
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱ՞ՆՆ Է ԻՐԱԿԱՆ ՏԵՐԸ «ԼԵԴԻՆԵՐԻ» ԱՆԱՌԱԿԱՆՈՑԻ
- Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Վարդանի Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված կամ նյութեր են նախապատրաստվում, գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ասաց.

-Ոչ, Հակոբ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չենք հարուցել, սակայն քրեական գործ ենք հարուցել կավատության, որջ պահելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններից խուսափելու փաստի առթիվ։
Ըստ գլխավոր դատախազի, դեռեւս դեկտեմբերի 9-ին իրավապահներին է դիմել չգրանցված, որեւէ ձեւակերպում չունեցող մի հանգստյան տան ադմինիստրատոր։ Հանգստյան տունը տեղակայված է նախկին «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման շենքում, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող շուկայի հարեւանությամբ։
-Ադմինիստրատորը,- շարունակեց Ա.Հովսեփյանը,- դիմել էր դեկտեմբերի 9-ին ոստիկանություն, հայտնելով, որ իր նկատմամբ շորթում է տեղի ունեցել, որ իրենից ոմն մեկը, որը սեռավարակով հիվանդ է եղել, շորթել է 50 000 դրամ եւ ինքը ստիպված է եղել տալ։ Երբ որ հայտնաբերեցին ոմն Քոթինյանի, որն իբր կատարել է այդ շորթումը, բացատրություն տվեց, որ ոչ թե շորթում է, այլ այդտեղ կան մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկներ, եւ հերթական անգամ այդտեղ գալու ժամանակ վարակվել է եւ այժմ էլ բուժվում է սիֆիլիս հիվանդության դեմ։ Այս հաղորդումը ստացել են ոչ թե ոստիկանության նախաձեռնությամբ կամ այդ անձի, այլ հենց, այսպես կոչված, հանգստյան տան ադմինիստրատորի կողմից։
Ա.Հովսեփյանի հավաստմամբ, ստուգումները ցույց են տվել, որ, իրոք, տեւական ժամանակահատվածում հիշյալ վայրում ուղղակի անառականոց (հասարակաց տուն) է գործել։ Երեկվա դրությամբ արդեն հայտնաբերված է 8 մարմնավաճառ, որոնք մշտապես գտնվել են այդտեղ։
-Զբաղվել են մարմնավաճառությամբ, գումարները տվել են ադմինիստրատորներին, որոնք այդ գումարները հավաքել, տվել են բուֆետապանին, բուֆետապանն էլ տվել այդ որջը ղեկավարող, այդ որջի տնօրեն ոմն Գալստյանի, որը Հակոբ Հակոբյանի մտերիմ ընկերը եւ նրա հարեւանն է, եւ որը Հակոբ Հակոբյանի հետ պայմանագիր ունի կնքած այդ «Անուշ» արտադրական միավորումն անժամկետ, անհատույց օգտագործելու մասին,- տեղեկացրեց գլխավոր դատախազը։
Դե ինչ, ոմանք Հայաստանում թեթեւ արդյունաբերության վերականգնումը երեւի այսպես են պատկերացնում։
Ա.Հովսեփյանի տեղեկացմամբ, այդ բոլոր մարմնավաճառներն արդեն ուղարկված են փորձաքննության՝ սեռավարակների առկայության հանգամանքը ստուգելու համար։
-Այս ապօրինի հասարակաց տունը պահելու շնորհիվ, մեր հաշվարկներով, եկամուտները կազմել են ամսական տասնյակ հազարավոր դոլարներ,- ասաց գլխավոր դատախազը։ -Այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալված անձինք, եւ նախաքննությունը շարունակվում է։
Երեկվա դրությամբ հիշյալ քր.գործով ձերբակալված էր երեք անձ։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
Hakob 49 գրել է:
ԱՅՅՅՈ սա է ՀՀԿ ..Հայաստատանը Հարստահարողնեռի կազմակերպություն..
հաելային արտացոլումը,որը նçանակում է եթե կազմակերպության անդամ
ես , անգամ կարող ես պոռնկությամբ զբաղվել, եթե ոչ ուրեմն ոչ
դրա համր ել կազմակերպությունից դուրս եկողներին, առանց ուղեղները
çարԺելու, առանց հապաղելու ասում են թե ինչ սեվ գորցով եր զբաղվում իրենց
կոլեգան.
Կարեն գրել է:
Տենաս որ էս անառականոցում մարմնավաճառներին հայտնաբերել են, Կիման ու Լիլիթը կնստեն թե տուգանքով կպրծնեն ? Կամ էլ սիֆիլիսի աղբյուրը հաստատ դրանք կլինեն, պետք ա դիսպանսեր ուղարկել:
Վահագն Ղուկասյան գրել է:- Կարեն
Տենաս որ էս անառականոցում մարմնավաճառներին հայտնաբերել են, Կիման ու Լիլիթը կնստեն թե տուգանքով կպրծնեն ? Կամ էլ սիֆիլիսի աղբյուրը հաստատ դրանք կլինեն, պետք ա դիսպանսեր ուղարկել:
Կարեն ջան, լուրջ եմ ասում սխալվում էս: Կիմաին ու լիլիթին որ տեսած լինեի, էս կարծիքդ չէիր գրի :
Ապեր եթե մի հատ տղա դրանց թամա անի, հորս արև էդ տղուն ձեռով բարև չեմ տա : Ու խոսկս միայն դրանց՝ ի ծնե այլանդակ արտաքիններին չի վերաբերվում, նաև փնթի են : Էդ Լիլիթը մի օր ասուլիսի ժամանակ եկավ կողքս նստեց, նստելու տեղ էլ չկար, բայց երբ ականջներին բռնած տարդը տեսա, զզվեցի, հելա գնացի դռան մոտ կանգնեցի…: Դրանց մոտ հավաքածու են, մի ժամանակ 3 այլանդակն էլ կար, հիմա գնացելա իրենց՝ թիվ 3-րդ պապայի՝ Աղվան Հովսեփյանի մոտ մամուլի քարտողար : Մարդկային մի հազվադեպ տեսակ կա, բոլորս էլ մեկ-երկու անգամ հանդիպած կլինենք, են որ չանեքը մի 10 սանթի երկար է, ու ոնց որ ուղիղ քանոնով կտրած լինեն: Նատուռի ձիյու մռութ: Եդ ղախպեն մի օր իմ մասին բան էր գրել, վերնագիրն էլ իրենց մակարդակով: Հաջորդ օրը «27»-ի դատի տեղը տեսա, հենց մոտեցա, էսի առանց իմ բան ասելու միանգամից սկսեց. «ես գլխագիրների հետ գործ չունեմ, բոլորն էլ գիտեն, որ մեր մոտ վերնագրները Գագոն դնում» :
Լավ, կներես շատ երկարացրի, ուզում եմ ասեմ, որ դրանց որ տեսնես, հետո չես հավատա, որ կարող է մեկն ու մեկը դրանց …ի :- Կարեն
happy man գրել է:- Վահագն Ղուկասյան
Կարեն ջան, լուրջ եմ ասում սխալվում էս: Կիմաին ու լիլիթին որ տեսած լինեի, էս կարծիքդ չէիր գրի :
Ապեր եթե մի հատ տղա դրանց թամա անի, հորս արև էդ տղուն ձեռով բարև չեմ տա : Ու խոսկս միայն դրանց՝ ի ծնե այլանդակ արտաքիններին չի վերաբերվում, նաև փնթի են : Էդ Լիլիթը մի օր ասուլիսի ժամանակ եկավ կողքս նստեց, նստելու տեղ էլ չկար, բայց երբ ականջներին բռնած տարդը տեսա, զզվեցի, հելա գնացի դռան մոտ կանգնեցի…: Դրանց մոտ հավաքածու են, մի ժամանակ 3 այլանդակն էլ կար, հիմա գնացելա իրենց՝ թիվ 3-րդ պապայի՝ Աղվան Հովսեփյանի մոտ մամուլի քարտողար : Մարդկային մի հազվադեպ տեսակ կա, բոլորս էլ մեկ-երկու անգամ հանդիպած կլինենք, են որ չանեքը մի 10 սանթի երկար է, ու ոնց որ ուղիղ քանոնով կտրած լինեն: Նատուռի ձիյու մռութ: Եդ ղախպեն մի օր իմ մասին բան էր գրել, վերնագիրն էլ իրենց մակարդակով: Հաջորդ օրը «27»-ի դատի տեղը տեսա, հենց մոտեցա, էսի առանց իմ բան ասելու միանգամից սկսեց. «ես գլխագիրների հետ գործ չունեմ, բոլորն էլ գիտեն, որ մեր մոտ վերնագրները Գագոն դնում» :
Լավ, կներես շատ երկարացրի, ուզում եմ ասեմ, որ դրանց որ տեսնես, հետո չես հավատա, որ կարող է մեկն ու մեկը դրանց …ի :
իյյաաա,Ղուկաս ապեր,տենց ինֆօրմացիա ունես ու մուզկամանդի անդամ չես,,նու,նու,նու..իսկ Նառա Եղիազարյանին գիտես՞,բայց չասես որ փնթի է...ուրիշ բան կլսեմ մեծ սիրօվ,Նառան հիմա ուր է գնացել,ինչ է անում,եթե կարաս ասա ապեր,Աղվանի մօտ թե ուրիշ ուղւոթյամբ՞...- Վահագն Ղուկասյան
Հակոբ գրել է:- Վահագն Ղուկասյան
որ դրանց որ տեսնես, հետո չես հավատա, որ կարող է մեկն ու մեկը դրանց …ի :
Ղուկասյան ջան որ հեչ չէ՞, գոնե հացի փող կհանեն չէ՞, հաճախորդներն էլ ...... Ռոբ,Սեռժ,Աղվան:- Վահագն Ղուկասյան
ԶՄ գրել է:
Արդե՞ն կանացի բանբասանքներով եք զբաղվում, ամոթ է մի քիչ տղամարդավարի պահեք ձեզ, անձամբ ձեր թվարկած կանանցից ոչ մեկին ծանոթ չեմ, սակայն ձեր զրույցը, տղամարդու զրույց չէ:
Հակոբ գրել է:- ԶՄ
Արդե՞ն կանացի բանբասանքներով եք զբաղվում, ամոթ է մի քիչ տղամարդավարի պահեք ձեզ, անձամբ ձեր թվարկած կանանցից ոչ մեկին ծանոթ չեմ, սակայն ձեր զրույցը, տղամարդու զրույց չէ:
Ուրախ եղիր, որ անձամբ ծանոթ չես օրինակ Կիմային, թե չէ հիմա քո մասին էինք կարդում ...- ԶՄ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ 102
Ահա Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչաքաղաքական զինանոցը
Միանգամից պետք է հստակեցնեմ, որ այս տողերը գրում եմ ոչ միայն որպես լրագրող, այլեւ որպես Հայաստանի քաղաքացի։ Նախեւառաջ՝ որպես քաղաքացի։ Թեպետ զուտ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Չենք ուզում թուրք ղեկավար ունենալ
Երեկ տեղի ունեցավ «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման շրջանակներում կազմակերպված երթը, որը նախաձեռնել էին մի խումբ ՀՀ քաղաքացիներ
Հանպատրաստից կազմակերպված երթարշավը, ...ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչո՞ւ է շահարկվում Գոբլի նախագիծը
Լ.Տեր-Պետրոսյանի կողմից փետրվարի 9-ին կազմակերպված հանրահավաքից առաջ հհշական մամուլում տպագրված Փոլ Գոբլի հայտնի ծրագրի շուրջ բարձրացած աղմուկը ընդամենը հասարակությանը ...ԳՈԶՄԱՆ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԻԴԵԱԼԱԿԱՆ ԶՈՒՅԳ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Արթնացա ես երեկ, պարոնայք, ինչ-որ բզզոցից։ «Ճանճե՞ր են,- մտածեցի։ -Չէ, կարծես թե շուտ է, ձմեռ է դեռ...»։ Եւ իրոք, ճանճերը չէին, հհշական ակտիվիստներն էին բզզում Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարած պատմական այցի ...ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Անհրաժեշտ է դիմել էկզորցիզմի օգնությանը
Կա մեզանում մի բարի ավանդույթ. ամիսը մեկ կամ երկու անգամ հհշական այս կամ այն թերթը տպագրում է հայրենի «Շինդլերի ցուցակը», այսինքն՝ հանցավոր վարչախմբի զոհերի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Գ.Մ. 3
Այնուամենայնիվ սուտ են ասում, թե նախագահական ընտրությունների հաջորդ օրը մենք կարթնանանք ուրիշ երկրում։ Ո՛չ, պարոնայք, մեր երկիրը նույնը կլինի. փոքրիկ, փնթի, անդիմադրելիորեն ձգող, կյանքի համար անհարմար ...ԱՐՈՆՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԱՐՇԱՎԸ
Փետվարի 15-ին մեկնարկելու է այս տարվա շախմատային երկրորդ գերմրցաշարը՝ «Մորելիա-Լինարեսը», որը երրորդ անգամ անցկացվելու է Մեքսիկայում եւ Իսպանիայում։ Եւ երրորդ տարին անընդմեջ հաղթողի տիտղոսի համար պայքարելու ...ԱՌԱՎԵԼ ԴԻՊՈՒԿՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականի ՀՀ նետաձգության չեմպիոնի կոչումը նվաճեց Անդրանիկ Շահնազարյանը՝ վաստակելով 117 միավոր 120 հնարավորից: Երկրորդ տեղում է Հովհաննես Պետրոսյանը (115 միավոր), 3-րդ տեղում՝ Միքայել Գալստյանը (109 ...ՖԻՆՆ ՄԱՐԶՈՒՀԻՆ ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է
Ֆինն բիաթլոնիստուհի Կայսա Վարիսը ցմահ որակազրկման է ենթարկվել էրիտրոպոետին արգելված դեղամիջոց օգտագործելու համար։ Մարզուհու օրգանիզմում խթանիչի հետքեր են հայտնաբերվել հունվարի 6-ին գերմանական Օբերհոֆում ...ՍԱՄԲՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տեսանելի ապագայում սամբոն կարող է համալրել օլիմպիական մարզաձեւերի ընտանիքը։ Այդ մասին ՌԴ նախագահի գավաթի խաղարկությանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է սամբոյի Համառուսաստանյան եւ Եվրոպական ֆեդերացիաների ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ` ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազությունում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ներկայացնելու ընտրությունների առնչությամբ ստացված հաղորդումների, ընտրախախտումների, հարուցված քրեական գործերի վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱ՞ՆՆ Է ԻՐԱԿԱՆ ՏԵՐԸ «ԼԵԴԻՆԵՐԻ» ԱՆԱՌԱԿԱՆՈՑԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Վարդանի Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված կամ նյութեր են նախապատրաստվում, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑՆԻ
ԴԵ-ՖԱԿՏՈ 1
Կմնա համագործակցության անհրաժեշտությունը
«Դե-Ֆակտո» լրատվական-վերլուծական գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ նախկին նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ եւ խնդրել նրան պատասխանել փետրվարի ...ՀԱՂԹԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախընտրական քարոզարշավը երեկ շարունակեց Արագածոտնի մարզում
Ծաղկահովիտ համայնքում իր հետ հանդիպման եկած ընտրողներին ՀՀԿ նախագահը հորդորեց կատարել կշռադատված ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 24
Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է ցեղասպանությունը
Տեւական անհաջողություններից հետո վերջապես բախտը ժպտաց նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին. «Ժառանգության» պանծալի առաջնորդը, ինչպես եւ ենթադրվում էր, երջանկացրեց ...ԱԿՆՀԱՅՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լ.ՄշեցյանԱրդարադատության նախարարության վարչական շենքի հրդեհի կապակցությամբ տարածված բոլոր այն ասեկոսեները, ըստ որոնց փորձ է արվում այդ դեպքը կապել հասարակական հնչեղություն ունեցող գործերի ոչնչացման հետ` ակնհայտ ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԻ» ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՓՈՐՁՎԱԾ ԱՂՎԵՍԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈ՞Վ Է ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿՆՈՒՄ
«27»-ից անմիջապես հետո «որոշ գործիչների» առաջին «կասկածելի» արձագանքներին անդրադառնալով՝ Տեր-Պետրոսյանը առանձնացնում է ԱԺՄ նախագահին, ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ԱՄԿ փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Նա նախ ներկայացրեց Արտաշես Գեղամյանի նախընտրական ծրագիրը. «Հակաճգնաժամային որոշակի գործընթացներ հաղթահարվել են։ Դա մենք նկատել ենք, ...ՈՍՏԻԿԱՆԸ ՇՇՊՌԵՑ ԼՏՊ-ԻՆ
Սեփ.լրտվ. 2Լ.Տեր-Պետրոսյանի՝ Կորյունի 19ա հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ՀՀ քաղաքացիներին «ցրելու» նպատակով երեկ երեկոյան «դեպքի վայր» ժամանեց ինքը՝ նախագահի թեկնածուն։ ...«ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
«Մենք տեսնում ենք մեր թերությունները, ջանում ենք վերացնել դրանք, նաեւ արժեւորում ենք մեր ձեռքբերումները։ Մենք բարեփոխելու ենք պետական կառավարման համակարգը եւ սկսած բարեփոխումները շարունակելու ենք նոր ...ԱՆՀԵԹԵԹ ԼՈՒՐԵՐ
Գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ անհեթեթ համարեց ոմանց կողմից տարածվող լուրերը, թե արդարադատության նախարարության շենքը միտումնավոր են այրել, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ի գործը ոչնչացնեն։
Գլխավոր դատախազի ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՑՐԻՉԻ ԴԵՐՈ՞ՒՄ
Սեփ. լրտվ.
Փետրվարի 11-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Երեւանի փողոցներում ականատես եղանք մի հետաքրքիր երեւույթի։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատկանող «Mercedes ML320» մակնիշի գորշ-մետալիկ գույնի 15DO5 դիվանագիտական ...
ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ՀՈԳԵԱԽՏՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ԱԿՏԻՎԻՍՏԸ
«Հայոց Աշխարհ»-ի հոգեախտորոշման բաժին
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

