
ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ, ԲԵՐԻԱՅԻ ԵՎ ՄԵՂՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Մի անգամ ցուրտ ձմռան գիշերով գյուղ եկավ հեծյալ՝ ճերմակ ձիով։ Նա մտավ տուն՝ լուսավորելով ամեն ինչ աստվածային շողարձակմամբ, ու ասաց. «Աշխարհը շուտով շուռ կգա, շատ-շատերը կզոհվեն, կկորչեն։ Դու կկանգնես այստեղ եւ կխոսես ողջերի ու մեռածների մասին։ Չվախենա՛ս։ Ես կասեմ քեզ, թե ինչ խոսես»։ Այսպիսի տեսիլք այցելեց 30-ամյա կույր Վանգային 1941 թվականի հունվարին, եւ նա դարձավ մարգարե։

Դժվար է ասել, թե ինչ տեսիլք է այցելել նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանին, միգուցե Վանոն՝ ճերմակ ավանակին նստած, բայց նա նույնպես դարձել է մարգարե։
Թատերական հրապարակում շաբաթ օրվա միտինգում նրա ճառը Եսայի մարգարեի ուղերձի գրեթե ճշգրիտ պատճենն էր. «Ես հարվածի տակ եմ դրել թիկունքս ու այտերս՝ նրանց առջեւ, ովքեր ընդունակ են պոկոտել մազերս, ես չեմ թաքցրել դեմքս ամոթանքից ու թուքումրից։ Իմ երեսն ասես կայծքար լինի, եւ ոչ ոք չի կարող ամոթահար անել ինձ։ Ո՞ւր է նա. այն մարդը, որ կարող է դատել ինձ, որ ոտք կմեկնի ինձ հետ։ Ո՞վ է իմ հակառակորդը, թող ելնի դեմ առ դեմ։ Ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ։ Օ՜, նրանք բոլորը կմոխրանան մաշված ցնցոտիների պես, ցեցը կուտի նրանց։ Այն ամենը, ինչ ունեք, ստացել եք իմ ձեռքից»։
Բայց ելույթի գագաթնակետը դարձավ, անշուշտ, Լեւոն մարգարեի այն հայտարարությունը, թե 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը պատրաստվում էին Մեղրին հանձնել Ադրբեջանին։ Ավելին՝ «Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, խափանեցին այս դավադրությունը իրենց կյանքի գնով»։
Մեղրին իբր հանձնելու իշխանությունների մտադրությունների վերաբերյալ էժանագին սադրանքի մասին արդեն այնքան է խոսվել ու գրվել, սուտն այդ այնքան անգամներ է առավել քան համոզիչ կերպով հերքվել, որ միայն կապիկից մարդուն այդպես էլ չվերածված անձնավորությունը կարող է շարունակել շահարկումները։ Եւ կշարունակի, կարող եք չկասկածել։ Քանզի այս թռչնակը ոչ այնքան սեփական բույնն է հյուսում, որքան փորձում քանդել ուրիշներինը` «չթաքցնելով դեմքը ամոթանքից եւ թուքումրից»։ Ստի մեջ անհույս խճճվածությունը եղել է ու կմնա սրա հավերժական անեծքը։
Թեեւ, մյուս կողմից՝ անչափ հուզիչ է, որ նախկին նախագահը մի պահ անգամ չի կորցնում զգոնությունը Մեղրին հանձնողների որոնումներում։ Ե՛ւ ինքը չի կորցնում, ե՛ւ ուրիշներին է կոչ անում։
Այդ առումով Տեր-Պետրոսյանին պարզապես անհնար է տարբերել Լ.Պ.Բերիայից, որը 19-րդ համագումարում ասում էր. «Սովետական մարդկանց զգոնությունը ամենասուր զենքն է թշնամական լրտեսների դեմ պայքարում, եւ կասկած չկա, որ բարձրացնելով ու սրելով իր զգոնությունը, սովետական ժողովուրդը կկարողանա վնասազերծել պատերազմի իմպերիալիստական հրձիգների լրտեսներին, որքան էլ դրանց ուղարկեն եւ ինչպես էլ քողարկվեն»։
Բայց ամենացավալին այն է, որ Մեղրին հանձնելու թեմայի շուրջ հհշականների մշտական մառազմատիկ վարիացիաները վկայում են օբսեսիայով կամ սեւեռուն վիճակների նեւրոզով նրանց հիվանդ լինելու մասին։ Դանիիլ Հարմսը իր ստեղծագործություններից մեկում մեջբերում է մի այդպիսի հիվանդի նամակը, որը սկզբունքորեն գրեթե չի տարբերվում անցած շաբաթ օրը Թատերական հրապարակում հնչած ելույթներից։
Թանկագին Նիկանդր Անդրեեւիչ
Ստացա նամակդ եւ միանգամից հասկացա, որ քեզանից է։ Սկզբում մտածեցի, թե գուցեեւ քեզանից չէ, բայց հենց որ ծրարը բացեցի, տեղնուտեղը հասկացա, որ քեզանից է, թե չէ քիչ էր մնում մտածեի, թե քեզանից չէ։ Շատ ուրախ եմ, որ արդեն վաղուց ամուսնացել ես, որովհետեւ երբ մարդ ամուսնանում է նրա հետ, ում հետ ցանկանում էր ամուսնանալ, դա նշանակում է, որ հասել է իր ուզածին։ Ահա ուրեմն, ես անչափ ուրախ եմ, որ ամուսնացել ես, քանզի երբ մարդն ամուսնանում է նրա հետ ում հետ ուզում է, ապա դա նշանակում է, որ հասել է իր ուզածին։ Երեկ ստացա նամակդ եւ միանգամից հասկացա, որ նամակը քեզանից է, բայց հետո մտածեցի, որ կարծես թե քեզանից չէ, բայց բացեցի ծրարն ու տեսա, որ հաստատ քեզանից է։
Ահա այսպիսի բաներ։ Մի հին անեկդոտ կա՝ հոգեբուժարանում իրականացված հաջող բարեփոխման մասին։ «Մեզ համար լողավազան են կառուցել,- պարծենում են գժերը։ -Հիմա ամբողջ օրը լողում ենք, սուզվում, ցատկում աշտարակից։ Բայց դա դեռ ամենը չէ։ Եթե մեզ լավ պահենք, լողավազանում ջուր կլցնեն...»։
Կարծես թե ջուր այդպես էլ չեն լցրել, բայց այդ կոդլը շարունակում է թավալ տալ, լողալ, սուզվել, ցատկել աշտարակից։ Պատկերելով հայրենասիրություն, որը իրենց պարագայում փոխարկվում է ամենաանմխիթարական ախտորոշման։
Թեպետ, նրանք խելագար չեն. նրանք միայն ձեւանում են կենսուրախ խելագարներ։ Եւ նրանց կենսուրախությունը, ի տարբերություն խելագարության, կեղծ չէ. լողավազանը դատարկ է, բայց Բերեզովսկու գրպանից կենարար առվակ է հոսում։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
ara գրել է:
Հիանալի է: Համեմատությունները շատ տեղին: Երբեմն դրանք կարելի է նույնիսկ կոմպլիման համարել: Ապրես Գագիկ Մկրտչյան շատ դուխով տղա ես:
Իսկ հիմա վրա կտան ԼՏՊ-ականները: Իրենց օրվա հացը պիտի աշխատեն : Ինչ որ տեղ հասկանալի է: Ընկերս կասեր ռ ՇՏՄԴ:
24-APRIL-1915 գրել է:
մի նորուչուն ԱՄՆ
ուշադիր կարդացեք ու իմացեք այս բոլոր իրադարցությունեը ինչ և ում ծեռագիրըն է
ինչպես են կարող խաղաղ մի երկիրը հասցնել հեղափոխության ու վերաձման
մեր այն մասան վոր չի կարողանում գիտակցել, իզուր տեղը շառժում է անում...
փոխանցեք բոլորին թողեք բոլորն ել առթանան, անուշ քնից:
=========================================================================
WASHINGTON, DC – President George W. Bush, in his last budget proposal to Congress, continued his Administration’s track record of recommending dramatic reductions in U.S. economic aid to Armenia and seeking to tilt the military aid balance in the region in favor of Azerbaijan, reported the Armenian National Committee of America (ANCA).
The President's budget recommends cutting U.S. economic aid to Armenia from the FY2008 estimated level of $58 million to a proposed FY2009 level of $24 million – a cut of nearly 60% and $11 million less than his FY2008 request. This dramatic reduction to Armenia, a nation economically blockaded by Turkey and Azerbaijan, takes place against the backdrop of assistance proposals to other Independent States of the Former Soviet Union that are either remaining constant or experiencing increases. According to the President’s figures, Georgia, for example, would receive $52 million, while Azerbaijan, which is collecting billions in oil revenues, is set to receive $19.5 million. The President’s budget proposal does not include any specific assistance figures for Nagorno Karabagh. Read more. . .
--------------------------------------------------------------------------------
2) Second Annual ANCA / Genocide Intervention Network Capitol Hill Advocacy Days
March 12-14 -- Sign up at http://www.anca.org/stopgenocide
=========================================================================
Մըտածել է պետք ու միացկանուչան ուժին հավատք
մեզ համար պիտի որ ոչ մի տարբերուչուն չունենար թէ ով է քանդիտատ, այլ ով է կարող պահել ու ուժեղացնել մեր պետականոթյունը, մեր զավակների համար... մենք ուղակի պիտի որ լըսեինք նրանց մտքերը ու իրար հետ զըրուցելիս «շատ հանգիստ» ընտրեինք նրան ով կարող մըտքեր ունի, վերջ...այդ ժամանակ ոչ մեկը չի փորցի մեզ հետ խախ բռնել ու նաև շատ հարգանքով կմոտենար և իհարկէ «վախենալով»
բայց ցավոք սրտին մեր ժողովրդի մեջ ոչ ականջ ունեցող կա, ոչ ել մըտածող գլուխ...!
ինչքան մենք չարչերվեցինք որ այս մոտեցումը ԱՄՆ-ի հետ զարգացնենք մեր երկրի հետ այս 2-3 տարվա մեջ , մի թեթեվ նախագահագան ընտրուչան հասարակ անտրա արշավի 2 ամիսվա ընթացքում...մեր ժողովրդի ցանկությամբ , գնաց հակառակ կողմ....
դեհ հիմա նստեք ու գլուխներտ բռնեք ու մտածեք...թէ ինչ է լինելու...
ԹԵԺ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՁՄԵՌԸ
Հայկական ֆուտբոլային ակումբները, յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում, շարունակում են ջանադրաբար նախապատրաստվել նոր մրցաշրջանին, որը, դատելով թիմերի ճամբարներից ստացվող տեղեկություններից, ...ԱՌԱՋԻՆԸ «Բ» ԽՄԲՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎարդան Խոջայանը, վաստակելով 8,5 միավոր 9 հնարավորից, դարձավ Մոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության «Բ» խմբի հաղթողը: Մրցաշարի հիմնական՝ «Ա» խմբում, Հայաստանի շախմատիստները անհաջող ելույթ ունեցան: Նրանցից ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ` 7-ՐԴ ՏԵՂ
Հայաստանի ձյուդոյիստ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը զբաղեցրել է 7-րդ տեղը Փարիզում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի առաջին փուլի մրցաշարում: Ինչպես տեղեկացրին ձյուդոյի ֆեդերացիայից, Հայաստանի մյուս ...ԻՐԱՆՅԱՆ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի վարպետ Ավետիք Գրիգորյանը, վաստակելով 9 միավոր 11 հնարավորից, զբաղեցրել է 2-րդ տեղը Իրանի Ուրմիա քաղաքում ավարտված «Ֆաջր» շախմատի միջազգային մրցաշարում՝` կես միավոր զիջելով իրանցի գրոսմայստեր ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԻ» ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող ցինիզմի հաղթարշավը շարունակելով՝ Լ.Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, ձեռքը գցել է «Հոկտեմբերի 27»-ի փրփուրներին
Քաղաքական դիակապտության բազմիցս չարչրկված ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 24
Եւ այսպես ԿԸՀ-ն թեկնածուներից ոչ մի դիմում-հրաժարական չստացավ, ինչը նշանակում է, որ առաջադրված բոլոր 9 թեկնածուների անուն-ազգանունները մնալու են քվեաթերթիկներում։
Հարց է առաջանում. ինչո՞ւ այս անգամ էլ ...ԱՐԽԻՎԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՓՐԿԵԼ
Սեփ. լրտվ.Ինչպես տեղեկացանք արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ, նախարարության շենքի հրդեհից անմիջապես հետո եւ անցած օրերին կառավարությունից ստացվել է բարոյական ու նյութական լուրջ աջակցություն։ Ցուցաբերված ...ՆԱՄԱԿՆԵՐՈՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 7
Հաստիքով նամակագիրները ԼՏՊ-ի շտաբում
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի քարոզչական նյութերի տեսականին բազմազան դարձնելու նպատակով շտաբականներն ինչ հնարքի ասես, որ չեն դիմում։
ԼՏՊ-ի քարոզչական փաթեթում, ...ՈՐԵՎԷ ՀԱՐԳԱՆՔԻ ԱՆԱՐԺԱՆ ՊԱՐՈՆԱՅՔ
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայք» օրաթերթի խմբագիր Վասակ Դարբինյանին
ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանին
«Լեւոնի վկաներ» աղանդի մյուս անդամներին
Ձեր աղանդավոր թերթի փետրվարի 9-ի համարում մի սադրիչ նյութ էիք տպագրել, ...«ՍՅՈՒՆԻՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՍՅՈՒՆԻՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«Սյունիք» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին, սյունեցիներին՝ գալիք նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ օգտին:
Սերժ Սարգսյանը վերջին տասը ...ԵՐԲ ԲԱՑՈՒՄ ԵՍ ՓԱԿԱԳԾԵՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Պայթում է ԼՏՊ-ի խոստումների փուչիկը
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը խոստանում է արդեն այս տարի նախատեսված 2,5 մլրդ դոլարի փոխարեն Հայաստանի պետական բյուջեն հասցնել 3,7 միլիարդի։ Այսինքն՝ լրացուցիչ ...ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՀՀՇԱԿԱՆՆԵՐԸ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ
ՍՄԲԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ 5
Նախօրեին Տեր-Պետրոսյանը Գյումրիում էր։ Բնականաբար՝ ստրաճմլիկ ճառեր 1988-ի երկրաշարժի զոհերի մասին, «հիշողություններ» եւ սուտ, սուտ, սուտ... Եկեք մենք էլ հիշենք, թե ինչ արեցին ժամանակին հհշականները աղետի ...ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
Երեւանի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքում, որտեղ տեղակայված են «Արմենպրես», «Նոյյան Տապան» եւ «Արմինֆո» լրատվական գործակալությունները, ինչպես նաեւ «Արմինկո» ինտերնետ պրովայդերը, փետրվարի 9-ին, ժամը ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ, ԲԵՐԻԱՅԻ ԵՎ ՄԵՂՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Մի անգամ ցուրտ ձմռան գիշերով գյուղ եկավ հեծյալ՝ ճերմակ ձիով։ Նա մտավ տուն՝ լուսավորելով ամեն ինչ աստվածային շողարձակմամբ, ու ասաց. «Աշխարհը շուտով շուռ կգա, շատ-շատերը կզոհվեն, կկորչեն։ Դու կկանգնես այստեղ ...ԴՈՒՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՒՄ ԸՆՏԵԼԱՑՐԵԼ ԵՔ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Մոտ հարյուր տարի առաջ թերթերում անչափ ընդունված էր տպագրել «Օ՜, որտե՞ղ ես դու, իմ հոգու երկրորդ կես» կարգի կրքոտ հայտարարություններ։
Նրանց համար, ովքեր հեռու են քնարական էկզիստենցիալիզմի տեսությունից, ...ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Երեկ եւս 7 հասարակական կազմակերպություններ հայտարարություններով հանդես են եկել նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին հայտարարություններով: «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ...«ՎԻՐԱՀԱՅԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
«Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպություն 3Թանկագին հայրենակիցներ 2008թ. փետրվարի 19-ին ձեզ սպասվում է Հայաստանի եւ համայն հայության հետագա ճակատագիրը վճռող պատասխանատու քայլ: «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը պաշտպանում ...ՎԱԽԹԱՆԳԻ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
5Երեկ խմբագրություն զանգահարեց IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն ՎԱԽԹԱՆԳ (Վիկ) ԴԱՐՉԻՆՅԱՆԸ եւ խնդրեց տեղեկացնել մեր ընթերցողներին, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքը պաշտպանելու ...ՀԱՍՏԱՏՎԵՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՆՄՈՒՇԸ
ԿԸՀ-ն փետրվարի 9-ին հրավիրված արտահերթ նիստում հաստատել է 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունենալիք ՀՀ նախագահի ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: Այսպիսով, քվեաթերթիկում այբբենական կարգով նշված է նախագահի ...ՍԴ-Ն ՄԵՐԺԵՑ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Լ.Տեր-Պետրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան եւ խնդրել 2008թ. նախագահի ընտրություններում իր՝ որպես նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի։
Որպես պատճառ ...ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազդակ» ակումբում երեկ ասուլիս էր հրավիրել ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որը գնահատականներ տվեց ՍԻՄ-ի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին։
Ըստ Հ.Խաչատրյանի, 16 ամիս շարունակվող ներկուսակցական տարաձայնությունների ...ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի լրատվական բաժինՓետրվարի 11-ին որոշ լրատվական գործակալություններ տեղեկատվություն էին ստացել որ, իբր թե, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի դաշնակցական ազատամարտիկներ Գարուշ Արասխանյանը, Մանվել Ավետիսյանը եւ Կորյուն Մալխասյանը ...ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի գլխավոր տնօրեն Գեղամ Գրիգորյանը փետրվարի 8-ին, ժամը 19:20-ին, դիմում է ներկայացրել ոստիկանության կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը զանգահարել է ...«ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ
«Մայր Հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել 2008թ. նախագահական ընտրություններում սատարել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին։ ՄՀ-ը նաեւ կոչ է անում ընտրությունների բոլոր մասնակիցներին նպաստել արդար ընտրությունների ...ՍՈՎՈՐԵՆՔ ԹԱՑԸ ՏԱՐԲԵՐԵԼ ՉՈՐԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 9
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ անցած հանգստյան օրերին շարունակեց իր նախընտրական քարոզարաշավը
Շաբաթ օրը նա Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում էր եւ մինչեւ Բերդ քաղաք հասնելը հանդիպումներ ...ՆՈՐԻՑ ԵՐԿՈՒՍ
Սեփ. լրտվ.
Ինչպես զգուշացնում էր թանկագին Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը, տնտեսությունը պետք է տնտեսող լինի։ Գեոպոլիտիկան՝ նույնպես։ Օրինակ, Տեր-Պետրոսյանը վեջերս միանգամայն անսպասելիորեն հայտնաբերեց, որ խելագարվում է Ռուսաստանի ...ՀՀՇԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Սեփ.լրտվ.Ծանոթ ձեռագիր Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, փետրվարի 11-ին, ժամը 11։00-ի սահմաններում, անհայտ անձը, հրկիզման եղանակով, դիտավորությամբ վնասել է Երեւանի Ազատության պողոտայի 12 հասցեում ...ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԳՆԱԼ ՔԻՐՎԱՅՈՒԹՅԱՆ
«Մենք չենք կարող որեւէ լուրջ խնդիր լուծել առանց միասնականության։ Եթե մենք ինքներս մեզ բաժան-բաժան անենք ու չկարողանանք միասնական նպատակներ առաջադրել, եթե թշնամաբար տրամադրվենք միմյանց նկատմամբ, ապա բոլոր ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19
Այսօր, փետրվարի 12-ին, ժամը 15։00-ին, «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման շրջանակներում կազմակերպվում է երթ՝ Հանրապետության հրապարակից։
Առողջ մտածելակերպի տեր քաղաքացիների մասնակցությունը ողջունելի ...
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

