
ՕԾԱՆԵԼԻՔ «ԴԻՍԻԴԵՆՏ»
- Ինչպես հայտնի է, Հուլիոս Կեսարի կինը սենատի ճակատագրական նիստի նախօրեին երազում տեսել էր, որ գրկում է արնաթաթախ ամուսնուն։ Առավոտյան նա խնդրեց հետաձգել նիստը, բայց Կեսարը չլսեց ու սպանվեց դավադիրների կողմից։

1793 թվականին փարիզյան հանրահայտ գուշակուհի Մարիա Լենորմանին այցելեցին Ռոբեսպիերը, Մարատն ու Սեն-Ժյուստը։ Վկայակոչելով տեսած երազը, Մարիան երեքին էլ բռնի մահ կանխագուշակեց։ Մարատը մահացու վիրավորվեց Շարլոտա Կորդեի կողմից, իսկ մյուս երկուսին մահապատժի ենթարկեցին մեկ տարի անց։
Չգիտեմ, թե ինչ երազներ էր տեսել հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը (իսկ գուցեեւ ընդհանրապես չէր քնել՝ նախապատրաստվելով մամլո ասուլիսին), բայց հանդես եկավ հետեւյալ ճակատագրական մարգարեությամբ. «Այս համակարգը՝ ուժային, անվտանգության, հարկային, 10-20 օր հետո բացարձակապես չի ենթարկվելու նույն Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին... Նույնիսկ Հանրային հեռուստատեսությունում հայտնվելու են դիսիդենտներ։ «Հայոց Աշխարհ»-ում էլ»։
Դե ինչ, խոստացած քսան օրն արդեն անցել է, եւ չգիտեմ՝ «ուժային, անվտանգության ու հարկային» համակարգում ոնց, բայց «Հայոց Աշխարհ»-ում, ինչպեսեւ կանխատեսեց սույն պայծառատեսը, պարզապես վխտում են դիսիդենտները։ Մեզ մոտ նրանք ավելի շատ են, քան մոծակները՝ անձրեւոտ, տաք եղանակին։
Լրագրողները վազվզում են խմբագրությունում՝ յուրաքանչյուրն իր օճառած պարանով, բռունցքով ծեծում կուրծքը։ Մեղա գալիս, ինչպես «հակասովետական աջ տրոցկիստական կենտրոնի» գործով դատավարության ժամանակ՝ ինչ-որ հեռավոր 37 թվականին։ Վնասարարնե՛ր ենք մենք, գոռում են, ավազակապետությանն էինք աջակցում, չէինք մտածում բազմաչարչար ժողովրդի մասին։ Դավաճաննե՛ր ենք։ Շնորհակալություն, որ Լեւոնը ժամանակին հետ պահեց, բարերա՜րը։ Վաղուց ժամանակն է բանտ նետել մեզ։ Եւ տանջե՜լ, տանջե՜լ, տանջե՜լ...
Իսկ փոխխմբագիրը պարզապես դողում է զայրույթից. գնդակահարե՛ք ինձ, խնդրում է, ազատության ու ժողովրդավարության թշնամուս։ Տարե՛ք ինձ, գոռում է, Սովետաշեն, բա՛հ տվեք, բա՛հ, որ ինքս ինձ համար գերեզման փորեմ։ Մի խոսքով՝ դիսիդենտներ, ի՞նչ կարելի է այստեղ ասել։
Ի դեպ, Հանրայինի մեր գործընկերները պատմում են, որ այնտեղ ընդհանրապես Ալեքսան Հարությունյանի հրամանով աշխատակիցների ծառայողական վկայականների մեջ էլեկտրոնային չիպեր են տեղադրել, որոնք ցույց են տալիս դիսիդե՞նտ ես, թե՞ ոչ։ Եթե դիսիդենտ չես, նույնիսկ հեռուստակենտրոնի շենք չեն թողնում մտնել։
Ճիշտ է, Արեւմուտքում էլեկտրոնային չիպերի օգնությամբ հայտնաբերում են շներին. եթե կորել է մարդու այդ բարեկամներից մեկնումեկը, պատահաբար կտրել կապը, ապա չիպի արձակած ազդանշանների օգնությամբ կգտնեն նրան ու կվերադարձնեն տիրոջը, հարազատ կերամանի մոտ։ Բայց որ նույն կերպ էլ տարբերանշան դնեն դիսիդենտների վրա, դա, անշուշտ, փայլուն հայտնագործություն է։
Միայն թե պետք չէ այդքանով սահմանափակվել. անհրաժեշտ է հետեւողականություն դրսեւորել ու էլեկտրոնային չիպերը տեղադրել ոչ թե աշխատակիցների վկայականներում, այլ պարզապես ծակել նրանց ականջներն ու վե՛րջ։ Իհարկե, սկզբում մի քիչ չեմուչում կանեն, բայց, վստահեցնում եմ, ավելի շատ ձեւի համար։ Ճիշտ է, Հանրայինից մեր գործընկերը, որն էլ պատմեց չիպերի մասին, անասելի վրդովված էր։ Իբր՝ ես ի՞նչ եմ նրանց համար՝ հո՞րթ։ Բայց իր ազգանունն այնուամենայնիվ խնդրեց չնշել, ինչից կարելի է եզրակացնել, որ ինչ-որ առումով նա, անշուշտ, հորթ է։
Մենք այստեղ՝ «Հայոց Աշխարհ»-ում, որոշեցինք գնալ այլ ճանապարհով։ Բանն այն է, որ ներկայումս ողջ աշխարհում մոդայիկ է դառնում, այսպես կոչված՝ «քաղաքական պարֆյումը»։ Սկսվեց դա մոտ տասը տարի առաջ, երբ Կատալոնիայի Միավորված Սոցիալիստական կուսակցությունը ցուցադրեց իր սեփական օծանելիքը՝ միջերկրածովյան եւ արեւելյան անուշահոտությունների խտածո, որոնք իբր «վստահության, հավասարության, առաջընթացի եւ արդյունավետության» բույր են արձակում։
Իսկ վերջերս Հարավային Կորեայի նախագահ ընտրվեց Լի Մյոն Բակը, որի հանդիպումներն ընտրողների հետ նույնպես ուղեկցվում էին հատուկ այդ նպատակով ստեղծված «Մեծ Կորեա» օծանելիքի ցնցղումով։ Ասում են, որ դա առաջացնում էր «հաղթանակի, հույսի եւ կրքի» զգացողություն։ Քվեարկության օրը, ամենայն հավանականությամբ, քվեատուփերն այնքան թունդ էին բուրում բոլոր երեք բաղադրիչներով, որ սովորական անուշահոտություն արձակող մրցակիցներին հաջողության ոչ մի հնարավորություն չմնաց։
Ահա ուրեմն, մենք որոշել ենք ստեղծել «Դիսիդենտ» օծանելիք եւ մշտապես ցնցղել դրանով «Հայոց Աշխարհ»-ի աշխատակիցներին։ Որպեսզի հենց որ նրանք դուրս գան փողոց, բոլորի համար պարզ դառնա. ահա գալիս է դիսիդենտ՝ «Հայոց Աշխարհ»-ից։ Հետեւաբար՝ Տեր-Պետրոսյանը չէր ստում։
Միայն ահա թե ինչի մասին եմ մտածում։ Հավանաբար, դրա հետ մեկտեղ պետք է արգելել աշխատակիցներին լողանալ, այլապես օծանելիքի ամենավիթխարի պաշարն անգամ չի բավականացնի։ Այո, թող չլողանան՝ գոնե մինչեւ քարոզարշավի ավարտը։ Ոչ մի սարսափելի բան դրանում չկա։ Ի վերջո, Կարամզինը գրել է, որ հնում սլավոններն իրենց երկրային կյանքի ողջ ընթացքում լողանում էին ընդամենը երեք անգամ։ Ավելի ճիշտ՝ մեկ անգամ. հարսանիքից առաջ։ Եւս երկու անգամ՝ ծնվելուց ու մահից հետո, նրանց լողացնում էին ազգականները։ Եւ ինչ, չգոյատեւեցի՞ն մինչեւ մեր օրեր։
Գլխավորը՝ սեւերես չանել Տեր-Պետրոսյանին։ Ապացուցել, որ համարժեքությունը նրա ուժեղ հատկանիշն է։ Քաղաքական հալյուցինացիաների ոլորտում նա իսկապես անպարտելի է։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՈԼԽՈԶՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը հայտնաբերեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը
Բրազիլացիների ժողովրդական զվարճանքը կառնավալն է, մերը՝ ընտրությունները։ Ընտրական մարաթոնը, ասես կառնավալային բուռն հանդիսություն, ալիքի պես գլորվում է մի մարզից մյուսը։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Թաեքվանդո կորեական մենամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչները ստիպված են եւս 4 տարով հետաձգել օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը։ Այն իրագործելու հնարավորություն էր ընձեռվել Ստամբուլում տեղի ունեցած ...ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ
IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այս օրերին համատեղում է հաճելին օգտակարի հետ։ Նա մարզում է «Միսս Գերմանիա-2008» գեղեցկության մրցույթի մասնակիցներին։
Որպեսզի ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, հրապարակել է փետրվարի 2-6-ը կայանալիք Մալթայի միջազգային մրցաշարին մեկնող ֆուտբոլիստների ցուցակը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում ...ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիկ Էդգար Մանուչարյանը, հանդես գալով Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական կազմում, դարձել է հաղթական գոլի հեղինակը «Ուտրեխտի» երիտասարդական թիմի հետ խաղում, ինչի շնորհիվ ...Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 9-րդ փուլում զիջել է գրոսմայստեր Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) եւ 6 միավորով այժմ դուրս է մնում Ջիբրալթարում ընթացող շախմատի 6-րդ միջազգային մրցաշարի մասնակիցների ...ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՎԻԶԱ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մերոնց շատ են մերժում
Ամեն տարի հունվարի վերջին օրը, հյուպատոսական ծառայողների օրվա կապակցությամբ, ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Երեկ լրագրողների ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
443 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով անցած տարի 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, որի համաձայն, ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 67 ՏՈԿՈՍ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
2-րդ փուլի հավանականությունը չնչին է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացրած վերջին սոցհարցման արդյունքները
Հարցումն անցկացվել ...ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 50
«Փակագիծ» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ ազատամարտիկ, «Թալին» կամավորական գնդի հրամանատար, Արագածոտնի մարզի Թալինի ենթաշրջանի Արեգ գյուղի բնակիչ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նրան հունվարի 27-ին Թալինում ...ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց հանդիպումները մայրաքաղաքի ընտրողների հետ։ Առաջին հանդիպումը Աջափնյակ համայնքում էր։
«Ես եկել եմ ձեր վստահության քվեն խնդրելու։ Հաստատելու, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ հանրային վստահությունը դեռ աճելու տեղ ունի
ԵԽԽՎ դիտորդական առաքելության 3 պատվիրակներ, ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԻ գլխավորությամբ, երեկ ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել,՝ ներկայացնելու տպավորությունները նախընտրական ...ՍԿՍՎԵ՞Ց
Ա.Հ. 1
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է գլխավոր դատախազության երրորդ հարկում ...ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ժողովրդին գործոն համարողը իր հետ մարզային հանդիպումների միկրոավտոբուսներով մարդ չէր տանի Երեւանից», «եթե մարզային նախընտրական հանդիպումներդ կազմակերպում ես ոչ թե տեղացիներով, այլ Երեւանից հետդ մարդ տանելով, ...«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այն մասին, որ ամենատարբեր սադրանքները հհշականների կամ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց հարազատ ձեռագիրն են, նախկինում բազմիցս գրվել եւ ապացուցվել է, ընդ որում, չստանալով որեւէ հերքում։ Դրանցից են, օրինակ, ...ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ով ում գործի ժառանգորդն է
Գաղտնիք չէ, որ մեզանում քաղաքական գործչի անցած ուղու հետ միասին խիստ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ նրա ծագումնաբանությանը՝ ե՛ւ ժառանգական կապի, ե՛ւ քաղաքական նախորդների ...ՕԾԱՆԵԼԻՔ «ԴԻՍԻԴԵՆՏ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչպես հայտնի է, Հուլիոս Կեսարի կինը սենատի ճակատագրական նիստի նախօրեին երազում տեսել էր, որ գրկում է արնաթաթախ ամուսնուն։ Առավոտյան նա խնդրեց հետաձգել նիստը, բայց Կեսարը չլսեց ու սպանվեց դավադիրների ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ՝ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈ՞Ւ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը դեկտեմբերի 30-ին, ի շարս հայաստանյան այլ «շփումների», հանդիպում է ունեցել որոշ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Հայոց Աշխարհ»-ը ...ԱՄՈԹ Է ԽՈՍԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Պետք է հերքեմ թեկնածուներից մեկի պնդումը, թե հանրապետության բոլոր պաշտոնյաները ղարաբաղցի են լինելու, եթե Սերժ Սարգսյանը ընտրվի նախագահ։ Սա ցնդաբանություն է։
Ես կադրային ընտրություն կատարելիս հաշվի ...67 ՏՈԿՈՍԸ ՁԱՅՆ ԿՏԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սեփ.լրտվ.«Սոցիոմետր» անկախ կենտրոնը օրերս փորձել է պարզել, թե ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել մարզերի ընտրողները։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. հարցվածների 67 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի ...ԽԱՉԵՐԹ
Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնի առիթով երեկ Երեւանում անցկացվեց խաչերթ, որը մեկնարկեց Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց, ընթացավ քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը: ...
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

