
ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՏՐԵՑԻՆ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հարցազրույց ՀԺԿ նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ

-Պարոն Զաքարյան, ըստ Լ.Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի, իրենց թեկնածուն արդեն «հաղթել է»։ Նման հայտարարությունները չե՞ն ազդում, գուցե արդեն փոշմանե՞լ եք, որ շուտ հեռացաք ՀԺԿ-ից։ Եւ, ի դեպ, մի առիթով խոսելով կուսակցությունը լքելու ձեր քայլի մասին, Ստեփան Դեմիրճյանն ուղղակի ափսոսանք հայտնեց։
-Ես էլ եմ ափսոսանք հայտնում, որ Ստեփան Դեմիրճյանը միացել է Լ.Տեր-Պետրոսյանին։ Մի առիթով էլ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ։ Երբ 1998-ին Կարեն Դեմիրճյանը եկավ, նա ասաց՝ ես եկել եմ երկիրը փոսից հանելու։ Մինչեւ 1998-ը ո՞վ էր երկրի նախագահը։ Հիմա ինչպես կարող էր Ստեփան Դեմիրճյանը հայտնվել նրա կողքին, ով երկիրը գցել էր փոսի մեջ։
Բացի դրանից, բաներ կան, որոնք իմ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Տեր-Պետրոսյանի թիմը ամեն ինչ արեց ընդդիմության դաշտը ամայացնելու համար։ Համոզված եմ, որ սա վաղուց ծրագրված էր եւ արդեն մի քանի տարի Տեր-Պետրոսյանի թիմը այդ գործով էր զբաղված։ Իրեն սատարող մամուլը վարկաբեկում էր ողջ ընդդիմությանը, որպեսզի Տեր-Պետրոսյանը երես ունենա վերադառնալու։ Դա պարզ ճշմարտություն է։ Ինչը շատ հեշտությամբ կարելի է ապացուցել։
Վերցրեք այդ թերթերը եւ տեսեք, թե անցած տարիներին ինչ հոդվածներ են գրվել Ստեփան Դեմիրճյանի վերաբերյալ։ Եւ նայեք, թե հիմա ինչ են գրում, երբ Ս.Դեմիրճյանը որոշեց պաշտպանել Տեր-Պետրոսյանին։ Ես սա բարոյական չեմ համարում։ Դաշտը ոչնչացնեն, որպեսզի գա էս մարդը եւ ներկայանա որպես միակ ընդդիմություն։ Եւ տեսեք, թե ինչ միֆ են ստեղծել, որ եթե Տեր-Պետրոսյանը գալիս է, ուրեմն հաստատ գիտի, որ հաղթելու է։ Այլապես ինչո՞ւ պետք է վերադառնար։
-Դա, ձեր կարծիքով, մի՞ֆ է։
-Իհարկե, միֆ է։ Սակայն բոլոր դեպքերում գտնում եմ, որ Տեր-Պետրոսյանը շահեկան վիճակում է։ Չհաղթելու պարագայում, շահեկան վիճակում է հայտնվում։ Որովհետեւ ընդդիմությունը փոշիացրին, եւ ինքը դառնում է միակ ընդդիմադիր ուժը։ Ի՞նչ վատ է որ, մանավանդ արտաքին աշխարհի աչքում։ Ինքն է միակը Հայաստանում։ Եւ այն էլ պացիֆիստական հայացքներով։ Թեկուզ ոչ ազգային, որը աշխարհի կողմից ընդունելի է։
-Աշխարհի կողմից, իսկ մե՞ր։
-Եւ դարձյալ պիտի կրկնեմ՝ Տեր-Պետրոսյանի ամենամեծ սխալը (մեղմ ասած) այն էր, որ ժողովրդի հավատը կոտրեց։ Որովհետեւ ոչ մի նախագահի այդ հնարավորությունը տրված չի եղել։ Ոչ մեկը չուներ այնպիսի թեւավորված ժողովուրդ, որն ուներ Տեր-Պետրոսյանը 1991-ին։ Չէի ասի, որ պատերազմը կոտրեց։ Ոչ։ Հակառակը, պատերազմը հենց օգնեց, որ հաղթի մեր ժողովուրդը։ Եւ այդ ժողովրդին, երբ որ դու ասում ես՝ «դու սովորական ժողովուրդ ես» եւ անընդհատ կրկնում ես դա, ժողովուրդը իսկապես դառնում է սովորական։
Հենց 90-ականների անարդարությունը ժողովրդին կոտրեց։ Ամենամեծ ցավը դա էր, որ մենք այդ մեր ներուժը վար նետեցինք։ Անարդարությամբ, այդ ամբողջ առուծախով՝ արդյունաբերության, տնտեսության եւ այլն։
Հիմա Կարեն Դեմիրճյանի անունն են տալիս։ Ես հիշում եմ, որ Կարեն Դեմիրճյանը ասում էր՝ ո՞նց կարելի էր էդ ամբողջը ծախել։ Էդ ինչ անիշխանություն էր երկրի ներսում։ Ժողովրդի հավատը կոտրվեց այդ տարիներին եւ հիմնականում 1996 թվականին։
-Իսկ այսօր թեկնածու Տեր-Պետրոսյանի ելույթները լսելիս, ծրագրին ծանոթանալիս ի՞նչ եզրահանգումներ եք արել։ Ազգային հիմնահարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոփոխություն նկատե՞լ եք։
-Այսօր Տեր-Պետրոսյանի վերադարձով, ինչ-որ առումով հետ ենք գնում 1997-ի վերջ եւ 1998-ի սկիզբ։ Այսինքն՝ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ տերպետրոսյանական մոտեցումների քննարկման հարթություն։ Ինչպես 1997-ին, այսօր էլ նույնն է պնդում, որ իր առաջարկած լուծումները ճիշտ են։ Դա պարզ երեւում է իր ելույթներից։
Եւ ընդհանրապես չեմ տեսնում, որ նա իր արած որեւէ սխալն ընդունել է։ Երբ խոսվում է ժողովրդից ներողություն խնդրելու մասին, նա ասում է՝ դե, եթե դուք գտնում եք, որ սխալվել եմ, ուրեմն կներեք։ Այդ կերպ ներողություն չեն խնդրում։ Նրա սխալները բազմաթիվ են եւ որեւէ երաշխիք չկա, որ դրանք չի կրկնի։ Նա Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումից չի հրաժարվել։ Ոչ միայն ասում է, այլեւ խոստանում է, որ ընտրվելուց հետո շատ արագ բարիդրացիական հարաբերություններ է հաստատելու Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Նույնիսկ խոսում է երկաթգծերը աշխատեցնելու, ճանապարհները բացելու մասին։ Հարց է առաջանում՝ ի՞նչ գնով։
Եւ, իհարկե, առնվազն տարօրինակ է, երբ վկայակոչում է Վազգեն Սարգսյանի անունը, որը հենց իր առաջարկած փուլային տարբերակի հակառակորդն էր։
Կարծում եմ, որ նա պետք է ազնվորեն ասի, թե ինչ է պատրաստվում զիջել, որ Ադրբեջանի, Թուրքիայի համար ընդունելի լինի։ Բացի դրանից, հարց է, նրանք այդ զիջումներից հետո բավարարվելո՞ւ են։ Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն էլ է փոխվել։ Եթե ելցինյան Ռուսաստանը թույլ էր եւ ամեն ինչ որոշում էր Արեւմուտքը, հիմա միանգամայն այլ իրավիճակ է։ Եւ չի կարելի անտեսել այդ իրավիճակը։ Եւ ես կասեի, որ այսօր աշխարհաքաղաքական առումով, իրավիճակը բավական նպաստավոր է Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ առաջին հերթին Արեւմուտքն է ձգտում, որ Ղարաբաղյան հարցը արագ կարգավորվի։ Եւ նրան չի հետաքրքրում, թե ում կպատկանի Ղարաբաղը։
Արեւմուտքը ուզում է արագ կարգավորվի այդ հարցը, որպեսզի հայտնի գազամուղն ու նավթամուղը Ռուսաստանին այլընտրանք լինի։ Բնականաբար Ռուսաստանն էլ այդ հարցում իր շահերն ունի (նավթամուղի, գազամուղի) նրան պետք է, որ ինքը լինի հիմնական մատակարարը։ Եւ պարզ է, որ Ռուսաստանը գնալով հզորանում է։ Եւ պարզ է, որ Ռուսաստանը, մեր տարածաշրջանում հատկապես, նավթի, գազի հետ կապված իր շահերն ունի։ Եւ ուզենք թե չուզենք, այդ շահերը մեր շահերի հետ համապատասխանում են։
Եւ նման իրավիճակում, իհարկե, Հայաստանը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ունի բավական ինքնուրույն լինելու հնարավորություններ։ Եւ այդ զիջումները մեզ կզրկեն ինքնուրույնությունից։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ե՛ւ իրենց ծրագրային դրույթներում, ե՛ւ քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուները կարեւորում են մշակույթի ոլորտը, հոգեւոր բնագավառը, խոստանում մշակութանպաստ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տնտեսության մեջ եւ ֆինանսական համակարգում
Թեպետ նախագահի առանձին թեկնածուներ իրենց նախընտրական ծրագրերում հեղափոխական փոփոխություններ են նախատեսում տնտեսության տարբեր ոլորտներում եւ ֆինանսական շուկայում, ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՏՐԵՑԻՆ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԿ նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Զաքարյան, ըստ Լ.Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի, իրենց թեկնածուն արդեն «հաղթել է»։ Նման հայտարարությունները չե՞ն ազդում, ...ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Նույնիսկ մեծագույն ճակատամարտերը գնահատելիս տարբեր կողմերի պատմաբանները հաճախ տարակարծիք են այն հարցում, թե ով է հաղթել տվյալ մարտադաշտում։ Չի գործում անգամ «Ով նահանջեց, նա էլ պարտվել է» անսասան թվացող ...ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՐԱՍՆԵՐ ՉԵՆ ԹՐԾՈՒՄ
Մեծ չեմպիոնները իզուր չեն «աստվածային» բնութագրվել։ Արտակարգ նվաճումների հասնելու համար հաճախ, իրոք, գերմարդկային ճիգեր եւ կամք է անհրաժեշտ հանդես բերել։ Այնուհանդերձ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, ...ՏԱՊԱԼՎԱԾ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն, Երեւանի «Բանանցը» 0:2 հաշվով պարտություն է կրել Դոնեցկի «Մետալուրգ» թիմից Կիպրոսում իր ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում: Հիշեցնենք, որ Կիպրոսում իր առաջին ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՈՒՐՄԻԱՅՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության «Բ» խմբի միանձնյա առաջատարը 6-րդ փուլից հետո դարձել է Հայաստանի շախմատիստ Վարդան Խոջայանը: Նա տարել է 6 հաղթանակ 6 պարտիայում: Մրցաշարի հիմնական՝ «Ա» խմբում, Հայաստանի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԶՈՒՐԿ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Գ.ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Ըստ հհշական թերթերից մեկի երեկվա հրապարակման, Մալաթիայի տոնավաճառի սեփականատեր Ռադիկ Սարգսյանը վերջերս ստիպել է տոնավաճառի աշխատակիցներին, որ նրանք ներկա լինեն ընտրողների հետ Սերժ Սարգսյանի նախընտրական ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ՝ ԳԵՐՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր։
Ազգային ժողովրդավարների միավորման գաղափարը հղացել է դեռ անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որի հիմքում, ըստ ԱԺԴ առաջնորդի, ընկած է ...ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է Մ.ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ոստիկանության կայքէջի տեղեկացմամբ, «Փետրվարի 7-ին, ժամը 22։00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով բուժօգնության են դիմել ...ԵՍ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ ՁԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Խոստանում է Վահան Հովհաննիսյանը
«Ես համարում եմ ինձ ազատ մարդ, հզոր մարդ, եւ նրանք, ովքեր չեն հասկանում որտեղից է իմ ինքնավստահությունը, իմ ուժն ու վճռականությունը, պիտի հիշեն մեկ բառ՝ Դաշնակցություն»,- ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2007 թվականի աշխատանքի արդյունքների մասին» հարցը։
Ի տարբերություն նախորդ տարվա, ըստ ոստիկանության ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՆՈՐՄԱԼ Է ԸՆԹԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ նյարդայիններ միշտ էլ կգտնվեն
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ խորհրդակցություն էր հրավիրել ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ՝ ամփոփելու նախընտրական օպերատիվ իրավիճակը երկրում եւ ...ԶԳՈՆ, ԶՈՒՍՊ ԵՎ ՎՃՌԱԿԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու ոստիկանության Երեւան քաղաքի ...ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 60
Չթողեցիր, որ փրկեն բազմաչարչար ժողովրդին
Եւ այսպես, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել մի դիմում, որում նշված է. «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի ...ՔԱՐՈԶԱՐՇԱ՞Վ, ԹԵ՞ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑՈՒՅԹ
Սեփ.լրտվ. 1
«Ընդհանրապես այս քարոզարշավի թերեւս ամենատհաճ բաղադրիչը անձնական վիրավորանքների գործոնն է, որ կիրառվում է հատկապես տվյալ թեկնածուի (նկատի ունի՝ ԼՏՊ-ին- «ՀԱ») կողմից՝ ուղղակի ամեն օր։
Տպավորությունն ...ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԵԿԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ Է
«Հիշեք, որ կիսատ-պռատ ընտրված երկրի ղեկավարը կիսատ-պռատ էլ նախագահելու է։ Չարությամբ եկած նախագահը չարությամբ էլ կառավարելու է։ Ձեզանից է կախված, թե որ ուղղությամբ է երկիրն առաջ գնալու եւ թե ով է այդ ...ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը օրերս հայտարարեց, թե իր կյանքին վտանգ է սպառնում։ «Մենք բազմիցս դիմել ենք պարոն Բաղդասարյանին, ոստիկանությունը գրավոր է դիմել՝ խնդրելով ներկայացնել հիմքեր, ...12-Ը ԼՔԵՑԻՆ ՀԺԿ-Ն
Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ՀԺԿ-ից հեռանալու դիմում են գրել միանգամից 12 կուսակցականներ։ ՀԺԿ Շենգավիթի կառույցի արդեն նախկին անդամները իրենց դիմումում նշել են, որ կուսակցությունից հեռանում ...ՆԵՌԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՍԱՆԻՔ
6
Այսօր Թատերական հրապարակում տեղի է ունենալու նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի կազմակերպած միտինգը, ինչից հետո նախատեսված է երթ անցկացնել։
Մեր ունեցած տեղեկություններով, ԼՏՊ-ի շտաբում որոշվել ...ՈՒԺԵՂ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Լոռու մարզում գտնվող վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր առաջին հանդիպումը ընտրողների հետ պետք է անցկացներ Ալավերդի քաղաքում։ Սակայն ճանապարհին նա մեկ կանգառ եւս կատարեց՝ Թումանյան քաղաքի բնակիչներին ...
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ
Ո՞Վ ԿՀԱՆԻ ՀԻՄԱՐՆԵՐԻ ԳԼՈՐԱԾ ՔԱՐԸ
ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՅՍՊԵՍ Է ՀՂԱՑԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱՆԻԾՎԵՍ ԴՈՒ, «ՀԱՅԼՈՒՐ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

