
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
- Քարոզարշավի ընթացքը ամփոփելու եւ ներքաղաքական իրողությունները նախագահական ընտրությունների համատեքստում գնահատելու նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Վերլուծելով ներկա իրավիճակը՝ այս հստակ համոզմանն է հանգել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը. «Գտնում եմ, որ երկրորդ փուլը անհրաժեշտ է, եւ այս առումով մենք արդեն մտածում ենք երկրորդ փուլի մասին եւ պատրաստվում ենք երկրորդ փուլի համար»։
Առաջիկա հնարավոր սցենարներին անդրադառնալով՝ նա մտահոգություն հայտնեց. «Օդում կա մտահոգություն, որ հարցերը կարող են այլ ընթացք ստանալ։ Անհավանական չեն համարվում բախումները, առճակատումները, որոնց կանխարգելումը պայմանավորված է արդար ընտրությունով»։
Սակայն, ըստ նրա, սա հարցի կարեւոր, բայց ամբողջական մասը չէ. «Ես երբեմն հանդիպում եմ մարդկանց, որոնք մի քիչ հաստ վիզ ունեն, մի քիչ էլ հաստ բազուկ եւ կարծում են՝ հոխորտանքով կարող են սարսափի մեջ պահել ամբողջ մթնոլորտը, հոխորտանքով բոլորին իրենց ենթարկել, կեցվածք պարտադրել։
Հոխորտանքի վրա քաղաքականություն վարելը հանցագործ աշխարհի կեցվածք է, որը թափանցել է մեր քաղաքական կյանքի մեջ»։ Իսկ մերօրյա հոխորտանքի ամենաբնորոշ արտահայտությունը (որ զարգացնում են ԼՏՊ-ն եւ նրա համախոհները.- Ա.Ե.) հետեւյալն է. «Եթե ինձ հետ չես, դավաճան ես, եթե ինձ հետ չես, գող ես, ծախված ես»։
ՈՉ ԹԵ ՔԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԵՆՔ, ԱՅԼ ՔՈ ԴԵՄ ԿԼԻՆԵՆՔ
Գալով Լեւոն Տեր-Պետրոսյանի որդեգրած հոխորտալից կեցվածքին, Հ.Մարգարյանը նշեց. «10 տարի իրենք ընկած էին, չխփեցինք, խնայեցինք. հակառակ այն բանի, որ ամենքին անհավանական էր թվում, մենք ընդունեցինք նրան մեր գրասենյակում, որ գա եւ ինչ-որ առումով զղջա իր արածի համար, նաեւ հույս ունենալով, որ նոր, քաղաքակիրթ սկիզբ ենք դնում, բայց մի քանի հազար մարդ է հավաքվել շուրջը՝ նորից նույն կեցվածքն է, նույն հոխորտանքը. դավաճան է կոչում՝ մեզ պարտավորեցնելով հակառակ կեցվածքի»։
«Ղարաբաղի հարցում մենք համամիտ չենք, բանակը նվազեցնելու հարցում՝ նույնպես եւ այս հարցերի մասին ենք խոսում, իսկ ինքը «Դրոյի» մասին է խոսում»,- նկատեց Հ.Մարգարյանը։ Լ.Տեր-Պետրոսյանի այս կեցվածքը նրան հովիվների մեջ հայտնի մի պատմություն է հիշեցնում. «Երբ այծի մեջքը քոր է գալիս, գալիս է, քամակը քսում չոբանի փայտին»։
Առաջնորդվելով՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» մտայնությամբ, Լ.Տեր-Պետրոսյանն իր կողքին չկանգնած բոլոր ուժերին մեղադրում է իշխանություններին ծառայելու մեջ։ «Եթե Արթուր Բաղդասարյանն իրեն միանա՝ լավն է, եթե ոչ՝ դավաճան է։ Եթե օլիգարխը այս ճամբարում է եւ հարկ չի վճարում, հանցագործ է, եթե իրենց ճամբարում է՝ հանցագործ չէ։ Մենք այս մոտեցումը չունենք։ Մեր մոտեցումները երկակի չեն, արդար են»։
Հ.Մարգարյանը ՀՅԴ-ին համարում է այս մտայնության զոհը. «Մենք դրա զոհն ենք եղել։ Մեզ 4 տարի բանտարկել են՝ ստի վրա հիմնված գործ սարքելով։ Բայց հանուն հայրենիքի, հանուն ազգային միության՝ մենք ձեռք ենք մեկնել, հիմա 3 հազար մարդ է հավաքել, եկել-պարտավորեցնում է, թե՝ մեզ հետ եղեք։ Մենք ոչ թե քեզ հետ կլինենք, քո դեմ կլինենք։ Որովհետեւ քո քաղաքական ուղղությունը Հայաստանի դեմ է, հայ ժողովրդի դեմ է, եւ մենք թույլ չենք տա, որ այն նորից վերակենդանանա։
Մենք հավատում ենք քաղաքական պայքարին։ Թող ամեն ընտրության մեջ մեր ձայները մի քանի տոկոսով շատանան։ Վնաս չունի։ Երկարատեւի մեջ մենք կհաղթենք։ Մենք հաղթելու ենք, բայց հաղթանակի համար պատրաստ չենք մեր նամուսը մի կողմ դնել»։
ՀՅԴ-Ն՝ ՄԵԿՈՎ ՅՈԹԻ ԴԵՄ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է, որ ինչպես նախորդ անգամները, այս անգամ էլ ամեն ճիգ պիտի գործադրեն արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար։ «Բայց կա նաեւ մի իրողություն, որի վերաբերյալ ժամանակին ահազանգել ենք։ Այն է՝ հանձնաժողովներում ամեն բան կախված չէ մեզանից։ Ընդհանրապես հանձնաժողովների այս ձեւը, որ իբր տարբեր կուսակցություններից են կազմում, իրականում այդպես չէ, ինչը պատճառ է դառնում, որ պատասխանատուն պատասխանատու չլինի։
ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ հանձնաժողովում 9 հոգի էր, մենք հաճախ տեսանք, որ 1-ով կանգնած ենք 8-ի դիմաց։ Այսօր եւս կա այդ երեւույթը, եւ հաճախ տեսնում ենք, որ 1-ով 7-ի դիմաց ենք։ Եթե կուսակցությունները կայացած չեն եւ եթե իրենց իրավունքի տերը չեն, այս համակարգը արդարացված չէ։ Կուսակցությունները չունեն այնքան վստահելի մարդիկ, որ կարողանան իրենց ներկայությունն իրական դարձնել հանձնաժողովներում։ Բայց այն, ինչ մեզանից է կախված, ապահովելու ենք»։
Ի վերջո, մեկ այլ հետաքրքիր եւ ինտրիգ պարունակող հարց. 2003-ից սկսած ՀՅԴ-ն ընտրություններում սատարում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ վերջինս Սերժ Սարգսյանին է սատարում. «Դա մեզ չի անհանգստացնում,- վստահեցնում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, հավելելով,- մենք մեր կեցվածքի մեջ եղել ենք հետեւողական։ Ոչ թե 10 տարվա, այլ 18 տարվա կտրվածքով ենք հետեւողական։ Պայմանավորվածություն չենք ունեցել, որ Ռոբերտ Քոչարյանը մեզ պաշտպանի։ Ի նպաստ Սերժի նրա կեցվածքը մեզ վաղուց է հայտնի եղել։ Բայց մեր համագործակցությունը շուկայական հասկացությամբ փոխադարձ շահերի հիման վրա չէ։ Մենք համագործակցել ենք հանուն երկրի եւ ժողովրդի։ Եւ վերջապես, մեր հույսը Ռոբերտ Քոչարյանը չէ։ Մեր հույսը ժողովուրդն է, որ գա, քվեարկի մեր օգտին»։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 9
Քարոզարշավային հանդիպումները վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց Շիրակի մարզում։ Առաջին հանդիպումը Լանջիկ համայնքում էր։ Այնուհետեւ ՀՀԿ նախագահին հյուրընկալեցին Պեմզաշեն ու Ազատան ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Քարոզարշավի ընթացքը ամփոփելու եւ ներքաղաքական իրողությունները նախագահական ընտրությունների համատեքստում գնահատելու նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։ ...ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ տեղեկատվություն ներկայացրեց ընտրական վեճերի եւ այդ կապակցությամբ ստացված դիմումների վերաբերյալ
-Հայաստանի Հանրապետության ...ԵՐԲ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Նշանակում է` աճում են նաեւ եկամուտները
Մինչ նախագահի շատ թեկնածուներ շռայլ խոստումներ են տալիս, փաստ է, որ վերջին տարիներին Հայաստանում բնակչության սոցիալական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Այդ է վկայում ...ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11
Յուրաքանչյուր ընտրություն կարող է բախտորոշ լինել տվյալ ժողովրդի համար: Այսօր մեր հասարակությունը հերթական անգամ կանգնած է կարեւորագույն որոշում կայացնելու պատասխանատվության առջեւ, պահն է սթափ եւ օրինական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՉԻ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրությունները կավարտվեն հենց առաջին փուլում
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ
ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Տեր-Պետրոսյանը հավակնում էր դառնալ ընդդիմության բացարձակ լիդեր։ Հետո ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՄԻԱՎՈՐՎԵՑ ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉՊԱՌԱԿՏՎԵՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Երկու օր հետո ավարտվում է նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը եւ ճիշտ ժամանակն է ամփոփելու քարոզարշավի նախնական արդյունքները։
Անվիճելի է, որ այս անգամ նախագահի թեկնածուների միջեւ ծավալված ...ԿԱՆԱ՛ՅՔ, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
Սույն թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ին, կոչ ենք անում միանալ «Հանուն երկրի Պարկեշտության, Խաղաղության, Կայունության» երթին: Համերաշխության ուղերձներ կհանձնվեն Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ...ՆԱԵՎ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի խաղային երկրորդ օրը հանդիպումների քանակով թեպետ զիջեց նախորդին, սակայն պակաս հագեցած չէր ուշագրավ պահերով։ Երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց մրցաշարի ...«ՄԻԿԱՆ» ԿՄՐՑԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ
Ինչպես հայտնի է, մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում Աշտարակի «Միկան» փետրվարի 21-29-ը մասնակցելու է Աշգաբադում տեղի ունենալիք «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարին։ Ընդ որում՝ ...ՊԻՍՏՈՐԻՈՒՍԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ
Հարավաֆրիկացի հաշմանդամ արագավազորդ Օսկար Պիստորիուսը Լոզանի արբիտրաժային դատարանում բողոքարկել է թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշումը, որը նրան արգելում է հատուկ պրոթեզներով մասնակցել Պեկինի ...ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գրոսմայստեր Արտաշես Մինասյանը հաղթել է Անդրեյ Վոլոկիտինին (Ուկրաինա), իսկ Կարեն Ասրյանը՝ Սերգեյ Իոնովին (Ռուսաստան)` Մոսկվայում մեկնարկած «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի առաջին փուլում: ...ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Հայաստանի թաեքվոնդոիստները զբաղեցրել են 7-րդ թիմային տեղը Իրանի Բենդեր-Աբաս քաղաքում ավարտված «Ֆաջր» միջազգային մրցաշարում: Անհատական մենամարտերում հայ թաեքվոնդոիստները, տանելով 1-2 հաղթանակ, չեն կարողացել ...ԻՆՉՈՒ Է ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՀՆԱՐ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Նրանում, որ ներոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կրելով ընտրություններում, կփորձեն ռեւանշ վերցնել փողոցում, քչերն են կասկածում։
Սակայն փորձելով հիմնավորել մեզանում գունավոր ...ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԸ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ըստ օրացույցի, Հայաստանում ներկայումս ձմեռ է։ Իսկ իրականում՝ գարուն։ Ներքաղաքական հույզերի զարթոնքի սեզոն։
Իսկական զգացմունքները միշտ էլ գալիս են անպատեհ։ Եւ խելքահան անում։ Եւ այնպիսի՜ բերկրանքով լցնում ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի14-ին տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի ...ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԻԳՈՐ ԲՈՅԿՈ, «Մոսկովսկի կոմսոմոլեց»
Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ
Ո՞ւմ կհանձնի պետության ներկայիս ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կառավարման լծակները: Այս հարցի պատասխանը կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես ...ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Նախընտրական այս շրջանում քանիցս անդրադարձել ենք հհշական եւ իրենց անկախ, ազատ հռչակած թերթերի հրապարակած հերյուրանքներին ու զրպարտություններին։ Երբեմն դրանք այնքան շատ են, որ դժվար է կողմնորոշվել՝ հատ-հատ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԵՎ ԽԱԽՏՈՒՄ ՕՐԵՆՔԸ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակից Երեւանի քաղաքապետին փետրվարի 14-ին գրությամբ տեղեկացվել է, որ փետրվարի 17-ին, ժ.12։30-14։30-ը Երեւանում՝ Մատենադարանին հարող տարածքում, ՀՀ ...ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑ՝ ՍԵՎ ԴՂՅԱԿԻ ԴԻՄԱՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ընդդեմ «Լեւոնի վկաների»
«Ընդդեմ քաղաքական աղանդների» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներ եւ մի խումբ քաղաքացիներ արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակում են նստացույցը նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի՝ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՏԱՏԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էր, որը հրապարակեց բնակչության սոցիալական ակտիվությանը նվիրված իր վերջին՝ 7-րդ հարցման արդյունքները։
Արդյոք հետաքրքրվո՞ւմ եք սոցիալ-քաղաքական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Գյումրեցիների հետ երեկվա հանդիպման ընթացքում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ բոլոր ընտրողներին կոչ արեց փետրվարի 19-ին օգտվել իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքից։
Ըստ նրա, իշխանությունը ողջ երկրի համար պատասխանատու ...Ո՞Վ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, Ո՞Վ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
«Տասը տարի առաջ իբր թե իշխանափոխություն տեղի ունեցավ։ Մի ուժ հայտարարեց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը։ Պատերազմի կուսակցություն, որ պետք է պատերազմեր արտաքին ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
«Ժառանգության» գրասենյակում երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության ընդլայնված կազմի եւ համանուն խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորների հանդիպումը նախագահի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
...
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՔՎԵ՝ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

