
ՈՐՈՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ
- Դա ոչ մի լավ բանի չի բերի

Ինչպես հայտնի է, «Դաշինք», ՀՌԱԿ եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները վերջերս հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում մտադիր չեն պաշտպանել այս կամ այն թեկնածուին, այլ գերադասում են հանդես գալ չեզոքության դիրքերից։
Ինչո՞վ է պայմանավորված այդ կեցվածքը։ Հնարավո՞ր է, որ միավորվող եռյակը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, մինչեւ ընտրություններ վերանայի սույն մոտեցումը եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում որդեգրի գալիք ընտրական մարտերի նկատմամբ։ Ստորեւ՝ «Դաշինքի» առաջնորդ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ նկատառումներն այս, ինչպես նաեւ ընտրական գործընթացին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։
-Ես գտնում եմ, որ չեզոքությունը հնարավորինս պետք է պահպանվի։ Իհարկե, առաջիկա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսին կլինեն մեր հետագա քայլերը, բայց հիմա չէի ցանկանա իրադարձություններից առաջ ընկնել, խոսելով մի հարցի մասին, որի հետ կապված՝ համագումարը պետք է որոշում ընդուներ։ Քանի որ չհասցրինք ավարտին հասցնել միավորման գործընթացը, այս փուլում նպատակահարմար գտանք չեզոք մնալ եւ ընտրեցինք այդ տարբերակը՝ չեզոքության տարբերակը։
Կարծում եմ՝ ճիշտ չէր լինի նաեւ, եթե երեք կուսակցությունների ղեկավարները հավաքվեին եւ հայտարարեին նախագահի թեկնածուներից որեւէ մեկին աջակցելու մասին՝ առանց հաշվի առնելու շարքային կուսակցականների կարծիքը։
-Այնուհանդերձ, ինչո՞ւ է ձգձգվում ՀՌԱԿ-ի միավորիչ համագումարը։ Խնդիրը զուտ տեխնիկական հարթությա՞ն վրա է, թե՞ պարզապես խուսափում եք հայտնել ձեր դիրքորոշումը փետրվարի 19-ի ընտրություններում այս կամ այն թեկնածուին սատարելու հարցում։
-Երեւի նկատել եք, որ երբեք չեմ փորձել խաղեր տալ քաղաքական դաշտում եւ միշտ աշխատել եմ պարզ լինել։ Իսկապես, խնդիրը օրենսդրական դաշտում է։ Հայաստանում, ըստ էության, չի եղել նման նախադեպ, եւ առնվազն 4-5 մինի-համագումար պետք է անցկացնել այդ ընթացքը փաստաթղթորեն ամրագրելու, համապատասխան թղթաբանական ձեւակերպում տալու համար։ Սա է պատճառը, այստեղ ուրիշ պատճառ պետք չէ փնտրել։ Մենք էն գլխից էլ հայտարարել ենք, որ միավորման գործընթացը կապ չունի նախագահական ընտրությունների հետ։
Իհարկե, ոմանք անմիջապես փորձեցին դա շահարկել, կապեցին իշխանությունների հետ, ասելով, որ միավորումը, վերջին հաշվով, իշխանության թեկնածուին աջակցելու նպատակ է հետապնդում, բայց, ինչպես տեսնում եք, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Ընդհանրապես լավ կլինի, որ մարդիկ իրենց ցանկությունները կամ ենթադրությունները չփորձեն ուրիշներին վերագրել։
-«Կողքից» հետեւելով նախընտրական զարգացումներին, քարոզարշավի ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։
-Ընդհանրապես, ցանկալի կլիներ, որ նախընտրական պայքարը ծավալվեր զուտ քաղաքական դաշտում, եւ թեկնածուներն ու նրանց աջակիցները քարոզեին իրենց գաղափարները եւ ծրագրերը՝ հասարակությանը ներկայացնելով իրենց մոտեցումները, առողջ մթնոլորտ ձեւավորեին, այնպես որ ապագայում՝ ընտրություններից հետո, ունենայինք միասնական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարողանար առաջ տանել իր շահերը եւ պայքարել իր իրավունքների համար։
Ցավոք սրտի, այն, ինչին ականատես ենք՝ փոխադարձ ցեխարձակումներ, մեղադրանքներ, սպառնալիքներ, լավատեսության առիթ չի տալիս։ Հայաստանը չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ, այն էլ այս տարածաշրջանում եւ տարածաշրջանային զարգացումների այս փուլում, երբ երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Եւ երբ մարդիկ, հանդես գալով ազգային, ազատական արժեքների պաշտպանության դիրքերից, միաժամանակ իրենց նման երեւույթներ են թույլ տալիս, դա կոնկրետ ինձ համար անհասկանալի է եւ անընդունելի։
Նկատելի է, որ որոշ թեկնածուներ գնում են իրավիճակի սրման, ինչը, վստահ եմ՝ ոչ մի լավ բանի չի բերի։ Եթե քաղաքական ուժերը եւ քաղաքական գործիչները, իրոք, մտածում են ժողովրդի եւ պետության ապագայի մասին, պետք է իրենց մի քիչ ավելի զուսպ պահեն, եւ պարտվողներն էլ իրենց մեջ ուժ գտնեն շնորհավորելու հաղթողին։ Եթե դա չկա, եթե քաղաքական լիդերը, որը հավակնում է նախագահի պաշտոնին, ի վիճակի չէ ընդունելու սեփական պարտությունը, ընդհանրապես իրավունք չունի նույնիսկ մտածել այդ մասին։
Շարունակելի
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
վրեժը գրել է:
Հարգելի Գեներալ Սամվել,
Շատ խելացի եք երևում...ձեր հարվածային խումբը հավաքեք գնացեք
Ղարաբաղ տախտակ կտրեք ծախեք հանրապետությունը զարգացրեք:
Mephistopheles գրել է:
Ոչ ՀՌԱԿ-ը, ոչ Դաշինքը, և ոչ էլ Ազգային վերածնունդը կուսակցություններ չեն: Եվ ոչ էլ Սամվել Բաբայանն է քաղաքական գործիչ...դրանք նապաստակի պես թփերի տակ նստած սպասում են, որ տեսնեն թե ով է հաղթելու, որ միանան դրան: Մի հատ այդպիսին արդեն կա Րաֆֆի են ասում: Ու իրենց կարճ խելքով էլ մարդ են խափում, կարծում են ոչ ոք նրանց չի տեսնում: Դրանց սատկած կուսակցությունները մի օրում կմիվորվեր, եթե ԼՏՊ-ն չլիներ, բայց մի բան է հստակ, նրանց կրավորական դիրքը խոսում է իշխանության (ՌՔ/ՍՍ) թուլացման մասին: Հակառակ դեպքում Սամվել Բաբայանը ՍՍ-ի ստվերը կլիներ...ինչևէ, մի բան նաև կարելի է կռահել, որ 19-ից հետո Սամվել Բաբայանը կտեղափոխվի Ղարաբաղ շատ շատերի հետ միասին հասկանալով "Ղարաբաղում ապրելու ազգանվեր նշանակությունը"
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 21
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Այն բանից հետո, երբ անակնկալ պարզվեց, որ քրեական գործը ...ՎՐԱՑԻՆԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
Ա.Ե.
Նորվեգական բարեգործությունը` ի նպաստ չարագործության
Այն, որ վերջին մի քանի տարիներին վրացիները Վրաստանի հայկական հուշարձանների ոչնչացման, Վրաստանում հայ հետքը բնաջինջ անելու քաղաքականություն են վարում, ...Ո՞Վ Է ԱՄԵՆԱՀԱՄԵՐԱՇԽ ԹԵԿՆԱԾՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր «Համերաշխություն» շարժման համակարգող ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
Հասարակական, քաղաքական, սոցիալական խնդիրները թեպետ շարժման համար գործունեության լայն դաշտ են ստեղծում, սակայն նախագահական ...ՄԵԾԱՆՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած տարի Երեւանի բնակարանային շուկայի առանձնահատկություններից մեկը շուկայի պահանջարկի փոփոխությունն էր։ Ի տարբերություն բազմահարկ շենքերի բնակարանների, զգալիորեն աճել է անհատական տների պահանջարկը։
...ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՆ ԱՅԼԵՎՍ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Դատական համակարգում կաշառակերությունն օրենքի ուժով դարձել է թույլատրելի ու անպատժելի». այս թեմայի շուրջ երեկ «Ազդակ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հանդես եկավ փաստաբան ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
...ՄԱՐԴ ԵՔ, ԽԻՂՃ ՈՒՆԵՑԵՔ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի խմբագրությունն ահազանգ ստացավ Երեւանի Ագաթանգեղոսի փ. 7-րդ շենքի թիվ 140 բնակարանի բնակիչ, 71-ամյա կենսաթոշակառու Հայկազ Շախբազյանից։
Տարեց մարդը, որը նաեւ 2-րդ խմբի հաշմանդամ ...ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազգային միաբանության» առաջնորդ, նախագահի թեկնածու ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում հաղթանակի հասնելու ձեր հնարավորությունները: Համամի՞տ եք արդյոք այն կարծիքներին, թե ընտրություններն ...ՑԱԽԱՎԵԼՈՎ ԱԼԻԿԸ
ԶԱՎԵՆ ՏՈՆՈՅԱՆ 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը մի ժամանակ աչքի էր ընկնում ցախավելների հանդեպ ունեցած իր թուլությամբ: Հիմա եկել են նոր ժամանակներ եւ անհրաժեշտություն է առաջացել լրագրողների ...ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԳԲ-ԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջին շրջանում, «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ.Սարգսյանի եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի աջակցությունը քիչ համարելով, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ձեռքը գցել է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ...ՈՐՈՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Դա ոչ մի լավ բանի չի բերի
Ինչպես հայտնի է, «Դաշինք», ՀՌԱԿ եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները վերջերս հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում մտադիր չեն պաշտպանել այս կամ այն թեկնածուին, ...ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՄԱՐԴԸ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԻ
Սեփ. լրտվ. 30
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը 2007թ. նոյեմբերի 3-ին «երիտասարդության» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց.
«Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ դուք ոչ թե ողջունեիք իմ վերադարձը, այլ ողջունելով ...ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Բեմը ցույց կտա չքնաղ Վերոնան,
Ուր կային երկու հայտնի գերդաստան,
Որ բորբոքելով հինավուրց մի վեճ՝
Ձեռք էին թաթախում միմյանց արյան մեջ։
Այդ ոսոխների արգանդներից չար
Ծնվեցին երկու դժբախտ սիրահար...»։
...«ՆԱՀԱՏԱԿ» ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Երբ Թատերական հրապարակում հունվարի 22-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը մեծ ոգեւորությամբ արտասանեց Ե.Չարենցի «Մահվան տեսիլը» եւ հրապարակավ հանդես եկավ որպես նահատակվելու պատրաստ մի մարտիրոս, ...ԿԸՀ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահական ընտրությունների քարոզչության փուլի 28 օրերի ավելի քան կեսն արդեն հետեւում է։ Եւ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել արդեն կատարված աշխատանքն ...ԼՏՊ-ԻՆ ԿՄԻԱՆԱ ՆԱԵՎ ՓԱՐԱՔԱՐԻ ԱՐԾԻ՞ՎԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Էս դեպքում էլ լուրջ հիմքեր կա ասելու, որ...
«Հայացք» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆՆ էր։
Գնահատելով քարոզարշավի ընթացքը, մամլո խոսնակը նշեց, ...ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Մայր հայրենիք» կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին սատարելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Ինչպես երեկ նշեց «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ Կարինե Թումանյանը, հունվարի 30-ին հրավիրած ...Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՊԱՐՈՆԸ
Գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին՝ խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող նյութերը: ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵԿԵՂԵՑԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հետ։
Հանրապետության նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին ...ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԵՑ Վ.ԶՈՒԲԿՈՎԸ
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը երեկ պաշտոնական այցով ժամանեց Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական ...ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Փետրվարի 19-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրամիության համար, քանի որ այս տարածաշրջանում Հայաստանը ԵՄ-ի կարեւոր գործընկերն է: Այս մասին նշեց Հարավային ...Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՏԻԿԻՆԸ
Գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանին՝ խնդրելով տրամադրել հանրապետության տարբեր քաղաքներում նախապատրաստվող զանգվածային ...ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԿ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Համեմատելով իրար հաջորդած ազատ եւ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի վերջին առաջնությունները` մասնագետները միանգամից մատնանշում են երկու տարբերություն եւ մեկ նմանություն։ Մարզաձեւի հանրապետական ...ԵՐԿՐՈՐԴ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀԱՋՈՂՎԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, Մալթայի միջազգային մրցաշարի երկրորդ խաղում 2։1 հաշվով հաղթելով Բելառուսի թիմին, դարձավ միավորների կորստից խուսափած միակ մասնակիցը։ Թեպետ Բելառուսի ընտրանին, ինչպեսեւ մեր ...ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՊՐՈՄՈՈՒԹԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է
Վախթանգ Դարչինյանի պրոմոութեր Հերի Շոուն դժգոհ է ֆիլիպինցի Զեդ Գորեսի դեմ իր սանի շաբաթօրյա մենամարտի արդյունքից։ Հիշեցնենք, որ հիշյալ մենամարտում, որը պետք է երեւան հաներ աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր ...ՈՒՄ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ
Սեփ.լրտվ.
Ըստ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ. «Արթուր Բաղդասարյանը եւ Լ.Տեր-Պետրոսյանը ի սկզբանե միավորված են եղել ներքին խողովակով, ուղղակի որոշակի դերաբաշխում էր արված, որ ԼՏՊ-ն պետք է հայհոյի իշխանություններին՝ սեւ պիառ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ. 15
Ուկրաինական էլեկտրոնային լրատվամիջոցներն այս օրերին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում հայաստանյան նախընտրական գործընթացների մասին։
Մասնավորապես, նրանց տվյալներով, անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերից ...ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ ՉԿԱ
Սեփ.լրտվ.«Ցավոք սրտի, այն, ինչին ականատես ենք՝ փոխադարձ ցեխարձակումներ, մեղադրանքներ, սպառնալիքներ, լավատեսության առիթ չի տալիս։ Հայաստանը չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ, այն էլ այս տարածաշրջանում եւ ...ԱՉՔՆԵՐԻՆ ԷՐ ԵՐԵՎՈՒՄ
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ 2007թ. ամռանը կայացած իմ հանդիպումից հետո, ՀՀՇ-ական մամուլն իր համար ձեռնտու հետեւություններ արեց: Նրանց, չգիտես ինչու, թվում էր, իսկ ավելի ճիշտ` աչքներին էր երեւում, որ բավական ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ
Հունվարի 31-ի դրությամբ, ըստ ԿԸՀ պաշտոնական հաղորդագրության, ամենամեծ նախընտրական հիմնադրամը ձեւավորել է Սերժ Սարգսյանը՝ 69 միլիոն 550 հազար դրամ, որից արդեն ծախսվել է 26 միլիոն 285 հազար դրամը։
Վահան ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿԸ
Փետրվարի 3-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած միտինգի ժամանակ ՕԵԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իր անձի նկատմամբ սպառնալիքներ են հնչել եւ որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ...ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ վարչախումբը 2009թ. ֆինանսական տարվա համար, ինչպեսեւ նախորդ տարիներին, նախատեսել է անհավասար ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին եւ Հայաստանին: Միջազգային ռազմական ուսուցման ու մարզումների (IMET) ...
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆԻՉԸ ՆԱԵՎ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՔԾՆՈՂՆԵՐԸ ԴԺՎԱՐԻՆ ՊԱՀԵՐԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԷԺԱՆԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁԱՎ ԾԱՂԿՈՒՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժինՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

