
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ` ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
- Գլխավոր դատախազությունում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ներկայացնելու ընտրությունների առնչությամբ ստացված հաղորդումների, ընտրախախտումների, հարուցված քրեական գործերի վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող տեղեկատվությունը։ Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ, ի տարբերություն Թալինում կատարված խուլիգանության փաստի առիթով հարուցված քրեական գործով չորս անձանց ձերբակալության, Արտաշատի հայտնի դեպքի կապակցությամբ ձերբակալվածներ չկան, ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ասաց.
-Յուրաքանչյուր դեպքում, երբ հարուցվում է քրեական գործ, ամբողջ գործընթացն ուղղված է ապացույցներ ձեռք բերելուն։ Թալինի քրեական գործով անմիջականորեն, հենց հայտարարության պահից հայտարարություն տվող անձը, տուժողը նշել է իրեն մարմնական վնասվածքներ պատճառած անձանց անուն-ազգանունները, որը հիմնավորվեց նաեւ հետագա նախաքննության ընթացքում, ինչն էլ բերեց նրան, որ այդ մարդկանց մեղադրանք առաջադրվեց եւ նրանց նկատմամբ կիրառվեց խափանման միջոց։
Արտաշատի դեպքերով առ այսօր որեւէ տուժող դեռ մատնացույց չի արել որեւէ անձի, որն իրեն մարմնական վնասվածք պատճառած լինի։ Նախագահի թեկնածուի թիկնազորի անդամը իր հայտարարության մեջ եւ բացատրության մեջ որեւէ ակնարկ անգամ չունի, թե ով է իրեն հարվածող անձը, ով է իրեն մարմնական վնասվածք պատճառող անձը։
Գլխավոր դատախազի հավաստմամբ, զննության են ենթարկվել Արտաշատի դեպքի վերաբերյալ բոլոր տեսաժապավենները, որոնք ներկայացվել են նախաքննության մարմնին։ Տեսաժապավենների ուսումնասիրությամբ նույնպես որեւէ դրվագ չի հայտնաբերվել, որն իրենց հնարավորություն կտար այդ տեսաժապավենն ապացույց համարելու, մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու որպես այդ արարքի կատարող։
-Նշում են,- շարունակեց Ա.Հովսեփյանը,- որ բազմահազար մարդկանցով հանրահավաք է եղել եւ բազմահազար մարդիկ տեսել են, թե ինչպես են մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես են ծեծել տուժողներին։ Բազմահազար մարդիկ մեզ պետք չեն, ընդամենը պետք է երկու վկա, խնդրեմ, թող ներկայանան այդ վկաները, թող բացահայտվեն այդ վկաները։
Մինչ ասուլիսի պահը, Ա.Հովսեփյանի տեղեկացմամբ, ստացել են ընտրական իրավունքի խախտումների հետ կապված 41 հաղորդում, որոնցից 20-ը՝ զանգվածային լրատվամիջոցներում զետեղված հրապարակումներից։
-Դրանց քննարկման արդյունքներով հարուցվել է 11 քրեական գործ, 18 որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, տրվել է 5 պարզաբանում, 11 հաղորդում այսօր գտնվում է ընթացքի մեջ, կատարվում են ստուգումներ, եւ այդ 11 հաղորդումներով նույնպես ստուգումների արդյունքում կկայացվեն համապատասխան որոշումներ,- ասաց գլխավոր դատախազը։
Հարուցված քրեական գործերից քրեաիրավական առումով ամենածանրը, Ա.Հովսեփյանի տեղեկացմամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի 4-րդ գյուղում հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանությունն է։ Ընտրական իրավունքի խախտումների հետ ուղղակի կամ անուղղակի կապված հիշյալ 41 հաղորդման առանձնահատկությունը, ըստ նրա, այն է, որ դրանց մի մասը լի է ստով ու կեղծիքով, չի համապատասխանում իրականությանը։
-Կարծես թե այն տպավորությունն է ստեղծվում, որ ստի մասին հարկավոր է շատ խոսել, որ ճշմարտության տեղ անցնի,- ասաց Ա.Հովսեփյանը։ -Այս ճանապարհով ինչ-որ տեղ ձգտում կա նաեւ ստվեր գցել իրավապահ մարմինների վրա, հեղինակազրկել։ Պնդում եմ նաեւ, որ հանրապետության իրավապահ մարմիններն օրենքով նախատեսված իրենց պարտականությունները կատարում են բարեխղճորեն, որեւէ հաղորդում առ այսօր առանց հետեւանքի, ստուգման չի մնացել։
Անդրադարձ եղավ նաեւ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության ամեն մի չափուսահման անցնող շահարկմանը։
-Կարծես թե դարձրել են մի հնարք՝ ամեն անգամ քարոզարշավներին օգտագործելու համար,- ասաց Ա.Հովսեփյանը։ -Այդ քրեական գործով մենք բազմիցս տվել ենք համապատասխան գնահատականներ։ Որեւէ տուժողի ներկայացուցչի կողմից առ այսօր որեւէ միջնորդություն չի ներկայացված նախաքննության մարմնին, որը չի բավարարվել եւ անհրաժեշտ ստուգման չի ենթարկվել։
Որպես գլխավոր դատախազ, կարող եմ հայտարարել, որ այս տարիների ընթացքում «Հոկտեմբերի 27-ի» գործը ուղղակի դարձրել են քարոզչական հնարք։ Եթե նրանք, իրոք, շահագրգռված են այդ գործով ինչ-որ նոր հանգամանքներ ներկայացնելու, որը պետք է նախաքննության մարմինը ստուգի, պարզաբանի, խնդրեմ, թե՛ դատախազության, թե՛ ոստիկանության, ազգային անվտանգության, ողջ իրավապահ մարմինների դռները բաց են այդ մարդկանց առջեւ։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ 102
Ահա Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչաքաղաքական զինանոցը
Միանգամից պետք է հստակեցնեմ, որ այս տողերը գրում եմ ոչ միայն որպես լրագրող, այլեւ որպես Հայաստանի քաղաքացի։ Նախեւառաջ՝ որպես քաղաքացի։ Թեպետ զուտ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Չենք ուզում թուրք ղեկավար ունենալ
Երեկ տեղի ունեցավ «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման շրջանակներում կազմակերպված երթը, որը նախաձեռնել էին մի խումբ ՀՀ քաղաքացիներ
Հանպատրաստից կազմակերպված երթարշավը, ...ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչո՞ւ է շահարկվում Գոբլի նախագիծը
Լ.Տեր-Պետրոսյանի կողմից փետրվարի 9-ին կազմակերպված հանրահավաքից առաջ հհշական մամուլում տպագրված Փոլ Գոբլի հայտնի ծրագրի շուրջ բարձրացած աղմուկը ընդամենը հասարակությանը ...ԳՈԶՄԱՆ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԻԴԵԱԼԱԿԱՆ ԶՈՒՅԳ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Արթնացա ես երեկ, պարոնայք, ինչ-որ բզզոցից։ «Ճանճե՞ր են,- մտածեցի։ -Չէ, կարծես թե շուտ է, ձմեռ է դեռ...»։ Եւ իրոք, ճանճերը չէին, հհշական ակտիվիստներն էին բզզում Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարած պատմական այցի ...ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Անհրաժեշտ է դիմել էկզորցիզմի օգնությանը
Կա մեզանում մի բարի ավանդույթ. ամիսը մեկ կամ երկու անգամ հհշական այս կամ այն թերթը տպագրում է հայրենի «Շինդլերի ցուցակը», այսինքն՝ հանցավոր վարչախմբի զոհերի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Գ.Մ. 3
Այնուամենայնիվ սուտ են ասում, թե նախագահական ընտրությունների հաջորդ օրը մենք կարթնանանք ուրիշ երկրում։ Ո՛չ, պարոնայք, մեր երկիրը նույնը կլինի. փոքրիկ, փնթի, անդիմադրելիորեն ձգող, կյանքի համար անհարմար ...ԱՐՈՆՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԱՐՇԱՎԸ
Փետվարի 15-ին մեկնարկելու է այս տարվա շախմատային երկրորդ գերմրցաշարը՝ «Մորելիա-Լինարեսը», որը երրորդ անգամ անցկացվելու է Մեքսիկայում եւ Իսպանիայում։ Եւ երրորդ տարին անընդմեջ հաղթողի տիտղոսի համար պայքարելու ...ԱՌԱՎԵԼ ԴԻՊՈՒԿՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականի ՀՀ նետաձգության չեմպիոնի կոչումը նվաճեց Անդրանիկ Շահնազարյանը՝ վաստակելով 117 միավոր 120 հնարավորից: Երկրորդ տեղում է Հովհաննես Պետրոսյանը (115 միավոր), 3-րդ տեղում՝ Միքայել Գալստյանը (109 ...ՖԻՆՆ ՄԱՐԶՈՒՀԻՆ ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է
Ֆինն բիաթլոնիստուհի Կայսա Վարիսը ցմահ որակազրկման է ենթարկվել էրիտրոպոետին արգելված դեղամիջոց օգտագործելու համար։ Մարզուհու օրգանիզմում խթանիչի հետքեր են հայտնաբերվել հունվարի 6-ին գերմանական Օբերհոֆում ...ՍԱՄԲՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տեսանելի ապագայում սամբոն կարող է համալրել օլիմպիական մարզաձեւերի ընտանիքը։ Այդ մասին ՌԴ նախագահի գավաթի խաղարկությանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է սամբոյի Համառուսաստանյան եւ Եվրոպական ֆեդերացիաների ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ` ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազությունում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ներկայացնելու ընտրությունների առնչությամբ ստացված հաղորդումների, ընտրախախտումների, հարուցված քրեական գործերի վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱ՞ՆՆ Է ԻՐԱԿԱՆ ՏԵՐԸ «ԼԵԴԻՆԵՐԻ» ԱՆԱՌԱԿԱՆՈՑԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Վարդանի Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված կամ նյութեր են նախապատրաստվում, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑՆԻ
ԴԵ-ՖԱԿՏՈ 1
Կմնա համագործակցության անհրաժեշտությունը
«Դե-Ֆակտո» լրատվական-վերլուծական գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ նախկին նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ եւ խնդրել նրան պատասխանել փետրվարի ...ՀԱՂԹԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախընտրական քարոզարշավը երեկ շարունակեց Արագածոտնի մարզում
Ծաղկահովիտ համայնքում իր հետ հանդիպման եկած ընտրողներին ՀՀԿ նախագահը հորդորեց կատարել կշռադատված ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 24
Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է ցեղասպանությունը
Տեւական անհաջողություններից հետո վերջապես բախտը ժպտաց նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին. «Ժառանգության» պանծալի առաջնորդը, ինչպես եւ ենթադրվում էր, երջանկացրեց ...ԱԿՆՀԱՅՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լ.ՄշեցյանԱրդարադատության նախարարության վարչական շենքի հրդեհի կապակցությամբ տարածված բոլոր այն ասեկոսեները, ըստ որոնց փորձ է արվում այդ դեպքը կապել հասարակական հնչեղություն ունեցող գործերի ոչնչացման հետ` ակնհայտ ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԻ» ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՓՈՐՁՎԱԾ ԱՂՎԵՍԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈ՞Վ Է ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿՆՈՒՄ
«27»-ից անմիջապես հետո «որոշ գործիչների» առաջին «կասկածելի» արձագանքներին անդրադառնալով՝ Տեր-Պետրոսյանը առանձնացնում է ԱԺՄ նախագահին, ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ԱՄԿ փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Նա նախ ներկայացրեց Արտաշես Գեղամյանի նախընտրական ծրագիրը. «Հակաճգնաժամային որոշակի գործընթացներ հաղթահարվել են։ Դա մենք նկատել ենք, ...ՈՍՏԻԿԱՆԸ ՇՇՊՌԵՑ ԼՏՊ-ԻՆ
Սեփ.լրտվ. 2Լ.Տեր-Պետրոսյանի՝ Կորյունի 19ա հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ՀՀ քաղաքացիներին «ցրելու» նպատակով երեկ երեկոյան «դեպքի վայր» ժամանեց ինքը՝ նախագահի թեկնածուն։ ...«ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
«Մենք տեսնում ենք մեր թերությունները, ջանում ենք վերացնել դրանք, նաեւ արժեւորում ենք մեր ձեռքբերումները։ Մենք բարեփոխելու ենք պետական կառավարման համակարգը եւ սկսած բարեփոխումները շարունակելու ենք նոր ...ԱՆՀԵԹԵԹ ԼՈՒՐԵՐ
Գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ անհեթեթ համարեց ոմանց կողմից տարածվող լուրերը, թե արդարադատության նախարարության շենքը միտումնավոր են այրել, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ի գործը ոչնչացնեն։
Գլխավոր դատախազի ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՑՐԻՉԻ ԴԵՐՈ՞ՒՄ
Սեփ. լրտվ.
Փետրվարի 11-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Երեւանի փողոցներում ականատես եղանք մի հետաքրքիր երեւույթի։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատկանող «Mercedes ML320» մակնիշի գորշ-մետալիկ գույնի 15DO5 դիվանագիտական ...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԵՏ
ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՐՑԸ
Սեփ.լրտվ.«ԵՐԵՎԱՆԻ ՕՐԵՐ»
ԼԵՀԵՐԸ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻՑ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

