
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՐԾՈՎ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
- Ջավախքահայության խնդիրների, դրանց նկատմամբ Հայաստանի իշխանությունների եւ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության վերաբերմունքի շուրջ է մեր հարցազրույցը ԱԺ պատգամավոր, հիշյալ կազմակերպության նախագահության անդամ ՀԱՅԿ ՍԱՆՈՍՅԱՆԻ հետ

-Ի՞նչ են անում այսօր Հայաստանի իշխանությունները Ջավախքին աջակցելու համար։
-Արդեն մոտ մեկ տարի է, ինչ համագործակցում ենք Հանրապետական կուսակցության հետ։ Բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, որ մեր համագործակցության շնորհիվ զգալի աջակցություն է եղել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ջավախքում ապրող վիրահայերին։ Օրինակ, երբ Հայաստանում անցած տարի կազմակերպվեցին հայոց լեզվի եւ գրականության ընդհանուր քննություններ, Ջավախքում ապրող ավարտական դասարանների մեր հայրենակիցները, որոնք պատրաստվում էին դիմորդ լինել, տեխնիկական միջոցների, համապատասխան պայմանների բացակայության պատճառով չէին մասնակցել այդ ընդհանուր քննություններին ու մեխանիկորեն զրկվել Հայաստանի ուսումնական հաստատություններում մյուս քննություններին մասնակցելու իրավունքից։
Այդ կապակցությամբ անմիջապես դիմել ենք կրթության եւ գիտության նախարարություն, ներկայացրել խնդիրը։ Մեզ ընդառաջեցին եւ այնտեղի մեր դիմորդների ատեստատային գնահատականները հիմք համարվեցին Հայաստանի բուհերում ընդունելության քննությունների ժամանակ այդ բալային համակարգի համար։
Մեկ այլ օրինակ. 2000թ. սկսած, մեր կառավարության կողմից Ջավախքին միշտ հատկացվել են գումարներ դպրոցների հիմնանորոգման համար։ Ճիշտ է, թերություններ եղել են՝ այդ գումարները նախկինում ճիշտ չեն տեղաբաշխվել, ոչ արդյունավետ են ծախսվել։ Սակայն այս տարի, իմ եւ իմ համախոհների, պատգամավոր գործընկերներիս միջնորդությամբ հատկացվել է 130 մլն դրամ դպրոցների հիմնանորոգման համար, 20 մլն դրամ՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի եւ 10 մլն դրամ՝ «Վրաստան» թերթի համար։ Եթե անհրաժեշտություն լինի, այսինքն՝ այդ գումարը չբավականացնի դպրոցների հիմնանորոգման համար, խոստացել են 200 մլն դրամ հատկացնել պահուստային ֆոնդից։ Եւ նման օրինակներ կարելի է շատ բերել։
-Վերջին շրջանում շահարկվում է Ջավախքում բանտի կառուցման խնդիրը, ձեզ եւ ձեր եղբորը քննադատում են, որ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցելով, մասնակցություն ունեք Ջավախքի ժողովրդագրական իրավիճակի համար վտանգավոր այդ հաստատության կառուցմանը։ Հիմնավո՞ր է այդ քննադատությունը։
-Ճիշտ է, «բանտ» ասվածն ինքնին արդեն սառը հնչողություն ունի։ Թեեւ մենք դեմ էինք Ջավախքում բանտի կառուցմանը, սակայն դրա կառուցումը բխում է Վրաստանի ազգային անվտանգության դոկտրինից, այդ պետության ներքին խնդիրն է։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ բանտը որտեղ եւ ինչպես է կառուցվելու, ապա տեղեկացնեմ, որ, ի սկզբանե, որոշվել էր այդ բանտը կառուցել Բոգդանովկա (Նինոծմինդա) քաղաքի անմիջական հարեւանությամբ։
Սակայն Ջավախքում ապրող մեր հայրենակիցների խնդրանքով, պահանջով, իմ, ընդհանրապես, «Վիրահայերի միասնության» միջնորդության եւ բանակցությունների, քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք հասնել բանտի տեղադիրքի փոփոխության։ Այժմ նախատեսված է այն կառուցել Բոգդանովկայից 15 կմ հեռու գտնվող սարերի վրա։ Դա շատ կարեւոր փոփոխություն ենք համարում։ Միաժամանակ այն նախապայմանն ենք դրել, որ բանտի շինարարությունը կատարվի տեղի ազգաբնակչության կողմից, ինչը կնպաստի նրանց սոցիալ-տնտեսական պայմանների լավացմանը, մարդիկ աշխատատեղ կունենան։
-Օրերս «Իրավունք» թերթին տված հարցազրույցում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը, հղում կատարելով 1995թ. Ստրասբուրգում ընդունված ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի վրա, ասել է, որ համախումբ ապրող էթնիկ բնակչությունն իր տարածքում իրավունք ունի առնվազն լեզվական եւ մշակութային ինքնուրույնության, գումարած հատուկ կապերը հարեւան՝ իրենց մայր պետության հետ։ Ավելացրել է նաեւ, որ մեր իշխանություններն այսօր այդ խնդիրների նկատմամբ չափազանց անտարբեր են, ջավախքահայերին չեն աջակցում դրանց լուծման գործում։ Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ։
-Սա շատ ցավոտ եւ արդիական խնդիր է հայերիս համար։ Տարբեր ատյաններում բազմիցս բարձրացվել է այն հարցը, որ Վրաստանի կողմից հայոց լեզուն ընդունվի որպես տարածաշրջանային լեզու։ Այս իրողությունը շահարկման առիթ է դարձել բոլոր նրանց համար, ովքեր Վրաստանին այսօր նայում են իբրեւ հայերիս թշնամու։ Հայոց լեզուն որեւէ մեկը մեզանից չի կարող խլել կամ ստիպել, որ մենք պետք է անպայման այլ լեզվով խոսենք։ Սրանով հանդերձ, ցանկալի է, որ ջավախքահայությունն ունենա նաեւ վրացերենի իմացություն։
Երկար տարիներ մեզ, որպես օտար լեզու, ուսանել են, ասենք, գերմաներեն, իսկ վրացերենի հանդեպ եղել ենք պասիվ։ Դա պայմանավորված է նրանով, որ վրացերենի մասնագետները, այսօր նույնիսկ կրկնակի վճար ստանալու պարագայում, պարզապես չեն ուզում գալ, ապրել եւ աշխատել Ջավախքում։ Սա է հիմնական խնդիրը։
Հայոց լեզուն պաշտոնապես տարածաշրջանային լեզվի կարգավիճակ կստանա՞, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ, բայց իրականում մենք ուրիշ լեզվով չենք էլ խոսում։ Ամբողջ գործավարությունը հայերեն է, կարող է այնտեղ որոշ փաստաթղթեր, որոնք պետական փաստաթղթեր են, վրացերեն լինեն, բայց դա էլ ինչ-որ տեղ նպաստում է, որ այնտեղի մեր տեղական իշխանությունները կարողանան ինտեգրվել Վրաստանի իշխանությունների հետ։ Այսինքն՝ երբ որ, ասենք, Սակրեբուլոյի նախագահը ինչ-որ նամակ պետք է ուղարկի ավելի բարձր ատյաններ, կենտրոն (Թբիլիսի), ցանկալի է, որ վրացերենով լինի, ոչ թե ռուսերենով, որովհետեւ այդ պետության չինովնիկը պետք է վրացերենի իմացություն ունենա, որպեսզի կարողանա հաղորդակցվել։
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ջավախքահայության լեզվական ինքնուրույնությունը եւ Հայաստանի հետ հատուկ կապերը Վրաստանի իշխանությունների կողմից վտանգի տակ դրված չեն։
-Կարող եմ հավաստել, որ մեր լեզվական ինքնուրույնությունը վտանգի տակ դրված չէ, ինչպես հնարավոր չէ խլել մեր անուն-ազգանունը։ Ջավախքի ժողովուրդը միշտ էլ խոսել ու պետք է խոսի հայերենով, բայց Վրաստանի իշխանությունների պահանջն այն է, որ վրացերենի որոշ իմացություն ունենան։ Նրանք ասում են, որ սա ձեր պետությունն է, ձեր երկիրն է, իմացեք նաեւ վրացերեն լեզուն, որպեսզի կարողանաք ինտեգրվել հասարակական, պետական կյանքին։
- Դ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ
...ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ։ Հիրավի համաժողովրդական տոներ են դարձել Ղարաբաղյան շարժման սկսվելու օրը՝ փետրվարի 20-ը, Ազգային ...ԲՈԼՈՐ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բրիտանական Populus ընկերության կողմից Հայաստանում հունվարի 21-29-ին անցկացված սոցհարցման արդյունքները հերթական անգամ հաստատեցին ամերիկյան «Գելափ» եւ հայաստանյան «Սոցիոմետր» ընկերությունների իրականացրած ...ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Բրիտանական մասնագետները հաշվարկել են, որ միջին վիճակագրական անգլիացին ստում է օրական մոտավորապես չորս անգամ։ Տարվա ընթացքում ստի քանակը հասնում է մոտ 1460-ի։ Միջին վիճակագրական հհշականը նույնպես ստում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՐԾՈՎ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
Դ.ՍԱՐԳՍՅԱՆ
Ջավախքահայության խնդիրների, դրանց նկատմամբ Հայաստանի իշխանությունների եւ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության վերաբերմունքի շուրջ է մեր հարցազրույցը ԱԺ պատգամավոր, հիշյալ կազմակերպության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՍՏԵԼ Է ԲԶԻ ՎՐԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Որը ժամանակին ինքն է դրել
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր։
Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող քաղաքական ուժերի ղեկավարները ...ՄԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախընտրական մարզային այցելությունները վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ վերսկսեց Լոռու մարզում
Սպիտակի քաղաքային հրապարակը լեփ-լեցուն էր ընտրողներով։ Դիմելով սպիտակցիներին, Ս.Սարգսյանը ...ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՝ ՈՎ ՈՒՄ ԿՄԻԱՆԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Դրանից ոչինչ չի փոխվում
Նախընտրական գործընթացի վայրիվերումներին, մասնավորապես, ԼՏՊ-ի գլխավորությամբ նախորդ օրը Արտաշատում սանձազերծված հերթական միջադեպին մեր խնդրանքով անդրադառնում է ՀՀԿ խորհրդի անդամ, ...ՍՏՈՒՄ ԷԻՆ
Ըստ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, թե փետրվարի 6-ին Արտաշատում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ...ԱԱԾ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ, ԵԹԵ...
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, փետրվարի 3-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած միտինգի ժամանակ ՕԵԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայատարարել էր, թե իր անձի նկատմամբ սպառնալիքներ են հնչել, եւ որ իր ...ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Լոռվա Ձոր» հայրենակցական միավորման խորհուրդն իր հերթական` ընդլայնված նիստում որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Լոռվա Ձորը» հանդես եկավ ...ԸՆՏՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց շահարկումներ՝ որքան ասես
Ինչպե՞ս են նախընտրական գործընթացները ազդել ֆինանսական շուկայի եւ բանկային համակարգի վրա։ «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ։
...ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմավիա» ընկերության կենտրոնական գրասենյակում ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպությունը հանդիսավոր պայմաններում 26 օդաչուների Արցախի ազատագրական պայքարում հատուկ ծառայության համար «Մայրական ...ՔՎՈՐՈՒՄ ՉԿԱՐ
Ազգային ժողովի ընթացիկ քառօրյայի երեկվա նիստերը քվորումի բացակայության պատճառով չկայացան:ՀՐԴԵՀ
Դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի «Բարեկամություն» ԲԲԸ-ի ֆերմերային տնտեսության անասնապահական համալիրի տարածքում: Հրշեջները դեպքի վայրում աշխատել են ...ԱՌԱՋԻՆ ՍԱՅԹԱՔՈՒՄԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ տրամաբանական ավարտին հասցնել Յան Պոուլսենի գլխավորությամբ առաջին փորձությունը եւ անդրանիկ պարտությունը կրեց Մալթայի միջազգային մրցաշարում։ Նախօրեին 0։2 ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՆԱՄԱՐՏԵԼ ԿԻՐԻԼՈՎԻ ՀԵՏ
IBF-ի ներկայացուցիչ Լինդսեյ Տակերը հայտարարել է, որ այդ կազմակերպության առաջին թեթեւ քաշի չեմպիոն ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովը իր տիտղոսի պաշտպանության մենամարտում մրցակցի անունը կիմանա մարտի սկզբին։ Ընդ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԲԵՎԵՌԱՆՈՒՄ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում «Կայունություն հասարակական շարժում» միության (համակարգող՝ Սուրեն Մամիկոնյան) կողմից կազմակերպված հայոց պետականության աջակցման եւ կայունության հիմնահարցերին վերաբերող ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ
Լեռնադահուկորդներ Աբրահամ Սարկախյանը եւ Արսեն Ներսիսյանը վաստակել են օլիմպիական ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ միավորներ: Ինչպես ասաց լեռնադահուկային սպորտի պետական մարզիչ Լյովա Հարությունյանը, մինչեւ ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՍԻՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Տեր-Պետրոսյանին սիրող քաղաքացիների խումբ
Տեր-Պետրոսյանին սիրելու կամ չսիրելու հարցը կորցրեց արդիականությունը դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 21-ին, երբ վերջինս տասնամյա դադարից հետո ազդարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին։ ...ԺՈՂՈՎՐԴԻ ՀԶՈՐ ՈՒ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սեփ.լրտվ.
«Ցավոք, մենք անցած տարիներին տեսել ենք շատ դժվարություններ, նաեւ վատ կառավարում եւ ամեն ինչ պետք է անենք, որ վատը երբեք չկրկնվի։
Դրա համար նախ պետք է բարելավենք կառավարման համակարգը եւ արմատախիլ անենք ...ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐԳԵԼ ՈՒՐԻՇԻ ԿԱՐԾԻՔԸ
«Եթե պիտի ամեն 5 տարին մեկ կրքերը բորբոքվեն, էլ չեմ ասում, որ ընտրությունները բազմաթիվ են՝ խորհրդարանական, նախագահական, քաղաքապետերի, ավագանու, ուրեմն այս ամենը հանգեցնելու է հասարակության ներքին պառակտման։ ...«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ԵՐԵՎԱՆ-ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՉՎԵՐԹԸ
«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օրերս Մեծ Բրիտանիայում «Բոինգ-767» մակնիշի ինքնաթիռ վարձելու բանակցություններ է վարել:
Այս ինքնաթիռը նախատեսվում է օգտագործել շուտով «Արմավիա»-ի ...ԿԼԻՆԵՆ ԱՎԵԼԻ ԱՅԼԱՆԴԱԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
Ըստ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հաղթելու որեւէ իրական հնարավորություն չունենալով, մարդիկ դիմում են ամենածայրահեղ քայլերի։ Եւ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան այդ ծայրահեղ դրսեւորումներն ավելի այլանդակ ձեւեր ...ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ՆԱԽԿԻՆԻ ԿՌԻՎ ՉԷ
«Եթե այն պատկերացումը, որ պարտադրվել է հասարակությանը, թե պայքարի հիմնական բեւեռները ներկա եւ նախկին իշխանություններն են, շարունակի մնալ գերիշխող, ապա մեկ փուլով բոլոր հարցերը կլուծվեն։ Եւ իշխանության ...
ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ԽՆԴՐՎՈՒՄ Է ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐՈՎ ՉԶԲԱՂՎԵԼ
ԵՐԵՔ ՀՈԳՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԼԵՎՈՆԻ ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՔԱՐՈԶՆԵՐԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ՝ ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԴԵՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

