
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Այն մասին, որ ամենատարբեր սադրանքները հհշականների կամ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց հարազատ ձեռագիրն են, նախկինում բազմիցս գրվել եւ ապացուցվել է, ընդ որում, չստանալով որեւէ հերքում։ Դրանցից են, օրինակ, 1998թ. հունվար-փետրվարին, իշխանափոխությանն անմիջականորեն նախորդող ժամանակաշրջանում քաղաքական դրդապատճառներով կատարված հանցագործությունները։

Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականից (03.02.1998թ.) կարճ ժամանակ առաջ՝ 1998թ. հունվարին, Արմավիր-Էջմիածին ավտոմայրուղու վրա, պաշտոնական ձեւակերպմամբ, «գնդակոծության եւ սպանության» փորձ կատարվեց նախագահի թիկնազորի պետի՝ գեներալ Ռոմեն Ղազարյանի (Բուդոյի) վրա։ Ավելի ճիշտ, գնդակոծված էր միայն նրա ավտոմեքենան, ինքը՝ Ռ.Ղազարյանը, քերծվածք անգամ չէր ստացել։
Թեեւ կատարվածը իրավական առումով մինչ օրս մնում է չպարզված հանգամանքներում տեղի ունեցած հանցագործություն, սակայն նպատակը պարզ էր դեռ այն ժամանակ։ Այն է՝ տպավորություն առաջացնել, թե նախագահի անվտանգության թիվ 1 պատասխանատուի նկատմամբ սպանության փորձ է կատարվել, արհեստականորեն սրել ներքին իրավիճակը, արտակարգ դրություն հայտարարելու համար ստեղծել եւս մեկ հիմք, ինչպես նաեւ առիթ, որպեսզի նախագահի համար մասնավորապես Արցախի հարցում խոչընդոտ հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյաները չեզոքացվեն։
Վերը նշվածը հնարավոր էր ոմանց ուղղությամբ, օրինակ, Վազգեն Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Բաբայանի, կասկածի թելեր ձգելով, իսկ ոմանց էլ, օրինակ, ՆԳ եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն ապահովելով՝ իրավիճակին չտիրապետելու, այն հսկողությունից դուրս թողնելու մեղադրանքով։ Սակայն այդ ամենը տեղի չունեցավ ոչ այնքան կամ ոչ թե այն պատճառով, որ մահափորձի «բեմականացումը» չափազանց անհաջող ստացվեց ու հասարակությանը բոլորովին հավատ չներշնչեց։
Այդ դեպքից կարճ ժամանակ անց պաշտպանության նախարարությունում հրավիրած մամուլի ասուլիսում, Վազգեն Սարգսյանն ասաց. «Դեռ պետք է ճշտել՝ մեքենայի վրա կրակվե՞ց, թե՞ կրակեցին»... Պաշտպանության նախարարը շատ ուրիշ կարեւոր բաներ էլ ասաց, որոնց քանիցս անդրադարձել ենք։ Լավ կլիներ, որ մամուլում այդ ասուլիսի ամբողջական լուսաբանումը հատկապես այս օրերին վերընթերցեր նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը։
Կարծում ենք, պատահական չէին այդ ժամանակահատվածում տարածված լուրերը, թե մահափորձ է նախապատրաստվում Վ.Սարգսյանի դեմ։ Ոմանք շատ լավ էին հասկանում նրա դերն ու ազդեցությունը, իսկ հայտնի բան է՝ գլուխը չկա՝ գլխացավն էլ չկա։ Հհշական վարչակարգի ուժային լծակներին տակավին տիրապետող Վանո Սիրադեղյանը, զգալով դատարանի առջեւ կանգնելու մոտալուտ վտանգը, հայտարարել է ոչ միայն այն, որ ինքը «քավության նոխազ» դառնալու ցանկություն չունի, այլեւ, որ Վազգեն Սարգսյանից շուտով «միայն կամուֆլյաժը կմնա»։ Վ.Սարգսյանի դեմ նախապատրաստվող մահափո՞րձը նկատի ուներ...
Համենայն դեպս, նրանից միայն «կամուֆլյաժը» թողնողը կար՝ հանձինս Վ.Սիրադեղյանի եւ հհշական այլ երեւելիների մերձավոր զինակից Արմեն Տեր-Սահակյանի ու նրա բանդայի։
Վերոնշյալի, մասնավորապես Ա.Տեր-Սահակյանի ու նրա բանդայի մտադրության առումով չափազանց ուշագրավ է ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի 20.01.2000թ. ցուցմունքը։ Հանդես գալով, իր իսկ ձեւակերպմամբ, «Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպված սպանությունների վերաբերյալ», նա իր ցուցմունքում ասել է.
«Դեռ 1998թ. հունվարյան դեպքերից հետո, երբ կրակվել էր Բուդոյի ավտոմեքենայի վրա, Արծրուն Մարգարյանի ոտքերին, եւ «պայթեցվել» էր Ռ.Հայրապետյանի ավտոմեքենան, հունվարի 23-ին հիվանդանոցում խոսվեց, որ Վազգենը Վանոյին դեմ է արել փակուղու, եւ նա՝ Վանոն, ասել էր, որ Բուդոյի ավտոմեքենայից տեղյակ է, իբր Ա.Տեր-Սահակյանի տղերքն են ինքնագլուխ գործել, իսկ մնացած դեպքերից տեղյակ չէ։
Ես Ա.Քոչարյանի (խոսքը հայտնի Անդրանիկ Քոչարյանի մասին է.- Ա.Հ.) եւ մյուս ընկերների հետ քննարկեցի նաեւ Ա.Մարգարյանի ոտքերի հետ Ա.Տեր-Սահակյանի հնարավոր կապը։ Ես դա բացառում էի, քանզի Ա.Մարգարյանը նրանց ճանաչում էր ու անպայման կասեր։ Բոլոր դեպքերում որոշվեց, որ ես տեսնեմ, փորձեմ բան իմանալ նրանցից իմ ճանապարհներով։ Ինձ համար շատ անսպասելի մյուս օրը նրանք կապվեցին ինձ հետ եւ հրավիրեցին Ա.Տեր-Սահակյանի «դաչա»՝ քեֆի։ Ես խոստացա հաջորդ օրը գնալ, այդ օրը իրոք զբաղված էի։ Նրանք մի քանի անգամ եկել են իմ հետեւից, հարցրել ինձ, բայց Վանոյի հրաժարականից հետո ավելի հաճախակի դարձան հրավերները։ Իմ չգնալու պատճառներից մեկն այն էր, որ ես ինքս չէի հավատում, որ ինչ-որ մեկը կրակել է Ա.Մարգարյանի ոտքերին։
Միշտ եղել եմ հիվանդանոցում, որտեղ միշտ գտնվում էին մեր համարյա բոլոր ընկերները՝ Ա.Քոչարյան, Ս.Մխիթարյան, Արտավազդ Սահակյան եւ էլի շատ մարդիկ։ 1998թ. հունվարի 29-ին ինձ նորից զանգահարեց Ա.Տեր-Սահակյանը եւ կրկին հրավիրեց, ասելով, թե հավաքվել են տղերքով՝ հին տղերքով, աղջիկներ եւ այլն, եւ ինձ շատ են ուզում տեսնել։ Ես ասացի, որ հիվանդանոց եմ գնում, Վազգենը պիտի գա, նրա հետ կիսվելու բան ունեմ։
Հենց այդ լսելով՝ նա (ասեմ, որ լավ խմած էր) սկսեց կեղտոտ հայհոյանքներ տեղալ Վազգենի հասցեին, թե արդեն հերիք է, բոլ է, Վանոյին ա լարում, հեսա կտեսնի գլխին գալիքը, տղերքով սաղս էլ հավաքվել ենք, հարցերը կլուծենք։ Ես նրան ասացի՝ ես... (ենթադրելի է, որ հաջորդել է հայհոյանքը.- Ա.Հ.) եւ որ հիմա բարձրանում եմ «դաչա»։
Ես անմիջապես կապվեցի հիվանդանոց՝ Ա.Մարգարյանին կամ Ա.Քոչարյանին տեղեկացնելու համար։ Հեռախոսը վերցրեց Ա.Քոչարյանը, որն էլ ինձ հաղորդեց, թե Ա.Մարգարյանն ասում է. «Ոչ մի տեղ չգնաս, քեզ սպանելու են»։ Մյուս օրերից մեկում ինձ ընդունեց Վ.Սարգսյանը։ Նա նույնպես արդեն տեղյակ էր եւ ասաց. «Նրանք երեւի քեզ էին քաշում իրենց մոտ, որ սպանեին, որովհետեւ Վանոյի փրկությունը նաեւ դրանում է»։
Վանոյի տղերքը, սակայն, իրենց նպատակին չհասան, նրանց համար, ինչպես ասում են, շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը. Ա.Տեր-Սահակյանի բանդան 1998թ. հունվարի 29-ին ձերբակալվեց։ Դրանից գրեթե անմիջապես հետո՝ փետրվարի 3-ին, Լ.Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Կլինե՞ր այդ հրաժարականը, եթե Ս.Սարգսյանին ենթակա ՆԳ եւ ԱԱ համակարգի կողմից նշված ձերբակալությունը չլիներ, բանդայի կողմից Վազգեն Սարգսյանի հարցերը լուծելու մտադրությունը դեռ լիներ օրակարգում։
ՆԳ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի ոտքերին իր իսկ կամոք կամ պահանջով կրակոցների արձակումը նույնպես նույն սադրանքի օղակներից մեկն էր, ինչ Ռ.Ղազարյանի ավտոմեքենայի գնդակոծումը։ Պատահական չէ, որ այս դեպքից կարճ ժամանակ հետո վերջինս փախավ Հայաստանից եւ առ այսօր գտնվում է հետախուզման մեջ։
Ի վերջո, հետագայում ինչպես Ա.Մարգարյանը, այնպես էլ պաշտպանության փոխնախարար Վ.Խոռխոռունին սպանվեցին, կարծում ենք, դառնալով նույն ուժի զոհերը, քանզի շատ բան կարող էին պատմել...
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՈԼԽՈԶՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը հայտնաբերեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը
Բրազիլացիների ժողովրդական զվարճանքը կառնավալն է, մերը՝ ընտրությունները։ Ընտրական մարաթոնը, ասես կառնավալային բուռն հանդիսություն, ալիքի պես գլորվում է մի մարզից մյուսը։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Թաեքվանդո կորեական մենամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչները ստիպված են եւս 4 տարով հետաձգել օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը։ Այն իրագործելու հնարավորություն էր ընձեռվել Ստամբուլում տեղի ունեցած ...ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ
IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այս օրերին համատեղում է հաճելին օգտակարի հետ։ Նա մարզում է «Միսս Գերմանիա-2008» գեղեցկության մրցույթի մասնակիցներին։
Որպեսզի ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, հրապարակել է փետրվարի 2-6-ը կայանալիք Մալթայի միջազգային մրցաշարին մեկնող ֆուտբոլիստների ցուցակը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում ...ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիկ Էդգար Մանուչարյանը, հանդես գալով Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական կազմում, դարձել է հաղթական գոլի հեղինակը «Ուտրեխտի» երիտասարդական թիմի հետ խաղում, ինչի շնորհիվ ...Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 9-րդ փուլում զիջել է գրոսմայստեր Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) եւ 6 միավորով այժմ դուրս է մնում Ջիբրալթարում ընթացող շախմատի 6-րդ միջազգային մրցաշարի մասնակիցների ...ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՎԻԶԱ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մերոնց շատ են մերժում
Ամեն տարի հունվարի վերջին օրը, հյուպատոսական ծառայողների օրվա կապակցությամբ, ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Երեկ լրագրողների ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
443 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով անցած տարի 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, որի համաձայն, ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 67 ՏՈԿՈՍ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
2-րդ փուլի հավանականությունը չնչին է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացրած վերջին սոցհարցման արդյունքները
Հարցումն անցկացվել ...ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 50
«Փակագիծ» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ ազատամարտիկ, «Թալին» կամավորական գնդի հրամանատար, Արագածոտնի մարզի Թալինի ենթաշրջանի Արեգ գյուղի բնակիչ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նրան հունվարի 27-ին Թալինում ...ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց հանդիպումները մայրաքաղաքի ընտրողների հետ։ Առաջին հանդիպումը Աջափնյակ համայնքում էր։
«Ես եկել եմ ձեր վստահության քվեն խնդրելու։ Հաստատելու, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ հանրային վստահությունը դեռ աճելու տեղ ունի
ԵԽԽՎ դիտորդական առաքելության 3 պատվիրակներ, ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԻ գլխավորությամբ, երեկ ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել,՝ ներկայացնելու տպավորությունները նախընտրական ...ՍԿՍՎԵ՞Ց
Ա.Հ. 1
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է գլխավոր դատախազության երրորդ հարկում ...ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ժողովրդին գործոն համարողը իր հետ մարզային հանդիպումների միկրոավտոբուսներով մարդ չէր տանի Երեւանից», «եթե մարզային նախընտրական հանդիպումներդ կազմակերպում ես ոչ թե տեղացիներով, այլ Երեւանից հետդ մարդ տանելով, ...«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այն մասին, որ ամենատարբեր սադրանքները հհշականների կամ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց հարազատ ձեռագիրն են, նախկինում բազմիցս գրվել եւ ապացուցվել է, ընդ որում, չստանալով որեւէ հերքում։ Դրանցից են, օրինակ, ...ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ով ում գործի ժառանգորդն է
Գաղտնիք չէ, որ մեզանում քաղաքական գործչի անցած ուղու հետ միասին խիստ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ նրա ծագումնաբանությանը՝ ե՛ւ ժառանգական կապի, ե՛ւ քաղաքական նախորդների ...ՕԾԱՆԵԼԻՔ «ԴԻՍԻԴԵՆՏ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչպես հայտնի է, Հուլիոս Կեսարի կինը սենատի ճակատագրական նիստի նախօրեին երազում տեսել էր, որ գրկում է արնաթաթախ ամուսնուն։ Առավոտյան նա խնդրեց հետաձգել նիստը, բայց Կեսարը չլսեց ու սպանվեց դավադիրների ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ՝ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈ՞Ւ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը դեկտեմբերի 30-ին, ի շարս հայաստանյան այլ «շփումների», հանդիպում է ունեցել որոշ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Հայոց Աշխարհ»-ը ...ԱՄՈԹ Է ԽՈՍԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Պետք է հերքեմ թեկնածուներից մեկի պնդումը, թե հանրապետության բոլոր պաշտոնյաները ղարաբաղցի են լինելու, եթե Սերժ Սարգսյանը ընտրվի նախագահ։ Սա ցնդաբանություն է։
Ես կադրային ընտրություն կատարելիս հաշվի ...67 ՏՈԿՈՍԸ ՁԱՅՆ ԿՏԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սեփ.լրտվ.«Սոցիոմետր» անկախ կենտրոնը օրերս փորձել է պարզել, թե ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել մարզերի ընտրողները։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. հարցվածների 67 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի ...ԽԱՉԵՐԹ
Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնի առիթով երեկ Երեւանում անցկացվեց խաչերթ, որը մեկնարկեց Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց, ընթացավ քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը: ...
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

