամբ տպագրված լուրը, որտեղ նշվում է, ...ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ. լրտվ. 9
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում աջակցելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության օրերս հրապարակած հայտարարությունը բնավ զարմանալի չէ։
1998թ. մամուլում հրապարակումներ ...ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԽԱԲՎԵԼ
ՍՈՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Զարմանալի է մեր ժողովուրդը
Հաճախ կարող է համատեղել իրարամերժ երեւույթները: Հարուստ է իր պատմությամբ, մշակույթով, հանճարներով, հերոսական դրվագներով, դժվարություններին դիմակայելու անհողդողդ կամքով ու ...ՇՐՋՎԱԾ ՊԱՏԿԵՐԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 3
Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ մեզանում ավելի ու ավելի է ուժգնանում ներքաղաքական լարվածությունը, թեկնածուներն ու նրանց թիմերը էլ ավելի անհանդուրժող են դառնում, ինչը քաղաքացիական բախումների ...ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 12
Նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն թշնամին
Տարօրինակ զուգադիպությամբ երկու օր հետո Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետը գրեթե համընկնում է մի կողմից փետրվարի 20-ին լրացող ...ԸՆՏՐՈՂԸ ՇԱՏ ՊՐԱԳՄԱՏԻԿ Է ԴԱՐՁԵԼ ԵՎ ՇԱՏ ԻՐԱՏԵՍ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եւ ուզում է տեսնել՝ վաղն իր կյանքը ինչքանո՞վ է փոխվելու
Ավարտվող քարոզարշավի վերաբերյալ իր կարծիքն է ներկայացնում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ
-Նախընտրական քարոզարշավի ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա 9
«Ժառանգութուն» կուսակցության տեղեկատվության կենտրոնի հարգելի գործընկերներ
Շատ արտառոց եմ համարում, ստացած «Հերքում» վերնագրով նամակը, որում դուք ներկայացրել եք Թուրքիայի նախագահին ուղղված հարգելի Ռաֆֆի ...ՍԱՐՍԱՓԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՑՆՈՐՔ
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Բաց նամակ Լ.Տեր-Պետրոսյանին
Հարազատ մնալով ՀՀՇ-ական գործելաոճին՝ նախկին նախագահի համար կարեւորը ոչ թե ազնիվ պայքարն է, այլ ամեն գնով հաղթելը։
Օրինակ, եթե հայհոյում ես «ղարաբաղյան կլան ներկայացնող ...ԱՆՏԱՐԻՔ ՈՒ ԱՆՀՈՒՇԱԿՈՐՈՒՅՍ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» 1Հհշաբլեականության եւ ալիեւների ու աբիեւների ռազմատենչ հայտարարությունների մասին, երբ հակահայկական թատրոնի բեմահարթակում գառնադիմակ ու երախավոր առաքյալների դեֆիլեները (Մատթեոս, 7-15) հերթագայում են գայլակերպ ...ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՍԵՎԵՐԵՍ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Ավգյան ախոռների կարմիր կովերը» պամֆլետների շարքից
Երկու երանի մի տեղ չի լինում, անկախությունը ոչ-երանիներին իշխանական «լարերին» հանեց` յալանչիները դարձան փահլեւաններ, սնապարծները` պանծալիներ, լկտիները` ...ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ 3
Էվոլյուշն ու ռեւոլյուշը
Շարքային գիտաշխատող-համազգային կարկառուն դեմք-առաջին նախագահ-ազգի դավաճան-նախկին նախագահ-խառնակիչ ու սադրիչ-մառազմատիկ-ծաղրածու:
Երկրներ կառավարողների հազարավոր տարիների պատմության ...ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿ՝ ԼՏՊ-Ի ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Ես՝ Արտյոմ Խաչատրյանս, որպես «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման կազմակերպիչներից եւ նախաձեռնողներից մեկը, ծանոթանալով նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի բողոքին՝ ուղղված ...ԴՐՎԱԳՆԵՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Եւ սրանք խոսում են օրինականության մասին
2007թ. նոյեմբերի 27-ին «Հայոց Աշխարհ»-ը, որոշակի փաստեր հրապարակելով, ներկայացրել էր այն ուշագրավ պատմությունը, թե Երեւանի Վարդանանց 5ա հասցեում գտնվող տարածքն ...ՈՎՔԵՐ ԵՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյան 1
ՑՈՒՑԱԿ
դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպությունների
«Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն» հ/կ- 848 դիտորդ
«Ազատ հասարակության ինստիտուտ» հ/կ-1606 դիտորդ
«Ընտրությունը քոնն ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆախագահական ընտրությունների կապակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) կազմակերպել է երիտասարդական դիտորդական առաքելություն՝ ներգրավելով ավելի քան հարյուր երիտասարդ Հայաստանից եւ Եվրախորհրդի ...ԱՆԶԻՋՈՒՄ ՄԵԿՆԱՐԿ
Մեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկած «Մորելիա-Լինարես» շախմատային ավանդական գերմրցաշարում Լեւոն Արոնյանը զիջել է աշխարհի նախկին փոխչեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Ի դեպ, չորս աշխարհամասերի շախմատասերներ ...ՎԻՐԱՎՈՐԵԼԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է
Լեւոն Արոնյանը լուռ արհամարհանքով է վերաբերվում ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հայերի հասցեին արած թշնամական հայտարարություններին։ Հայաստանցի գրոսմայստերը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չեն ...ԱԲՐԱՀԱՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԿՍԵԼ ԱՅԱԼԱՅԻՑ
IBF-ի միջին քաշային չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթողի գոտու 7-րդ պաշտպանությունը կձեռնարկի մարտի 29-ին, Գերմանիայի Կիլ քաղաքում, որտեղ նրա մրցակիցը կլինի ամերիկացի Էլվին Այալան, որը այդ կազմակերպության ...ԱՍՐՅԱՆԸ` ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Հայաստանի գրոսմայստեր Կարեն Ասրյանը, ոչ-ոքի խաղալով Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի երկրորդ փուլում, վաստակել է 1,5 միավոր եւ զբաղեցնում է 9-րդ տեղը 2-րդ փուլից հետո: Գրոսմայստերներ ...ՌՈՆԱԼԴՈՒՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է SMS-Ի ՀԱՄԱՐ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն 8000 ֆունտ ստեռլինգ տուգանք կվճարի մարզման ժամանակ SMS հաղորդագրություններ ուղարկելու համար։ Թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլիստին ...ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ ԹԱՓԱՀԱՐԵԼԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է ԵՎ ԱՆՀԵԹԵԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ փոխնախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Ընտրություններից օրեր առաջ ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը եւ նախագահի ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԵՐ ԼՍԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Պատասխաններին սպասող քաղաքացիներ
Կարծում ենք, ավելորդ չէ քվեարկությունից առաջ եւս մեկ անգամ անհանգստացնել Լ.Տեր-Պետրոսյանին եւ դիմել նրան՝ մեզ, կարծում ենք, նաեւ հայոց աշխարհի բազմահազար ընտրողներին հանգիստ չտվող որոշ հարցերով։
-1998-ին ...ԽԻԶԱԽ ԳՈՂԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, 2008 թվականի փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Միասին պետք է պայքարենք ապագայի համար
Քարոզարշավի նախավերջին օրը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Կոտայքի մարզում էր
Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակը չէր տեղավորել Ս.Սարգսյանի հետ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Այս օրերին Հայաստանում են գտնվում ՌԴ Հարավային օկրուգի (Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի, Վոլգոգրադի մարզեր եւ այլն) հայ գործարար աշխարհի ներկայացուցիչներ, հայ համայնքների ղեկավար գործիչներ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկ տեղեկացրեց ընտրացուցակների կազմման, ճշգրտման համար վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին եւ հրապարակեց նոր տվյալներ
...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ընտրություններն էական ազդեցություն չեն ունենա
Կենտրոնական բանկի կանխատեսումներով, այս տարի եւս Հայաստանում կարձանագրվի բարձր տնտեսական աճ՝ կազմելով առնվազն 11 տոկոս, նախորդ տարվա 13,8 տոկոսի դիմաց։ ...ՈՒՇՔԻ ԵԿԵՔ
Մենք բոլորս էլ ղարաբաղցի ենք Հարգելի խմբագրություն Կարդացի (ինտերնետով) «ԻՆՉՈՒ Է ՀՐԱՀՐՎՈՒՄ ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊՍԻԽՈԶԸ» խմբագրական հոդվածը։ Մարմնովս դող անցավ։ Կներեք, Հայաստանի քաղաքացի չեմ (ոչ իմ մեղքով), ...ԼԵՎՈՆԸ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ Է ՇՈՒՄԵՐՆԵՐԻՆ
ԶԱՎԵՆ ՏՈՆՈՅԱՆ
Այսինքն` չեղած բաներին: Վաղուց է հայտնի, որ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը մեռած երեւույթների մասնագետ է, բայց հայտնի չէր, որ նա գործնական քաղաքականության մեջ էլ «մեռածների» վրա է հույսը դնում:
...ԹՈՂ ԳՆԱՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄՈՏԻԿԻՑ ՍԻՐԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼՏՊ-ին եւ նրա համախոհներին խորհուրդ է տալիս հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ
-Քաղաքական դաշտում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելը չարության մեծ դոզա է առաջացրել. այս կարծիքին է քաղաքական ուժերի մեծամասնությունը։ ...ՀՐԴԵՀ ԴՊՐՈՑՈՒՄ
Երեկ, ժամը 17:02-ին, Հայաստանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել Երեւանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում հրդեհի բռնկման վերաբերյալ:
Ինչպես հայտնեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, ...ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը դատապարտում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ ոմն Արմեն Ղազարյանի կողմից հնչեցված կեղծ հայտարարությունը, թե ՕԵԿ Կենտրոն համայնքի որոշ կուսակցականներ միացել ...ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԼՍԵԼՈՒ ՄԵԾ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի փուլն ավարտվում է, քարոզարշավ, որի ընթացքում հասարակությունը, մարդիկ թեկնածուների հետ առավելաբար հանրային փոխշփումներ ունեցան՝ հրապարակային հանդիպումներ, ...ՄԱՍՈՆ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Նյու Յորքում հրատարակված «U NYYOM SYETE» շաբաթաթերթը տարիներ առաջ, ի թիվս Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների այլ ղեկավարների, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին գրեց մասնավորապես ...«ԼԵԳՈ» ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Երբ կարդում ես նախագահի թեկնածուների եւ ընտրությունների գնացող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, տպավորություն է ստեղծվում, թե դրանք բոլորը գրվում են նույն տեղում։ Դա մի այդպիսի «Լեգո» կոնստրուկտոր ...Ի՞ՆՉ ԵՂԱՎ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Լ.Տեր-Պետրոսյանն այժմ ջանք չի խնայում հասարակությանը համոզելու, թե ինչեր է արել Աղետի գոտու համար ու դեռ ինչեր է անելու, եթե ընտրվի։ 1998թ. «Ինվեստ վնեշտորգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Նորայր Մուրադյանը, ...ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
Մեր օրաթերթի նախորդ համարում հիմնավորեցինք, թե ինչու Հայաստանում անհնար է իրականացնել գունավոր հեղափոխությունը։ Սակայն ակնհայտ է, որ նեոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ կնախընտրեն ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՏՆ ԱՌԱԾՆԵՐԻ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Թատերական հրապարակում երեկ տեղի ունեցավ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը եզրափակող միտինգը։
Ասենք, որ ԼՏՊ-ի շտաբը եզրափակիչ միտինգը հազարավոր մասնակիցներով ապահովելու՝ ...ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆ ԽԱՐՍԽՎԱԾ ԱՅՍՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ չի կարելի։ Իմ վճռականությանը կասկածելու առիթ երբեւէ չեմ տվել։ Երկրի կայունության վրա են խարսխված այսօրվա բոլոր տնտեսական հաջողություններն ու ժողովրդի ...ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏԵՐԸ
Սեփ.լրտվ.ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ երեկ համոզմունք հայտնեց, որ միայն վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ստանձնելով երկրի ղեկավարությունը, կկարողանա կատարել իր բոլոր նախընտրական խոստումները. «Ամբիոններից խոսել ու տարբեր հաճելի խոստումներ ...ՇԱՌԻՑ-ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
Արհեստականորեն շիկացող կրքերի, լարվածության պայմաններում, ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ խուսափել հետընտրական ցնցումներից եւ գունավոր սրացումներից, նկատի ունենալով, որ ԼՏՊ-ի «չարացած ակտիվը» ամեն ինչի պատրաստ ...ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐԸ ԿՈՂՔԻՆ ՉԵՆ
Ըստ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ. «1988-ին Լ.Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթների ժամանակ շատ խելոք մտքեր էր արտահայտում։ Այն ժամանակ մենք գիտեինք, որ «Ղարաբաղ» կոմիտեում մտքի «գեներատորը» Վազգեն Մանուկյանն ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ... ՄԱՀԱԿՆԵՐՈՎ
1Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի Սասունը հայտարարեց, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում իրենց պետք է 15 պինդ տղա։ Այսպիսով, հաստատվում են տեղեկությունները, որ ...ԼԵՎՈՆԻ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՏԱՂԱԾ ԵՆ
Երեկ, ժամը 18։30-ի սահմաններում, Իտալիայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի մոտ, լեւոնականների երթի մասնակիցներից մեկը պոկել է 25-ամյա Կարեն Սավադյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 64 ՏՍ 048 պետհամարանիշի ...ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ
«Իմ հասցեին նրանց հնչեցրած ամենացնցող «մեղադրանքը» այն է, որ ես ղարաբաղցի եմ։ Ես, իհարկե, ղարաբաղցի եմ եւ հպարտանում եմ դրանով։ Բայց ես շատ ավելի հպարտ եմ, որ հայ եմ, որ կարողացել եմ իմ հայրենիքին ծառայել ...ԻՄ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՏՎԵԼ
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց տվեց Հ1, Հ2, «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններին
-Զուտ կազմակերպչական առումով ինչպե՞ս եք գնահատում պատրաստվածությունը ընտրություններին։ Ինչպե՞ս եք ...
ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ
ԱՎԱՐՏՎԵՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԵՎՐՈՊԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

