
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 67 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է
- 2-րդ փուլը բացառվում է

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Տեսակետ» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացված վեց սոցհարցումների ամփոփիչ տվյալները
Հարցումներից 3-ը անցկացվել է 2007-ին, 2-ը՝ 2008-ի հունվար ամսին եւ վերջինը՝ փետրվարի 1-2-ը։ Հանրապետության ողջ տարածքում, նաեւ առանձին-առանձին՝ մարզերում ու Երեւանում անցկացված վեց հարցումների մասնակիցների թիվը տարբեր է եղել։ Մասնակցել է նվազագույնը 2000, առավելագույնը` 3200 ընտրող։
Փետրվարի 1-2-ի դրությամբ ընտրողների ի՞նչ ակտիվություն է ակնկալվում։ Հարցման մասնակիցների 25 տոկոսը նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններով չի հետաքրքրվում։ 3 տոկոսը պատասխանել է, որ հնարավոր է մասնակցի ընտրություններին։ 12 տոկոսը դեռ չի որոշել, թե թեկնածուներից որին կտա իր ձայնը, 11 տոկոսը չի բացահայտել, թե որի օգտին է քվեարկելու, իսկ 45 տոկոսը արդեն որոշել է, թե որին է տալու իր ձայնը։
Ըստ «Սոցիոմետրի» ղեկավարի, այս տվյալներն ի մի բերելու դեպքում կարելի է արձանագրել, որ ընտրողների 68 տոկոսը ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին։
Փետրվարի առաջին օրերին որքա՞ն է թեկնածուների վարկանիշը։ Ողջ հանրապետության տարածքն ընդգրկող հարցումների արդյունքների վերջնահաշվով պարզվել է, որ ընտրողների 1 տոկոսն է քվեարկելու Արտաշես Գեղամյանի օգտին, 2 տոկոսը՝ Վազգեն Մանուկյանի, 5 տոկոսը՝ Վահան Հովհաննիսյանի, 11 տոկոսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, 13 տոկոսը՝ Արթուր Բաղդասարյանի օգտին։
Առաջատարը դարձյալ Սերժ Սարգսյանն է, որի օգտին է քվեարկելու հարցման մասնակիցների 67 տոկոսը։ Նկատենք, որ անցած շաբաթ մարզերի ընտրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, վարչապետի վարկանիշը դարձյալ 67 տոկոս էր։
Մարզային հարցումների արդյունքների համեմատությամբ կտրուկ աճել է Տեր-Պետրոսյանի վարկանիշը։ Եթե անցած շաբաթ մարզերում ԼՏՊ-ի վարկանիշը 6 տոկոս էր, ապա հանրապետության ողջ տարածքում դարձել է 11 տոկոս։ Մարզերում ստացած 9 տոկոսից հետո այժմ 2 տոկոսով մեծացել է նաեւ Արթուր Բաղդասարյանի վարկանիշը։
Հարցումներով պարզվել է նաեւ «որոշված ձայների» բաշխվածությունը կոնկրետ Երեւան քաղաքում։ Ըստ այդմ, մայրաքաղաքի ընտրողների 61 տոկոսը նշել է, որ ձայնը տալու է Սերժ Սարգսյանին։ 15 տոկոսը պատրաստվում է քվեարկել Լ.Տեր-Պետրոսյանի, 11 տոկոսը՝ Ա.Բաղդասարյանի, 8 տոկոսը՝ Վ.Հովհաննիսյանի, 3 տոկոսը՝ Վ.Մանուկյանի եւ 1 տոկոսը՝ Ա.Գեղամյանի օգտին։
Ամփոփիչ տվյալների համաձայն, ընդդիմադիր ընտրազանգվածի նախընտրելի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է (7 տոկոս)։ Ինչը, սակայն, չի նշանակում, թե ՕԵԿ-ի թեկնածուն է առաջադրվելու ընդդիմության միասնական թեկնածու։ Ընդդիմադիր ընտրազանգվածի միայն 3 տոկոսն է նշել, որ Ա.Բաղդասարյանը կարող է դառնալ միասնական թեկնածու։
Լ.Տեր-Պետրոսյանին, թեեւ որպես նախընտրելի թեկնածու է համարել հարցվածների 5 տոկոսը, սակայն 6 տոկոսը նշել է, որ հենց ԼՏՊ-ն է առաջադրվելու ընդդիմության միասնական թեկնածու։ Վ.Մանուկյանին նախընտրելի է համարել 4 տոկոսը, իսկ Ա.Գեղամյանին՝ 3 տոկոսը։ Սակայն ընդդիմության միասնական թեկնածու առաջադրվելու առումով, այս թեկնածուների վարկանիշերը շատ ավելի ցածր են Ա.Բաղդասարյանի վարկանիշից։
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այս տվյալները թեպետ վերջնական համարել չի կարելի, սակայն դրանց հիման վրա «այսօր արդեն կարելի է վստահորեն ասել, որ ընտրություններում 2-րդ փուլի անցկացումը բացառվում է»։ Քանի որ, ըստ սոցիոլոգի, եթե նույնիսկ այս պահին արձանագրված 23 տոկոս չկողմնորոշվածները կողմնորոշվեն այս կամ այն ընդդիմադիր թեկնածուի ուղղությամբ, դարձյալ ստացած քվեները բավարար չեն լինի, որպեսզի անցկացվի 2-րդ փուլ։
Իսկ հետաքրքիր է, որքանո՞վ կբարձրանա Տեր-Պետրոսյանի վարկանիշը, եթե նրան միանա Արթուր Բաղդասարյանը։ Ըստ Ա.Ադիբեկյանի, ոչ միայն ՕԵԿ-ի թեկնածուի, այլեւ «Ժառանգության» աջակցման դեպքում նույնիսկ ԼՏՊ-ի 11 տոկոսանոց վարկանիշը կաճի ընդամենը 4 տոկոսով։ Այսինքն՝ «միավորման պարագայում, ձայների մի մասն է միայն «միավորվում», ինչի մասին մենք գիտենք դեռեւս 1998-ից»,- ավելացրեց բանախոսը։
Նաեւ նկատեց, որ ԼՏՊ-ին սատարողների շարքում վարկանիշային դեմքեր չկան. «Ո՞վ է կանգնած ԼՏՊ-ի կողքին։ Ստեփան Դեմիրճյանը, որի վարկանիշը 1 տոկոս է։ Տիգրան Կարապետյանից ցածր է Դեմիրճյանի վարկանիշը։ Կանգնած է Արամ Զ.Սարգսյանը, որի վարկանիշը զրոյական է։ Էլ ո՞վ կա կողքը։ Հնչակնե՞րը։ Բայց նրանք ե՞րբ են ձայն ունեցել։ Այնտեղ վարկանիշային դեմքեր չկան։ Բացի այդ, մենք նախորդ ընտրություններին պարզեցինք, որ հոր վարկանիշը որդուն չի անցնում։ Եղբոր վարկանիշը եղբորը չի անցնում։ Կուսակցության վարկանիշը առաջնորդին չի անցնում»։
Ա.Ադիբեկյանը պարզել է նաեւ, թե որքան է թեկնածուների բացասական իմիջը։ Առաջատարը Լ.Տեր-Պետրոսյանն է, որի բացասական իմիջը 38-39 տոկոս է։ Երկրորդ տեղում Հարությունյան-Կարապետյան-Մելիքյան եռյակն է, որի բացասական իմիջը 17 տոկոս է։ Հաջորդում է Գեղամյանը՝ 6 տոկոս, Բաղդասարյանը՝ 0,3 տոկոս։
Հարցվածների 12 տոկոսը, որը նշել է, որ դեռեւս չի որոշել ում է ձայն տալու, ըստ բանախոսի, «դրանք պոտենցիալ կաշառվողներն են, որոնք սպասում են, թե որ թեկնածուն ինչքան գումար կտա, նոր միայն կորոշեն ում ձայն տալ»։
«Սոցիոմետրը» հաջորդ հարցումն իրականացնելու է փետրվարի 8-9-ին, սակայն արդյունքները չի հրապարակելու։ Օրենքը թույլ չի տալիս, քվեարկությունից 10 օր առաջ արգելված է սոցհարցումների արդյունքների հրապարակումը։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
Mephistopheles գրել է:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ -67 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է
Anna գրել է:- Mephistopheles
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ -67 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է
ԽԱՅՏԱՌԱԿ ՍՈՒՏ Է!!! ԱՄՈԹ!!!!- Mephistopheles
vardan գրել է:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ -67 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է[/qu Mnac 3 or , saxt nkarvac eq
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 5
ԳԻՐՔՆ ԱՅԴՊԵՍ էԼ ՉՏՊԱԳՐՎԵՑ
1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծարում էին ամերիկյան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Վարդգես Նաջարյանին եւ նրա տիկնոջը՝ Մերիին, բարեգործական մեծ ...ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ
4
1988 փետրվար 20-ին, ամենեն դժնդակ պայմաններու մեջ, ծայր առավ Արցախյան ինքնորոշման պայքարը:
1988 փետրվար 28-ին՝ համաժողովրդական խաղաղ ցույցերեն հազիվ քանի մը օր ետք, Սումգայիթի մեջ, Խորհրդային Ադրբեջանը ...ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխանությանն աջակցող ուժերի տպավորիչ հաղթանակից հետո Արեւմուտքում բոլորի համար ակնհայտ դարձավ, որ 2008թ. փետրվարին նշանակված նախագահական ընտրություններում ...ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 64
Ինչպես հայտնի է, աշխարհի վերջի մասին կանխատեսումներ անչափ շատ են եղել։
Այդօրինակ մարգարեներից առաջինը, թերեւս, Իպոլիտոս Հռոմեացին էր, որն ապրել է մեր թվարկության 200-ական թվականներին։ Հիմք ընդունելով ...ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ք.ՀՈՎՍԵՓՅԱՆ, Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Զոհի կերպարանքով ներկայանալը միշտ էլ ձեռնտու է: Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան «հերոսի» քաջագործությունների համար սպասվող հաշվեհարդարի հեքիաթին: Ավելին` կխղճան ու կփորձեն նեցուկ կանգնել. ժողովուրդը ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երկօրյա պաշտոնական այցով Երեւանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը։
Երեկ առավոտյան Վ.Զուբկովը եւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը առանձնազրույց են ունեցել, որի ...ՀՀՇԱԿԱՆ ՀԻՆ, ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը օրերս տարածեց մի հայտարարություն, որը, նախեւառաջ, խայտառակում է նախագահի տվյալ թեկնածուին
Ինչ մեղադրանքներ է ներկայացնում շտաբը։
Մեղադրանք առաջին. «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ...ՆԱԽԱԳԱՀԸ ԿԸՆՏՐՎԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Եթե լուրջ վերաձեւումներ չլինեն
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը «Դաշինք» կուսակցության նախագահ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, թեկնածուներից ոչ մեկի ծրագրային ...ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ Է ՍՏԱՑՎՈՒՄ
Չնայած այս տարվա Վեյկ ան Զեեի B խմբի շախմատային մրցաշարը ֆավորիտների պակաս չուներ, սակայն առաջին տեղը, առանց լուրջ խնդիրների, զբաղեցրեց Սլովակիան ներկայացնող ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ: Ընդ որում՝ նրա առավելությունն ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Հայաստանի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը եւ Զավեն Անդրեասյանը վաստակել են 3-ական միավոր 4 հնարավորից Մոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության հիմնական խմբի մրցաշարի 4-րդ փուլից հետո եւ ...ԻՍԿ ԻՐԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻրանի Ուրմիա քաղաքում ընթացող շախմատի «Ֆաջր» 6-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի վարպետ Ավետիք Գրիգորյանը, տանելով 5 հաղթանակ 5 պարտիաներում, վաստակել է 5 միավոր եւ 5-րդ փուլից հետո առաջատարների շարքում ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Գոհունակությամբ ընդգծելով ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵՄ նախարարական եռյակի պատվիրակությանը՝ ԵՄ խորհրդի նախագահող երկրի՝ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելի գլխավորությամբ: ...ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ԿՈՉՈՎ
ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԶանգվածային լրատվության միջոցներով, նաեւ հանրապետության նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ասեկոսեներ են տարածվում այն մասին, որ քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում: ...ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ինձ համար չափազանց կարեւոր է Հայաստանի ապագա նախագահի հեղինակությունը, եւ ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի ապագա նախագահը հեղինակավոր լինի, բայց չեմ բացառում, որ անգամ այդ պարագայում կլինեն պատգամավորներ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 67 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
2-րդ փուլը բացառվում է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Տեսակետ» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացված վեց սոցհարցումների ամփոփիչ տվյալները
Հարցումներից 3-ը անցկացվել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բրիտանական «Populus» ընկերությունը հունվարի 21-29-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատվերով հարցումներ է անցկացրել ՀՀ տարբեր մարզերում բնակվող քաղաքացիների շրջանում։
...«ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՄԻՏՎԱԾ Է ԱՊԱԳԱՅԻՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 2
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը «Ազգային միաբանության» առաջնորդ, նախագահի թեկնածու ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի առանձնահատկությունները։ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ազգային ժողովրդավարական շարժումը կլինի ոչ թե ԱԺՄ թեկնածուին սատարող կուսակցությունների արհեստական միավորում՝ իշխանությունը զավթելու, կամ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, այլ կծառայի այս դաշտի ձեւավորմանը»,- ...ՄԻՋԱԴԵՊ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
2
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը երեկ հայտարարություն է տարածել, համաձայն որի, ժամը 13։15-ի մոտակայքում, Արտաշատ քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ մի խումբ երիտասարդներ հարթակի ...ՉԻ ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Հայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանը, հայկական ...ԳԱՅԼԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Մի քանի օր է՝ Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Ինչպես տեղեկացրեց Լոռու մարզի գյուղատնտեսության ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Մայրաքաղաքի արտաքին տեսքը պահպանելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին եւ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբներին քարոզչական տպագիր նյութերը փակցնել բացառապես ...ԿԱՍԵՑՐԻՆ
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երեկ որոշում է կայացրել կասեցնել գործընթացը ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի նկատմամբ, որի մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր ՁԻԱՀ եւ քաղցկեղ: Ընդսմին՝ դատավորների ...ՆԱՅԱԾ՝ ՈՎ ՈՒՄ ԿՄԻԱՆԱ
«Օրինաց երկիր»-Տեր-Պետրոսյան-«Ժառանգություն» հնարավոր ալյանսը կարո՞ղ է էապես փոխել նախընտրական զարգացումների տրամաբանությունը։ Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «Նայած՝ ով ում կմիանա։ Դեռ պարզ չէ՝ Լ.Տեր-Պետրոսյա՞նը ...ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀՇ-ական լրատվամիջոցներով այս օրերին դարձյալ լուրեր են տարածվում, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամները անձնագրեր են հավաքում, ընտրակաշառքներ բաժանում։ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ...
ՆԱԽԱԳԱՀԸ ՑՈՒՑՈՒՄ Է ՏՎԵԼ
ԻՆՉ ԿՏԱ ՄԱՔՍԱՅԻՆԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻ ՇԱՀ ԳՐԱԳԵՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Գ.ՋԱՀՈՒԿՅԱՆԲԱՐԱՔՅԱԹԸ ԵՎ ՈՍԿԵ ՁԿՆԻԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

