
ՈՒԺԵՂ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
- Լոռու մարզում գտնվող վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր առաջին հանդիպումը ընտրողների հետ պետք է անցկացներ Ալավերդի քաղաքում։ Սակայն ճանապարհին նա մեկ կանգառ եւս կատարեց՝ Թումանյան քաղաքի բնակիչներին իր նախընտրական ծրագիրը ներկայացնելու համար։

Ալավերդի քաղաքի մշակույթի տան հարակից հրապարակում հավաքված ընտրողներին նախագահի թեկնածուն հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ է դեռ հստակ հայտարարել, որ չի առաջադրի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը, եթե Հանրապետական կուսակցությունը չստանա վստահության գերակա քվե։ Այդ վստահությունը ժողովուրդն արտահայտեց մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրություններով։ Ս.Սարգսյանն իր առաջադրումը միանգամայն տրամաբանական ու արդարացված համարեց՝ նաեւ անցած 10 ամիսների արդյունավետ աշխատանքը նկատի ունենալով։
«Կարծում եմ, որ անցած ամիսները ձեզ համոզել են, որ դանդաղ, բայց մեր կյանքը լավանում է։ Ես ձեզ վստահեցնում եմ. եթե ընտրվեմ հանրապետության նախագահ, ավելի շատ եմ աշխատելու։ Ջանք ու եռանդ չեմ խնայելու, որ մենք բոլորս ապրենք հպարտ Հայաստանում։ Հպարտ, բայց ոչ մեծամիտ, հպարտ, բայց ոչ ուրիշներին վերեւից նայող, հպարտ, բայց նաեւ բարեկեցիկ Հայաստանում։ Այս նպատակով էլ բոլորիդ կոչ եմ անում միանալ մեզ, ընտրել նոր Հայաստան տանող ճանապարհը եւ մեզ հետ ընթանալ դեպի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան»։
Ս.Սարգսյանն ընդգծեց, որ վարչապետ նշանակվելուց հետո առաջին այցով եղել է հենց Ալավերդիում. «Դա պատահական չէր։ Բնությունը շատ շռայլ է եղել մեր երկրի այս հատվածի նկատմամբ՝ պարգեւելով հարուստ բուսական աշխարհ, հարուստ ընդերք եւ խոհուն մարդիկ։ Ես ուզում եմ ձեզ առանց ամպագոռգոռ հայտարարությունների եւ ճղճղան խոսքերի հավաստիացնել, որ առաջիկայում հնարավորություն ունենք լուծելու մեր սոցիալական խնդիրները։ Այս համատեքստում կարեւոր է հստակեցնել, թե ինչպիսին պետք է լինի մեր ապագայի լեռնարդյունաբերությունը, որ Ալավերդին, նաեւ ողջ երկիրը վաղը լինի ավելի լավը»։
Նախագահի թեկնածուն պարզաբանեց նաեւ, թե ինչպիսի ուժեղ պետություն է մտադիր ժողովրդի աջակցությամբ կառուցել երկրի ղեկավարը դառնալու պարագայում. «Ուժեղ պետությունը միայն բանակով ու ոստիկանությամբ չէ եւ այն չէ, որ պետք է ճնշի իր քաղաքացուն։ Ուժեղ է այն պետությունը, որ կարող է արդար լինել, սատարել ե՛ւ գործարարներին, ե՛ւ պաշտպանել իր բոլոր քաղաքացիների շահերը։ Այս տրամաբանությամբ մենք հավանության ենք արժանացրել Թեղուտի հանքավայրը շահագործելու ծրագիրը, ինչը շատ կարեւոր եւ սկզբունքային նշանակություն է ունենալու ողջ երկրի համար։ Միաժամանակ մենք իրավունք չունենք անխնա օգտագործել մեր բնության հարստությունները, ոչնչացնել մեր բնական պաշարները, մսխել ամեն ինչ»։
Ըստ Ս.Սարգսյանի, մենք իրավունք չունենք հակադրել մեր ժողովրդի տարբեր հատվածներին կամ խավերին, նաեւ քաղաքական ուժերին, այլ պետք է ամեն ինչ անենք համերաշխ ու միահամուռ լինելու համար, քանի որ դա է մեր հաղթանակների, ձեռքբերումների, առաջընթացի գրավականը։ Մենք պարտավոր ենք լիարժեք ու արդյունավետ օգտագործել երկրի եւ ժողովրդի ողջ ներուժը։
Նախագահի թեկնածուն կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ պետության առաջիկա զարգացման ուղին որոշող քվեարկությանը, քանի որ միայն ցանկությունը բավարար չէ լավ Հայաստան կառուցելու համար, այլեւ հարկ է լինելու մասնակցել պետության շինարարությանը եւ շատ աշխատել։ «Մենք ուզում ենք ունենալ երկիր, որով կհպարտանանք, որը ներկայացված կլինի աշխարհի պետությունների միջազգային ընտանիքում՝ հավասար անդամի կարգավիճակո՞վ, թե՞ ուզում ենք, որ մեզ խղճան, որ մեր հարեւանների հետ հարաբերություններ հաստատենք առանց որեւէ նախապայմանի կամ խնդրենք, թե առանց ձեզ չենք կարողանում ապրել ու աղաչում ենք ներել մեզ։
Կարծում եմ՝ մեր երկրին պետք չէ այնպիսի ղեկավար, ով առանց մտածելու կարող է հարյուրավոր խոստումներ տալ ու անմիջապես էլ դրանք մոռանալ կամ չկատարելն արդարացնել հնարած պատճառներով։ Հայաստանը պետք է ունենա այնպիսի նախագահ, որի խոսքը անպատճառ կատարվում է, խոստումն իրագործվում է»։
Լոռու մարզում այցի վերջին հանդիպումը Ախթալա քաղաքում էր։
ՀՀԿ նախագահը շեշտեց, որ ունեցած ներուժը բազմապատկելու եւ լավ ապրելու համար նախ անհրաժեշտ է ունենալ առողջ, համերաշխ հասարակություն. «Այն, ինչ այսօր է կատարվում, երբ փորձում են հարցեր լուծել չարությամբ, ինձ համար անհասկանալի ու անընդունելի է։ Սեւացնելը եւ ամեն ինչ մերժելը, չարությունը լավ արդյունք չի ունենում եւ ավարտվում է ամոթով։ Հավատացած եմ, որ չարը չունի հավատ եւ հույս։ Մեր երբեմնի ղեկավարները, հիշում եք, պնդում էին, թե մենք չենք կարող հաջողություն ունենալ, քանի որ թույլ ենք, քիչ ենք... Բայց մեր ժողովրդի հավատը եւ կամքը հնարավոր դարձրեց, որ մեր ազգի եւ երկրի պատիվը բարձր պահենք։ Մենք ոչնչի չենք հասնի, եթե կորցնենք մեր հավատը, հույսը եւ կամքը։ Ուրեմն պետք է ունենանք ամուր հույս, հավատ ու կամք»։
Տավուշի մարզում նախագահի թեկնածու, վարչապետ Ս.Սարգսյանը քարոզչական արշավը սկսեց կեսօրին եւ այցելեց Այրում, Արճիս, Լճկաձոր, Զորական համայնքներ, տեղում ծանոթացավ այս բնակավայրերի հիմնախնդիրներին։ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված հազարավոր ընտրողներին Ս.Սարգսյանը տեղեկացրեց, որ ընտրողների նման ներկայությունը միայն չարացնում է որոշ թեկնածուների. «Նրանք կորցնում են հույսները, էլ ավելի են չարանում, էլ ավելի մեծ քանակությամբ ցեխ են շպրտում մրցակիցների վրա։ Բայց դա իրենց գործն է։ Մեր աշխատանքը երկիրն առաջընթացի տանելն է, ջերմ ու բարիդրացիական մթնոլորտ ստեղծելն է երկրում եւ համերաշխության հասնելը՝ բոլորիս ջանքերը միավորելով»։
Վարչապետը նկատեց, որ անգամ Մեծ Հայքի քարտեզի վրա, ինչպեսեւ հիմա, Նոյեմբերյանը, նախկինում Գուգարաց աշխարհի Կողբաձոր գավառը դարձյալ սահմանային տարածք է. «Այսօր էլ այստեղ ապրում են հպարտ մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց առաքելությունը եւ պատվով են կատարում այն։ Ես մշտապես եմ հետաքրքրվում սահմանների վիճակով, բանակաշինությամբ եւ ամեն անգամ համոզվում եմ, որ դուք կանգնած եք բանակի թիկունքում, մեր ղեկավարի կողքին։ Այդպես՝ միասին մենք պետք է կառուցենք ավելի պաշտպանված Հայաստան»։
Ուրբաթ օրվա վերջին հանդիպումը, արդեն երեկոյան, Դիլիջան քաղաքում էր։ Մշակույթի տան հրապարակում էին նաեւ Հաղարծին, Թեղուտ, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Սաբիգյուղ, Բերդաբերդ, Կիրանց համայնքների ընտրողները։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Վիշապ գրել է:- Սերժ Սարգսյան
Ուժեղ պետությունը միայն բանակով ու ոստիկանությամբ չէ եւ այն չէ, որ պետք է ճնշի իր քաղաքացուն։ Ուժեղ է այն պետությունը, որ կարող է արդար լինել, սատարել ե՛ւ գործարարներին, ե՛ւ պաշտպանել իր բոլոր քաղաքացիների շահերը։
Այս Պարոնը պետությունը նույնականացնում է իշխանության հետ։ Կարելի է ենթադրել թե նա գրոշի չափ էլ չի հասկանում թե ինչ բան է պետություն։ Ժողովրդավարական պետության իշխանությունը դա ժողովուրդն է, ուրիշ բան որ ժողովուրդը իր պետության կառավարումը իրականացնում է Նախագահի միջոցով։ Իսկ ընդհանրապես արդար պետություն հասկացությունը սխալ է, այդպիսի բան բնության մեջ գոյություն չունի։ Ոնց որ ասես արդար Չինաստան։
Боже мой, что он говорит? Идиото! Кретино! Болвано! Взять пистолетто, и убиенто издевателей!- Սերժ Սարգսյան
Կարեն գրել է:- Սերոժ
Վարչապետը նկատեց, որ անգամ Մեծ Հայքի քարտեզի վրա, ինչպեսեւ հիմա, Նոյեմբերյանը, նախկինում Գուգարաց աշխարհի Կողբաձոր գավառը դարձյալ սահմանային տարածք է.
Սրանք կամաց կամաց աշխարհագրություն են սովորում: Հիմա մեր վարչապետին ոնց բացատրես, որ Մեծ Հայքի համեմատությամբ, հիմիկվա Հայաստանում բոլոր շրջաններն էլ փաստորեն սահմանային տարածքներ են, Երևանից սկսած:- Սերոժ
Mephistopheles գրել է:- Կարեն
Սրանք կամաց կամաց աշխարհագրություն են սովորում: Հիմա մեր վարչապետին ոնց բացատրես, որ Մեծ Հայքի համեմատությամբ, հիմիկվա Հայաստանում բոլոր շրջաններն էլ փաստորեն սահմանային տարածքներ են, Երևանից սկսած:
Կարեն ջան, թող մի հատ երկաթգծերը գտնեն քարտեզի վրա, դա ավելի կարևոր է. հետո նոր անցնեն պատմականին...Այսօր շինանյութ չեն կարողանում ծախել Ռուսաստանին Սոչիի համար, որովհետև գնացքի գիծ չկա (независимая газета); Այդ քարտեզների մեջ մի հատ ռելս պիտի փաթաթես ու գլխներին տաս, որ հասկանան- Կարեն
Կարեն գրել է:- Mephistopheles
Կարեն ջան, թող մի հատ երկաթգծերը գտնեն քարտեզի վրա, դա ավելի կարևոր է. հետո նոր անցնեն պատմականին...Այսօր շինանյութ չեն կարողանում ծախել Ռուսաստանին Սոչիի համար, որովհետև գնացքի գիծ չկա (независимая газета); Այդ քարտեզների մեջ մի հատ ռելս պիտի փաթաթես ու գլխներին տաս, որ հասկանան
Հարգելի Մեֆիստոֆել, չենք մեկնաբանում ձեր գրածները: Մենք ապահովում ենք երկնիշ տնտեսական աճ, առանց երկաթգծի ու թքած ունենք ինչպես երկաթ, այնպես էլ մնացած բոլոր գծերի վրա: Մեզ մեր շինանյութը հազիվ հերիքացնում է, որ Հյուսիսային ու մյուս պողոտաները ավարտին հասցնենք: Ու ընդհանրապես ուզում ենք օդանավակայանն էլ փագել, որ հայերը մնան Հայաստանում ու ավարտին հասցնեն ազգային մեծ նախագիծը` հյուսիսային պողոտան:- Mephistopheles
ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ե՛ւ իրենց ծրագրային դրույթներում, ե՛ւ քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուները կարեւորում են մշակույթի ոլորտը, հոգեւոր բնագավառը, խոստանում մշակութանպաստ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տնտեսության մեջ եւ ֆինանսական համակարգում
Թեպետ նախագահի առանձին թեկնածուներ իրենց նախընտրական ծրագրերում հեղափոխական փոփոխություններ են նախատեսում տնտեսության տարբեր ոլորտներում եւ ֆինանսական շուկայում, ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՏՐԵՑԻՆ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԿ նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Զաքարյան, ըստ Լ.Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի, իրենց թեկնածուն արդեն «հաղթել է»։ Նման հայտարարությունները չե՞ն ազդում, ...ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Նույնիսկ մեծագույն ճակատամարտերը գնահատելիս տարբեր կողմերի պատմաբանները հաճախ տարակարծիք են այն հարցում, թե ով է հաղթել տվյալ մարտադաշտում։ Չի գործում անգամ «Ով նահանջեց, նա էլ պարտվել է» անսասան թվացող ...ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՐԱՍՆԵՐ ՉԵՆ ԹՐԾՈՒՄ
Մեծ չեմպիոնները իզուր չեն «աստվածային» բնութագրվել։ Արտակարգ նվաճումների հասնելու համար հաճախ, իրոք, գերմարդկային ճիգեր եւ կամք է անհրաժեշտ հանդես բերել։ Այնուհանդերձ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, ...ՏԱՊԱԼՎԱԾ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն, Երեւանի «Բանանցը» 0:2 հաշվով պարտություն է կրել Դոնեցկի «Մետալուրգ» թիմից Կիպրոսում իր ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում: Հիշեցնենք, որ Կիպրոսում իր առաջին ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՈՒՐՄԻԱՅՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության «Բ» խմբի միանձնյա առաջատարը 6-րդ փուլից հետո դարձել է Հայաստանի շախմատիստ Վարդան Խոջայանը: Նա տարել է 6 հաղթանակ 6 պարտիայում: Մրցաշարի հիմնական՝ «Ա» խմբում, Հայաստանի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԶՈՒՐԿ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Գ.ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Ըստ հհշական թերթերից մեկի երեկվա հրապարակման, Մալաթիայի տոնավաճառի սեփականատեր Ռադիկ Սարգսյանը վերջերս ստիպել է տոնավաճառի աշխատակիցներին, որ նրանք ներկա լինեն ընտրողների հետ Սերժ Սարգսյանի նախընտրական ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ՝ ԳԵՐՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր։
Ազգային ժողովրդավարների միավորման գաղափարը հղացել է դեռ անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որի հիմքում, ըստ ԱԺԴ առաջնորդի, ընկած է ...ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է Մ.ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ոստիկանության կայքէջի տեղեկացմամբ, «Փետրվարի 7-ին, ժամը 22։00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով բուժօգնության են դիմել ...ԵՍ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Խոստանում է Վահան Հովհաննիսյանը
«Ես համարում եմ ինձ ազատ մարդ, հզոր մարդ, եւ նրանք, ովքեր չեն հասկանում որտեղից է իմ ինքնավստահությունը, իմ ուժն ու վճռականությունը, պիտի հիշեն մեկ բառ՝ Դաշնակցություն»,- ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2007 թվականի աշխատանքի արդյունքների մասին» հարցը։
Ի տարբերություն նախորդ տարվա, ըստ ոստիկանության ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՆՈՐՄԱԼ Է ԸՆԹԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ նյարդայիններ միշտ էլ կգտնվեն
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ խորհրդակցություն էր հրավիրել ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ՝ ամփոփելու նախընտրական օպերատիվ իրավիճակը երկրում եւ ...ԶԳՈՆ, ԶՈՒՍՊ ԵՎ ՎՃՌԱԿԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու ոստիկանության Երեւան քաղաքի ...ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 60
Չթողեցիր, որ փրկեն բազմաչարչար ժողովրդին
Եւ այսպես, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել մի դիմում, որում նշված է. «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի ...ՔԱՐՈԶԱՐՇԱ՞Վ, ԹԵ՞ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑՈՒՅԹ
Սեփ.լրտվ. 1
«Ընդհանրապես այս քարոզարշավի թերեւս ամենատհաճ բաղադրիչը անձնական վիրավորանքների գործոնն է, որ կիրառվում է հատկապես տվյալ թեկնածուի (նկատի ունի՝ ԼՏՊ-ին- «ՀԱ») կողմից՝ ուղղակի ամեն օր։
Տպավորությունն ...ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԵԿԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ Է
«Հիշեք, որ կիսատ-պռատ ընտրված երկրի ղեկավարը կիսատ-պռատ էլ նախագահելու է։ Չարությամբ եկած նախագահը չարությամբ էլ կառավարելու է։ Ձեզանից է կախված, թե որ ուղղությամբ է երկիրն առաջ գնալու եւ թե ով է այդ ...ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը օրերս հայտարարեց, թե իր կյանքին վտանգ է սպառնում։ «Մենք բազմիցս դիմել ենք պարոն Բաղդասարյանին, ոստիկանությունը գրավոր է դիմել՝ խնդրելով ներկայացնել հիմքեր, ...12-Ը ԼՔԵՑԻՆ ՀԺԿ-Ն
Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ՀԺԿ-ից հեռանալու դիմում են գրել միանգամից 12 կուսակցականներ։ ՀԺԿ Շենգավիթի կառույցի արդեն նախկին անդամները իրենց դիմումում նշել են, որ կուսակցությունից հեռանում ...ՆԵՌԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՍԱՆԻՔ
6
Այսօր Թատերական հրապարակում տեղի է ունենալու նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի կազմակերպած միտինգը, ինչից հետո նախատեսված է երթ անցկացնել։
Մեր ունեցած տեղեկություններով, ԼՏՊ-ի շտաբում որոշվել ...ՈՒԺԵՂ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Լոռու մարզում գտնվող վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր առաջին հանդիպումը ընտրողների հետ պետք է անցկացներ Ալավերդի քաղաքում։ Սակայն ճանապարհին նա մեկ կանգառ եւս կատարեց՝ Թումանյան քաղաքի բնակիչներին ...
ԴԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ
ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՔ ՕՐԻՑ ԼԻՈՎԻՆ ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՉՊԻՍԻ ԱՐՁԱՆՆԵՐ ԵՆ ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱՇԽԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ՄԻԱԲԵՎԵՌ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

