
ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
- Մեր հարցերին ի պատասխան՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առանձին թեկնածուների կողմից կիրառվող շանտաժի մարտավարությանն է անդրադառնում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

-Քարոզարշավը, ընդհանուր առմամբ, ընթանում է բնականոն հունով՝ օրենքի տառին համապատասխան։ Բայց, ի դժբախտություն մեզ եւ մեր ժողովրդի, ընտրարշավն ուղեկցվում է նաեւ կոպիտ անհանդուրժողականության դրսեւորումներով, որ հարիր չէ ո՛չ մեր երկրին, ո՛չ մեր ազգային շահերին։ Վրեժխնդրության մոլուցքը, անձնական իշխանատենչությունը, որ որոշ թեկնածուների քարոզչության մեխն են դարձել, շատ վտանգավոր տենդենցներ է պարունակում, որ պատիվ չի բերում մեր ժողովրդին։
Ցանկացած ուժ, եթե գալիս է վրեժխնդրության կոչերով, գալիս է վրեժ լուծելու ոչ միայն անձերից, այլեւ հասարակությունից, որովհետեւ այդ վրեժխնդրությունը, եթե նույնիսկ ուղղված է այս կամ այն անհատի դեմ, իրականում մարտահրավեր է հասարակությանը, որը ժամանակին իրեն մերժել է։ Այն հասարակությանը, որը չկատարեց հայտնի լիդերի պահանջը՝ ծնկաչոք նրա դուռը չգնաց եւ չխնդրեց, որպեսզի նա վերադառնա։ «Վերադարձի» համար նա պարտական է միայն իրեն եւ իր փոքրիկ շրջապատին, որը նրան ստիպեց վերադառնալ քաղաքականություն։
Իր ծրագրային ելույթներում նա, այսպես ասած, քաղաքական ամնիստիա է խոստանում հասարակության այս կամ այն խմբերին, այս կամ այն անհատներին։ Սա քաղաքական տրյուկ է, որ թեկնածուն կիրառում է՝ «իշմար» է տալիս այս կամ հասարակական խավին, հետո անցնում մյուսին եւ երբ հաջողության չի հասնում, անմիջապես նրանց մտցնում է սեւ ցուցակների մեջ։
-Վերջին մարզային շրջագայությունների ընթացքում նախկին նախագահը զարգացնում է «մոնղոլ-թաթարական խանության» հեղինակային թեզը, հայտարարելով, որ «սրանք», այսինքն՝ Հայաստանի այսօրվա ղեկավարները, «քոչվորներ» են՝ քոչվոր-նվաճողների հանգույն յուրացրել են 3-րդ Հանրապետության պատմությունը եւ քաղաքական մշակույթը, անգամ Արցախյան հաղթանակն են «սեփականել»։
-Չգիտեմ՝ Լ.Տեր-Պետրոսյանն ի՞նչ նկատի ունի։ Եթե ուզում է ասել՝ ղարաբաղցիները քոչվոր են, ապա, որպես պատմաբան, կարող եմ ասել, որ Արեւելյան Հայաստանի հայության ամենաբնիկ հատվածներից մեկը Արցախն է, եւ որեւէ արցախցի արաբական անապատներում չի ծնվել, որպեսզի մենք նրան անվանենք թաթար կամ քոչվոր ցեղերի ներկայացուցիչ։
Եթե խոսքը վերաբերում է վերջին 15-20 տարիների քաղաքական գործընթացներին, կարծում եմ, որեւէ մեկը չի կարող ժխտել նրանց մասնակցությունը պետականության կայացմանը։ Բայց չեմ հիշում որեւէ դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն իրենց են վերագրել պետականաշինության ոլորտում արձանագրված հաջողությունները։ Ավելին՝ 10 տարի շարունակ որեւիցե թթու խոսք կամ կոպիտ դարձվածք չեն ասել առաջին նախագահի հասցեին, որովհետեւ հարգում են պետական սիմվոլները։
Ինչ վերաբերում է Արցախյան ազատամարտին, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ հատկապես Սամվել Բաբայանը բացառիկ համեստ են եւ երբեւէ չեն փորձել «սեփականել» Արցախյան հաղթանակը։ Բայց եթե հիմնական մարտերը տեղի են ունեցել Ղարաբաղում, ինչպե՞ս չասենք, որ, այո՛, հաղթանակ կռողներից մեկը ԼՂ պաշտպանության կոմիտեի նախագահն էր, մյուսը՝ պաշտպանության նախարարը, հաղթանակի դափնին ուրիշ էլ ո՞ւմ վերագրենք, եթե ոչ նրանց։ Չնայած իրենք, կրկնում եմ, երբեք չեն նսեմացրել առաջին նախագահի դերը, որպես գլխավոր հրամանատարի։
-Տարօրինակ չէ՞, որ այս իշխանություններին «քոչվորության» մեջ է մեղադրում այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որ մորեխակույտի պես 90-ականներին եկավ-անցավ՝ ավերելով այն ամենը, ինչ «ձեռքի տակ» ընկավ։
-Լ.Տեր-Պետրոսյանը հիանալի գիտի՝ ինչ է անում։ «Քոչվորների» մասին խոսելով՝ նա սեպ է խրում Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ։ Ի վերջո, Արցախի հարցի ադրբեջանամետ լուծման գլխավոր կռվանը, եւ Լ.Տեր-Պետրոսյանը դա շատ լավ հասկանում է՝ հայության երկու հատվածների միջեւ անջրպետ առաջացնելն է։ «Քոչվոր» ասելով՝ փորձում է խորացնել այդ անջրպետը. սերմը գցում է, եւ հույս ունի, որ այդ սերմը մի օր կծլարձակի։ Բայց ժողովուրդը միշտ ավելի իմաստուն է, քան այս կամ այն անհատը, եւ երբեք տուրք չի տա այդ միտումներին։
Գիտե՞ք ինչն է ամենասարսափելին։ Մեր պատմության ընթացքում սեւ պիառի պատճառով մենք ե՛ւ պետականություն ենք կորցրել, ե՛ւ ազատագրական պայքարում ենք պարտություն կրել։ Շատ հեռու չգնանք՝ 18-դարի սկզբին՝ Դավիթ Բեկի եւ Մխիթար Սպարապետի ժամանակներում, մեր պարտության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ, այսպես կոչված, ազնվականական խավը, ի դեմս մելիքների, ոչ մի կերպ չէին հաշտվում Մխիթար Սպարապետի «գեղջկական» ծագման հետ. անտեսելով նրա անցած ճանապարհը եւ կամային հատկանիշները՝ քաջությունը, նվիրվածությունը եւ անձնազոհությունը, «գեղջկական ծագումը» շահարկելով՝ կարողացան ստեղծել դավաճանների մի խումբ, եւ ազգային-ազատագրական շարժումը զոհ գնաց այդ սեւ պիառին։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
gago գրել է:
patmaban linelov handfrz cer xangari micic el ashxaragrutun imanayir. arabakan anapatnern ur tatarnern ur.
հավատ գրել է:
Հարգելի հոդվածագիր,
Կարդալով Ձեր հոդվածը հասկացա, որ կան դեռ հայեր որոնց մեջ պահպանվում է հայի հոգին եվ կարող ենք հույս փայփայել որ կգա այն օրը ,երբ հայը կհասկան,որ հայ կոչվելու համար կարեվորը այն չէ թե որտեղ է ծնված կամ որտեղ է ապրում, այլ այն թե ինչ է ցանկանւմ իր հայրենիքին եվ ժողովուրդին,որին ընդունակ չէ հասկանալ Լեվոն Տեր Պետրոսյանը, չնայած նրան, որ ինքը իրեն համարում է կարդացած եվ խելացի անձնավորություն:
VAGIF գրել է:
-Չգիտեմ՝ Լ.Տեր-Պետրոսյանն ի՞նչ նկատի ունի։ Եթե ուզում է ասել՝ ղարաբաղցիները քոչվոր են, ապա, որպես պատմաբան, կարող եմ ասել, որ Արեւելյան Հայաստանի հայության ամենաբնիկ հատվածներից մեկը Արցախն է, եւ որեւէ արցախցի արաբական անապատներում չի ծնվել, որպեսզի մենք նրան անվանենք թաթար կամ քոչվոր ցեղերի ներկայացուցիչ։
Levon erbeq chi ichni ayt vay patmabani makardaki ev aystex ayt harc zut shaharkman arumove ...mite aytqan shut moracan ...vonc mi naxagah vor ARCAX azatagrec piti viravori hayutyan mi masin? Um skizbne exel henc KARABAXYAN sharzhum......gone Zori Balayan kardaceq ay ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ...te dzer FINASNerin vnasa sparnum vor aytkan vaxecaceq LEVONIC
EdgArm գրել է:
rgtaeraaz- Հայք գրել է:
Դե արի ու հանգիստ կարդա էս զիբիլը...
Ասա այ քյալ, քո նման պատմաԲԱՆ երին որ սենց մամուլ են տրամադրում, էդ չի նշանակում որ ձեր հավի ուղեղով հասկացածը պիտի աջուձախ լուրջ դեմք ընդունելով ու էշ էշ դուս տալով արտահայտվես:
Լսի, եթե չգիտես, կասեմ, քյալո, Լևոնը ՉԱՍԵՑ որ ղարաբաղցիները քոչվոր են, կամ դու իսկականից դեբիլ ես, կամ ել փողով քեզ դրել ես դեբիլի տեղ...
Ասեց, որ (հատուկ քո համար մեծատառով) ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ՔՈՉՎՈՐՆԵՐԻ ՎԱՐԱԾԻՆ, ՔԱՆԶԻ ՍՐԱՆՔ
(ՌՔ և ՍՍ) ԱՍՈւՄ ԵՆ ՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԻՐԵՆՔ ԵՆ ԲԱՑԵԼ, ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՔ ԵՆ ՀԱՂԹԵԼ...
ՔՈՉՎՈՐՆՈՐԻՆ ԷՐ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՌՀՈւՄԸ(ՆՈւՅՆՊԵՍ):
Գնա, գնա տոլմա կեր, քեզնից ինչ պատմաբան...
հավատ գրել է:
Համլետ Հարութունյան երեվում է այդքան էլ լավ չեք հասկանում,Լեվոնը ոչ թե ազատագրեց Արցախը, այլ կառուցեց դղյակ, որ կարողանար այնտեղ թաքնվել :եվ այդ դժվար տարիներին, երբ ժողովուրդը տառապում էր ցրտից եվ սովից ինքը իր տաք դղյակում վայելում էր ժողովրդի քրտինքը:իսկ այսօր անասմոթաբար դուրս է գալիս քարոզելու եվ վանոյին համարում հայկական մեծ գրող:
եթե վանոն է մեր մեծ գչողը ավելի լավ էր Թայլատ փաշայի երազանքները իրականանար եվ թողնեյին մեկ հայ այն էլ թանգարանում:
Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանին եվ Սերժ սարգսյանին համարում է քոչվոր , հապա ինք ո՞վ է:
հավատ գրել է:
շատ կարճ եվ կոնկրետ դեբիլների համար;
լեվոնի միակ նպատակը այն է, որ կարողանա կատարել թայլատ փաշայի երազանքը«թողնի մեկ հայ եվ այն էլ լինի լեվոն տեր պետրոսյանը»
ABO գրել է:- հավատ
շատ կարճ եվ կոնկրետ դեբիլների համար;լեվոնի միակ նպատակը այն է, որ կարողանա կատարել թայլատ փաշայի երազանքը«թողնի մեկ հայ եվ այն էլ լինի լեվոն տեր պետրոսյանը»
AY ANASUN GNA XOTT KER HANGSTACI HMI KO NMAN ANASUNIN KARTAM TE PASTERIN NAEM AZATAGRAS TARASNERIN NAI SAHMANERIN NAYI ICKAN MARTA MNASE ESI PES DUS TALOV SI 1998 TVERIS HETO ISKANOVA AVELASE LASINI BNAKSUTYUNN HAVAYI DUS TALOV SI HERIKA TAILATN OVA ET KO HEROSNERN EN ROBIKN SERSIKN ET ALBANASIK DRANK KARABARUM BASUMN ARIN ARTUROV GERAGUYN NAXAGAHIN U IRANS SEV GORSN SARUNAKUM EN MINS ORS AY ERAMSYANERIS PAXAS 1993-94 TVERIN ABISNIKNER OVOR TVUMA AIASTAN KMTNI ANCALN MORASAS SERSI DROSN BARSRAS VOSMEK ES ANGAM XAPS SI TALU ZGUS EREK- հավատ
ABO գրել է:
HAMLET DU UREIR AXSAXYAN AZATAMATI SAMANAK EREVANUM AXSAX MIUTYUNIC DUS SEIR GALI TO TAVAR EN SLNI VOR 1992 TVIN DRAMAKAN PARKEV ER ASNUM TANKK XPELU HAMAR ENKAN TARAR BERIR DAVADIT ERAN TREKN EL SEKAN STANALU STER NSTAS DSI AYUTIAN RGAS KARABARI PORERN EIR UTUM TO DE GNA KU MAMAN.............
ABO գրել է:
XAPORI MERN SIREM TE LEVONN TENS BANA ASE VOR KARABAXSIK KOSVOR SER EN
Կարեն գրել է:
Սույն պատգամավորը իմբեցիլ է, թերզարգացած: Իր հիմար ուղեղով էլ մեկնաբանում է "մոնղոլր-թաթարների" հետ ԼՏՊ կատարած համեմատությունը: ԼՏՊ ոչ մի դեպքում քոչվորներ ասելով ղարաբաղցիներին ի նկատի չունի: Նա ի նկատի ունի կոնկրետ այս իշխանություններին, որոնց մեջ բացի մի քանի ղարաբաղցուց ինչքան ուզես "հայաստանցի" կա: Սրանք կառտոլային մտածողությունից այն կողմ ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել: Հիմարներ, հենց այպիսի տականք հարցազրույցներով եք դուք սեպ խրում ղարաբաղցիների ի մնացածի մեջ: Էլ չենք խոսում այն մասին, որ ամենա հաստ սեպը տարբեր խրում են հենց այսպիսի հիիմար հայրենակցական միությունները, որոնք բացվել ու ծաղկել են այս իշխանությունների օրոք "Արցախ", "Ջավախք", "Սյունյաց արծիվ", "Սասնա ծռեր", "Քոլեցիների միություն"....... համբալներ, բա որ ոչ մի տարբերություն չեք դնում, ինչի եք եսքան անկապ հայրենակցական միություն բացել??
ara գրել է:- Կարեն
Սույն պատգամավորը իմբեցիլ է, թերզարգացած: Իր հիմար ուղեղով էլ մեկնաբանում է "մոնղոլր-թաթարների" հետ ԼՏՊ կատարած համեմատությունը: ԼՏՊ ոչ մի դեպքում քոչվորներ ասելով ղարաբաղցիներին ի նկատի չունի: Նա ի նկատի ունի կոնկրետ այս իշխանություններին, որոնց մեջ բացի մի քանի ղարաբաղցուց ինչքան ուզես "հայաստանցի" կա: Սրանք կառտոլային մտածողությունից այն կողմ ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել: Հիմարներ, հենց այպիսի տականք հարցազրույցներով եք դուք սեպ խրում ղարաբաղցիների ի մնացածի մեջ: Էլ չենք խոսում այն մասին, որ ամենա հաստ սեպը տարբեր խրում են հենց այսպիսի հիիմար հայրենակցական միությունները, որոնք բացվել ու ծաղկել են այս իշխանությունների օրոք "Արցախ", "Ջավախք", "Սյունյաց արծիվ", "Սասնա ծռեր", "Քոլեցիների միություն"....... համբալներ, բա որ ոչ մի տարբերություն չեք դնում, ինչի եք եսքան անկապ հայրենակցական միություն բացել??
Կարեն հանգստացիր: Ինչու ես բոլորին հայհոյում: Դրանով ցույց ես տալիս որ արդեն սկսել եք անհանգստանալ: Լավ կլինի, շատ չի մնացել:- Կարեն
Կարեն գրել է:- ara
Կարեն հանգստացիր: Ինչու ես բոլորին հայհոյում: Դրանով ցույց ես տալիս որ արդեն սկսել եք անհանգստանալ: Լավ կլինի, շատ չի մնացել:
Ապեր, հա անհանգստանում եմ: Թե կարծում ես անհագնստանալու բան չկա? Այսինք դու ինչի պիտի անհանգստանաս ?
Australia is at the bloody end of geography. If you go to Australia, you just go to Australia. There is no where on the planet that you go through Australia. Except perhaps New-Zeland, where there is more sheep than man, and very often there is no difference between the two.
Ի միջի այլոց, իմ ծանոթներից մեկը "վերջից" եկել ա, ու ասում ա, որ էնքան էլ լավ չի:- ara
Վիշապ գրել է:
Դեգեներատները վխտում են ամենուրեք։ Վխտում են հերիք չի, մուտիլովկա են պրոպագանդում։
Մուտիլովկան շատանում հասնում է իր կիզակետին ու ծնվում են մուտանտները։ Մուտանտներ՝ ծրագրավորված ուղեղներով, որոնց նպատակն է վիզ դնել փող։ Մուտանտները բոլոր հնարավոր եղանակներով վիզ են դնում փող, ու այդ փողից վեննա են մտնում 21–րդ դարի հիդրաները, մի գլխանի ու 1000 ձեռնանի հրեշները, որոնց նպատակն է իշխել հանուն հարստության, դիզել հարստություն՝ հանուն իշխանության։ Հիդրաները իրենց սերունդներով վայելում են սատանայական խրախճանքը, մուտանտները օգտվում են մնացորդներից։ Երկիր մոլորակը տառապում է իր վրա գտնվող այս քաղցքեղանման շարունակ աճող զանգվածի տակ, և ի վերջո գալիս է այն՝ ինչ նկարագրված է Աստվածաշնչի ամենավերջին գլխում՝ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆՈՒ…
Կարեն գրել է:- Վիշապ
Դեգեներատները վխտում են ամենուրեք։ Վխտում են հերիք չի, մուտիլովկա են պրոպագանդում։Մուտիլովկան շատանում հասնում է իր կիզակետին ու ծնվում են մուտանտները։ Մուտանտներ՝ ծրագրավորված ուղեղներով, որոնց նպատակն է վիզ դնել փող։ Մուտանտները բոլոր հնարավոր եղանակներով վիզ են դնում փող, ու այդ փողից վեննա են մտնում 21–րդ դարի հիդրաները, մի գլխանի ու 1000 ձեռնանի հրեշները, որոնց նպատակն է իշխել հանուն հարստության, դիզել հարստություն՝ հանուն իշխանության։ Հիդրաները իրենց սերունդներով վայելում են սատանայական խրախճանքը, մուտանտները օգտվում են մնացորդներից։ Երկիր մոլորակը տառապում է իր վրա գտնվող այս քաղցքեղանման շարունակ աճող զանգվածի տակ, և ի վերջո գալիս է այն՝ ինչ նկարագրված է Աստվածաշնչի ամենավերջին գլխում՝ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆՈՒ…
"Եւ երկնքում մեծ նշան երեւաց. մի կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու աստղերից։ Նա յղի էր ու ճչում էր երկունքի մէջ եւ բազում ցաւերով մօտ էր ծնելու։ Եւ երկնքում երեւաց մի այլ նշան. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա գլուխների վրայ կար եօթը խոյր։ Եւ նրա պոչը քաշում տանում էր երկնքի աստղերի մէկ երրորդ մասը. ու դրանք գցեց երկրի վրայ։ ՎԻՇԱՊԸ կանգնած էր այն կնոջ առաջ, որ ծնելու վրայ էր, որպէսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տայ նրան։ Եւ կինը ծնեց մի արու զաւակ, որ իշխելու էր բոլոր ազգերի վրայ երկաթէ գաւազանով։"
ԱՊԵՐ, ԷՍ ՔՈ ՄԱՍԻՆ Ա ԳՐԱԾ ????
«Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծն Բաբելոնը գինու հարբեցողութիւնից, ցասումից եւ իր պոռնկութիւնից, նա, որ հարբեցրեց բոլոր ազգերին»։
«Ընկա՜ւ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դեւերի, արգելանոց ամէն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամէն տեսակ անմաքուր եւ ատելի ոգիների, քանի որ նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերը եւ երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ։ Եւ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխութիւնից»։
ՉՓՈԽԵՄ ԱՆՈՒՆՍ ԲԵՂԶԵԲՈՒՂ ԴՆԵՄ ????:)))))))))))- Վիշապ
ՊՈՈՒԼՍԵՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով պսակվեց նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի ղեկավարությամբ անդրանիկ ոչ պաշտոնական հանդիպումը. մեր թիմը Մալթայի միջազգային մրցաշարում հաղթեց միջերկրածովյան ...ՈՉ-ՈՔԻ` ՌԻՆԳՈՒՄ
Առանց հաղթողի է ավարտվել IBF-ի վարկածով թեթեւ քաշային կարգի չեմպիոնի հավակնորդների մրցամարտը այդ կազմակերպության սանդղակում 5-րդը դասվող թեթեւագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Շախմատի Մոսկվայի բաց առաջնության հիմնական մրցաշարի 2-րդ փուլից հետո Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, վաստակելով 2 միավոր 2 հնարավորից, առաջատարների շարքում է: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀՈԼԱՆԴԻԱՅԻՑ
Հայաստանի պատանի ձյուդոյիստ, 34 կգ քաշային Սամվել Խաչատրյանը հաղթող է դարձել Հոլանդիայի Լաֆինգեն քաղաքում փետրվարի 2-3-ին տեղի ունեցած ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացրին ձյուդոյի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Որոշվել են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները. ըստ քաշային կարգերի, չեմպիոնի կոչումը նվաճել են Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ, Մարտին Բերբերյանը՝ 60 կգ, Համազասպ Հովսեփյանը՝ 66 կգ, Սուրեն Մարկոսյանը` ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Անցած շաբաթ օրը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների ընտրողների հետ
Զեյթուն թաղամասի կենտրոնում ...Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼՈՒ «ԽՈՍՏՈՒՄԸ»
Սեփ.լրտվ.
Կարելի՞ է արձանագրել, որ նախկին նախագահը բլեֆ էր անում՝ հունվարի 11-ի իր «պատմական» ասուլիսում համոզմունք հայտնելով, թե 10-20 օրից, այսինքն՝ քարոզարշավը սկսվելուց 10 օր չանցած, պետական կառույցները՝ ուժայիններով ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳԵՆԵՏԻԿ ԿՈԴԸ
Սեփ.լրտվ.Ըստ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Յուրաքանչյուր թեկնածուի քարոզարշավի մեջ երեւում է իր հոգեբանական տիպը, այսպես ասած, գենետիկ կոդը. երեւում է՝ մարդասե՞ր է, թե՞ մարդատյաց, բնավորության մեջ հումանի՞զմն է գերիշխում, ...ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.Ըստ ձեզ, այս ընտրություններում ամենից ավելի ի՞նչը դերակատար կլինի։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ նշեց. «Կարծում եմ՝ այս ընտրությունների ժամանակ ամենամեծ դերակատարություն ...ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 15
Մեր հարցերին ի պատասխան՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առանձին թեկնածուների կողմից կիրառվող շանտաժի մարտավարությանն է անդրադառնում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության ...ՀՅԴ ԷԼԵԿՏՈՐԱՏԻՆ ԳՈՒՄԱՐՎԵԼ Է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԷԼԵԿՏՈՐԱՏԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը։ Ի՞նչ արձանագրումներ ...ԱՀԱԶԱՆԳԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, ԶԼՄ-ների հրապարակումների քննարկման աշխատանքները համակարգելու, այդ ոլորտում ...ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 1
1990-ական թվականների կեսերին Հայաստանում բացվեցին բազմաթիվ, այսպես ասած, կեղծ բանկեր։ Կարճ ժամանակ գործելուց եւ բարձր տոկոսներով բնակչության խնայողությունները խաբեությամբ ներգրավելուց հետո դրանք սկսեցին ...55 ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«Հայոց Աշխարհ»-ի գրականագիտության բաժին
Օրերս Տեր-Պետրոսյանը հերթական ուրախությունը պատճառեց մեզ։ Ելույթ ունենալով փառապանծ Կոթի գյուղի բնակչության առջեւ նա հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Դուք երեւի չեք ճանաչում Վանոյին, թեեւ նրա հայրենակիցն ...ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԼՈԿ»
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 6
Նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից փետրվարի 1-ին Վանաձորում հնչեցված հայտարարություն-կանխատեսումը՝ առաջիկայում իր թեկնածության օգտին Արթուր Բաղդասարյանի, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության ...ԱՊՈ՞ՒՇ Է, ԹԵ՞ ՁԵՎԱՆՈՒՄ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Ամենայն հավանականությամբ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը
Կոնստանտին Սիմոնովի հուշերում կա անչափ հետաքրքիր մի դրվագ։ Պատերազմից հետո գրողների պատվիրակության կազմում նա այցելեց Միացյալ Նահանգներ։ Եւ ահա հերթական ...ԺԱՄԱՆՈՒՄ Է Վ.ԶՈՒԲԿՈՎԸ
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը այսօր երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: Փետրվարի 6-ին նախատեսվում են Վիկտոր Զուբկովի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ ...ԵՄ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԵՌՅԱԿ
Փետրվարի 5-6-ին տարածաշրջանային այցով Հայաստանում է գտնվելու ԵՄ նախարարական եռյակը: Պատվիրակության կազմում են Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, այլ պաշտոնատար անձինք:ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ 2«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ փետրվարի 3-ին հրավիրած հանրահավաքում հայտարարել է, թե ոստիկանությունը խոչընդոտել է մարզերից եկող ...ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Սեփ. լրտվ.Քաղաքացիական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Նախշուն Տավարացյան) երեկ ուժի մեջ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Հովհաննես Գալաջյանը եւ Գեղամ ...ՇԱՐԺՈՒՄ ԸՆԴԴԵՄ ԱՂԱՆԴԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Երկրից վտարելու պահանջով
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Պարոն Խաչատրյան, նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը կիսվել է։ Ինչպե՞ս կբնութագրեք թեկնածուների ընտրարշավները։ Ըստ ձեզ, ...ՀԴԿ-Ն ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ ՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սակայն հետեւելու է ընտրական գործընթացներին
Երեկ ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հրավիրած ասուլիսի առիթը նախօրեին կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի կայացրած որոշումն էր։ Գնահատելով նախընտրական միտումները ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ գրավոր հանձնարարել է ոստիկանությանը ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի փետրվարի 3-ի հայտարարության մեջ նշված հանգամանքները ...ՍԿՍԵՑԻՆ ԱՇԽԱՏԵԼ
Չորրորդ գումարման Ազգային ժողովի երրորդ՝ գարնանային նստաշրջանը երեկ սկսեց աշխատանքները: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են ութ տասնյակից ավելի հարցեր:ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ հայտարարել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնատարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր նոր հանդիպում նրանց թույլ է ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեփ.լրտվ.
«Իմ կարծիքով, Հայաստանի երրորդ նախագահը պետք է լինի առաջնորդ, որը գիտակցում է, որ ստանձնելով առաջնորդի դերը՝ ստանձնում է նաեւ պատասխանատվություն, որը գիտի պատասխան տալ իր բոլոր քայլերի համար, որը գիտի ...ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԽԵԼՔԸ ՉԷՐ ՀԱՍՆՈՒՄ
Նոր Նորք համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախագահի թեկնածուներից մեկի օրերս արած հայտարարություններին, Սերժ Սարգսյանը հստակեցրեց, թե ինչպիսին չպետք է լինի Հայաստանի նոր նախագահը։ ...ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՍՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ ոմանք արդեն իսկ հստակ հաշվի առնելով իրենց հավանական ձայները, շահագրգռված են երկրի ներքաղաքական իրավիճակի սրմամբ։ Այդ են վկայում տարբեր շտաբների նկատմամբ ոտնձգությունները, ...ՄԻ ՏԱԲԼԵՏԿԱ ԱՆՏԻԲԻՈՏԻԿՆ ԷԼ Է ՀԵՐԻՔ
3
Ափսոս չի՞ պատրոնը
«Արթուր Բաղդասարյանը ժամանակին սնվում էր ԼՏՊ-ից, որի հեռանալուց հետո ստրատեգիական ճիշտ որոշում ընդունեց եւ տեղափոխվեց այլ դաշտ։ Իսկ հիմա Ա.Բաղդասարյանը պարազիտություն է անում ընդդիմության ...ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Ըստ ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ այժմ չկա խիստ ընդգծված ընդդիմադիր քաղաքական բեւեռ. «Իրավիճակը ցույց է տալիս, որ Արթուր Բաղդասարյանը, Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Լ.Տեր-Պետրոսյանը ...ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
«Դեմոկրատական երկրում չի՛ կարելի գալ իշխանության՝ գզրոցներում պահելով սեւ ցուցակները։ Սեւ ցուցակներ պահում էր ինկվիզիցիան, սեւ ցուցակներ պահում էր ԿԳԲ-ն, այդ սեւ ցուցակները պետք է ստիպեն բոլորին հիշելու ...
ԱՇՆԱՆԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՇՏԱԲՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ՏՐՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՀՇ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

