
ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
- 443 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող

Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով անցած տարի 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, որի համաձայն, Հայաստանում կա նման 443 ընկերություն։ Նախորդ տարվա համեմատ 100-ից ավել աշխատող ունեցող ընկերությունների քանակը ավելացել է 44-ով։
Իհարկե, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հաճախ գործատուները խուսափում են ամբողջությամբ հայտարարագրել աշխատողներին, այստեղ որոշակի վերապահումների անհրաժեշտություն կա։ Որքան էլ վերջին մեկ-երկու տարիներին, երբ ոլորտի վերահսկողությունը հանձնվեց հարկային մարմիններին, կատարվեցին որոշակի դրական տեղաշարժեր, այնուհանդերձ, ինչպես թաքնված աշխատողների, այնպես էլ չհայտարարագրվող աշխատավարձերի խնդիրը տնտեսության առանձին ոլորտներում շարունակում է մնալ։
Բացառություն է թերեւս բանկային համակարգը, որտեղ հիմնականում խուսափում են թաքնված աշխատողներ պահելուց։ Նշենք, որ անցած տարվա արդյունքներով, բանկային համակարգում եւս նկատվել է աշխատողների թվի ավելացում։ Մասնավորապես, ասենք, «Արդշինինվեստբանկը» համալրվել է 33, իսկ «Հայէկոնոմբանկը»՝ 59 աշխատողով։
Հարկային ծառայության տվյալները վկայում են, որ Հայաստանում ամենաշատ աշխատող ունեցող գործատուն շարունակում է մնալ բաշխիչ էլեկտրացանցերը, չնայած, նախորդ տարվա համեմատ, ընկերության աշխատակիցների թիվը 36-ով նվազել է։
Հակառակ դրան, զգալիորեն ավելացել է երկրորդ տեղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատողների քանակը։ Վերջինս անցած տարի հայտարարագրել է 5596 աշխատատեղ, որը 430-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընկերության աշխատողների թվի ավելացումը պայմանավորված է ինչպես գազիֆիկացման ծավալների, այնպես էլ գործունեության դաշտի ընդլայնմամբ։ Գազամատակարարման եւ սպասարկման ոլորտում կատարված փոփոխություններից հետո «ՀայՌուսգազարդին» վերադարձվեցին որոշակի լիազորություններ, որոնք դուրս էին մնացել դաշտն ազատականացնելուց հետո։
Աշխատողների քանակով երրորդը «ԱրմենՏելն» է, որն անցած տարի հայտարարագրել է 4600 աշխատող։ Նախորդ տարվա համեմատ այս ընկերությունում զգալիորեն կրճատվել են հաստիքները։ «ԱրմենՏելը» հայտարարագրել է 418-ով պակաս աշխատող։ Աշխատատեղերի կրճատումը կապված է սեփականատիրական իրավունքի փոփոխության հետ։ Այն բանից հետո, երբ «Վիմպելկոմը» ձեռք բերեց «ԱրմենՏելը», այստեղ կատարվեցին որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետեւանքով որոշ աշխատատեղեր, հատկապես մարզերում, փակվեցին։
Ի տարբերություն «ԱրմենՏելի»՝ գրեթե կրկնապատկվել է հեռահաղորդակցության ոլորտի երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմի» աշխատողների քանակը՝ նախորդ տարվա 607-ից հասնելով 1129-ի։ Իհարկե, դրանով հանդերձ, «Ղ-Տելեկոմի» աշխատողների թիվը շուրջ 4 անգամ պակաս է, քան «ԱրմենՏելինը»։ Այս ահռելի տարբերությունը պայմանավորված է ֆիքսված ցանցում զբաղվածության բարձր մակարդակով։
Տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում զբաղված առավել հայտնի տեղացի գործարարներին պատկանող ընկերություններում աշխատողների թվաքանակի փոփոխություններն այսպիսին են.
«Արարատցեմենտ» ընկերության հայտարարագրած աշխատողների քանակը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 64-ով։ Ընդհանուր առմամբ այստեղ զբաղված է 1321 մարդ։ Ցեմենտի արտադրության ոլորտում գործող մյուս ընկերության՝ «Միկա ցեմենտի» աշխատողների թիվը, ընդհակառակը ավելացել է 25-ով՝ 898-ից հասնելով 923-ի։
Տեղական գործարարներից ամենաշատ աշխատատեղ ապահովում են «Գրանդ հոլդինգի» մեջ մտնող ընկերությունները։ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Մասիս Տոբակո» եւ «Գրանդ Սան» ընկերությունները միասին հայտարարագրել են շուրջ 2816 աշխատող, որը նախորդ տարվանից ավել է շուրջ 370-ով։ Ընդհանուր առմամբ այս խմբի մեջ մտնող ընկերությունների աշխատողների քանակն անցում է 3 հազարից։
Նշենք, որ «Գրանդ հոլդինգն» առաջինն է տեղական արտադրողների մեջ նաեւ իր վճարած հարկերով։ Անցած տարվա արդյունքներով, խմբի մեջ մտնող 8 ընկերություններն ընդհանուր առմամբ վճարել են շուրջ 10,7 մլրդ դրամ հարկ։ Սա խոշոր հարկատուների ցանկում 5-րդ արդյունքն է։
Ցանկում չեն հայտնվել միլիարդավոր դրամի հարկային պարտավորություն կատարած մի շարք ընկերություններ, որոնք գործում են ներմուծման դաշտում։ Իհարկե, այդ խմբում կան նաեւ այնպիսիք, որոնք հայտարարագրել են բավական մեծ թվով աշխատողներ։ Նման ընկերություններից է հայտնի «Սալեքս գրուպը», որն անցած տարի հայտարարագրել է 640 աշխատող կամ 200-ով ավել, քան 2006 թվականին։ Թեեւ ցանկից ընդհանրապես դուրս է մնացել նույն գործարարին պատկանող «Ֆլիտֆուդ» ընկերությունը։
Բենզինի ներկրման ոլորտում գործող «Ֆլեշ» ընկերության աշխատողների թիվն ավելացել է շուրջ 50-ով։ 100 եւ ավելի աշխատող հայտարարագրող ընկերությունների ցանկում հայտնվել է նաեւ վառելանյութ ներկրող մյուս խոշոր ընկերությունը՝ «Քաղ պետրոլ սերվիսը» (192 աշխատող)։
Կտրուկ կրճատվել է ադամանդագործության ոլորտի երբեմնի խոշոր ընկերության՝ «Շողակնի» աշխատողների թիվը։ Անցած տարվա 1073-ի փոխարեն, ընկերությունը հայտարարագրել է ընդամենը 385 աշխատող։ Սա պայմանավորված է տնտեսության այս ճյուղում վերջին տարիներին ստեղծված անմխիթար իրավիճակով, որը միջազգային շուկաների ճգնաժամային երեւույթների հետեւանք է։ Թեեւ տարեվերջին ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարծես տնտեսության այս ճյուղի վերականգնման հնարավորություններ են բացվում։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԿՈԼԽՈԶՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը հայտնաբերեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը
Բրազիլացիների ժողովրդական զվարճանքը կառնավալն է, մերը՝ ընտրությունները։ Ընտրական մարաթոնը, ասես կառնավալային բուռն հանդիսություն, ալիքի պես գլորվում է մի մարզից մյուսը։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Թաեքվանդո կորեական մենամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչները ստիպված են եւս 4 տարով հետաձգել օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը։ Այն իրագործելու հնարավորություն էր ընձեռվել Ստամբուլում տեղի ունեցած ...ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ
IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այս օրերին համատեղում է հաճելին օգտակարի հետ։ Նա մարզում է «Միսս Գերմանիա-2008» գեղեցկության մրցույթի մասնակիցներին։
Որպեսզի ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, հրապարակել է փետրվարի 2-6-ը կայանալիք Մալթայի միջազգային մրցաշարին մեկնող ֆուտբոլիստների ցուցակը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում ...ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիկ Էդգար Մանուչարյանը, հանդես գալով Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական կազմում, դարձել է հաղթական գոլի հեղինակը «Ուտրեխտի» երիտասարդական թիմի հետ խաղում, ինչի շնորհիվ ...Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 9-րդ փուլում զիջել է գրոսմայստեր Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) եւ 6 միավորով այժմ դուրս է մնում Ջիբրալթարում ընթացող շախմատի 6-րդ միջազգային մրցաշարի մասնակիցների ...ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՎԻԶԱ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մերոնց շատ են մերժում
Ամեն տարի հունվարի վերջին օրը, հյուպատոսական ծառայողների օրվա կապակցությամբ, ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Երեկ լրագրողների ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
443 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով անցած տարի 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, որի համաձայն, ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 67 ՏՈԿՈՍ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
2-րդ փուլի հավանականությունը չնչին է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացրած վերջին սոցհարցման արդյունքները
Հարցումն անցկացվել ...ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 50
«Փակագիծ» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ ազատամարտիկ, «Թալին» կամավորական գնդի հրամանատար, Արագածոտնի մարզի Թալինի ենթաշրջանի Արեգ գյուղի բնակիչ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նրան հունվարի 27-ին Թալինում ...ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց հանդիպումները մայրաքաղաքի ընտրողների հետ։ Առաջին հանդիպումը Աջափնյակ համայնքում էր։
«Ես եկել եմ ձեր վստահության քվեն խնդրելու։ Հաստատելու, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ հանրային վստահությունը դեռ աճելու տեղ ունի
ԵԽԽՎ դիտորդական առաքելության 3 պատվիրակներ, ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԻ գլխավորությամբ, երեկ ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել,՝ ներկայացնելու տպավորությունները նախընտրական ...ՍԿՍՎԵ՞Ց
Ա.Հ. 1
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է գլխավոր դատախազության երրորդ հարկում ...ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ժողովրդին գործոն համարողը իր հետ մարզային հանդիպումների միկրոավտոբուսներով մարդ չէր տանի Երեւանից», «եթե մարզային նախընտրական հանդիպումներդ կազմակերպում ես ոչ թե տեղացիներով, այլ Երեւանից հետդ մարդ տանելով, ...«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այն մասին, որ ամենատարբեր սադրանքները հհշականների կամ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց հարազատ ձեռագիրն են, նախկինում բազմիցս գրվել եւ ապացուցվել է, ընդ որում, չստանալով որեւէ հերքում։ Դրանցից են, օրինակ, ...ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ով ում գործի ժառանգորդն է
Գաղտնիք չէ, որ մեզանում քաղաքական գործչի անցած ուղու հետ միասին խիստ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ նրա ծագումնաբանությանը՝ ե՛ւ ժառանգական կապի, ե՛ւ քաղաքական նախորդների ...ՕԾԱՆԵԼԻՔ «ԴԻՍԻԴԵՆՏ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչպես հայտնի է, Հուլիոս Կեսարի կինը սենատի ճակատագրական նիստի նախօրեին երազում տեսել էր, որ գրկում է արնաթաթախ ամուսնուն։ Առավոտյան նա խնդրեց հետաձգել նիստը, բայց Կեսարը չլսեց ու սպանվեց դավադիրների ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ՝ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈ՞Ւ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը դեկտեմբերի 30-ին, ի շարս հայաստանյան այլ «շփումների», հանդիպում է ունեցել որոշ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Հայոց Աշխարհ»-ը ...ԱՄՈԹ Է ԽՈՍԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Պետք է հերքեմ թեկնածուներից մեկի պնդումը, թե հանրապետության բոլոր պաշտոնյաները ղարաբաղցի են լինելու, եթե Սերժ Սարգսյանը ընտրվի նախագահ։ Սա ցնդաբանություն է։
Ես կադրային ընտրություն կատարելիս հաշվի ...67 ՏՈԿՈՍԸ ՁԱՅՆ ԿՏԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սեփ.լրտվ.«Սոցիոմետր» անկախ կենտրոնը օրերս փորձել է պարզել, թե ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել մարզերի ընտրողները։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. հարցվածների 67 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի ...ԽԱՉԵՐԹ
Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնի առիթով երեկ Երեւանում անցկացվեց խաչերթ, որը մեկնարկեց Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց, ընթացավ քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը: ...
ՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԻ ԵՎ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՆԱԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՍԵՎԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՍԵՎԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

