
ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
- Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Ո՞ւմ կհանձնի պետության ներկայիս ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կառավարման լծակները: Այս հարցի պատասխանը կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար: Մոսկվան, ինչպես կարելի է ենթադրել, իր ընտրությունը արդեն կատարել է, եւ Կովկասում իր վերջին դաշնակից Հայաստանի կայուն զարգացումը կապում է նախընտրական մրցավազքի ֆավորիտի՝ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Դրա մասին են վկայում մասնավորապես բարձրաստիճան ռուսաստանյան քաղաքական գործիչների եւ ղեկավարների, այդ թվում` նաեւ Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի օրերս կայացած բազմաթիվ այցերը:
Ռուսական գործոնի կարեւորությունը գալիք ընտրություններում քաջ գիտակցում են նաեւ այլ թեկնածուներ, առաջին հերթին քաղաքական մոռացությունից հայտնված նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, ըստ երեւույթին, ընտրողներին փորձում է ցուցադրել իր մոսկովյան կապերը: Այսպես. օրերս տեղեկություններ հաղորդվեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մոսկվա: Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը եւ շրջապատը բազմիմաստ խուսափում են այն հարցի պատասխանից, թե ո՞ւմ է հանդիպել նախկին նախագահը Մոսկվայում, միաժամանակ ակնարկելով, որ դա գրեթե բարձրագույն մակարդակով հանդիպում էր:
Այդ ժամանակ «ՌԻԱ նովոստի» պետական գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի իշխանական կառույցներին, հաղորդեց, որ Ռուսաստանի պաշտոնյաներից եւ ոչ մեկը Տեր-Պետրոսյանի հետ չի հանդիպել: Ստացվում է, որ լրագրող Միխայիլ Լեոնտեւի հետ զրույցից այն կողմ նախկին նախագահի քաղաքական շփումները չեն շարունակվել:
Ս.Սարգսյանի անառարկելի առաջատարությունը դրդեց ընդդիմադիր թեկնածուներին որպես նախընտրական ռազմավարություն ընտրել «բոլորը մեկի դեմ» սկզբունքը: Եւ դա զարմանալի չէ: Այս պահին նրանց մարտավարության հիմնական սկզբունքը ոչ թե սեփական ձայների ավելացումն է, այլ Սերժ Սարգսյանի քվեների նվազեցումը, որը, ըստ սոցիոլոգիական հարցումների, կարող է հաղթել առաջին իսկ փուլում:
Ընդդիմության շարքերում առավել շատ է աղմկում Տեր-Պետրոսյանը, որ հայտարարում է ինչ-որ «միասնական ժողովրդավարական ճակատի» մասին, ընդդեմ գործող իշխանությունների: Այն մասին, թե որքանով է այդ ճակատը միասնական, վկայում են ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավար Հայկ Բաբուխանյանի խոսքերը. «Մեր կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադառնալու կապակցությամբ, քանի որ իր արտաքին քաղաքականության գերակայությունները դեռ 1997 թվականից ուղղված են Թուրքիային եւ Ադրբեջանին զիջումներ անելուն: Տեր-Պետրոսյանի ծրագիրը կործանարար է ազգի համար, եւ ռեւանշիստական ուժերը բարոյական եւ քաղաքական իրավունք չունեն իշխանության վերադառնալու»:
Ինչո՞վ է մտահոգված հայ հասարակությունը: Ինչպես 80-ականների վերջին, երբ Տեր-Պետրոսյանը ձգտում էր իշխանության, այնպես էլ հիմա, Տեր-Պետրոսյանի կարգախոսն է՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:
«Հայոց Աշխարհ» թերթի կարծիքով, այս թեկնածուն բարձրացնում է քաղաքական խնդիրներ, որոնք որեւէ կապ չունեն գալիք ընտրությունների հետ, որովհետեւ նախընտրական դաշտում իր հնարավորությունները շատ համեստ են:
Իրականում Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը մեծ չէ: Եւ դա զարմանալի չէ, որովհետեւ հայերը չեն մոռացել Լեւոնի պաշտոնավարման տարիների սոցիալ-տնտեսական քաոսը, եւ Ղարաբաղի պատերազմով քողարկվող անօրինականություններն ու սանձարձակությունները:
Ղարաբաղյան շարժման շնորհիվ գալով իշխանության` Տեր-Պետրոսյանը համառորեն պնդում էր իր գաղափարը, այն է՝ ինքնավարության անվան տակ Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին:
Հայաստանում դեռ հիշում են 96 թվականի նախագահական ընտրությունները, որոնց արդյունքները, մեղմ ասած, կասկած էին հարուցում: Հիշում են Երեւանի փողոցներում զրահատեխնիկան եւ քաղաքական հետապնդումները:
Նախկինում նախագահ, ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարող թեկնածուի նախընտրական արշավը շատ թանկ է գնահատվում: Հայաստանի ընտրողները Տեր-Պետրոսյան քարոզող նյութեր են ստանում անգամ Կալիֆոռնիայից, որտեղ զարմանալի զուգադիպությամբ հիմա ապրում է նրա ընտանիքը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եկամուտների աղբյուրը հասկանալու համար արժե վերադառնալ 1999թ., երբ մինչ իր ողբերգական մահը վարչապետ Վազգեն Սարգսյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակավ հայտարարեց, որ 90-ականների էներգետիկ ճգնաժամը Ղարաբաղյան պատերազմի հետեւանք չի եղել:
Ահա թե ինչ է գրված եղել այդ հարցով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նյութերում. «1992թ. Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ-երին հատկացված մազութից օգտագործված չէ 2058 վագոն, կամ 115 հազար տոննա»: Այժմ ոչ մի կասկած չի հարուցում այն, որ էներգետիկ ճգնաժամի պատճառ են եղել համատարած գողությունը, ընդհանուր անպատասխանատվությունը եւ պետական կառավարման փորձի բացակայությունը:
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանն իր հարցազրույցներից մեկում Տեր-Պետրոսյանի մտերիմ վարչապետին անվանել է հոգեկան հիվանդ, որը ղեկավարում է տնտեսությունը: Արժե՞ արդյոք գուշակել, թե ով է հետաքրքրված քաղաքական թոշակառուի վերակենդանացման հարցում:
Հավելենք, որ Հայաստանի հարեւանները չեն թաքցնում իրենց համակրանքը Տեր-Պետրոսյանի հանդեպ` հիշելով վերջինիս վարած «իրատեսական քաղաքականությունը»: Այսպես, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Ա.Գեղամյանի հավաստմամբ՝ նախկին նախագահի թիմը դրսից ստացել է «հսկայական ֆինանսական աջակցություն»:
- ԻԳՈՐ ԲՈՅԿՈ, «Մոսկովսկի կոմսոմոլեց»
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 9
Քարոզարշավային հանդիպումները վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց Շիրակի մարզում։ Առաջին հանդիպումը Լանջիկ համայնքում էր։ Այնուհետեւ ՀՀԿ նախագահին հյուրընկալեցին Պեմզաշեն ու Ազատան ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Քարոզարշավի ընթացքը ամփոփելու եւ ներքաղաքական իրողությունները նախագահական ընտրությունների համատեքստում գնահատելու նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։ ...ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ տեղեկատվություն ներկայացրեց ընտրական վեճերի եւ այդ կապակցությամբ ստացված դիմումների վերաբերյալ
-Հայաստանի Հանրապետության ...ԵՐԲ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Նշանակում է` աճում են նաեւ եկամուտները
Մինչ նախագահի շատ թեկնածուներ շռայլ խոստումներ են տալիս, փաստ է, որ վերջին տարիներին Հայաստանում բնակչության սոցիալական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Այդ է վկայում ...ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11
Յուրաքանչյուր ընտրություն կարող է բախտորոշ լինել տվյալ ժողովրդի համար: Այսօր մեր հասարակությունը հերթական անգամ կանգնած է կարեւորագույն որոշում կայացնելու պատասխանատվության առջեւ, պահն է սթափ եւ օրինական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՉԻ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրությունները կավարտվեն հենց առաջին փուլում
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ
ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Տեր-Պետրոսյանը հավակնում էր դառնալ ընդդիմության բացարձակ լիդեր։ Հետո ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՄԻԱՎՈՐՎԵՑ ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉՊԱՌԱԿՏՎԵՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Երկու օր հետո ավարտվում է նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը եւ ճիշտ ժամանակն է ամփոփելու քարոզարշավի նախնական արդյունքները։
Անվիճելի է, որ այս անգամ նախագահի թեկնածուների միջեւ ծավալված ...ԿԱՆԱ՛ՅՔ, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
Սույն թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ին, կոչ ենք անում միանալ «Հանուն երկրի Պարկեշտության, Խաղաղության, Կայունության» երթին: Համերաշխության ուղերձներ կհանձնվեն Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ...ՆԱԵՎ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի խաղային երկրորդ օրը հանդիպումների քանակով թեպետ զիջեց նախորդին, սակայն պակաս հագեցած չէր ուշագրավ պահերով։ Երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց մրցաշարի ...«ՄԻԿԱՆ» ԿՄՐՑԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ
Ինչպես հայտնի է, մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում Աշտարակի «Միկան» փետրվարի 21-29-ը մասնակցելու է Աշգաբադում տեղի ունենալիք «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարին։ Ընդ որում՝ ...ՊԻՍՏՈՐԻՈՒՍԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ
Հարավաֆրիկացի հաշմանդամ արագավազորդ Օսկար Պիստորիուսը Լոզանի արբիտրաժային դատարանում բողոքարկել է թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշումը, որը նրան արգելում է հատուկ պրոթեզներով մասնակցել Պեկինի ...ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գրոսմայստեր Արտաշես Մինասյանը հաղթել է Անդրեյ Վոլոկիտինին (Ուկրաինա), իսկ Կարեն Ասրյանը՝ Սերգեյ Իոնովին (Ռուսաստան)` Մոսկվայում մեկնարկած «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի առաջին փուլում: ...ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Հայաստանի թաեքվոնդոիստները զբաղեցրել են 7-րդ թիմային տեղը Իրանի Բենդեր-Աբաս քաղաքում ավարտված «Ֆաջր» միջազգային մրցաշարում: Անհատական մենամարտերում հայ թաեքվոնդոիստները, տանելով 1-2 հաղթանակ, չեն կարողացել ...ԻՆՉՈՒ Է ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՀՆԱՐ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Նրանում, որ ներոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կրելով ընտրություններում, կփորձեն ռեւանշ վերցնել փողոցում, քչերն են կասկածում։
Սակայն փորձելով հիմնավորել մեզանում գունավոր ...ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԸ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ըստ օրացույցի, Հայաստանում ներկայումս ձմեռ է։ Իսկ իրականում՝ գարուն։ Ներքաղաքական հույզերի զարթոնքի սեզոն։
Իսկական զգացմունքները միշտ էլ գալիս են անպատեհ։ Եւ խելքահան անում։ Եւ այնպիսի՜ բերկրանքով լցնում ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի14-ին տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի ...ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԻԳՈՐ ԲՈՅԿՈ, «Մոսկովսկի կոմսոմոլեց»
Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ
Ո՞ւմ կհանձնի պետության ներկայիս ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կառավարման լծակները: Այս հարցի պատասխանը կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես ...ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Նախընտրական այս շրջանում քանիցս անդրադարձել ենք հհշական եւ իրենց անկախ, ազատ հռչակած թերթերի հրապարակած հերյուրանքներին ու զրպարտություններին։ Երբեմն դրանք այնքան շատ են, որ դժվար է կողմնորոշվել՝ հատ-հատ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԵՎ ԽԱԽՏՈՒՄ ՕՐԵՆՔԸ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակից Երեւանի քաղաքապետին փետրվարի 14-ին գրությամբ տեղեկացվել է, որ փետրվարի 17-ին, ժ.12։30-14։30-ը Երեւանում՝ Մատենադարանին հարող տարածքում, ՀՀ ...ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑ՝ ՍԵՎ ԴՂՅԱԿԻ ԴԻՄԱՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ընդդեմ «Լեւոնի վկաների»
«Ընդդեմ քաղաքական աղանդների» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներ եւ մի խումբ քաղաքացիներ արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակում են նստացույցը նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի՝ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՏԱՏԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էր, որը հրապարակեց բնակչության սոցիալական ակտիվությանը նվիրված իր վերջին՝ 7-րդ հարցման արդյունքները։
Արդյոք հետաքրքրվո՞ւմ եք սոցիալ-քաղաքական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Գյումրեցիների հետ երեկվա հանդիպման ընթացքում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ բոլոր ընտրողներին կոչ արեց փետրվարի 19-ին օգտվել իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքից։
Ըստ նրա, իշխանությունը ողջ երկրի համար պատասխանատու ...Ո՞Վ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, Ո՞Վ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
«Տասը տարի առաջ իբր թե իշխանափոխություն տեղի ունեցավ։ Մի ուժ հայտարարեց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը։ Պատերազմի կուսակցություն, որ պետք է պատերազմեր արտաքին ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
«Ժառանգության» գրասենյակում երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության ընդլայնված կազմի եւ համանուն խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորների հանդիպումը նախագահի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
...
ՀԱՏՈՒԿ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՞ ԽՈՍԵԼՈՒ
ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՀԵՏԵՎԵՆՔ ԱԿԻՄՈՎԱՅԻ ՕՐԻՆԱԿԻՆ
ՃԵՂՔԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ ԶՈՒՐ Է
Սեփ. լրտվ.
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

