
ՀՀՇԱԿԱՆ ՀԻՆ, ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐԸ
- Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը օրերս տարածեց մի հայտարարություն, որը, նախեւառաջ, խայտառակում է նախագահի տվյալ թեկնածուին

Ինչ մեղադրանքներ է ներկայացնում շտաբը։
Մեղադրանք առաջին. «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հունվարի 27-ին Թալինում կայացած հանրահավաքում իշխանությունների անմիջական մասնակցությամբ կազմակերպվել էր սադրանք։ Արդեն հայտնի Ս.Կարապետյանը իր սադրիչ գործողություններով ծեծկռտուք էր հրահրել...»։
Ասվածը միանգամից երկու զրպարտություն է պարունակում, քանզի իրականում սադրանք չի եղել ո՛չ իշխանության կողմից, ո՛չ էլ Ս.Կարապետյանի։ Հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած ազատամարտիկը (թալինցի Սաքոն), ընդամենը օգտվելով սահմանադրության 27-րդ հոդվածով տրված իրավունքից («Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»), ցանկացել է մոտենալ նախագահի թեկնածուին եւ նրան ասել. «Պարոն Տեր-Պետրոսյան, ձեզ խաբել են, ո՛չ Թալինի շրջանն է ձեզ հետ, ո՛չ էլ ամբողջ հայ ժողովուրդը»։
Սակայն, երբ նախկին նախագահին շրջապատող մարդիկ թույլ չեն տվել նրան մոտենալ, Ս.Կարապետյանը, որպեսզի իր ասելիքը Լ.Տեր-Պետրոսյանին լսելի լինի, նույնը ասել է բարձրաձայն։ Ի՞նչ է, այդ խոսքի համար ոհմակի նման մոտ 15 հոգով կարելի է հարձակվել մեկ հոգու վրա ու նրան ծեծե՞լ...
Սա ընդհանրապես հարիր չէ հայի նկարագրին, բոլորին էլ հայտնի է, թե մեր հարեւան երկրներից որտեղ է ընդունված ոհմակի նման հարձակվելը։ Մինչդեռ այս ամենը կատարվել է հենց Լ.Տեր-Պետրոսյանի աչքի առջեւ, նրա լռելյայն համաձայնությամբ ու թողտվությամբ, եւ այս առումով դժվար է չհամաձայնել Ս.Կարապետյանի անցած շաբաթվա այն հայտարարության հետ, որ «եթե ինքը չուզենար՝ ինձ չէին ծեծի»։
Համառոտ անդրադառնանք նաեւ այս նույն մեղադրանքի հաջորդ մասին, ըստ որի, հրահրված ծեծկռտուքից «օգտվելով, իրավապահ մարմինները Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինի նախընտրական շտաբի ակտիվին հրավիրում են ոստիկանության բաժին՝ ըստ էության կաթվածահար անելով նախընտրական շտաբի աշխատանքը»։
Այսինքն՝ իրավապահները խուլիգանություն կատարած, բռնություն թույլ տված, ինչպես նաեւ ծեծին ներկա գտնված անձանց (վկաներին) նույնիսկ միջադեպի ավարտից հետո չպե՞տք է հրավիրեին ոստիկանություն, չպե՞տք է հարցեր տային ու նյութեր նախապատրաստեին սոսկ այն բանի համար, որ նրանք Լ.Տեր-Պետրոսյանի՝ Թալինի նախընտրական շտաբի ակտիվի անդամնե՞րն են...
Սա՞ է կարգուկանոնի, օրինականության մասին Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում եղած պատկերացումը։
Մեղադրանք երկրորդ. «Հունվարի 28-ին Կապանի ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով փակել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Կապանի նախընտրական շտաբը՝ ըստ էության կաթվածահար անելով նախընտրական շտաբի աշխատանքները»։ Այս կեղծիքին երկրորդ անգամ անդրադառնալն ավելորդ ենք համարում, քանի որ կատարվածի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն է հրապարակված «Հայոց Աշխարհ»-ի 30.01.2008թ. համարում։
Մեղադրանք երրորդ եւ չորրորդ. «Հունվարի լույս 27-ի գիշերը անհայտ անձինք պոկել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի ցուցանակը եւ մոտակայքում փակցված գովազդային պաստառը», «Հունվարի լույս 28-ի գիշերը անհայտ անձինք պոկել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Արաբկիրի ենթաշտաբի ցուցանակը»։
Ինչպես ակնհայտ է, Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը երկու դեպքում էլ ինքն է հայտարարում, որ անհայտ անձինք են պոկել, սակայն, տարրական բարոյականությունից զուրկ լինելով ու չխորշելով զրպարտությունից, այդ դեպքերը նույնպես դասել է «ավազակապետական» իշխանությունների սադրիչ, ապօրինի քայլերի» թվին։ Ի՞նչ իրավունքով։
Մեղադրանք հինգերորդ.. «Երեւանի պետավտոտեսչության աշխատակիցները ապօրինի կերպով տուգանային հրապարակ են տարել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ինքնաբուխ ավտոերթերին մասնակցող ավտոմեքենաներ»։
Նախեւառաջ արձանագրենք, որ Լ.Տեր-Պետրոսյանի գիտությամբ ու համաձայնությամբ ճանապարհային երթեւեկության կանոնների զանգվածային խախտումը, ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների անվտանգությունը սպառնալիքի տակ դնելը, որքան էլ «ինքնաբուխ» ներկայացվի, չի կարող օրենսդրության ոտնահարման արդարացում լինել։
Ճանապարհային ոստիկանների պահանջին չենթարկվելով, հանրապետության նախագահի ավտոշարասյան ճանապարհը կտրելը Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ներկայացնում է անմեղ մի բան, իսկ դրանից հետո ոստիկանության կատարած քայլը (այդ ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելը), որ բխում է օրենսդրության պահանջից, համարում է «ավազակապետական» իշխանությունների սադրիչ, ապօրինի քայլերից մեկը։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
Մեղադրանք վեցերորդ. «Բացի այս՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը ղեկավարվում է հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Ալեքսան Հարությունյանի կողմից, խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական այցերի վերաբերյալ»։
Սա պարզապես մերկապարանոց հայտարարություն է, այլապես թեկնածուի նախընտրական շտաբը իր հայտարարությունում կներկայացներ ապատեղեկատվության օրինակներից գոնե մի քանիսը։
«Մեղադրանքների» այս թվարկումն ավարտելուց հետո նախընտրական շտաբը հանդես է եկել ամպագոռգոռ հայտարարությամբ. «Այս գործողությունները նպատակ ունեն կասեցնել նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթարշավը եւ նախընտրական իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից։ Հայաստանի ավազակապետական իշխանություններին զգուշացնում ենք, որ իրենք են կրելու այս գործողությունների անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը»։
Ինչպես նկատելի է, հհշական հին ծանոթ ձեռագիր է՝ գնալ սադրանքների, բայց նախապես դիմացինին մեղադրել սադրանքներ թույլ տալու մեջ՝ փորձելով նրա վրա դնել հետեւանքների ողջ պատասխանատվությունը։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
patahakan ancord գրել է:
Պապլավոկում էն խեղճ դաçնակցականին ՀՀ սահմանադրության ոºր հոդվածով սպանեցին...
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 5
ԳԻՐՔՆ ԱՅԴՊԵՍ էԼ ՉՏՊԱԳՐՎԵՑ
1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծարում էին ամերիկյան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Վարդգես Նաջարյանին եւ նրա տիկնոջը՝ Մերիին, բարեգործական մեծ ...ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ
4
1988 փետրվար 20-ին, ամենեն դժնդակ պայմաններու մեջ, ծայր առավ Արցախյան ինքնորոշման պայքարը:
1988 փետրվար 28-ին՝ համաժողովրդական խաղաղ ցույցերեն հազիվ քանի մը օր ետք, Սումգայիթի մեջ, Խորհրդային Ադրբեջանը ...ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխանությանն աջակցող ուժերի տպավորիչ հաղթանակից հետո Արեւմուտքում բոլորի համար ակնհայտ դարձավ, որ 2008թ. փետրվարին նշանակված նախագահական ընտրություններում ...ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 64
Ինչպես հայտնի է, աշխարհի վերջի մասին կանխատեսումներ անչափ շատ են եղել։
Այդօրինակ մարգարեներից առաջինը, թերեւս, Իպոլիտոս Հռոմեացին էր, որն ապրել է մեր թվարկության 200-ական թվականներին։ Հիմք ընդունելով ...ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ք.ՀՈՎՍԵՓՅԱՆ, Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Զոհի կերպարանքով ներկայանալը միշտ էլ ձեռնտու է: Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան «հերոսի» քաջագործությունների համար սպասվող հաշվեհարդարի հեքիաթին: Ավելին` կխղճան ու կփորձեն նեցուկ կանգնել. ժողովուրդը ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երկօրյա պաշտոնական այցով Երեւանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը։
Երեկ առավոտյան Վ.Զուբկովը եւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը առանձնազրույց են ունեցել, որի ...ՀՀՇԱԿԱՆ ՀԻՆ, ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը օրերս տարածեց մի հայտարարություն, որը, նախեւառաջ, խայտառակում է նախագահի տվյալ թեկնածուին
Ինչ մեղադրանքներ է ներկայացնում շտաբը։
Մեղադրանք առաջին. «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ...ՆԱԽԱԳԱՀԸ ԿԸՆՏՐՎԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Եթե լուրջ վերաձեւումներ չլինեն
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը «Դաշինք» կուսակցության նախագահ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, թեկնածուներից ոչ մեկի ծրագրային ...ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ Է ՍՏԱՑՎՈՒՄ
Չնայած այս տարվա Վեյկ ան Զեեի B խմբի շախմատային մրցաշարը ֆավորիտների պակաս չուներ, սակայն առաջին տեղը, առանց լուրջ խնդիրների, զբաղեցրեց Սլովակիան ներկայացնող ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ: Ընդ որում՝ նրա առավելությունն ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Հայաստանի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը եւ Զավեն Անդրեասյանը վաստակել են 3-ական միավոր 4 հնարավորից Մոսկվայի շախմատի 4-րդ բաց առաջնության հիմնական խմբի մրցաշարի 4-րդ փուլից հետո եւ ...ԻՍԿ ԻՐԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻրանի Ուրմիա քաղաքում ընթացող շախմատի «Ֆաջր» 6-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի վարպետ Ավետիք Գրիգորյանը, տանելով 5 հաղթանակ 5 պարտիաներում, վաստակել է 5 միավոր եւ 5-րդ փուլից հետո առաջատարների շարքում ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Գոհունակությամբ ընդգծելով ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵՄ նախարարական եռյակի պատվիրակությանը՝ ԵՄ խորհրդի նախագահող երկրի՝ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելի գլխավորությամբ: ...ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ԿՈՉՈՎ
ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԶանգվածային լրատվության միջոցներով, նաեւ հանրապետության նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ասեկոսեներ են տարածվում այն մասին, որ քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում: ...ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ինձ համար չափազանց կարեւոր է Հայաստանի ապագա նախագահի հեղինակությունը, եւ ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի ապագա նախագահը հեղինակավոր լինի, բայց չեմ բացառում, որ անգամ այդ պարագայում կլինեն պատգամավորներ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 67 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
2-րդ փուլը բացառվում է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Տեսակետ» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացված վեց սոցհարցումների ամփոփիչ տվյալները
Հարցումներից 3-ը անցկացվել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բրիտանական «Populus» ընկերությունը հունվարի 21-29-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատվերով հարցումներ է անցկացրել ՀՀ տարբեր մարզերում բնակվող քաղաքացիների շրջանում։
...«ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՄԻՏՎԱԾ Է ԱՊԱԳԱՅԻՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 2
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը «Ազգային միաբանության» առաջնորդ, նախագահի թեկնածու ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի առանձնահատկությունները։ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ազգային ժողովրդավարական շարժումը կլինի ոչ թե ԱԺՄ թեկնածուին սատարող կուսակցությունների արհեստական միավորում՝ իշխանությունը զավթելու, կամ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, այլ կծառայի այս դաշտի ձեւավորմանը»,- ...ՄԻՋԱԴԵՊ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
2
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը երեկ հայտարարություն է տարածել, համաձայն որի, ժամը 13։15-ի մոտակայքում, Արտաշատ քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ մի խումբ երիտասարդներ հարթակի ...ՉԻ ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Հայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանը, հայկական ...ԳԱՅԼԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Մի քանի օր է՝ Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Ինչպես տեղեկացրեց Լոռու մարզի գյուղատնտեսության ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Մայրաքաղաքի արտաքին տեսքը պահպանելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին եւ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբներին քարոզչական տպագիր նյութերը փակցնել բացառապես ...ԿԱՍԵՑՐԻՆ
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երեկ որոշում է կայացրել կասեցնել գործընթացը ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի նկատմամբ, որի մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր ՁԻԱՀ եւ քաղցկեղ: Ընդսմին՝ դատավորների ...ՆԱՅԱԾ՝ ՈՎ ՈՒՄ ԿՄԻԱՆԱ
«Օրինաց երկիր»-Տեր-Պետրոսյան-«Ժառանգություն» հնարավոր ալյանսը կարո՞ղ է էապես փոխել նախընտրական զարգացումների տրամաբանությունը։ Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «Նայած՝ ով ում կմիանա։ Դեռ պարզ չէ՝ Լ.Տեր-Պետրոսյա՞նը ...ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀՇ-ական լրատվամիջոցներով այս օրերին դարձյալ լուրեր են տարածվում, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամները անձնագրեր են հավաքում, ընտրակաշառքներ բաժանում։ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ...
ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ. 3
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՁԱԳԵՏՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԻՎԱՆԴ ՆԵՌԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

