
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
- Բրիտանական «Populus» ընկերությունը հունվարի 21-29-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատվերով հարցումներ է անցկացրել ՀՀ տարբեր մարզերում բնակվող քաղաքացիների շրջանում։

Երեկ հրավիրված ասուլիսում ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն ԷՆԴՐՅՈՒ ԿՈՒՊԵՐԸ հրապարակեց դրանց արդյունքները։ Նշենք նաեւ, որ «Populus» ընկերության հարցախույզները վստահություն են վայելում Մեծ Բրիտանիայի հիմնական քաղաքական ուժերի շրջանում, իսկ վերջին տարիներին այն նաեւ դարձել է Միացյալ Թագավորության հանրային հեռուստաընկերության, BBC-ի եւ «Time» պարբերականի պաշտոնական հարցախույզային ընկերությունը։
Հարցմանը մասնակցել է 1500 մարդ։ Հավաքված ողջ տվյալները մշակման են ենթարկվել, եւ արդյունքները ամփոփվել են Լոնդոնում։
Հայաստանի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցադրումը բրիտանացի մասնագետների կողմից շատ պարզ էր ձեւակերպված՝ երկիրը ճի՞շտ ուղիով է ընթանում, թե՞ սխալ։ Ըստ հարցման արդյունքների՝ 53 տոկոսը համարում է, որ երկրի ընթացքը ճիշտ է, իսկ 47 տոկոսը համաձայն չէ այդ տեսակետին։
Անցյալ տարվա հոկտեմբերին «ComRes»-ի եւ ավելի վաղ՝ ապրիլին «Populus»-ի անցկացրած նախորդ հարցումների եւ այս տարվա հունվարյան հարցման համեմատությունը ցույց է տալիս, որ գնալով ավելի շատ մարդիկ են վստահում երկրի ընտրած ուղուն, եւ ընդհակառակը՝ փոքրանում է թերահավատների թիվը։ 42 տոկոսը կարծում է, որ մեկ տարի անց իրենց ընտանիքի վիճակը կբարելավվի, 8 տոկոսը այս հարցում լավատես չէ, իսկ 39 տոկոսը համոզված է, որ առաջիկա 12 ամիսները առանձնակի փոփոխություն չեն կարող բերել։
Նախորդ հարցումների հետ այս թվերը եւս համեմատելով, Էնդրյու Կուպերը նկատեց. «Թվերի դինամիկան դրական է։ Այսինքն՝ լավատեսությունը աճել է»։
Հարցախույզում տեղ գտած հարցերի հաջորդ խումբը ընտրական գործընթացին էր վերաբերում։ 5 տոկոսով ավելացել է այն մարդկանց քանակը, ովքեր կարծում են, որ այս ընտրությունները նախորդ՝ 2007-ի ընտրությունների համեմատ ավելի արդար կլինեն։ Դրանք կազմում են հարցվածների 30 տոկոսը։ Փոքր-ինչ ավելացել է նաեւ այն մարդկանց քանակը, ովքեր կարծում են, որ ընտրությունները նվազ արդար կլինեն։
Բրիտանիայի մասնագետները նաեւ պարզել էին, թե ինչպես են տրամադրված Հայաստանի քաղաքացիները այլ երկրների նկատմամբ։ 100 բալանոց գնահատման սանդղակում ամենաշատ միավորները ստացել են Ռուսաստանը (87,59), Ֆրանսիան (84,35), իսկ ամենաքիչը` Թուրքիան (14,03) ու Ադրբեջանը (7,83)։
Հարցերի վերջին խումբն ընտրարշավին մասնակցող 9 թեկնածուների վարկանիշն էր պարզում։ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները ո՞ր թեկնածուն ամենալավը կարող է լուծել։ Գործազրկությունից, ըստ հարցվածների, լավագույնս գլուխ է հանելու Սերժ Սարգսյանը (43 տոկոս)։ Ա.Բաղդասարյանը (28 տոկոս), Վահան Հովհաննիսյանն ու Ա.Գեղամյանը այդ ցանկում հաջորդում են նրան։
Երկրի տնտեսությունը հզորացնելու հարցում դարձյալ առաջատարը Սերժ Սարգսյանն է (41 տոկոս), իսկ 26 տոկոսով երկրորդ տեղում է Ա.Բաղդասարյանը։ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղերում համապատասխանաբար Վահան Հովհաննիսյանը, Ա.Գեղամյանը եւ Լ.Տեր-Պետրոսյանն են։
«Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում թեկնածուների միջեւ խզվածքը մեծ է։ Սերժ Սարգսյանը 54 տոկոսով առաջ է ընկել։ Այս հարցում երկրորդը Վահան Հովհաննիսյանն է (14 տոկոս), նրան հետեւում են Լ.Տեր-Պետրոսյանը (13 տոկոս) եւ Ա.Բաղդասարյանը (12 տոկոս)»,- թվերի մեծ տարբերության վրա ուշադրություն հրավիրելով` ասաց Էնդրյու Կուպերը։
Պատերազմի ռիսկի պարագայում դարձյալ հարցվողները լավագույն լուծումը ակնկալում են Սերժ Սարգսյանից (45 տոկոս), երկրորդ տեղում Լ.Տեր-Պետրոսյանն է (13 տոկոս), 12 տոկոսով երրորդ տեղում Ա.Բաղդասարյանն է, իսկ այնուհետեւ Վ.Հովհաննիսյանն է (11 տոկոս)։
Երկրի անվտանգության հարցերում ամենամեծ վստահությունը վայելում է Սերժ Սարգսյանը (46 տոկոս)։ Ա.Բաղդասարյանին նախընտրում է 18 տոկոսը։ 14-ական տոկոսները բաժին են հասել Վահան Հովհաննիսյանին եւ Լ.Տեր-Պետրոսյանին։ «Փաստորեն բոլոր հարցերում առաջատար դերը Սերժ Սարգսյանինն է»,- ամփոփելով արդյունքները` ասաց «Populus» ընկերության ղեկավարը։
Նա հրապարակեց նաեւ քաղաքական կուսակցությունների վարկանիշային սանդղակը՝ ՀՀԿ-56,89, ԲՀԿ-46,49, ՕԵԿ-46,33, ՀՅԴ-41,74, ԱՄԿ-34,04, ՀԺԿ-32,57, ԺԿ-32,21։
Եթե վաղը լինեն ընտրություններ, ինչպե՞ս կքվեարկեք։ 1500 հարցվածների (նրանք, ովքեր հաստատ որոշել են մասնակցել ընտրություններին եւ գիտեն ում օգտին են քվեարկելու) 50,7 տոկոսն իր ձայնը տալիս է Սերժ Սարգսյանի օգտին, Ա.Բաղդասարյանը 13,4 տոկոսով երկրորդ տեղում է, նրան հետեւում է Լ.Տեր-Պետրոսյանը 12,6 տոկոսով։ 4-րդ եւ 5-րդ տեղերում են Վ.Հովհաննիսյանը՝ 7,6 տոկոս եւ Ա.Գեղամյանը 6,4 տոկոս։ Այնուհետեւ գալիս են Տ.Կարապետյանը 4,5 տոկոս, Վ.Մանուկյանը 3,2 տոկոս։ Ամենավերջին 2 թեկնածուների ձայները 1 տոկոսից պակաս են։
«Այս ցուցանիշները հաշվի առնելով` կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում բավական առաջատար դիրք ունի։ Փաստորեն նրան ավելի շատ են սատարում, քան մնացած բոլոր թեկնածուներին միասին վերցրած։ Եւ քանի որ քվեարկությանը 2 շաբաթ է մնացել, կարծես թե նրա առաջատար դիրքին ոչինչ չի սպառնում»,- վերջում եզրակացրեց բրիտանական ընկերության ղեկավարը։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 5
ԳԻՐՔՆ ԱՅԴՊԵՍ էԼ ՉՏՊԱԳՐՎԵՑ
1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծարում էին ամերիկյան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Վարդգես Նաջարյանին եւ նրա տիկնոջը՝ Մերիին, բարեգործական մեծ ...ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ
4
1988 փետրվար 20-ին, ամենեն դժնդակ պայմաններու մեջ, ծայր առավ Արցախյան ինքնորոշման պայքարը:
1988 փետրվար 28-ին՝ համաժողովրդական խաղաղ ցույցերեն հազիվ քանի մը օր ետք, Սումգայիթի մեջ, Խորհրդային Ադրբեջանը ...ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխանությանն աջակցող ուժերի տպավորիչ հաղթանակից հետո Արեւմուտքում բոլորի համար ակնհայտ դարձավ, որ 2008թ. փետրվարին նշանակված նախագահական ընտրություններում ...ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 64
Ինչպես հայտնի է, աշխարհի վերջի մասին կանխատեսումներ անչափ շատ են եղել։
Այդօրինակ մարգարեներից առաջինը, թերեւս, Իպոլիտոս Հռոմեացին էր, որն ապրել է մեր թվարկության 200-ական թվականներին։ Հիմք ընդունելով ...ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ք.ՀՈՎՍԵՓՅԱՆ, Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Զոհի կերպարանքով ներկայանալը միշտ էլ ձեռնտու է: Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան «հերոսի» քաջագործությունների համար սպասվող հաշվեհարդարի հեքիաթին: Ավելին` կխղճան ու կփորձեն նեցուկ կանգնել. ժողովուրդը ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երկօրյա պաշտոնական այցով Երեւանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը։
Երեկ առավոտյան Վ.Զուբկովը եւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը առանձնազրույց են ունեցել, որի ...ՀՀՇԱԿԱՆ ՀԻՆ, ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը օրերս տարածեց մի հայտարարություն, որը, նախեւառաջ, խայտառակում է նախագահի տվյալ թեկնածուին
Ինչ մեղադրանքներ է ներկայացնում շտաբը։
Մեղադրանք առաջին. «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ...ՆԱԽԱԳԱՀԸ ԿԸՆՏՐՎԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Եթե լուրջ վերաձեւումներ չլինեն
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը «Դաշինք» կուսակցության նախագահ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, թեկնածուներից ոչ մեկի ծրագրային ...ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ Է ՍՏԱՑՎՈՒՄ
Չնայած այս տարվա Վեյկ ան Զեեի B խմբի շախմատային մրցաշարը ֆավորիտների պակաս չուներ, սակայն առաջին տեղը, առանց լուրջ խնդիրների, զբաղեցրեց Սլովակիան ներկայացնող ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ: Ընդ որում՝ նրա առավելությունն ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Հայաստանի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը եւ Զավեն Անդրեասյանը վաստակել են 3-ական միավոր 4 հնարավորից Մոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության հիմնական խմբի մրցաշարի 4-րդ փուլից հետո եւ ...ԻՍԿ ԻՐԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻրանի Ուրմիա քաղաքում ընթացող շախմատի «Ֆաջր» 6-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի վարպետ Ավետիք Գրիգորյանը, տանելով 5 հաղթանակ 5 պարտիաներում, վաստակել է 5 միավոր եւ 5-րդ փուլից հետո առաջատարների շարքում ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Գոհունակությամբ ընդգծելով ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵՄ նախարարական եռյակի պատվիրակությանը՝ ԵՄ խորհրդի նախագահող երկրի՝ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելի գլխավորությամբ: ...ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ԿՈՉՈՎ
ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԶանգվածային լրատվության միջոցներով, նաեւ հանրապետության նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ասեկոսեներ են տարածվում այն մասին, որ քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում: ...ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ինձ համար չափազանց կարեւոր է Հայաստանի ապագա նախագահի հեղինակությունը, եւ ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի ապագա նախագահը հեղինակավոր լինի, բայց չեմ բացառում, որ անգամ այդ պարագայում կլինեն պատգամավորներ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 67 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
2-րդ փուլը բացառվում է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Տեսակետ» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացված վեց սոցհարցումների ամփոփիչ տվյալները
Հարցումներից 3-ը անցկացվել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բրիտանական «Populus» ընկերությունը հունվարի 21-29-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատվերով հարցումներ է անցկացրել ՀՀ տարբեր մարզերում բնակվող քաղաքացիների շրջանում։
...«ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՄԻՏՎԱԾ Է ԱՊԱԳԱՅԻՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 2
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը «Ազգային միաբանության» առաջնորդ, նախագահի թեկնածու ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի առանձնահատկությունները։ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ազգային ժողովրդավարական շարժումը կլինի ոչ թե ԱԺՄ թեկնածուին սատարող կուսակցությունների արհեստական միավորում՝ իշխանությունը զավթելու, կամ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, այլ կծառայի այս դաշտի ձեւավորմանը»,- ...ՄԻՋԱԴԵՊ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
2
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը երեկ հայտարարություն է տարածել, համաձայն որի, ժամը 13։15-ի մոտակայքում, Արտաշատ քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ մի խումբ երիտասարդներ հարթակի ...ՉԻ ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Հայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանը, հայկական ...ԳԱՅԼԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Մի քանի օր է՝ Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Ինչպես տեղեկացրեց Լոռու մարզի գյուղատնտեսության ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Մայրաքաղաքի արտաքին տեսքը պահպանելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին եւ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբներին քարոզչական տպագիր նյութերը փակցնել բացառապես ...ԿԱՍԵՑՐԻՆ
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երեկ որոշում է կայացրել կասեցնել գործընթացը ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի նկատմամբ, որի մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր ՁԻԱՀ եւ քաղցկեղ: Ընդսմին՝ դատավորների ...ՆԱՅԱԾ՝ ՈՎ ՈՒՄ ԿՄԻԱՆԱ
«Օրինաց երկիր»-Տեր-Պետրոսյան-«Ժառանգություն» հնարավոր ալյանսը կարո՞ղ է էապես փոխել նախընտրական զարգացումների տրամաբանությունը։ Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «Նայած՝ ով ում կմիանա։ Դեռ պարզ չէ՝ Լ.Տեր-Պետրոսյա՞նը ...ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀՇ-ական լրատվամիջոցներով այս օրերին դարձյալ լուրեր են տարածվում, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամները անձնագրեր են հավաքում, ընտրակաշառքներ բաժանում։ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ...
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԵՐՈՆՔ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՆՈՐԻՑ ԱՐԳԵԼԵՑԻՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

