
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ
- «Ազդակ» ակումբում երեկ ասուլիս էր հրավիրել ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որը գնահատականներ տվեց ՍԻՄ-ի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին։

Ըստ Հ.Խաչատրյանի, 16 ամիս շարունակվող ներկուսակցական տարաձայնությունների եւ դրանց հետ կապված խնդիրների լուծման համար ինքն ու իր համախոհները իրավական ճանապարհն էին ընտրել եւ որոշակի հաջողությունների հասել. «Մեզ հաջողվել է վերականգնել «Իրավունք» թերթի տեխնիկական բազան, վերականգնել բարոյահոգեբանական մթնոլորտը։ Եւ նախագահական ընտրությունների նախաշեմին մենք արդեն որպես առանձին կուսակցություն եւ մեզ հետ նաեւ մեր հովանավորության տակ գտնվող «Իրավունք» թերթը պատրաստ էինք քաղաքական լուրջ ուժի դիրքերից թեկնածուներից մեկի պաշտպանությամբ հանդես գալ»։
Ծագած խնդիրները իրավական ճանապարհով լուծելու իրենց որդեգրած սկզբունքին հավատարիմ են մնացել նաեւ, երբ հունվարի 30-ին վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել Հովհաննես Գալաջյանին եւ Գեղամ Գրիգորյանին իրենց պաշտոններում վերականգնելու մասին. «Մենք ամբողջ մի օր գրագրության մեջ էինք «Տիգրան Մեծ» տպարանի տնօրենի հետ։ Նա հայտարարել էր, որ չի տպվելու մեր թերթը, այլ տպագրության է գնալու իրենց աշխատանքում վերականգնված Գալաջյանի եւ Գրիգորյանի խմբագրած թերթը։ Մենք հիմնավոր փաստաթղթեր ներկայացրինք, որ դատական վճռի հարկադիր կատարումը համարվում է ավարտված, երբ տրվում են համապատասխան հրամաններ եւ ներկայացվում են պայմանագրերում կամ լիազորագրերում համապատասխան փոփոխություններ»։
Սակայն հաջորդ օրը ՍԻՄ կուսակցության անունից, Հ.Խաչատրյանի ձեւակերպմամբ, լույս է տեսել կեղծ՝ երկրորդ «Իրավունք» թերթը. «Դա ապօրինի էր եւ մեծ հարված է մեր կուսակցությանը»։ Այդ ամենից հետո հարցը չքաղաքականացնելու անհնարինությունը շեշտելով, նա ասաց. «Այն քաղաքականացված է, քանի որ նախագահի թեկնածու Վ.Մանուկյանի նախընտրական շտաբն է հանդես եկել հայտարարությամբ, որով պահանջվում է դադարեցնել կուսակցության նկատմամբ ոտնձգությունները։
Այն նաեւ միջազգայնացված է, քանի որ դիմել ենք ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը եւ ստացել ենք Գերթ Արենսի պատասխանը, որում ասվում է՝ իրենք հետեւում են իրադարձություններին եւ դրանք իրենց արտացոլումը կստանան առաքելության զեկույցներում»։
Բանախոսը ապօրինի է համարում նաեւ փետրվարի 9-ին Հայկ Բաբուխանյանի կողմնակիցների հրավիրած համագումարը. «Այն բացարձակապես իրավասություն չունի։ Համագումար հրավիրողների անդամությունը կասեցված է ապակուսակցական գործունեության համար, եթե անգամ այդպես էլ չլիներ, նրանք առանց նախագահության որոշման իրավունք չունեն համագումար հրավիրել»։
Հ.Խաչատրյանի պնդմամբ, համագումարի հրավիրմամբ փորձ է արվում հասարակայնորեն օրինականացնել Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ նախագահ ընտրվելը. «Լուրեր ունենք, որ այդ համագումարը պիտի գրանցվի արդարադատության նախարարության պետական գրանցման ռեգիստրում։ Մենք արդեն հասցրել ենք դիմում ուղղել նախարարին, եւ նա տեղեկացված է, որ այս հերթական կոպիտ քայլը մեր նկատմամբ չիրականացվի։ Մենք ուզում ենք նաեւ համոզմունք հայտնել, որ ԴԱՀԿ ծառայությունը որեւէ ապօրինի գործողություն թույլ չի տա»։
ՍԻՄ-ը իրավունքը պաշտպանելու համար պատրաստ է դիմել սահմանադրության եւ օրենքի գլխավոր երաշխավորին՝ հանրապետության նախագահին. «Ես երկու օր հետո կդիմեմ ՀՀ նախագահին եւ կհրաժարվեմ ՀՀ քաղաքացու իմ իրավունքից։ Հայաստանում իրավունք ունեն ապրել նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք եւ իրավական հարթության վրա հավասար են Հայաստանի քաղաքացիների հետ, բացառություն է կազմում ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Կապրեմ Հայաստանում, շատ բանով եմ կապված իմ հայրենիքի հետ, բայց ոչնչով այլեւս կապված չեմ լինի իմ պետության հետ, որը չի կարողանում ապահովել մեր իրավունքները։ Այդ դիմումը ես կներկայացնեմ նախագահին, եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն այդ ապօրինությունները կանգնեցնելու եւ մեր ընտրական իրավունքները երաշխավորելու հարցում»։
Դե, իսկ Ազգային ժողովրդավարական ուժերի միավորման խնդիրը Հ.Խաչատրյանը կապեց կուսակցությունների խոշորացման գործընթացի հետ. «Բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը, ինչպեսեւ հռչակված է, ժողովրդավարական երկիր է, ապա մնալու են 2-3 կուսակցություններ։ Եթե հեռանկար տեսնենք, որ մասնակիցն ենք լինելու իրական այդ գործընթացին, ապա պատրաստ ենք շատ բան զիջել եւ զոհաբերել»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԹԵԺ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՁՄԵՌԸ
Հայկական ֆուտբոլային ակումբները, յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում, շարունակում են ջանադրաբար նախապատրաստվել նոր մրցաշրջանին, որը, դատելով թիմերի ճամբարներից ստացվող տեղեկություններից, ...ԱՌԱՋԻՆԸ «Բ» ԽՄԲՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎարդան Խոջայանը, վաստակելով 8,5 միավոր 9 հնարավորից, դարձավ Մոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության «Բ» խմբի հաղթողը: Մրցաշարի հիմնական՝ «Ա» խմբում, Հայաստանի շախմատիստները անհաջող ելույթ ունեցան: Նրանցից ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ` 7-ՐԴ ՏԵՂ
Հայաստանի ձյուդոյիստ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը զբաղեցրել է 7-րդ տեղը Փարիզում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի առաջին փուլի մրցաշարում: Ինչպես տեղեկացրին ձյուդոյի ֆեդերացիայից, Հայաստանի մյուս ...ԻՐԱՆՅԱՆ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի վարպետ Ավետիք Գրիգորյանը, վաստակելով 9 միավոր 11 հնարավորից, զբաղեցրել է 2-րդ տեղը Իրանի Ուրմիա քաղաքում ավարտված «Ֆաջր» շախմատի միջազգային մրցաշարում՝` կես միավոր զիջելով իրանցի գրոսմայստեր ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԻ» ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող ցինիզմի հաղթարշավը շարունակելով՝ Լ.Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, ձեռքը գցել է «Հոկտեմբերի 27»-ի փրփուրներին
Քաղաքական դիակապտության բազմիցս չարչրկված ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 24
Եւ այսպես ԿԸՀ-ն թեկնածուներից ոչ մի դիմում-հրաժարական չստացավ, ինչը նշանակում է, որ առաջադրված բոլոր 9 թեկնածուների անուն-ազգանունները մնալու են քվեաթերթիկներում։
Հարց է առաջանում. ինչո՞ւ այս անգամ էլ ...ԱՐԽԻՎԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՓՐԿԵԼ
Սեփ. լրտվ.Ինչպես տեղեկացանք արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ, նախարարության շենքի հրդեհից անմիջապես հետո եւ անցած օրերին կառավարությունից ստացվել է բարոյական ու նյութական լուրջ աջակցություն։ Ցուցաբերված ...ՆԱՄԱԿՆԵՐՈՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 7
Հաստիքով նամակագիրները ԼՏՊ-ի շտաբում
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի քարոզչական նյութերի տեսականին բազմազան դարձնելու նպատակով շտաբականներն ինչ հնարքի ասես, որ չեն դիմում։
ԼՏՊ-ի քարոզչական փաթեթում, ...ՈՐԵՎԷ ՀԱՐԳԱՆՔԻ ԱՆԱՐԺԱՆ ՊԱՐՈՆԱՅՔ
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայք» օրաթերթի խմբագիր Վասակ Դարբինյանին
ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանին
«Լեւոնի վկաներ» աղանդի մյուս անդամներին
Ձեր աղանդավոր թերթի փետրվարի 9-ի համարում մի սադրիչ նյութ էիք տպագրել, ...«ՍՅՈՒՆԻՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՍՅՈՒՆԻՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«Սյունիք» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին, սյունեցիներին՝ գալիք նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ օգտին:
Սերժ Սարգսյանը վերջին տասը ...ԵՐԲ ԲԱՑՈՒՄ ԵՍ ՓԱԿԱԳԾԵՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Պայթում է ԼՏՊ-ի խոստումների փուչիկը
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը խոստանում է արդեն այս տարի նախատեսված 2,5 մլրդ դոլարի փոխարեն Հայաստանի պետական բյուջեն հասցնել 3,7 միլիարդի։ Այսինքն՝ լրացուցիչ ...ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՀՀՇԱԿԱՆՆԵՐԸ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ
ՍՄԲԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ 5
Նախօրեին Տեր-Պետրոսյանը Գյումրիում էր։ Բնականաբար՝ ստրաճմլիկ ճառեր 1988-ի երկրաշարժի զոհերի մասին, «հիշողություններ» եւ սուտ, սուտ, սուտ... Եկեք մենք էլ հիշենք, թե ինչ արեցին ժամանակին հհշականները աղետի ...ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
Երեւանի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքում, որտեղ տեղակայված են «Արմենպրես», «Նոյյան Տապան» եւ «Արմինֆո» լրատվական գործակալությունները, ինչպես նաեւ «Արմինկո» ինտերնետ պրովայդերը, փետրվարի 9-ին, ժամը ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ, ԲԵՐԻԱՅԻ ԵՎ ՄԵՂՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Մի անգամ ցուրտ ձմռան գիշերով գյուղ եկավ հեծյալ՝ ճերմակ ձիով։ Նա մտավ տուն՝ լուսավորելով ամեն ինչ աստվածային շողարձակմամբ, ու ասաց. «Աշխարհը շուտով շուռ կգա, շատ-շատերը կզոհվեն, կկորչեն։ Դու կկանգնես այստեղ ...ԴՈՒՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՒՄ ԸՆՏԵԼԱՑՐԵԼ ԵՔ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Մոտ հարյուր տարի առաջ թերթերում անչափ ընդունված էր տպագրել «Օ՜, որտե՞ղ ես դու, իմ հոգու երկրորդ կես» կարգի կրքոտ հայտարարություններ։
Նրանց համար, ովքեր հեռու են քնարական էկզիստենցիալիզմի տեսությունից, ...ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Երեկ եւս 7 հասարակական կազմակերպություններ հայտարարություններով հանդես են եկել նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին հայտարարություններով: «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ...«ՎԻՐԱՀԱՅԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
«Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպություն 3Թանկագին հայրենակիցներ 2008թ. փետրվարի 19-ին ձեզ սպասվում է Հայաստանի եւ համայն հայության հետագա ճակատագիրը վճռող պատասխանատու քայլ: «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը պաշտպանում ...ՎԱԽԹԱՆԳԻ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
5Երեկ խմբագրություն զանգահարեց IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն ՎԱԽԹԱՆԳ (Վիկ) ԴԱՐՉԻՆՅԱՆԸ եւ խնդրեց տեղեկացնել մեր ընթերցողներին, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքը պաշտպանելու ...ՀԱՍՏԱՏՎԵՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՆՄՈՒՇԸ
ԿԸՀ-ն փետրվարի 9-ին հրավիրված արտահերթ նիստում հաստատել է 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունենալիք ՀՀ նախագահի ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: Այսպիսով, քվեաթերթիկում այբբենական կարգով նշված է նախագահի ...ՍԴ-Ն ՄԵՐԺԵՑ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Լ.Տեր-Պետրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան եւ խնդրել 2008թ. նախագահի ընտրություններում իր՝ որպես նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի։
Որպես պատճառ ...ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազդակ» ակումբում երեկ ասուլիս էր հրավիրել ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որը գնահատականներ տվեց ՍԻՄ-ի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին։
Ըստ Հ.Խաչատրյանի, 16 ամիս շարունակվող ներկուսակցական տարաձայնությունների ...ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի լրատվական բաժինՓետրվարի 11-ին որոշ լրատվական գործակալություններ տեղեկատվություն էին ստացել որ, իբր թե, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի դաշնակցական ազատամարտիկներ Գարուշ Արասխանյանը, Մանվել Ավետիսյանը եւ Կորյուն Մալխասյանը ...ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի գլխավոր տնօրեն Գեղամ Գրիգորյանը փետրվարի 8-ին, ժամը 19:20-ին, դիմում է ներկայացրել ոստիկանության կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը զանգահարել է ...«ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ
«Մայր Հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել 2008թ. նախագահական ընտրություններում սատարել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին։ ՄՀ-ը նաեւ կոչ է անում ընտրությունների բոլոր մասնակիցներին նպաստել արդար ընտրությունների ...ՍՈՎՈՐԵՆՔ ԹԱՑԸ ՏԱՐԲԵՐԵԼ ՉՈՐԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 9
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ անցած հանգստյան օրերին շարունակեց իր նախընտրական քարոզարաշավը
Շաբաթ օրը նա Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում էր եւ մինչեւ Բերդ քաղաք հասնելը հանդիպումներ ...ՆՈՐԻՑ ԵՐԿՈՒՍ
Սեփ. լրտվ.
Ինչպես զգուշացնում էր թանկագին Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը, տնտեսությունը պետք է տնտեսող լինի։ Գեոպոլիտիկան՝ նույնպես։ Օրինակ, Տեր-Պետրոսյանը վեջերս միանգամայն անսպասելիորեն հայտնաբերեց, որ խելագարվում է Ռուսաստանի ...ՀՀՇԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Սեփ.լրտվ.Ծանոթ ձեռագիր Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, փետրվարի 11-ին, ժամը 11։00-ի սահմաններում, անհայտ անձը, հրկիզման եղանակով, դիտավորությամբ վնասել է Երեւանի Ազատության պողոտայի 12 հասցեում ...ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԳՆԱԼ ՔԻՐՎԱՅՈՒԹՅԱՆ
«Մենք չենք կարող որեւէ լուրջ խնդիր լուծել առանց միասնականության։ Եթե մենք ինքներս մեզ բաժան-բաժան անենք ու չկարողանանք միասնական նպատակներ առաջադրել, եթե թշնամաբար տրամադրվենք միմյանց նկատմամբ, ապա բոլոր ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19
Այսօր, փետրվարի 12-ին, ժամը 15։00-ին, «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման շրջանակներում կազմակերպվում է երթ՝ Հանրապետության հրապարակից։
Առողջ մտածելակերպի տեր քաղաքացիների մասնակցությունը ողջունելի ...
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՖԻԼԱ-ԻՆ
ԲԵՔՀԵՄԸ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է «ՃՈՃԱՆԱԿԻ» ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՈ՞ՒՄ ՄԵՂՔՈՎ ԵՆ ՁԳՁԳՎՈՒՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

