
ԱՌԱՋԻՆ ՍԱՅԹԱՔՈՒՄԸ
- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ տրամաբանական ավարտին հասցնել Յան Պոուլսենի գլխավորությամբ առաջին փորձությունը եւ անդրանիկ պարտությունը կրեց Մալթայի միջազգային մրցաշարում։ Նախօրեին 0։2 հաշվով զիջելով իսլանդացիներին, մեր թիմը զրկվեց առաջին տեղը գրավելու հնարավորությունից։ Այս հանդիպումից բացի, ֆուտբոլային մեծ չորեքշաբթին նշանավորվեց նաեւ հիմնականում Եվրոպայում տեղի ունեցած մեկ տասնյակից ավելի ընկերական մրցամարտերով։

Անշուշտ, Մալթայի մրցաշարը մարզական առումով մեծ նշանակություն չի ներկայացնում եւ կարեւորվում է գլխավորապես հին եւ նոր ֆուտբոլիստների մարզավիճակը ստուգելու, տարբեր խաղային կապեր փորձարկելու տեսանկյունից։ Մի խոսքով, մարզիչների համար այն զուտ ճանաչողական բնույթի էր։ Հատկապես Պոուլսենի, որը նոր է գլխավորում իր համար հիմնականում անծանոթ մի թիմ, որի հնարավորությունները մոտիկից ճանաչելու խնդիր ունի։
Այնուհանդերձ այս մրցաշարում հաղթանակը կարող էր էական նշանակություն ունենալ նախեւառաջ ֆուտբոլիստներին ինքնավստահություն հաղորդելու, սեփական ուժերի նկատմամբ հավատ ընծայելու առումով։ Մի խոսքով, առաջնային էր նաեւ, այսպես կոչված, բարոյահոգեբանական գործոնը։ Ինչեւէ, հուսանք, որ այդ առումով մեր թիմը լուրջ հարված չստացավ։
Ինչ վերաբերում է իսլանդացիների հետ հանդիպմանը, ապա դրա մասին տեղեկությունները սուղ են։ Այս խաղին չեն մասնակցել կիսապաշտպանական եւ հարձակման գծի առաջատարներ Արարատ Առաքելյանն ու Սամվել Մելքոնյանը։ Դժվար է ասել, թե նրանց բացակայությունը որքանով է անդրադարձել մեր թիմի խաղի վրա, բայց խաղի արդյունքից դատելով, աննկատ չի անցել։ Թեպետ նրանց փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկված են եղել ոչ պակաս փորձառու Կարեն Ալեքսանյանն ու Արտավազդ Քարամյանը։ Իսկ իսլանդացիներին, որ մինչ այդ միայն պարտություններ էին կրել այս մրցաշարում, հաղթանակ է բերել յուրաքանչյուր խաղակեսում կատարած մեկական դիպուկ հարվածը։ Ընդմիջումից անմիջապես առաջ հաշիվը բացել է Գուբմունդսոնը, իսկ 72-րդ րոպեին Տխորվալդսոնը խփել է երկրորդ գոլը։
Մյուս խաղում բելառուսները վերջին րոպեներին Մաքսիմ Ռոմաշչենկոյի խփած գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել են մալթացիներին եւ վաստակած 6 միավորով հավասարվել Հայաստանի հավաքականին։ Հաղթողը որոշվել է խփած եւ բաց թողած գնդակների տարբերությամբ։ Բելառուսների այդ ցուցանիշն է 4-2, իսկ Հայաստանի հավաքականինը՝ 3-3։
Ֆուտբոլային ճակատամարտերի բովով էր համակված նաեւ մայրցամաքային Եվրոպան։ Գլխավոր իրադարձությունը, անշուշտ, Ֆաբիո Կապելոյի նորամուտն էր Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Բրիտանացիները, 90 հազար հանդիսականների ներկայությամբ, «Ուեմբլի» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեցին «Եվրո-2008»-ի եզրափակիչ փուլի կազմակերպիչ երկրներից մեկի՝ Շվեյցարիայի հավաքականին։ Ընդմիջումից 5 րոպե առաջ Ջենասի խփած գոլին շվեյցարացիները երկրորդ խաղակեսի սկզբին պատասխանեցին «Բազելի» թուրքական արմատներ ունեցող Դերդիյուկի դիպուկ հարվածով։ Իսկ Կապելոյի սասանված հեղինակությունը 62-րդ րոպեին փրկեց Շոն-Ռայթ Ֆիլիպսը։ Այս հանդիպումը, ի դեպ, սկսվեց 1958թ. փետրվարի 6-ի մյունխենյան ավիաաղետում «Մանչեսթեր Յունայթեդի» զոհված 8 ֆուտբոլիստի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ, ինչն այնուհետեւ վերածվեց ծափողջույնների մեկ րոպեի, որը, ասում են, միաժամանակ թեւածել է Բրիտանիայով մեկ։ Ինչեւէ, հաղթանակը հավելյալ դրական լիցքեր է հաղորդել Կապելոյին, որն առանց այն էլ «Ուեմբլի» մարզադաշտի հետ կապված ջերմ հիշողություններ ունի, քանզի հենց այստեղ է 1973 թվականին Իտալիայի հավաքականի կազմում հաղթական գոլ խփել անգլիացիների դարպասը։
Իսպանացիների համար առանձնահատուկ բնույթ ուներ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումը։ Բանն այն է, որ մինչ օրս հարեւան երկրների ուղին ֆուտբոլային դաշտում հատվել է վեց անգամ, եւ ֆրանսիացիները ոչ մի անգամ գլխիկոր չեն թողել մրցասպարեզը։ Չնայած հերթական հանդիպումը ընկերական էր, բայց իսպանացիները վճռականորեն տրամադրված էին խախտելու ավանդույթը, ինչն էլ իրականացրին 80-րդ րոպեին՝ Կապդեւիլիայի խփած գոլի շնորհիվ (1։0)։ Ի դեպ, այս խաղը կարող էր վերածվել Իսպանիայի հավաքականի անհատական ռեկորդի, եթե խաղադաշտ դուրս գար Բոյան Կրկիչը, որը կարող էր դառնալ «կարմիր Ֆուրիայի» պատմության մեջ միջազգային հանդիպման մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարեկան, 5 ամսական եւ 9 օրական)։ Չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին երկրի ֆուտբոլային հանրությունը Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչին կոչ է անում միջազգային հանդիպմանն ընդգրկել սերբական ծագում ունեցող Կրկիչին, որպեսզի Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան չկարողանա նրան հրապուրել իրենց թիմ, երիտասարդի նորամուտը իսպանական մարզազգեստով այդպես էլ տեղի չի ունենում։ Այնպես որ հեռավոր 1936 թվականին Անխել Սուբիետայի ռեկորդը, որը հավաքականի հանդիպմանը մասնակցել էր 17 տարեկան, 9 ամսականում, մնաց անձեռնմխելի։
Ինքնասիրությանը հնչեղ հարված հասցրած պարտություն կրեց Խորվաթիայի հավաքականը, որը սեփական հարկի տակ 0։3 հաշվով զիջեց հոլանդացիներին։ Ուշագրավ է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ Սպլիտ քաղաքի մարզադաշտում, որտեղ Խորվաթիայի հավաքականն անցկացրած ոչ մի խաղում դեռ չի հաղթել՝ 6 ոչ-ոքի, 3 պարտություն։ Այնպես որ, մարզադաշտի «անեծքը» ուժի մեջ է։
Ինչպեսեւ սպասվում էր, Գերմանիայի հավաքականը արտագնա խաղում առանց դժվարության ջախջախեց հարեւան ավստրիացիներին։ Անհաջող առաջին խաղակեսից հետո, երբ տանտերերը մի քանի անգամ մոտ էին հաջողությանը, գերմանացիները Թոմաս Հիտցլշպերգերի, Միրոսլավ Կրոզեի եւ Մարիո Գոմեսի ջանքերով 3։0 հաշվով հաղթանակ տոնեցին։
Ցյուրիխում Իտալիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ պորտուգալացիների նկատմամբ։ Լուկա Տոնիի (45), Անդրեա Պիրլոյի (50) եւ Կվալյարելայի (79) գոլերին պորտուգալացիները պատասխանեցին Ռիկարդո Կուարեժմայի (77) համարժեք հարվածով։
Հերթական վառ ներկայացումը ցուցադրեցին բրազիլացիները, թեպետ արտագնա խաղում ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել Իռլանդիայի հավաքականի դարպասը։ Այդ գոլը 66-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոբինիոն։
Ահա եւս մի քանի հանդիպումների արդյունքներ. Թուրքիա-Շվեդիա՝ 0։0, Ուելս-Նորվեգիա՝ 3։0, Հյուսիսային Իռլանդիա-Բուլղարիա՝ 0։1, Լեհաստան-Չեխիա՝ 2։0, Հունաստան-Ֆինլանդիա՝ 2։1, Սլովենիա-Դանիա՝ 1։2, Իսրայել-Ռումինիա՝ 1։0, Հունգարիա-Սլովակիա՝ 1։1, Կիպրոս-Ուկրաինա՝ 1։1, Մակեդոնիա-Սերբիա՝ 1։1, Վրաստան-Լատվիա՝ 1։1, Մոլդովա-Ղազախստան՝ 1։0։
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ
...ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ։ Հիրավի համաժողովրդական տոներ են դարձել Ղարաբաղյան շարժման սկսվելու օրը՝ փետրվարի 20-ը, Ազգային ...ԲՈԼՈՐ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բրիտանական Populus ընկերության կողմից Հայաստանում հունվարի 21-29-ին անցկացված սոցհարցման արդյունքները հերթական անգամ հաստատեցին ամերիկյան «Գելափ» եւ հայաստանյան «Սոցիոմետր» ընկերությունների իրականացրած ...ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Բրիտանական մասնագետները հաշվարկել են, որ միջին վիճակագրական անգլիացին ստում է օրական մոտավորապես չորս անգամ։ Տարվա ընթացքում ստի քանակը հասնում է մոտ 1460-ի։ Միջին վիճակագրական հհշականը նույնպես ստում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՐԾՈՎ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
Դ.ՍԱՐԳՍՅԱՆ
Ջավախքահայության խնդիրների, դրանց նկատմամբ Հայաստանի իշխանությունների եւ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության վերաբերմունքի շուրջ է մեր հարցազրույցը ԱԺ պատգամավոր, հիշյալ կազմակերպության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՍՏԵԼ Է ԲԶԻ ՎՐԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Որը ժամանակին ինքն է դրել
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր։
Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող քաղաքական ուժերի ղեկավարները ...ՄԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախընտրական մարզային այցելությունները վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ վերսկսեց Լոռու մարզում
Սպիտակի քաղաքային հրապարակը լեփ-լեցուն էր ընտրողներով։ Դիմելով սպիտակցիներին, Ս.Սարգսյանը ...ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՝ ՈՎ ՈՒՄ ԿՄԻԱՆԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Դրանից ոչինչ չի փոխվում
Նախընտրական գործընթացի վայրիվերումներին, մասնավորապես, ԼՏՊ-ի գլխավորությամբ նախորդ օրը Արտաշատում սանձազերծված հերթական միջադեպին մեր խնդրանքով անդրադառնում է ՀՀԿ խորհրդի անդամ, ...ՍՏՈՒՄ ԷԻՆ
Ըստ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, թե փետրվարի 6-ին Արտաշատում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ...ԱԱԾ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ, ԵԹԵ...
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, փետրվարի 3-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած միտինգի ժամանակ ՕԵԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայատարարել էր, թե իր անձի նկատմամբ սպառնալիքներ են հնչել, եւ որ իր ...ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Լոռվա Ձոր» հայրենակցական միավորման խորհուրդն իր հերթական` ընդլայնված նիստում որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Լոռվա Ձորը» հանդես եկավ ...ԸՆՏՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց շահարկումներ՝ որքան ասես
Ինչպե՞ս են նախընտրական գործընթացները ազդել ֆինանսական շուկայի եւ բանկային համակարգի վրա։ «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ։
...ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմավիա» ընկերության կենտրոնական գրասենյակում ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպությունը հանդիսավոր պայմաններում 26 օդաչուների Արցախի ազատագրական պայքարում հատուկ ծառայության համար «Մայրական ...ՔՎՈՐՈՒՄ ՉԿԱՐ
Ազգային ժողովի ընթացիկ քառօրյայի երեկվա նիստերը քվորումի բացակայության պատճառով չկայացան:ՀՐԴԵՀ
Դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի «Բարեկամություն» ԲԲԸ-ի ֆերմերային տնտեսության անասնապահական համալիրի տարածքում: Հրշեջները դեպքի վայրում աշխատել են ...ԱՌԱՋԻՆ ՍԱՅԹԱՔՈՒՄԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ տրամաբանական ավարտին հասցնել Յան Պոուլսենի գլխավորությամբ առաջին փորձությունը եւ անդրանիկ պարտությունը կրեց Մալթայի միջազգային մրցաշարում։ Նախօրեին 0։2 ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՆԱՄԱՐՏԵԼ ԿԻՐԻԼՈՎԻ ՀԵՏ
IBF-ի ներկայացուցիչ Լինդսեյ Տակերը հայտարարել է, որ այդ կազմակերպության առաջին թեթեւ քաշի չեմպիոն ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովը իր տիտղոսի պաշտպանության մենամարտում մրցակցի անունը կիմանա մարտի սկզբին։ Ընդ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԲԵՎԵՌԱՆՈՒՄ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում «Կայունություն հասարակական շարժում» միության (համակարգող՝ Սուրեն Մամիկոնյան) կողմից կազմակերպված հայոց պետականության աջակցման եւ կայունության հիմնահարցերին վերաբերող ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ
Լեռնադահուկորդներ Աբրահամ Սարկախյանը եւ Արսեն Ներսիսյանը վաստակել են օլիմպիական ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ միավորներ: Ինչպես ասաց լեռնադահուկային սպորտի պետական մարզիչ Լյովա Հարությունյանը, մինչեւ ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՍԻՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Տեր-Պետրոսյանին սիրող քաղաքացիների խումբ
Տեր-Պետրոսյանին սիրելու կամ չսիրելու հարցը կորցրեց արդիականությունը դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 21-ին, երբ վերջինս տասնամյա դադարից հետո ազդարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին։ ...ԺՈՂՈՎՐԴԻ ՀԶՈՐ ՈՒ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սեփ.լրտվ.
«Ցավոք, մենք անցած տարիներին տեսել ենք շատ դժվարություններ, նաեւ վատ կառավարում եւ ամեն ինչ պետք է անենք, որ վատը երբեք չկրկնվի։
Դրա համար նախ պետք է բարելավենք կառավարման համակարգը եւ արմատախիլ անենք ...ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐԳԵԼ ՈՒՐԻՇԻ ԿԱՐԾԻՔԸ
«Եթե պիտի ամեն 5 տարին մեկ կրքերը բորբոքվեն, էլ չեմ ասում, որ ընտրությունները բազմաթիվ են՝ խորհրդարանական, նախագահական, քաղաքապետերի, ավագանու, ուրեմն այս ամենը հանգեցնելու է հասարակության ներքին պառակտման։ ...«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ԵՐԵՎԱՆ-ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՉՎԵՐԹԸ
«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օրերս Մեծ Բրիտանիայում «Բոինգ-767» մակնիշի ինքնաթիռ վարձելու բանակցություններ է վարել:
Այս ինքնաթիռը նախատեսվում է օգտագործել շուտով «Արմավիա»-ի ...ԿԼԻՆԵՆ ԱՎԵԼԻ ԱՅԼԱՆԴԱԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
Ըստ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հաղթելու որեւէ իրական հնարավորություն չունենալով, մարդիկ դիմում են ամենածայրահեղ քայլերի։ Եւ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան այդ ծայրահեղ դրսեւորումներն ավելի այլանդակ ձեւեր ...ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ՆԱԽԿԻՆԻ ԿՌԻՎ ՉԷ
«Եթե այն պատկերացումը, որ պարտադրվել է հասարակությանը, թե պայքարի հիմնական բեւեռները ներկա եւ նախկին իշխանություններն են, շարունակի մնալ գերիշխող, ապա մեկ փուլով բոլոր հարցերը կլուծվեն։ Եւ իշխանության ...
«ՓՅՈՒՆԻԿԸ»` ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
ԼԻԳԱՅՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
ՔԾՆՈՂՆԵՐԻ «ԲԱՆԱԿԸ» ԱՌԱՆՑ ԱՅՍ ԷԼ ՇԱՏ ՄԵԾ Է
Սեփ.լրտվ.ԲԱՏԷ-Ի ԱՆԱԿՆԿԱԼԸ
ՄՈՆՏԻԵԼԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

