
ԸՆՏՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԿԱՆ
- Բայց շահարկումներ՝ որքան ասես

Ինչպե՞ս են նախընտրական գործընթացները ազդել ֆինանսական շուկայի եւ բանկային համակարգի վրա։ «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ։
-Տնտեսավարողների գործունեության մեջ էական փոփոխություններ, որոնք կարտացոլվեին ֆինանսական համակարգում, չեն նկատվել։ Եթե նայեք դրամավարկային քաղաքականության ցուցանիշները, ապա կտեսնեք, որ հիմնականում կրկնում ենք նույն սեզոնային միտումները, որոնք գոյություն ունեն ամեն տարի։ Այնպես որ, կարելի է ասել, նախընտրական գործընթացները, որպես այդպիսին, ֆինանսական համակարգի, ինչպես նաեւ մակրոտնտեսական զարգացումների վրա էական ազդեցություն չեն ունեցել։
-Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում սովորաբար մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ են ծախսվում, արժութային շուկայում ճնշումներ նկատվո՞ւմ են։
-Այս պահին շուկայում ճնշումներն ավելի քիչ են, քան եղել են 2007թ. աշնանը։ Ես դա կտեղավորեի ընդհանուր տատանողականության եւ ճնշումների մեջ։ Որեւէ բան, որն առանձնապես տարբերվում է ընդհանուր միտումներից, գոյություն չունի։ Կան, իհարկե, արտաքին միջավայրից եկող որոշակի ազդակներ, բայց դրանք հատուկ են ամբողջ աշխարհին։ Ներքին քաղաքական գործոններով պայմանավորված՝ ֆինանսական շուկայի վրա որեւէ ազդեցություն չենք նկատում։
-Ինչպիսի՞ն են միջազգային շուկայից եկող ճնշումները, նամանավանդ վերջին շրջանում այստեղ տեղի են ունենում ակտիվ գործընթացներ։
-Միջազգային շուկայի զարգացումները բավական էական են։ ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգը վերջերս ընդունեց աննախադեպ մի քանի որոշումներ՝ տոկոսադրույքների ագրեսիվ կրճատման վերաբերյալ։ 30 տարուց ավել է, ինչ ֆեդերալ ռեզերվը նման ագրեսիվություն չէր դրսեւորել։ Դրա ազդեցությունը էապես փոխեց միջազգային շուկաների, ինչպես նաեւ տարբեր երկրների սպասումները՝ հնարավոր զարգացումների վերաբերյալ։
Դրա հետեւանքով ներքին քաղաքականության մեջ կարող են լինել որոշակի ճշգրտումներ։ Եթե նախկինում հույս կար, որ արտաքին միջավայրից եկող գնաճային ճնշումները լինելու են ավելի թեթեւ, ապա հիմա այդպիսի հույսեր չունենք։
-Արտաքին միջավայրից բխող ռիսկերի պահպանման պայմաններում, որքանո՞վ է հնարավոր ապահովել նախատեսված գնաճի ցուցանիշը։
-Սպասում էինք, որ ճնշումները կթուլանան։ Այժմ դրա հավանականությունը շատ փոքր է։ Գնաճային ճնշումները մեծացել են։ Այնուամենայնիվ հուսով ենք, որ մեզ կհաջողվի հասնել նպատակային թիրախին։ Տոկոսադրույքի վերջին բարձրացումը միտված էր հենց դրան։
-Ո՞րն է միջազգային ֆինանսական շուկայում վերջին շրջանում տատանողականության ակտիվացման պատճառը։
-Տատանողականության մեծացումը նշանակում է, որ գները բարձրացել եւ իջել են։ Մասնավորապես նման զարգացումներ են տեղի ունեցել թե՛ եվրոյի եւ դոլարի, թե՛ ֆունտի եւ դոլարի, եւ թե՛ ռուսական ռուբլու եւ դոլարի փոխարժեքներում։ Սակայն ամենաբարձր տատանողականությունը նկատվում է ոսկու դեպքում։ Վերջին 30 օրվա ընթացքում 1 ունցիայի գինը 857-ից հասել է 933 դոլարի։ Այժմ այն տատանվում է 900 դոլարի սահմաններում։ Մնացած ակտիվները եւս տատանողականություն են դրսեւորել, բայց ոսկունը եղել է ամենաբարձրը։
-Հաշվի առնելով այդ հանգամանքը, չե՞ք փոշմանել, որ ժամանակին ԿԲ-ն վաճառեց Հայաստանի ոսկու պաշարները։
-Ոսկին վաճառել ենք 2003թ.։ Դա եղել է շահութաբեր գործարք։ Մենք ոսկին գնել ենք շուրջ 280 դոլարով, վաճառել 400-ով։ Դա մեր պետական բյուջեին բերել է 7 մլն դոլարի կամ 3 մլրդ դրամի շահույթ։
Հարցը այն է, թե կարո՞ղ էինք ավելի շատ ստանալ, քան ստացել ենք։ Ուղղակի մի համեմատություն անեմ։ Այն մարդիկ, ովքեր վաճառել են իրենց բնակարանները, ասենք, 2001-2002թթ., բայց դա գնել են 1999թ., բնականաբար գործարքից շահել են։ Եթե վաճառեին, ասենք, 2007թ., ապա ավելի մեծ շահույթ կստանային։ Կարելի՞ է ասել, որ նրանք էական վնաս են հասցրել իրենց ընտանիքի բարեկեցությանը։
Չեմ կարծում, որովհետեւ ոսկու գները, տների գների նման միշտ չէ, որ աճում են։ Եւ որպեսզի մարդ համոզված լինի, որ միշտ ամենաբարձր գնով է վաճառելու, պետք է նման բացարձակ վստահություն ունենա։ Բայց աշխարհում չկա որեւէ մեկը, որն ունենա 100 կամ 90 տոկոսանոց վստահություն։ Դրա համար պետք է դատողություն անել՝ գործարքի ռիսկայնությունից ելնելով։ Չմոռանանք, որ ոսկին ամենատատանողականն է։
Մեկ ուրիշ բան ասեմ. ոսկու գինը բարձրացել է, բայց պետք է տեսնել, թե ինչի՞ նկատմամբ։ Նույն եվրոյի համեմատ ոսկին այնքան չի թանկացել, ինչքան դոլարի դեպքում։ Ռուսական ռուբլով արտահայտված ոսկու գները եւս այդքան չեն աճել։ Այստեղ կա փոխարժեքի խնդիր։ Այնպես որ, եթե նույն տրամաբանությունը տարածենք դրամի վրա, ապա պետք է հաշվել, թե 2003թ. ստացված 3 մլրդ դրամ շահույթով այժմ ինչքան ոսկի կգնենք։
Եւ երրորդը՝ ոսկին Հայաստանի համախառն արտաքին ակտիվներում երբեւէ էական մաս չի կազմել։ Դա ընդամենը մեր գործարքներից մեկն էր։ Ոսկին այն ակտիվն է, որն ունի չափազանց ցածր եկամտաբերություն, եւ նրա արժեքը միայն գնի աճի մեջ է։ Սա նշանակում է, որ դա խիստ տատանողական ակտիվ է։
Կան այսպիսի նկատառումներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել ոսկու վաճառքը քննելիս։ Եւ պետք չէ միայն մեկ ցուցանիշի վրա համեմատություն անել։ Ի վերջո, ոսկին ոչ թե վաճառել ենք, այլ մի ակտիվը փոխարինել ենք մյուսով։ Դրա հաշվին ձեռք ենք բերել ոչ միայն դոլար, այլեւ ֆունտ ստեռլինգ, որի եկամտաբերությունը բարձր է եւ արժեքը բարձրանում է։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ
...ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ։ Հիրավի համաժողովրդական տոներ են դարձել Ղարաբաղյան շարժման սկսվելու օրը՝ փետրվարի 20-ը, Ազգային ...ԲՈԼՈՐ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բրիտանական Populus ընկերության կողմից Հայաստանում հունվարի 21-29-ին անցկացված սոցհարցման արդյունքները հերթական անգամ հաստատեցին ամերիկյան «Գելափ» եւ հայաստանյան «Սոցիոմետր» ընկերությունների իրականացրած ...ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Բրիտանական մասնագետները հաշվարկել են, որ միջին վիճակագրական անգլիացին ստում է օրական մոտավորապես չորս անգամ։ Տարվա ընթացքում ստի քանակը հասնում է մոտ 1460-ի։ Միջին վիճակագրական հհշականը նույնպես ստում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՐԾՈՎ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
Դ.ՍԱՐԳՍՅԱՆ
Ջավախքահայության խնդիրների, դրանց նկատմամբ Հայաստանի իշխանությունների եւ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության վերաբերմունքի շուրջ է մեր հարցազրույցը ԱԺ պատգամավոր, հիշյալ կազմակերպության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՍՏԵԼ Է ԲԶԻ ՎՐԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Որը ժամանակին ինքն է դրել
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր։
Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող քաղաքական ուժերի ղեկավարները ...ՄԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախընտրական մարզային այցելությունները վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ վերսկսեց Լոռու մարզում
Սպիտակի քաղաքային հրապարակը լեփ-լեցուն էր ընտրողներով։ Դիմելով սպիտակցիներին, Ս.Սարգսյանը ...ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՝ ՈՎ ՈՒՄ ԿՄԻԱՆԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Դրանից ոչինչ չի փոխվում
Նախընտրական գործընթացի վայրիվերումներին, մասնավորապես, ԼՏՊ-ի գլխավորությամբ նախորդ օրը Արտաշատում սանձազերծված հերթական միջադեպին մեր խնդրանքով անդրադառնում է ՀՀԿ խորհրդի անդամ, ...ՍՏՈՒՄ ԷԻՆ
Ըստ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, թե փետրվարի 6-ին Արտաշատում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ...ԱԱԾ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ, ԵԹԵ...
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, փետրվարի 3-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած միտինգի ժամանակ ՕԵԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայատարարել էր, թե իր անձի նկատմամբ սպառնալիքներ են հնչել, եւ որ իր ...ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Լոռվա Ձոր» հայրենակցական միավորման խորհուրդն իր հերթական` ընդլայնված նիստում որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Լոռվա Ձորը» հանդես եկավ ...ԸՆՏՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց շահարկումներ՝ որքան ասես
Ինչպե՞ս են նախընտրական գործընթացները ազդել ֆինանսական շուկայի եւ բանկային համակարգի վրա։ «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ։
...ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմավիա» ընկերության կենտրոնական գրասենյակում ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպությունը հանդիսավոր պայմաններում 26 օդաչուների Արցախի ազատագրական պայքարում հատուկ ծառայության համար «Մայրական ...ՔՎՈՐՈՒՄ ՉԿԱՐ
Ազգային ժողովի ընթացիկ քառօրյայի երեկվա նիստերը քվորումի բացակայության պատճառով չկայացան:ՀՐԴԵՀ
Դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի «Բարեկամություն» ԲԲԸ-ի ֆերմերային տնտեսության անասնապահական համալիրի տարածքում: Հրշեջները դեպքի վայրում աշխատել են ...ԱՌԱՋԻՆ ՍԱՅԹԱՔՈՒՄԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ տրամաբանական ավարտին հասցնել Յան Պոուլսենի գլխավորությամբ առաջին փորձությունը եւ անդրանիկ պարտությունը կրեց Մալթայի միջազգային մրցաշարում։ Նախօրեին 0։2 ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՆԱՄԱՐՏԵԼ ԿԻՐԻԼՈՎԻ ՀԵՏ
IBF-ի ներկայացուցիչ Լինդսեյ Տակերը հայտարարել է, որ այդ կազմակերպության առաջին թեթեւ քաշի չեմպիոն ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովը իր տիտղոսի պաշտպանության մենամարտում մրցակցի անունը կիմանա մարտի սկզբին։ Ընդ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԲԵՎԵՌԱՆՈՒՄ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում «Կայունություն հասարակական շարժում» միության (համակարգող՝ Սուրեն Մամիկոնյան) կողմից կազմակերպված հայոց պետականության աջակցման եւ կայունության հիմնահարցերին վերաբերող ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ
Լեռնադահուկորդներ Աբրահամ Սարկախյանը եւ Արսեն Ներսիսյանը վաստակել են օլիմպիական ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ միավորներ: Ինչպես ասաց լեռնադահուկային սպորտի պետական մարզիչ Լյովա Հարությունյանը, մինչեւ ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՍԻՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Տեր-Պետրոսյանին սիրող քաղաքացիների խումբ
Տեր-Պետրոսյանին սիրելու կամ չսիրելու հարցը կորցրեց արդիականությունը դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 21-ին, երբ վերջինս տասնամյա դադարից հետո ազդարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին։ ...ԺՈՂՈՎՐԴԻ ՀԶՈՐ ՈՒ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սեփ.լրտվ.
«Ցավոք, մենք անցած տարիներին տեսել ենք շատ դժվարություններ, նաեւ վատ կառավարում եւ ամեն ինչ պետք է անենք, որ վատը երբեք չկրկնվի։
Դրա համար նախ պետք է բարելավենք կառավարման համակարգը եւ արմատախիլ անենք ...ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐԳԵԼ ՈՒՐԻՇԻ ԿԱՐԾԻՔԸ
«Եթե պիտի ամեն 5 տարին մեկ կրքերը բորբոքվեն, էլ չեմ ասում, որ ընտրությունները բազմաթիվ են՝ խորհրդարանական, նախագահական, քաղաքապետերի, ավագանու, ուրեմն այս ամենը հանգեցնելու է հասարակության ներքին պառակտման։ ...«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ԵՐԵՎԱՆ-ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՉՎԵՐԹԸ
«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օրերս Մեծ Բրիտանիայում «Բոինգ-767» մակնիշի ինքնաթիռ վարձելու բանակցություններ է վարել:
Այս ինքնաթիռը նախատեսվում է օգտագործել շուտով «Արմավիա»-ի ...ԿԼԻՆԵՆ ԱՎԵԼԻ ԱՅԼԱՆԴԱԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
Ըստ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հաղթելու որեւէ իրական հնարավորություն չունենալով, մարդիկ դիմում են ամենածայրահեղ քայլերի։ Եւ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան այդ ծայրահեղ դրսեւորումներն ավելի այլանդակ ձեւեր ...ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ՆԱԽԿԻՆԻ ԿՌԻՎ ՉԷ
«Եթե այն պատկերացումը, որ պարտադրվել է հասարակությանը, թե պայքարի հիմնական բեւեռները ներկա եւ նախկին իշխանություններն են, շարունակի մնալ գերիշխող, ապա մեկ փուլով բոլոր հարցերը կլուծվեն։ Եւ իշխանության ...
ՀԻՄՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄԱՐԶԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԿՈՌՈՒՊՑԻԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ GRECO-Ն
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

