
ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑ՝ ՍԵՎ ԴՂՅԱԿԻ ԴԻՄԱՑ
- Ընդդեմ «Լեւոնի վկաների»

«Ընդդեմ քաղաքական աղանդների» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներ եւ մի խումբ քաղաքացիներ արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակում են նստացույցը նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի՝ Կորյունի 19ա հասցեում տեղակայված նախընտրական շտաբի մոտ։ Հիշեցնենք, որ այս շարժումը մեկնարկեց փետրվարի 12-ին։
Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման դեմ ընդվզող քաղաքացիների կազմակերպած երկրորդ ակցիան նստացույցն է, որի մասնակիցները, անտեսելով ցուրտ եղանակը, գիշեր-ցերեկ տեղում են։ Նրանք ապրում են երկու վրաններում, որոնց հարակից հատվածում շարված են Լ.Տեր-Պետրոսյանի եւ Վանոյի նկարներով հայտնի ցուցապաստառները՝ «Վտանգավոր է քաղաքակրթության համար», «Վտանգավոր է կյանքի համար» մակագրություններով։
Ի դեպ, ըստ նստացույցի մասնակիցների, ԼՏՊ-ի շտաբի անդամները այս ցուցապաստառներից երկուսը թռցրել-անհետացրել են հենց առաջին օրը։ Սակայն տեղում մնացած այն մի քանի ցուցապաստառներն ու հայտարարություններն էլ (վրաններին փակցված) բավարար են բանուկ փողոցով անցուդարձ անող մարդկանց «շեղելու» համար։ Երեկ մեր այնտեղ գտնվելու ընթացքում նկատեցինք, որ անցորդներն անխտիր չափազանց հետաքրքրությամբ «տնտղում» են ցուցապաստառները, շատերը լուսանկարում են, հավաքվում են վրանների շուրջ եւ ուշադրությամբ կարդում հայտարարությունները։ Դրանցից մեկում նշված է՝ «Նրանց սպանել են Լեւոնն ու Վանոն» եւ թվարկված են Արմեն Տեր-Սահակյանի բանդայի կողմից սպանված մարդկանց անունները։
Մենք արդեն գրել ենք, թե փետրվարի 12-ին Լ.Տեր-Պետրոսյանն ու շտաբականները ինչ ագրեսիվությամբ արձագանքեցին ակցիային։ Դրանից հետո կարծես «դարան են մտել»։ Համենայն դեպս, ըստ ակցիայի կազմակերպիչների, անցած օրերին, նստացույցի մասնակիցներին շտաբականներն առանձնապես չեն անհանգստացրել։ Հիմա շտաբը այլ մեթոդներով է պայքարում հակառակորդի դեմ։ Օրինակ՝ կիրառում են հոգեբանական ճնշման մեթոդը։
Երեկ մենք էլ ականատես եղանք, թե ինչպես են մի քանի մեքենաներ անընդհատ հետ ու առաջ սուրում՝ բոլորին եւ առանձնապես նստացույցի մասնակիցներին բարձրախոսից զգուշացնելով, թե «ղարաբաղյան կլանին հաշված օրեր են մնացել»։ Դրանք քարոզչական «բեռնատարի» վերածված «Գազել» մակնիշի մեքենաներ են, որոնք «զարդարված» են Տեր-Պետրոսյանի նկարներով ու կարգախոսներով, որոնց վրա նաեւ խոշոր տառերով գրված է «Եղիր ազատ»։
Նստացույցի մասնակիցները երեկ մեզ հետ զրույցի ընթացքում, նկատի ունենալով հենց այս խորհուրդը, ասացին՝ «Էհ, մենք էլ հետեւելով ձեր խորհրդին, մեզ շատ ազատ ենք զգում՝ նստացույց ենք անում»։
ԼՏՊ-ի շտաբը նստացույցը ցրելու նպատակով մեկ այլ միջոցի էլ է դիմել։ Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի համակարգող եւ թեկնածուի վստահված անձ Ռուբեն Թորոսյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ (ինչը տպագրել էր հհշական թերթերից մեկը)։
«ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ «նստացույցի» կողմից իրականացվող ապօրինությունների եւ պետական մարմինների անգործության մասին» իր հայտարարության մեջ Ռուբեն Թորոսյանը արձանագրել է մի քանի «ապօրինություններ»։ Օրինակ՝ շտաբի մոտ շարված ցուցապաստառների վրա «օրենքով սահմանված համապատասխան տեղեկություններ չկան», կամ «մասնակիցները թույլ են տալիս հասարակական կարգի կոպիտ խախտումներ»։ Ավելին՝ սա դեռ հերիք չէ, «նման ապօրինությունները հեռարձակում են հեռուստաընկերությունները»։
Ինչեւէ, այս ամենը զայրացրել է շտաբին եւ Թորոսյանին, որն արդեն դիմում-բողոքներով հեղեղել է տարբեր ատյաններ (ոստիկանություն, ԿԸՀ, գլխավոր դատախազություն եւ այլն)։
Երեկ դիմեցինք շարժման նախաձեռնողներից մեկին՝ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, խնդրելով մեկնաբանել Ռ.Թորոսյանի հայտարարությունը։
«Թե՛ երթը, թե՛ նստացույցը օրենքով թույլատրված է, ինչի մասին իրազեկել ենք քաղաքապետարանին եւ ստացել ենք թույլտվություն։ Չեմ հասկանում, թե պաստառների վրա ի՞նչ տեղեկություն պետք է նշվեր։ Մենք կազմակերպություն չենք, մերը նախաձեռնություն է, եւ նշումը ամենեւին պարտադիր չէ։ Մենք երբեք հասարակական կարգի խախտում թույլ չենք տվել։
Բայց ինձ մի բան է զարմացնում։ Ասել եմ եւ էլի կրկնում եմ՝ նրանք, ովքեր առնչվում են Լեւոնի հետ, պարզապես փչանում են, դառնում են անմեղսունակ։ Թորոսյան Ռուբենը, որը նման գործընթաց է սկսել մեր դեմ, ակնհայտ է, որ ինքն է դարձել անմեղսունակ։ Մի քանի օր առաջ, երբ տեսա Ռուբենին, նրան հարցրի՝ լավ, դու սկզբունքային մարդ ես, ի՞նչ գործ ունես էս սերիական մարդասպանների հետ։ Չէ՞ որ դու ժամանակին ամենաարմատական կեցվածքներով պայքարում էիր ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի դեմ։ Ինձ ինչ պատասխանի, որ լավ լինի։ Ասում է՝ դու ի՞նչ ես արել էս երկրի համար, որ խոսում ես: Ի՞նչ կապ ունի իմ հարցը նրա պատասխանի հետ»,- զարմանում է Ա.Խաչատրյանը։
Նա չափազանց գոհ է իր նախաձեռնած ակցիայից. «Մեր նստացույցի նկատմամբ հասարակական համակրանքը մեծ է, ամեն օր բազմաթիվ ուսանողներ գալիս, լուսանկարում են պաստառները։ Մարդիկ շատ են հավանում դրանք։ Պարտադիր չէ, որ գան կանգնեն մեր կողքին։ Ինձ պետք էլ չէ, որ մի 1000 հոգի նստացույց անի։ Դրա իմաստը ո՞րն է։ Մանավանդ որ չենք ուզում մարդկանց անդորրը խանգարել։ Բայց այս ակցիան կարեւոր է նրանով, որ հետո չասեն, թե Տեր-Պետրոսյանը, երբ 2008-ին առաջադրվեց, ոչ մեկը ծպտուն չհանեց, ոչ մեկը չընդվզեց, չասաց, թե ի՞նչ երեսով ես նորից առաջադրվում։ Հիմա ասում են, չէ՞, որ 1998-ին, երբ նա հրաժարական տվեց, ոչ մեկը դուրս չեկավ փողոց, ասելու, թե ինչո՞ւ ես հեռանում։ Եւ ճիշտ էր դա, քանի որ բոլորն էին ուզում, որ հեռանա։ Հիմա մեր արածն էլ է ճիշտ։
Ի դեպ, այն, ինչ մինչ օրս արել ենք, դա դեռ մեր ծրագրածի մեկ տոկոսն է։ Սա լրջագույն աղանդ է, եւ մենք պայքարելու ենք այնքան, մինչեւ որ հասնենք այս աղանդի լիկվիդացմանը եւ երկրից Լեւոնի վտարմանը»,- կրկին պնդեց Ա.Խաչատրյանը։
Նա նաեւ ուրախությամբ է արձանագրում այն, որ ԼՏՊ-ի շուրջ են համախմբվել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արամ Կարապետյանը. «Լավն այն է, որ բոլոր բակտերիաները միանգամից աղբանոց կնետվեն։ Ափսոս, որ Արթուր Բաղդասարյանը չմիացավ»։
Իսկ շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ տեղեկացրեց, որ երեկ առավոտյան իրենք են արթնացրել Լ.Տեր-Պետրոսյանին։ «Շուրջ 100 մասնակիցներով առավոտյան 8։45-ին գնացինք Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Լ.Տեր-Պետրոսյանի առանձնատան դիմաց։ Ոչ մի ավելորդ բառ չենք ասել, պարզել ենք ցուցապաստառները եւ կանգնել ենք մինչեւ 10։20 րոպե։ Երեւում էր, որ տան պատուհաններից մարդիկ էին մեզ նայում, սակայն Տեր-Պետրոսյանը այդպես էլ տանից դուրս չեկավ։
Եթե դուրս գար, նրան հարցնելու էինք՝ եթե ընտրվես նախագահ, դարձյա՞լ քո աղանդի, միայն քո թայֆայի նախագահն ես լինելու, ինչպես որ էիր մինչեւ 1998 թվականը։ Շուրջ մեկուկես ժամ սպասելուց հետո իր նկարով ցուցապաստառը ամրացրինք առանձնատան դիմաց մի բարձր տեղում եւ վերադարձանք»,- պատմեց Ս.Հովսեփյանը։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
ddum գրել է:
Այ քեզ պայքարի ձև: «իրենց մախատը, իրենց քամակը» կարելի է անվանել այս ձևԸ:
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 9
Քարոզարշավային հանդիպումները վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց Շիրակի մարզում։ Առաջին հանդիպումը Լանջիկ համայնքում էր։ Այնուհետեւ ՀՀԿ նախագահին հյուրընկալեցին Պեմզաշեն ու Ազատան ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Քարոզարշավի ընթացքը ամփոփելու եւ ներքաղաքական իրողությունները նախագահական ընտրությունների համատեքստում գնահատելու նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։ ...ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ տեղեկատվություն ներկայացրեց ընտրական վեճերի եւ այդ կապակցությամբ ստացված դիմումների վերաբերյալ
-Հայաստանի Հանրապետության ...ԵՐԲ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Նշանակում է` աճում են նաեւ եկամուտները
Մինչ նախագահի շատ թեկնածուներ շռայլ խոստումներ են տալիս, փաստ է, որ վերջին տարիներին Հայաստանում բնակչության սոցիալական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Այդ է վկայում ...ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11
Յուրաքանչյուր ընտրություն կարող է բախտորոշ լինել տվյալ ժողովրդի համար: Այսօր մեր հասարակությունը հերթական անգամ կանգնած է կարեւորագույն որոշում կայացնելու պատասխանատվության առջեւ, պահն է սթափ եւ օրինական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՉԻ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրությունները կավարտվեն հենց առաջին փուլում
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ
ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Տեր-Պետրոսյանը հավակնում էր դառնալ ընդդիմության բացարձակ լիդեր։ Հետո ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՄԻԱՎՈՐՎԵՑ ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉՊԱՌԱԿՏՎԵՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Երկու օր հետո ավարտվում է նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը եւ ճիշտ ժամանակն է ամփոփելու քարոզարշավի նախնական արդյունքները։
Անվիճելի է, որ այս անգամ նախագահի թեկնածուների միջեւ ծավալված ...ԿԱՆԱ՛ՅՔ, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
Սույն թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ին, կոչ ենք անում միանալ «Հանուն երկրի Պարկեշտության, Խաղաղության, Կայունության» երթին: Համերաշխության ուղերձներ կհանձնվեն Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ...ՆԱԵՎ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի խաղային երկրորդ օրը հանդիպումների քանակով թեպետ զիջեց նախորդին, սակայն պակաս հագեցած չէր ուշագրավ պահերով։ Երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց մրցաշարի ...«ՄԻԿԱՆ» ԿՄՐՑԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ
Ինչպես հայտնի է, մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում Աշտարակի «Միկան» փետրվարի 21-29-ը մասնակցելու է Աշգաբադում տեղի ունենալիք «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարին։ Ընդ որում՝ ...ՊԻՍՏՈՐԻՈՒՍԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ
Հարավաֆրիկացի հաշմանդամ արագավազորդ Օսկար Պիստորիուսը Լոզանի արբիտրաժային դատարանում բողոքարկել է թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշումը, որը նրան արգելում է հատուկ պրոթեզներով մասնակցել Պեկինի ...ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գրոսմայստեր Արտաշես Մինասյանը հաղթել է Անդրեյ Վոլոկիտինին (Ուկրաինա), իսկ Կարեն Ասրյանը՝ Սերգեյ Իոնովին (Ռուսաստան)` Մոսկվայում մեկնարկած «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի առաջին փուլում: ...ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Հայաստանի թաեքվոնդոիստները զբաղեցրել են 7-րդ թիմային տեղը Իրանի Բենդեր-Աբաս քաղաքում ավարտված «Ֆաջր» միջազգային մրցաշարում: Անհատական մենամարտերում հայ թաեքվոնդոիստները, տանելով 1-2 հաղթանակ, չեն կարողացել ...ԻՆՉՈՒ Է ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՀՆԱՐ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Նրանում, որ ներոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կրելով ընտրություններում, կփորձեն ռեւանշ վերցնել փողոցում, քչերն են կասկածում։
Սակայն փորձելով հիմնավորել մեզանում գունավոր ...ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԸ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ըստ օրացույցի, Հայաստանում ներկայումս ձմեռ է։ Իսկ իրականում՝ գարուն։ Ներքաղաքական հույզերի զարթոնքի սեզոն։
Իսկական զգացմունքները միշտ էլ գալիս են անպատեհ։ Եւ խելքահան անում։ Եւ այնպիսի՜ բերկրանքով լցնում ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի14-ին տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի ...ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԻԳՈՐ ԲՈՅԿՈ, «Մոսկովսկի կոմսոմոլեց»
Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ
Ո՞ւմ կհանձնի պետության ներկայիս ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կառավարման լծակները: Այս հարցի պատասխանը կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես ...ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Նախընտրական այս շրջանում քանիցս անդրադարձել ենք հհշական եւ իրենց անկախ, ազատ հռչակած թերթերի հրապարակած հերյուրանքներին ու զրպարտություններին։ Երբեմն դրանք այնքան շատ են, որ դժվար է կողմնորոշվել՝ հատ-հատ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԵՎ ԽԱԽՏՈՒՄ ՕՐԵՆՔԸ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակից Երեւանի քաղաքապետին փետրվարի 14-ին գրությամբ տեղեկացվել է, որ փետրվարի 17-ին, ժ.12։30-14։30-ը Երեւանում՝ Մատենադարանին հարող տարածքում, ՀՀ ...ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑ՝ ՍԵՎ ԴՂՅԱԿԻ ԴԻՄԱՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ընդդեմ «Լեւոնի վկաների»
«Ընդդեմ քաղաքական աղանդների» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներ եւ մի խումբ քաղաքացիներ արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակում են նստացույցը նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի՝ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՏԱՏԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էր, որը հրապարակեց բնակչության սոցիալական ակտիվությանը նվիրված իր վերջին՝ 7-րդ հարցման արդյունքները։
Արդյոք հետաքրքրվո՞ւմ եք սոցիալ-քաղաքական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Գյումրեցիների հետ երեկվա հանդիպման ընթացքում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ բոլոր ընտրողներին կոչ արեց փետրվարի 19-ին օգտվել իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքից։
Ըստ նրա, իշխանությունը ողջ երկրի համար պատասխանատու ...Ո՞Վ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, Ո՞Վ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
«Տասը տարի առաջ իբր թե իշխանափոխություն տեղի ունեցավ։ Մի ուժ հայտարարեց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը։ Պատերազմի կուսակցություն, որ պետք է պատերազմեր արտաքին ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
«Ժառանգության» գրասենյակում երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության ընդլայնված կազմի եւ համանուն խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորների հանդիպումը նախագահի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
...
ԼԱՎ ՄՇԱԿՎԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ԼՂՀ ԱԳՆ-Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«ՌՈՒԲԵԺ-2008»
ՆԱԽ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

