
55 ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
- Օրերս Տեր-Պետրոսյանը հերթական ուրախությունը պատճառեց մեզ։ Ելույթ ունենալով փառապանծ Կոթի գյուղի բնակչության առջեւ նա հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Դուք երեւի չեք ճանաչում Վանոյին, թեեւ նրա հայրենակիցն եք։ Այսօր Վանոն հայ ժողովրդի մեծագույն գրողն է... չկա Վանոյին հավասար գրող»։

Կտրականապես համամիտ չենք նախկին նախագահի հետ։ Միանգամից երեւում է, որ բացարձակապես ոչինչ չի հասկանում գրականությունից։ Վանոն ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության մեծագույն գրողն է։ Դրանում համոզվելու համար, բավական է ծանոթանալ համաշխարհային գրականության բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 55 լավագույն ստեղծագործությունների ցուցակին, որը կազմել են բրիտանացի ամենահայտնի գրականագետները։
1. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Անանձրեւ հուլիս
«Սուրճի դառնությունը պետք չի, որ շեղի. շաքարավազ բեր, լցրու կես գդալ՝ քաղցրությունը թող չշեղի, եւ խառնիր զգույշ, հանկարծ գդալը գավաթի պատին աղմուկով չառնի»։ (Վ.Սիրադեղյանի գլուխգործոցներից բերվում են առաջին մեկ-երկու նախադասությունները)։
2. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Գառ-ախպերիկ
«Ցերեկը՝ էլի ոչինչ, ցերեկը իրենն առնում էր։ Թեեւ տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից, կյանքի աղմուկն իր գործն անում էր»։
3. ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍ Սաավեդրա Խորամանկ հիդալգո Դոն Քիշոտ Լամանչեցին (1605-1615)
Ծաղրերգություն, որը դարեր ավելի երկար ապրեց, քան ծաղրի ենթարկված ստեղծագործությունները։ Կատակերգական կերպար, որը դարձավ ողբերգական եւ խորհրդանշական։
4. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Շաբաթվա երկրորդ կիրակին
«Այդ երեխան բաց դռների գիժ է։ Նա ամբողջ օրը սենյակի դուռը թակում է ներսից»։
5. ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ Գարգանտյուա եւ Պանտագրյուել (1532-1553)
Հոգեկան առողջության, բիրտ ու բարի կատակների շլափայլություն, ծաղրերգությունների ծաղրերգություն։ Քանի հարյուրամյակ է անցել, բայց ոչինչ չի փոխվել։
6. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Եկվորի բախտը
«Մեր երկնքում ցոլացող օդանավերից անմատույց էին մեր կողքով անցնող գնացքները։ Օդանավերից որ՝ հաստատ ահարկու էին»։
7. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Մի ճամպրուկ փող
«Երբ Սուրոյի երազելու հերթն էր գալիս, կարճ էր կապում։ «Մի ճամփով մթնով գնալիս լինեմ, ոտս մի բանի առնի՝ տեսնեմ մի չամադան, մեջը լիքը փո՛ղ...»։
8. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Ամեն տարվա գոճին
«Դեկտեմբերի վերջին տասնօրյակին Սաթենիկ տատը աչքաթող է անում հավերին, շանը, ոչխարներին, անգամ կովին եւ զբաղվում է Մաշո խոզով»։
9. ԴԱՆԻԵԼ ԴԵՖՈ Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները. յորքցի ծովայինի, որը քսանութ տարի ապրեց բացարձակ մենության մեջ՝ Ամերիկայի ափերի մոտ, Օրինոկոյի գետաբերանի մերձակա անմարդաբնակ կղզում, ուր նա ընկավ նավաբեկության հետեւանքով, որի ժամանակ նավի ողջ անձնակազմը, բացի իրենից, զոհվեց. ծովահենների կողմից նրա անսպասելի ազատագրման շարադրմամբ՝ գրի առնված իր իսկ կողմից (1719)
Գեղարվեստական ձեւի մեջ Վերածննդի դարաշրջանի հումանիզմի գաղափարների առավելագույնս ճշգրիտ մարմնավորումը։ Վիպագիր ապացույցն այն բանի, որ առանձին վերցրած անհատն ունի ինքնուրույն արժեք։
10. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Լուսնալույս
«Գետը ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ։ Ակունքը սկիզբ չէր, գետաբերանն էլ վերջ չէր»։
11. ՋՈՆԱԹԱՆ ՍՎԻՖԹ Լեմյուել Գուլիվերի՝ սկզբում վիրաբույժի, իսկ հետո մի քանի նավերի նավապետի ճանապարհորդությունները (1726)
Բանական կյանքի աներեւակայելի ձեւերի՝ լիլիպուտների, հսկաների, բանականությամբ օժտված ձիերի հանդիպած եւ ոչ միայն ընդհանուր լեզու գտած, այլեւ իր ցեղակիցների հետ նրանց բազմաթիվ ընդհանուր գծերը հայտնաբերած մարդու կենսագրությունն է։
12. ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ Երիտասարդ Վերթերի տառապանքները (1774)
Ասում են, որ 18-րդ դարում երիտասարդներն ինքնասպան էին լինում՝ կարդալով այս վեպը։ Դյուրազգաց մարդու պատմությունը, որն անկարող է պաշտպանել իր «ես»-ը թշնամական իրականության գրոհից, այսօր նույնպես ոչ մեկին անտարբեր չի թողնում։
13. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Շատ չհամարվի
«Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը - ստիպված խոզը մորթեցին»։
14. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Ոսկի մարդը
«Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին»։
15. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Պարտուսի գերին
«Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր»։
16. ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ Շագրենի կաշին (1831)
Բալզակի՝ ներկա դրությամբ սերիալների առաջին եւ լավագույն հեղինակի ամենասարսափելի վեպը։ «Շագրենի կաշին» նույնպես նրա մեծ սերիալի մի մասն է, որը կլանում է գլխովին։
17. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Գեղեցիկ կնոջ կաղապարը
«Կանգառներում կամ փողոցի ուզածդ կետում ազատ մեքենա սպասողներից իր ուղեւորին Հարութը շուտ ջոկում է»։
18. ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ Փարիզի Աստվածամոր տաճարը (1831)
Ռոմանտիկայի եւ սոցիալական արդարության գովաբանումն է՝ ֆրանսիական Միջնադարի խորապատկերի վրա, որն առ այսօր բազում երկրպագուներ ունի։
19. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Սիրելու տարիք
«Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում»։
20. ՍՏԵՆԴԱԼ Կարմիրն ու սեւը (1830-1831)
Սիրո լավագույն պատմություններից մեկն է, որտեղ բոլորը մեղավոր են, բոլորին խղճում ես, եւ գլխավորը՝ ինչպիսի՜ կրքեր։
21. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Տղամարդիկ
«Բանակից գալով՝ Հարութի առաջին գործը հոր շիրիմին քար քաշելը եղավ։ Հետո ամուսնացավ։ Թե՞ ամուսնացավ, հետո քար քաշեց»։
22. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Տղամարդու դժվար տարիք
«Ճակատագրի խնդիրը հեշտ էր, քան փողինը։ Եթե տոմս եղա՜վ, մտածել էր տոմսարկղերի շարքի երկայնքով երկու-երեք օր գնալ-գալով, եթե եղավ՝ ճակատագիր է, պիտի գնա»։
23. ՉԱՐԼԶ ԴԻԿԿԵՆՍ Պիկվիկի ակումբի հետմահու գրառումները (1837)
Անգլիացի դասականի զարմանալիորեն զվարճալի եւ դրական ստեղծագործությունը։ Ողջ հին Անգլիան, այն ամեն լավը, որ կար այնտեղ, մարմնավորվել է ազնվաբարո, բարեսիրտ ու լավատես ծերունու՝ միստր Պիկվիկի կերպարի մեջ։
24. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Քթիցը բերին
«Եթե տոմսավաճառը չկպչեր մարդուն, ժողովուրդը չէր սեւեռվելու այդ տեղի վրա։ Բայց հրաշք էր լինելու, եթե չասեր, թե...»։
25. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Մինչեւ որ տեսնենք
«Ուսուցչի օրվա առթիվ, ածխահատի օրվա ու էլի մի քանի օրերի՝ ոտանավորներ էր գրում պատանեկան թերթի համար։ Այդ գործը իրենն էր»։
26. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Հին պատմություն է
«Հեռախոսները երեք հատ են, եւ Անիկը գիտի, որ սպիտակ լեհականին ձեռք տալ չի կարելի։ Այդ բանը իմացավ վերջերս»։
27. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Կիրակի
«Մարիամ... -կանչին պատասխան չկա։ -Մարիա՞մ... -Ձայնը արձագանք չունի։ -Մա-րի-ամ։ -Ինքն իրեն ամփոփում է ձայնը»։
28. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ Երեք հրացանակիրներ (1844)
Պատմական-արկածային ամենահայտնի վեպերից մեկը. Լյուդովիկոս 13-րդի դարաշրջանում ֆրանսիական կյանքի հանրագիտարան։ Հերոս հրացանակիրներն առ այսօր մնում են երիտասարդության կուռքը։
29. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Չոր օգոստոս
«Եսթերը ամուսնուն ասում է. -Մի գնա։ Էսօր մի գնա,- ասում է Եսթերը։ Ձայնի մեջ խնդրանք կամ հորդոր չկա։ Ձայնը հույս չունի, որ կլսեն իրեն»։
30. ՈՒԻԼՅԱՄ ԹԵՔՔԵՐԵՅ Սնափառության տոնավաճառ (1846)
Սուր երգիծանք, միայն երգիծանք, ոչ մի հումոր։ Ժամանակակիցներից ոմանք ծիծաղում էին, քանզի չգիտեին, որ իրենց վրա էին ծիծաղում։ Ներկայումս նույնպես ծիծաղում են եւ նույնպես այն պատճառով, որ չգիտեն. փոխվել է ժամանակը, այլ ոչ թե մարդիկ։
31. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Հերն անիծած կյանքի
«Վարորդի միայն աջն է ղեկին, թույլ, արմունկից ծալված, թվում է` վարելու հետ առնչություն չունի, այլ դրված է հենց այնպես, որովհետեւ ավելի հարմար տեղ չկա դնելու»։
32. ԳՈՒՍՏԱՎ ՖԼՈԲԵՐ Տիկին Բովարի (1856)
Մեծագույն վեպ, որը մեղադրյալի աթոռին հայտնվեց դեռեւս ամսագրային հրապարակման տեսքով՝ բարոյականության անարգման համար։
33. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Ծուխը մարեց
«Ասել էր՝ մի արեւոտ տեղ կթաղեք։ Ոչ ոք չհիշեց երբ եւ ում էր ասել, բայց նման էր իրեն եւ տղերքը արեւի դեմը փակողի թխկին շիվերից քշտեցին»։
34. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Կինը, շունը, տղամարդիկ
«Նման էր, որ երիտասարդ կինը ամուսին չունի։ Միառժամանակ Լենինգրադում ապրելուց հետո վերադարձել էր ծննդավայր, գեղարվեստի ինստիտուտում դիսերտանտ թե լաբորանտ էր ձեւակերպված»։
35. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Կեղծ դամբարաններ
«Երեկվանից էր հայտնի, որ բան չի գտնվելու, բայց տղերքը համբերատար պեղում էին»։
36. ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ Ոճիր եւ պատիժ
37. ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ Պատերազմ եւ խաղաղություն
38. ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ Դորիան Գրեյի դիմանկարը
39. ՀԵՐԲԵՐՏ ՈՒԵԼՍ Ժամանակի մեքենան
40. ՋԵԿ ԼՈՆԴՈՆ Ծովագայլը
41. ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ
42. ԹՈՄԱՍ ՄԱՆՆ Կախարդական սարը
43. ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ Դատավարություն
44. ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ Մեծ Գեթսբին
45. ՈՒԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ Աղմուկ եւ մոլեգնություն
46. ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ Հրաժեշտ զենքին
47. ՄԱՐԳԱՐԵԹ ՄԻԹՉԵԼ Քամուց քշվածները
48. ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ Երեք ընկեր
49. ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ Վարպետն ու Մարգարիտան
50. ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ Ժանտախտը
51. ՋԵՐՈՄ Դ.ՍԵԼԻՆՋԵՐ Տարեկանի արտում՝ անդունդի եզրին
52. ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ Հարյուր տարվա մենություն
53. ՋՈՆ Ռ.ԹՈԼՔԻԵՆ Մատանիների տիրակալը
54. ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ 451 աստիճան ըստ Ֆարենհեյթի
55. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈԼԺԵՆԻՑԻՆ Առաջին պարուրակում
- «Հայոց Աշխարհ»-ի գրականագիտության բաժին
ՊՈՈՒԼՍԵՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով պսակվեց նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի ղեկավարությամբ անդրանիկ ոչ պաշտոնական հանդիպումը. մեր թիմը Մալթայի միջազգային մրցաշարում հաղթեց միջերկրածովյան ...ՈՉ-ՈՔԻ` ՌԻՆԳՈՒՄ
Առանց հաղթողի է ավարտվել IBF-ի վարկածով թեթեւ քաշային կարգի չեմպիոնի հավակնորդների մրցամարտը այդ կազմակերպության սանդղակում 5-րդը դասվող թեթեւագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Շախմատի Մոսկվայի բաց առաջնության հիմնական մրցաշարի 2-րդ փուլից հետո Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, վաստակելով 2 միավոր 2 հնարավորից, առաջատարների շարքում է: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀՈԼԱՆԴԻԱՅԻՑ
Հայաստանի պատանի ձյուդոյիստ, 34 կգ քաշային Սամվել Խաչատրյանը հաղթող է դարձել Հոլանդիայի Լաֆինգեն քաղաքում փետրվարի 2-3-ին տեղի ունեցած ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացրին ձյուդոյի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Որոշվել են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները. ըստ քաշային կարգերի, չեմպիոնի կոչումը նվաճել են Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ, Մարտին Բերբերյանը՝ 60 կգ, Համազասպ Հովսեփյանը՝ 66 կգ, Սուրեն Մարկոսյանը` ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Անցած շաբաթ օրը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների ընտրողների հետ
Զեյթուն թաղամասի կենտրոնում ...Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼՈՒ «ԽՈՍՏՈՒՄԸ»
Սեփ.լրտվ.
Կարելի՞ է արձանագրել, որ նախկին նախագահը բլեֆ էր անում՝ հունվարի 11-ի իր «պատմական» ասուլիսում համոզմունք հայտնելով, թե 10-20 օրից, այսինքն՝ քարոզարշավը սկսվելուց 10 օր չանցած, պետական կառույցները՝ ուժայիններով ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳԵՆԵՏԻԿ ԿՈԴԸ
Սեփ.լրտվ.Ըստ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Յուրաքանչյուր թեկնածուի քարոզարշավի մեջ երեւում է իր հոգեբանական տիպը, այսպես ասած, գենետիկ կոդը. երեւում է՝ մարդասե՞ր է, թե՞ մարդատյաց, բնավորության մեջ հումանի՞զմն է գերիշխում, ...ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.Ըստ ձեզ, այս ընտրություններում ամենից ավելի ի՞նչը դերակատար կլինի։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ նշեց. «Կարծում եմ՝ այս ընտրությունների ժամանակ ամենամեծ դերակատարություն ...ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 15
Մեր հարցերին ի պատասխան՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առանձին թեկնածուների կողմից կիրառվող շանտաժի մարտավարությանն է անդրադառնում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության ...ՀՅԴ ԷԼԵԿՏՈՐԱՏԻՆ ԳՈՒՄԱՐՎԵԼ Է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԷԼԵԿՏՈՐԱՏԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը։ Ի՞նչ արձանագրումներ ...ԱՀԱԶԱՆԳԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, ԶԼՄ-ների հրապարակումների քննարկման աշխատանքները համակարգելու, այդ ոլորտում ...ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 1
1990-ական թվականների կեսերին Հայաստանում բացվեցին բազմաթիվ, այսպես ասած, կեղծ բանկեր։ Կարճ ժամանակ գործելուց եւ բարձր տոկոսներով բնակչության խնայողությունները խաբեությամբ ներգրավելուց հետո դրանք սկսեցին ...55 ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«Հայոց Աշխարհ»-ի գրականագիտության բաժին
Օրերս Տեր-Պետրոսյանը հերթական ուրախությունը պատճառեց մեզ։ Ելույթ ունենալով փառապանծ Կոթի գյուղի բնակչության առջեւ նա հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Դուք երեւի չեք ճանաչում Վանոյին, թեեւ նրա հայրենակիցն ...ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 6
Նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից փետրվարի 1-ին Վանաձորում հնչեցված հայտարարություն-կանխատեսումը՝ առաջիկայում իր թեկնածության օգտին Արթուր Բաղդասարյանի, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության ...ԱՊՈ՞ՒՇ Է, ԹԵ՞ ՁԵՎԱՆՈՒՄ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Ամենայն հավանականությամբ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը
Կոնստանտին Սիմոնովի հուշերում կա անչափ հետաքրքիր մի դրվագ։ Պատերազմից հետո գրողների պատվիրակության կազմում նա այցելեց Միացյալ Նահանգներ։ Եւ ահա հերթական ...ԺԱՄԱՆՈՒՄ Է Վ.ԶՈՒԲԿՈՎԸ
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը այսօր երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: Փետրվարի 6-ին նախատեսվում են Վիկտոր Զուբկովի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ ...ԵՄ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԵՌՅԱԿ
Փետրվարի 5-6-ին տարածաշրջանային այցով Հայաստանում է գտնվելու ԵՄ նախարարական եռյակը: Պատվիրակության կազմում են Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, այլ պաշտոնատար անձինք:ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ 2«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ փետրվարի 3-ին հրավիրած հանրահավաքում հայտարարել է, թե ոստիկանությունը խոչընդոտել է մարզերից եկող ...ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Սեփ. լրտվ.Քաղաքացիական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Նախշուն Տավարացյան) երեկ ուժի մեջ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Հովհաննես Գալաջյանը եւ Գեղամ ...ՇԱՐԺՈՒՄ ԸՆԴԴԵՄ ԱՂԱՆԴԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Երկրից վտարելու պահանջով
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Պարոն Խաչատրյան, նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը կիսվել է։ Ինչպե՞ս կբնութագրեք թեկնածուների ընտրարշավները։ Ըստ ձեզ, ...ՀԴԿ-Ն ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ ՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սակայն հետեւելու է ընտրական գործընթացներին
Երեկ ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հրավիրած ասուլիսի առիթը նախօրեին կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի կայացրած որոշումն էր։ Գնահատելով նախընտրական միտումները ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ գրավոր հանձնարարել է ոստիկանությանը ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի փետրվարի 3-ի հայտարարության մեջ նշված հանգամանքները ...ՍԿՍԵՑԻՆ ԱՇԽԱՏԵԼ
Չորրորդ գումարման Ազգային ժողովի երրորդ՝ գարնանային նստաշրջանը երեկ սկսեց աշխատանքները: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են ութ տասնյակից ավելի հարցեր:ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ հայտարարել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնատարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր նոր հանդիպում նրանց թույլ է ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեփ.լրտվ.
«Իմ կարծիքով, Հայաստանի երրորդ նախագահը պետք է լինի առաջնորդ, որը գիտակցում է, որ ստանձնելով առաջնորդի դերը՝ ստանձնում է նաեւ պատասխանատվություն, որը գիտի պատասխան տալ իր բոլոր քայլերի համար, որը գիտի ...ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԽԵԼՔԸ ՉԷՐ ՀԱՍՆՈՒՄ
Նոր Նորք համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախագահի թեկնածուներից մեկի օրերս արած հայտարարություններին, Սերժ Սարգսյանը հստակեցրեց, թե ինչպիսին չպետք է լինի Հայաստանի նոր նախագահը։ ...ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՍՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ ոմանք արդեն իսկ հստակ հաշվի առնելով իրենց հավանական ձայները, շահագրգռված են երկրի ներքաղաքական իրավիճակի սրմամբ։ Այդ են վկայում տարբեր շտաբների նկատմամբ ոտնձգությունները, ...ՄԻ ՏԱԲԼԵՏԿԱ ԱՆՏԻԲԻՈՏԻԿՆ ԷԼ Է ՀԵՐԻՔ
3
Ափսոս չի՞ պատրոնը
«Արթուր Բաղդասարյանը ժամանակին սնվում էր ԼՏՊ-ից, որի հեռանալուց հետո ստրատեգիական ճիշտ որոշում ընդունեց եւ տեղափոխվեց այլ դաշտ։ Իսկ հիմա Ա.Բաղդասարյանը պարազիտություն է անում ընդդիմության ...ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Ըստ ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ այժմ չկա խիստ ընդգծված ընդդիմադիր քաղաքական բեւեռ. «Իրավիճակը ցույց է տալիս, որ Արթուր Բաղդասարյանը, Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Լ.Տեր-Պետրոսյանը ...ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
«Դեմոկրատական երկրում չի՛ կարելի գալ իշխանության՝ գզրոցներում պահելով սեւ ցուցակները։ Սեւ ցուցակներ պահում էր ինկվիզիցիան, սեւ ցուցակներ պահում էր ԿԳԲ-ն, այդ սեւ ցուցակները պետք է ստիպեն բոլորին հիշելու ...
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
55 ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«Հայոց Աշխարհ»-ի գրականագիտության բաժինՈ՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

