
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԻ» ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
- Սկիզբը՝ նախորդիվ

ՓՈՐՁՎԱԾ ԱՂՎԵՍԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈ՞Վ Է ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿՆՈՒՄ
«27»-ից անմիջապես հետո «որոշ գործիչների» առաջին «կասկածելի» արձագանքներին անդրադառնալով՝ Տեր-Պետրոսյանը առանձնացնում է ԱԺՄ նախագահին, որի վրա ատամ ունի՝ նորօրյա «համաժողովրդական շարժմանը» չմիանալու համար. «Շատերի հիշողության մեջ մինչ օրս էլ տպավորված պետք է լինի Վազգեն Մանուկյանի՝ ներքին գոհունակությունը մատնող դեմքը։ Դեմ գնալով տրամաբանության բոլոր կանոններին` այս գործիչներն առաջին իսկ պահից սկսեցին խոսել այն մասին, թե ահաբեկիչները «հավանաբար» միայնակ են գործել, որ նրանց թիկունքում «հազիվ թե որեւէ ուժ լինի կանգնած», որ՝ «գործ ունենք մի խումբ ռոմանտիկների» հետ եւ այլն։ Նույն անհասկանալի տրամաբանությամբ հետագայում նրանց միացավ նաեւ Քոչարյանը»։
«Այս գործիչները» ասելով՝ նկատի ունի ԱԺ ընդդիմադիր առաջնորդներին, որոնք, ինչպեսեւ Վազգեն Մանուկյանը, հետագայում անդամակցեցին «Արդարություն» դաշինքին եւ տեւական ժամանակ սերտորեն համագործակցում էին տուժածների իրավահաջորդների՝ Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Զ.Սարգսյանի հետ։
Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի պարագայում ահաբեկիչների «միայնակ գործելու» վերաբերյալ կարծիքը ճակատագրական եղավ, եւ նախագահը տեղնուտեղը հայտնվեց «կասկածյալների» ցուցակում։ Ավելին՝ ԼՏՊ-ի գնահատմամբ՝ «առաջացած կասկածն այնքան խորն էր, որ զինվորական հրամանատարությունը, չվստահելով իր գլխավոր հրամանատար Քոչարյանին եւ շրջանցելով նրան, իսկույն հստակ եւ ինքնուրույն գործողությունների դիմեց՝ իր անմիջական վերահսկողության տակ վերցնելով իրադարձությունները։ Բանակի հրամանատարությանը հաջողվեց կանխել Մոսկվայից հրավիրված «Ալֆա» ջոկատի միջոցով ահաբեկիչներին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիրը»։
Բացահա՛յտ սուտ, որ ժամանակին հրապարակավ հերքել է ոչ միայն զինվորական հրամանատարությունը` ի դեմս ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի, այլեւ անձամբ ՌԴ դեսպան Դրյուկովը։ Վերջինս միանշանակ փաստել էր, որ «Ալֆա» ջոկատը Հայաստան էր հրավիրվել ոչ թե Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, այլ ի հեճուկս նախագահի, որը, Մոսկվայից «շտապօգնություն» ուղարկելու առաջարկությանն ի պատասխան՝ ասել էր, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, բայց եւ այնպես, անհարկի խոսակցությունների տեղիք չտալու համար, պարզապես չէր առարկել։
Այս «մեղադրանքն» առավել եւս արտառոց է հնչում ստերի սույն ժողովածուում ամփոփված «վերլուծականներից» մեկի խորապատկերում՝ «Սահմանադրական երաշխիքներ Նաիրի Հունանյանին»։ Ըստ այդմ՝ նախագահ Ռ.Քոչարյանն այնպես էր դողում ահաբեկիչների կյանքի վրա, որ որոշել էր սահմանադրորեն ամրագրել մահապատժի վերացման դրույթը` այդպիսով հար-հավիտյան ապահովագրելով Հունանյանի եւ ահաբեկիչ հնգյակի մյուս անդամների կյանքը մինչեւ խոր ծերություն։
Երեւի թե նրա համար, որպեսզի սրանք հետագայում առաջին իսկ հարմար առիթով, դիցուք՝ «քաղաքական իրավիճակի» փոփոխության դեպքում, Ռ.Քոչարյանի վրա գործ սարքեն՝ «խոստովանելով», որ հե՛նց նա է «27»-ի պատվիրատուն։ Ըստ այդմ՝ արժանանան համաներման։
Կամ՝ ավելի թեթեւ պատժի, ինչպես դատավարության վերջին փուլում Արամ Սարգսյանի անունից գլխավոր ահաբեկչին խոստանում էր փաստաբան Յունոշեւը՝ կրկնելով տերպետրոսյանական թեզը, որ կատարողներն «արժեք են ներկայացնում» սոսկ այնքանով, որքանով կարող են օգնել կազմակերպիչների բացահայտմանը, եւ եթե իրենց խելոք պահեն, կարող են ավելի հեշտ պրծնել։
Հունանյանին «սահմանադրական երաշխիքներ տալու» անհեթեթ վարկածն առաջ տանելով՝ հեղինակ(ներ)ը խճճվում են հակասական պնդումների ցանցում։ Օրինակ, նախ, «ամրագրում են», որ Ռ.Քոչարյանը իբր միտումնավոր ձգձգում էր դատավարությունը՝ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու եւ Ն.Հունանյանի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով։
Նկատենք, որ խոսքը 2001թ. փոփոխությունների փաթեթի մասին է, որ լրամշակումներից հետո միայն 2003թ. դրվեց հանրաքվեի։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ ահաբեկիչները վաղուց արդեն դատապարտված էին ցմահ ազատազրկման։ Ընդ որում, ո՛չ նախագահը, ոչ կոալիցիան, առանձնապես ջանքեր չգործադրեցին անցկացնելու նախագիծը, եւ խորհրդարանական ընտրությունների թոհուբոհում այն տապալվեց՝ այդպես էլ չծառայելով իր «նպատակին», այսինքն՝ Ն.Հունանյանի «անձեռնմխելիության» դրույթի ամրագրմանը, ինչի համար էլ, իբր, Քոչարյանը նախաձեռնել էր սահմանադրական փոփոխությունները։
Հեղինակը չի խորշում բացահայտորեն խեղաթյուրել փաստերը։ Մասնավորապես, գրում է. «Ընտրվելուց հետո Քոչարյանը երբեք չի ասել, թե գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները շատ են, եւ պետք է դրանք կրճատել»՝ հօգուտ ԱԺ-ի եւ կառավարության։ Այն դեպքում, երբ փոփոխությունների մեխը հենց ԱԺ-ի եւ կառավարության իրավասությունների ընդլայնումն էր՝ նախագահի իրավասությունների հաշվին։ Ինչը, ի դեպ, «Մարիոթի» ասուլիսում ինքը՝ ԼՏՊ-ն փաստեց, սրտի կսկիծով արձանագրելով իրողությունը, որ փոփոխված սահմանադրությունն, ավաղ, թույլ չի տալիս լուծարել խորհրդարանը, ուստի ընտրվելու դեպքում ինքը «ստիպված» է աշխատել խորհրդարանական մեծամասնության հետ։
Բնականաբար, հարց է առաջանում. եթե Ռ.Քոչարյանը 2001-ին պատրաստ էր «զիջել նախագահի վերապահված իրավունքների մի մասը, ընդունել ցանկացած փոփոխություն, միայն թե այդ սոուսի տակ հնարավոր լինի փրկել Ն.Հունանյանին», ինչո՞ւ դա չարեց ժամանակին, երբ դատավարությունը դեռ ընթացքի մեջ էր, եւ Հունանյանը կարող էր «մատնել» իրեն։ Եւ ինչո՞ւ գնաց այդ քայլին ավելի ուշ՝ 2005-ին, երբ գնացքը արդեն գնացել էր։
Եւ, վերջապես, եթե նախագահը Հունանյանին «քցել» էր՝ դրժելով սրան վարչապետ նշանակելու խոստումը. ավելին՝ կրկնակի խաբել էր՝ անուշադրության մատնելով վերջինիս սահմանադրական «երաշխիքներ» տալու հանձնառությունը, հետաքրքիր է՝ ի՞նչն էր խանգարում Հունանյանին «իրերը իրենց անուններով կոչելու» եւ, մատը տնկելով Ռ.Քոչարյանի վրա, արժանանալու Ա.Սարգսյանի եւ հհշական կամպանիայի ողորմածությանը։
Այսքանով «Հոկտեմբերի 27-ի ոճրագործության առեղծվածի» շուրջ հարցականները, իհարկե, չեն սպառվում։ Այդ մասին՝ մեր հետագա հրապարակումներում։
Շարունակելի
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ 102
Ահա Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչաքաղաքական զինանոցը
Միանգամից պետք է հստակեցնեմ, որ այս տողերը գրում եմ ոչ միայն որպես լրագրող, այլեւ որպես Հայաստանի քաղաքացի։ Նախեւառաջ՝ որպես քաղաքացի։ Թեպետ զուտ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Չենք ուզում թուրք ղեկավար ունենալ
Երեկ տեղի ունեցավ «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման շրջանակներում կազմակերպված երթը, որը նախաձեռնել էին մի խումբ ՀՀ քաղաքացիներ
Հանպատրաստից կազմակերպված երթարշավը, ...ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչո՞ւ է շահարկվում Գոբլի նախագիծը
Լ.Տեր-Պետրոսյանի կողմից փետրվարի 9-ին կազմակերպված հանրահավաքից առաջ հհշական մամուլում տպագրված Փոլ Գոբլի հայտնի ծրագրի շուրջ բարձրացած աղմուկը ընդամենը հասարակությանը ...ԳՈԶՄԱՆ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԻԴԵԱԼԱԿԱՆ ԶՈՒՅԳ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Արթնացա ես երեկ, պարոնայք, ինչ-որ բզզոցից։ «Ճանճե՞ր են,- մտածեցի։ -Չէ, կարծես թե շուտ է, ձմեռ է դեռ...»։ Եւ իրոք, ճանճերը չէին, հհշական ակտիվիստներն էին բզզում Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարած պատմական այցի ...ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Անհրաժեշտ է դիմել էկզորցիզմի օգնությանը
Կա մեզանում մի բարի ավանդույթ. ամիսը մեկ կամ երկու անգամ հհշական այս կամ այն թերթը տպագրում է հայրենի «Շինդլերի ցուցակը», այսինքն՝ հանցավոր վարչախմբի զոհերի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Գ.Մ. 3
Այնուամենայնիվ սուտ են ասում, թե նախագահական ընտրությունների հաջորդ օրը մենք կարթնանանք ուրիշ երկրում։ Ո՛չ, պարոնայք, մեր երկիրը նույնը կլինի. փոքրիկ, փնթի, անդիմադրելիորեն ձգող, կյանքի համար անհարմար ...ԱՐՈՆՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԱՐՇԱՎԸ
Փետվարի 15-ին մեկնարկելու է այս տարվա շախմատային երկրորդ գերմրցաշարը՝ «Մորելիա-Լինարեսը», որը երրորդ անգամ անցկացվելու է Մեքսիկայում եւ Իսպանիայում։ Եւ երրորդ տարին անընդմեջ հաղթողի տիտղոսի համար պայքարելու ...ԱՌԱՎԵԼ ԴԻՊՈՒԿՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականի ՀՀ նետաձգության չեմպիոնի կոչումը նվաճեց Անդրանիկ Շահնազարյանը՝ վաստակելով 117 միավոր 120 հնարավորից: Երկրորդ տեղում է Հովհաննես Պետրոսյանը (115 միավոր), 3-րդ տեղում՝ Միքայել Գալստյանը (109 ...ՖԻՆՆ ՄԱՐԶՈՒՀԻՆ ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է
Ֆինն բիաթլոնիստուհի Կայսա Վարիսը ցմահ որակազրկման է ենթարկվել էրիտրոպոետին արգելված դեղամիջոց օգտագործելու համար։ Մարզուհու օրգանիզմում խթանիչի հետքեր են հայտնաբերվել հունվարի 6-ին գերմանական Օբերհոֆում ...ՍԱՄԲՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տեսանելի ապագայում սամբոն կարող է համալրել օլիմպիական մարզաձեւերի ընտանիքը։ Այդ մասին ՌԴ նախագահի գավաթի խաղարկությանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է սամբոյի Համառուսաստանյան եւ Եվրոպական ֆեդերացիաների ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ` ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազությունում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ներկայացնելու ընտրությունների առնչությամբ ստացված հաղորդումների, ընտրախախտումների, հարուցված քրեական գործերի վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱ՞ՆՆ Է ԻՐԱԿԱՆ ՏԵՐԸ «ԼԵԴԻՆԵՐԻ» ԱՆԱՌԱԿԱՆՈՑԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Վարդանի Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված կամ նյութեր են նախապատրաստվում, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑՆԻ
ԴԵ-ՖԱԿՏՈ 1
Կմնա համագործակցության անհրաժեշտությունը
«Դե-Ֆակտո» լրատվական-վերլուծական գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ նախկին նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ եւ խնդրել նրան պատասխանել փետրվարի ...ՀԱՂԹԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախընտրական քարոզարշավը երեկ շարունակեց Արագածոտնի մարզում
Ծաղկահովիտ համայնքում իր հետ հանդիպման եկած ընտրողներին ՀՀԿ նախագահը հորդորեց կատարել կշռադատված ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 24
Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է ցեղասպանությունը
Տեւական անհաջողություններից հետո վերջապես բախտը ժպտաց նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին. «Ժառանգության» պանծալի առաջնորդը, ինչպես եւ ենթադրվում էր, երջանկացրեց ...ԱԿՆՀԱՅՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լ.ՄշեցյանԱրդարադատության նախարարության վարչական շենքի հրդեհի կապակցությամբ տարածված բոլոր այն ասեկոսեները, ըստ որոնց փորձ է արվում այդ դեպքը կապել հասարակական հնչեղություն ունեցող գործերի ոչնչացման հետ` ակնհայտ ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԻ» ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՓՈՐՁՎԱԾ ԱՂՎԵՍԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈ՞Վ Է ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿՆՈՒՄ
«27»-ից անմիջապես հետո «որոշ գործիչների» առաջին «կասկածելի» արձագանքներին անդրադառնալով՝ Տեր-Պետրոսյանը առանձնացնում է ԱԺՄ նախագահին, ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ԱՄԿ փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Նա նախ ներկայացրեց Արտաշես Գեղամյանի նախընտրական ծրագիրը. «Հակաճգնաժամային որոշակի գործընթացներ հաղթահարվել են։ Դա մենք նկատել ենք, ...ՈՍՏԻԿԱՆԸ ՇՇՊՌԵՑ ԼՏՊ-ԻՆ
Սեփ.լրտվ. 2Լ.Տեր-Պետրոսյանի՝ Կորյունի 19ա հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ՀՀ քաղաքացիներին «ցրելու» նպատակով երեկ երեկոյան «դեպքի վայր» ժամանեց ինքը՝ նախագահի թեկնածուն։ ...«ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
«Մենք տեսնում ենք մեր թերությունները, ջանում ենք վերացնել դրանք, նաեւ արժեւորում ենք մեր ձեռքբերումները։ Մենք բարեփոխելու ենք պետական կառավարման համակարգը եւ սկսած բարեփոխումները շարունակելու ենք նոր ...ԱՆՀԵԹԵԹ ԼՈՒՐԵՐ
Գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ անհեթեթ համարեց ոմանց կողմից տարածվող լուրերը, թե արդարադատության նախարարության շենքը միտումնավոր են այրել, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ի գործը ոչնչացնեն։
Գլխավոր դատախազի ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՑՐԻՉԻ ԴԵՐՈ՞ՒՄ
Սեփ. լրտվ.
Փետրվարի 11-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Երեւանի փողոցներում ականատես եղանք մի հետաքրքիր երեւույթի։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատկանող «Mercedes ML320» մակնիշի գորշ-մետալիկ գույնի 15DO5 դիվանագիտական ...
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

