
ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ Է ՍՏԱՑՎՈՒՄ
- Չնայած այս տարվա Վեյկ ան Զեեի B խմբի շախմատային մրցաշարը ֆավորիտների պակաս չուներ, սակայն առաջին տեղը, առանց լուրջ խնդիրների, զբաղեցրեց Սլովակիան ներկայացնող ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ: Ընդ որում՝ նրա առավելությունն այնքան անվիճելի էր, խաղն էլ փայլուն, որ դա ընդգծեցին անգամ նրա մրցակիցները, ինչը հաճախ չի պատահում շախմատում։ Ներկայացնում ենք ռուսական լրատվամիջոցի ներկայացուցչի հետ մեր հայրենակցի հարցազրույցը։

-Վերջերս հաճախ եք հաղթում մրցաշարերում...
-Միգուցե ինչ-որ մեկի համար դա շատ չէ, բայց ինձ բավարարում է։ Իրոք առաջին տեղը զբաղեցրի իրար հաջորդած Սարաեւոյի, Կարլովի Վարի մրցաշարերում, Սլովակիայի առաջնությունում, հիմա էլ ահա այստեղ՝ Հոլանդիայում։
-Վեյկի B խմբի մրցաշարի շատ մասնակիցներ ձեզնից բարձր վարկանիշ ունեին։ Սակայն հաղթեցիք առանց արտաքուստ լարվածության։ Ինչո՞վ բացատրել այդ ֆենոմենը։
-Ինքս էլ եմ զարմանում, բայց իսկապես ամեն ինչ հեշտ ստացվեց։ Չնայած առաջին տուրում ստանալով մեծ առավելություն` այդպես էլ չկարողացա հաղթել Գաբրիել Սարգսյանին։ Բայց չվհատվեցի, այլ ընդհակառակը, դա լրացուցիչ խթան դարձավ եւ հետագայում ամեն ինչ սահուն ընթացավ։ Իհարկե, նշանակություն ունեցավ նաեւ մրցակիցներիս սայթաքումը, սակայն կյանքում միշտ այդպես է. ինչ-որ բան ստացվում է, երբ զուգակցվում են մի քանի հանգամանքներ։
-Ուժեղագույնների պայքարին հետեւո՞ւմ էիք։ Ի՞նչ եք կարծում, հաջորդ տարի կարող եք հավասարի իրավունքով խաղալ նրանց հետ։
-Դե, գիտեք ինչ, դեռ մեկ տարի կա մինչեւ մրցումները։ Եթե անցած տարի որեւէ մեկն ինձ ասեր, որ B խմբի մրցաշարում չեմ պարտվելու եւ հաղթելու եմ «+6» ցուցանիշով, թերեւս շատ զարմանայի, միգուցե ծիծաղեի, բայց անշուշտ չէի հավատա։ Այնպես որ դժվար է ասել, թե վաղը ի՞նչ կլինի։ Իրականում բազմաթիվ առիթներ եմ ունեցել ուժեղագույնների հետ խաղալու, բոլորին հարգում եմ, բայց վախի զգացողություն չունեմ։ Իհարկե, նրանք պատրաստականության բոլորովին այլ մակարդակ ունեն, առանձնանում են նաեւ խաղաոճով։ Բայց հենց դա էլ B խմբի հաղթողի շանսն է. տեսնել, թե իր մոտ ի՞նչ կստացվի A խմբում։
-Ինչպե՞ս եք ապրում Սլովակիայում։
-Ընդհանրապես բնակվում եմ Չեխիայում՝ Պարդուբիցեում։ 1994 թվականին ընտանիքով այնտեղ տեղափոխվելուց հետո այդպես էլ ոչ մի տեղ չեմ մեկնել։ Փաստաթղթերս ներկայացրի չեխական քաղաքացիություն ստանալու համար, սակայն մերժեցին այն հիմնավորմամբ, որ բավականաչափ ժամանակ չեմ ապրում Չեխիայում։ Իսկ Սլովակիայում, ընդհակառակը, պետության շահերից ելնելով, բացառություն արեցին, եւ հարցը շատ արագ լուծվեց։ 2002 թվականից հանդես եմ գալիս Սլովակիայի հավաքականից։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա անգամ եվրոպական չափանիշներով այստեղ շատ հանգիստ եւ հաճելի է ապրել։
-Մե՞ծ ընտանիք ունեք։
-Երկու երեխա ունեմ, երրորդին ենք սպասում։ Մրցաշարի ընթացքում անհանգիստ էի. անընդհատ տուն էի զանգահարում, քանզի օր օրի պետք է ծնվի։ Բժիշկներն ասում են տղա է։
-Վաղո՞ւց չեք եղել Հայաստանում։
-Թերեւս արդեն տասը տարի է։
-Իսկ հայրենիքի հետ կապ պահպանո՞ւմ եք, բարեկամներ, ընկերներ ունեք այնտեղ։
-Առանձնապես ոչ։ Իսկ բարեկամներ ամենուր ունեմ։ Նրանց հետ ավելի հաճախ հանդիպում ենք Մոսկվայում։
-Թուրինում Հայաստանի հավաքականը օլիմպիական չեմպիոն դարձավ։ Ի՞նչ եք կարծում, հիմա կկարողանայիք ընդգրկվել թիմի կազմում։
-Զուտ տեսականորեն հնարավոր է։ Բայց այդ հարցը ավելի շուտ պետք է ուղղեք թիմի ավագին։ Իսկ առայժմ ուրախ եմ, որ հաջողությունների եմ հասնում անհատական մրցաշարերում։ Թիմային պայքարը բոլորովին այլ է։
-Այսինքն՝ ձեզ համարո՞ւմ եք սլովակ շախմատիստ եւ կտրականապես բացառում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հնարավորությունը։
-Երբեք չեմ ասում՝ երբեք։ Առավել եւս չեմ պնդում, որ հարցը վերջնականապես փակ է։ Կյանքն այնպիսի բան է, որ երբեմն շատ հարցեր ես ստիպված լինում վերանայել։ Բայց հիմա Հայաստանից հանդես գալու հարցն ինձ համար հրատապ չէ։
-Արդեն 30 տարեկան եք, երկա՞ր եք պատրաստվում շախմատ խաղալ։
-Չգիտես ինչու, միշտ երիտասարդ շախմատիստ եմ համարում ինձ, թեպետ ներկայիս չափանիշներով երեւի արդեն վետերան եմ։ Խաղալու եմ այնքան ժամանակ, որքան խաղը հաճույք կպատճառի։ Իսկ փող վաստակելու համար շախմատ երբեք չեմ խաղա։
-Պրոֆեսիոնալ շախմատիստի վաստակը բավարարո՞ւմ է ընտանիքը արժանապատվորեն պահելու համար։
-Ֆինանսական խնդիրներից առայժմ չեմ դժգոհում։ Կինս չի աշխատում, սակայն տանն էլ ձանձրանալու առիթ չունի։
-Այսինքն՝ տեսանելի ապագայում շախմատի անհեռանկարային լինելու հարցը ձեզ չի՞ մտահոգում։
-Չեմ կարծում, թե հարցն այդքան սուր է դրված։ Շախմատն իրոք շատ է փոխվել։ Համակարգիչները կարեւոր տարր են հաղորդել խաղին։ Անձամբ ես համակարգչային մարզումների մեծ կողմնակից չեմ, քանի որ ժամանակին բոլորովին այլ կերպ եմ սովորել խաղալ։ Միգուցե ինչ-որ մեկին, իսկ ամենայն հավանականությամբ ինքս ինձ ուզում եմ ապացուցել, որ դասական շախմատը դեռեւս ամբողջությամբ չի սպառել իրեն, եւ խաղի հմայքը համակարգչային վերլուծություններ ցուցադրելը չէ։ Պարտիաներիս «մաքրությունն» էլ երբեք համակարգիչով չեմ ստուգում, եւ մեքենան կարեւոր դեր չի զբաղեցնում իմ մարզումներում։
-Ժամանակին Բորիս Գուլկոյին հարցրի, թե ինչպես կարողացավ սովորական վարպետից հասնել անզուգական գրոսմայստերի մակարդակի։ Նա պատասխանեց, որ եկավ մի պահ, երբ հասկացավ՝ մյուսներից վատը չէ։ Միգուցե դուք էլ այդպիսի եզրակացությա՞ն եք հանգել։
-Գիտեք, կյանքում ամեն ինչ հանկարծակի է ստացվում։ Հանկարծ շատ բաներ ես բացահայտում քեզ համար։ Այսպես՝ «հանկարծ» բացահայտեցի, որ ինձ համար չափազանց հարմար մրցակից է Ալեքսանդր Մորոզեւիչը։ Պատճառը բացատրել չեմ կարող։
-Չե՞ք վախենում, ոչ Սաշան նեղանա ձեզանից։
-Կարծում եմ՝ վիրավորական բան չասացի։ Նա էլ երեւի ունի մրցակիցներ, որոնք շատ հարմար են իր համար։ Եւ հետո դա չի նշանակում, թե բացարձակ ուժեղ եմ նրանից։ Պարզապես ինձ հաճելի է խաղալ նրա հետ, քանզի նա եւս նախընտրում է ոչ համակարգչային շախմատը։
-Այսինքն՝ ուզում եք ասել, որ եթե համաշխարհային դասակարգման սանդղակում 4-րդ տեղը զբաղեցնող շախմատիստը հարմար մրցակից է ձեզ համար, ուրեմն որպես «պատանի վետերան» դեռ ասելի՞ք ունեք իմաստունների խաղում։
-Չգիտեմ։ Հուսով եմ, այս մրցաշարից հետո ավելի շատ ժամանակ կտրամադրեմ շախմատին։ Իսկ թե ինչպես կստացվի, դժվար է ասել։ Եթե այս անգամ ամեն ինչ հաջող դասավորվեց, չի նշանակում, որ միշտ էլ այդպես է լինելու...
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 5
ԳԻՐՔՆ ԱՅԴՊԵՍ էԼ ՉՏՊԱԳՐՎԵՑ
1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծարում էին ամերիկյան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Վարդգես Նաջարյանին եւ նրա տիկնոջը՝ Մերիին, բարեգործական մեծ ...ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ
4
1988 փետրվար 20-ին, ամենեն դժնդակ պայմաններու մեջ, ծայր առավ Արցախյան ինքնորոշման պայքարը:
1988 փետրվար 28-ին՝ համաժողովրդական խաղաղ ցույցերեն հազիվ քանի մը օր ետք, Սումգայիթի մեջ, Խորհրդային Ադրբեջանը ...ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխանությանն աջակցող ուժերի տպավորիչ հաղթանակից հետո Արեւմուտքում բոլորի համար ակնհայտ դարձավ, որ 2008թ. փետրվարին նշանակված նախագահական ընտրություններում ...ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 64
Ինչպես հայտնի է, աշխարհի վերջի մասին կանխատեսումներ անչափ շատ են եղել։
Այդօրինակ մարգարեներից առաջինը, թերեւս, Իպոլիտոս Հռոմեացին էր, որն ապրել է մեր թվարկության 200-ական թվականներին։ Հիմք ընդունելով ...ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ք.ՀՈՎՍԵՓՅԱՆ, Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Զոհի կերպարանքով ներկայանալը միշտ էլ ձեռնտու է: Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան «հերոսի» քաջագործությունների համար սպասվող հաշվեհարդարի հեքիաթին: Ավելին` կխղճան ու կփորձեն նեցուկ կանգնել. ժողովուրդը ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երկօրյա պաշտոնական այցով Երեւանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը։
Երեկ առավոտյան Վ.Զուբկովը եւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը առանձնազրույց են ունեցել, որի ...ՀՀՇԱԿԱՆ ՀԻՆ, ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը օրերս տարածեց մի հայտարարություն, որը, նախեւառաջ, խայտառակում է նախագահի տվյալ թեկնածուին
Ինչ մեղադրանքներ է ներկայացնում շտաբը։
Մեղադրանք առաջին. «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ...ՆԱԽԱԳԱՀԸ ԿԸՆՏՐՎԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Եթե լուրջ վերաձեւումներ չլինեն
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը «Դաշինք» կուսակցության նախագահ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, թեկնածուներից ոչ մեկի ծրագրային ...ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ Է ՍՏԱՑՎՈՒՄ
Չնայած այս տարվա Վեյկ ան Զեեի B խմբի շախմատային մրցաշարը ֆավորիտների պակաս չուներ, սակայն առաջին տեղը, առանց լուրջ խնդիրների, զբաղեցրեց Սլովակիան ներկայացնող ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ: Ընդ որում՝ նրա առավելությունն ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Հայաստանի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը եւ Զավեն Անդրեասյանը վաստակել են 3-ական միավոր 4 հնարավորից Մոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության հիմնական խմբի մրցաշարի 4-րդ փուլից հետո եւ ...ԻՍԿ ԻՐԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻրանի Ուրմիա քաղաքում ընթացող շախմատի «Ֆաջր» 6-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի վարպետ Ավետիք Գրիգորյանը, տանելով 5 հաղթանակ 5 պարտիաներում, վաստակել է 5 միավոր եւ 5-րդ փուլից հետո առաջատարների շարքում ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Գոհունակությամբ ընդգծելով ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵՄ նախարարական եռյակի պատվիրակությանը՝ ԵՄ խորհրդի նախագահող երկրի՝ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելի գլխավորությամբ: ...ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ԿՈՉՈՎ
ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԶանգվածային լրատվության միջոցներով, նաեւ հանրապետության նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ասեկոսեներ են տարածվում այն մասին, որ քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում: ...ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ինձ համար չափազանց կարեւոր է Հայաստանի ապագա նախագահի հեղինակությունը, եւ ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի ապագա նախագահը հեղինակավոր լինի, բայց չեմ բացառում, որ անգամ այդ պարագայում կլինեն պատգամավորներ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 67 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
2-րդ փուլը բացառվում է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Տեսակետ» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացված վեց սոցհարցումների ամփոփիչ տվյալները
Հարցումներից 3-ը անցկացվել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բրիտանական «Populus» ընկերությունը հունվարի 21-29-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատվերով հարցումներ է անցկացրել ՀՀ տարբեր մարզերում բնակվող քաղաքացիների շրջանում։
...«ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՄԻՏՎԱԾ Է ԱՊԱԳԱՅԻՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 2
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը «Ազգային միաբանության» առաջնորդ, նախագահի թեկնածու ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի առանձնահատկությունները։ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ազգային ժողովրդավարական շարժումը կլինի ոչ թե ԱԺՄ թեկնածուին սատարող կուսակցությունների արհեստական միավորում՝ իշխանությունը զավթելու, կամ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, այլ կծառայի այս դաշտի ձեւավորմանը»,- ...ՄԻՋԱԴԵՊ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
2
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը երեկ հայտարարություն է տարածել, համաձայն որի, ժամը 13։15-ի մոտակայքում, Արտաշատ քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ մի խումբ երիտասարդներ հարթակի ...ՉԻ ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Հայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանը, հայկական ...ԳԱՅԼԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Մի քանի օր է՝ Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Ինչպես տեղեկացրեց Լոռու մարզի գյուղատնտեսության ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Մայրաքաղաքի արտաքին տեսքը պահպանելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին եւ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբներին քարոզչական տպագիր նյութերը փակցնել բացառապես ...ԿԱՍԵՑՐԻՆ
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երեկ որոշում է կայացրել կասեցնել գործընթացը ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի նկատմամբ, որի մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր ՁԻԱՀ եւ քաղցկեղ: Ընդսմին՝ դատավորների ...ՆԱՅԱԾ՝ ՈՎ ՈՒՄ ԿՄԻԱՆԱ
«Օրինաց երկիր»-Տեր-Պետրոսյան-«Ժառանգություն» հնարավոր ալյանսը կարո՞ղ է էապես փոխել նախընտրական զարգացումների տրամաբանությունը։ Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «Նայած՝ ով ում կմիանա։ Դեռ պարզ չէ՝ Լ.Տեր-Պետրոսյա՞նը ...ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀՇ-ական լրատվամիջոցներով այս օրերին դարձյալ լուրեր են տարածվում, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամները անձնագրեր են հավաքում, ընտրակաշառքներ բաժանում։ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ...
Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԽԱՎ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
ՆԱԽ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

