
ԻՆՉՈՒ Է ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՀՆԱՐ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
- Նրանում, որ ներոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կրելով ընտրություններում, կփորձեն ռեւանշ վերցնել փողոցում, քչերն են կասկածում։

Սակայն փորձելով հիմնավորել մեզանում գունավոր հեղափոխության իրականացման անհնարինությունը, քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, որպես կանոն, թույլ են տալիս հիմնարար մի սխալ։ Մասնավորապես պնդում են, թե հեղափոխությունը մեզանում անհնար է, քանզի չկա հեղափոխական իրավիճակ, իսկ նեոբոլշեւիկները չունեն սոցիալական բազա։ Նման պնդումները, կարծում ենք, վկայում են ժամանակակից տեխնոլոգիաներին անտեղյակ լինելու մասին։
Գունավոր հեղափոխությունների համար բնավ պարտադիր չէ ունենալ սոցիալական լիարժեք բազա։ Այդ հեղափոխությունները կազմակերպվում են վիրուսի սկզբունքով, որը ներդնում է բջջի մեջ իր տեղեկատվական ծրագիրը, ինչն էլ ստիպում է բջջի զանգվածեղ հատվածներին գործել նրա հրամանով։
«Վիրուսի» դերը գունավոր հեղափոխություն մեջ կարող են խաղալ մարգինալ հասարակական խմբերը կամ կազմակերպությունները։ Նրանց պետք է ընդամենը ապահովել ֆինանսներով, տեխնոլոգիաներով ու լրատվամիջոցներով։
Կազմակերպված մարգինալների եւ նրանց սատարող ամբոխի համադրությունն էլ կարելի է պայմանականորեն անվանել գունավոր հեղափոխության սոցիալական բազա։
Հայրենի նեոբոլշեւիկներն ունեն բավարար ֆինանսական միջոցներ, տեխնոլոգիաներ, նրանց տրամադրության տակ է տպագիր մամուլի եւ էլեկտրոնային թերթերի գերակշիռ մասը։ Դա հուշում է, որ նրանք կարող են կոնկրետ ու բավական լուրջ գործողություններ սկսել, եթե.
ա) լինի Արեւմուտքի համաձայնությունն ու աջակցությունը,
բ) իշխանությունն անվճռականություն դրսեւորի։
Եւ ահա հենց այստեղ էլ պետք է փնտրել մեզանում գունավոր հեղափոխության անհնարին լինելու պատճառները, այլ ոչ թե ինքնամխիթարվել նրանով, թե նեոբոլշեւիկները սոցիալական բազա չունեն, որովհետեւ վերջին տարիների ընթացքում երկրում արձանագրվում է դանդաղ, բայց հաստատուն տնտեսական աճ։ Նախ՝ գունավոր հեղափոխության համար, ինչպես ասվեց, պետք չէ սոցիալական բազա՝ այդ հասկացության ավանդական իմաստով, եւ երկրորդ՝ ավելորդ չի լինի մտաբերել Ուկրաինայի օրինակը։ Գունավոր հեղափոխությունն այնտեղ տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ այդ երկիրը վստահորեն առաջին տեղն էր զբաղեցնում ԱՊՀ-ում տնտեսական աճի մակարդակով։
Եւ այսպես. դատելով ամենից, Արեւմուտքը ձեռնպահ մնաց մեր ներքին գործերին միջամտելուց։ Թե ինչո՞ւ. դա առանձին, հանգամանալից եւ լուրջ խոսակցության թեմա է։
Կարեւորն այն է, որ Արեւմուտքը որոշեց Հայաստանում «հատուկ գործողություն» չանցկացնել, ինչպես դա ժամանակին արվեց Սերբիայում, Վրաստանում եւ Ուկրաինայում։ Իսկ առանց դրա գունավոր հեղափոխությունը հաջողության հնարավորություններ չունի։ Եթե, իհարկե, իշխանության դիմադրությունը ձեւական բնույթ չունենա։
Եւ այստեղ մենք մոտեցանք գունավոր հեղափոխության հաղթանակի երկրորդ կարեւորագույն պայմանին։
Օրինակի համար վերցնենք հաղթանակած հեղափոխության վերջին երկիրը՝ Ուկրաինան։ Այն, որ Ուկրաինայի կառավարող վերնախավը նպաստեց «նարնջագույնների» հաղթանակին, քչերն են կասկածի տակ առնում։ «Նարնջագույն հեղափոխության» իրադարձություններին հետեւող մարդիկ ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ. ինչո՞ւ իշխանությունը, հզորությամբ անհամեմատելիորեն գերազանցելով միտինգավորներին, չցրեց նրանց նույնիսկ այն ժամանակ, երբ սկսեցին անմիջական սաբոտաժի ակցիաներ իրականացնել պետական հաստատությունների դեմ։ Պատասխանն ակնհայտ է. իրադարձությունների նման զարգացումը մտնում էր բուն իշխանության, ինչպես նաեւ նրա թիկունքում կանգնածների ծրագրերի մեջ։
Հեղաշրջումների եւ հեղափոխությունների արտահանման նախկին տեխնոլոգիաները նախատեսում էին քաղաքական էլիտայի պառակտում, հաշվարկ կառուցում իշխանական մեկ խմբավորմանը մյուսի դեմ հանելու վրա, մինչդեռ հեղաշրջման ժամանակակից տեխնոլոգիաները ենթադրում են հենց «իշխանության» եւ «ընդդիմության» համատեղ մասնակցություն քաղաքական համակարգի փլուզման գործին։ Նորագույն «հեղափոխական տեխնոլոգիաների» առանձնահատկությունը հենց այն է, որ դրսից պատվիրված հեղափոխությունը նվագարկվում է «չորս ձեռքով», եւ «իշխանության» ներկայացուցիչներն իրենց տապալմանը նպաստում են թերեւս ավելի մեծ եռանդով, քան ընդդիմության ներկայացուցիչները։
Նույնիսկ տեխնիկական տեսանկյունից «նարնջագույն» հեղափոխությունն անհնար էր առանց իշխանության գիտակցված մասնակցության։ Բերենք ամենատարրական օրինակը։ Չարտոնված ցույցերի եւ պիկետների ցրման համար ձմռանը բավական էր հինգ-վեց հրշեջ մեքենա։ Թաց հետույքով վրանի տակ չես տաքանա. այնպես որ հեղափոխականները արագ կցրվեին իրենց տները։
Ինչ վերաբերում է մեր իրողություններին, ապա գործող իշխանությունը քաղաքական ինքնասպանություն գործել ամենեւին էլ մտադիր չէ։ Միանշանակ է, որ նա կգործի օրենքի շրջանակներում, բայց խստորեն, վճռական` չվախենալով ուժ գործադրել։ Հատուկ ընդգծում ենք, այդպես է գործում իշխանությունը քաղաքակիրթ բոլոր երկրներում։
Հենց այս երկու պատճառներով էլ, այսինքն՝ Արեւմուտքի աջակցության բացակայության եւ իշխանությունների միասնականության եւ վճռականության, գունավոր հեղափոխությունը մեզանում անհնար է։ Նեոբոլշեւիկները կարող են դուրս բերել մարդկանց առանձին խմբեր փողոցներ, հրահրել անկարգություններ, բայց այդքանով էլ ամեն ինչ կավարտվի։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 9
Քարոզարշավային հանդիպումները վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց Շիրակի մարզում։ Առաջին հանդիպումը Լանջիկ համայնքում էր։ Այնուհետեւ ՀՀԿ նախագահին հյուրընկալեցին Պեմզաշեն ու Ազատան ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Քարոզարշավի ընթացքը ամփոփելու եւ ներքաղաքական իրողությունները նախագահական ընտրությունների համատեքստում գնահատելու նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։ ...ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ տեղեկատվություն ներկայացրեց ընտրական վեճերի եւ այդ կապակցությամբ ստացված դիմումների վերաբերյալ
-Հայաստանի Հանրապետության ...ԵՐԲ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Նշանակում է` աճում են նաեւ եկամուտները
Մինչ նախագահի շատ թեկնածուներ շռայլ խոստումներ են տալիս, փաստ է, որ վերջին տարիներին Հայաստանում բնակչության սոցիալական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Այդ է վկայում ...ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11
Յուրաքանչյուր ընտրություն կարող է բախտորոշ լինել տվյալ ժողովրդի համար: Այսօր մեր հասարակությունը հերթական անգամ կանգնած է կարեւորագույն որոշում կայացնելու պատասխանատվության առջեւ, պահն է սթափ եւ օրինական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՉԻ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրությունները կավարտվեն հենց առաջին փուլում
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ
ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Տեր-Պետրոսյանը հավակնում էր դառնալ ընդդիմության բացարձակ լիդեր։ Հետո ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՄԻԱՎՈՐՎԵՑ ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉՊԱՌԱԿՏՎԵՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Երկու օր հետո ավարտվում է նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը եւ ճիշտ ժամանակն է ամփոփելու քարոզարշավի նախնական արդյունքները։
Անվիճելի է, որ այս անգամ նախագահի թեկնածուների միջեւ ծավալված ...ԿԱՆԱ՛ՅՔ, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
Սույն թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ին, կոչ ենք անում միանալ «Հանուն երկրի Պարկեշտության, Խաղաղության, Կայունության» երթին: Համերաշխության ուղերձներ կհանձնվեն Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ...ՆԱԵՎ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի խաղային երկրորդ օրը հանդիպումների քանակով թեպետ զիջեց նախորդին, սակայն պակաս հագեցած չէր ուշագրավ պահերով։ Երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց մրցաշարի ...«ՄԻԿԱՆ» ԿՄՐՑԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ
Ինչպես հայտնի է, մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում Աշտարակի «Միկան» փետրվարի 21-29-ը մասնակցելու է Աշգաբադում տեղի ունենալիք «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարին։ Ընդ որում՝ ...ՊԻՍՏՈՐԻՈՒՍԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ
Հարավաֆրիկացի հաշմանդամ արագավազորդ Օսկար Պիստորիուսը Լոզանի արբիտրաժային դատարանում բողոքարկել է թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշումը, որը նրան արգելում է հատուկ պրոթեզներով մասնակցել Պեկինի ...ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գրոսմայստեր Արտաշես Մինասյանը հաղթել է Անդրեյ Վոլոկիտինին (Ուկրաինա), իսկ Կարեն Ասրյանը՝ Սերգեյ Իոնովին (Ռուսաստան)` Մոսկվայում մեկնարկած «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի առաջին փուլում: ...ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Հայաստանի թաեքվոնդոիստները զբաղեցրել են 7-րդ թիմային տեղը Իրանի Բենդեր-Աբաս քաղաքում ավարտված «Ֆաջր» միջազգային մրցաշարում: Անհատական մենամարտերում հայ թաեքվոնդոիստները, տանելով 1-2 հաղթանակ, չեն կարողացել ...ԻՆՉՈՒ Է ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՀՆԱՐ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Նրանում, որ ներոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կրելով ընտրություններում, կփորձեն ռեւանշ վերցնել փողոցում, քչերն են կասկածում։
Սակայն փորձելով հիմնավորել մեզանում գունավոր ...ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԸ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ըստ օրացույցի, Հայաստանում ներկայումս ձմեռ է։ Իսկ իրականում՝ գարուն։ Ներքաղաքական հույզերի զարթոնքի սեզոն։
Իսկական զգացմունքները միշտ էլ գալիս են անպատեհ։ Եւ խելքահան անում։ Եւ այնպիսի՜ բերկրանքով լցնում ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի14-ին տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի ...ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԻԳՈՐ ԲՈՅԿՈ, «Մոսկովսկի կոմսոմոլեց»
Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ
Ո՞ւմ կհանձնի պետության ներկայիս ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կառավարման լծակները: Այս հարցի պատասխանը կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես ...ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Նախընտրական այս շրջանում քանիցս անդրադարձել ենք հհշական եւ իրենց անկախ, ազատ հռչակած թերթերի հրապարակած հերյուրանքներին ու զրպարտություններին։ Երբեմն դրանք այնքան շատ են, որ դժվար է կողմնորոշվել՝ հատ-հատ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԵՎ ԽԱԽՏՈՒՄ ՕՐԵՆՔԸ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակից Երեւանի քաղաքապետին փետրվարի 14-ին գրությամբ տեղեկացվել է, որ փետրվարի 17-ին, ժ.12։30-14։30-ը Երեւանում՝ Մատենադարանին հարող տարածքում, ՀՀ ...ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑ՝ ՍԵՎ ԴՂՅԱԿԻ ԴԻՄԱՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ընդդեմ «Լեւոնի վկաների»
«Ընդդեմ քաղաքական աղանդների» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներ եւ մի խումբ քաղաքացիներ արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակում են նստացույցը նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի՝ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՏԱՏԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էր, որը հրապարակեց բնակչության սոցիալական ակտիվությանը նվիրված իր վերջին՝ 7-րդ հարցման արդյունքները։
Արդյոք հետաքրքրվո՞ւմ եք սոցիալ-քաղաքական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Գյումրեցիների հետ երեկվա հանդիպման ընթացքում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ բոլոր ընտրողներին կոչ արեց փետրվարի 19-ին օգտվել իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքից։
Ըստ նրա, իշխանությունը ողջ երկրի համար պատասխանատու ...Ո՞Վ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, Ո՞Վ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
«Տասը տարի առաջ իբր թե իշխանափոխություն տեղի ունեցավ։ Մի ուժ հայտարարեց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը։ Պատերազմի կուսակցություն, որ պետք է պատերազմեր արտաքին ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
«Ժառանգության» գրասենյակում երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության ընդլայնված կազմի եւ համանուն խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորների հանդիպումը նախագահի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
...
ԲԶԶԱԼ ԴԵՌԵՎՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ, ԽԱՅԹԵԼ՝ ՈՉ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՆՐԱՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՑՆՈՎ ԱՐՄԱՏԻՆ ԵՆ ԽՓՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ՆՎԱԶԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԼԱՎ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

