
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
- Սկիզբը՝ նախորդիվ

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հիմնական՝ մայր շահարկումներին զուգահեռ, այսպես ասած, փոխլրացման կարգով, շրջանառվում էին հարակից մի շարք վարկածներ։
Պրոֆեսիոնալ շահարկողները հենց սկզբից փորձեցին տեղի ունեցածին «աշխարհաքաղաքական» աստառ տալ՝ ասպարեզ նետելով «ռուսամետ» Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին վերացնելու միջոցով Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը «հեղափոխելու», այսինքն՝ արեւմտամետ ուղեգիծ պարտադրելու վարկածը։ Կազմակերպիչների հետքը նախագահականում փնտրող շրջանակները տեւական ժամանակ փորձում էին առաջ տանել այս վարկածը՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրելով հանցավոր արեւմտամետության մեջ եւ սարսափազդու պատմություններ պատմելով այն մասին, թե իշխանության լծակներին «ապօրինաբար» տիրացած հանցավոր վարչախումբն ինչպես է խաղում Հայաստանի անվտանգության հետ՝ Ռուսաստանին տրամադրելով մեր դեմ։
Հետո, երբ ակնհայտ դարձավ, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը ոչինչ չի սպառնում, ավելին՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն առավել քան երբեւէ անամպ են եւ զարգանում են, մեղադրանքների սլաքը շուռ եկավ տրամագծորեն հակառակ ուղղությամբ։
Հանցավոր վարչախումբը մեղադրվեց միակողմանի ռուսամետ քաղաքականություն իրականացնելու՝ Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստը» եւ Արեւմուտքի աչքի փուշը դարձնելու, այդպիսով մեր երկիրը քաղաքակիրթ աշխարհից հիմնավորապես մեկուսացնելու եւ համաշխարհային քաղաքակրթության «լուսանցք» մղելու մեջ։ Ժամանակի ընթացքում՝ Հայաստանի եվրաինտեգրացման օրըստօրե ընդլայնվող եւ խորացող գործընթացներին զուգահեռ, այս մեղադրանքներն էլ հերքվեցին։
Հայտնի ուժերը եւ սրանց սպասարկող մամուլը զայրացան։ Եւ հիմա էլ Արեւմուտքին սկսեցին մեղադրել երկակի ստանդարտների կիրառման եւ «հակաժողովրդավարական ռեժիմի» ջրաղացին ջուր լցնելու մեջ։ Վերջերս էլ հանկարծ հիշեցին, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ճարտարապետը ոչ այլ ոք էր, քան «Կոլցո» օպերացիայի սառը ցնցուղից խելքի եկած նախկին նախագահը։
ԼՏՊ-ի՝ «Իզվեստիայի» կայքէջում հայտնված, ավաղ, երկու ժամ հետո անհետացած «ծրագրային հարցազրույցից» հետո էլ հաղթական ծնծղաներ զարկեցին, թե Ռուսաստանի, անձամբ Պուտինի նախասիրած թեկնածուն հենց Լ.Տեր-Պետրոսյանն է։ Իսկ երբ նույն «Իզվեստիան», ի դեմս ռուսաստանցի հայտնի վերլուծաբանի, առանց այլեւայլության փաստեց, որ Սերժ Սարգսյանը մրցակից չունի՝ ո՛չ ընտրվելու իրական շանսերի, ո՛չ պաշտոնական Մոսկվայի աջակցությունը վայելելու տեսանկյունից, սրանք բերանը ջուր առան եւ կես խոսքով իսկ չանդրադարձան անհաճո հրապարակմանը։
«27»-ի հաջորդ «հիմնավորումը» վերաբերում էր Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացին։ Ըստ այդմ, նախագահ Ռ.Քոչարյանը Արեւմուտքի առջեւ որոշակի պարտավորություններ էր ստանձնել՝ համաձայնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, իմա՝ Մեղրիի հաշվին հակամարտությունը «կարգավորելու» տարբերակին, որին իբր դեմ էին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Ինչի համար էլ «պատժվեցին»՝ կանաչ լույս վառելով Ղարաբաղը, ազատագրված տարածքներով ու Մեղրիով հանդերձ, Ադրբեջանին հանձնելու ճանապարհին։ Որքանով այդ մեղադրանքները համապատասխանում են իրականությանը՝ դատեք ինքներդ։
Մեր կողմից հիշեցնենք, որ հհշական հանրությունը տարիներ շարունակ ձայնակցում է պաշտոնական Ադրբեջանի եւ ադրբեջանական լրատվամիջոցների միալար բզզոցին, թե Հայաստանի ղեկավարությունը, կառուցողական ձեւանալով, իրականում ամեն ինչ անում է՝ երկարաձգելու ստատուս-քվոն եւ խոչընդոտելու հարցի շուտափույթ «կարգավորմանը»։ Սույնը վավերացրեց Տեր-Պետրոսյանը՝ սեպտեմբերի 21-ին հաջորդած հրապարակային ելույթներում աշխարհին ի լուր ազդարարելով, որ «ավազակապետության» ամենաաններելի հանցանքը Ղարաբաղյան հիմնախնդրի «լուծումը» միտումնավոր ձգձգելն է, խաղաղության գործընթացը հետեւողականորեն վիժեցնելը եւ մեր «ռազմավարական» հարեւան Ադրբեջանի հետ քիրվայություն անելու ու Թուրքիայի փոքր եղբայրը դառնալու պատմական «սհաթը» անորոշ ժամանակով հետաձգելը։
Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
Ընթերցող գրել է:
մախաթը պարկում չի մնում...
1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած աննախադեպ ոճրագործությունը դեռ չավարտված՝ շատերի մեջ կասկած ծագեց, որ դրա հետեւում կարող է կանգնած լինել երկրի բարձրագույն ղեկավարությունը: Հենց այդ կասկածն էր պատճառը, որ բանակի ղեկավարությունը միանգամից սկսեց ավտոնոմ գործողությունների դիմել՝ չվստահելով Ռոբերտ Քոչարյանին: Կասկածը նույն չափով տարածվում էր նաեւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի վրա: Դրա համար էլ պահանջեցին նրա հրաժարականը: Հետագայում նախաքննության ու դատավարության շրջանում ի հայտ եկան նորանոր փաստեր, եւ հենց այս երկուսն իրենց գործողություններով ու վարքագծով ավելի խորացրեցին կասկածը ու դարձրեցին համընդհանուր համոզմունք: Այս թեմային վերջերս արդեն 2-րդ անգամ «անդրադառնում է» ոչ այլ ոք, քան նույն Սերժի եղբայր Սաշիկը: Մի քանի շաբաթ առաջ Սաշիկը գողական աշխարհի հայտնի Թեւոսիկի սպանված բարեկամներից մեկի թաղման արարողության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ հոխորտացել էր. «Մենք էդքան մարդկանց պառլամենտում պառկացրինք ոչ թե նրա համար, որ էսօր վլաստը էդպես հեշտ ու հանգիստ տանք ուրիշներին: Պետք լինի՝ էդքան էլ կպառկացնենք» (տե´ս «ՀԺ», 27.12.2007): Սաշիկի այս ինքնախոստովանական հայտարարությունը մեծ աղմուկ հանեց, բայց այդպես էլ չհերքվեց: Դրանից հետո Սերժը նրան արտաքսեց Հայաստանից որքան հնարավոր է հեռու՝ մյուս կիսագունդ, որպեսզի մինչեւ ընտրությունների ավարտը ՀՀ-ում չլինի ու գլխից նոր բաներ դուրս չտա: Հիմա նա Լոս Անջելեսում է: Սակայն ինչպե՞ս կարող է լռել իր վարչապետ եղբոր շնորհիվ հարյուրավոր միլիոնների տեր «բիրդան աղա» դարձած Սաշիկը, որին ծովը ծնկներից է թվում: Այնտեղ՝ Լոս Անջելեսում էլ, ահա, նրան հարցրել են, թե իրո՞ք ինքը նման բան է ասել: Առաջին բերանբացությունից հետո, հավանաբար, վարչապետ եղբայրը նրան կշտամբել էր. «Դու հո էշ չես...»: Ուստի այժմ «դաստիարակված» Սաշիկը Լոս Անջելեսում իրեն տված այդ հարցին բառացի պատասխանել է. «Ես հո էշ չե՞մ, որ տենց բան ասեմ: Ինչի՞ պտի Ռոբի արածը մեզ վրա վերցնենք»: Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե Սաշիկի այս 2 ասածները (փաստորեն՝ ցուցմունքները) իրար հակասում են: Դրանք, ավելի շուտ, միատեղվում են: Այսպիսով, Սաշիկը առաջին լուրջ հայտն է ներկայացնում` հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների գործի նոր դատաքննության ժամանակ որպես մեղադրյալ կամ առնվազն որպես կարեւոր վկա ներգրավվելու համար:
.
«Հայկական Ժամանակ»
30.01.2008
Արմեն գրել է:
SkyFlyer ջան ի՞նչ կասես ընթերցողի արտահայտած մտքերի մասին։ Հա, գիտեմ, հիմա կասես էն մի ախպերը ինչ կապ ունի թե էս մեկը չի կարում սուս մնա ու տխմարություններ չասի։ Բայց դե պարզից էլ պարզա որ եթե սելը սարքին ըլնի, ուրեմն չի ճըռճռռռա...
Ashot գրել է:
Մտեք http://www.taregir.am/2008/petrvar/1/index.htm ու "Ոճիր և պատիժ " հոդվածը կարդացեք ... համ էլ ձեռի հետ Սաշիկի "ծյունինգ" արած "ՊԱԶ"-ը կտենաք վերևում ...
ՀՈՒՇԱՆՎԵՐ ՍԵՆԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ
ՊՅՈՏՐ ՊՐՅԱՆԻՇՆԻԿՈՎ («Վերսիա»)
Ում է ձեռնտու Լեւոն Չախմախչյանի ազատազրկումը
Սկիզբը՝ նախորդիվ
Այդ ամենով հանդերձ, Վլադիմիր Պանսկովը որպես վկա հարցաքննության ենթարկվեց Գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերով ավագ քննիչ ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱԶԳԵՆ ՏՈՆՈՅԱՆ 8
ԼՏՊ-ի պարտվելու մեխանիկան
Այն որ Լ.Տեր-Պետրոսյանը միշտ էլ պարտվողական դիրքորոշում է որդեգրել Ղարաբաղյան հարցում` ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նախագահական քարոզարշավը ցույց է տալիս, որ պարտվողականությունն ...Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Սկիզբը՝ նախորդիվ
«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հիմնական՝ մայր շահարկումներին զուգահեռ, այսպես ասած, փոխլրացման կարգով, շրջանառվում էին հարակից մի շարք վարկածներ։
Պրոֆեսիոնալ շահարկողները հենց սկզբից ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽՈՒԺԱՆՆԵՐԸ
9
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Թալինի քննչական բաժնում շարունակվում է նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված ...ԲԱՐԵԿԵՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախընտրական քարոզարշավը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց Արագածոտնի մարզում
Աշտարակի հրապարակում հավաքված ավելի քան յոթ հազար քաղաքացիներին Ս.Սարգսյանը նախ իր երախտագիտությունը ...«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 255
Հունվարի 13-20-ին հանրապետության շուրջ 1200 ընտրողների շրջանում «Գելափ» հեղինակավոր կազմակերպության անցկացրած հերթական հարցման արդյունքները բացահայտում են հունվարի 21-ին սկսած պաշտոնական քարոզարշավի նախօրեին ...ՍՊԱՍԵՆՔ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 11
«Կրկնիր սուտը հազար անգամ, եւ այն կընդունվի որպես ճշմարտություն» գեբելսյան հայտնի դրույթին համահունչ ԼՏՊ-ի նախընտրական շտաբը նախորդ օրը իր հերթական «հայտարարությունն» է թխել ինչպես միշտ փութաջանորեն «սրբագրելով» ...ՈՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՍՊԱՍԱՐԿՈՒՄ «ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ակտիվիստների կյանքից
2008 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որից հետո համարում եմ ինձ տարրական տրամաբանության հետ ապահարզանի վիճակում։ Միանգամից մտաբերեցի Շվեյկի հանճարեղ պատասխանը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՐԱԳՐԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նախագահի 9-ը թեկնածուների ներկայացուցիչներին երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում հնարավորություն էր տրված հանրությանը ներկայացնել իրենց թեկնածուների ծրագրերը, կոնկրետ դրույթների վերաբերյալ արտահայտել ...ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳԻԱ. ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախընտրական այս փուլում, ինչ խոսք, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության եւ թե՛ իբրեւ այլընտրանք ներկայացող նախագահի թեկնածուները եւ նրանց քաղաքական թիմերը դեռեւս իրենց զինանոցում շատ չօգտագործված հնարքներ ...ԾԽԱԽՈՏԱՏՈՒՓԵՐԻ ՆՈՐ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանում փետրվարի 1-ից ծխախոտատուփերը պարտադիր պետք է ունենան նոր ձեւավորում. այն հիշեցումը, որ ծխելը վնասակար է առողջությանը, պետք է զբաղեցնի տուփի մոտ 1/3 մասը (շուրջ 30 տոկոսը): Սա առողջապահության ...ՁՆԱԲՈՒՔ
Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում երեկ, ժամը 06:30-ին, ձնաբքի մեջ է մնացել «Շանթ» ՓԲԸ-ին պատկանող ավտոմեքենան: Փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել: Մինչ այդ, ժամը 03:15-ին, Վարդաբլուր-Ծաղկահովիտ ...ԲՈԼՈՐԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Բայց առանց ցնցումների
Նախընտրական քարոզարշավի տասնօրյակը ամփոփելու նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել ՀՀ նախագահի դաշնակցական թեկնածու ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Մարզային հանդիպումների ժամանակ Վահան Հովհաննիսյանին ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՂ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ինչպես են խաբում ընտրողներին
Նախագահի որոշ թեկնածուների նախընտրական ծրագրերում հատուկ տեղ է հատկացված հարկային քաղաքականությանը։ Որ հարկային քաղաքականությունն անմիջականորեն առնչվում է ստվերային տնտեսությանը, ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը՝ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Շնորհակալություն հայտնելով ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ Բ.ԳՐՈՄՈՎԻՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովին: Վարչապետը եւ Մոսկվայի մարզի նահանգապետը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր՝ ...ԲԱԺԱՆԵՑԻՆ
Հանրապետության 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» խմբակցությանը հատկացված տեղերի միայն 1/4-ը կհամալրեն «Ժառանգություն» կուսակցության անդամները: Ինչպես տեղեկացրեց կուսակցության ...ՄԵՐՈՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փաստահավաք առաքելության Հարավային Կովկաս այցելության հարցը լինելու է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ուշադրության կենտրոնում: Այս մասին երեկ ասաց ԱԺ պատվիրակության ղեկավար ...ՀԱՆՐԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԻՆ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան, շարունակելով տարբեր անվանակարգերում ամենամյա սանդղակների հրապարակումը, ներկայացրել է մոլորակի 55 առավել պոպուլյար ֆուտբոլիստների անունները, ...ԸՆՏՐԱՇԱՐԸ ՍԿՍԵԼՈՒ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը կսկսի Թուրքիայի ընտրանու հետ երեւանյան խաղով։ Դա հայտնի է դարձել երեկ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում. ՈՒԵՖԱ-ի գործադիր ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՔՈՒ ՉԻ ՄԵԿՆԻ
Երկրորդ տարին անընդմեջ Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի հաղթող դարձած Լեւոն Արոնյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ապրիլին Բաքվում անցկացվելիք ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի մրցաշարին։ Հայաստանցի գրոսմայստերը ...ԼՐԱՀՈՍ
Տիգրան Պետրոսյանը, 8-րդ փուլում ոչ-ոքի խաղալով նորվեգացի Սիմոն Ագդեշթեյնի հետ, վաստակել է 6 միավոր եւ զբաղեցնում է 10-րդ տեղը Ջիբրալթարում ընթացող շախմատի 6-րդ միջազգային մրցաշարում: Միանձնյա առաջատարն ...ԱՆԿԱՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
Հունվարի 31-ի գիշերը ամենուրեք եւ ցերեկը հանրապետության արեւելյան շրջաններում սպասվում է ձյուն, լեռներում եւ լեռնացքներում բուք, փետրվարի 1-ին եւ 2-ին՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆԱԿ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ
Սեփ.լրտվ. 1
«Որոշները ձեզ կխոստանան Հայաստանը մի քանի ամսում դարձնել դրախտ։ Սա իրոք լավ ցանկություն է, սակայն ամենաբարի ցանկությունը բավարար չէ արդյունքի հասնելու համար։
Անհրաժեշտ է կազմակերպված թիմ, որի ղեկավարն ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ, ժամը 12։00-13։00 ժամանակահատվածում Դեմիրճյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընթացող ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում հարվածել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «Ֆոլքսվագեն» մանկնիշի ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Ուժեղ ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով, երեկ, ժամը 14:00-ի տվյալներով, փակվել էին Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածը, Գյումրի-Վանաձոր, Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի ...ՍԿՍԵԼՈՒ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը կսկսի սեպտեմբերի 6-ին՝ Թուրքիայի ընտրանու հետ երեւանյան խաղով։ Թիմերի պատասխան մրցավեճը նախատեսված է 2009թ. հոկտեմբերի ...ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ
Ընտրազանգվածի ո՞ր մասն է սովորաբար առաջնորդվում թեկնածուների ծրագրերով։ Քաղաքագետ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ կարծիքով. «Մոտ 20-30 տոկոսը։ Ապագան ուզում է տեսնել կոնկրետ ծրագրերի մեջ, ուզում է տեսնել, թե կոնկրետ ...ԸՆՏԱՆԻՔԸ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐ Է
Սեփ.լրտվ.
Ինչպես հայտնի է, ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ առաջին անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին որպես թեկնածու։ Հետաքրքիր է, նրա ընտանիքում լարվածություն չկա՞, գուցե «արտակարգ դրություն» է հայտարարվել։ Չէ՞ ...
ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ԲԱՐԻԿԱԴՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Ո՞ՒՄ ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
ՈՒԵՖԱ-Ն ԴԵՄ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՇԵՅԽԵՐԻՆ
ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՆՑ ԱՆԵՆՔ, ՈՐ «ԹԵԺ ԱՇՈՒՆ» ՍՏԱՑՎԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՆՃԱՐԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՉԱՐԵՆՑԸ՝ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

