
ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՎԻԶԱ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
- Մերոնց շատ են մերժում

Ամեն տարի հունվարի վերջին օրը, հյուպատոսական ծառայողների օրվա կապակցությամբ, ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԱՄՆ հյուպատոս ՌՈԲԻՆ ԲՈՒՍԵՆ։
Վիզայի համար դիմած քաղաքացին պետք է իմանա, որ բարեկամների ուղեկցությամբ գալն անիմաստ է, քանի որ, միեւնույն է, նրանք չեն կարող մտնել ներս։ Բացի իրենց անչափահաս երեխային ուղեկցող ծնողներից։
Հյուպատոսական բաժնում գործում էր փաստաթղթերի ընդունման պատուհանը։ Հենց այն պահին, երբ հյուպատոսի ուղեկցությամբ մոտեցանք, աշխատակիցը ընդունել էր դիմողի փաստաթղթերը եւ ստուգում էր դրանք համակարգիչ մուտքագրելու համար։ «Ստուգվում է, թե դիմումի ձեւը ամբողջությա՞մբ է լրացված, անձնագրի ժամկետը չի՞ անցած։ Շատ մարդիկ որոշ կետեր չեն լրացնում, ասենք, եթե սեփական բիզնես ունեն, չեն իմանում գործատուի կետը ինչպես լրացնել։ Այդ պարագայում ուղղակի պետք է գրել սեփական ընկերության անունը կամ եթե տանն եք աշխատում, գրել տան հասցեն»,- սա որպես առավել հաճախ հանդիպող թերություն, նշեց նա։
Սպասասրահում շատ քիչ մարդիկ կային։ Հյուպատոսությունը այդ օրը հաճախորդների քանակը սահմանափակել էր, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցն առավել արդյունավետ լիներ։ Ընդունման պատուհանից հետո, սպասասրահում հայտնվելով, դիմող քաղաքացիները հանգիստ կարողանում են հետեւել ծառայության աշխատանքներին, քանի որ ե՛ւ մատնահետքերի հանձնման, ե՛ւ հարցազրույցների համար նախատեսված տաղավարները ապակեպատ են։
Մատնահետքեր հանձնում են բոլոր դիմողները, դա կատարվում է էլեկտրոնային սարքի միջոցով, շատ հեշտ եւ 30-45 վայրկյանում։ Ռ.Բուսեն արդեն սպասասրահում, երբ մոտեցանք մատնահետքերի հանձնման պատուհանին, ցույց տվեց, թե ինչպես են վերցնում բոլոր մատների մատնահետքերը։ Անմիջապես այս պատուհանի հարեւանությամբ գտնվող երկու տաղավարները, որոնք նույնպես ապակեպատ են եւ, ինչպես պարզվեց, տեղադրվել են անցյալ շաբաթ, հարցազրույցների համար էին։ Տաղավարի մեջ բացվող պատուհանից հյուպատոսության աշխատակիցը հարցեր է ուղղում դիմողին։ Ողջ հարցազրույցը տեւում է 2-5 րոպե եւ վիզայի տրամադրման որոշումը հենց տեղում էլ կայացվում է։
«Վիզայի համար դիմելը կոնֆիդենցիալ է։ Այն, ինչ տեղի է ունենում պատուհանի առաջ դիմողի եւ մեր միջեւ մեր պատերից դուրս չի գալիս։ Ավելի հստակ պատկերացում կազմելու համար մենք երբեմն շատ նեղ անձնական հարցեր ենք տալիս։ Այսպիսի տաղավարները մեկուսի զրույցների համար նպաստավոր պայմաններ են ստեղծում։ Կարելի է տեսնել, բայց խոսակցության ձայնը չի լսվում»,- բացատրեց նա։
Սպասասրահի մյուս երկու պատուհանները սպասարկում են ներգաղթի համար դիմած քաղաքացիներին, շաբաթվա մեջ սահմանված է օր, երբ նրանք կարող են գալ եւ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Հյուպատոսը շեշտեց, որ ներգաղթյալներից պահանջվող փաստաթղթերի թիվը շատ մեծ է, ուստի նրանց հնարավորություն է տրվում լրացնել պակաս թղթերը։ Նաեւ նշեց. «Մեզ ամեն տարի միջին հաշվով 800-1000 մարդ է դիմում մշտական բնակության մեկնելու նպատակով»։
Հայաստանի այն երիտասարդ քաղաքացիները, որոնք չեն անցել զինվորական ծառայություն եւ մեկնել են ԱՄՆ, վերադառնալով որպես ԱՄՆ քաղաքացիներ, չեն կարող խուսափել պատասխանատվությունից։ «Մենք նրանց չենք կարող ազատել այդ պատասխանատվությունից, ուղղակի կարող ենք հետեւել, որպեսզի նրանց նկատմամբ օրենքը արդարացի կիրառվի»,- սահմանված կարգը խախտելով` ԱՄՆ մեկնածներին անդրադառնալով, ասաց հյուպատոսը։
Հարցազրույցի համար օրը նշանակվում է ինտերնետային կայքում համապատասխան հարցաթերթիկը լրացնելուց եւ «Հայէկոնոմբանկում» վիզայի համար նախատեսված վճարը մուծելուց հետո. «Եթե հարցազրույցը նշանակված է ժամը 9-ին, դա դեռ չի նշանակում, որ այն ուղիղ 9-ին կլինի։ Կախված մարդկանց քանակից, դուք հարցազրույցի պատուհանի մոտ կարող եք հայտնվել ժամը 10-ին։ Երբ դուք արդեն անցնում եք հարցազրույցը եւ վիզայի տրամադրման որոշումը կայացվում է, պաշտոնյան անմիջապես պատուհանի մոտ տեղեկացնում է այդ մասին։ Անձնագիրը, որում փակցվում է վիզան, վերադարձվում է քաղաքացիներին հարցազրույցից երկու օր հետո։ Անձնագիրը ստանում են դրսի պատուհանից՝ ներկայացնելով մեր կողմից տրված կտրոնը»։
Մերժված քաղաքացիներին գրավոր բացատրություն է տրվում, որը ամերիկյան դիվանագետի ասելով, ընդհանրական է եւ իրենց երկրի ներգաղթի մասին օրենքի վրա է հիմնված. «Հիմնականում մերժվում է այն դեպքում, երբ դիմողը չի կարողանում համոզել, որ իր կապերը հայրենիքում՝ Հայաստանում, ամուր են։ Նկատի ունեմ տնտեսական, մասնագիտական, ֆինանսական, ընտանեկան կապերը»։
Անցյալ տարի տուրիստական վիզա ստանալու համար դիմել են 10400 քաղաքացի, իսկ մերժման ցուցանիշը ֆինանսական տարվա համար 61 տոկոս է եղել։ «Վիզաների մերժման ցուցանիշը Հայաստանի համար միշտ էլ բարձր է եղել»,- փաստեց Ռ.Բուսեն։ Հարցաթերթիկը լրացնելիս շատ հաճախ սխալ են պատասխանում 37-րդ կետին, որը հարցնում է ԱՄՆ-ում ապրող անմիջական ազգականների մասին, իսկ եթե պատասխանը չի համապատասխանում իրականությանը, դժվար է վստահել դիմողին եւ վիզա ստանալը դժվարանում է։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԿՈԼԽՈԶՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը հայտնաբերեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Սոֆոկլեսի անհայտ ողբերգությունը
Բրազիլացիների ժողովրդական զվարճանքը կառնավալն է, մերը՝ ընտրությունները։ Ընտրական մարաթոնը, ասես կառնավալային բուռն հանդիսություն, ալիքի պես գլորվում է մի մարզից մյուսը։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Թաեքվանդո կորեական մենամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչները ստիպված են եւս 4 տարով հետաձգել օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը։ Այն իրագործելու հնարավորություն էր ընձեռվել Ստամբուլում տեղի ունեցած ...ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ
IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այս օրերին համատեղում է հաճելին օգտակարի հետ։ Նա մարզում է «Միսս Գերմանիա-2008» գեղեցկության մրցույթի մասնակիցներին։
Որպեսզի ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, հրապարակել է փետրվարի 2-6-ը կայանալիք Մալթայի միջազգային մրցաշարին մեկնող ֆուտբոլիստների ցուցակը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում ...ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիկ Էդգար Մանուչարյանը, հանդես գալով Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական կազմում, դարձել է հաղթական գոլի հեղինակը «Ուտրեխտի» երիտասարդական թիմի հետ խաղում, ինչի շնորհիվ ...Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 9-րդ փուլում զիջել է գրոսմայստեր Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) եւ 6 միավորով այժմ դուրս է մնում Ջիբրալթարում ընթացող շախմատի 6-րդ միջազգային մրցաշարի մասնակիցների ...ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՎԻԶԱ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մերոնց շատ են մերժում
Ամեն տարի հունվարի վերջին օրը, հյուպատոսական ծառայողների օրվա կապակցությամբ, ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Երեկ լրագրողների ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
443 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով անցած տարի 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, որի համաձայն, ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 67 ՏՈԿՈՍ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
2-րդ փուլի հավանականությունը չնչին է
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իրենց կողմից իրականացրած վերջին սոցհարցման արդյունքները
Հարցումն անցկացվել ...ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 50
«Փակագիծ» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ ազատամարտիկ, «Թալին» կամավորական գնդի հրամանատար, Արագածոտնի մարզի Թալինի ենթաշրջանի Արեգ գյուղի բնակիչ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նրան հունվարի 27-ին Թալինում ...ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց հանդիպումները մայրաքաղաքի ընտրողների հետ։ Առաջին հանդիպումը Աջափնյակ համայնքում էր։
«Ես եկել եմ ձեր վստահության քվեն խնդրելու։ Հաստատելու, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իսկ հանրային վստահությունը դեռ աճելու տեղ ունի
ԵԽԽՎ դիտորդական առաքելության 3 պատվիրակներ, ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԻ գլխավորությամբ, երեկ ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել,՝ ներկայացնելու տպավորությունները նախընտրական ...ՍԿՍՎԵ՞Ց
Ա.Հ. 1
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է գլխավոր դատախազության երրորդ հարկում ...ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ժողովրդին գործոն համարողը իր հետ մարզային հանդիպումների միկրոավտոբուսներով մարդ չէր տանի Երեւանից», «եթե մարզային նախընտրական հանդիպումներդ կազմակերպում ես ոչ թե տեղացիներով, այլ Երեւանից հետդ մարդ տանելով, ...«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այն մասին, որ ամենատարբեր սադրանքները հհշականների կամ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց հարազատ ձեռագիրն են, նախկինում բազմիցս գրվել եւ ապացուցվել է, ընդ որում, չստանալով որեւէ հերքում։ Դրանցից են, օրինակ, ...ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ով ում գործի ժառանգորդն է
Գաղտնիք չէ, որ մեզանում քաղաքական գործչի անցած ուղու հետ միասին խիստ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ նրա ծագումնաբանությանը՝ ե՛ւ ժառանգական կապի, ե՛ւ քաղաքական նախորդների ...ՕԾԱՆԵԼԻՔ «ԴԻՍԻԴԵՆՏ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչպես հայտնի է, Հուլիոս Կեսարի կինը սենատի ճակատագրական նիստի նախօրեին երազում տեսել էր, որ գրկում է արնաթաթախ ամուսնուն։ Առավոտյան նա խնդրեց հետաձգել նիստը, բայց Կեսարը չլսեց ու սպանվեց դավադիրների ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ՝ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈ՞Ւ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը դեկտեմբերի 30-ին, ի շարս հայաստանյան այլ «շփումների», հանդիպում է ունեցել որոշ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Հայոց Աշխարհ»-ը ...ԱՄՈԹ Է ԽՈՍԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Պետք է հերքեմ թեկնածուներից մեկի պնդումը, թե հանրապետության բոլոր պաշտոնյաները ղարաբաղցի են լինելու, եթե Սերժ Սարգսյանը ընտրվի նախագահ։ Սա ցնդաբանություն է։
Ես կադրային ընտրություն կատարելիս հաշվի ...67 ՏՈԿՈՍԸ ՁԱՅՆ ԿՏԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սեփ.լրտվ.«Սոցիոմետր» անկախ կենտրոնը օրերս փորձել է պարզել, թե ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել մարզերի ընտրողները։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. հարցվածների 67 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի ...ԽԱՉԵՐԹ
Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնի առիթով երեկ Երեւանում անցկացվեց խաչերթ, որը մեկնարկեց Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց, ընթացավ քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը: ...
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԹԵ ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱՐ՝ ԻՆՁ ՉԷԻՆ ԾԵԾԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՎԱՆՈՅԻ ՏՂԱՆԵՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

