«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հունվարի 13-20-ին հանրապետության շուրջ 1200 ընտրողների շրջանում «Գելափ» հեղինակավոր կազմակերպության անցկացրած հերթական հարցման արդյունքները բացահայտում են հունվարի 21-ին սկսած պաշտոնական քարոզարշավի նախօրեին նախագահի թեկնածուների ունեցած մեկնարկային հնարավորությունները։

Դրանք, անշուշտ, ամենեւին էլ չի կարելի համարել վերջնական, քանի որ քարոզարշավը նոր է մտնում իր վճռական փուլը։ Բայց միաժամանակ չի կարելի նաեւ անտեսել այն փաստը, որ հենց նույն «Գելափի» 2007թ. դեկտեմբեր ամսին անցկացրած հարցումից հետո անցած 1 ամսվա ընթացքում մեր ընտրողների տրամադրություններում արձանագրվել են որոշակի տեղաշարժեր։ Ուրեմն ներկա հանգրվանում կարեւորը դրանց խորքային պատճառների բացահայտումն է, որոնք թույլ կտան հասկանալ, թե որքան կայուն ու անշրջելի են արդեն իսկ հստակ դարձած միտումները։
Հարցումը ցույց է տալիս, որ անվիճելի առաջատար համարվող վարչապետ Ս. Սարգսյանի վարկանիշն անցած ամսվա ընթացքում աճել է 8 տոկոսով՝ 35-ից հասնելով 43-ի։
Ոմանք կարող են կասկածներ հայտնել պաշտոնական քարոզարշավի մեկնարկի նախօրեին արձանագրված այս թվերի շուրջ։ Սակայն մենք, ընդհակառակը, կասկածում ենք, որ անցած 1 ամսվա ընթացքում վարչապետի վարկանիշի աճը համեմատաբար համեստ է եղել։ Եւ դրա համար ունենք հետեւյալ հիմնավորումները։
Առաջին՝ երբ իրար հետեւից քարոզարշավի մեջ նետվող նախագահի մյուս թեկնածուները խոստանում են «աստղեր իջեցնել» երկնքից, կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հունվարի ընթացքում Հայաստանի շուրջ կես միլիոնանոց թոշակառուների բանակի հետ խոսում է նրան հասկանալի լեզվով՝ կենսաթոշակը 60 տոկոսով բարձրացնելու արդեն իսկ կատարված փաստի միջոցով։
Երկրորդ՝ վարչապետին աջակցող Հանրապետական կուսակցությունը անցած 1ամսվա ընթացքում փաստորեն արդեն սկսել է իր քարոզարշավը, որի մեջ թեեւ բացակայում են արտաքին էֆեկտներն ու աղմուկ-աղաղակը, սակայն ինչպես ցույց տվեցին 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները, ռեալ արդյունքների տեսանկյունից այն բավականաչափ արդյունավետ է։
Վերջին փաստի վկայությունն է նաեւ «Գելափի» հարցման մեջ արձանագրված Հանրապետական կուսակցության վարկանիշի 10 տոկոսանոց աճի միտումը։ Չպետք է մոռանալ, որ դրան գումարվել կամ գումարվելու է նաեւ մեկ այլ ազդեցիկ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» վարկանիշը։ Ստացվում է, որ վարչապետի հնարավորությունների մեծացման պոտենցիալը դեռեւս չի սպառվել։
«Գելափի» վերջին հարցման մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ նրա արդյունքները այսօրվանից արդեն կասկածի տակ են դնում 2008-ի նախագահական ընտրություններում սպասվող երկբեւեռ դիմակայության մասին հայտնի վարկածը։ Պարզվում է, որ երկրորդ քաղաքական բեւեռը դառնալու հավակնորդ համարվող նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, հունվարի 13-20-ին անցկացված հարցման արդյունքում, տեղ չի զբաղեցրել անգամ առաջատարների եռյակում։ Այսպիսով, այսօրվանից արդեն ժողովրդին փողոց հանելու եւ ընտրությունների արդյունքները բողոքարկելու իր մտադրությունները չթաքցնող նախագահի թեկնածուն հեռու է ոչ միայն առաջատարից, այլեւ նման դերակատարություն ստանձնելու համար անհրաժեշտ ու պարտադիր երկրորդ տեղից։
Պատկերացնել կարելի է միայն այն միանգամայն հնարավոր դարձող սցենարը, երբ փետրվարի 19-ին երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցրած նախագահի թեկնածուներն ընդունեն ընտրությունների արդյունքները, ճանաչեն դրանց լեգիտիմությունը, իսկ 4-րդ կամ 5-րդ տեղում հայտնված Տեր-Պետրոսյանը սկսի աղմուկ բարձրացնել ու պնդել հակառակը։
Հունվարի 13-20-ի հարցման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, թեեւ անցած դեկտեմբերին իր ունեցած վարկանիշի մեջ 2 նիշի անկում է արձանագրել՝ 13-ից իջնելով 11-ի, սակայն այժմ իրեն բնորոշ պոպուլիստական կարգախոսներով «մարտի է նետվել» եւ կարող է շուտով ոչ միայն «հետ բերել» կորցրածը, այլեւ նույնիսկ բարելավել դեկտեմբերյան ցուցանիշները։ «Օրինաց երկիրը» ունի ՀՀՇ-ից ու նրան աջակցող ուժերից շատ ավելի մեծ հնարավորություններ, քանի որ անցած տարիներին հասցրել է ինտեգրվել իշխանության համակարգի մեջ եւ անգամ նրանից հեռանալուց հետո էլ կարողացել է հիմնականում պահպանել իր բազմամարդ կառույցները։
Մի փոքր անսպասելի էր «Գելափի» հարցման մեջ արձանագրված Արտաշես Գեղամյանի երրորդ տեղը՝ շուրջ 6 տոկոսով։ Տրամաբանությունը հուշում է, որ գոնե այդ տեղին պետք է որ հավակներ ՀՅԴ թեկնածուն։ Ի վերջո, Վահան Հովհաննիսյանը «Ազգային միաբանությունից» ավելի զորեղ կուսակցություն է ներկայացնում, որն ունի ավելի մեծ քարոզչական ռեսուրսներ եւ, ինչո՞ւ չէ, նաեւ վարչական որոշակի լծակներ։
Մեր կարծիքով, ընտրապայքարի նախօրեին ի հայտ եկած այս «սյուրպրիզի» հիմնական պատճառը թաքնված է ներկա նախագահական ընտրարշավին բնորոշ այն յուրահատկության խորքում, որը վերջերս հստակորեն արձանագվել է «APR Group» սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցման մեջ։ Բանն այն է, որ այդ ընկերության կողմից հունվարի 13-18-ին Երեւանում հարցվածների 28,1 տոկոսը պատասխանել էր, որ ինքը ո՛չ մի պարագայում ձայն չի տա նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին։ Անկասկած մարզերում այս ցուցանիշն է՛լ ավելի բարձր է, եւ ներկա ընտրապայքարի նախօրեին Տեր-Պետրոսյանի հսկայական բացասական էլեկտորատը կողմնորոշվում է այն թեկնածուների օգտին, ովքեր ամենից ավելի սուր են քննադատում նախկին նախագահին։
Արտաշես Գեղամյանը սկսել է «որսալ» այդ «հակալեւոնական ձայների» մի մասը, քանի որ ՀՅԴ-ի թեկնածուից շատ ավելի հետեւողական է Տեր-Պետրոսյանին հարվածելու հարցում։
Այսպիսով, հունվարի 13-20-ին «Գելափ» կազմակերպության անցկացրած հարցման մեջ առկա է որոշակի ու հստակ տրամաբանություն։ Այն վկայում է, որ եթե քվեարկությունը տեղի ունենար վերը նշված ժամանակահատվածում, ապա վարչապետ Ս. Սարգսյանն ընտրվելու էր հանրապետության նախագահ, քանի որ նրա ստացած 43 տոկոսն արդեն իսկ անցողիկ է՝ նկատի ունենալով ընտրություններին չմասնակցողների եւ բոլորին դեմ քվեարկողների բանակը։
Անշուշտ, ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ ճշգրիտ ու կայուն կլինեն հունվարի կեսերին նախագահի թեկնածուների ունեցած վարկանիշերի վերաբերյալ «Գելափի» անցկացրած հարցման արդյունքները։ Առայժմ դրանք վկայում են, որ վարչապետ Ս. Սարգսյանը բոլոր հնարավորություններն ունի հաղթելու հենց առաջին փուլում, քանի որ նկատելիորեն առաջ է անցել նախագահի մյուս պոտենցիալ հավակնորդներից։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
Erevanci գրել է:
LEVON LEVON LEVON LEVON LEVON LEVON LEVON LEVON -HAXTANAK!!!!!!!!!!!!!!!! MEKA Haxteluenq! Sranc verch ekela!amsi 20 kshnoravenq HAYASTANI NOR Naxagain!!!!!!!!!LEVON LEVON LEVON
Ashot գրել է:
Ժողովուրդ ջան (SkyFlyer, Mephistopheles, Կարեն, Վիշապ, ԱԲԳ, փայտփորիկ, Հակոբ, Ես, Դավիթ, ara, Հայք ու բոլոր մյուս ջաներ, քննարկումներին ներկա բոլոր հայեր առանց բացառության), հլը եկեք մենք մեր "վիրտուալ կռուգ"-ով մեր "Գելափ"-ը անցկացնենք, թե ոնց կանցնեն ընտրությունները Հայաստանում ու ով կհաղթի ... Ես անձամբ կարծում եմ հետևյալ կերպ ....
1. Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը մինչև փետրվարի 19-ը կամ միանում է Լեվոնին, կամ սեփական քարոզարշավի հետ միասին սկսում է բացահայտ պաշտպանություն Լեվոնին ու ավելի անողոք քննադատել Սերժին: Դրանից միանգամից հետո կամ դրան զուգահեռ Ռաֆֆիի "Ժառանգություն"-ն էլ է սկսում բացահայտ աջակցել Լեվոնին:
2. Վազգեն Մանուկյանը կամ ինչ-որ պատրվակով հանում է իր թեկնածվությունը, որպեսզի փրկի իր իմիջը վերջնական կործանումից, կամ հանելով հանդերձ միանում է դաշնակներին, "գլխավոր կոնսուլտանտ"-ի պատվավոր կոչումով:
3. Դաշնակները Վահանի գլխավորությամբ, ու նաև միգուցե Վազգենի հետ, ավելի են ուժեղացնում Սերժի քննադատությունը, ու "իրանցից անկախ" ահագին ձայն են հավաքում, մեջքներին ունենալով Պապայի (ՌՔ)թաքուն աջակցությունը :
4. Դհոլն ու մյուս մանրապճեղները ի սկզբանե հաշիվ չեն, ոչ էլ կարան այնքան ձայն փախցնեն, ինչքան իրենցից սպասվում է:
5. Արդյունքում ունենում ենք հետևյալը երկու տարբերակով , կամ միանշանակ հաղթում է Լեվոնը, կամ առաջին փուլը վերջանում է Սերժ, Լեվոն, Վահան հերթականությամբ, երկրորդ փուլ են դուրս գալիս Սերժն ու Լեվոնը, կողքից էլ խանգարող չի մնում, Գագոյի փուչիկ "Բարգավաճ"-ում էլ մարդ չի մնում, որ Սերժի անուն ուզենա լսի, լինում է Լեվոն-Սերժ պարտադիր տելեդեբատ, որն էլ դառնում է Սերժի կարապի երգը, արդյունքում Լեվոնը Սերժին խայտառակ ջախջախելով հաղթում է ընտրությունները :
6. Ի վերջո այս դեպքում ապագայի համար սկսվում է ձևավորվել նորմալ քաղաքական դաշտ իր երեք հիմնական կոմպոնենտներով, այն է ա)աջեր (ՕԵԿ ու բոլոր մյուս "լեվոնական"-ներ), բ) ձախեր (Հանրապետական ու "սերժական"-ների մնացորդներ) ու գ)ռադիկալներ (դաշնակներ ու վազգենմանուկյանականներ), որոնք միշտ պետք են աջերի ու ձախերի միջև բալանս պահելու համար .... Ի՞ ՆՉ ԱՍԻՔ ...
Mephistopheles գրել է:- Ashot
Ժողովուրդ ջան (SkyFlyer, Mephistopheles, Կարեն, Վիշապ, ԱԲԳ, փայտփորիկ, Հակոբ, Ես, Դավիթ, ara, Հայք ու բոլոր մյուս ջաներ, քննարկումներին ներկա բոլոր հայեր առանց բացառության), հլը եկեք մենք մեր "վիրտուալ կռուգ"-ով մեր "Գելափ"-ը անցկացնենք, թե ոնց կանցնեն ընտրությունները Հայաստանում ու ով կհաղթի ... Ես անձամբ կարծում եմ հետևյալ կերպ ....1. Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը մինչև փետրվարի 19-ը կամ միանում է Լեվոնին, կամ սեփական քարոզարշավի հետ միասին սկսում է բացահայտ պաշտպանություն Լեվոնին ու ավելի անողոք քննադատել Սերժին: Դրանից միանգամից հետո կամ դրան զուգահեռ Ռաֆֆիի "Ժառանգություն"-ն էլ է սկսում բացահայտ աջակցել Լեվոնին:

Կարծում եմ միանգամայն հնարավոր տարբերակ է...ես կավելացնեի նաև ընդհարումներ (ցավոք սրտի): 2րդ փուլից անմիջապես հետո կհայտարարվի ՍՍ-ի հաղթանակը, որը ժողովրդին կհանի դուրս. կլինի "3 փուլ "...տելեդեբատ չի լինի, դա ՍՍ-ի համար ինքնասպանություն է, չեմ կարծում այդքան ապուշ լինի: Ի վերջո ԼՏՊ-ն և նրան հարող ուժերը կհաղթեն...ՀՀԿ-ն կամ կկազմալուծվի կամ էլ կդառնա պրոԼՏՊ-ական...ՍՍ-ն Քաղաքականությունից դուրս կգա...եթե 27-ի գործը ընթրացք ստանա, ինչում ես համարյա չեմ կասկածում, ապա ՌՔ/ՍՍ զույգը հավանաբար "տեղափոխվի" Ռուսաստան Գազպրոմում "աշխատելու": 27-ի գործով բանտարկյալների կազմում հնարավոր է "փոփոխություն" կամ առողջության կտրուկ վատացում...ամեն դեպքում ես ՍՍ-ն հայաստանի քաղաքական դաշտում չեմ տեսնում...Ընդիմությունը կսկսի ակտիվանալ, որն ինքնին առողջ երևույթ է,որոշ պրոԼՏՊ-ական ուժեր նորից կանցնեն ընդիմություն, դաշնակներն ու ՎՄ-ն կբաժանվեն և ՎՄ-ն կպահանջի 1996-ի ընտրաքվեների վերահաշվարկ- Ashot
ՀԱՅՐԻԿ գրել է:- Ashot
Ժողովուրդ ջան (SkyFlyer, Mephistopheles, Կարեն, Վիշապ, ԱԲԳ, փայտփորիկ, Հակոբ, Ես, Դավիթ, ara, Հայք ու բոլոր մյուս ջաներ, քննարկումներին ներկա բոլոր հայեր առանց բացառության), հլը եկեք մենք մեր "վիրտուալ կռուգ"-ով մեր "Գելափ"-ը անցկացնենք, թե ոնց կանցնեն ընտրությունները Հայաստանում ու ով կհաղթի ... Ես անձամբ կարծում եմ հետևյալ կերպ ....1. Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը մինչև փետրվարի 19-ը կամ միանում է Լեվոնին, կամ սեփական քարոզարշավի հետ միասին սկսում է բացահայտ պաշտպանություն Լեվոնին ու ավելի անողոք քննադատել Սերժին: Դրանից միանգամից հետո կամ դրան զուգահեռ Ռաֆֆիի "Ժառանգություն"-ն էլ է սկսում բացահայտ աջակցել Լեվոնին:
2. Վազգեն Մանուկյանը կամ ինչ-որ պատրվակով հանում է իր թեկնածվությունը, որպեսզի փրկի իր իմիջը վերջնական կործանումից, կամ հանելով հանդերձ միանում է դաշնակներին, "գլխավոր կոնսուլտանտ"-ի պատվավոր կոչումով:
3. Դաշնակները Վահանի գլխավորությամբ, ու նաև միգուցե Վազգենի հետ, ավելի են ուժեղացնում Սերժի քննադատությունը, ու "իրանցից անկախ" ահագին ձայն են հավաքում, մեջքներին ունենալով Պապայի (ՌՔ)թաքուն աջակցությունը :
4. Դհոլն ու մյուս մանրապճեղները ի սկզբանե հաշիվ չեն, ոչ էլ կարան այնքան ձայն փախցնեն, ինչքան իրենցից սպասվում է:
5. Արդյունքում ունենում ենք հետևյալը երկու տարբերակով , կամ միանշանակ հաղթում է Լեվոնը, կամ առաջին փուլը վերջանում է Սերժ, Լեվոն, Վահան հերթականությամբ, երկրորդ փուլ են դուրս գալիս Սերժն ու Լեվոնը, կողքից էլ խանգարող չի մնում, Գագոյի փուչիկ "Բարգավաճ"-ում էլ մարդ չի մնում, որ Սերժի անուն ուզենա լսի, լինում է Լեվոն-Սերժ պարտադիր տելեդեբատ, որն էլ դառնում է Սերժի կարապի երգը, արդյունքում Լեվոնը Սերժին խայտառակ ջախջախելով հաղթում է ընտրությունները :
6. Ի վերջո այս դեպքում ապագայի համար սկսվում է ձևավորվել նորմալ քաղաքական դաշտ իր երեք հիմնական կոմպոնենտներով, այն է ա)աջեր (ՕԵԿ ու բոլոր մյուս "լեվոնական"-ներ), բ) ձախեր (Հանրապետական ու "սերժական"-ների մնացորդներ) ու գ)ռադիկալներ (դաշնակներ ու վազգենմանուկյանականներ), որոնք միշտ պետք են աջերի ու ձախերի միջև բալանս պահելու համար .... Ի՞ ՆՉ ԱՍԻՔ ...
- Ashot
Կարեն գրել է:- Ashot

Լավ առաջարկություն ես անում: Համաձայնվում եմ, բայց մինչև առաջարկիդ անցնելը ուզում եմ մի բան ասել. Որտեղ Գելափին բռնել եմ, գելափ եմ անելու:
Ներածական մեկ ֆունդամենտալ գործոն. ընդունում ենք որ ընտրությունները մեկ փուլով ավարտելու ոչ մի տարբերակ չկա: Գոնե ես այդ տարբերակին ոչ մի կերպ չեմ հավատում, կամ չեմ ուզում հավատալ: Մեկ փուլ նշանակում է, որ ընտրությունները բռի կերպով կեղծվել են Սերժի օգտին, ուրիշ տարբերակ չկա:
1. Արթուրի դեռ առաջին փուլում կտրուկ ԼՏՊ կողմն անցնելը չեմ բացառում, բայց հնարավոր եմ համարում նաև հակառակ տարբերակը - ԼՊՏ-ն հայտարարում է, որ հանում է իր թեկնածությունը Արթուրի օգտին: Հզոր ու հաղթող տարբերակներ են երկուսն էլ: Անձամբ ես կընտրեի երկրորդ տարբերակը: Ռաֆֆին արդեն սկսել է մանրից ավելի կտրուկ շարժումներ անել (տես Ժառանգության հայտարարությունը ընտրական հանձնաժողովների կազմավորման հետ կապված), բայց Ռաֆիի քայլերը կանխատեսել հնարավոր չէ: Նրա քայլերի մեջ ոչ հստակություն ու հեղհեղուկություն եմ նկատում: Հնարավոր եմ համարում նաև նրա Դաշնակներին միանալը:
2. Վազգենը ոչ մի պատրվակով չի հանի թեկնածությունը: Թեկնածու լինելը նրա համար թերարժեքության բարդույթից ազատվելու նշանակություն ունի: Խորհրդարանական ընտրություններից հետո նա պիտի ընդհանրապես չդներ թեկնածությունը: Նա չի գիտակցում ռեալ իր ոչ թե քաղաքակն դիակ, այլ եգիպտական մումյա դառնալու վտանգը: Ամեն դեպքում, չեմ բացառում նաև Դաշնակներին միանալու տարբերակը, մինչ առաջին փուլ:
3. Փաստացի Դաշնակները հիմա ուժեղացնում են ԼՏՊ քննադատությունը: Մի մոռացիր որ դաշնակները ֆինանսական ու արյունակցական լուրջ կապեր ունեն ՀՀԿ ու անձամբ Սերժի հետ: Հայկական իրականության մեջ սա լուրջ գործոն է: Դաշնակները միշտ ունեն զապաս տարբերակ, Ղարաբաղի հարցը և Ցեղասպանություն: Երկրորդ փուլ անցնելու հնարավորություն նրանց համար չեմ տեսնում: Բայց երկրորդ փուլում ակնկալում եմ հայտարարություն` Ղարաբաղի ու Ցաղասպանության ճանաչման հարցերի հետ կապված ԼՏՊ հետ լուրջ սկզբունքային տարաձայնությունների մասին, առանց խորքային վերլուծությունների; ու հետևապես աջակցություն Սերժին: Ուրիշ կերպ դաշնակներին չեմ տեսնում: Միակ ֆանտաստիկ տարբերակն այն է, որ իրոք Սերժը մինչև ըտրությունները Հայաստանից թռնում է փառապանծ եղբոր հետքերով ու "պապան" խաղադրույք է անում դաշնակների վրա:
4. Դհոլն ու մյու երաժշտական գործիքները, կամ ընդհանուր ասած բանջարեղենը, իրոք ռեալ ձայներ չունեն: Բայց կա նրանց օգտին նկարվող ձայների վտանգ: Ամեն մեկի օգտին գրի 1%-2%: Տես ինչ լավ թիվ ես ստանում: Ու այդ ձայները կնկարվեն հաստատ ոչ ի հաշիվ Սերժին տված ձայների: Իսկ իրենց հանրագումարի մեջ այդ ձայները որոշիչ կլինեն, թե ով է անցնելու կամ չի անցնելու երկրորդ փուլ: Եթե երկրորդ ու երրորդ տեղերի մեջ ձայների տարբերությունը սահմանային լինի, այդ հարֆինեի օգտին գրած ձայները Ռոբին հնարավորություն են տալիս որոշել թե ով պիտի Սերժի հետ դեբատին մասնակցի երկրորդ փուլում:
5. Արդյունքում ունենում ենք հետևյալ պատկերը - երկրորդ փուլ են անցնում Գեղամյանն ու Տիգրան կարապետիչը ու մենք մի ամիս տելեվիզորով զռոց ենք լսում կախարդական գնացք խաղալիս: ԿԱՏԱԿ ԵՄ ԱՆՈՒՄ: Արդյունքում ունենում են Սերժ, Լևոն (կամ Արթուր), Վահան տարբերակը: Վահանը հստակ անցնում է Սերժի կողմը: Ռաֆֆին չի իմանում ինչ անի, քանի որ աջակցում էր Վահանին ու հայտարարում է, որ ով ոնց ուզի իրենց կուսակցությունից նենց էլ քվերկելու է, որոշում չկա: Տելեդեբատ տեղի չի ունենում եթե անցնում է Լևոնը: Համաձայն եմ Մեֆիկոյի հետ, որ Սերժին խելոք մեկը կհուշի որ դա ինքնասպանություն է: Տելեդեբատ կարող է լինել Արթուրի ու Սերժի մեջ: Օբյեկտիվորեն Արթուրը Սերժին սարքում է չուլ ու փռում է արևին: Բայց մի մոռացեք պատասխանատու լրատվամիջոցների կողմից նախորոք Սերժի հետ համաձայնեցված հարցերի մասին, ինչպես Ռոբ-Ստյոպիկ տելեդեբատի ժամանակ էր: "Պարոն վարչապետ, կոնկրետ կարող եք ասել թո ինչ եք դուք արել ասենք կրթության բնագավարում", վարչապետ. "2007 թվականին պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 265 միլիոն 287 հազար 776 դրամ և 43 լումա, կներեք որ մոտավորապես եմ ասում, միայն դպրոցների տանիքների վերանորոգման համար: Արդյունքում КСП-67-Ш տեսակի շիֆեռներով վերանորոգել ենք 7876 քառակուսի մետր, 98 քառակուսի սանտիմետր և 12 քառակուսի միլիմետր տանիք 123 համայնքներում:" Ու բոլոր լրագրողները միասին ասում են որ մեր երկրին պետք է հենց այսպիսի գոռձից ամեն ձև հասկացող նախագահ: Ու սենց մի երկու ժամ, առանց Արթուրին երկու բառ ասելու հնարավորություն տալու: Գագոն, արդեն գնացել է վաբանկ, ու հետ ճանապարհ չունի: Բարգավաճի փուչիկը տրաքելու է ամեն դեպքում: Հնարավոր է միավորում ՀՀԿ հետ: Չգիտեմ երբ, բայց հնարավոր է, Սերժի հաղթելու դեպքում հաստատ(ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՏ ՊԱՀԻ, ՎԻՇԱՊԸ ԿԿԱԽՎԻ, ԵՍ ԽԱՌԱԿԻՐԻ ԿԱՆԵՄ):
6. Հայստանում մոտակա "6000" տարում դասական իմաստով քաղաքական դաշտի ձևավորում չեմ տեսնում - աջ, ձախ, ծայրահեղ աջ ու ձախ, աջ-կենտրոն, ձախ-կենտրոն և այլն: Մեզ դեռ սպասվում են դառը տարիներ այնպիսի անկապագույն, անգույն, անսկզբունք կուսակցությունների հետ ինչպիսիք են "փայլուն ապագա", "վերելք բոլորով", "Ծովից-ծով", "Փրկենք մեր հոգիները", "Չարբախյան միավորում" և այլն: Այս կուսակցությունների ծրագրերի մեջ գրված կլինի որ նրանք պատկանում են լիբերալ-պահպանողական-սոցիալիստական-շուկայան-ազգայնական-կոսմոպոլիտ գաղափարական ուղղվածությանը, և երբեք դրան չեն դավաճանի: Ի միջի այլոց Բարգավաճ Հայաստան կանոնադրության առաջին տարբերակի մեջ համարյա այդպես էլ գրված էր ու հետո մի խելոք երևի հանեց . լիբերալ-պահպանողական: Խորացի ինչ դեմքություն ա, Գագոյին ասել են ինչ լինենք լիբերալ, թե պահպանողական, ասել ա երկուսն էլ լավն են երկուսն էլ գրեք: Սրանք ել գրել են:
7. Աշ ջան, կներես, իմ կողմից մի կետ էլ ավելացնեմ: Չեմ բացառում կտրուկ ու տրագիկ զարգացումներ:
ա) Սերժը առաջին փուլով ացնում է, ու ժողովուրդն այս անգամ իրոք դուրս է թափվում:
բ) ԼՏՊ-ին խփում են:
գ) Իրավիճակը սրվում է մինչև առաջին փուլը, Թալինի դեպքը կարող է առաջին նախանշանը լինել, ու բախումներ մինչև առաջին փուլ:
դ) ԼՏՊ-ին ձերբակալում են, անկապ պատճառ միշտ էլ կարելի է գտնել, Վրաստանը ձեզ օրինակ:
ե) այլ անկանխատեսելի զարգացումներ, ինչպիսիք են Տիգրան Կարապետիչը հաղթում է առաջին փուլով, ու տժժում ենք ազգովի:
Ամեն դեպքում, շնորհակալություն առաջարկիդ համար: Ահագին մտորումների տեղիք տվեց: Ու ներողություն եմ խնդրում վիրտուլ ախպերությունից որոշ տեղերում ցաք ու ցրիվ մտքերի համար:- Ashot
ԱԲԳ գրել է:- Ashot

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Աշոտ շատ խելացի ու տրամաբանական ես մտածում, սակայն մեր Հայաստանում անհեթեթ ու անտրամաբանականն ավելի շատ հավանական է: Ասել կուզեմ կսկսվի այնպիսի բաներ, որ մեր ոչ մեկի մտքով չի անցնի: Անձամբ ես դժվարանում եմ ենթադրություններ անել: Միակ բանը ու տեսնում եմ ցավալիորեն՝ այն է, որ ոմանց անմեղ արյունն է թափվելու ու մենք շատ ցավ ենք զգալու դրա համար:
Իսկ ժողովուրդն էլ ջախջախվելու է հոգեպես վերջնականապես՝ ով էլ ընտրվի: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդի վիճակն էլ ավելի է վատանալու: Ահավոր ցավ եմ զգում սրտումս այն ամենի համար, ինչ սպասվում է:- Ashot
ԱԲԳ գրել է:- Mephistopheles
Կարծում եմ միանգամայն հնարավոր տարբերակ է...ես կավելացնեի նաև ընդհարումներ (ցավոք սրտի): 2րդ փուլից անմիջապես հետո կհայտարարվի ՍՍ-ի հաղթանակը, որը ժողովրդին կհանի դուրս. կլինի "3 փուլ "...տելեդեբատ չի լինի, դա ՍՍ-ի համար ինքնասպանություն է, չեմ կարծում այդքան ապուշ լինի: Ի վերջո ԼՏՊ-ն և նրան հարող ուժերը կհաղթեն...ՀՀԿ-ն կամ կկազմալուծվի կամ էլ կդառնա պրոԼՏՊ-ական...ՍՍ-ն Քաղաքականությունից դուրս կգա...եթե 27-ի գործը ընթրացք ստանա, ինչում ես համարյա չեմ կասկածում, ապա ՌՔ/ՍՍ զույգը հավանաբար "տեղափոխվի" Ռուսաստան Գազպրոմում "աշխատելու": 27-ի գործով բանտարկյալների կազմում հնարավոր է "փոփոխություն" կամ առողջության կտրուկ վատացում...ամեն դեպքում ես ՍՍ-ն հայաստանի քաղաքական դաշտում չեմ տեսնում...Ընդիմությունը կսկսի ակտիվանալ, որն ինքնին առողջ երևույթ է,որոշ պրոԼՏՊ-ական ուժեր նորից կանցնեն ընդիմություն, դաշնակներն ու ՎՄ-ն կբաժանվեն և ՎՄ-ն կպահանջի 1996-ի ընտրաքվեների վերահաշվարկ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Քո ենթադրությունն էլ եմ համարում հավանական:- Mephistopheles
ԱԲԳ գրել է:- Կարեն
Լավ առաջարկություն ես անում: Համաձայնվում եմ, բայց մինչև առաջարկիդ անցնելը ուզում եմ մի բան ասել. Որտեղ Գելափին բռնել եմ, գելափ եմ անելու:
Ներածական մեկ ֆունդամենտալ գործոն. ընդունում ենք որ ընտրությունները մեկ փուլով ավարտելու ոչ մի տարբերակ չկա: Գոնե ես այդ տարբերակին ոչ մի կերպ չեմ հավատում, կամ չեմ ուզում հավատալ: Մեկ փուլ նշանակում է, որ ընտրությունները բռի կերպով կեղծվել են Սերժի օգտին, ուրիշ տարբերակ չկա:
1. Արթուրի դեռ առաջին փուլում կտրուկ ԼՏՊ կողմն անցնելը չեմ բացառում, բայց հնարավոր եմ համարում նաև հակառակ տարբերակը - ԼՊՏ-ն հայտարարում է, որ հանում է իր թեկնածությունը Արթուրի օգտին: Հզոր ու հաղթող տարբերակներ են երկուսն էլ: Անձամբ ես կընտրեի երկրորդ տարբերակը: Ռաֆֆին արդեն սկսել է մանրից ավելի կտրուկ շարժումներ անել (տես Ժառանգության հայտարարությունը ընտրական հանձնաժողովների կազմավորման հետ կապված), բայց Ռաֆիի քայլերը կանխատեսել հնարավոր չէ: Նրա քայլերի մեջ ոչ հստակություն ու հեղհեղուկություն եմ նկատում: Հնարավոր եմ համարում նաև նրա Դաշնակներին միանալը:
2. Վազգենը ոչ մի պատրվակով չի հանի թեկնածությունը: Թեկնածու լինելը նրա համար թերարժեքության բարդույթից ազատվելու նշանակություն ունի: Խորհրդարանական ընտրություններից հետո նա պիտի ընդհանրապես չդներ թեկնածությունը: Նա չի գիտակցում ռեալ իր ոչ թե քաղաքակն դիակ, այլ եգիպտական մումյա դառնալու վտանգը: Ամեն դեպքում, չեմ բացառում նաև Դաշնակներին միանալու տարբերակը, մինչ առաջին փուլ:
3. Փաստացի Դաշնակները հիմա ուժեղացնում են ԼՏՊ քննադատությունը: Մի մոռացիր որ դաշնակները ֆինանսական ու արյունակցական լուրջ կապեր ունեն ՀՀԿ ու անձամբ Սերժի հետ: Հայկական իրականության մեջ սա լուրջ գործոն է: Դաշնակները միշտ ունեն զապաս տարբերակ, Ղարաբաղի հարցը և Ցեղասպանություն: Երկրորդ փուլ անցնելու հնարավորություն նրանց համար չեմ տեսնում: Բայց երկրորդ փուլում ակնկալում եմ հայտարարություն` Ղարաբաղի ու Ցաղասպանության ճանաչման հարցերի հետ կապված ԼՏՊ հետ լուրջ սկզբունքային տարաձայնությունների մասին, առանց խորքային վերլուծությունների; ու հետևապես աջակցություն Սերժին: Ուրիշ կերպ դաշնակներին չեմ տեսնում: Միակ ֆանտաստիկ տարբերակն այն է, որ իրոք Սերժը մինչև ըտրությունները Հայաստանից թռնում է փառապանծ եղբոր հետքերով ու "պապան" խաղադրույք է անում դաշնակների վրա:
4. Դհոլն ու մյու երաժշտական գործիքները, կամ ընդհանուր ասած բանջարեղենը, իրոք ռեալ ձայներ չունեն: Բայց կա նրանց օգտին նկարվող ձայների վտանգ: Ամեն մեկի օգտին գրի 1%-2%: Տես ինչ լավ թիվ ես ստանում: Ու այդ ձայները կնկարվեն հաստատ ոչ ի հաշիվ Սերժին տված ձայների: Իսկ իրենց հանրագումարի մեջ այդ ձայները որոշիչ կլինեն, թե ով է անցնելու կամ չի անցնելու երկրորդ փուլ: Եթե երկրորդ ու երրորդ տեղերի մեջ ձայների տարբերությունը սահմանային լինի, այդ հարֆինեի օգտին գրած ձայները Ռոբին հնարավորություն են տալիս որոշել թե ով պիտի Սերժի հետ դեբատին մասնակցի երկրորդ փուլում:
5. Արդյունքում ունենում ենք հետևյալ պատկերը - երկրորդ փուլ են անցնում Գեղամյանն ու Տիգրան կարապետիչը ու մենք մի ամիս տելեվիզորով զռոց ենք լսում կախարդական գնացք խաղալիս: ԿԱՏԱԿ ԵՄ ԱՆՈՒՄ: Արդյունքում ունենում են Սերժ, Լևոն (կամ Արթուր), Վահան տարբերակը: Վահանը հստակ անցնում է Սերժի կողմը: Ռաֆֆին չի իմանում ինչ անի, քանի որ աջակցում էր Վահանին ու հայտարարում է, որ ով ոնց ուզի իրենց կուսակցությունից նենց էլ քվերկելու է, որոշում չկա: Տելեդեբատ տեղի չի ունենում եթե անցնում է Լևոնը: Համաձայն եմ Մեֆիկոյի հետ, որ Սերժին խելոք մեկը կհուշի որ դա ինքնասպանություն է: Տելեդեբատ կարող է լինել Արթուրի ու Սերժի մեջ: Օբյեկտիվորեն Արթուրը Սերժին սարքում է չուլ ու փռում է արևին: Բայց մի մոռացեք պատասխանատու լրատվամիջոցների կողմից նախորոք Սերժի հետ համաձայնեցված հարցերի մասին, ինչպես Ռոբ-Ստյոպիկ տելեդեբատի ժամանակ էր: "Պարոն վարչապետ, կոնկրետ կարող եք ասել թո ինչ եք դուք արել ասենք կրթության բնագավարում", վարչապետ. "2007 թվականին պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 265 միլիոն 287 հազար 776 դրամ և 43 լումա, կներեք որ մոտավորապես եմ ասում, միայն դպրոցների տանիքների վերանորոգման համար: Արդյունքում КСП-67-Ш տեսակի շիֆեռներով վերանորոգել ենք 7876 քառակուսի մետր, 98 քառակուսի սանտիմետր և 12 քառակուսի միլիմետր տանիք 123 համայնքներում:" Ու բոլոր լրագրողները միասին ասում են որ մեր երկրին պետք է հենց այսպիսի գոռձից ամեն ձև հասկացող նախագահ: Ու սենց մի երկու ժամ, առանց Արթուրին երկու բառ ասելու հնարավորություն տալու: Գագոն, արդեն գնացել է վաբանկ, ու հետ ճանապարհ չունի: Բարգավաճի փուչիկը տրաքելու է ամեն դեպքում: Հնարավոր է միավորում ՀՀԿ հետ: Չգիտեմ երբ, բայց հնարավոր է, Սերժի հաղթելու դեպքում հաստատ(ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՏ ՊԱՀԻ, ՎԻՇԱՊԸ ԿԿԱԽՎԻ, ԵՍ ԽԱՌԱԿԻՐԻ ԿԱՆԵՄ):
6. Հայստանում մոտակա "6000" տարում դասական իմաստով քաղաքական դաշտի ձևավորում չեմ տեսնում - աջ, ձախ, ծայրահեղ աջ ու ձախ, աջ-կենտրոն, ձախ-կենտրոն և այլն: Մեզ դեռ սպասվում են դառը տարիներ այնպիսի անկապագույն, անգույն, անսկզբունք կուսակցությունների հետ ինչպիսիք են "փայլուն ապագա", "վերելք բոլորով", "Ծովից-ծով", "Փրկենք մեր հոգիները", "Չարբախյան միավորում" և այլն: Այս կուսակցությունների ծրագրերի մեջ գրված կլինի որ նրանք պատկանում են լիբերալ-պահպանողական-սոցիալիստական-շուկայան-ազգայնական-կոսմոպոլիտ գաղափարական ուղղվածությանը, և երբեք դրան չեն դավաճանի: Ի միջի այլոց Բարգավաճ Հայաստան կանոնադրության առաջին տարբերակի մեջ համարյա այդպես էլ գրված էր ու հետո մի խելոք երևի հանեց . լիբերալ-պահպանողական: Խորացի ինչ դեմքություն ա, Գագոյին ասել են ինչ լինենք լիբերալ, թե պահպանողական, ասել ա երկուսն էլ լավն են երկուսն էլ գրեք: Սրանք ել գրել են:
7. Աշ ջան, կներես, իմ կողմից մի կետ էլ ավելացնեմ: Չեմ բացառում կտրուկ ու տրագիկ զարգացումներ:
ա) Սերժը առաջին փուլով ացնում է, ու ժողովուրդն այս անգամ իրոք դուրս է թափվում:
բ) ԼՏՊ-ին խփում են:
գ) Իրավիճակը սրվում է մինչև առաջին փուլը, Թալինի դեպքը կարող է առաջին նախանշանը լինել, ու բախումներ մինչև առաջին փուլ:
դ) ԼՏՊ-ին ձերբակալում են, անկապ պատճառ միշտ էլ կարելի է գտնել, Վրաստանը ձեզ օրինակ:
ե) այլ անկանխատեսելի զարգացումներ, ինչպիսիք են Տիգրան Կարապետիչը հաղթում է առաջին փուլով, ու տժժում ենք ազգովի:
Ամեն դեպքում, շնորհակալություն առաջարկիդ համար: Ահագին մտորումների տեղիք տվեց: Ու ներողություն եմ խնդրում վիրտուլ ախպերությունից որոշ տեղերում ցաք ու ցրիվ մտքերի համար:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Կարեն դու ՀՐԱՇՔ էս, ԴՈՒ ԴԵՄՔ էը......- Կարեն
Ashot գրել է:- Կարեն
... Բարգավաճ Հայաստան...
......................................................
Գագոյի լիբերալ-պահպանողԻԶՄը դզեց :)))
"Գելափ"-ի արդյունքները հլը որ չեմ հրապարակում, հույս ունեմ էլի մարդիկ կարձագանքեն ..- Կարեն
Ashot գրել է:- ԱԲԳ
...Իսկ ժողովուրդն էլ ջախջախվելու է հոգեպես վերջնականապես՝ ով էլ ընտրվի ...
...............................................
ԱԲԳ ջան, մի կարծիք էլ դու գրի, շեշտում եմ, որ խոսքը անձնավորված կարծիքների մասին է, ու ոչ թե նախապատվությունների, սիմպատիայի կամ անտիպատիայի ...- ԱԲԳ
Վիշապ գրել է:
Կներեք, ես եկա։ Իմ կարծիքը ներկա դրությամբ (որովհետև կարծիքս օր օրի փոխվում է) որ
եթե որոշ մարդիկ համբերեն մինչև ընտրությունները, ապա ընտրությունները կկայանան:)))))))))))))))) Ընտրությունները լինելու են ահավոր լարված, ու եթե էլի այդ ՆՈՒՅՆ որոշ մարդիկ համբերեն մինչև ընտրությունների ավարտը, այսինքն մինչև ժամը 10–ը, ապա գիշերվա մեկին կարող են լսել որ Սերժի ձայները ավելանում են ոչ թե թվաբանական այլ երկրաչափական պրոգեսիայով։ Գիշերվա երեքին կրակոցների ձայնից վեր ենք թռնում ու բարիկադներ սարքում այն ամենով ինչ ձեռքներս ընկնի, աթոռ, դիվան, սկուտեղ ու մեկ էլ տելեվիզորի տակի պադստավկեն:))))))))
Լավ իսկ եթե լուրջ, ապա Սերժը ամեն ձևի վիզ է դնելու, բոլոր հնարավոր միջոցներով։ Բայց առաջին հերթին աշխատելու է խաղաղ ձևի վիզ դնել, հակառակ դեպքում դժվար կմարսի պրեզիդենտական ճաշկերույթի զեյթունները։ Իսկ մյուսների ձայների քանակությունները կախված են լինելու թե Սերժը ինչքան է ամեն մեկի ձայների հաշվին վիզ դրել, առաջին հերթին աշխատելու են Լևոնի ձայների վրա։ Համենայն դեպս չեմ հավատում որ խաղաղ ձևի վիզ դնելով առաջին փուլով ավարտվելու է, չնայած էս անգամվա բյուջեն խոստումնալից է, կարող է և լիքը անթասիբ մարդիկ ծախվեն` այդքան բարձր գումար լսելուց հետո, ու համատեղ ուժերով լցումները կատարվեն։ Մի խոսքով երկրի ապագան մի բուռ մարդկանցից է էլի կախված լինելու։ Բայց եթե հանկարծ մեկի մոտ թասիբը արթնանա, ապա անկանխատեսելի պոռթկումները պատրաստ են։ Երկրորդ փուլի հավանականությունն էլ մեծ է, կարող է և չկարողանան այդքան վիզ դնել, ու եթե եղավ երկրորդ փուլ, ապա Սերժը ամեն ձևի վիզ է դնելու երկրորդ փուլը սարքել որպես ՍՍ–Վահան Հովհաննիսյան, մնացած դեպքերը սարքելը բարդ է, կամ էլ ոչ ձեռնտու, այս պարագայում ողջ էներգիան կուտակված ԼՏՊ–ի օգտին կարող է և հանդարտ կերպով սառել, ու Սերժը ամենաթեթև ձևով կհասնի իր ուզածին։ Մյուս հավանական դեպքը, որ տեղի է ունենում` մի թեթեև հիմար, չկշռադատված քայլ ընտրությունների ժամանակ ու հաջորդ մի երեք շաբաթվա մեջ այդպես էլ չենք իմանում թե ով է մեր հաջորդ նախագահը, քանի որ կրակոցների ձայնի մեջ ոչինչ չենք կարողանում լսել։))))))))))))))
Համենայն դեպս ԼՏՊ–ի հանգիստ ընտրվելը կլինի միայն այն դեպքում երբ Սերժը ինքնակամ սպիտակ դրոշ բարձրացնի ու անհետանա, բայց կարծում եմ քիչ հավանական է։
Ինչ վերաբերվում է միավորվելուն, կամ մեկը մյուսի օգտին քարոզչությանը, ապա կարծում եմ մինչև ընտրություններ ոչ ոք իր թեկնածությունը ոչ կհանի, ու ոչ էլ մեկ ուրիշի օգտին կսկսի քարոզել, եթե կրքերը մինչև այդ չշիկանան, որը քիչ հավանական է։
Թշնամությունը այս անգամ շատ է ցավոք, մասնավորապես եթե Լևոնը իր պարտության մասին խոսել է ու բարոյապես պատրաստ է, ապա Սերժը պատրաստ չի պարտության, մնացածները վախենամ որ դիտորդի կարգավիճակում են։ Վախենամ որ բարութի հոտ է գալիս։
Կարեն գրել է:- Ashot
......................................................
Գագոյի լիբերալ-պահպանողԻԶՄը դզեց :)))
"Գելափ"-ի արդյունքները հլը որ չեմ հրապարակում, հույս ունեմ էլի մարդիկ կարձագանքեն ..
Էն մի հատ նախնադարյան, հուր ու կրակ արձակող, սողունի ու գոձիլայի հիբրիդ, լավ ախպեր կա, անունը Վիշապ: Նրա աֆտարիտետնի կարծիքն ա պետք իմանալ:
Էլ չեմ ասում էն իրան MиГ-29 ի տեղ դրած, բայց իրականում АН-12 կուկուռուզնիկը, SkyFyler ախպերը:- Ashot
Կարեն գրել է:- Վիշապ
... Մյուս հավանական դեպքը, որ տեղի է ունենում` մի թեթեև հիմար, չկշռադատված քայլ ընտրությունների ժամանակ ու հաջորդ մի երեք շաբաթվա մեջ այդպես էլ չենք իմանում թե ով է մեր հաջորդ նախագահը, քանի որ կրակոցների ձայնի մեջ ոչինչ չենք կարողանում լսել........
Վախենամ որ բարութի հոտ է գալիս։..
Мда..Վիշապասիոն, հիշում ես մի անգամ ինձ մեկը ստեղ օպտիմիզմ, պեսիմիզմ էր բացատրում ?:))) դե էսքանն ասելուց հետո մի հատ էլ խորհուրդ տուր, որտեղ են բռոնիժիլետ ծախում Երևանում? Կամ ավելի լավ կլինի БТР: Իսկ եթե համ նրա, համ նրա տեղը չգիտես մի հատ սաղիս համար բունկեռի տեղ արա, ես տնից դիվանը դուրս քաշող չեմ, որ բարիկադներ կառուցեմ:
Բայց, բարութի հոտ ես էլ եմ առնում... ու փիս եմ առնում: Աշ, դու մնա Իսպանիայում:- Վիշապ
Վիշապ գրել է:- Կարեն
Мда..Վիշապասիոն, հիշում ես մի անգամ ինձ մեկը ստեղ օպտիմիզմ, պեսիմիզմ էր բացատրում ?:))) դե էսքանն ասելուց հետո մի հատ էլ խորհուրդ տուր, որտեղ են բռոնիժիլետ ծախում Երևանում? Կամ ավելի լավ կլինի БТР: Իսկ եթե համ նրա, համ նրա տեղը չգիտես մի հատ սաղիս համար բունկեռի տեղ արա, ես տնից դիվանը դուրս քաշող չեմ, որ բարիկադներ կառուցեմ:
Բայց, բարութի հոտ ես էլ եմ առնում... ու փիս եմ առնում: Աշ, դու մնա Իսպանիայում:
Գիտես, ճիշտ է ԼՏՊ–ն խոստացել է, որ սահմանադրության ու օրենքի շրջանակներում է պայքարելու, ու հենց ինքը այդպես էլ կանի եթե կողքի մարդիկ համը չհանեն ու նոր ուժեր (որոնց ես ու դու չենք տեսնում բայց դրանք կան) մեջտեղ չգան։ Իսկ ժողովուրդը ինտերտ է, առաջին հայացքից խաղաղ, ու ես ժողովրդի մեջ ճիշտն ասած մեծ ագրեսիա չեմ տեսնում ու չեմ էլ կարծում որ կլինի։ Բայց որ կայծը գցեցին, բախումներ կլինեն ու հնարավոր է ավելի շատ շրջաններում քան Երևանում։ Բունկերի կարիք կարծում եմ ու հուսով եմ չի զգացվի։- Կարեն
Ashot գրել է:- Կարեն
...Բայց, բարութի հոտ ես էլ եմ առնում... ու փիս եմ առնում...
............................................
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՎԱՔԵԼ Է ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ: 01.02.2008.- Կարեն
Կարեն գրել է:- Վիշապ
Գիտես, ճիշտ է ԼՏՊ–ն խոստացել է, որ սահմանադրության ու օրենքի շրջանակներում է պայքարելու, ու հենց ինքը այդպես էլ կանի եթե կողքի մարդիկ համը չհանեն ու նոր ուժեր (որոնց ես ու դու չենք տեսնում բայց դրանք կան) մեջտեղ չգան։ Իսկ ժողովուրդը ինտերտ է, առաջին հայացքից խաղաղ, ու ես ժողովրդի մեջ ճիշտն ասած մեծ ագրեսիա չեմ տեսնում ու չեմ էլ կարծում որ կլինի։ Բայց որ կայծը գցեցին, բախումներ կլինեն ու հնարավոր է ավելի շատ շրջաններում քան Երևանում։ Բունկերի կարիք կարծում եմ ու հուսով եմ չի զգացվի։
Ամեն դեպքում, երկու կողմի մոտ էլ ավելորդ ինքնավստահություն կա: Բայց այն որ Սերոժը խելագարվում է այն միայն մտքից որ կարող է նախագահ չդառնալ, դա փաստ է: Իսկ ԼՏՊ կողքին կան բազմաթիվ беспредельшик-ներ: Ու գիտես ինչ, վերջին հաշվով բոլորի նանը միասին ու առանձին առանձին, եթե պիտի Հայաստանում մի կաթիլ հայի արյուն թափվի:- Վիշապ
Վիշապ գրել է:- Կարեն
Ամեն դեպքում, երկու կողմի մոտ էլ ավելորդ ինքնավստահություն կա: Բայց այն որ Սերոժը խելագարվում է այն միայն մտքից որ կարող է նախագահ չդառնալ, դա փաստ է: Իսկ ԼՏՊ կողքին կան բազմաթիվ беспредельшик-ներ: Ու գիտես ինչ, վերջին հաշվով բոլորի նանը միասին ու առանձին առանձին, եթե պիտի Հայաստանում մի կաթիլ հայի արյուն թափվի:
Բնական ֆիլտրման գործընթացում եթե լարվածությունը ուժեղանում է, հաճախ արյուն էլ է թափվում, համենայն դեպս այն արյունը որ թափվեց հոկտ. 27–ին խորհրդարանում այն էլ բավականին գազանաբար, դեռ իր բացասական էներգիան կուտակված պահում է ու սպասում է պոռթկումի։ Արյունը վատ բան է, այն կամ իր հետևից կրկին արյուն է բերում, կամ էլ ժանտախտ, սովամահություն ու ձախորդություններ։ Հուսանք այս անգամ կկարողանանք քաղաքակիրթ մակարդակով հաղթահարել լարվածությունը։ Համենայն դեպս ինչ հիմա կատարվում է Հայաստանում, գլոբալ առումով ավելի վատ է քան մի քանիսի արյուն թափվելը, քանի որ մենք այս ճանապարհով գնում ենք ինքնաոչնչացման թե պետական և թե ազգային արժեքների առումով՝ ռաբիզացում, գիտակցական մակարդակի բթացում, հոգևոր անկում, աշխարհի զարգացման տեմպերից ահավոր հետընթաց։- Կարեն
Կարեն գրել է:- Վիշապ
Բնական ֆիլտրման գործընթացում եթե լարվածությունը ուժեղանում է, հաճախ արյուն էլ է թափվում, համենայն դեպս այն արյունը որ թափվեց հոկտ. 27–ին խորհրդարանում այն էլ բավականին գազանաբար, դեռ իր բացասական էներգիան կուտակված պահում է ու սպասում է պոռթկումի։ Արյունը վատ բան է, այն կամ իր հետևից կրկին արյուն է բերում, կամ էլ ժանտախտ, սովամահություն ու ձախորդություններ։ Հուսանք այս անգամ կկարողանանք քաղաքակիրթ մակարդակով հաղթահարել լարվածությունը։ Համենայն դեպս ինչ հիմա կատարվում է Հայաստանում, գլոբալ առումով ավելի վատ է քան մի քանիսի արյուն թափվելը, քանի որ մենք այս ճանապարհով գնում ենք ինքնաոչնչացման թե պետական և թե ազգային արժեքների առումով՝ ռաբիզացում, գիտակցական մակարդակի բթացում, հոգևոր անկում, աշխարհի զարգացման տեմպերից ահավոր հետընթաց։
Համո եմ 100%-ով: Բայց չեմ ուզում հավատամ, որ մեր միակ փրկությունը դա է մնացել: Վիշապ, ստեղ պիտի հայերեն մի հատ լավ արտահայտություն ինձ թույլ տամ, ուրիշ կերպ ավելի համապարփակ ու բովանդակալի մտքերս չեմ կարող արտահայտել - ՈՌԻՅԱ ախպերս, ՈՌԻ:- Վիշապ
Վիշապ գրել է:- Կարեն
Համո եմ 100%-ով: Բայց չեմ ուզում հավատամ, որ մեր միակ փրկությունը դա է մնացել: Վիշապ, ստեղ պիտի հայերեն մի հատ լավ արտահայտություն ինձ թույլ տամ, ուրիշ կերպ ավելի համապարփակ ու բովանդակալի մտքերս չեմ կարող արտահայտել - ՈՌԻՅԱ ախպերս, ՈՌԻ:
:)))))))))))))))))) Ապեր հլը մեր ժողովրդի պատմությունը հիշի, միշտ էլ այսպես է եղել, գորիսցին ասում է «տհա ըլիլա, տհա տի ըլի», մենք մազոխիզմով տառապող ժողովուրդ ենք, այպես որ թուլացրու նյարդերդ և աշխատիր բավականություն ստանալ:)))))))- Կարեն
happy man գրել է:
անպայման 2 փուլ է լինելու.ԼՏՊ ու ՍՍ,եթե Արթուրին չկարողացան կոտրել,սիրով կպաշտպանի ԼՏՊ-ին,չմեղադրեք լավատեսության մեջ բայց կարցում եմ ՎՄ էլ է 2րդ փուլում ԼՏՊ-ին է միանալու "չարյաց փոքրագույն" սկզբունքով,իսկ այ Կարապետիչի տարբերակը դուրս շատ էկավ,ազգովի մի օր Սեվան մի օր Խոր Վիրապ,դհոլ-զուռնով ,կայֆերի մեջ,ոչ Սերժ ոչ Լեվոն,ոսկե միջինը,Հրապարակում զանգ ե կախած ու շոգեքարշ են խաղում,իրոք հետաքրքիր կլիներ,թե չէ հիմա էլ արյուն,էլ սպանութուն,էլ քաղաքացիական պատերազմ...
happy man գրել է:- Կարեն
Բայց, բարութի հոտ ես էլ եմ առնում... ու փիս եմ առնում: Աշ, դու մնա Իսպանիայում:
լավ հոտառություն ունես,բայց անխուսապելի է,եթե հիմա թեկուզ ցավագին վիրահատության միջոցով "ղարաբաղյան քաղցկեղը" չհեռացրեցինք ազգովի,այն դառնալու է չարորակ ու դա լինելու է մեր բազմաչարչար ազգի վերջին էջի առաջին տողերր,- Կարեն
Կարեն գրել է:- Ashot
......................................................
Գագոյի լիբերալ-պահպանողԻԶՄը դզեց :)))
"Գելափ"-ի արդյունքները հլը որ չեմ հրապարակում, հույս ունեմ էլի մարդիկ կարձագանքեն ..
Ուստա, մնացինք արդյունքներին կարոտ: Ուրիշ խաղ ունեիր գլխներիս խաղալու? Գիշերվա հազարն ա նստած սպասում ենք որ արդյունք հրապարակես:- Ashot
ԱԲԳ գրել է:- Կարեն
Էն մի հատ նախնադարյան, հուր ու կրակ արձակող, սողունի ու գոձիլայի հիբրիդ, լավ ախպեր կա, անունը Վիշապ: Նրա աֆտարիտետնի կարծիքն ա պետք իմանալ:
Էլ չեմ ասում էն իրան MиГ-29 ի տեղ դրած, բայց իրականում АН-12 կուկուռուզնիկը, SkyFyler ախպերը:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Կարեն ԴՈՒ շեդեվռռռ ես: Ինչքան ծիծաղեցրիր :))))- Կարեն
ԱԲԳ գրել է:- Ashot
...............................................
ԱԲԳ ջան, մի կարծիք էլ դու գրի, շեշտում եմ, որ խոսքը անձնավորված կարծիքների մասին է, ու ոչ թե նախապատվությունների, սիմպատիայի կամ անտիպատիայի ...
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Աշոտ ջան բա սա կարծիք չի?
Հայաստանում անհեթեթ ու անտրամաբանականն ավելի շատ է հավանական: Ասել կուզեմ կսկսվի այնպիսի բաներ, որ մեր ոչ մեկի մտքով չի անցնի: Անձամբ ես դժվարանում եմ ենթադրություններ անել: Միակ բանը որ տեսնում եմ ցավալիորեն՝ այն է, որ ոմանց անմեղ արյունն է թափվելու ու մենք շատ ցավ ենք զգալու դրա համար:
Իսկ ժողովուրդն էլ ջախջախվելու է հոգեպես վերջնականապես՝ ով էլ ընտրվի: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդի վիճակն էլ ավելի է վատանալու: Ահավոր ցավ եմ զգում սրտումս այն ամենի համար, ինչ սպասվում է:- Ashot
Կարեն գրել է:- happy man
լավ հոտառություն ունես,բայց անխուսապելի է,եթե հիմա թեկուզ ցավագին վիրահատության միջոցով "ղարաբաղյան քաղցկեղը" չհեռացրեցինք ազգովի,այն դառնալու է չարորակ ու դա լինելու է մեր բազմաչարչար ազգի վերջին էջի առաջին տողերր,
Ընգեր, դու գիտես որ ցավագին վիրահատությունները եթե անում Դավթաշենի հանրապետական հիվանդանոցում, մեկ ու մեջ քաղցկեղի հետ էլ ուրիշ բաներ են հեռացնում, ու հիվանդի փորի մեջ էլ մկրատ են թողնում: Կամ էլ վիրահատարանում այնպիսի հակահիգենիկ վիճակ է լինում, որ արյան վարակ են ստանում հիվանդները: Դե հիմա խորացի, թե քո ասած վիրահատության համար ինչ որակի բժիշկներ են պետք ու ինչ սանիտարական պայմաններ են հարկավոր:- happy man
Կարեն գրել է:- happy man
անպայման 2 փուլ է լինելու.ԼՏՊ ու ՍՍ,եթե Արթուրին չկարողացան կոտրել,սիրով կպաշտպանի ԼՏՊ-ին,չմեղադրեք լավատեսության մեջ բայց կարցում եմ ՎՄ էլ է 2րդ փուլում ԼՏՊ-ին է միանալու "չարյաց փոքրագույն" սկզբունքով,իսկ այ Կարապետիչի տարբերակը դուրս շատ էկավ,ազգովի մի օր Սեվան մի օր Խոր Վիրապ,դհոլ-զուռնով ,կայֆերի մեջ,ոչ Սերժ ոչ Լեվոն,ոսկե միջինը,Հրապարակում զանգ ե կախած ու շոգեքարշ են խաղում,իրոք հետաքրքիր կլիներ,թե չէ հիմա էլ արյուն,էլ սպանութուն,էլ քաղաքացիական պատերազմ...
Արթուրը չի կոտրվում, բայց իրեն թանկ վաճառելու հատկանիշ ունի: Արթուրի դեպքում ամեն ինչ կախված է գնից: ԼՏՊ-ն վարչապետ է առաջարկելու, Սերժը` նաղդ փող: Ամեն դեպքում, եթե բացահայտ ԼՏՊ-ին չպաշտպանի, բացահայտ Սերժին չի պաշտպանի երբեք: Վատագույն դեպքում չեզոքություն, որին քիչ եմ հավատում: Սկզբունքային հայտարարությունը Հեղինե Բիշարյանի բերանով արդեն արվել է:
Իսկ Կարապետիչին իզուր ես ձեռ առնում: Տղեն վագոնով տելեյոբզոր ա բաժանում: Նոր լոզուգն կհրապարակի Լենինյան ոճով - ամեն հայ կնոջը մի հատ էպիլյատոր:- happy man
Կարեն գրել է:- Վիշապ
:)))))))))))))))))) Ապեր հլը մեր ժողովրդի պատմությունը հիշի, միշտ էլ այսպես է եղել, գորիսցին ասում է «տհա ըլիլա, տհա տի ըլի», մենք մազոխիզմով տառապող ժողովուրդ ենք, այպես որ թուլացրու նյարդերդ և աշխատիր բավականություն ստանալ:)))))))
Ապեր, գիտես հենց ցավն էլ նրանում է, որ ես էլ եմ հազար անգամ ասել, որ մեր մեջ նստած է բռնաբարվածի սուր բարդույթ, մազոխիստական հակումներով: Բայց անձամբ ես ուզում եմ արագ ազատվել այդ բարդույթից: Էսքան տարի կուսությունս աչքի լույսի պես չեմ պահել նրա համար, որ մի քանի կեղտոտ համբալների նվիրեմ, ու այդ ընթացքում մի հատ էլ հաճույք ստանամ: Իմ արև, քու արև:- Վիշապ
ԱԲԳ գրել է:
Աշոտ ջան, իմ կարճ խելքով կարող եմ այսքանն ասել. այժմ Հայաստանում պայքարը երկու ստորագույն մարդկային խմբերի միջեվ է: Երկու խմբավորումներն էլ չգիտեն ինչ աստիճանի ստորություններ սպասեն իրարից: Երկու կողմում էլ բազմաթիվ սպանությունների, սադրանքների, արյունարբուների ու արյունախումների թրծված վարպետներ կան: Դրանցից ոչ մեկը, հանուն ժողովրդի, իր տեղը չի զիջի մյուսին:
Կոտորվելու են անմեղ զինվորներ ու տարբեր մարդիկ:
Առճակատումը դաժան է լինելու հայտնի երկու խմբավորումների միջեվ՝ ՌՔ+ՍՍ + Դոդի Գագո ու էլի որոշ մաֆիոզներ + բանակ + ՆԳ եվ KGB՝ ընդդեմ ԼՏՊ+ Գռզո + որոշ մաֆիոզներ, որոնք զզված են ղարաբաղցիքից + որոշ ազատամարտիկներ, որոնք նեղացած են ՍՍ-ից + նախկին ՀՀՇ-ականներ (ում մոռացա? չգիտեմ):
Վատագույն վիճակում է Հայաստանը:
Ժողովրդի հիմնական մասը պասսիվ է, քանի-որ մեծ հիասթափություն է ապրել (արդեն երկար տարիներ) ու ոչ մեկին չի հավատում: Նույնիսկ ասում են.«իրար թող ուտեն՝ բալքի պրծնենք դրանցից»: Ինտելիգենցիայի մի մեծ մասը, որի ձեռքին ոչինչ չկա, ԼՏՊ-ական է: Մյուս մասն էլ՝ չի ուզում խառնվի որեվէ հարցում՝ պասսիվ է:
Միջակ «պոլիտիկները», ինչպիսիք են դհոլներն ու հեռուստացույց բաժանողները՝ դիտորդների դերում կլինեն ու վերջում ով որ կառավարի՝ նրա ոտքերը կլպստեն:
Արյուն չլինելու միակ վարկածը մնում է միայն այն, որ հզոր տերություններից որեվէ մեկը իրոք իր հրամանն արձակի: Այսինքն՝ թաթը վերջնականապես դնի Հայաստանի վրա:
Բայց դե միեվնույն է լավ չի լինի: Արյուն ես էլ եմ տեսնում:
SkyFlyer գրել է:
Հնարավոր է 3 տարբերակ՝
1. Հենց առաջին փուլից հետո հայտարարում են, որ հաղթեց մեր հերոսը ու դառավ նախագահ։ Թու հերոս եմ ասում՝ մեր վարչապետը։ Դժվարանում եմ ասել, որ որըէ մեկը կմիանա մյուսին մինչ առաջին փուլը, քանի որ ռիսկը շատ մեծ է սխալ ճամբարում հայտնվելու, որը շատերի համար ճակատագրական կարող է լինել։ Չեք պատկերացնի, բայց հնարավոր է, որ բավական լայն ընտրազանգված ունենա, դե մի քիչ ել կողքից կոգնեն ու գործը գլուխ կգա։ Դրանից հետո ԱՄՆ ու Եվրոպան աբիժնիկի դիրք կգրավեն ու կսկսեն մի 2 տարի երեսով տալ, մինչև հաջորդ հաջող գործարքը ՍՍ հետ։ Չնայած եթե ուշադիր զննենք, ապա ՍՍ լավ ել արևմտամետ գործիչ է, որը ջան ջիգյար ասելով Ռուսաստանին տակից խաղեր է տալիս ՆԱՏՕ–ի ու արևմուտքի հետ «Եվրոպական Հարևանության» ծրագրի շրջանակներում։ Ժողովուրդը դժգոհ է, բայց դե մի քանի տնտեսական ու քաղաքական տրյուկներից հետո կհանգստանան։ Միջազգային վարկը լա՜վ անկում կապրի ու Ռուսաստանն արդեն ավելի էժան գներով կսկսի օբյեկտներ առնել Հայաստանից, քանի որ ել փախնելու տեղ չունի։ Մի կերպ կապրենք ետ 8 տարին մինչը հարմար մեկին գտնեն նախագահության աթոռի համար, իսկ դա կարծում եմ գլխի եք ընկնում ով է լինելու։
2. Երկրորդ փուլ են անցնում ԼՏՊ ու ՍՍ (հնարավոր է նաև դաշնակները, բայց իրանց հանգիստ տողենք, քանի որ եղանակ ստեղծող չեն)։ Հենց նույն օրը Արթուրը ու Ռաֆֆին միանում են ԼՏՊ–ին իսկ Դաշնակները իհարկե նրան ով ընդդեմ է ԼՏՊ–ին՝ գումարելով իրանց 10% ընտրազանգվածը ՍՍ–ին։ Ստացվում է շատ մոտ թվեր ու հենց սա է որ ամենավտանգավորն է։ Պատկերացրեք հայտարարում են ՍՍ–ն հաղթեց 50.4 ընդդեմ 49.6 շահած ԼՏՊ–ի։ Սա արդեն 100% հեղափոխության հայտ է, քանի որ ինչքան ել ԼՏՊ ասի չէ՛, հե՛տ կանգնեք, մեկ է իր կողքը հավաքված ամբոխը հաստատ համբերություն չի ունենա ամենաքիչը 8 տարի ել դիմանալու համար։ Ու ստեղ մենք սաղս կխփենք ծնկներիս ու կասենք «աման էս ինչ արինք»։ Դա հաստատ կլինի ամենա գորշ գույնի հեղափոխություններից մեկը։
3. Երկրորդ փուլում ՍՍ կողմնակիցների մեծ մասը կջոկի փոփոխվող քամու ուղղությունը ու մի նավից կանցնի մյուսը։ ԼՏՊ հաղթանակը կլինի այնքան բացահայտ, որ կեղծելն ել չի փրկի։ Այդ ժամանակ ել ես ու ԱԲԳ կխփենք ծնկներիս ու կասենք «էս ինչ արիր դու մեր գլուխը ԼՏՊ»։ Բայց դե մեզ ել ո՞վ է հարցնողը։
Բացի հեղափոխությունից ու իրար պատի տակ գնդակահարելուց բոլորս ել շահելու ենք ով ել որ ընտրվի։
Եթե ՍՍ ընտրվի, ապա համոզված եմ, որ զգալով ընդդիմադիր ուժերի շուքը մեջքին, շատ ավելի լավ է կառավարելու ու ավելի արդար է լինելու քան ՌՔ։
Նույնը կասեմ ԼՏՊ համար։ Չնայած ելի հավաքելու է կողքերքը կռախ դեմքերի, սակայն շատ ավելի խելոք կգտնվի այս անգամ ու կաշխատի մաքրել անունը առաջին նախագահության շրջանի բծերից։
Իսկ մենք ու ընդիմությունը կսկսենք հավատալ, որ եթե մարդիք համախմբվում են գաղափարների, այլ ոչ անհատների շուրջ, ապա իրենց համար անհնարին բաներ այլեվս չեն լինում։ Ազատ ու արդար ընտրությունից շատ բան կփոխվի Հայաստանում թե մարդկանց մտածելակերպի մեջ և թե նրանց գործելակերպում։
arsen գրել է:- ԱԲԳ
Այսինքն՝ թաթը վերջնականապես դնի Հայաստանի վրա:
Բայց դե միեվնույն է լավ չի լինի: Արյուն ես էլ եմ տեսնում:
ЕС ПАИКАРУМ ЕМ НРАНЦ ДЕМ ОВ ВОР АЙАСТАНН КОПЕКНЕРОВ ЦАХЕЦ РУСАСТАНИН У ЕТЕ ИНЧ ВОР МЕКН ТАТ УНИ ДНЕЛУ АЙАСТАНИ ВРА МЕНК ИРАВУНК ЧУНЕНК БАРОЯПЕС АПРЕЛУ АЙАСТАНУМ- ԱԲԳ
Կարեն գրել է:- SkyFlyer
... Մի կերպ կապրենք ետ 8 տարին մինչը հարմար մեկին գտնեն նախագահության աթոռի համար, իսկ դա կարծում եմ գլխի եք ընկնում ով է լինելու։...
մեկ է իր կողքը հավաքված ամբոխը հաստատ համբերություն չի ունենա ամենաքիչը 8 տարի ել դիմանալու համար։...
Ապրես: Վարքի համար բավարար ես ստանում, քանի որ ժամանակի մեջ չտեղավորվեցիր: Բովանդակության համար չորս: Առանձին դետալների համար երկուսից հանած: Ականջդ քաշի, քանի ես չեմ եկել հասել Գլենդել: Ապեր, Հայաստանում նախագահին հինգ տարին մեկ են ընտրում, ոչ թե ԱՄՆ պես չորս տարին մեկ: Այնպես որ տաս տարի է պետք դիմանալ, ոչ թե ութ:- SkyFlyer
ԱԲԳ գրել է:- SkyFlyer
Այդ ժամանակ ել ես ու ԱԲԳ կխփենք ծնկներիս ու կասենք «էս ինչ արիր դու մեր գլուխը ԼՏՊ»։ Բայց դե մեզ ել ո՞վ է հարցնողը։
Բացի հեղափոխությունից ու իրար պատի տակ գնդակահարելուց բոլորս ել շահելու ենք ով ել որ ընտրվի։
Եթե ՍՍ ընտրվի, ապա համոզված եմ, որ զգալով ընդդիմադիր ուժերի շուքը մեջքին, շատ ավելի լավ է կառավարելու ու ավելի արդար է լինելու քան ՌՔ։
Նույնը կասեմ ԼՏՊ համար։ Չնայած ելի հավաքելու է կողքերքը կռախ դեմքերի, սակայն շատ ավելի խելոք կգտնվի այս անգամ ու կաշխատի մաքրել անունը առաջին նախագահության շրջանի բծերից։
Իսկ մենք ու ընդիմությունը կսկսենք հավատալ, որ եթե մարդիք համախմբվում են գաղափարների, այլ ոչ անհատների շուրջ, ապա իրենց համար անհնարին բաներ այլեվս չեն լինում։ Ազատ ու արդար ընտրությունից շատ բան կփոխվի Հայաստանում թե մարդկանց մտածելակերպի մեջ և թե նրանց գործելակերպում։
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Ընձի քեզի խյետ չխխամեմատյես, ՈՒՏՈՊԻՍՏԻ մեկը.... Ես ծնկներիս խփել չեմ սիրում......- SkyFlyer
ԱԲԳ գրել է:- arsen
ЕС ПАИКАРУМ ЕМ НРАНЦ ДЕМ ОВ ВОР АЙАСТАНН КОПЕКНЕРОВ ЦАХЕЦ РУСАСТАНИН У ЕТЕ ИНЧ ВОР МЕКН ТАТ УНИ ДНЕЛУ АЙАСТАНИ ВРА МЕНК ИРАВУНК ЧУНЕНК БАРОЯПЕС АПРЕЛУ АЙАСТАНУМ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Ինքս էլ երբեք չեմ ցանկացել ու չեմ էլ ցանկանա, որ Հայաստանը լինի օտար երկրի լծի տակ: Բայց այժմ վիճակը հասել է եղբայրասպանության: Էնքան են վայրենացել մեր «պոլիտիկները» (այդպես անվանենք պայմանականորեն), որ պատրաստ են իրար մորթել շահի համար ու «հայրենիքի ու ժողովրդի հերն էլ անիծած»: Հասկացար? Հայրենիքը ներսից ավերում են, քանդում են, էլ հայրենիք չեն թողնում: Հասկանում ես?- arsen
Կարեն գրել է:- SkyFlyer
..Եթե ՍՍ ընտրվի, ապա համոզված եմ, որ զգալով ընդդիմադիր ուժերի շուքը մեջքին, շատ ավելի լավ է կառավարելու ու ավելի արդար է լինելու քան ՌՔ։
...
Համաձայն չեմ, կատեգորիկ: Եթե Սերժը ընտրվի "մեր դեմ խաղ չկա" տեսական դրույթը փաստորեն ստանում է կիրառական նշանակություն - պրակտիկայում ապացուցվում է, որ հենց այդպես էլ կա: Ու մենք ոտքով գլխով ընկնում ենք քաքի մեջ Սերժին նախագահ սարքած համբալների ձեռքը: ՈՒ նախագահդ ով էլ լինի, Մհերները, Վարդանչիկները ու սրանց նմանները վերջնականապես հաստատում են իրենց էմիրների կարգավիճակը ու ժողովուրդի գլխին վերջնականապես փորձանք են դառնում: Այ այդ ժամանակ, բոլորս վախենալու ենք փողոց դուս գալ, որովհետեև արդեն մեկ ու մեջ չեն կրակելու դրանց թուլեքը, ջիփերով անցնելու են ու ավտոմատներով շարեն ում ուզում են:
Երկրորդ, ոնց նիկդս դրել, տենց էլ մտածում ես, սավառնում ես երկնքում- ապեր ջան արդար ու լավ կառավարել հասկացություն 21-րդ դարում չկա: Թագավոր չի դառնում մեկը, որ արդարության սպասենք: Արդարությունը սուբյեկկտիվ կատեգորիա է, լավն ու վատն էլ հետը: Մի բան իմ համար արդար է, քո համար` ոչ: Կա կառավարում օրենքի տառին հետևելով: Ես թքած ունեմ Սերժի պատկերացրած արդարության վրա, ու մենակ իրա չէ, մնացածի էլ հետը: Ինձ պետք է, որ իմ երկիրը օրենքի ոգուն ու տառին համապատասխան կառավարվի: Ջոգած??- SkyFlyer
Mephistopheles գրել է:
Մի տարբերակ էլ եմ տեսնում...2րդ կամ 3րդ փուլից հետո ժողովուրդը իջնում է փողոց, ՌՔ/ՍՍ-ն պատրաստվում են զորք իջեցնել քանի որ ՆԳ սկսում են ճեղքվածքներ տալ: Ճեղքվածք է տալիս նաև բանակը և ՌՔ/ՍՍ-ն ռիսկ չեն անում գործի անցնել կամ հրաման արձակել, ԱԱԾ-ն ճեղքվածքներով հանդերձ հիմնալանում մնում է լոյալ, բայց շատ նեղ շրջանակներում...հետևում են մի շարք բարձրաստիճան զինվորականների և չինովնիկների հրաժարականներ և հրապարակայնորեն հայտարարում անցում ԼՏՊ-ի կողմ....գաղտնի բանակցություններ ԼՏՊ-ի և ՌՔ/ՍՍ-ի միջև...ԼՏՊ-ն երաշխավորում է նրանց անվտանգությունը և որոշ գույքի/ունեցվածքի անձեռմխալիություն մի պայմանով, որ նրանք ընդունում են պարտությունը, հրապարակայնորեն շնորհավորում ԼՏՊ-ին (ինչպես "նորմալ" երկրներում) և հեռանում քաղաքականությունից....Արյուն չի թափվում, բայց տեղի է ունենում ինտենսիվ գաղտնի կուլիսային բանակցություններ...
Կարեն գրել է:
Դ- Mephistopheles
Մի տարբերակ էլ եմ տեսնում...2րդ կամ 3րդ փուլից հետո ժողովուրդը իջնում է փողոց, ՌՔ/ՍՍ-ն պատրաստվում են զորք իջեցնել քանի որ ՆԳ սկսում են ճեղքվածքներ տալ: Ճեղքվածք է տալիս նաև բանակը և ՌՔ/ՍՍ-ն ռիսկ չեն անում գործի անցնել կամ հրաման արձակել, ԱԱԾ-ն ճեղքվածքներով հանդերձ հիմնալանում մնում է լոյալ, բայց շատ նեղ շրջանակներում...հետևում են մի շարք բարձրաստիճան զինվորականների և չինովնիկների հրաժարականներ և հրապարակայնորեն հայտարարում անցում ԼՏՊ-ի կողմ....գաղտնի բանակցություններ ԼՏՊ-ի և ՌՔ/ՍՍ-ի միջև...ԼՏՊ-ն երաշխավորում է նրանց անվտանգությունը և որոշ գույքի/ունեցվածքի անձեռմխալիություն մի պայմանով, որ նրանք ընդունում են պարտությո
- Mephistopheles