
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
- Իսկ հանրային վստահությունը դեռ աճելու տեղ ունի

ԵԽԽՎ դիտորդական առաքելության 3 պատվիրակներ, ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԻ գլխավորությամբ, երեկ ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել,՝ ներկայացնելու տպավորությունները նախընտրական խճանկարից։
Եվրոպացի խորհրդարանականները (որոնցից մեկը հանրությանը քաջածանոթ Ռասել Ջոնսթոնն է) հայաստանյան այցի ընթացքում հանդիպել են հանրապետության նախագահի եւ ԱԺ նախագահի, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների, ՍԴ եւ ԿԸՀ նախագահների եւ 9 թեկնածուներից ութի, այդ թվում՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։
Արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների նախորդ օրը հրապարակած առաջին միջանկյալ զեկույցում տեղ գտած ձեւակերպումներն ընդհանուր առմամբ ճիշտ են արտացոլում «ընտրական դաշտում» առկա իրողությունները՝ նախընտրական այս փուլում։
Դիտորդները, մասնավորապես, հույս են հայտնում, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններում արձանագրված դրական միտումները կշարունակվեն նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում։ Այնուհանդերձ, որոշ մտահոգություն ունեն, թե «չկա բավարար հանրային վստահություն ընտրական գործընթացի, այդ թվում՝ ընտրախախտումների հետ կապված դատական հայցերի քննարկման անկողմնակալության նկատմամբ»։
Եւ, չնայած կարծում են, որ այս ընթացքում «ձեռնարկվել են ողջունելի քայլեր՝ բարձրացնելու ընտրական գործընթացի թափանցիկությունը», միաժամանակ իշխանություններին կոչ են անում «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քվեարկության գաղտնիությունը, ձայների հաշվառման եւ աղյուսակավորման թափանցիկությունը»։ Մասնավորապես, առաջարկում են վերանայել «կիսաբաց» քվեախցիկների կիրառման պրակտիկան, որ, թեկածուների մի մասի ասելով, հակասում է քվեարկության գաղտնիության սկզբունքին։
Մյուս կողմից՝ «հուսով ենք, որ նախկինում հանդիպած տեխնիկական խնդիրները կհաղթահարվեն, եւ ԿԸՀ-ը կսահմանի նվազագույն ժամկետ, որի ընթացքում տեղամասային կենտրոններում հասարակությանը տեսանելի վայրերում փակցված կմնան արդյունքների արձանագրությունները։ Մտահոգություն ունենք, որ նախկինում այդ արձանագրությունները, փակցվելուց հետո կարճ ժամանակ անց, հանվել են»,- նկատում է պատվիրակության ղեկավարը՝ ընտրական գործընթացի կազմակերպիչներին հորդորելով ժամանակ տալ, որպեսզի մարդիկ կարողանան ծանոթանալ քվեարկության արդյունքներին։
Դիտորդների տպավորությամբ, խնդիրներ կան նաեւ ընտրատարածքային հանձնաժողովների ձեւավորման՝ ղեկավար եռյակների «անհավասարակշիռ» կազմի տեսանկյունից։ Ուստի, նրանց կարծիքով, առաջիկայում պետք է ամեն ինչ արվի գոնե տեղամասային հանձնաժողովների պարագայում լրացնելու այդ բացը։ Նկատի ունենալով, որ մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը թեկնածուների նկատմամբ վերաբերմունքը նույնպես «ակնհայտորեն անհավասարակշիռ է եղել լրատվամիջոցների մեծ մասում, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ», բանախոսն առաջարկում է ջանքեր գործադրել թեկնածուների քարոզարշավը համաչափ լուսաբանելու ուղղությամբ։
Միշտ եւ ամեն ինչից դժգոհ արմատական նախագահացուները դիտորդների ականջին ասել են, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մյուսների նկատմամբ «բավականին անարդարացի» առավելություն ունի, քանզի ի պաշտոնե ավելի շատ է հայտնվում լրատվամիջոցների տեսադաշտում։
Դիտորդական առաքելության ղեկավարը, ճիշտ է, այն կարծիքին չէ, թե, շարունակելով իրականացնել իր լիազորությունները, վարչապետը ոտնձգություն է գործում օրենքի նկատմամբ, ավելին՝ գտնում է, որ «պաշտոնավարումը շարունակելու եւ միաժամանակ թեկնածու լինելու որոշումը օրինական է», այնուհանդերձ, արձանագրում է, որ «դա կառավարության վրա լրացուցիչ պարտավորություն է դնում՝ խուսափելու որեւէ կոնկրետ թեկնածուի օգտին կամ դեմ վարչական ռեսուրսի չարաշահման տպավորություն ստեղծելու հեռանկարից»։ Բայց «դա մեր խնդիրը չէ՝ ձեր խնդիրն է»,- հավելեց նա։
Ինչպե՞ս ապահովել ժողովրդի 100 տոկոսանոց վստահությունը, եթե պարտված 8 թեկնածուները միաբերան պնդելու են, թե ընտրությունները ոտքից գլուխ կեղծվել են։ Այս հարցին ի պատասխան՝ Ջ.Փրեսքոթը նշեց, որ ընտրությունների լեգիտիմության չափանիշը, վերջին հաշվով, մեծապես պայմանավորված է նրանով, թե թեկնածուները որքանով ի վիճակի են իրավական հարթության վրա հետամուտ լինել իրենց իրավունքներին եւ կոնկրետ անհերքելի փաստերով հիմնավորել իրենց պնդումները։ Իսկ փաստացի հենքով չամրապնդված մերկապարանոց հայտարարությունները, իհարկե, չեն կարող հիմք ընդունվել ընտրական գործընթացի լեգիտիմությունը վիճարկելու համար։
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, որի կուսակցությունը չէր մասնակցում խորհրդարանական ընտրություններին, դիմել էր եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ պատասխանատուներին՝ հայտարարելով, թե 2007թ. ընտրությունները, չնայած միջազգային դիտորդների դրական գնահատականներին, ամբողջությամբ կեղծվել են՝ մասնավորապես, կես միլիոն «կեղծ անձնագրեր» են տպագրվել եւ դրվել շրջանառության մեջ։ Հնարավո՞ր է նման լայնածավալ «ընտրական ֆարս» իրականացնել այնպես, որ միջազգային եւ տեղական դիտորդներից եւ ոչ մեկը չնկատեր դա։
Մեր հարցին ի պատասխան՝ պատվիրակության ղեկավարը փաստեց հետեւյալը. «Դժվար է հավատալ, թե իրականում այդպես էլ եղել է, բայց դիտորդներն իրենց գնահատականները տալիս են՝ հենվելով սեփական դիտարկումների վրա։ Նախկին նախագահը թեկնածու է եւ կարող է ունենալ որոշակի շահեր։ Ես չգիտեմ այդ մասին, իսկ մենք դիտորդներ ենք եւ անկողմնակալորեն փորձում ենք տեղեկություններ հավաքել, մեր գնահատականը տալ եւ զեկուցել ձեզ։ Ավելին չեմ կարող ասել»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԿՈԼԽՈԶՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը հայտնաբերեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը
Բրազիլացիների ժողովրդական զվարճանքը կառնավալն է, մերը՝ ընտրությունները։ Ընտրական մարաթոնը, ասես կառնավալային բուռն հանդիսություն, ալիքի պես գլորվում է մի մարզից մյուսը։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Թաեքվանդո կորեական մենամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչները ստիպված են եւս 4 տարով հետաձգել օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը։ Այն իրագործելու հնարավորություն էր ընձեռվել Ստամբուլում տեղի ունեցած ...ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ
IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այս օրերին համատեղում է հաճելին օգտակարի հետ։ Նա մարզում է «Միսս Գերմանիա-2008» գեղեցկության մրցույթի մասնակիցներին։
Որպեսզի ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, հրապարակել է փետրվարի 2-6-ը կայանալիք Մալթայի միջազգային մրցաշարին մեկնող ֆուտբոլիստների ցուցակը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում ...ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիկ Էդգար Մանուչարյանը, հանդես գալով Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական կազմում, դարձել է հաղթական գոլի հեղինակը «Ուտրեխտի» երիտասարդական թիմի հետ խաղում, ինչի շնորհիվ ...Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 9-րդ փուլում զիջել է գրոսմայստեր Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) եւ 6 միավորով այժմ դուրս է մնում Ջիբրալթարում ընթացող շախմատի 6-րդ միջազգային մրցաշարի մասնակիցների ...ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՎԻԶԱ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մերոնց շատ են մերժում
Ամեն տարի հունվարի վերջին օրը, հյուպատոսական ծառայողների օրվա կապակցությամբ, ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Երեկ լրագրողների ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
443 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով անցած տարի 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, որի համաձայն, ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 67 ՏՈԿՈՍ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
2-րդ փուլի հավանականությունը չնչին է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացրած վերջին սոցհարցման արդյունքները
Հարցումն անցկացվել ...ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 50
«Փակագիծ» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ ազատամարտիկ, «Թալին» կամավորական գնդի հրամանատար, Արագածոտնի մարզի Թալինի ենթաշրջանի Արեգ գյուղի բնակիչ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նրան հունվարի 27-ին Թալինում ...ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց հանդիպումները մայրաքաղաքի ընտրողների հետ։ Առաջին հանդիպումը Աջափնյակ համայնքում էր։
«Ես եկել եմ ձեր վստահության քվեն խնդրելու։ Հաստատելու, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ հանրային վստահությունը դեռ աճելու տեղ ունի
ԵԽԽՎ դիտորդական առաքելության 3 պատվիրակներ, ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԻ գլխավորությամբ, երեկ ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել,՝ ներկայացնելու տպավորությունները նախընտրական ...ՍԿՍՎԵ՞Ց
Ա.Հ. 1
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է գլխավոր դատախազության երրորդ հարկում ...ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ժողովրդին գործոն համարողը իր հետ մարզային հանդիպումների միկրոավտոբուսներով մարդ չէր տանի Երեւանից», «եթե մարզային նախընտրական հանդիպումներդ կազմակերպում ես ոչ թե տեղացիներով, այլ Երեւանից հետդ մարդ տանելով, ...«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այն մասին, որ ամենատարբեր սադրանքները հհշականների կամ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց հարազատ ձեռագիրն են, նախկինում բազմիցս գրվել եւ ապացուցվել է, ընդ որում, չստանալով որեւէ հերքում։ Դրանցից են, օրինակ, ...ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ով ում գործի ժառանգորդն է
Գաղտնիք չէ, որ մեզանում քաղաքական գործչի անցած ուղու հետ միասին խիստ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ նրա ծագումնաբանությանը՝ ե՛ւ ժառանգական կապի, ե՛ւ քաղաքական նախորդների ...ՕԾԱՆԵԼԻՔ «ԴԻՍԻԴԵՆՏ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչպես հայտնի է, Հուլիոս Կեսարի կինը սենատի ճակատագրական նիստի նախօրեին երազում տեսել էր, որ գրկում է արնաթաթախ ամուսնուն։ Առավոտյան նա խնդրեց հետաձգել նիստը, բայց Կեսարը չլսեց ու սպանվեց դավադիրների ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ՝ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈ՞Ւ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը դեկտեմբերի 30-ին, ի շարս հայաստանյան այլ «շփումների», հանդիպում է ունեցել որոշ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Հայոց Աշխարհ»-ը ...ԱՄՈԹ Է ԽՈՍԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Պետք է հերքեմ թեկնածուներից մեկի պնդումը, թե հանրապետության բոլոր պաշտոնյաները ղարաբաղցի են լինելու, եթե Սերժ Սարգսյանը ընտրվի նախագահ։ Սա ցնդաբանություն է։
Ես կադրային ընտրություն կատարելիս հաշվի ...67 ՏՈԿՈՍԸ ՁԱՅՆ ԿՏԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սեփ.լրտվ.«Սոցիոմետր» անկախ կենտրոնը օրերս փորձել է պարզել, թե ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել մարզերի ընտրողները։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. հարցվածների 67 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի ...ԽԱՉԵՐԹ
Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնի առիթով երեկ Երեւանում անցկացվեց խաչերթ, որը մեկնարկեց Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց, ընթացավ քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը: ...
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔ
ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՕԲՅԵԿՏԻՎ ՉԷՐ
ՔԾՆՈՂՆԵՐԸ ԴԺՎԱՐԻՆ ՊԱՀԵՐԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՐՏԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

