
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
- Սկիզբը՝ նախորդիվ

ԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ
...ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ։ Հիրավի համաժողովրդական տոներ են դարձել Ղարաբաղյան շարժման սկսվելու օրը՝ փետրվարի 20-ը, Ազգային բանակի ստեղծման օրը՝ հունվարի 28-ը, հիտլերյան Գերմանիայի նկատմամբ տարած Հաղթանակի բերկրալից օրը, որը նաեւ Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը դարձավ եւ Արցախյան բանակի ստեղծման օրը։ Եւ ահա մենք մեկը մյուսի հետեւից տոնում ենք ժողովրդի համար սուրբ այս բոլոր տարեդարձերը։
ԱՅՍՕՐ՝ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ, ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ լրագրողներն ու հատկապես հեռուստալրագրողները իրենց առանձնապես նեղություն չեն տալիս փնտրելու պատերազմի հերոսներին, որպեսզի նրանց հետ խոսեն անցյալի եւ ապագայի մասին։ Շատ ավելի հեշտ է օգտագործել հին լուսանկարները եւ պատերազմական հեռուստատարեգրության կադրերը։ Եւ ամեն տարի հոբելյանական օրերին հեռուստաէկրաններին տեսնում ենք նույն կադրերն ու նույն դեմքերը։ Երկու օր շարունակ՝ 1992 թվականի մայիսի 7-ի գիշերվանից մինչեւ մայիսի 9-ը լրագրողները կատարում էին տեսագրություն, որն ուղղակի մեր աչքի առաջ դարձավ պատմություն, լեգենդ։ Բայց կադրերից ոչ մեկում չենք տեսնում Շուշիի գործողության գլխավոր դեմքերից մեկին՝ Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին։
Ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին Սերժը համարյա ամեն օր թռչում էր Երեւան՝ Վազգեն Սարգսյանի մոտ, եւ հետ։ Այդ օրերին ես գրի եմ առել հուշատետրում. «Այս երիտասարդը լրջորեն մտահոգված է միայն մի բանով՝ մեր նորաստեղծ բանակի մարտունակության հարցով, եւ իր գործն անում է լուռ ու աննկատ։ Սակայն ավելի լավ է վկայակոչել Կոմանդոսի խոսքերը. «Հիմա ես թեթեւություն զգացի։ Այսօր Սերժը եկավ ուղղաթիռով։ Հոգիս ավելի հանգիստ է»։ Իսկ Արկադի Տեր-Թադեւոսյանի անաչառությունը ոչ ոք ու երբեք կասկածի տակ չի առել...
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՏԵՐԱԲԵՄԸ՝ ԱՍԵՍ ԱՓԻ ՄԵՋ
ՍԵՐԺԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԿՈՄԻ ՇԵՆՔՈՒՄ ԷՐ։ Այստեղ, ոչ մեծ սենյակում տեղավորված էին գլխավոր շտաբն ու կապի ծառայությունը, որոնք համակարգում էին Շուշիի ազատագրման մարտական գործողությունների բոլոր ուղղությունները։
Տարիներ անց ես, որպես Ղարաբաղյան շարժմանը եւ Արցախյան պատերազմին նվիրված բազմասերիանոց փաստագրական կինոնկարի («Տասներորդ նահանգ») վարող, այդ աշխատասենյակում խնդրեցի Հայաստանի պաշտպանության նախարարին պատմել, թե այն օրերին ինչպես էր իրականացվում գործողության ղեկավարումը։ Հենց այստեղից էր Սերժը Երեւան՝ Վազգեն Սարգսյանին զեկուցում բուն գործողության ընթացքի մասին։
Այն ժամանակ մուտքն այս աշխատասենյակ խստիվ արգելված էր։ Լրագրողներից ոչ ոք չէր կարող այստեղ մտնել։ Ներսում միայն Սերժն էր՝ իր օգնականների հետ։ Եւ բոլորովին էլ պատահական չէ, որ արցախյան տարեգրության կադրերից ոչ մեկում չեք տեսնի նրա չսափրված դեմքը՝ մշտական անքնությունից կարմրած աչքերով։ Այդ մարդը, նստած 5-րդ հարկի նեղլիկ սենյակում, զեկույցներ էր ստանում բոլոր ուղղությունների հրամանատարներից, Կոմանդոսից՝ Արկադի Տեր-Թադեւոսյանից։ Եւ նա թերեւս միակն էր, որ տեսնում էր մարտական գործողությունների ողջ թատերաբեմն՝ ասես ափի մեջ։ Առջեւում էր ամենագլխավոր խնդիրը՝ Լաչինի ազատագրումը, որով բացվելու էր Արցախը Մայր հայրենիքին միացնող «կյանքի ճանապարհը»։ Իսկ աշխատասենյակի տերը ոչ մի օր չէր թողնում իր պոստը։ Երբ Լաչինի ազատագրումից եւ միջանցքի բացումից հետո նա տուն վերադարձավ, երեխաները չճանաչեցին. դեմքին թավ մորուք էր աճել։
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ
...ՀԱՍԿԱՆԱԼՈՎ ՀԱՆԴԵՐՁ, ՈՐ ՇՈՒՇԻԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՎԵԼԻՆ ԷՐ, ՔԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ, շատերն էին սակայն գիտակցում, որ իսկական տոնը հեռու է։ Երեւանում եւ Սփյուռքում փառաբանում էին մեր մարտական հաջողությունները, իսկ թշնամին այդ ժամանակ օրեր շարունակ Աղդամից գնդակոծում էր Ստեփանակերտն ու շրջակայքը, ռազմական ինքնաթիռները խաղաղ բնակավայրերի վրա էին նետում 50 կիլոգրամանոց կասետային ռումբեր։
Օգոստոսի կեսին արտակարգ իրավիճակն ստիպեց արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ ստեղծել Պաշտպանության պետական կոմիտե, որին տրվեցին խորհրդարանի լիազորություններ եւ գործադիր իշխանության բոլոր իրավունքները։ Կոմիտեի նախագահ դարձավ այդ օպերատիվ ռեֆորմի նախաձեռնողը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Մի քանի օր անց արդեն նշանակված էին կառավարության անդամները։ Հենց այդ ժամանակ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը նշանակվեց արդեն ԼՂՀ պաշտպանության նախարար։ Նորանշանակ նախարարին առաջինն այցելողը ես էի։ Խոնարհված հսկայական քարտեզի վրա, որ ծածկոցի պես փռված էր սեղանին, նա ինչ-որ նշումներ էր անում։
-Ինչի՞ վրա ես աշխատում,- հարցրի ես։
-Ուզում եմ լուծել մի խնդիր, որը չլուծել չի կարելի։
Խոստովանեմ, ինձ անասելի զարմացրեց նրա հանգստությունը այդ մղձավանջային իրավիճակում. Արցախն ամեն օր այրվում էր ռումբերի եւ հրթիռների պայթյուններից։ Դժվար էր կասեցնել փախստականների եւ հայրենիքից հեռացող մարդկանց հոսքը։ Առավոտները, ելնելով նկուղներից ու բլինդաժներից, թաղում էին ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների, որոնք նախորդ օրը սպանվել էին «Գրադի» հարվածից։ Պարզվեց, որ տքնելով շտաբային քարտեզի վրա, Սերժը, բացի ամենայնից, հաշվարկում էր, թե Արցախի արեւմտյան սահմանները պաշտպանող մարտիկներից քանիսը կլրացնեն պահեստայինների շարքը, եթե մենք ազատագրենք այդ շրջանները։ Դա 1992 թվականի սեպտեմբերն էր։ Մինչեւ Քելբաջարի եւ Կուբաթլուի ազատագրումը դեռ շատ ժամանակ կար։
ԲԱԼՈՒՋԱՅԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ
...1-Ը ՄԱՅԻՍԻ, 1993 ԹՎԱԿԱՆ։ ԱՐԴԵՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԵՆ ՔԵԼԲԱՋԱՐԸ, ԿՈՒԲԱԹԼԻՆ, ԶԱՆԳԵԼԱՆԸ։ Բայց Արցախի հյուսիսում եւ արեւելքում դաժան մարտեր են ընթանում։ Աղդամը շարունակում է մնալ ահռելի, վերջնականապես սանձազերծ կրակակետ։
Հաթերքի մոտ շրջապատումից դուրս էր եկել ինքնապաշտպանության ուժերի ջոկատներից մեկը։ Տանջահար, ցնցոտիավոր, մազակալած դեմքերով մարտիկները հասան մինչեւ Բալուջա գյուղ եւ կանգ առան նույնանուն գետի ափին։ Ինչ-որ մեկը եկավ Ստեփանակերտ՝ ինձ փնտրելու եւ հայտնելու, որ «տանջահարների» թվից մի խումբ Բալուջայում խռովություն է բարձրացրել՝ հիստերիկ գանգատներով բարոյալքում է բնակչությանը։ Նրանք պահանջում են, որ պաշտպանության նախարարն անմիջապես այցելի իրենց։ Ես գնացի Սերժի մոտ, եւ մենք միասին ուղեւորվեցինք «ապստամբների» մոտ։ Բալուջա գետի ափին, թթենու պուրակում, հավաքվել էին մոտ երկու հարյուր ֆիդայիներ՝ ոմանք սապոգներով, ոմանք ճտքակոշիկներով, ոմանք մաշված արտահագուստով, ոմանք ծովային բուշլատով։ Մի մասի ձեռքին «Կալաշնիկով» էր, մյուսների՝ հրացան, երրորդների՝ միափամփուշտ հրացան։ Բոլորը միաձայն խոսում էին հագուստի եւ սննդի պակասի մասին, բայց ամեն ինչից երեւում էր, որ ավելի շատ արդարանում էին։ Նրանք չէին կարողացել պահել Հաթերքը (թուրքերը հրկիզել էին գյուղը), ընկել էին շրջապատման մեջ եւ մեծ կորուստներ ունեցել։
Այն ժամանակ ես առաջին անգամ լսեցի Սերժի հրապարակային ելույթը։ Խոսում էր ընդգծված հանգստությամբ. իսկույն զգացել էր, որ այդտեղ չէին օգնելու կշտամբանքը, խրատը, բարձրագոչ բառերը։ «Այստեղ գալու ճանապարհին ես մտածում էի, որ, լինելով պաշտպանության նախարար, շարքի կկանգնեցնեմ հայկական բանակի մարտիկներին եւ կխոսեմ իսկական զորաշարքի հետ։ Բայց տեսնելով ձեզ՝ հասկացա, որ մեր երկխոսությունը չի կայանա։ Կարող եմ միայն հետեւյալն ասել. ես չեմ սկսի քննարկել այստեղ պատահածը։ Ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է վերադառնալ իր զինվորական ստորաբաժանման ենթակայության տակ։ Իմ լեզուն չի պտտվում հրամայել ձեզ՝ «Շարքի՛»։ Քանզի դրա համար անհրաժեշտ է, որ բոլորդ միանման համազգեստով լինեիք, որն ինքնին կազմակերպում ու պարտավորեցնում է զինվորին։ Ես ձեզ խոսք եմ տալիս։ Այսօր մայիսի 1-ն է, ամսվա սկիզբը։ Խոստանում եմ, որ այս ամսվա վերջին մեր բանակն ապահովված կլինի հագուստով ու կոշիկով...»։
Երկու օր անց Սերժ Սարգսյանը՝ իր տեղակալ Ա.Աբգարյանի հետ, թռավ Մոսկվա։ Ամսվա վերջին տեղի ունեցավ 40 տոննանոց Իլ-76-ի առաջին չվերթը։ Սերժը կատարեց իր խոստումը։ Մայիսի 31-ին Արցախի բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ արդեն հագնում էին նոր զինվորական համազգեստ։ Հենց այդ օրերին մեր բանակն սկսեց պատշաճ տեսք ստանալ։ Եւ հենց այդ ժամանակ էր, որ Վազգեն Սարգսյանն ասաց, թե մենք արդեն պետք է փոխենք մեր բառապաշարը։ Պետք է խոսենք ոչ թե ֆիդայիների մասին, այլ հայկական կանոնավոր բանակի զինվորների։
ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ «ՀԱՆՁՆԵԼ»
ԱՄԵՆ ԱՆԳԱՄ, ԵՐԲ ԵՍ ԼՍՈՒՄ ԿԱՄ ԿԱՐԴՈՒՄ ԵՄ «ՀԱՆՁՆԵԼ» ԲԱՌԸ, առաջին հերթին մտածում եմ, թե ի՞նչ տարիքի է դա արտասանողը կամ գրողը։ Եւ համոզվում եմ, որ խոսքը, որպես կանոն, նրանց մասին է, ովքեր ոչ մի անգամ չեն այցելել պատմական Հայաստանի այդ նույն ազատագրված տարածքներ, որոնք իբր ինչ-որ մեկը պատրաստվում է «ՀԱՆՁՆԵԼ»։ Միաժամանակ համոզվում եմ, որ ոչ ոք կարգին չի էլ պատկերացնում «հանձնել» բայի իմաստն ու էությունը գործողության մեջ։
Հաճախ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ապա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ անցել ենք մեր ազատագրված հողերով։ Դրանք պարզապես ուղեւորություններ չէին։ Դա նախարարների իսկական աշխատանք էր, որոնք տեղերում՝ իրենց ենթակաների ուղեկցությամբ, զբաղվում էին գործով։ Գործով էի զբաղվում նաեւ ես՝ համառոտ գրառումներ կատարելով հուշատետրում։
Նախ՝ խոսքը ոչ թե պարզապես տարածքի, այլ հայրենիքի մասնիկի մասին է։ Երկրորդ՝ այսօր ազատագրված հայրենիքի այդ մասը անվտանգության փրկիչ գոտի է դարձել երկու կողմերի համար՝ խաղաղության ծանրակշիռ փաստարկի վերածվելով տարածաշրջանում։ Բայց տվյալ դեպքում ավելի կարեւոր է այն, որ բոլոր նրանք, ովքեր պնդում են ազատագրված շրջանները վերադարձնելու մասին, դժվար թե աչքի ծայրով տեսած լինեն, թե որքան միջոցներ, որքան էներգիա է ծախսված եւ այսօր էլ շարունակում ծախսվել այդ անվտանգության գոտին ամրացնելու վրա։ Վերջիվերջո կարելի է մեքենա նստել ու ճամփա անցնել Արաքսի ափերից մինչեւ Օմարի լեռներ, սեփական աչքերով տեսնելու համար ոչ միայն թանկարժեք ամրությունները, այլեւ նայելու մեր երիտասարդ տղաներին, որոնք ծառայում են առաջավոր գծում։ Մենք չենք կարող չգիտակցել, որ եթե չլինեին այս ծախսերը, այս էներգիան, այս տղաները եւ այս ամրությունները, թշնամին վաղուց արդեն գործողության մեջ դրած կլիներ իր բոլոր մահաբեր կրակակետերը՝ հրդեհելով Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ բոլոր շրջանները։ Այդ թվում՝ նաեւ Գորիսի շրջանի Տեղ գյուղը, որտեղ թաղված են Սերժի նախնիները։ Այդ թվում՝ նաեւ Ստեփանակերտը, որտեղ ապրում են նրա հայրն ու մայրը։
- ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ
...ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ։ Հիրավի համաժողովրդական տոներ են դարձել Ղարաբաղյան շարժման սկսվելու օրը՝ փետրվարի 20-ը, Ազգային ...ԲՈԼՈՐ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բրիտանական Populus ընկերության կողմից Հայաստանում հունվարի 21-29-ին անցկացված սոցհարցման արդյունքները հերթական անգամ հաստատեցին ամերիկյան «Գելափ» եւ հայաստանյան «Սոցիոմետր» ընկերությունների իրականացրած ...ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Բրիտանական մասնագետները հաշվարկել են, որ միջին վիճակագրական անգլիացին ստում է օրական մոտավորապես չորս անգամ։ Տարվա ընթացքում ստի քանակը հասնում է մոտ 1460-ի։ Միջին վիճակագրական հհշականը նույնպես ստում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՐԾՈՎ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
Դ.ՍԱՐԳՍՅԱՆ
Ջավախքահայության խնդիրների, դրանց նկատմամբ Հայաստանի իշխանությունների եւ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության վերաբերմունքի շուրջ է մեր հարցազրույցը ԱԺ պատգամավոր, հիշյալ կազմակերպության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՍՏԵԼ Է ԲԶԻ ՎՐԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Որը ժամանակին ինքն է դրել
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր։
Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող քաղաքական ուժերի ղեկավարները ...ՄԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախընտրական մարզային այցելությունները վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ վերսկսեց Լոռու մարզում
Սպիտակի քաղաքային հրապարակը լեփ-լեցուն էր ընտրողներով։ Դիմելով սպիտակցիներին, Ս.Սարգսյանը ...ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՝ ՈՎ ՈՒՄ ԿՄԻԱՆԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Դրանից ոչինչ չի փոխվում
Նախընտրական գործընթացի վայրիվերումներին, մասնավորապես, ԼՏՊ-ի գլխավորությամբ նախորդ օրը Արտաշատում սանձազերծված հերթական միջադեպին մեր խնդրանքով անդրադառնում է ՀՀԿ խորհրդի անդամ, ...ՍՏՈՒՄ ԷԻՆ
Ըստ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, թե փետրվարի 6-ին Արտաշատում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ...ԱԱԾ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ, ԵԹԵ...
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, փետրվարի 3-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած միտինգի ժամանակ ՕԵԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայատարարել էր, թե իր անձի նկատմամբ սպառնալիքներ են հնչել, եւ որ իր ...ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Լոռվա Ձոր» հայրենակցական միավորման խորհուրդն իր հերթական` ընդլայնված նիստում որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Լոռվա Ձորը» հանդես եկավ ...ԸՆՏՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց շահարկումներ՝ որքան ասես
Ինչպե՞ս են նախընտրական գործընթացները ազդել ֆինանսական շուկայի եւ բանկային համակարգի վրա։ «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ։
...ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմավիա» ընկերության կենտրոնական գրասենյակում ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպությունը հանդիսավոր պայմաններում 26 օդաչուների Արցախի ազատագրական պայքարում հատուկ ծառայության համար «Մայրական ...ՔՎՈՐՈՒՄ ՉԿԱՐ
Ազգային ժողովի ընթացիկ քառօրյայի երեկվա նիստերը քվորումի բացակայության պատճառով չկայացան:ՀՐԴԵՀ
Դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի «Բարեկամություն» ԲԲԸ-ի ֆերմերային տնտեսության անասնապահական համալիրի տարածքում: Հրշեջները դեպքի վայրում աշխատել են ...ԱՌԱՋԻՆ ՍԱՅԹԱՔՈՒՄԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ տրամաբանական ավարտին հասցնել Յան Պոուլսենի գլխավորությամբ առաջին փորձությունը եւ անդրանիկ պարտությունը կրեց Մալթայի միջազգային մրցաշարում։ Նախօրեին 0։2 ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՆԱՄԱՐՏԵԼ ԿԻՐԻԼՈՎԻ ՀԵՏ
IBF-ի ներկայացուցիչ Լինդսեյ Տակերը հայտարարել է, որ այդ կազմակերպության առաջին թեթեւ քաշի չեմպիոն ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովը իր տիտղոսի պաշտպանության մենամարտում մրցակցի անունը կիմանա մարտի սկզբին։ Ընդ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԲԵՎԵՌԱՆՈՒՄ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում «Կայունություն հասարակական շարժում» միության (համակարգող՝ Սուրեն Մամիկոնյան) կողմից կազմակերպված հայոց պետականության աջակցման եւ կայունության հիմնահարցերին վերաբերող ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ
Լեռնադահուկորդներ Աբրահամ Սարկախյանը եւ Արսեն Ներսիսյանը վաստակել են օլիմպիական ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ միավորներ: Ինչպես ասաց լեռնադահուկային սպորտի պետական մարզիչ Լյովա Հարությունյանը, մինչեւ ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՍԻՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Տեր-Պետրոսյանին սիրող քաղաքացիների խումբ
Տեր-Պետրոսյանին սիրելու կամ չսիրելու հարցը կորցրեց արդիականությունը դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 21-ին, երբ վերջինս տասնամյա դադարից հետո ազդարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին։ ...ԺՈՂՈՎՐԴԻ ՀԶՈՐ ՈՒ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սեփ.լրտվ.
«Ցավոք, մենք անցած տարիներին տեսել ենք շատ դժվարություններ, նաեւ վատ կառավարում եւ ամեն ինչ պետք է անենք, որ վատը երբեք չկրկնվի։
Դրա համար նախ պետք է բարելավենք կառավարման համակարգը եւ արմատախիլ անենք ...ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐԳԵԼ ՈՒՐԻՇԻ ԿԱՐԾԻՔԸ
«Եթե պիտի ամեն 5 տարին մեկ կրքերը բորբոքվեն, էլ չեմ ասում, որ ընտրությունները բազմաթիվ են՝ խորհրդարանական, նախագահական, քաղաքապետերի, ավագանու, ուրեմն այս ամենը հանգեցնելու է հասարակության ներքին պառակտման։ ...«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ԵՐԵՎԱՆ-ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՉՎԵՐԹԸ
«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օրերս Մեծ Բրիտանիայում «Բոինգ-767» մակնիշի ինքնաթիռ վարձելու բանակցություններ է վարել:
Այս ինքնաթիռը նախատեսվում է օգտագործել շուտով «Արմավիա»-ի ...ԿԼԻՆԵՆ ԱՎԵԼԻ ԱՅԼԱՆԴԱԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
Ըստ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հաղթելու որեւէ իրական հնարավորություն չունենալով, մարդիկ դիմում են ամենածայրահեղ քայլերի։ Եւ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան այդ ծայրահեղ դրսեւորումներն ավելի այլանդակ ձեւեր ...ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ՆԱԽԿԻՆԻ ԿՌԻՎ ՉԷ
«Եթե այն պատկերացումը, որ պարտադրվել է հասարակությանը, թե պայքարի հիմնական բեւեռները ներկա եւ նախկին իշխանություններն են, շարունակի մնալ գերիշխող, ապա մեկ փուլով բոլոր հարցերը կլուծվեն։ Եւ իշխանության ...
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

