
ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
- Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց հանդիպումները մայրաքաղաքի ընտրողների հետ։ Առաջին հանդիպումը Աջափնյակ համայնքում էր։

«Ես եկել եմ ձեր վստահության քվեն խնդրելու։ Հաստատելու, որ ունեմ ձեր աջակցության կարիքը։ Եւ ձեր ոգեւորությունը, որ տեսնում եմ, ինձ էլ ավելի է պարտավորեցնում։
Ես ձեզանից մեկն եմ։ Ես էլ եմ սիրում իմ հայրենիքը։ Արդեն քսան տարին կլրանա շուտով, որ մեր ժողովրդին հուզող հիմնախնդիրների կիզակետում եմ։ Վարել եմ բազմաթիվ պետական պաշտոններ, ձեռք եմ բերել փորձ ու անհրաժեշտ գիտելիքներ, անցել եմ բոլոր դժվարությունների միջով։ Ուստի հստակ պատկերացնում եմ երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները եւ դրանք լուծելու հնարավորությունները։
Դա ինձ իրավունք է տալիս ձեր վստահության քվեն խնդրել ավելի համոզված, քան անցած մայիսին։ Համոզված եմ, որ միասին կարող ենք Հայաստանն առաջ տանել։ Վստահ եմ, որ ձեր աջակցությամբ շարունակելով բարեփոխումները, ունենալու ենք ավելի բարեկեցիկ ու բարգավաճ, արդար Հայաստան»,- ասաց Ս.Սարգսյանը։
Ըստ վարչապետի, աղքատությունը հաղթահարելու, չքավորներ չլինելու, սոցիալական խնդիրները լուծելու համար շատ է պետք աշխատել։ Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ բոլորն էլ կողմ են հպարտ ու պաշտպանված Հայաստանի գաղափարին. «Այս համոզմունքն է եղել պատճառը, որ իմ վերջին միջազգային հանդիպումներում ներկայացել եմ որպես ժողովրդի կամքի ու իղձերի արտահայտողը։ Որպես ներկայացուցիչը մի երկրի, որ ցանկանում է իր բոլոր հաղթանակներն ու ձեռքբերումները իմաստավորել խաղաղության պայմաններում։ Պետություն, որ ուզում է բարելավել իր քաղաքացիների կենսապայմանները, հաստատել ժողովրդավարություն, մասնակցել միջազգային գործընթացներին եւ դառնալ երկրների համաշխարհային ընտանիքի լիարժեք անդամ»։
Նախագահի թեկնածուն համոզմունք հայտնեց, որ Հայաստանը բան ունի աշխարհին տալու, ուստի պետք է այդ ընտանիքում գրավի իր արժանի տեղը։ Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանը դառնալու է մրցունակ երկիր. «Առաջիկայում մեր երկրում կունենանք աշխարհի առաջատար բանկերի, համաշխարհային խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ։ Էլ ավելի բարելավելով գործարար միջավայրը, շատ արագ կարող ենք կրկնապատկել մեր համախառն ներքին արդյունքը։
Մենք, այո, չունենք օգտակար հանածոների մեծ պաշարներ։ Մեր հիմնական ռեսուրսը մեր ժողովրդի փորձն ու գիտելիքն է։ Մեր երազած Հայաստանը կառուցելու համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ջանքերը։ Մենք պարտավոր ենք ու կարող ենք մեր երկրում հաստատել փոխադարձ վստահություն, սիրո եւ հարգանքի մթնոլորտ։ Առանց իշխանության եւ ժողովրդի միասնության անհնար է որեւէ լուրջ հաջողություն ակնկալել»։
Նախընտրական հաջորդ հանդիպումը Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ էր։ Այստեղ Սերժ Սարգսյանը նկատեց, որ քարոզարշավը թեկնածուներից ոմանք վերածում են «խոստումների շարանի» եւ օգտագործում են մրցակից-թեկնածուներին վարկաբեկելու նպատակով. «Մենք մեր արածն ու անելիքն ենք ներկայացնում եւ երբեք ուրիշին չենք սեւացնում ու պախարակում։ Մենք մեզ մյուսներից չենք գերադասում։
Սակայն պետք է հերքեմ թեկնածուներից մեկի պնդումը, թե հանրապետության բոլոր պաշտոնյաները ղարաբաղցի են լինելու, եթե Սերժ Սարգսյանն ընտրվի նախագահ։ Սա ցնդաբանություն է։ Ես կադրային ընտրություն կատարելիս հաշվի եմ առնում մարդկանց գիտելիքները եւ անձնային որակները։ Այսօրվա կառավարության անդամներից միայն վարչապետն է ղարաբաղցի։ 16 նախարարներից որեւէ մեկը ղարաբաղյան ծագում չունի։ Կառավարությանն առընթեր 8 մարմինների եւ 4 գերատեսչությունների ղեկավարներից միայն մեկն է ղարաբաղցի։ Նա էլ հարկային ծառայության պետ է նշանակվել՝ հաշվի առնելով արդյունավետ աշխատանքը նախագահի վերահսկողական ծառայությունում։
Երբ 28 պաշտոնյաներից մեկն է միայն ղարաբաղցի, ապա ղարաբաղցիները պետք է ինձ կշտամբեն, բայց 21-րդ դարում պարզապես ամոթ է կադրային հարթության վրա խոսել ծագումնաբանությանը գերակայություն տալու մասին։
Մենք կատարելագործելու ենք կառավարման համակարգը, ինչի արդյունքում նաեւ կվերացնենք բոլոր հոռի երեւույթները՝ կաշառակերությունը, կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, որոնք պայմանավորված են կառավարման համակարգի թերություններով։ Կատարելագործելով կառավարման համակարգը՝ կստեղծենք հավասար պայմաններ բոլորի համար»։
Ս.Սարգսյանը խորհուրդ տվեց չհավատալ նաեւ «երիտասարդ» թեկնածուի ամեն օր արձակած «կոկորդիլոսի արցունքներին», թե մտահոգ է թոշակառուների ու հաշմանդամների խնդիրներով։ «Նա թվեր է կրակում, կրքոտությամբ սեւացնում է մեր վերջին տարիների ձեռքբերումները, չմտածելով, որ մարդիկ կարող են հաշվել ու հասկանալ, որ թոշակներն ու նպաստները հնարավոր չէ հարյուր անգամ բարձրացնել՝ այն էլ հարկերը կրճատելու պարագայում։ Ինչպես են այդ ֆոկուսը անելու, ես չգիտեմ։ Նա չի հասկանում, որ ժողովուրդը սուտասան մարդուն թույլ չի տա նախագահ դառնալ։ Մեր երկիրը փորձադաշտ չէ։
Իսկ մենք խոստացանք եւ թոշակներն ու նպաստները բարձրացրինք առնվազն 60 տոկոսով։ Հիմա էլ վստահեցնում ենք, որ այս ընթացքը շարունակական է լինելու։ Ուստի փետրվարի 19-ին, երբ մտնեք քվեախցիկ, ընտրեք ձեր ցանկացած ապագան։ Այն ծրագիրը, որն իրագործելու դեպքում դուք կակնկալեք ձեզ ցանկալի միջավայրը մեր երկրում։
Ինչպես մենք կարողացանք անցնել Արաբկիրի եւ Դավիթաշենի միջեւ եղած անդունդը եւ կառուցեցինք հոյակերտ կամուրջը, այնպես էլ առաջիկայում կհաղթահարենք մյուս բոլոր անջրպետները։ Մենք դեպի մեր երազած Հայաստանն ենք գնալու այնպիսի ուղիղ ու լայնահուն կամուրջով, ինչպիսին Դավիթաշենն ու Արաբկիրը միացնող կամուրջն է»։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՈԼԽՈԶՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը հայտնաբերեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը
Բրազիլացիների ժողովրդական զվարճանքը կառնավալն է, մերը՝ ընտրությունները։ Ընտրական մարաթոնը, ասես կառնավալային բուռն հանդիսություն, ալիքի պես գլորվում է մի մարզից մյուսը։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Թաեքվանդո կորեական մենամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչները ստիպված են եւս 4 տարով հետաձգել օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը։ Այն իրագործելու հնարավորություն էր ընձեռվել Ստամբուլում տեղի ունեցած ...ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ
IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այս օրերին համատեղում է հաճելին օգտակարի հետ։ Նա մարզում է «Միսս Գերմանիա-2008» գեղեցկության մրցույթի մասնակիցներին։
Որպեսզի ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, հրապարակել է փետրվարի 2-6-ը կայանալիք Մալթայի միջազգային մրցաշարին մեկնող ֆուտբոլիստների ցուցակը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում ...ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիկ Էդգար Մանուչարյանը, հանդես գալով Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական կազմում, դարձել է հաղթական գոլի հեղինակը «Ուտրեխտի» երիտասարդական թիմի հետ խաղում, ինչի շնորհիվ ...Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 9-րդ փուլում զիջել է գրոսմայստեր Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) եւ 6 միավորով այժմ դուրս է մնում Ջիբրալթարում ընթացող շախմատի 6-րդ միջազգային մրցաշարի մասնակիցների ...ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՎԻԶԱ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մերոնց շատ են մերժում
Ամեն տարի հունվարի վերջին օրը, հյուպատոսական ծառայողների օրվա կապակցությամբ, ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Երեկ լրագրողների ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
443 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով անցած տարի 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, որի համաձայն, ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 67 ՏՈԿՈՍ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
2-րդ փուլի հավանականությունը չնչին է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացրած վերջին սոցհարցման արդյունքները
Հարցումն անցկացվել ...ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 50
«Փակագիծ» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ ազատամարտիկ, «Թալին» կամավորական գնդի հրամանատար, Արագածոտնի մարզի Թալինի ենթաշրջանի Արեգ գյուղի բնակիչ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նրան հունվարի 27-ին Թալինում ...ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց հանդիպումները մայրաքաղաքի ընտրողների հետ։ Առաջին հանդիպումը Աջափնյակ համայնքում էր։
«Ես եկել եմ ձեր վստահության քվեն խնդրելու։ Հաստատելու, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ հանրային վստահությունը դեռ աճելու տեղ ունի
ԵԽԽՎ դիտորդական առաքելության 3 պատվիրակներ, ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԻ գլխավորությամբ, երեկ ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել,՝ ներկայացնելու տպավորությունները նախընտրական ...ՍԿՍՎԵ՞Ց
Ա.Հ. 1
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է գլխավոր դատախազության երրորդ հարկում ...ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ժողովրդին գործոն համարողը իր հետ մարզային հանդիպումների միկրոավտոբուսներով մարդ չէր տանի Երեւանից», «եթե մարզային նախընտրական հանդիպումներդ կազմակերպում ես ոչ թե տեղացիներով, այլ Երեւանից հետդ մարդ տանելով, ...«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այն մասին, որ ամենատարբեր սադրանքները հհշականների կամ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց հարազատ ձեռագիրն են, նախկինում բազմիցս գրվել եւ ապացուցվել է, ընդ որում, չստանալով որեւէ հերքում։ Դրանցից են, օրինակ, ...ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ով ում գործի ժառանգորդն է
Գաղտնիք չէ, որ մեզանում քաղաքական գործչի անցած ուղու հետ միասին խիստ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ նրա ծագումնաբանությանը՝ ե՛ւ ժառանգական կապի, ե՛ւ քաղաքական նախորդների ...ՕԾԱՆԵԼԻՔ «ԴԻՍԻԴԵՆՏ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչպես հայտնի է, Հուլիոս Կեսարի կինը սենատի ճակատագրական նիստի նախօրեին երազում տեսել էր, որ գրկում է արնաթաթախ ամուսնուն։ Առավոտյան նա խնդրեց հետաձգել նիստը, բայց Կեսարը չլսեց ու սպանվեց դավադիրների ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ՝ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈ՞Ւ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը դեկտեմբերի 30-ին, ի շարս հայաստանյան այլ «շփումների», հանդիպում է ունեցել որոշ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Հայոց Աշխարհ»-ը ...ԱՄՈԹ Է ԽՈՍԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Պետք է հերքեմ թեկնածուներից մեկի պնդումը, թե հանրապետության բոլոր պաշտոնյաները ղարաբաղցի են լինելու, եթե Սերժ Սարգսյանը ընտրվի նախագահ։ Սա ցնդաբանություն է։
Ես կադրային ընտրություն կատարելիս հաշվի ...67 ՏՈԿՈՍԸ ՁԱՅՆ ԿՏԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սեփ.լրտվ.«Սոցիոմետր» անկախ կենտրոնը օրերս փորձել է պարզել, թե ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել մարզերի ընտրողները։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. հարցվածների 67 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի ...ԽԱՉԵՐԹ
Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնի առիթով երեկ Երեւանում անցկացվեց խաչերթ, որը մեկնարկեց Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց, ընթացավ քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը: ...
ՔԾՆՈՂՆԵՐԻ «ԲԱՆԱԿԸ» ԱՌԱՆՑ ԱՅՍ ԷԼ ՇԱՏ ՄԵԾ Է
Սեփ.լրտվ.ԱՇՆԱՆԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԿԻՆԸ ԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժինԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

