
ՄԵԾԱՆՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
- Անցած տարի Երեւանի բնակարանային շուկայի առանձնահատկություններից մեկը շուկայի պահանջարկի փոփոխությունն էր։ Ի տարբերություն բազմահարկ շենքերի բնակարանների, զգալիորեն աճել է անհատական տների պահանջարկը։

Համաձայն անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների, անցած տարի անհատական տների առք ու վաճառքի գործարքները մայրաքաղաքում ավելացել են 26,3 տոկոսով։ Այն դեպքում, երբ բազմահարկ շենքերի բնակարանների գործարքները նվազել են 1,1 տոկոսով։
Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչ փոփոխության մասին է, նշենք, որ 2006թ. պատկերն ամբողջովին այլ էր եւ արձանագրվել էր բազմահարկ շենքերի բնակարանների պահանջարկի ավելացում։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, բազմաբնակարան շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքները 2006թ. ընթացքում ավելացել էին 20 տոկոսով, անհատական տներինը՝ նվազել 3,2-ով։
Առանձնատների նկատմամբ հետաքրքրության ավելացումը, ըստ էության, պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ դրանց եւ բազմահարկ շենքերի բնակարանների արժեքները գրեթե հավասար են։ Յուրաքանչյուր քառ. մետրի գնային տարբերությունը ընդամենը 4 հազար դրամ է։ Եթե անհատական տների 1 քառ. մետրի միջին արժեքը Երեւանում տատանվում է 261 հազարի, ապա բազմահարկ շենքերի դեպքում՝ 257 հազար դրամի սահմաններում։
Ուշագրավ է, որ առանձնատների պահանջարկի ավելացումը լրացուցիչ ճնշում չի առաջացրել գների վրա։ Ինչպես անհատական, այնպես էլ բազմահարկ շենքերի բնակարանները նախորդ տարվա ընթացքում թանկացել են նույն չափով՝ 30 տոկոսով. յուրաքանչյուր մետրի հաշվով՝ 60 հազար դրամ։
Առանձնատների միջին գները, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, Երեւանի տարբեր համայնքներում տատանվում են 750-1550 դոլարի սահմաններում։
Ինչպես բազմահարկ շենքերի բնակարանների դեպքում, անցած տարի անհատական տները համեմատաբար արագ են թանկացել Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Թանկացման տեմպն այստեղ գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ. 1 քառ. մետրի արժեքը բարձրացել է 81 հազարով՝ հասնելով ավելի քան 270 հազար դրամի։ Այն դեպքում, երբ կենտրոնում թանկացել է 72 հազար, իսկ Արաբկիրում՝ 67 հազար դրամով։
Համեմատության համար ասենք, որ 2006թ. ընթացքում Քանաքեռ-Զեյթունի անհատական բնակարանների գները բարձրացել էին ընդամենը 41 հազար դրամով, իսկ, ասենք, կենտրոնինը՝ 80 հազարով։ Ակնհայտ է, որ կենտրոնում գների բարձրացման տեմպի դանդաղելուն զուգահեռ, սկսել են ավելի արագ թանկանալ այլ համայնքներում գտնվող բնակարանները։ Այս առումով մայրաքաղաքի բնակարանային շուկայի տարբեր հատվածների միջեւ նախկինում եղած կտրուկ տարբերությունները հիմնականում հարթվել է նաեւ անհատական տների դեպքում։
Բացի Կենտրոնից, Արաբկիրից եւ Քանաքեռ-Զեյթունից, մայրաքաղաքի մյուս բոլոր համայնքներում միջին գները գրեթե հավասարվել են. տատանվում են հիմնականում 750-850 դոլարի սահմաններում։
Վերջին շրջանում սկսել է արագորեն թանկանալ Երեւանից դուրս գտնվող բնակարանային շուկան։ Ընդ որում, մայրաքաղաքում նկատվող պասիվացումն այստեղ առայժմ ամբողջությամբ չի արտահայտվել։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, անցած տարի մարզային բնակարանային շուկայի գործարքներն ավելացել են 9,1 տոկոսով։ Շուկան շարունակել է թանկանալ, բայց ավելի արագ տեմպով, քան մայրաքաղաքում։ Միջին հաշվով, Երեւանից դուրս գտնվող բնակարանների գները մեկ տարվա ընթացքում բարձրացել են գրեթե 44 տոկոսով։ Ընդ որում, նույն չափով են թանկացել ինչպես անհատական, այնպես էլ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները։
Նշենք, որ մարզերում գտնվող բնակարանային շուկայի գնաճի պատկերը, նախորդ տարվա համեմատ, հիմնականում չի փոխվել։ 2006թ. ընթացքում եւս գներն այստեղ թանկացել էին 44 տոկոսով։ Չնայած այդ հանգամանքին, բնակարանների արժեքը մարզերում դեռեւս մի քանի անգամ զիջում է մայրաքաղաքին։
Երեւանից դուրս ամենաթանկը Աբովյան քաղաքի բնակարանային շուկան է։ Այստեղ 1 քառ. մետրի արժեքը հասել է գրեթե 500 դոլարի։ Նախորդ տարվա համեմատ գները բարձրացել են 44 հազար դրամով կամ շուրջ 150 դոլարով։
Յուրաքանչյուր մետրի հաշվով բնակարանների գները 350-400 դոլարի է հասնում Վաղարշապատում, Աշտարակում, Նոր Հաճընում եւ Ջերմուկում։ Մնացած մարզերում եւ քաղաքներում գները խիստ հարաբերական են։ Դրանք տատանվում են 100-300 դոլարի միջակայքում։
Անշարժ գույքի ոլորտում արձանագրված այս զարգացումները վկայում են, որ Հայաստանի բնակարանային շուկայում դեռեւս մի քանի տարի առաջ ձեւավորված թանկացման տեմպն ամբողջությամբ պահպանվել է նաեւ անցած տարվա ընթացքում։ Սա նշանակում է, որ շարունակում է բարձր մնալ բնակարանների պահանջարկը։
Այնուհանդերձ ակնհայտ է, որ գների անհամեմատ արագ աճը սկսել է իր ուղղակի ազդեցությունն ունենալ գործարքների վրա։ Դա նկատվում է հատկապես բազմահարկ շենքերի բնակարանների դեպքում։ Շուկայի այս հատվածում նկատվում է պասիվացման միտում։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 21
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Այն բանից հետո, երբ անակնկալ պարզվեց, որ քրեական գործը ...ՎՐԱՑԻՆԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
Ա.Ե.
Նորվեգական բարեգործությունը` ի նպաստ չարագործության
Այն, որ վերջին մի քանի տարիներին վրացիները Վրաստանի հայկական հուշարձանների ոչնչացման, Վրաստանում հայ հետքը բնաջինջ անելու քաղաքականություն են վարում, ...Ո՞Վ Է ԱՄԵՆԱՀԱՄԵՐԱՇԽ ԹԵԿՆԱԾՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր «Համերաշխություն» շարժման համակարգող ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
Հասարակական, քաղաքական, սոցիալական խնդիրները թեպետ շարժման համար գործունեության լայն դաշտ են ստեղծում, սակայն նախագահական ...ՄԵԾԱՆՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած տարի Երեւանի բնակարանային շուկայի առանձնահատկություններից մեկը շուկայի պահանջարկի փոփոխությունն էր։ Ի տարբերություն բազմահարկ շենքերի բնակարանների, զգալիորեն աճել է անհատական տների պահանջարկը։
...ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՆ ԱՅԼԵՎՍ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Դատական համակարգում կաշառակերությունն օրենքի ուժով դարձել է թույլատրելի ու անպատժելի». այս թեմայի շուրջ երեկ «Ազդակ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հանդես եկավ փաստաբան ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
...ՄԱՐԴ ԵՔ, ԽԻՂՃ ՈՒՆԵՑԵՔ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի խմբագրությունն ահազանգ ստացավ Երեւանի Ագաթանգեղոսի փ. 7-րդ շենքի թիվ 140 բնակարանի բնակիչ, 71-ամյա կենսաթոշակառու Հայկազ Շախբազյանից։
Տարեց մարդը, որը նաեւ 2-րդ խմբի հաշմանդամ ...ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազգային միաբանության» առաջնորդ, նախագահի թեկնածու ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում հաղթանակի հասնելու ձեր հնարավորությունները: Համամի՞տ եք արդյոք այն կարծիքներին, թե ընտրություններն ...ՑԱԽԱՎԵԼՈՎ ԱԼԻԿԸ
ԶԱՎԵՆ ՏՈՆՈՅԱՆ 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը մի ժամանակ աչքի էր ընկնում ցախավելների հանդեպ ունեցած իր թուլությամբ: Հիմա եկել են նոր ժամանակներ եւ անհրաժեշտություն է առաջացել լրագրողների ...ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԳԲ-ԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջին շրջանում, «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ.Սարգսյանի եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի աջակցությունը քիչ համարելով, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ձեռքը գցել է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ...ՈՐՈՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Դա ոչ մի լավ բանի չի բերի
Ինչպես հայտնի է, «Դաշինք», ՀՌԱԿ եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները վերջերս հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում մտադիր չեն պաշտպանել այս կամ այն թեկնածուին, ...ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՄԱՐԴԸ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԻ
Սեփ. լրտվ. 30
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը 2007թ. նոյեմբերի 3-ին «երիտասարդության» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց.
«Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ դուք ոչ թե ողջունեիք իմ վերադարձը, այլ ողջունելով ...ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Բեմը ցույց կտա չքնաղ Վերոնան,
Ուր կային երկու հայտնի գերդաստան,
Որ բորբոքելով հինավուրց մի վեճ՝
Ձեռք էին թաթախում միմյանց արյան մեջ։
Այդ ոսոխների արգանդներից չար
Ծնվեցին երկու դժբախտ սիրահար...»։
...«ՆԱՀԱՏԱԿ» ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Երբ Թատերական հրապարակում հունվարի 22-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը մեծ ոգեւորությամբ արտասանեց Ե.Չարենցի «Մահվան տեսիլը» եւ հրապարակավ հանդես եկավ որպես նահատակվելու պատրաստ մի մարտիրոս, ...ԿԸՀ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահական ընտրությունների քարոզչության փուլի 28 օրերի ավելի քան կեսն արդեն հետեւում է։ Եւ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել արդեն կատարված աշխատանքն ...ԼՏՊ-ԻՆ ԿՄԻԱՆԱ ՆԱԵՎ ՓԱՐԱՔԱՐԻ ԱՐԾԻ՞ՎԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Էս դեպքում էլ լուրջ հիմքեր կա ասելու, որ...
«Հայացք» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆՆ էր։
Գնահատելով քարոզարշավի ընթացքը, մամլո խոսնակը նշեց, ...ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Մայր հայրենիք» կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին սատարելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Ինչպես երեկ նշեց «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ Կարինե Թումանյանը, հունվարի 30-ին հրավիրած ...Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՊԱՐՈՆԸ
Գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին՝ խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող նյութերը: ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵԿԵՂԵՑԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հետ։
Հանրապետության նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին ...ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԵՑ Վ.ԶՈՒԲԿՈՎԸ
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը երեկ պաշտոնական այցով ժամանեց Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական ...ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Փետրվարի 19-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրամիության համար, քանի որ այս տարածաշրջանում Հայաստանը ԵՄ-ի կարեւոր գործընկերն է: Այս մասին նշեց Հարավային ...Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՏԻԿԻՆԸ
Գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանին՝ խնդրելով տրամադրել հանրապետության տարբեր քաղաքներում նախապատրաստվող զանգվածային ...ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԿ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Համեմատելով իրար հաջորդած ազատ եւ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի վերջին առաջնությունները` մասնագետները միանգամից մատնանշում են երկու տարբերություն եւ մեկ նմանություն։ Մարզաձեւի հանրապետական ...ԵՐԿՐՈՐԴ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀԱՋՈՂՎԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, Մալթայի միջազգային մրցաշարի երկրորդ խաղում 2։1 հաշվով հաղթելով Բելառուսի թիմին, դարձավ միավորների կորստից խուսափած միակ մասնակիցը։ Թեպետ Բելառուսի ընտրանին, ինչպեսեւ մեր ...ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՊՐՈՄՈՈՒԹԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է
Վախթանգ Դարչինյանի պրոմոութեր Հերի Շոուն դժգոհ է ֆիլիպինցի Զեդ Գորեսի դեմ իր սանի շաբաթօրյա մենամարտի արդյունքից։ Հիշեցնենք, որ հիշյալ մենամարտում, որը պետք է երեւան հաներ աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր ...ՈՒՄ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ
Սեփ.լրտվ.
Ըստ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ. «Արթուր Բաղդասարյանը եւ Լ.Տեր-Պետրոսյանը ի սկզբանե միավորված են եղել ներքին խողովակով, ուղղակի որոշակի դերաբաշխում էր արված, որ ԼՏՊ-ն պետք է հայհոյի իշխանություններին՝ սեւ պիառ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ. 15
Ուկրաինական էլեկտրոնային լրատվամիջոցներն այս օրերին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում հայաստանյան նախընտրական գործընթացների մասին։
Մասնավորապես, նրանց տվյալներով, անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերից ...ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ ՉԿԱ
Սեփ.լրտվ.«Ցավոք սրտի, այն, ինչին ականատես ենք՝ փոխադարձ ցեխարձակումներ, մեղադրանքներ, սպառնալիքներ, լավատեսության առիթ չի տալիս։ Հայաստանը չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ, այն էլ այս տարածաշրջանում եւ ...ԱՉՔՆԵՐԻՆ ԷՐ ԵՐԵՎՈՒՄ
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ 2007թ. ամռանը կայացած իմ հանդիպումից հետո, ՀՀՇ-ական մամուլն իր համար ձեռնտու հետեւություններ արեց: Նրանց, չգիտես ինչու, թվում էր, իսկ ավելի ճիշտ` աչքներին էր երեւում, որ բավական ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ
Հունվարի 31-ի դրությամբ, ըստ ԿԸՀ պաշտոնական հաղորդագրության, ամենամեծ նախընտրական հիմնադրամը ձեւավորել է Սերժ Սարգսյանը՝ 69 միլիոն 550 հազար դրամ, որից արդեն ծախսվել է 26 միլիոն 285 հազար դրամը։
Վահան ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿԸ
Փետրվարի 3-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած միտինգի ժամանակ ՕԵԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իր անձի նկատմամբ սպառնալիքներ են հնչել եւ որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ...ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ վարչախումբը 2009թ. ֆինանսական տարվա համար, ինչպեսեւ նախորդ տարիներին, նախատեսել է անհավասար ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին եւ Հայաստանին: Միջազգային ռազմական ուսուցման ու մարզումների (IMET) ...
ՍԵՎԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՊԵՏՔ Է ԵԼՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՆՈՐ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ
ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1988-ԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻ՞Ն
Սեփ.լրտվ.
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

