
ԳՈԶՄԱՆ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԻԴԵԱԼԱԿԱՆ ԶՈՒՅԳ
- Արթնացա ես երեկ, պարոնայք, ինչ-որ բզզոցից։ «Ճանճե՞ր են,- մտածեցի։ -Չէ, կարծես թե շուտ է, ձմեռ է դեռ...»։ Եւ իրոք, ճանճերը չէին, հհշական ակտիվիստներն էին բզզում Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարած պատմական այցի մասին։ Եւ հասկացա այդժամ, որ արթնացել եմ ներքաղաքական եւ, չվախենանք այդ բառը օգտագործելուց՝ գեոպոլիտիկ նոր իրականության մեջ։

Սարսա՛փ։ Պատկերացնո՞ւմ եք՝ բանն ուր է հասել, եթե Տեր-Պետրոսյանը սկսել է մտածել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Հարյուր տարի չէր մտածել, այնքան աչքով արեց Արեւմուտքին, որ շլացավ, ու հանկարծ, ասես ուղեղը շանթահարվեց. նայում է իրեն հայելու մեջ, իսկ այնտեղ Իսրայել Օրին է գործնականում։
Սա արդեն, եթե ճիշտը խոսենք, նույնիսկ շիզոֆրենիա չէ, այլ պարզապես մուտացիա, բայց մեր քաղաքական չեռնոբիլում ոչ մի բանի վրա զարմանալ չարժե։
Հիմա այնպես կմտնի երդվյալ ռուսամետի դերի մեջ, որ ինքն էլ կհավատա, իսկ հետո, մեկ էլ տեսար, ազգանունն էլ փոխեց։ Ինչպես Ռոբերտո Ռոսսելինիի «Գեներալ դելլա Ռովերե» ֆիլմում։ Այնտեղ իտալացի մանր առեւտրականին գերմանացիները դրեցին իտալական Դիմադրության հերոսի տեղ ու բանտարկեցին։ Նա երդվում էր Աստծո անունով, որ այն մարդը չէ, ում տեղը իրեն դրել են։ Բայց ի վերջո մտավ հերոսական դերի մեջ ու նախընտրեց մահանալ, այլ ոչ թե ապրել որպես մանր առեւտրական։
Եւ այսպես. երեկ մենք արդեն տեղեկացրել էինք, որ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը հերոսաբար զոհաբերեց քարոզարշավի մեկ օրը եւ այցելեց Մոսկվա։ Շտաբը, հրճվանքից շնչահեղձ լինելով, շտապեց հաղորդել, թե այնտեղ նա հանդիպել է Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, նախագահի պաշտոնում Պուտինի իրավահաջորդ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Խայծը կուլ տվեցին լրատվական որոշ գործակալություններ ու տարածեցին սուտը։
Իսկ գուցեեւ նրանք պարզապես ընկան հիպնոսի տակ։ Գիտե՞ք, թե ինչ բան է գնչուական հիպնոսը։ Դա այն է, երբ նայում ես մարդու աչքերի մեջ, հասկանում, որ ստում է, բայց, միեւնույն է, հավատում ես։
Իրականում Մոսկվայում Տեր-Պետրոսյանը հանդիպել է միայն «Աջ ուժերի միություն» (ԱՈՒՄ) ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի ՌԱՕ ԵԷՍ վարչության անդամ Լեոնիդ Գոզմանի հետ։ Ո՞վ է այդ Գոզմանը, ո՞ւմ է նա ներկայացնում։
Իսկ ներկայացնում է նա առաջին հերթին հանրահայտ Անատոլի Չուբայսին, որի հետ ծանոթացել է 1993 թվականին։ Այն ժամանակվանից ի վեր նրանք միասին են։ 1995 թվականի դեկտեմբերին Գոզմանն առաջադրվեց որպես ՌԴ Պետդումայի պատգամավորի թեկնածու, բայց իր ընտրատարածքում զբաղեցրեց ընդամենը հինգերորդ տեղը։ 1999 թվականի հունվարին նշանակվեց նախագահ Չուբայսի խորհրդական։ Նույն թվականի օգոստոսին դարձավ «Աջ ուժերի միություն» ընտրական դաշինքի ղեկավարի տեղակալ։ 2001 թվականի մայիսին ընտրվեց ԱՈՒՄ-ի քաղխորհրդի անդամ։
2004 թվականի ապրիլին հանդես եկավ հայտարարությամբ, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններում ԱՈՒՄ-ը կհավաքի ոչ թե 8%, այլ առնվազն 20% (ԱՈՒՄ-ը, ինչպես հայտնի է, ընդհանրապես չմտավ Դումա՝ հավաքելով մոտ 2%)։ Ահա եւ, թերեւս, այն ամենը, ինչով հայտնի է փաստորեն ռուսաստանյան ՀՀՇ հանդիսացող ԱՈՒՄ-ի ներկայացուցիչ Լեոնիդ Գոզմանը։
Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է ստացվում, քաղաքացիներ։ Ուրեմն կարելի է մեկնել Մոսկվա, հանդիպել այնտեղ երկրորդական ընդդիմադիր գործչի հետ, իսկ այստեղ լուրեր տարածել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ ինչ-որ ֆանտաստիկ շփումների մասի՞ն։ Հենց դա էլ մեզանում կոչվում է մեծ քաղաքականություն. ես ճի՞շտ եմ հասկանում։ Չի՞ ամաչում նախկին նախագահը։
Գոզման եւ Տեր-Պետրոսյան. իդեալական զույգ։ Եթե նրանց ձեռքերը նախապես չպոկես, ապա այնպիսի՜ հայ-ռուսական հարաբերություններ կկառուցեն մեզ համար, որ չենք հասցնի նույնիսկ ախ քաշել։
Լավ, ինչքա՞ն կարող են ստել Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը։ Հասուն մարդիկ եք, բայց տեսեք, թե ինչի՞ եք վերածվել։ Չէ՞ որ արդեն չեն հավատում ձեր ոչ մի խոսքին։ Հին Սպարտայի ժողովրդական ժողովում գոյություն ուներ այսպիսի կանոն. եթե խելամիտ առաջարկ էր անում վատ համբավ ունեցող մարդը, ապա առաջարկը չէին ընդունում, մինչեւ որ դա երկրորդեր լավ հեղինակություն վայելող որեւէ մեկը։ ՀՀՇ-ի պարագայում Սպարտայի այդ կանոնը պետք է դառնար անհաղթահարելի խոչընդոտ։
Մի տեսակ անհարմար է այդ տարիքում նմանվել դեռահասի, որը վարակվել է վատ հիվանդությամբ եւ, բժշկի դիմելու փոխարեն, դիմափոշի է ցանում խոցերի վրա։ Թե ինչով այդ ամենը կավարտվի, լավ հայտնի է։
Հ.Գ. - Նյութը պատրաստ էր տպագրության, երբ երեկ երեկոյան Լեոնիդ Գոզմանը «Ռեգնում» գործակալության միջոցով հերքեց լուրը, թե ինքը հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ։
Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի նախկին նախագահը ուղեւորվել է Մոսկվա միայն հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտեւին հարցազրույց տալու նպատակով։
Այո, մանրացել են քաղաքական գործիչները, մանրացել։ Հիշում եմ, ժամանակին լրագրողներն էին գնում քաղաքական գործիչների մոտ հարցազրույց վերցնելու։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
Մեծ Հայք գրել է:
արա էս ձեր ապատեղեկատվությամբ մինչեւ ուր պտի հասնեք Լեվոնը հանդիպում ա ունեցել Մեդվեդեւի հետ եւ ռուսների կասկածներն ա փարատել եւ հավանությունը ստացել
Gevorg Chavush գրել է:- Մեծ Հայք
արա էս ձեր ապատեղեկատվությամբ մինչեւ ուր պտի հասնեք Լեվոնը հանդիպում ա ունեցել Մեդվեդեւի հետ եւ ռուսների կասկածներն ա փարատել եւ հավանությունը ստացել
Inch karevora te ed mora koonats@ um heda vorr dvel. meka menk iran chenk uzum, ete levonin doq @ndreq menq dzez el chenk derutyun ani...sovats anderner- Մեծ Հայք
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ 102
Ահա Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչաքաղաքական զինանոցը
Միանգամից պետք է հստակեցնեմ, որ այս տողերը գրում եմ ոչ միայն որպես լրագրող, այլեւ որպես Հայաստանի քաղաքացի։ Նախեւառաջ՝ որպես քաղաքացի։ Թեպետ զուտ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Չենք ուզում թուրք ղեկավար ունենալ
Երեկ տեղի ունեցավ «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման շրջանակներում կազմակերպված երթը, որը նախաձեռնել էին մի խումբ ՀՀ քաղաքացիներ
Հանպատրաստից կազմակերպված երթարշավը, ...ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչո՞ւ է շահարկվում Գոբլի նախագիծը
Լ.Տեր-Պետրոսյանի կողմից փետրվարի 9-ին կազմակերպված հանրահավաքից առաջ հհշական մամուլում տպագրված Փոլ Գոբլի հայտնի ծրագրի շուրջ բարձրացած աղմուկը ընդամենը հասարակությանը ...ԳՈԶՄԱՆ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԻԴԵԱԼԱԿԱՆ ԶՈՒՅԳ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Արթնացա ես երեկ, պարոնայք, ինչ-որ բզզոցից։ «Ճանճե՞ր են,- մտածեցի։ -Չէ, կարծես թե շուտ է, ձմեռ է դեռ...»։ Եւ իրոք, ճանճերը չէին, հհշական ակտիվիստներն էին բզզում Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարած պատմական այցի ...ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Անհրաժեշտ է դիմել էկզորցիզմի օգնությանը
Կա մեզանում մի բարի ավանդույթ. ամիսը մեկ կամ երկու անգամ հհշական այս կամ այն թերթը տպագրում է հայրենի «Շինդլերի ցուցակը», այսինքն՝ հանցավոր վարչախմբի զոհերի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Գ.Մ. 3
Այնուամենայնիվ սուտ են ասում, թե նախագահական ընտրությունների հաջորդ օրը մենք կարթնանանք ուրիշ երկրում։ Ո՛չ, պարոնայք, մեր երկիրը նույնը կլինի. փոքրիկ, փնթի, անդիմադրելիորեն ձգող, կյանքի համար անհարմար ...ԱՐՈՆՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԱՐՇԱՎԸ
Փետվարի 15-ին մեկնարկելու է այս տարվա շախմատային երկրորդ գերմրցաշարը՝ «Մորելիա-Լինարեսը», որը երրորդ անգամ անցկացվելու է Մեքսիկայում եւ Իսպանիայում։ Եւ երրորդ տարին անընդմեջ հաղթողի տիտղոսի համար պայքարելու ...ԱՌԱՎԵԼ ԴԻՊՈՒԿՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականի ՀՀ նետաձգության չեմպիոնի կոչումը նվաճեց Անդրանիկ Շահնազարյանը՝ վաստակելով 117 միավոր 120 հնարավորից: Երկրորդ տեղում է Հովհաննես Պետրոսյանը (115 միավոր), 3-րդ տեղում՝ Միքայել Գալստյանը (109 ...ՖԻՆՆ ՄԱՐԶՈՒՀԻՆ ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է
Ֆինն բիաթլոնիստուհի Կայսա Վարիսը ցմահ որակազրկման է ենթարկվել էրիտրոպոետին արգելված դեղամիջոց օգտագործելու համար։ Մարզուհու օրգանիզմում խթանիչի հետքեր են հայտնաբերվել հունվարի 6-ին գերմանական Օբերհոֆում ...ՍԱՄԲՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տեսանելի ապագայում սամբոն կարող է համալրել օլիմպիական մարզաձեւերի ընտանիքը։ Այդ մասին ՌԴ նախագահի գավաթի խաղարկությանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է սամբոյի Համառուսաստանյան եւ Եվրոպական ֆեդերացիաների ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ` ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազությունում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ներկայացնելու ընտրությունների առնչությամբ ստացված հաղորդումների, ընտրախախտումների, հարուցված քրեական գործերի վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱ՞ՆՆ Է ԻՐԱԿԱՆ ՏԵՐԸ «ԼԵԴԻՆԵՐԻ» ԱՆԱՌԱԿԱՆՈՑԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Վարդանի Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված կամ նյութեր են նախապատրաստվում, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑՆԻ
ԴԵ-ՖԱԿՏՈ 1
Կմնա համագործակցության անհրաժեշտությունը
«Դե-Ֆակտո» լրատվական-վերլուծական գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ նախկին նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ եւ խնդրել նրան պատասխանել փետրվարի ...ՀԱՂԹԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախընտրական քարոզարշավը երեկ շարունակեց Արագածոտնի մարզում
Ծաղկահովիտ համայնքում իր հետ հանդիպման եկած ընտրողներին ՀՀԿ նախագահը հորդորեց կատարել կշռադատված ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 24
Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է ցեղասպանությունը
Տեւական անհաջողություններից հետո վերջապես բախտը ժպտաց նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին. «Ժառանգության» պանծալի առաջնորդը, ինչպես եւ ենթադրվում էր, երջանկացրեց ...ԱԿՆՀԱՅՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լ.ՄշեցյանԱրդարադատության նախարարության վարչական շենքի հրդեհի կապակցությամբ տարածված բոլոր այն ասեկոսեները, ըստ որոնց փորձ է արվում այդ դեպքը կապել հասարակական հնչեղություն ունեցող գործերի ոչնչացման հետ` ակնհայտ ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԻ» ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՓՈՐՁՎԱԾ ԱՂՎԵՍԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈ՞Վ Է ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿՆՈՒՄ
«27»-ից անմիջապես հետո «որոշ գործիչների» առաջին «կասկածելի» արձագանքներին անդրադառնալով՝ Տեր-Պետրոսյանը առանձնացնում է ԱԺՄ նախագահին, ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ԱՄԿ փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Նա նախ ներկայացրեց Արտաշես Գեղամյանի նախընտրական ծրագիրը. «Հակաճգնաժամային որոշակի գործընթացներ հաղթահարվել են։ Դա մենք նկատել ենք, ...ՈՍՏԻԿԱՆԸ ՇՇՊՌԵՑ ԼՏՊ-ԻՆ
Սեփ.լրտվ. 2Լ.Տեր-Պետրոսյանի՝ Կորյունի 19ա հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ՀՀ քաղաքացիներին «ցրելու» նպատակով երեկ երեկոյան «դեպքի վայր» ժամանեց ինքը՝ նախագահի թեկնածուն։ ...«ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
«Մենք տեսնում ենք մեր թերությունները, ջանում ենք վերացնել դրանք, նաեւ արժեւորում ենք մեր ձեռքբերումները։ Մենք բարեփոխելու ենք պետական կառավարման համակարգը եւ սկսած բարեփոխումները շարունակելու ենք նոր ...ԱՆՀԵԹԵԹ ԼՈՒՐԵՐ
Գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ անհեթեթ համարեց ոմանց կողմից տարածվող լուրերը, թե արդարադատության նախարարության շենքը միտումնավոր են այրել, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ի գործը ոչնչացնեն։
Գլխավոր դատախազի ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՑՐԻՉԻ ԴԵՐՈ՞ՒՄ
Սեփ. լրտվ.
Փետրվարի 11-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Երեւանի փողոցներում ականատես եղանք մի հետաքրքիր երեւույթի։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատկանող «Mercedes ML320» մակնիշի գորշ-մետալիկ գույնի 15DO5 դիվանագիտական ...
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

