
ԵՍ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
- Խոստանում է Վահան Հովհաննիսյանը

«Ես համարում եմ ինձ ազատ մարդ, հզոր մարդ, եւ նրանք, ովքեր չեն հասկանում որտեղից է իմ ինքնավստահությունը, իմ ուժն ու վճռականությունը, պիտի հիշեն մեկ բառ՝ Դաշնակցություն»,- երեկ Ազատության հրապարակում ՀՅԴ նախագահի թեկնածու ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այսպես ավարտեց իրեն սատարողների բազմահազարանոց հանրահավաքում ունեցած ելույթը։
Իսկ հանրահավաքը, որ տեւեց մեկուկես ժամ, ամբողջովին ընթացավ «Բացառենք նախկինների վերադարձը, փոխենք ներկան» կարգախոսի ներքո, որը նախ դրույթ առ դրույթ «բացեց» ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ապա՝ արդեն իբրեւ ծրագրային խնդիրներ եւ անելիքներ, մանրամասնեց նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։
ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ ԴՐԱԿԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ
Վստահեցնում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Իսկ իբրեւ ասվածի ապացույց ցուցանում բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների հոգիներում ատելության եւ մաղձի բացակայությունը, «հանունի» եւ «ոչ ընդդեմի» մտայնությունները. «Ազատության հրապարակը վաղուց ի վեր այս տեսակ համախմբում չէր տեսել։ Այս համախմբումը վկան է մեր վճռականության։ Վաղուց ի վեր «հանունի», դրական հույս ներշնչող գործի համար այսպես չէինք համախմբվել։ Մենք այսօր համախմբվել ենք մեր երկրի կյանքի մեջ բեկում մտցնելու համար։ Ընտրությունների միջոցով ժողովրդի արդար իշխանություն հաստատելու համար։ Մենք գալիս ենք դրական ալիքի վրա՝ դրական առանցք ձեւավորելով»։
Հ.Մարգարյանը կարեւորում է ՀՅԴ թեկնածուի հաղթանակը նախեւառաջ ժողովրդի մեջ սերմանվող պարտվողական, պացիֆիստական տրամադրությունները ի չիք դարձնելու համար. «Մենք պիտի հաղթենք, որպեսզի ի չիք չդառնա Արցախի ժողովրդի, սահմանամերձ շրջանների ժողովրդի չարչարանքը, ժողովրդի արյան գնով ձեռք բերված արդյունքը։ Բռնագրավված Շահումյանն ու Գետաշենը մոռացած՝ նախկին եւ ներկա իշխանությունները հաղթանակի դափնիները սեփականելու եւ հողեր զիջելու վեճի են բռնված։ Միմյանց մեղադրում են՝ դու քիչ ես զիջում, դրա համար հարցը չի լուծվում, ես շատ եմ զիջելու հարցը լուծելու համար։ Ի՞նչն եք զիջելու, ո՞վ տվեց ձեզ իրավունքը՝ հայրենիքը զիջելու։ Մենք, հայ ժողովուրդը դա ձեզ թույլ չի տալու»։
«Բացառենք նախկինների վերադարձը, փոխենք ներկան» կարգախոսը Հրանտ Մարգարյանի հավաստմամբ, զուտ կարգախոս չէ. «Երբ իշխանությունը ինքնանպատակ է եւ նրա համար չկա քաղաքական-գաղափարական հենք, չկա համախոհ-գաղափարակիցների կազմակերպված հենարան, իշխանությունը հենվում է պետական ապարատի «ազդեցիկ» անձանց վրա, նրանց վրա, ովքեր երաշխավորում են իշխանության շարունակականությունը»։ Այս շարքում նա տեսնում է ե՛ւ ընտրակաշառք բաժանող օլիգարխին, ե՛ւ ընտրազանգված ապահովող պետական չինովնիկին. «Դրա համար էլ աչք են փակում չինովնիկների անօրինականությունների վրա, ծաղկում է կոռուպցիան, անպատժելի են դառնում հանցագործները»։
Այս ամենի համար ե՛ւ նախկիններին, ե՛ւ ներկաներին մեղադրելով՝ Հ.Մարգարյանը հայտարարում է. «Մենք ենք փոխելու ներկան, փոխելու ենք Վահան Հովհաննիսյան նախագահով, նրա առաջնորդությամբ։ Մարդ, որ շատ կարճ ընթացքում կարողացավ ձեւավորել իր սեփական ընտրազանգվածը, մարդ, որ կարճ ընթացքում սիրվեց, ընդունվեց նաեւ իրեն չճանաչողների կողմից»։
ԵՎ ԵՍ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
«Վահան-նախագահ» վանկարկումների տարափի ներքո իր ելույթը սկսելով՝ ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը իբրեւ երկրի նախագահ իր առաջին քայլն է համարում երկրում սահմանադրական կարգի վերականգնումը. «Սահմանադրությունը եւ օրենքը ես կդարձնեմ ոչ թե փաստաթուղթ, որոնց մասին տեղեկանում եք քաղաքական գործիչներից, հեռուստատեսությամբ, այլ դրանք կդառնան միս ու արյուն, ձեր կյանքի մի մասը։ Սահմանադրական կարգի վերականգնումը, պահպանումն է նախագահի առաջին գործը։ Եւ հենց դա կանեմ առաջինը։ Ես կվերադարձնեմ ձեր ազատությունը»։
Վ.Հովհաննիսյանը սրտի ցավով է արձանագրում, որ Ազատության հրապարակը այսօր 20 տարի առաջվա միասնական-միաձույլ համընդհանուր շահը գիտակցող ազգ-ժողովուրդ հավաքականությունը չի կրում իր մեջ, որ պատրանքաթափ է եղել ժողովուրդը. «Այսօր որպես ազգ ու երկիր ապրում ենք տարբեր, երկու զուգահեռ ու չխաչվող աշխարհներում։ Առերեւույթ երկիրը զարգանում, առաջ է գնում, մինչդեռ իրականության մեջ տեղապտույտ է։
Առերեւույթ ժողովրդավարություն է՝ իր արտաքին բոլոր դրսեւորումներով՝ խորհրդարան, ընտրություններ, բազմաթիվ կուսակցություններ, ՀԿ-ներ, կլոր սեղաններ, սոցհարցումներ, իրականում անազատության եւ անարդարության մթնոլորտ է։ Իրականում մեր տնտեսության զարգացումը, որը ակներեւ է, պարզ ժողովրդի հետ որեւէ առնչություն չունի»։
Այս ամենի արմատները, ըստ Վահան Հովհաննիսյանի, տանում են դեպի նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը. «Երբ նախկին սովետական պոլիտէկոնոմիայի մասնագետները, իրենց լիբերալ տնտեսության մասնագետ հռչակելով, գծեցին երկրի համար զարգացման այնպիսի սխեմա, որն, ի վերջո, բերեց հասարակության երկատմանը»։
Նրա համոզմամբ, կիսագրագետը միայն կարող էր շուկայական հարաբերություններով արդարացնել պետության պատասխանատվության եւ դերի նվազեցումը հասարակության կյանքում. «Սխեմաներ էին գծում, ըստ որի, մշակույթը, գիտությունը պիտի ամբողջությամբ ղեկավարվեր շուկայական օրենքներով։ Արդյունքում՝ մեր մշակույթը առեւտրականացավ, գիտությունը փոշիացավ, պետությունը ձեռքերը լվաց»։
Ի՞նչ է անելու դաշնակցական նախագահը։ Ի՞նչ է խոստանում Վահան Հովհաննիսյանը՝ մերժելով նախկինն ու ներկան։ «Պետությունը պիտի դեմքով շրջվի դեպի ժողովուրդը, դեպի գիտությունը եւ մշակույթը։ Այլապես մեր երկրում անգամ սպորտը հանրամատչելի չէ։ Զարգանում է միայն էլիտար սպորտը, իսկ մասսայական սպորտը մոռացված է։
Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ մեր երեխաները բանակում վատառողջ են»։ Ըստ նրա՝ այս ամենը փոխկապակցված է. այս համակարգը արատավոր է, եւ երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։
Եթե ներքին քաղաքական կյանքում Վ.Հովհաննիսյանն իր առաջին քայլը համարում է սահմանադրությունը կյանքի կոչելը, նրան միս ու արյուն տալը, ապա արտաքին քաղաքականության մեջ առաջին գործը կապված է ԼՂՀ-ի հետ. «Իմ հաղթանակից հետո իբրեւ առաջին քայլ ես Ադրբեջանին կասեմ՝ եկեք առանց որեւէ պայմանների կնքենք միմյանց վրա չհարձակվելու մասին պակտ։ Մենք կկնքենք այդ պակտը, եթե Ադրբեջանը համաձայնի։ Միայն փոխադարձ վստահություն ձեռք բերելուց հետո Հայաստանը կարող է սկսել բովանդակային քննարկում, ինչը՝ ինչի դիմաց»։
Իսկ վերջում ատելության վրա քարոզարշավ կառուցող ուժերից իրենց զատելով՝ ՀՅԴ նախագահի թեկնածուն վստահեցրեց. «Մենք որեւէ մեկի նկատմամբ ատելություն չունենք, որովհետեւ հզոր ենք եւ արդար ենք», իսկ ժողովրդին հորդորեց՝ «մասնակցել ընտրություններին»։ Չէ՞ որ ասված է՝ «վատ իշխանությունն ընտրում են լավ քաղաքացիները, այն լավ քաղաքացիները, որոնք չեն մասնակցում ընտրությանը»։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ե՛ւ իրենց ծրագրային դրույթներում, ե՛ւ քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուները կարեւորում են մշակույթի ոլորտը, հոգեւոր բնագավառը, խոստանում մշակութանպաստ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տնտեսության մեջ եւ ֆինանսական համակարգում
Թեպետ նախագահի առանձին թեկնածուներ իրենց նախընտրական ծրագրերում հեղափոխական փոփոխություններ են նախատեսում տնտեսության տարբեր ոլորտներում եւ ֆինանսական շուկայում, ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՏՐԵՑԻՆ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԿ նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Զաքարյան, ըստ Լ.Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի, իրենց թեկնածուն արդեն «հաղթել է»։ Նման հայտարարությունները չե՞ն ազդում, ...ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Նույնիսկ մեծագույն ճակատամարտերը գնահատելիս տարբեր կողմերի պատմաբանները հաճախ տարակարծիք են այն հարցում, թե ով է հաղթել տվյալ մարտադաշտում։ Չի գործում անգամ «Ով նահանջեց, նա էլ պարտվել է» անսասան թվացող ...ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՐԱՍՆԵՐ ՉԵՆ ԹՐԾՈՒՄ
Մեծ չեմպիոնները իզուր չեն «աստվածային» բնութագրվել։ Արտակարգ նվաճումների հասնելու համար հաճախ, իրոք, գերմարդկային ճիգեր եւ կամք է անհրաժեշտ հանդես բերել։ Այնուհանդերձ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, ...ՏԱՊԱԼՎԱԾ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն, Երեւանի «Բանանցը» 0:2 հաշվով պարտություն է կրել Դոնեցկի «Մետալուրգ» թիմից Կիպրոսում իր ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում: Հիշեցնենք, որ Կիպրոսում իր առաջին ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՈՒՐՄԻԱՅՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության «Բ» խմբի միանձնյա առաջատարը 6-րդ փուլից հետո դարձել է Հայաստանի շախմատիստ Վարդան Խոջայանը: Նա տարել է 6 հաղթանակ 6 պարտիայում: Մրցաշարի հիմնական՝ «Ա» խմբում, Հայաստանի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԶՈՒՐԿ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Գ.ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Ըստ հհշական թերթերից մեկի երեկվա հրապարակման, Մալաթիայի տոնավաճառի սեփականատեր Ռադիկ Սարգսյանը վերջերս ստիպել է տոնավաճառի աշխատակիցներին, որ նրանք ներկա լինեն ընտրողների հետ Սերժ Սարգսյանի նախընտրական ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ՝ ԳԵՐՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր։
Ազգային ժողովրդավարների միավորման գաղափարը հղացել է դեռ անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որի հիմքում, ըստ ԱԺԴ առաջնորդի, ընկած է ...ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է Մ.ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ոստիկանության կայքէջի տեղեկացմամբ, «Փետրվարի 7-ին, ժամը 22։00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով բուժօգնության են դիմել ...ԵՍ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Խոստանում է Վահան Հովհաննիսյանը
«Ես համարում եմ ինձ ազատ մարդ, հզոր մարդ, եւ նրանք, ովքեր չեն հասկանում որտեղից է իմ ինքնավստահությունը, իմ ուժն ու վճռականությունը, պիտի հիշեն մեկ բառ՝ Դաշնակցություն»,- ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2007 թվականի աշխատանքի արդյունքների մասին» հարցը։
Ի տարբերություն նախորդ տարվա, ըստ ոստիկանության ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՆՈՐՄԱԼ Է ԸՆԹԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ նյարդայիններ միշտ էլ կգտնվեն
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ խորհրդակցություն էր հրավիրել ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ՝ ամփոփելու նախընտրական օպերատիվ իրավիճակը երկրում եւ ...ԶԳՈՆ, ԶՈՒՍՊ ԵՎ ՎՃՌԱԿԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու ոստիկանության Երեւան քաղաքի ...ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 60
Չթողեցիր, որ փրկեն բազմաչարչար ժողովրդին
Եւ այսպես, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել մի դիմում, որում նշված է. «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի ...ՔԱՐՈԶԱՐՇԱ՞Վ, ԹԵ՞ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑՈՒՅԹ
Սեփ.լրտվ. 1
«Ընդհանրապես այս քարոզարշավի թերեւս ամենատհաճ բաղադրիչը անձնական վիրավորանքների գործոնն է, որ կիրառվում է հատկապես տվյալ թեկնածուի (նկատի ունի՝ ԼՏՊ-ին- «ՀԱ») կողմից՝ ուղղակի ամեն օր։
Տպավորությունն ...ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԵԿԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ Է
«Հիշեք, որ կիսատ-պռատ ընտրված երկրի ղեկավարը կիսատ-պռատ էլ նախագահելու է։ Չարությամբ եկած նախագահը չարությամբ էլ կառավարելու է։ Ձեզանից է կախված, թե որ ուղղությամբ է երկիրն առաջ գնալու եւ թե ով է այդ ...ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը օրերս հայտարարեց, թե իր կյանքին վտանգ է սպառնում։ «Մենք բազմիցս դիմել ենք պարոն Բաղդասարյանին, ոստիկանությունը գրավոր է դիմել՝ խնդրելով ներկայացնել հիմքեր, ...12-Ը ԼՔԵՑԻՆ ՀԺԿ-Ն
Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ՀԺԿ-ից հեռանալու դիմում են գրել միանգամից 12 կուսակցականներ։ ՀԺԿ Շենգավիթի կառույցի արդեն նախկին անդամները իրենց դիմումում նշել են, որ կուսակցությունից հեռանում ...ՆԵՌԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՍԱՆԻՔ
6
Այսօր Թատերական հրապարակում տեղի է ունենալու նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի կազմակերպած միտինգը, ինչից հետո նախատեսված է երթ անցկացնել։
Մեր ունեցած տեղեկություններով, ԼՏՊ-ի շտաբում որոշվել ...ՈՒԺԵՂ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Լոռու մարզում գտնվող վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր առաջին հանդիպումը ընտրողների հետ պետք է անցկացներ Ալավերդի քաղաքում։ Սակայն ճանապարհին նա մեկ կանգառ եւս կատարեց՝ Թումանյան քաղաքի բնակիչներին ...
«ԶԱԲԸՌՏՈՒՔ»-ԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

