
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
- ԼՏՊ-ի պարտվելու մեխանիկան

Այն որ Լ.Տեր-Պետրոսյանը միշտ էլ պարտվողական դիրքորոշում է որդեգրել Ղարաբաղյան հարցում` ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նախագահական քարոզարշավը ցույց է տալիս, որ պարտվողականությունն առկա է նաեւ նրա ներքաղաքական կուրսի մեջ:
Նախագահական ընտրարշավը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը գիտակցաբար կամ անգիտակցաբար ընտրել է պարտության ուղին: Եւ կապ չունի, որ նրա թիմակցները անընդհատ վանկարկում են, թե հաղթելու են: Քաղաքագիտական բոլոր կանոնների համաձայն, ԼՏՊ-ն չի կարող հաղթել։ Շատ պարզ պատճառով. մեզ նման երկրներում, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն` ընդդիմադիր թեկնածուն պետք է համախմբման ճանապարհով գնա: Հակադրությունների սերմանումն ու ժողովրդի պառակտման ճանապարհը երբեք հաջողության չեն կարող բերել:
Դիտարկենք մինչ այժմ մեզանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների սխեմաներն ընդդիմության մասով: 1991 թվականին այն ժամանակվա իշխող կոմկուսի ընդդիմությունը Լ.Տեր-Պետրոսյանն էր: 80-ից ավելի ստացած տոկոսները հուշում են, որ տեղի էր ունեցել հասարակության համախմբում: Եւ դա հասկանալի էր: 88-ի շարժման տրամաբանական ավարտը պետք է լիներ «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից մեկի հաղթանակը:
1996-ին արդեն իշխանության մեջ գտնվող ուժերն ամբողջովին վարկաբեկված էին: Տեր-Պետրոսյանն ու իր «շայկան» միայն տանկերով կարողացան խեղդել համաժողովրդական ցասումը: Իսկ Վազգեն Մանուկյանը կարողացավ բեկում մտցնել քաղաքական դաշտում, քանի որ գնում էր հենց համախմբման ճանապարհով: Ընդ որում, նրա շուրջը համախմբվեցին հասարակական լայն զանգվածները եւ հետո միայն քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Այսինքն՝ տեղի ունեցավ բնական համախմբում: Վազգենը չէր խոսում հայաստանցի-ախպար թեմաներով, չէր փնովում նախագահի մյուս թեկնածուներին եւ այլն: Արդյունքներն ակնհայտ էին եւ, կրկնում ենք, միայն զորքի միջոցով հնարավոր եղավ պահել իշխանությունը, բայց ինչպես հետագան ցույց տվեց` նույն այդ զորքն էլ ԼՏՊ-ին ուղարկեց դեպի «Սեւ դղյակ»:
1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության լիդերը դարձավ Կարեն Դեմիրճյանը: Դեմիրճյանը նույնպես չգնաց պառակտման ճանապարհով: Արդյունքները տպավորիչ էին, եւ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը վստահ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում` համախմբվելով նաեւ իշխանության մի մասի հետ:
2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանը ավելի քիչ էր խոսում «հոկտեմբերի 27-ից», քան այժմ դա անում է Լ.Տեր-Պետրոսյանը: ՀԺԿ առաջնորդը նույնպես որոշակի համախմբման գնաց: Համենայն դեպս, երկրորդ փուլում նրան աջակցում էր գրեթե ողջ ընդդիմադիր դաշտը:
Ինչ վերաբերում է այժմյան ընտրություններին, ապա ընդդիմության առաջնորդի տիտղոսին հավակնող ԼՏՊ-ն այնպես է պառակտել ամենքին ու ամեն ինչ, որ պարզապես զարմանալ կարելի է: Նախագահի մյուս թեկնածուների պախարակում (այդ թվում եւ ընդդիմադիրներին), հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ ատելության սերմանում, Հայաստանի ու Ղարաբաղի շահերի հակադրում, խոշոր գործարարության հետ փաստացի ընդհարում («բոմժ եք դառնալու» թեմայով), սեւ ցուցակների կազմում, հետապնդումներ եւ սեփականության վերաբաշխում իրականացնելու ծրագրային խոստումներ եւ այլն: Սրանք այն երեւույթներն են, որոնց առկայության պարագայում թեկնածուն չի կարող հաղթող համարվել:
Ավելին՝ Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատն այնքան թույն են մտցրել քաղաքական դաշտ, որ մնացածները ստիպված են պատասխանել: Իսկ թույնի օգնությամբ դեռ ոչ մի ընդդիմություն չի կարողացել համախմբել հասարակությանը: Միայն հասարակության մեծամասնության համախմբման շնորհիվ է հնարավոր խնդիրներ ստեղծել իշխանության համար:
Եւ վերջապես չկա պատմական նախադեպ, որ միայն լյումպենի ստորին բնազդներն օգտագործելով` քաղաքական ուժը գա իշխանության: Բացառություն են կազմում միայն բոլշեւիկները եւ լեւոնենց հենց դրա համար էլ նեոբոլշեւիկ են անվանում: Բայց բոլշեւիկյան բացառությունը հաստատում է այն կանոնը, որ պառակտմամբ իշխանության չեն գալիս: Լեւոնենց պառակտիչ` «մերոնք-թշնամիները» մոդելը աղանդավորական շարժման է վերածել էքս-նախագահի գործունեությունը: Ու պատահական չէ, որ ԼՏՊ-ի շուրջը հավաքվածներին «Լեւոնի վկաներ» են անվանում:
Աղանդավորական շարժումը հենց նրանով է աղանդ կոչվում, որ ներառում է հասարակության շատ նեղ շերտի, որն իրեն միշտ զոհի կարգավիճակում է ներկայացնում ու դրանից մազոխիստական հաճույք ստանում: Եթե կրոնական շարժման մեջ այդ սխեման ի վերջո կարող է հաջողություն ապահովել, ապա քաղաքականության մեջ աղանդավորությունը դեպի պարտություն տանող ուղիղ ճանապարհն է: Տեր-Պետրոսյանին եւ իր թիմակիցներին շատ քիչ ժամանակ է մնացել` հասկանալու քաղաքագիտական այդ դասագրքային ճշմարտությունը:
Այս ընտրությունների արդյունքում վերածվելով քաղաքական դիակի` ԼՏՊ-ն իր հետ կարող է տանել նաեւ սեփական թիմին, իսկ դա արդեն ոչ միայն մահվան տեսիլ կդառնա նախկին նախագահին շրջապատած քաղաքական թափառաշրջիկների համար, այլեւ կվերածվի ամերիկյան ողբերգության: Այնպես որ Լեւոնի վկաներին խորհուրդ կտանք Չարենց կարդալուց զատ` ընթերցել նաեւ Թեոդոր Դրայզեր: Վերջինս ավելի արդիական կարող է դառնալ ընտրություններից հետո:
- ՎԱԶԳԵՆ ՏՈՆՈՅԱՆ
Քննարկում
Ashot գրել է:
Ամբողջ բարբաջանքից հատկապես դուրս եկան այս տողերը - "...Քաղաքագիտական բոլոր կանոնների համաձայն, ԼՏՊ-ն չի կարող հաղթել..." :))) ... Ով ունիիիի, ով ունիիիիի ըսենց քաղաքագետներ, արաաաա, հայ քաղաքագիտան մտքի բոլոր աշխարհացունց հսկաները իրանց սաղ բան ու գործները թողել են, ինչ մանր բաներով են ծանրաբեռնում իրենց հազարածալք ուղեղները ... Պարոնայք, միջազգային «Գելափ» ամենահեղինակավոր կազմակերպության անցկացրած հերթական հարցման արդյունքները նայեք, ԼՏՊ-ն ընդամենը 3-4 տոկոս ձայն ունի, ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը, ի՞նչ եք քննարկում, պարոն Տոնոյան, մի քայքայեք ձեր նյարդերը .........
Կարեն գրել է:- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
մեզ նման երկրներում, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն` ընդդիմադիր թեկնածուն պետք է համախմբման ճանապարհով գնա
Ով 5 կետով ինձ կբացատրի "մեզ նման երկրներում" արատահյտության իմաստը, այսինք կնշի 5 հատկանիշ, որոնք բնութագրում են այդ "մեզ նմանը": Հետո կնշի 5 երկիր, որոնք "մեզ նման են": Հետո 5 կետով կբացատրի, թե հատկապես ինչի է այդ երկրներում իշնափոխությունը հնարավոր վերը նշված ճանապարհով:- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Կարեն գրել է:- Ashot
Ամբողջ բարբաջանքից հատկապես դուրս եկան այս տողերը - "...Քաղաքագիտական բոլոր կանոնների համաձայն, ԼՏՊ-ն չի կարող հաղթել..." :))) ... Ով ունիիիի, ով ունիիիիի ըսենց քաղաքագետներ, արաաաա, հայ քաղաքագիտան մտքի բոլոր աշխարհացունց հսկաները իրանց սաղ բան ու գործները թողել են, ինչ մանր բաներով են ծանրաբեռնում իրենց հազարածալք ուղեղները ... Պարոնայք, միջազգային «Գելափ» ամենահեղինակավոր կազմակերպության անցկացրած հերթական հարցման արդյունքները նայեք, ԼՏՊ-ն ընդամենը 3-4 տոկոս ձայն ունի, ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը, ի՞նչ եք քննարկում, պարոն Տոնոյան, մի քայքայեք ձեր նյարդերը .........
Հա էլի, մենակ մի միտինգին 15% ընտրող ա գնում, բայց Ահարոն Ադիբեկյանի կազմակերպված հարցումների արդյունքում պարզվել է, որ դրանց 98%-ը թամաշա անելու են գնում, ու միևնույնն է, ընտրելու են Սերժին:- Ashot
Vahe գրել է:- Ashot
Ամբողջ բարբաջանքից հատկապես դուրս եկան այս տողերը - "...Քաղաքագիտական բոլոր կանոնների համաձայն, ԼՏՊ-ն չի կարող հաղթել..." :))) ... Ով ունիիիի, ով ունիիիիի ըսենց քաղաքագետներ, արաաաա, հայ քաղաքագիտան մտքի բոլոր աշխարհացունց հսկաները իրանց սաղ բան ու գործները թողել են, ինչ մանր բաներով են ծանրաբեռնում իրենց հազարածալք ուղեղները ... Պարոնայք, միջազգային «Գելափ» ամենահեղինակավոր կազմակերպության անցկացրած հերթական հարցման արդյունքները նայեք, ԼՏՊ-ն ընդամենը 3-4 տոկոս ձայն ունի, ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը, ի՞նչ եք քննարկում, պարոն Տոնոյան, մի քայքայեք ձեր նյարդերը .........
Աշոտ ջան բալիկ ջան, ինչ մեղք ես, ցավդ տանեմ: Մենակ դու չես, հազարավոր քո նմաններ կան, ինչ արած: Դիմցեք, մինչև 20-ը ,Իշխանությունը խլեցինք՝ լավ, չխլեցինք՝ երկու վիխըդ կա, կթողնենք Հայաստանը հայերին, սիկտիրմիշ կլնենք, ներվ խի՞ պիտի քայքայենք; Էն գլխից էլ գիտենք որ հայերը մեզ օտար են համարում:- Ashot
CHEM HAVATUM գրել է:- Կարեն
Հա էլի, մենակ մի միտինգին 15% ընտրող ա գնում, բայց Ահարոն Ադիբեկյանի կազմակերպված հարցումների արդյունքում պարզվել է, որ դրանց 98%-ը թամաշա անելու են գնում, ու միևնույնն է, ընտրելու են Սերժին:
Ոնց թե՞ թամաշի են գնում: Թամաշի գնացողը ցրտին թամաշի կգնա՞: Անհնար է: Հանրահավաքներին ներկա են 3-5 հազար կողմնակիցներ և դրանցից մի հոգի ավել չի քվերկելու: Նա ով հույս ունի Լևոնը կհաղթի գալիս է և նկարահաննվում՝ որպես փաստացի համակիր: Այս առումով եթե հաշվարկենք ձայների տոկոսը նունիսկ 20 լևոնի օգտին կվեարկողների համար ապա կստացվի , մեկ միլիոն 700 հազար ընտրաձայնից 20 հազարը որ՞ տոկոսն է կազմում:Հաշվարկը ցույց է տալիս 1.19, ասենք 1.2 տոկոս: Սա բոլ-բոլ հաշվելիս, իրականում չի բացառվում 0.8 տոկոսը; Հիշեք այս հաշվարկը, իսկ Ա. Ադիբեկյանի ներկայացրաց թվերը պարզապես ցանկություն է և քթի տաք քմծիծաղ:- Կարեն
Vahe գրել է:- Կարեն
Ով 5 կետով ինձ կբացատրի "մեզ նման երկրներում" արատահյտության իմաստը, այսինք կնշի 5 հատկանիշ, որոնք բնութագրում են այդ "մեզ նմանը": Հետո կնշի 5 երկիր, որոնք "մեզ նման են": Հետո 5 կետով կբացատրի, թե հատկապես ինչի է այդ երկրներում իշնափոխությունը հնարավոր վերը նշված ճանապարհով:
Կարեն ջան,բալա ջան էս ի՞նչ պատահեց քեզ, ոնց որ նոկդաունի մեջ լինես; Խելքդ պերեբոյ ա տալիս, մի վախտ լավ լավ բաներ էիր ասում, հիմա միայն հարցեր ես տալիս: Լավ, ուրեմն ոչ թե 5, այլ կարելի է ցույց տալ 15 երկիր մեզ նման, որոնց առաջնորդում է ազգային արժեքների շուրջ միավորվելու գաղափարախոսություը և նրանք մերժում են «ուտոպիան»:- Կարեն
Ashot գրել է:- Vahe
Աշոտ ջան բալիկ ջան, ինչ մեղք ես, ցավդ տանեմ: Մենակ դու չես, հազարավոր քո նմաններ կան, ինչ արած: Դիմցեք, մինչև 20-ը ,Իշխանությունը խլեցինք՝ լավ, չխլեցինք՝ երկու վիխըդ կա, կթողնենք Հայաստանը հայերին, սիկտիրմիշ կլնենք, ներվ խի՞ պիտի քայքայենք; Էն գլխից էլ գիտենք որ հայերը մեզ օտար են համարում:
......................................................
Վահե дядя, արի դու ինձանից յան տու, մտքիդ քերթվածքները "մեղք" վրովս մի փորձի, ընենց վրովդ կանցնեմ, մինչև ամսի 20-ը չես "դիմնա", մեղքի տակ մի քից հավայի տեղը: Հոդված կարդա, կարծիքդ գրի, ձեռի հետ էլ սովորի ուրիշի կարծիք հարգել, կյանքում պետք կգա ...- Vahe
ՀՈՒՇԱՆՎԵՐ ՍԵՆԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ
ՊՅՈՏՐ ՊՐՅԱՆԻՇՆԻԿՈՎ («Վերսիա»)
Ում է ձեռնտու Լեւոն Չախմախչյանի ազատազրկումը
Սկիզբը՝ նախորդիվ
Այդ ամենով հանդերձ, Վլադիմիր Պանսկովը որպես վկա հարցաքննության ենթարկվեց Գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերով ավագ քննիչ ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱԶԳԵՆ ՏՈՆՈՅԱՆ 8
ԼՏՊ-ի պարտվելու մեխանիկան
Այն որ Լ.Տեր-Պետրոսյանը միշտ էլ պարտվողական դիրքորոշում է որդեգրել Ղարաբաղյան հարցում` ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նախագահական քարոզարշավը ցույց է տալիս, որ պարտվողականությունն ...Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Սկիզբը՝ նախորդիվ
«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հիմնական՝ մայր շահարկումներին զուգահեռ, այսպես ասած, փոխլրացման կարգով, շրջանառվում էին հարակից մի շարք վարկածներ։
Պրոֆեսիոնալ շահարկողները հենց սկզբից ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽՈՒԺԱՆՆԵՐԸ
9
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Թալինի քննչական բաժնում շարունակվում է նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված ...ԲԱՐԵԿԵՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախընտրական քարոզարշավը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ շարունակեց Արագածոտնի մարզում
Աշտարակի հրապարակում հավաքված ավելի քան յոթ հազար քաղաքացիներին Ս.Սարգսյանը նախ իր երախտագիտությունը ...«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 255
Հունվարի 13-20-ին հանրապետության շուրջ 1200 ընտրողների շրջանում «Գելափ» հեղինակավոր կազմակերպության անցկացրած հերթական հարցման արդյունքները բացահայտում են հունվարի 21-ին սկսած պաշտոնական քարոզարշավի նախօրեին ...ՍՊԱՍԵՆՔ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 11
«Կրկնիր սուտը հազար անգամ, եւ այն կընդունվի որպես ճշմարտություն» գեբելսյան հայտնի դրույթին համահունչ ԼՏՊ-ի նախընտրական շտաբը նախորդ օրը իր հերթական «հայտարարությունն» է թխել ինչպես միշտ փութաջանորեն «սրբագրելով» ...ՈՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՍՊԱՍԱՐԿՈՒՄ «ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ակտիվիստների կյանքից
2008 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որից հետո համարում եմ ինձ տարրական տրամաբանության հետ ապահարզանի վիճակում։ Միանգամից մտաբերեցի Շվեյկի հանճարեղ պատասխանը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՐԱԳՐԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նախագահի 9-ը թեկնածուների ներկայացուցիչներին երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում հնարավորություն էր տրված հանրությանը ներկայացնել իրենց թեկնածուների ծրագրերը, կոնկրետ դրույթների վերաբերյալ արտահայտել ...ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳԻԱ. ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախընտրական այս փուլում, ինչ խոսք, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության եւ թե՛ իբրեւ այլընտրանք ներկայացող նախագահի թեկնածուները եւ նրանց քաղաքական թիմերը դեռեւս իրենց զինանոցում շատ չօգտագործված հնարքներ ...ԾԽԱԽՈՏԱՏՈՒՓԵՐԻ ՆՈՐ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանում փետրվարի 1-ից ծխախոտատուփերը պարտադիր պետք է ունենան նոր ձեւավորում. այն հիշեցումը, որ ծխելը վնասակար է առողջությանը, պետք է զբաղեցնի տուփի մոտ 1/3 մասը (շուրջ 30 տոկոսը): Սա առողջապահության ...ՁՆԱԲՈՒՔ
Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում երեկ, ժամը 06:30-ին, ձնաբքի մեջ է մնացել «Շանթ» ՓԲԸ-ին պատկանող ավտոմեքենան: Փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել: Մինչ այդ, ժամը 03:15-ին, Վարդաբլուր-Ծաղկահովիտ ...ԲՈԼՈՐԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Բայց առանց ցնցումների
Նախընտրական քարոզարշավի տասնօրյակը ամփոփելու նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել ՀՀ նախագահի դաշնակցական թեկնածու ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Մարզային հանդիպումների ժամանակ Վահան Հովհաննիսյանին ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՂ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ինչպես են խաբում ընտրողներին
Նախագահի որոշ թեկնածուների նախընտրական ծրագրերում հատուկ տեղ է հատկացված հարկային քաղաքականությանը։ Որ հարկային քաղաքականությունն անմիջականորեն առնչվում է ստվերային տնտեսությանը, ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը՝ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Շնորհակալություն հայտնելով ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ Բ.ԳՐՈՄՈՎԻՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովին: Վարչապետը եւ Մոսկվայի մարզի նահանգապետը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր՝ ...ԲԱԺԱՆԵՑԻՆ
Հանրապետության 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» խմբակցությանը հատկացված տեղերի միայն 1/4-ը կհամալրեն «Ժառանգություն» կուսակցության անդամները: Ինչպես տեղեկացրեց կուսակցության ...ՄԵՐՈՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փաստահավաք առաքելության Հարավային Կովկաս այցելության հարցը լինելու է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ուշադրության կենտրոնում: Այս մասին երեկ ասաց ԱԺ պատվիրակության ղեկավար ...ՀԱՆՐԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԻՆ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան, շարունակելով տարբեր անվանակարգերում ամենամյա սանդղակների հրապարակումը, ներկայացրել է մոլորակի 55 առավել պոպուլյար ֆուտբոլիստների անունները, ...ԸՆՏՐԱՇԱՐԸ ՍԿՍԵԼՈՒ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը կսկսի Թուրքիայի ընտրանու հետ երեւանյան խաղով։ Դա հայտնի է դարձել երեկ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում. ՈՒԵՖԱ-ի գործադիր ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՔՈՒ ՉԻ ՄԵԿՆԻ
Երկրորդ տարին անընդմեջ Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի հաղթող դարձած Լեւոն Արոնյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ապրիլին Բաքվում անցկացվելիք ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի մրցաշարին։ Հայաստանցի գրոսմայստերը ...ԼՐԱՀՈՍ
Տիգրան Պետրոսյանը, 8-րդ փուլում ոչ-ոքի խաղալով նորվեգացի Սիմոն Ագդեշթեյնի հետ, վաստակել է 6 միավոր եւ զբաղեցնում է 10-րդ տեղը Ջիբրալթարում ընթացող շախմատի 6-րդ միջազգային մրցաշարում: Միանձնյա առաջատարն ...ԱՆԿԱՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
Հունվարի 31-ի գիշերը ամենուրեք եւ ցերեկը հանրապետության արեւելյան շրջաններում սպասվում է ձյուն, լեռներում եւ լեռնացքներում բուք, փետրվարի 1-ին եւ 2-ին՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆԱԿ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ
Սեփ.լրտվ. 1
«Որոշները ձեզ կխոստանան Հայաստանը մի քանի ամսում դարձնել դրախտ։ Սա իրոք լավ ցանկություն է, սակայն ամենաբարի ցանկությունը բավարար չէ արդյունքի հասնելու համար։
Անհրաժեշտ է կազմակերպված թիմ, որի ղեկավարն ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ, ժամը 12։00-13։00 ժամանակահատվածում Դեմիրճյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընթացող ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում հարվածել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «Ֆոլքսվագեն» մանկնիշի ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Ուժեղ ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով, երեկ, ժամը 14:00-ի տվյալներով, փակվել էին Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածը, Գյումրի-Վանաձոր, Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի ...ՍԿՍԵԼՈՒ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը կսկսի սեպտեմբերի 6-ին՝ Թուրքիայի ընտրանու հետ երեւանյան խաղով։ Թիմերի պատասխան մրցավեճը նախատեսված է 2009թ. հոկտեմբերի ...ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ
Ընտրազանգվածի ո՞ր մասն է սովորաբար առաջնորդվում թեկնածուների ծրագրերով։ Քաղաքագետ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ կարծիքով. «Մոտ 20-30 տոկոսը։ Ապագան ուզում է տեսնել կոնկրետ ծրագրերի մեջ, ուզում է տեսնել, թե կոնկրետ ...ԸՆՏԱՆԻՔԸ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐ Է
Սեփ.լրտվ.
Ինչպես հայտնի է, ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ առաջին անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին որպես թեկնածու։ Հետաքրքիր է, նրա ընտանիքում լարվածություն չկա՞, գուցե «արտակարգ դրություն» է հայտարարվել։ Չէ՞ ...
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԿԻՆԸ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժինԿԱՄԲՐՈՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԵՎ ԴԱՆՏՈՆԻ ԳԼՈՒԽԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
«ԳԵԼԱՓԸ» ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿ ՓՈՒԼԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՉԱՐԵՆՑԸ՝ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

