
ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
- Հարցազրույց «Ազգային միաբանության» առաջնորդ, նախագահի թեկնածու ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

-Ինչպե՞ս եք գնահատում հաղթանակի հասնելու ձեր հնարավորությունները: Համամի՞տ եք արդյոք այն կարծիքներին, թե ընտրություններն անցնելու են երկու փուլով։
-Ցանկացած քաղաքական գործիչ, եթե նույնիսկ հաղթելու նվազագույն հնարավորություններ ունի, սակայն ասելիք ունի ժողովրդին, առաջարկելու բան ունի հասարակությանը, կամ պետք է հնարավորություն գտնի դա բարձրաձայնելու, կամ հեռանա քաղաքականությունից: Կա եւ ուրիշ ճանապարհ. պաշտպանել մեկ այլ թեկնածուի, որի ծրագիրը, պատկերացումները իր համար առավել ընդունելի են:
Ես համոզված եմ իմ քաղաքականության ճշմարտացիության եւ պահանջվածության հարցում: Կասկած չունեմ, որ իմ բարձրաձայնած խնդիրներն արդիական են, վստահ եմ, որ վաղ թե ուշ այն ամենը, ինչ անում եմ, հասարակությունը կընկալի որպես այբբենական ճշմարտություն: Այդ պատճառով էլ Հայաստանի համար այս ճակատագրական պահին ես իրավունք չունեմ լռելու: Առավել եւս, որ իմ ծրագիրը միտված է հասարակության համախմբմանը, եւ նրա նշանաբանն է` «Հանուն ազգային միաբանության», ինչը լավագույնս բնութագրում է ինչպես ծրագրի էությունը, այնպես էլ արդիականությունը:
Իսկ մարդը, որը քաղաքական պայքարի մեջ է մտել նման նշանաբանով եւ իր վարած քաղաքականության մեջ պահպանում է այդ ոգին, ի սկզբանե, ապահովել է սեփական հաղթանակը, քանի որ ազգային միաբանությանն այլընտրանք չկա: Իսկ ինչպիսին կլինեն այդ հաղթանակը հավաստող թվերը, էական չէ:
Նախընտրական արշավն ամեն օր կարող է բերել էական անակնկալներ, կարող են տեղի ունենալ քաղաքացիների տրամադրությունների զգալի փոփոխություններ: Այդ պատճառով էլ այսօր դեռ վաղ է խոսել` ընտրությունները մե՞կ, թե՞ երկու փուլով կանցնեն:
Մի բան կարելի է հաստատ ասել. հասարակությունը փոփոխությունների է սպասում: Նա հոգնել է քաշքշուկից եւ նորմալ երկխոսություն ու արարում է ցանկանում:
-Ձեզ երբեմն մեղադրում են սեփական դիրքորոշումները հեշտությամբ փոխելու մեջ։ Օրինակ, 2003թ. հայտարարեցիք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կպաշտպանեք Ստեփան Դեմիրճյանին, բայց հետո չպաշտպանեցիք։ 2007թ. ամռանը, առաջին նախագահի հետ հանդիպելուց հետո, բոլորը կարծում էին, թե աջակցելու եք նրան, սակայն դա տեղի չունեցավ:
-Դա բացարձակ անհեթեթություն է: Ցանկացած անաչառ գործիչ կհաստատի, որ «Ազգային միաբանություն կուսակցությունը» եւ նրա առաջնորդը 1997թ. (կուսակցության հիմնադրման օրից) սկսած մինչ այժմ հետեւողականորեն իրականացնում են սեփական ծրագրային դրույթները, որոնք սկզբունքային հարցերում չեն ենթարկվել էական փոփոխությունների:
Ինձ հավանաբար կարելի է մեղադրել ավելորդ կոշտության եւ ուղղամտության, բայց ոչ երբեք հայացքների եւ ընդունվող որոշումների փոփոխականության համար: Եթե ես բնավորությամբ փոփոխական մարդ լինեի, ապա վաղուց արդեն կհարմարվեի, կաշխատեի ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանությունների հետ:
Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին «խոստացած» աջակցությանը, ապա դա բացարձակ սուտ է: Իրականում տեղի է ունեցել հետեւյալը. 2003թ. փետրվարի 19-ին, ժամը 17։00-ին ընդդիմությունը ներկայացնող նախագահի 6 թեկնածուներ ստորագրեցին մի հայտարարություն։ Այնտեղ հստակ գրված էր, որ փաստաթուղթը ստորագրելու պահի դրությամբ կարելի է վստահաբար պնդել, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները չեն կարող համարվել օրինական, քանզի համարյա բոլոր ընտրատեղամասերում նախագահի թեկնածուների վստահված անձինք արձանագրել են խախտումներ:
Արդեն ժամը 18։00-ին, երբ ընտրությունների արդյունքները դեռեւս հայտնի չէին, հայտարարության տեքստը փոխանցվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իսկ երբ ընտրությունների ավարտին մնացել էր 2 ժամից էլ պակաս, նախագահի թեկնածուներից երկուսը հետ վերցրին իրենց ստորագրությունները: Ինչո՞ւ նրանք փոխեցին իրենց որոշումը, ի՞նչ փոխվեց այդ ընթացքում:
Մյուս կողմից, եթե ընդդիմախոսներս այդքան համոզված էին սեփական ճշմարտության մեջ, ի՞նչն էր նրանց խանգարում գնալ առավել կտրուկ գործողությունների, երբ ավելի քան հարյուր հազար քաղաքացիներ պատրաստ էին դրան: Եթե ամեն ինչ իմ անձից էր կախված, թող արիություն գտնեին եւ ընդունեին, որ հենց Ա.Գեղամյանն է ընդդիմության իրական առաջնորդը: Խոստովանեին, որ առանց ինձ իրենք ոչ մի վճռական քայլ, ոչ մի գործողություն ընդունակ չեն կատարել:
Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ իրադրությունների կուլիսների հետեւում ցցված էին ՀՀՇ-ի ավանակի հում ականջները, կանգնած էին հենց նույն ՀՀՇ-ական խամաճիկ խաղացնողները` նախկին իշխանությունները: Պահանջվեց 4 տարի, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե իրականում ինչ կատարվեց 2003 թվականին:
Եթե իմ ընդդիմախոսները հիմա` 2008թ. նախընտրական ընտրարշավի ընթացքում, մեկը մյուսին մեծարում են ոչ ավել, ոչ պակաս` ասելով` «պարոն նախագահ», ապա հարց է առաջանում, ո՞վ էր խանգարում նախկին նախագահին 2003թ. հրապարակայնորեն պաշտպանել Ստեփան Դեմիրճյանին: Չէ՞ որ այսօր Դեմիրճյանը կանգնած է Տեր-Պետրոսյանի կողքին: Թող Լեւոնը այն ժամանակ մատնացույց անելով Ստեփանին, հայտարարեր. «Ահա նա` ժողովրդի ընտրյալը», այլ ոչ թե փակվեր իր Սեւ տանը: «Նախկինները» ամեն ինչ անում էին, որ իշխանությունից իրենց դուրս մնալու 10 տարվա ընթացքում ժողովրդի մեջ կարծիք ձեւավորեն հայաստանյան գործող ընդդիմության անպիտանիության մասին: Նրանք ջանում էին բոլոր միջոցներով ամայացնել Հայաստանի ընդդիմադիր դաշտը, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծեին քաղաքական թատերաբեմ իրենց վերադարձի համար:
Հանրապետության իշխանություններն էլ վերջիններիս այդ գործում հաճույքով օգնում էին: Նրանցից այլ բան սպասել չէր կարելի: Գաղտնիք չէ, որ լեւոնականները մեծ մասամբ քաղաքական խայտառակված գործիչներ են, որոնց իրական դեմքն ու մտադրությունները անտեսանելի են, երեւի թե, միայն պատեհապաշտների եւ ծանրամիտների համար:
Իմ ընդդիմախոսները ինչպես նախկինների ճամբարից, այնպես էլ ներկայիս իշխանավորների թվից, երկար տարիներ է, ինչ փորձում են կեղծ կարծիք ձեւավորել քաղաքական գործիչ Գեղամյանի մասին, ընդ որում, այդ ուղղությամբ աշխատում են նախանձելի համառությամբ: Այս գործում նախկինների շահերը համընկնում են գործող իշխանության շահերին, քանզի ես հավասարապես անընդունելի եմ ե՛ւ «գործողների», ե՛ւ «նախկինների» համար, որովհետեւ միշտ եղել եմ ընդդիմության մեջ, իշխանության մեջ ներգրավված չեմ եղել ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Ռ.Քոչարյանի օրոք եւ մասնակից չեմ եղել նրանց կատարածին:
Այդ պատճառով էլ բարոյական իրավունք ունեմ խոսել ինչպես ներկայիս, այնպես էլ նախորդ իշխանությունների թերությունների եւ բացթողումների մասին, այդ պատճառով էլ տերպետրոսյանական մամուլը 10 տարի շարունակ բամբասելով Ա.Գեղամյանից, թմբիրի մեջ է գցել եւ հիմարացրել ժողովրդին` հազարավոր հոգսերով ծանրաբեռնված մարդկանց գցելով մոլորության մեջ, իսկ իշխանական հեռուստաալիքները տիրաժավորում եւ մասսայականացնում էին այդ սուտը: Ահա եւ ողջ գաղտնիքը:
Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ 2007թ. ամռանը կայացած իմ հանդիպումից հետո, ՀՀՇ-ական մամուլն իր համար ձեռնտու հետեւություններ արեց: Նրանց, չգիտես ինչու, թվում էր, իսկ ավելի ճիշտ` աչքներին էր երեւում, որ բավական է ես հանդիպեմ իրենց կուռքին, եւ իմ կողմից նրա սատարումը ապահովված կլինի: Ուղղակի տղերքը ցանկալին շփոթեցին իրականության հետ: Ես նրանց, իհարկե, հասկանում եմ, սակայն ոչնչով օգնել չեմ կարող:
Այ, եթե սատարեի Տեր-Պետրոսյանին, դուք լրիվ հիմքերը կունենայիք պնդելու, որ ես հետեւողական քաղաքական գործիչ չեմ:
Կրկնում եմ, տիրաժավորելով իմ, իբրեւ թե, նախկին նախագահին սատարելու մասին անհեթեթությունը, նրանք ցանկալին շփոթեցին իրականության հետ: Եւ դա, իհարկե, չստացվեց:
Շարունակելի
- ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Քննարկում
Նարեկը գրել է:
Հարգելի դհոլչի,Ինչես ես ուզում Գիքորին և Բազազ Արտեմին միացնել:
Հանճարեղ Թումայանը, Համբոի բերանով ասում է .-Գիքոր ջան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն...Այս երկու բառը գերազանցում է Մարքսի կապիտալին:Գիգորին սպանեցին և շորերը ուղարկեցին ,որ մերը լաց լինի վրեն:
Չէ, բարեկամ դու քաղաքական շառլաթան ես...
Zang գրել է:- Նարեկը
Հարգելի դհոլչի,Ինչես ես ուզում Գիքորին և Բազազ Արտեմին միացնել:Հանճարեղ Թումայանը, Համբոի բերանով ասում է .-Գիքոր ջան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն...Այս երկու բառը գերազանցում է Մարքսի կապիտալին:Գիգորին սպանեցին և շորերը ուղարկեցին ,որ մերը լաց լինի վրեն:
Չէ, բարեկամ դու քաղաքական շառլաթան ես...
Անունդ թարս կարդա և կտեսնես, որ խելքդ վաղուց «կերած. է:- Նարեկը
Mephistopheles գրել է:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ-ին նայում ես ու համոզվում, որ դհոլը երաժշտական գործիք չէ, այլ միանշանակ հարվածային գործիք, բառիս տառացի և մոնումենտալ իմաստով:
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 21
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Այն բանից հետո, երբ անակնկալ պարզվեց, որ քրեական գործը ...ՎՐԱՑԻՆԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
Ա.Ե.
Նորվեգական բարեգործությունը` ի նպաստ չարագործության
Այն, որ վերջին մի քանի տարիներին վրացիները Վրաստանի հայկական հուշարձանների ոչնչացման, Վրաստանում հայ հետքը բնաջինջ անելու քաղաքականություն են վարում, ...Ո՞Վ Է ԱՄԵՆԱՀԱՄԵՐԱՇԽ ԹԵԿՆԱԾՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր «Համերաշխություն» շարժման համակարգող ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
Հասարակական, քաղաքական, սոցիալական խնդիրները թեպետ շարժման համար գործունեության լայն դաշտ են ստեղծում, սակայն նախագահական ...ՄԵԾԱՆՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած տարի Երեւանի բնակարանային շուկայի առանձնահատկություններից մեկը շուկայի պահանջարկի փոփոխությունն էր։ Ի տարբերություն բազմահարկ շենքերի բնակարանների, զգալիորեն աճել է անհատական տների պահանջարկը։
...ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՆ ԱՅԼԵՎՍ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Դատական համակարգում կաշառակերությունն օրենքի ուժով դարձել է թույլատրելի ու անպատժելի». այս թեմայի շուրջ երեկ «Ազդակ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հանդես եկավ փաստաբան ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
...ՄԱՐԴ ԵՔ, ԽԻՂՃ ՈՒՆԵՑԵՔ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի խմբագրությունն ահազանգ ստացավ Երեւանի Ագաթանգեղոսի փ. 7-րդ շենքի թիվ 140 բնակարանի բնակիչ, 71-ամյա կենսաթոշակառու Հայկազ Շախբազյանից։
Տարեց մարդը, որը նաեւ 2-րդ խմբի հաշմանդամ ...ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազգային միաբանության» առաջնորդ, նախագահի թեկնածու ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում հաղթանակի հասնելու ձեր հնարավորությունները: Համամի՞տ եք արդյոք այն կարծիքներին, թե ընտրություններն ...ՑԱԽԱՎԵԼՈՎ ԱԼԻԿԸ
ԶԱՎԵՆ ՏՈՆՈՅԱՆ 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը մի ժամանակ աչքի էր ընկնում ցախավելների հանդեպ ունեցած իր թուլությամբ: Հիմա եկել են նոր ժամանակներ եւ անհրաժեշտություն է առաջացել լրագրողների ...ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԳԲ-ԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջին շրջանում, «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ.Սարգսյանի եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի աջակցությունը քիչ համարելով, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ձեռքը գցել է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ...ՈՐՈՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Դա ոչ մի լավ բանի չի բերի
Ինչպես հայտնի է, «Դաշինք», ՀՌԱԿ եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները վերջերս հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում մտադիր չեն պաշտպանել այս կամ այն թեկնածուին, ...ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՄԱՐԴԸ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԻ
Սեփ. լրտվ. 30
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը 2007թ. նոյեմբերի 3-ին «երիտասարդության» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց.
«Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ դուք ոչ թե ողջունեիք իմ վերադարձը, այլ ողջունելով ...ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Բեմը ցույց կտա չքնաղ Վերոնան,
Ուր կային երկու հայտնի գերդաստան,
Որ բորբոքելով հինավուրց մի վեճ՝
Ձեռք էին թաթախում միմյանց արյան մեջ։
Այդ ոսոխների արգանդներից չար
Ծնվեցին երկու դժբախտ սիրահար...»։
...«ՆԱՀԱՏԱԿ» ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Երբ Թատերական հրապարակում հունվարի 22-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը մեծ ոգեւորությամբ արտասանեց Ե.Չարենցի «Մահվան տեսիլը» եւ հրապարակավ հանդես եկավ որպես նահատակվելու պատրաստ մի մարտիրոս, ...ԿԸՀ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահական ընտրությունների քարոզչության փուլի 28 օրերի ավելի քան կեսն արդեն հետեւում է։ Եւ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել արդեն կատարված աշխատանքն ...ԼՏՊ-ԻՆ ԿՄԻԱՆԱ ՆԱԵՎ ՓԱՐԱՔԱՐԻ ԱՐԾԻ՞ՎԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Էս դեպքում էլ լուրջ հիմքեր կա ասելու, որ...
«Հայացք» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆՆ էր։
Գնահատելով քարոզարշավի ընթացքը, մամլո խոսնակը նշեց, ...ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Մայր հայրենիք» կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին սատարելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Ինչպես երեկ նշեց «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ Կարինե Թումանյանը, հունվարի 30-ին հրավիրած ...Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՊԱՐՈՆԸ
Գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին՝ խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող նյութերը: ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵԿԵՂԵՑԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հետ։
Հանրապետության նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին ...ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԵՑ Վ.ԶՈՒԲԿՈՎԸ
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը երեկ պաշտոնական այցով ժամանեց Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական ...ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Փետրվարի 19-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրամիության համար, քանի որ այս տարածաշրջանում Հայաստանը ԵՄ-ի կարեւոր գործընկերն է: Այս մասին նշեց Հարավային ...Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՏԻԿԻՆԸ
Գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանին՝ խնդրելով տրամադրել հանրապետության տարբեր քաղաքներում նախապատրաստվող զանգվածային ...ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԿ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Համեմատելով իրար հաջորդած ազատ եւ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի վերջին առաջնությունները` մասնագետները միանգամից մատնանշում են երկու տարբերություն եւ մեկ նմանություն։ Մարզաձեւի հանրապետական ...ԵՐԿՐՈՐԴ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀԱՋՈՂՎԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, Մալթայի միջազգային մրցաշարի երկրորդ խաղում 2։1 հաշվով հաղթելով Բելառուսի թիմին, դարձավ միավորների կորստից խուսափած միակ մասնակիցը։ Թեպետ Բելառուսի ընտրանին, ինչպեսեւ մեր ...ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՊՐՈՄՈՈՒԹԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է
Վախթանգ Դարչինյանի պրոմոութեր Հերի Շոուն դժգոհ է ֆիլիպինցի Զեդ Գորեսի դեմ իր սանի շաբաթօրյա մենամարտի արդյունքից։ Հիշեցնենք, որ հիշյալ մենամարտում, որը պետք է երեւան հաներ աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր ...ՈՒՄ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ
Սեփ.լրտվ.
Ըստ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ. «Արթուր Բաղդասարյանը եւ Լ.Տեր-Պետրոսյանը ի սկզբանե միավորված են եղել ներքին խողովակով, ուղղակի որոշակի դերաբաշխում էր արված, որ ԼՏՊ-ն պետք է հայհոյի իշխանություններին՝ սեւ պիառ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ. 15
Ուկրաինական էլեկտրոնային լրատվամիջոցներն այս օրերին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում հայաստանյան նախընտրական գործընթացների մասին։
Մասնավորապես, նրանց տվյալներով, անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերից ...ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ ՉԿԱ
Սեփ.լրտվ.«Ցավոք սրտի, այն, ինչին ականատես ենք՝ փոխադարձ ցեխարձակումներ, մեղադրանքներ, սպառնալիքներ, լավատեսության առիթ չի տալիս։ Հայաստանը չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ, այն էլ այս տարածաշրջանում եւ ...ԱՉՔՆԵՐԻՆ ԷՐ ԵՐԵՎՈՒՄ
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ 2007թ. ամռանը կայացած իմ հանդիպումից հետո, ՀՀՇ-ական մամուլն իր համար ձեռնտու հետեւություններ արեց: Նրանց, չգիտես ինչու, թվում էր, իսկ ավելի ճիշտ` աչքներին էր երեւում, որ բավական ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ
Հունվարի 31-ի դրությամբ, ըստ ԿԸՀ պաշտոնական հաղորդագրության, ամենամեծ նախընտրական հիմնադրամը ձեւավորել է Սերժ Սարգսյանը՝ 69 միլիոն 550 հազար դրամ, որից արդեն ծախսվել է 26 միլիոն 285 հազար դրամը։
Վահան ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿԸ
Փետրվարի 3-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած միտինգի ժամանակ ՕԵԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իր անձի նկատմամբ սպառնալիքներ են հնչել եւ որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ...ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ վարչախումբը 2009թ. ֆինանսական տարվա համար, ինչպեսեւ նախորդ տարիներին, նախատեսել է անհավասար ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին եւ Հայաստանին: Միջազգային ռազմական ուսուցման ու մարզումների (IMET) ...
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԵԿՈ
ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
ԻՆՔՆԱԿԱՄ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

