
ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ
- Չենք ուզում թուրք ղեկավար ունենալ

Երեկ տեղի ունեցավ «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման շրջանակներում կազմակերպված երթը, որը նախաձեռնել էին մի խումբ ՀՀ քաղաքացիներ
Հանպատրաստից կազմակերպված երթարշավը, որը մեկնարկեց Հանրապետության հրապարակից, թեպետ մասնակիցների մեծաքանակությամբ աչքի չէր ընկնում, սակայն շատ էին ցուցապաստառները։
Մասնակիցները վեր էին պարզել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վանո Սիրադեղյանի նկարներով մեծ ցուցապաստառներ՝ «Վտանգավոր է քաղաքակրթության համար», «Վտանգավոր է կյանքի համար» մակագրություններով։ Բացի այդ, կային նաեւ այլ պաստառներ, որոնց վրա գրված էին «Լեւոն, հեռացիր», «Հեռացեք մարդասպաններ», «Զգուշացեք Լեւոնի վկաներից» եւ այլն։
Երթարշավի մասնակիցները «Լեւ՛-ոն, հե-ռա-ցի՛ր» վանկարկումներով Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Նալբանդյան փողոցի ուղղությամբ, այնուհետեւ, անցնելով Նալբանդյան փողոցով, թեքվեցին ձախ եւ երթը շարունակելով՝ հասան Կորյունի 19ա հասցեում տեղակայված նախագահ թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ։ Այստեղ կազմակերպիչները` ի դեմս քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ եւ նրա համախոհների, հայտարարեցին, որ երթն ավարտված է։ Միաժամանակ մասնակիցներին տեղեկացրին, որ իրենք ԼՏՊ-ի շտաբի դիմաց նստացույց են անելու եւ ովքեր ցանկանում են կարող են մասնակցել։
Երեկ, մինչ երթը փորձեցի Հանրապետության հրապարակում հավաքվածներից պարզել, թե ինչո՞ւ են ցանկություն հայտնել միանալ շարժմանը։ Մեր զրուցակիցները ասացին, որ, մասնակցելով ակցիային, այս կերպ են փորձում իրենց բողոքն արտահայտել Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման դեմ։ «Ես եկել եմ, որպեսզի իմ բողոքն արտահայտեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեմ։ Եկել եմ, որ ամբողջ ժողովրդին ասեմ, որ իր աչքը բացի ու տեսնի, թե ում հետ գործ ունի, ում միտինգներին է գնում կանգնում։ Լեւոնի՞, որն իր էությամբ թուրք է։
Կարծում եմ, շատ շուտով բոլորն էլ կիմանան, որ ինքը թուրք է։ Ինքն է բոլոր ղարաբաղցիներին թուրք անվանում, բայց հենց իր երակներում է թուրքի արյուն հոսում։
Ես եկել եմ մասնակցելու այս երթին եւ իմ ներկայությամբ ապացուցելու, որ պետք է ընդվզել «Լեւոնի վկաների» դեմ։ Եկել եմ զգուշացնելու, որ նրանք, ովքեր գնալու են ընտրեն Լեւոնին, թող իմանան, որ նա իր ազգին կործանման է տանելու։ Նա արժանի չէ եւ չպետք է նորից դառնա նախագահ»,- մեր զրույցի ընթացքում ասաց զոհված ազատամարտիկի այրի ԿԱՐԻՆԵ ՄԻՐԶՈՅԱՆԸ։
Երթին մասնակցում էր նաեւ զոհված ազատամարտիկի մայր ՍԻԼՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, որը ԼՏՊ-ին խորհուրդ տվեց իր թեկնածությունն առաջադրել հարեւան երկրում. «Թող Լեւոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունն առաջադրի Ադրբեջանում։ Որովհետեւ ինքը այնտեղ անպայման կհաղթի։ Նա այնտեղ ավելի շուտ կընտրվի, քան այստեղ։ Մենք չենք մոռացել նրա իշխանության տարիները, այն դաժան մութ ու ցուրտ տարիները։ 1992-1995թթ. ծնված բոլոր երեխաները հաշմանդամներ են։ Նրանցից մեկն էլ իմ թոռն է»,- նշեց տիկին Ալեքսանյանը։
Այստեղ էր նաեւ 90-ականներին սպանված ազատամարտիկ, պատգամավոր Վիտյա Այվազյանի քույրը՝ ՏԻՐՈՒՀԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, որը նույնպես իր խոսքն ասաց. «Այսօր ես չեմ ուզում թուրք ղեկավար ունենալ։ Հայի ձեռքը ո՞նց գնաց հայի վրա՝ ո՞նց սպանեցին Վիտյային։ Նրան ճանաչողը չպիտի նման բան աներ։ Նշանակում է, դա թուրքի ձեռագիր է, որը տեսանք ՀՀՇ իշխանության տարիներին։ Կտրականապես դեմ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը իրականացրել եւ շարունակելու է այդպես գործել՝ վարելով «Հայաստանն առանց հայերի» քաղաքականություն։
Ես զարմանում եմ, թե երթի կազմակերպիչները ինչո՞ւ չեն պատրաստել նաեւ ՀՀՇ իշխանության շրջանում սպանված մարդկանց՝ Ղանդիլյանի, Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Հովհաննես Սուքիասյանի եւ շատ շատերի լուսանկարներով ցուցապաստառներ։ Թող ՀՀՇ-ի զոհերի պաստառներն էլ լինեին, եւ մարդիկ տեսնեին ու հիշեին նրանց»,- նշեց Տիրուհի Այվազյանը, ավելացնելով, որ «Լեւոնն իր հայագետ-գիտնականի շղարշի տակ թաքցնում է իր իրական դեմքը։ Մինչդեռ ավելի թուրքամետ գործիչ, քան ինքն է, մեզանում չկա»։
Ասենք, որ ԼՏՊ-ի շտաբականները չափազանց ագրեսիվությամբ արձագանքեցին ակցիային։ Երբ երթի մասնակիցները նոր-նոր էին հասել շտաբի մոտ, այստեղից դուրս թափվեցին 7-8 տղամարդ, որոնք նախ հարձակվեցին լրագրողների ու օպերատորների վրա, գոռգոռալով, թե՝ «խի՞ եք նկարում»։ Երթի մասնակիցներից մեկը, երբ փորձեց շտաբականների հարձակումը կանխել, նրանցից մեկին դիմելով «հոպար», վերջինս շպրտեց՝ «ի՞նչ հոպար, ես ըտենց ախպոր տղա ունենայի, կտայի գլուխը կջարդեի»,- գազազած հակադարձեց ԼՏՊ-ի շտաբի անդամներից մեկը, որը գլխավոր դատախազության նախկին աշխատակից էր։
Վերջինս, հետո ճանաչելով երթի մասնակից Սոկրատ Հովսեփյանին, որը նույնպես գլխավոր դատախազության նախկին աշխատակից է, հիմա էլ հարձակվեց նրա վրա. «Ի՞նչ, հիմա դու քեզ լավ տղա ես զգում, հա՞, խի՞ եք արել էս, սրա իմաստը ո՞րն է»,- գոռում էր ԼՏՊ-ի զինակիցը։
Անմիջապես այստեղ հասավ նաեւ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ իր 5-6 թիկնապահներով եւ նայելով շտաբի դիմաց շարված Վանոյի պատկերով ցուցապաստառին, արհամարհական քմծիծաղեց ու արագ մտավ շտաբ։ Ավելի ուշ այստեղ հասավ ԼՏՊ-ի մյուս զինակիցը՝ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որն էլ իր հերթին հարձակվեց ու վեճի բռնվեց երթի կազմակերպիչներից Արտյոմ Խաչատրյանի հետ։ Շտաբականներն էլ ավելի կատաղեցին, երբ տեսան, որ երկու վրաններ են բերվել եւ կազմակերպիչները պատրաստվում են նստացույց անել. «Դուք ո՞վ եք, է՞։ Դո՞ւք փոքրամասնություն եք, խի պետք ա նստացույց անեք»,- գոռում էին ԼՏՊ-ի զինակիցները։
Երեկոյան 19։30-ի սահմաններում, արդեն ժամանեց շեֆը՝ Տեր-Պետրոսյանն իրեն ուղեկցող ավտոշարասյունով։ Եւ դիմելով տեղում գտնվող ոստիկաններին` ԼՏՊ-ն պահանջեց հավաքել վրանները. «Հանե՛ք էդ պալատկաները»։ Բնականաբար ակցիայի կազմակերպիչները սույն պահանջին չենթարկվեցին։ Ուշագրավն այն էր, որ ԼՏՊ-ին ուղեկցող մեքենաների վրա փակցված իրենց թեկնածուի լուսանկարի կողքին գրված էր՝ «Ազատ երկիր»։
Ստացվում է, որ դա միայն իրենց է վերաբերում, մնացածը ազատ լինելու, այն է՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունք չունեն։ Ցանկացած նման փորձ ԼՏՊ-ի կողմից դիտվում է որպես վտանգավոր ու անընդունելի քայլ։ Սա է ժողովրդավարության մասին ԼՏՊ-ի պատկերացումը։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
Siranuysh գրել է:
ԼՏՊ - ին իր կողակից ԼՏՊ-ն է այդ անհուսալի վիճակին հասցրել,ուղեղը կերել է :
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ 102
Ահա Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչաքաղաքական զինանոցը
Միանգամից պետք է հստակեցնեմ, որ այս տողերը գրում եմ ոչ միայն որպես լրագրող, այլեւ որպես Հայաստանի քաղաքացի։ Նախեւառաջ՝ որպես քաղաքացի։ Թեպետ զուտ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Չենք ուզում թուրք ղեկավար ունենալ
Երեկ տեղի ունեցավ «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման շրջանակներում կազմակերպված երթը, որը նախաձեռնել էին մի խումբ ՀՀ քաղաքացիներ
Հանպատրաստից կազմակերպված երթարշավը, ...ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչո՞ւ է շահարկվում Գոբլի նախագիծը
Լ.Տեր-Պետրոսյանի կողմից փետրվարի 9-ին կազմակերպված հանրահավաքից առաջ հհշական մամուլում տպագրված Փոլ Գոբլի հայտնի ծրագրի շուրջ բարձրացած աղմուկը ընդամենը հասարակությանը ...ԳՈԶՄԱՆ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԻԴԵԱԼԱԿԱՆ ԶՈՒՅԳ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Արթնացա ես երեկ, պարոնայք, ինչ-որ բզզոցից։ «Ճանճե՞ր են,- մտածեցի։ -Չէ, կարծես թե շուտ է, ձմեռ է դեռ...»։ Եւ իրոք, ճանճերը չէին, հհշական ակտիվիստներն էին բզզում Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարած պատմական այցի ...ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Անհրաժեշտ է դիմել էկզորցիզմի օգնությանը
Կա մեզանում մի բարի ավանդույթ. ամիսը մեկ կամ երկու անգամ հհշական այս կամ այն թերթը տպագրում է հայրենի «Շինդլերի ցուցակը», այսինքն՝ հանցավոր վարչախմբի զոհերի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Գ.Մ. 3
Այնուամենայնիվ սուտ են ասում, թե նախագահական ընտրությունների հաջորդ օրը մենք կարթնանանք ուրիշ երկրում։ Ո՛չ, պարոնայք, մեր երկիրը նույնը կլինի. փոքրիկ, փնթի, անդիմադրելիորեն ձգող, կյանքի համար անհարմար ...ԱՐՈՆՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԱՐՇԱՎԸ
Փետվարի 15-ին մեկնարկելու է այս տարվա շախմատային երկրորդ գերմրցաշարը՝ «Մորելիա-Լինարեսը», որը երրորդ անգամ անցկացվելու է Մեքսիկայում եւ Իսպանիայում։ Եւ երրորդ տարին անընդմեջ հաղթողի տիտղոսի համար պայքարելու ...ԱՌԱՎԵԼ ԴԻՊՈՒԿՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականի ՀՀ նետաձգության չեմպիոնի կոչումը նվաճեց Անդրանիկ Շահնազարյանը՝ վաստակելով 117 միավոր 120 հնարավորից: Երկրորդ տեղում է Հովհաննես Պետրոսյանը (115 միավոր), 3-րդ տեղում՝ Միքայել Գալստյանը (109 ...ՖԻՆՆ ՄԱՐԶՈՒՀԻՆ ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է
Ֆինն բիաթլոնիստուհի Կայսա Վարիսը ցմահ որակազրկման է ենթարկվել էրիտրոպոետին արգելված դեղամիջոց օգտագործելու համար։ Մարզուհու օրգանիզմում խթանիչի հետքեր են հայտնաբերվել հունվարի 6-ին գերմանական Օբերհոֆում ...ՍԱՄԲՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տեսանելի ապագայում սամբոն կարող է համալրել օլիմպիական մարզաձեւերի ընտանիքը։ Այդ մասին ՌԴ նախագահի գավաթի խաղարկությանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է սամբոյի Համառուսաստանյան եւ Եվրոպական ֆեդերացիաների ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ` ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազությունում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ներկայացնելու ընտրությունների առնչությամբ ստացված հաղորդումների, ընտրախախտումների, հարուցված քրեական գործերի վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱ՞ՆՆ Է ԻՐԱԿԱՆ ՏԵՐԸ «ԼԵԴԻՆԵՐԻ» ԱՆԱՌԱԿԱՆՈՑԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Վարդանի Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված կամ նյութեր են նախապատրաստվում, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑՆԻ
ԴԵ-ՖԱԿՏՈ 1
Կմնա համագործակցության անհրաժեշտությունը
«Դե-Ֆակտո» լրատվական-վերլուծական գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ նախկին նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ եւ խնդրել նրան պատասխանել փետրվարի ...ՀԱՂԹԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախընտրական քարոզարշավը երեկ շարունակեց Արագածոտնի մարզում
Ծաղկահովիտ համայնքում իր հետ հանդիպման եկած ընտրողներին ՀՀԿ նախագահը հորդորեց կատարել կշռադատված ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 24
Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է ցեղասպանությունը
Տեւական անհաջողություններից հետո վերջապես բախտը ժպտաց նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին. «Ժառանգության» պանծալի առաջնորդը, ինչպես եւ ենթադրվում էր, երջանկացրեց ...ԱԿՆՀԱՅՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լ.ՄշեցյանԱրդարադատության նախարարության վարչական շենքի հրդեհի կապակցությամբ տարածված բոլոր այն ասեկոսեները, ըստ որոնց փորձ է արվում այդ դեպքը կապել հասարակական հնչեղություն ունեցող գործերի ոչնչացման հետ` ակնհայտ ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԻ» ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՓՈՐՁՎԱԾ ԱՂՎԵՍԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈ՞Վ Է ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿՆՈՒՄ
«27»-ից անմիջապես հետո «որոշ գործիչների» առաջին «կասկածելի» արձագանքներին անդրադառնալով՝ Տեր-Պետրոսյանը առանձնացնում է ԱԺՄ նախագահին, ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ԱՄԿ փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Նա նախ ներկայացրեց Արտաշես Գեղամյանի նախընտրական ծրագիրը. «Հակաճգնաժամային որոշակի գործընթացներ հաղթահարվել են։ Դա մենք նկատել ենք, ...ՈՍՏԻԿԱՆԸ ՇՇՊՌԵՑ ԼՏՊ-ԻՆ
Սեփ.լրտվ. 2Լ.Տեր-Պետրոսյանի՝ Կորյունի 19ա հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ՀՀ քաղաքացիներին «ցրելու» նպատակով երեկ երեկոյան «դեպքի վայր» ժամանեց ինքը՝ նախագահի թեկնածուն։ ...«ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
«Մենք տեսնում ենք մեր թերությունները, ջանում ենք վերացնել դրանք, նաեւ արժեւորում ենք մեր ձեռքբերումները։ Մենք բարեփոխելու ենք պետական կառավարման համակարգը եւ սկսած բարեփոխումները շարունակելու ենք նոր ...ԱՆՀԵԹԵԹ ԼՈՒՐԵՐ
Գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ անհեթեթ համարեց ոմանց կողմից տարածվող լուրերը, թե արդարադատության նախարարության շենքը միտումնավոր են այրել, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ի գործը ոչնչացնեն։
Գլխավոր դատախազի ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՑՐԻՉԻ ԴԵՐՈ՞ՒՄ
Սեփ. լրտվ.
Փետրվարի 11-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Երեւանի փողոցներում ականատես եղանք մի հետաքրքիր երեւույթի։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատկանող «Mercedes ML320» մակնիշի գորշ-մետալիկ գույնի 15DO5 դիվանագիտական ...
ՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՉԵՆ ՍԻՐՈՒՄ
ԱՄՆ-Ն ԱՐԺԵՎՈՐՈՒՄ Է
ՆՈՐԻՑ ԱՐԳԵԼԵՑԻՆ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

