
ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 67 ՏՈԿՈՍ Է
- 2-րդ փուլի հավանականությունը չնչին է

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացրած վերջին սոցհարցման արդյունքները
Հարցումն անցկացվել է հունվարի 25-27-ը, բոլոր մարզերում, բացի Երեւանից։
Մարզերի 2240 ընտրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ստացվել է հետեւյալ պատկերը։
Փետրվարի 19-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ակնկալվում է, որ կմասնակցի հարցվածների 75 տոկոսը։ 5 տոկոսը պատասխանել է, որ չի մասնակցի, իսկ 20 տոկոսին ընտրությունները չեն հետաքրքրում։
Հարցումը պարզել է մարզերի ընտրողների տեղեկացվածությունը թեկնածուների վերաբերյալ։ Ըստ այդմ, Արթուր Բաղդասարյանին ճանաչում է հարցվածների 56,8 տոկոսը, Արտաշես Գեղամյանին՝ 55 տոկոսը, Վահան Հովհաննիսյանին՝ 40,7 տոկոսը, Վազգեն Մանուկյանին՝ 44,2 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 80,6 տոկոսը, Սերժ Սարգսյանին՝ 97,5 տոկոսը, Տիգրան Կարապետյան-Արամ Հարությունյան-Արման Մելիքյան եռյակին՝ 51 տոկոսը։
Ծանո՞թ են արդյոք ընտրողները թեկնածուների նախընտրական ծրագրերին։
Այս հարցին ընտրողների 6,9 տոկոսը պատասխանել է, որ ծանոթ է Ա.Բաղդասարյանի ծրագրին, 5,2 տոկոսը՝ Ա.Գեղամյանի, 3,2 տոկոսը՝ Վ.Հովհաննիսյանի, 2,4 տոկոսը՝ Վ.Մանուկյանի, 7,7 տոկոսը՝ Լ.Տեր-Պետրոսյանի, 19,7 տոկոսը՝ Ս.Սարգսյանի եւ 2,4 տոկոսը՝ մնացած երեք թեկնածուների ծրագրերին։
Ովքե՞ր են մարզերի ընդդիմադիր ընտրազանգվածի նախընտրելի թեկնածուները։
Հարցման արդյունքներով պարզվել է, որ ընդդիմադիր թեկնածուների շարքում առաջատարը Ա.Բաղդասարյանն է, որին նախընտրելի է համարել ընտրազանգվածի 6,8 տոկոսը։ Լ.Տեր-Պետրոսյանին նախընտրելի է համարել 5,4 տոկոսը, Ա.Գեղամյանին՝ 2,9 տոկոսը, Վ.Մանուկյանին՝ 2,3 տոկոսը, Վ.Հովհաննիսյանին՝ 1,5 տոկոսը։
Եւ հարցման շրջանակում ընդգրկված հինգերորդ եւ վերջին հարցը՝ ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել մարզերի ընտրողները։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. հարցվածների 67 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին։ Ինչ վերաբերում է մնացած թեկնածուներին, ապա նույնիսկ երկրորդ տեղում հայտնված Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի վարկանիշերի ահռելի տարբերություն է արձանագրվել։
Հարցման մասնակիցների 9 տոկոսն է նշել, որ քվեարկելու է Արթուր Բաղդասարյանի օգտին։ Լ.Տեր-Պետրոսյանին ձայն կտա հարցվածների 6 տոկոսը, Վահան Հովհաննիսյանին՝ 3 տոկոսը, Արտաշես Գեղամյանին՝ 2 տոկոսը, Վազգեն Մանուկյանին՝ 1,5 տոկոսը։ Իսկ հարցվածների 10,5 տոկոսը դեռ չի որոշել, թե ում է տալու իր ձայնը։
Երեկ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ հունվար ամսվա հարցման արդյունքներն ամփոփելուց հետո նկատելի է, որ մեկ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանի վարկանիշը 10 տոկոսով աճել է, քանի որ դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքներով նրա վարկանիշը եղել է 57 տոկոս։
Սոցիոլոգի հաջորդ դիտարկումն այսպիսին էր. «Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ընդդիմության միասնական թեկնածու կարող է լինել Արթուր Բաղդասարյանը, քանի որ ընդդիմադիր ընտրազանգվածի համար նախընտրելին ՕԵԿ-ի թեկնածուն է, որի վարկանիշը բավական բարձր է։ Այնպես որ միասնական թեկնածուն նա կարող է լինել եւ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը»։ Պատասխանելով լրագրողների հարցերին` Ա.Ադիբեկյանը ասաց, որ «շատ քիչ հավանական եմ համարում ընտրություններում երկրորդ փուլի անցկացումը»։
Նաեւ նշեց, որ հարցումն իրականացրել է երկու թեկնածուների նախընտրական շտաբների պատվերով։ Պատվիրողներից մեկը ՀՀԿ նախագահի թեկնածուի շտաբն է, իսկ մյուսը՝ ընդդիմադիր թեկնածուի շտաբը, որի անունը չբացահայտեց։
Իսկ մտավախություն չունի՞, որ հարցման արդյունքներին թեկնածուներից շատերը չեն հավատա։ Այս հարցին ի պատասխան, Ա.Ադիբեկյանը նշեց. «Սա հավատի խնդիր չէ։ Սա գիտական հետազոտման հիմնավորման վրա ստացված տվյալներ են, որոնք կամ ընդունում ես, կամ չես ընդունում։ Ոչ թե հավատում ես կամ չես հավատում տվյալին։ Սա կրոն չէ»։
Այնուհանդերձ ինչո՞ւ ընդդիմադիր թեկնածուները հարցումներ չեն պատվիրում կամ շատ հազվադեպ են դիմում սոցիոլոգներին։ Մեր այս հարցի պատասխանն էլ բնականաբար ուներ, եւ չափազանց հետաքրքիր էր այդ պատասխանը. «Հոգեբանության մեջ ինքնագնահատմանը վերաբերող կանանց ուղղված հարց կա։ Հաճախ ե՞ք դուք ձեզ մերկ դիտում հայելու մեջ։ Երբ այս հարցը տվեցի, մի կին պատասխանեց՝ ոչ։ Ասացի՝ ինչո՞ւ։ Ասաց՝ նայելու բան կա՞։ Սա է խնդիրը։ Չափելու բան չկա։ Ընդդիմադիր թեկնածուները չափելու բան չունեն։ Կամ էլ մի անգամ պատվիրում են ու վերջ»։
Ասենք, որ «Սոցիոմետրը» մինչեւ փետրվարի 19-ը դեռ 2 անգամ էլ է հարցում անցկացնելու։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
happy man գրել է:
"Երեկ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ հունվար ամսվա հարցման արդյունքներն ամփոփելուց հետո նկատելի է, որ մեկ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանի վարկանիշը 10 տոկոսով աճել է, քանի որ դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքներով նրա վարկանիշը եղել է 57 տոկոս։ "
էս տեմպերով վերջում ՍՍ-ն 99 տօկօսօվ հաղթելու է,ու ամոթու արդարացնի ընտրողների հույսերը
ABO գրել է:
AY ANASUN GNA TUN HASVI KEZ KANI HOKI KTA KNIKTEL KEZ ZEN SI TA AY ANASUN ES KANI TARI VARIR AZGIN
ԿՈԼԽՈԶՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը հայտնաբերեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը
Բրազիլացիների ժողովրդական զվարճանքը կառնավալն է, մերը՝ ընտրությունները։ Ընտրական մարաթոնը, ասես կառնավալային բուռն հանդիսություն, ալիքի պես գլորվում է մի մարզից մյուսը։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Թաեքվանդո կորեական մենամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչները ստիպված են եւս 4 տարով հետաձգել օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը։ Այն իրագործելու հնարավորություն էր ընձեռվել Ստամբուլում տեղի ունեցած ...ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ
IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այս օրերին համատեղում է հաճելին օգտակարի հետ։ Նա մարզում է «Միսս Գերմանիա-2008» գեղեցկության մրցույթի մասնակիցներին։
Որպեսզի ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, հրապարակել է փետրվարի 2-6-ը կայանալիք Մալթայի միջազգային մրցաշարին մեկնող ֆուտբոլիստների ցուցակը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում ...ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիկ Էդգար Մանուչարյանը, հանդես գալով Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական կազմում, դարձել է հաղթական գոլի հեղինակը «Ուտրեխտի» երիտասարդական թիմի հետ խաղում, ինչի շնորհիվ ...Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 9-րդ փուլում զիջել է գրոսմայստեր Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) եւ 6 միավորով այժմ դուրս է մնում Ջիբրալթարում ընթացող շախմատի 6-րդ միջազգային մրցաշարի մասնակիցների ...ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՎԻԶԱ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մերոնց շատ են մերժում
Ամեն տարի հունվարի վերջին օրը, հյուպատոսական ծառայողների օրվա կապակցությամբ, ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Երեկ լրագրողների ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
443 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով անցած տարի 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, որի համաձայն, ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 67 ՏՈԿՈՍ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
2-րդ փուլի հավանականությունը չնչին է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացրած վերջին սոցհարցման արդյունքները
Հարցումն անցկացվել ...ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 50
«Փակագիծ» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ ազատամարտիկ, «Թալին» կամավորական գնդի հրամանատար, Արագածոտնի մարզի Թալինի ենթաշրջանի Արեգ գյուղի բնակիչ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նրան հունվարի 27-ին Թալինում ...ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց հանդիպումները մայրաքաղաքի ընտրողների հետ։ Առաջին հանդիպումը Աջափնյակ համայնքում էր։
«Ես եկել եմ ձեր վստահության քվեն խնդրելու։ Հաստատելու, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ հանրային վստահությունը դեռ աճելու տեղ ունի
ԵԽԽՎ դիտորդական առաքելության 3 պատվիրակներ, ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԻ գլխավորությամբ, երեկ ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել,՝ ներկայացնելու տպավորությունները նախընտրական ...ՍԿՍՎԵ՞Ց
Ա.Հ. 1
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է գլխավոր դատախազության երրորդ հարկում ...ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ժողովրդին գործոն համարողը իր հետ մարզային հանդիպումների միկրոավտոբուսներով մարդ չէր տանի Երեւանից», «եթե մարզային նախընտրական հանդիպումներդ կազմակերպում ես ոչ թե տեղացիներով, այլ Երեւանից հետդ մարդ տանելով, ...«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այն մասին, որ ամենատարբեր սադրանքները հհշականների կամ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց հարազատ ձեռագիրն են, նախկինում բազմիցս գրվել եւ ապացուցվել է, ընդ որում, չստանալով որեւէ հերքում։ Դրանցից են, օրինակ, ...ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ով ում գործի ժառանգորդն է
Գաղտնիք չէ, որ մեզանում քաղաքական գործչի անցած ուղու հետ միասին խիստ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ նրա ծագումնաբանությանը՝ ե՛ւ ժառանգական կապի, ե՛ւ քաղաքական նախորդների ...ՕԾԱՆԵԼԻՔ «ԴԻՍԻԴԵՆՏ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչպես հայտնի է, Հուլիոս Կեսարի կինը սենատի ճակատագրական նիստի նախօրեին երազում տեսել էր, որ գրկում է արնաթաթախ ամուսնուն։ Առավոտյան նա խնդրեց հետաձգել նիստը, բայց Կեսարը չլսեց ու սպանվեց դավադիրների ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ՝ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈ՞Ւ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը դեկտեմբերի 30-ին, ի շարս հայաստանյան այլ «շփումների», հանդիպում է ունեցել որոշ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Հայոց Աշխարհ»-ը ...ԱՄՈԹ Է ԽՈՍԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Պետք է հերքեմ թեկնածուներից մեկի պնդումը, թե հանրապետության բոլոր պաշտոնյաները ղարաբաղցի են լինելու, եթե Սերժ Սարգսյանը ընտրվի նախագահ։ Սա ցնդաբանություն է։
Ես կադրային ընտրություն կատարելիս հաշվի ...67 ՏՈԿՈՍԸ ՁԱՅՆ ԿՏԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սեփ.լրտվ.«Սոցիոմետր» անկախ կենտրոնը օրերս փորձել է պարզել, թե ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել մարզերի ընտրողները։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. հարցվածների 67 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի ...ԽԱՉԵՐԹ
Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնի առիթով երեկ Երեւանում անցկացվեց խաչերթ, որը մեկնարկեց Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց, ընթացավ քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը: ...
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒ ԴՐԱԿԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԵՌԸ ԿԸՆԿՆԻ ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՎՐԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏ Վ.ՊՈՒՏԻՆԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

