
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Նույնիսկ մեծագույն ճակատամարտերը գնահատելիս տարբեր կողմերի պատմաբանները հաճախ տարակարծիք են այն հարցում, թե ով է հաղթել տվյալ մարտադաշտում։ Չի գործում անգամ «Ով նահանջեց, նա էլ պարտվել է» անսասան թվացող չափանիշը, այնպես որ՝ Ավարայրի ճակատամարտը հաղթանակների թվին են դասում ե՛ւ հայերը, ե՛ւ պարսիկները։

Իսկ ոչ թե վաղեմի, այլ միանգամայն ժամանակակից ճակատամարտերում հաղթողին որոշելը է՛լ ավելի բարդ է։ Օրինակ, եթե հհշական թափթփուկը որեւէ տեղ սադրանք է կազմակերպում ու ցանկանում անկարգություններ հրահրել, իսկ իրավապահները վճռականորեն կասեցնում են այդօրինակ փորձերը, ապա դա վկայում է իշխանության հոգեվարքի մասին։ Եթե իրավապահները ոչ մի բանի չեն միջամտում ու հանձնում են փողոցը հհշական թափթփուկի կամքին, ապա դա նույնպես վկայում է իշխանության հոգեվարքի մասին։
Ինչպես հայտնի է, քարոզարշավի ընթացքում հհշական թափթփուկը գործնականում ամեն օր կազմակերպում է սադրանքներ ու ընդհարումներ, եւ հետաքրքիր է նայել ու համեմատել, թե ով ինչ կորցրեց եւ ինչ ձեռք բերեց արդյունքում։
Եթե խոսենք իշխանության մասին, ապա նա, որպես պաշտպանվող կողմ, առանձնապես ոչինչ ձեռք չբերեց, բայց ոչինչ էլ չկորցրեց։ Իսկ իրավապահները դրսեւորեցին «շարքը պահելու» կարողություն, եւ այդ կարողությունը ոչ մեկի կողմից կասկածի տակ չի առնվում։ Նշենք, որ պաշտպանվող կողմին դրանից ավելին պետք էլ չէ։
Այն հարցը, թե ինչու իշխանությանը անվանեցինք պաշտպանվող, շատ պարզ պատասխան ունի։ Հհշական թափթփուկը հայտարարում է, թե իշխանության հարցը կլուծվի խռովահույզ փողոցում, եւ հանցավոր վարչախմբին մնում է միայն հետեւել, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները, իսկ հետո՝ խայտառակ ձեւով փախչել։ Այդօրինակ հայտարարության դեպքում ցանկացած գործող իշխանություն, անկախ նրանից՝ լավն է թե վատը, ինքնաբերաբար հայտնվում է պաշտպանվողի դերում։ Կամ, եթե նա չի պաշտպանվում, պարզապես դադարում է իշխանություն լինելուց։ Առայժմ կարծես թե չի դադարել։
Եթե իշխանության պարագայում ամեն ինչ փոքրիշատե պարզ է, ապա այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպիսին է հարձակվող կողմի դրությունը։ Եթե իշխանությանը կենաց ու մահու պատերազմ է հայտարարված, անխուսափելիորեն հարց է ծագում. ինչպե՞ս։ Չէ՞ որ փողոցն այդպես էլ չփոթորկվեց, իսկ միակ բանը, որ այսօր փոթորկվում է` հհշական թափթփուկի ուղեղներն են։ Մի քանի հարյուր ագրեսիվ ակտիվիստներ եւ վերջ. այդքանով իշխանություն չես նվաճի։ Եթե պայքարը չի ուղեկցվում ուժերի աճեցմամբ եւ նոր հենահարթակների նվաճումով, ապա շատ արագ ու անխուսափելիորեն այլասերվում է՝ վերածվելով կրկեսի։
Իսկ ուժեր աճեցնելու առումով ամեն ինչ անչափ վատ է ստացվում, քանզի խռովահույզ փողոցի կազմակերպիչները տարբերություն չեն դնում ռացիոնալ մարտավարության եւ կոպիտ դեմագոգիայի միջեւ, ըստ որում՝ չեն անում դա սեփական գլխում, ինչը առավել եւս անթույլատրելի է։
Հհշական թափթփուկը չի հասկանում մի տարրական ճշմարտություն. եթե քաղաքացիները պատրաստ են խաբվելու, ապա որոշ քաղաքական գործիչներ մեղք չեն համարի խաբել նրանց, սակայն ծայրաստիճան խղճուկ տեսք ունի նա, ով, ցանկանալով խաբել ուրիշներին, խաբում է միայն ինքն իրեն։ Հհշական թափթփուկի հաշվարկներն ու քարոզչությունը կառուցված են նրա վրա, որ մեզ շրջապատող իրականության թերություններից ցանկացած դժգոհություն (իսկ ո՞վ է մեծապես գոհ, կցանկանայի տեսնել այդ մարդուն) ինքնըստինքյան նշանակում է միավորում «Կազմալուծենք ու կազմաքանդենք» երգչախմբի հետ։
Մեր առջեւ 30-ական թվականների գաղափարախոսության հայելային արտացոլումն է, երբ ցանկացած մասնավոր եւ առավել եւս ոչ այնքան մասնավոր դժգոհություն հավասարեցվում էր խորհրդային իշխանությունը տապալելու փորձի։ Ցանկացած անհամամիտ ճապոնական լրտես էր։ Այսօր ճիշտ նույն վիճակն է, միայն թե այլ նշանով։ Մեր իրականության որեւէ երեւույթներին անհամամիտ ցանկացած ոք Տեր-Պետրոսյանի հավատարիմ ու գիտակից կողմնակիցն է, որը ձգտում է տապալել հանցավոր վարչախմբին։ Արժե՞ արդյոք ասել, որ այդ կերպ մտածող հհշական թափթփուկի գլխում բացակայում են ուղեղի ծալքերը։
Գերազանց գիտակցելով, որ եթե բացառենք հեղափոխական առաջնորդների թիկնապահներին, մերձավոր ազգականներին ու սակավաթիվ կիսախելագար մարգինալներին, ապա խռովահույզ փողոցի կազմակերպիչների տրամադրության տակ կմնա երկուսուկես մարդ, վերջիններս ձգտում են ամեն գնով իրենց շարքերը ներքաշել ՕԵԿ-ին։ Մտահղացումն ամփոփված է նրանում, որ խոստանան Արթուր Բաղդասարյանին վարչապետի պաշտոնը՝ այն պայմանով, որ նա վարձույթով տրամադրի Տեր-Պետրոսյանին իր կուսակցությունը, անչափ անհրաժեշտ «մասովկա» ստեղծելու համար։
Այլ կերպ ասած, Բաղդասարյանին առաջարկվում է.
ա) վերջնականապես թշնամանալ իշխանության հետ։
բ) Զրոյի հավասարեցնել սեփական կուսակցության վարկանիշը, որը հետեւակի դեր կկատարի հհշական թափթփուկի համար։
գ) Դժգոհություն առաջացնել ՕԵԿ-ում, որտեղ մեծամասնությունը չի ցանկանում համագործակցել հհշական թափթփուկի հետ։
դ) Իրավիճակի սրման դեպքում իրավապահների մահակների տակ դնել օեկականներին, այսինքն՝ խաղալ թնդանոթային մսի անպատվաբեր դերը։
ե) Հեղափոխության հաղթանակի դեպքում ստանալ այն, ինչ ստացան 1917 թվականից հետո մնացյալ բոլոր կուսակցությունները, բացի բոլշեւիկներից։ Այսինքն՝ երեք մատից բաղկացած կոմբինացիա։
Համաձայնեք` այդչափ հետաքրքիր առաջարկ օեկականներին կարելի է անել միայն բացարձակ ապուշի տեղ դնելով վերջիններիս։ Անշուշտ լկտիությունը երկրորդ երջանկությունն է, բայց երբեմն այդ երջանկությունը խաբուսիկ է լինում։ Եւ ի՞նչ է ստացվում այդժամ։
Իսկ այդժամ ստացվում է այն, ինչը ռազմական պատմաբաններն անվանում են արկածախնդիր ռազմավարություն։ Մարտի բռնվել՝ ունենալով չնչին ռեսուրսներ, վանել հավանական դաշնակիցներին տխմարության աստիճան լկտի հայտարարություններով ու պահանջներով եւ ստանալ ձգձգվող պատերազմ. հենց սա էլ բլիցկրիգի ձախողումն է որ կա։ Նման իրավիճակում ջերմեռանդորեն շարունակել հետագա պայքարը կարելի է միայն այն դեպքում, եթե կա՛մ ընդհանրապես ուղեղ չունես, կա՛մ էլ ունես ուղեղ եւ հետն էլ ինչ-որ մեկի խոստումը, թե շատ շուտով տեղի կունենա ինչ-որ կարեւոր իրադարձություն, որն ամեն ինչ կփոխի։
Երկրորդ տարբերակը կվկայեր այն մասին, որ մեր առջեւ կատարյալ սրիկաներ են։ Այնպես որ՝ լավ կլիներ պարզապես ուղեղ չունենային։ Թեպետ, կա նաեւ երրորդ՝ ամենաճշմարտանման տարբերակը։ Մենք գործ ունենք կատարյալ սրիկաների հետ, որոնք ուղեղ չունեն։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
ՀԱՅՐԻԿ գրել է:
Էս գագուլն ինչպես միշտ՝ պլպլում է իր գերտխմարությամբ:
Hakob 49 գրել է:
գագօ քո հարեւաննրը գիտեն որ ըսենց բաներ էս գրում
նայի կյանքում կա նաև մահ , ես դԺողք եմ գնալու
մենք այնեղ կհանդիպենք, ուրեմն մահվանից առաչ
կասես որ քեզ լավ լողացնեն,որովհետև ազգի դավաճաններին
ես այնեղ բռնա....ու եմ
ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ե՛ւ իրենց ծրագրային դրույթներում, ե՛ւ քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուները կարեւորում են մշակույթի ոլորտը, հոգեւոր բնագավառը, խոստանում մշակութանպաստ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տնտեսության մեջ եւ ֆինանսական համակարգում
Թեպետ նախագահի առանձին թեկնածուներ իրենց նախընտրական ծրագրերում հեղափոխական փոփոխություններ են նախատեսում տնտեսության տարբեր ոլորտներում եւ ֆինանսական շուկայում, ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՏՐԵՑԻՆ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԿ նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Զաքարյան, ըստ Լ.Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի, իրենց թեկնածուն արդեն «հաղթել է»։ Նման հայտարարությունները չե՞ն ազդում, ...ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Նույնիսկ մեծագույն ճակատամարտերը գնահատելիս տարբեր կողմերի պատմաբանները հաճախ տարակարծիք են այն հարցում, թե ով է հաղթել տվյալ մարտադաշտում։ Չի գործում անգամ «Ով նահանջեց, նա էլ պարտվել է» անսասան թվացող ...ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՐԱՍՆԵՐ ՉԵՆ ԹՐԾՈՒՄ
Մեծ չեմպիոնները իզուր չեն «աստվածային» բնութագրվել։ Արտակարգ նվաճումների հասնելու համար հաճախ, իրոք, գերմարդկային ճիգեր եւ կամք է անհրաժեշտ հանդես բերել։ Այնուհանդերձ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, ...ՏԱՊԱԼՎԱԾ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն, Երեւանի «Բանանցը» 0:2 հաշվով պարտություն է կրել Դոնեցկի «Մետալուրգ» թիմից Կիպրոսում իր ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում: Հիշեցնենք, որ Կիպրոսում իր առաջին ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՈՒՐՄԻԱՅՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության «Բ» խմբի միանձնյա առաջատարը 6-րդ փուլից հետո դարձել է Հայաստանի շախմատիստ Վարդան Խոջայանը: Նա տարել է 6 հաղթանակ 6 պարտիայում: Մրցաշարի հիմնական՝ «Ա» խմբում, Հայաստանի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԶՈՒՐԿ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Գ.ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Ըստ հհշական թերթերից մեկի երեկվա հրապարակման, Մալաթիայի տոնավաճառի սեփականատեր Ռադիկ Սարգսյանը վերջերս ստիպել է տոնավաճառի աշխատակիցներին, որ նրանք ներկա լինեն ընտրողների հետ Սերժ Սարգսյանի նախընտրական ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ՝ ԳԵՐՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր։
Ազգային ժողովրդավարների միավորման գաղափարը հղացել է դեռ անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որի հիմքում, ըստ ԱԺԴ առաջնորդի, ընկած է ...ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է Մ.ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ոստիկանության կայքէջի տեղեկացմամբ, «Փետրվարի 7-ին, ժամը 22։00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով բուժօգնության են դիմել ...ԵՍ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Խոստանում է Վահան Հովհաննիսյանը
«Ես համարում եմ ինձ ազատ մարդ, հզոր մարդ, եւ նրանք, ովքեր չեն հասկանում որտեղից է իմ ինքնավստահությունը, իմ ուժն ու վճռականությունը, պիտի հիշեն մեկ բառ՝ Դաշնակցություն»,- ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2007 թվականի աշխատանքի արդյունքների մասին» հարցը։
Ի տարբերություն նախորդ տարվա, ըստ ոստիկանության ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՆՈՐՄԱԼ Է ԸՆԹԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ նյարդայիններ միշտ էլ կգտնվեն
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ խորհրդակցություն էր հրավիրել ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ՝ ամփոփելու նախընտրական օպերատիվ իրավիճակը երկրում եւ ...ԶԳՈՆ, ԶՈՒՍՊ ԵՎ ՎՃՌԱԿԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու ոստիկանության Երեւան քաղաքի ...ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 60
Չթողեցիր, որ փրկեն բազմաչարչար ժողովրդին
Եւ այսպես, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել մի դիմում, որում նշված է. «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի ...ՔԱՐՈԶԱՐՇԱ՞Վ, ԹԵ՞ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑՈՒՅԹ
Սեփ.լրտվ. 1
«Ընդհանրապես այս քարոզարշավի թերեւս ամենատհաճ բաղադրիչը անձնական վիրավորանքների գործոնն է, որ կիրառվում է հատկապես տվյալ թեկնածուի (նկատի ունի՝ ԼՏՊ-ին- «ՀԱ») կողմից՝ ուղղակի ամեն օր։
Տպավորությունն ...ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԵԿԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ Է
«Հիշեք, որ կիսատ-պռատ ընտրված երկրի ղեկավարը կիսատ-պռատ էլ նախագահելու է։ Չարությամբ եկած նախագահը չարությամբ էլ կառավարելու է։ Ձեզանից է կախված, թե որ ուղղությամբ է երկիրն առաջ գնալու եւ թե ով է այդ ...ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը օրերս հայտարարեց, թե իր կյանքին վտանգ է սպառնում։ «Մենք բազմիցս դիմել ենք պարոն Բաղդասարյանին, ոստիկանությունը գրավոր է դիմել՝ խնդրելով ներկայացնել հիմքեր, ...12-Ը ԼՔԵՑԻՆ ՀԺԿ-Ն
Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ՀԺԿ-ից հեռանալու դիմում են գրել միանգամից 12 կուսակցականներ։ ՀԺԿ Շենգավիթի կառույցի արդեն նախկին անդամները իրենց դիմումում նշել են, որ կուսակցությունից հեռանում ...ՆԵՌԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՍԱՆԻՔ
6
Այսօր Թատերական հրապարակում տեղի է ունենալու նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի կազմակերպած միտինգը, ինչից հետո նախատեսված է երթ անցկացնել։
Մեր ունեցած տեղեկություններով, ԼՏՊ-ի շտաբում որոշվել ...ՈՒԺԵՂ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Լոռու մարզում գտնվող վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր առաջին հանդիպումը ընտրողների հետ պետք է անցկացներ Ալավերդի քաղաքում։ Սակայն ճանապարհին նա մեկ կանգառ եւս կատարեց՝ Թումանյան քաղաքի բնակիչներին ...
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

