
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՏԱՏԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻՑ
- «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էր, որը հրապարակեց բնակչության սոցիալական ակտիվությանը նվիրված իր վերջին՝ 7-րդ հարցման արդյունքները։

Արդյոք հետաքրքրվո՞ւմ եք սոցիալ-քաղաքական իրադարձություններով. այս հարցն ուղղվել է 3140 քաղաքացու, որոնցից 740-ը (23,5 տոկոս) բացասական պատասխան է տվել։
Մնացած 2400 հարցվածների 90 տոկոսը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ընտրություններին, քանի որ դա իր քաղաքացիական պարտքն է համարում, ուզում է մասնակցել իշխանության ձեւավորմանը կամ պարզապես չի ցանկանում, որ իր քվեաթերթիկը ուրիշներն օգտագործեն։ 4 տոկոսի մասնակցությունը կախված է զանազան հանգամանքներից. «Տարբեր պատճառներ են նշում. ասենք, եթե գործատուն թույլ տա աշխատանքի ժամին գնալ ընտրության, կամ եթե հիվանդ չլինեմ, կամ էլ եթե գործուղման մեջ չլինեմ»։
Գիտակցաբար ընտրությանը մասնակցել չցանկացողները կազմում են 6 տոկոս։ Վերջիններս համարում են, որ իրենց ձայնից ոչինչ կախված չէ, չեն հավատում, որ կլինեն ազնիվ ընտրություններ։ «Սոցիալ-քաղաքական իրադարձություններով չհետաքրքրվողները (23,5 տոկոս), գուցե նույն պատճառներն ունեն, բայց կարեւորն այստեղ այն է, որ ակտիվ զանգվածի միայն 6 տոկոսն է, որ չի ցանկանում մասնակցել ընտրություններին»,- պարզաբանեց Ա.Ադիբեկյանը։ Արդյունքում բնակչության ընտրական ակտիվության հետեւյալ պատկերն է ստեղծվում. ընտրությանը կմասնակցի 68 տոկոսը, կախված հանգամանքներից՝ 25 տոկոսը, չի մասնակցի՝ 4,5 տոկոսը, չի հետաքրքրվում՝ 24 տոկոսը։
Սոցիոլոգը ընտրողներին բաժանեց 7 խմբի։ Առաջին խմբում (37 տոկոս) նրանք են, ովքեր գիտեն, թե իրենց ձայնը ում են տալու։ Երկրորդ խմբում (7 տոկոս) այն մարդիկ են, որոնք կարող է իրենց ձայնը տան այս կամ այն թեկնածուին, սակայն կասկածում են, որ կմասնակցեն ընտրություններին եւ վստահ չեն իրենց ընտրության հարցում։ 11 տոկոսը հաստատ գիտի ում է ընտրելու, բայց չի ասում ում է տալու իր ձայնը։ 12 տոկոսը դեռ չի որոշել ում օգտին է քվեարկելու. «Այս 4 խմբերի ձայնը կազմում է 69 տոկոս, եւ սա առավելագույն ակտիվ զանգվածն է, որը կոնկրետ վերաբերմունք ունի ընտրությունների նկատմամբ»։ 5-րդ խմբում մարդիկ իրենց մասնակցությունը պայմանավորում են ինչ-որ հանգամանքներով։ Սրանք 9 տոկոսն են կազմում։ 5 տոկոսը հայտարարել է, որ չի մասնակցի, իսկ 25 տոկոսին ընդհանրապես չեն հետաքրքրում ընտրությունները։
Հարցումը նաեւ պարզել է, թե ընտրողները ապագա նախագահից ինչ սպասելիքներ ունեն։ Եթե ՀՀ նախագահ ընտրվեիք՝ 1-ին եւ 2-րդ հերթին ի՞նչ խնդիրներով կզբաղվեիք հարցին, ամենահաճախակի տրված պատասխանը աշխատատեղերի ստեղծմանն է վերաբերում (66,8 տոկոս)։ Աղքատության կրճատման հարցը կարեւորել է 26,7 տոկոսը. «Այս թիվը ցույց է տալիս, որ մեր հարցման մեջ ընդգրկված են բոլոր սոցիալական խմբերը»։
Կաշառակերության դեմ պայքարել ցանկացողների թիվը ցածր է՝ 12,4 տոկոս։ Այս առնչությամբ սոցիոլոգն ասաց. «Եթե մի թեկնածու ասում է կպայքարեմ կաշառակերության դեմ, նա կաշառակերների մի մեծ դաս իրենից վանում է, իսկ մնացածը, ովքեր կաշառքով գործ են անում, մտածում են թեկնածուն լուրջ մարդ չի։ Այսինքն՝ այս հարցումը հնարավորություն է տալիս պարզել այն սոցիալական խնդիրները, որոնք ընտրողն ինքն է կարեւորում։ Օրինակ, շատ է խոսվում աշխատավարձի բարձրացման մասին, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն հետաքրքրում է պետական ծառայողների որոշ մասին (6,5 տոկոս)։ Սա նշանակում է, որ թեկնածուն աշխատավարձի բարձրացման կոչը հասցեագրում է ընտրողների շատ փոքր հատվածին։
Այլ է գործազրկության կրճատման խնդիրը, բայց պետք է նշվի դրա իրականացման ճանապարհը։ Թեկնածուների ելույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ուղիները չեն նշվում։ Ոսկե ձայներ կհավաքի այն թեկնածուն, որը աշխատատեղերի ստեղծման ճանապարհը ցույց է տալիս»։
Բանախոսը կարծում է, որ փետրվարի 19-ին արդյունքները պայմանավորված կլինեն դեռեւս տատանվող եւ որոշում չընդունած ընտրազանգվածի կողմնորոշմամբ. «Ոչ այնքան ակտիվ զանգվածն է դերակատարում ունենում, որքան տատանվող հատվածը։ Քարոզարշավի իմաստն ու նշանակությունն այն է, որ թեկնածուն կարողանա իր կողմը գրավել չկողմնորոշվածներին եւ դրանով ապահովել իր ձայների մեծամասնությունը»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 9
Քարոզարշավային հանդիպումները վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց Շիրակի մարզում։ Առաջին հանդիպումը Լանջիկ համայնքում էր։ Այնուհետեւ ՀՀԿ նախագահին հյուրընկալեցին Պեմզաշեն ու Ազատան ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Քարոզարշավի ընթացքը ամփոփելու եւ ներքաղաքական իրողությունները նախագահական ընտրությունների համատեքստում գնահատելու նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։ ...ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ տեղեկատվություն ներկայացրեց ընտրական վեճերի եւ այդ կապակցությամբ ստացված դիմումների վերաբերյալ
-Հայաստանի Հանրապետության ...ԵՐԲ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Նշանակում է` աճում են նաեւ եկամուտները
Մինչ նախագահի շատ թեկնածուներ շռայլ խոստումներ են տալիս, փաստ է, որ վերջին տարիներին Հայաստանում բնակչության սոցիալական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Այդ է վկայում ...ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11
Յուրաքանչյուր ընտրություն կարող է բախտորոշ լինել տվյալ ժողովրդի համար: Այսօր մեր հասարակությունը հերթական անգամ կանգնած է կարեւորագույն որոշում կայացնելու պատասխանատվության առջեւ, պահն է սթափ եւ օրինական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՉԻ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրությունները կավարտվեն հենց առաջին փուլում
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ
ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Տեր-Պետրոսյանը հավակնում էր դառնալ ընդդիմության բացարձակ լիդեր։ Հետո ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՄԻԱՎՈՐՎԵՑ ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉՊԱՌԱԿՏՎԵՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Երկու օր հետո ավարտվում է նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը եւ ճիշտ ժամանակն է ամփոփելու քարոզարշավի նախնական արդյունքները։
Անվիճելի է, որ այս անգամ նախագահի թեկնածուների միջեւ ծավալված ...ԿԱՆԱ՛ՅՔ, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
Սույն թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ին, կոչ ենք անում միանալ «Հանուն երկրի Պարկեշտության, Խաղաղության, Կայունության» երթին: Համերաշխության ուղերձներ կհանձնվեն Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ...ՆԱԵՎ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի խաղային երկրորդ օրը հանդիպումների քանակով թեպետ զիջեց նախորդին, սակայն պակաս հագեցած չէր ուշագրավ պահերով։ Երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց մրցաշարի ...«ՄԻԿԱՆ» ԿՄՐՑԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ
Ինչպես հայտնի է, մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում Աշտարակի «Միկան» փետրվարի 21-29-ը մասնակցելու է Աշգաբադում տեղի ունենալիք «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարին։ Ընդ որում՝ ...ՊԻՍՏՈՐԻՈՒՍԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ
Հարավաֆրիկացի հաշմանդամ արագավազորդ Օսկար Պիստորիուսը Լոզանի արբիտրաժային դատարանում բողոքարկել է թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշումը, որը նրան արգելում է հատուկ պրոթեզներով մասնակցել Պեկինի ...ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գրոսմայստեր Արտաշես Մինասյանը հաղթել է Անդրեյ Վոլոկիտինին (Ուկրաինա), իսկ Կարեն Ասրյանը՝ Սերգեյ Իոնովին (Ռուսաստան)` Մոսկվայում մեկնարկած «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի առաջին փուլում: ...ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Հայաստանի թաեքվոնդոիստները զբաղեցրել են 7-րդ թիմային տեղը Իրանի Բենդեր-Աբաս քաղաքում ավարտված «Ֆաջր» միջազգային մրցաշարում: Անհատական մենամարտերում հայ թաեքվոնդոիստները, տանելով 1-2 հաղթանակ, չեն կարողացել ...ԻՆՉՈՒ Է ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՀՆԱՐ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Նրանում, որ ներոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կրելով ընտրություններում, կփորձեն ռեւանշ վերցնել փողոցում, քչերն են կասկածում։
Սակայն փորձելով հիմնավորել մեզանում գունավոր ...ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԸ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ըստ օրացույցի, Հայաստանում ներկայումս ձմեռ է։ Իսկ իրականում՝ գարուն։ Ներքաղաքական հույզերի զարթոնքի սեզոն։
Իսկական զգացմունքները միշտ էլ գալիս են անպատեհ։ Եւ խելքահան անում։ Եւ այնպիսի՜ բերկրանքով լցնում ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի14-ին տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի ...ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԻԳՈՐ ԲՈՅԿՈ, «Մոսկովսկի կոմսոմոլեց»
Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ
Ո՞ւմ կհանձնի պետության ներկայիս ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կառավարման լծակները: Այս հարցի պատասխանը կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես ...ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Նախընտրական այս շրջանում քանիցս անդրադարձել ենք հհշական եւ իրենց անկախ, ազատ հռչակած թերթերի հրապարակած հերյուրանքներին ու զրպարտություններին։ Երբեմն դրանք այնքան շատ են, որ դժվար է կողմնորոշվել՝ հատ-հատ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԵՎ ԽԱԽՏՈՒՄ ՕՐԵՆՔԸ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակից Երեւանի քաղաքապետին փետրվարի 14-ին գրությամբ տեղեկացվել է, որ փետրվարի 17-ին, ժ.12։30-14։30-ը Երեւանում՝ Մատենադարանին հարող տարածքում, ՀՀ ...ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑ՝ ՍԵՎ ԴՂՅԱԿԻ ԴԻՄԱՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ընդդեմ «Լեւոնի վկաների»
«Ընդդեմ քաղաքական աղանդների» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներ եւ մի խումբ քաղաքացիներ արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակում են նստացույցը նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի՝ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՏԱՏԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էր, որը հրապարակեց բնակչության սոցիալական ակտիվությանը նվիրված իր վերջին՝ 7-րդ հարցման արդյունքները։
Արդյոք հետաքրքրվո՞ւմ եք սոցիալ-քաղաքական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Գյումրեցիների հետ երեկվա հանդիպման ընթացքում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ բոլոր ընտրողներին կոչ արեց փետրվարի 19-ին օգտվել իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքից։
Ըստ նրա, իշխանությունը ողջ երկրի համար պատասխանատու ...Ո՞Վ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, Ո՞Վ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
«Տասը տարի առաջ իբր թե իշխանափոխություն տեղի ունեցավ։ Մի ուժ հայտարարեց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը։ Պատերազմի կուսակցություն, որ պետք է պատերազմեր արտաքին ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
«Ժառանգության» գրասենյակում երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության ընդլայնված կազմի եւ համանուն խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորների հանդիպումը նախագահի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
...
ՀՈՒՍՈՎ ԵՄ, ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ
ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ, ԱՅԼԵՎ ՆԵՐՔԱՇՎԱԾ ԵՆ
ՎԵՐԵԼՔ ԱՊՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԳԵՐՆՊԱՏԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՍ ԳՆԱՀԱՏՎԵՑ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

