
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
- «Հայոց Աշխարհ»-ի նախորդ համարում, հետահայաց անդրադառնալով Տեր-Պետրոսյանի քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը դարձած «Հոկտեմբերի 27»-ից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, արձանագրել էինք արտառոց իրողությունը. մինչ երկիրը բառացիորեն «շոկի» էր մատնված, նախկինները գործնական իրարանցման մեջ էին։

Հհշական ակտիվիստները եւ սրանց հարող շրջանակներն առանց ժամանակ կորցնելու աճապարել էին պաշտպանության նախարարություն՝ «համախոհ գեներալների» հետ տնօրինելու իշխանության լծակների վերաբաշխման գերխնդիրը։ Ռազմահհշական ակտիվի «խորհուրդը», որպես սկիզբ, կազմել եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուտափույթ «վավերացմանն» էր ներկայացրել կառավարության «նոր կազմը»՝ արտադրական ենթակառուցվածքների համակարգող Վահան Շիրխանյանի գլխավորությամբ։
Մասնակիցների հնարավորինս մեծ շրջանակ ապահովելու, ըստ այդմ՝ կասկածները եւ ենթադրությունները սույն «խորհրդավոր ընթրիքի» գլխավոր դերակատարներից շեղելու նպատակադրումով, «նախաձեռնող խումբը» հեռատեսորեն սույն խառնաժողովին հրավիրել էր կուսակցական այլ առաջնորդների՝ Պարույր Հայրիկյանին, Վազգեն Մանուկյանին, Վիգեն Խաչատրյանին եւ այլոց։
Ընդսմին՝ առաջին երեքը հրավերը կտրուկ մերժել էին։ Փոխարենը ներկայացել էին եւ տարբեր դրվագներով ՊՆ-ում գտնվել Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որն անհայտ հանգամանքների բերումով «27»-ից առաջ ակտիվ շփումներ էր ունեցել գլխավոր ահաբեկչի հետ, «Ազգային առաջադիմության» առաջնորդ Ալբերտ Բաղդասարյանը, որ «դեպքի վայրում» իր գտնվելը թյուրիմացություն էր համարել, եւ ՀԿԿ ղեկավար, հանգուցյալ Սերգեյ Բադալյանը։ Մինչդեռ ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները «օտարված» էին ՊՆ-ում ծավալվող խաղերից։
ՊՆ բարձրաստիճաններին՝ Մանվել Գրիգորյանին, Սեյրան Սարոյանին, Ալիկ Պետրոսյանին, որի առանձնասենյակում էլ անցկացվում էին ռազմահհշական «խորհրդի» նիստերը, Մուրադ Կիրակոսյանին ու Գագիկ Գեւորգյանին ավելի ուշ միացել էր պաշպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Վերջինս ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի եւ ՊՆ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ այդ օրը Ղարաբաղում էր եւ, տեղի ունեցածին տեղեկանալով, անմիջապես վերադարձել էր Երեւան։
Մինչդեռ Մ.Հարությունյանին Ա. Պետրոսյանի կողմից հրահանգ էր իջեցվել՝ մնալու եւ տեղում «վերահսկելու» իրավիճակը, Ս.Սարգսյանին էլ պարզապես խանգարել էին՝ թույլ չէին տվել ուղղաթիռ նստել։ Իսկ երբ նախարարը, այնուամենայնիվ, ուշացումով ժամանել էր մայրաքաղաք, քաղաքացիական հագուստով ավտոմատավորները խոչընդոտել էին նրա մուտքը ԱԺ տարածք։ Քանզի այդ էր պահանջում «27»-ի ղարաբաղյան կամ նախագահական հետքն ամրագրող սցենարի տրամաբանությունը, որ նախանշվել էր ՊՆ-ում հավաքված «ակտիվի» ժողովում։
ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը, որին էլ ի պաշտոնե վերապահված էր ԱԺ անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը (ԱԱ նախարարությունը այդ պարտականությունից ազատված էր), իր հիմնական գործառույթը թողած՝ վիրավոր պատգամավորներին «ուղեկցելու» պատրվակով լքել էր խորհրդարանը եւ նույնպես հանգրվանել պաշտպանության նախարարությունում, որտեղ էլ «հայտնի ուժերը» նրան իբր «պատանդ» էին վերցրել։ Երեւի թե՝ հրաժարականից հետո մեղքերի լիակատար թողություն տալու եւ յուրայինների շարքը դասելու համար։
Համենայն դեպս, Ս.Աբրահամյանի կյանքի այս առեղծվածային դրվագն այդպես էլ մութ մնաց. ո՛չ «ղարաբաղյան հետքի» ճարտարապետները, ո՛չ զոհվածների հարազատները, ո՛չ նախաքննական մարմինը այդպես էլ հաշիվ չպահանջեցին ՆԳ նախկին նախարարից եւ չփորձեցին պարզել նրա տարօրինակ վարքագծի դրդապատճառները։
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ
ՎԱՆԻԿ ՍՄԲԱՏԻՉԸ
Նախաքննական մարմինը, ինչպես նշել ենք նախորդ հրապարակման մեջ, հարկ չէր համարել հարցաքննել ՊՆ-ում «իրար խառնված» հհշական եւ ռազմական գործիչներին, բացի Վանո Սիրադեղյանից։ Ընդ որում՝ Սմբատիչը ակնհայտ սուտ ցուցմունք էր տվել (11.12.99թ.)՝ ասելով, որ դեպքի օրը ՊՆ-ի կողքով չի անցել. սովորականի պես գտնվել է ՀՀՇ գրասենյակում, իր օգնականներից տեղեկանալով պատահածի մասին՝ հեռախոսով փորձել է ճշտել մանրամասները։ Ավելին՝ այդ ընթացքում, ժ.19-20-ի արանքում, հասցրել է մտնել Ֆրանսիայի դեսպանատուն եւ մասնակցել դեսպանի հետ իբր նախապես ծրագրված հանդիպմանը, հետո վերադարձել ՀՀՇ գրասենյակ ու այնտեղից «ամբողջ գիշեր հետեւել իրադարձությունների զարգացմանը»։
Եւ, պատկերացրեք, քննիչները հալած յուղի տեղ են դրել Վանոյի հեքիաթները, անգամ չփորձելով պարզել՝ «27»-ից անմիջապես հետո իրականում որտե՞ղ եւ ի՞նչ «շինիչ» գործունեությամբ էր զբաղված եւ ինչո՞ւ է ստում մի շարք կազմակերպված սպանություններ պատվիրելու եւ հովանավորելու համար դատվող երբեմնի ամենազոր նախարարը։
Քննչական խումբը «ականջի հետեւ» էր գցել անգամ ահաբեկչության օրը եւ դրանից հետո առանց գլխավոր հրամանատարի՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նույնիսկ պաշտպանության նախարարի գիտության եւ համաձայնության, ասել է թե՝ ապօրինաբար, բանակի մի շարք ստորաբաժանումների կասկածելի զորաշարժերի շիրխանյանական վարկածը։ Իբր՝ այդպիսով ռազմական վերնախավը փորձում էր չեզոքացնել Երեւանի ուղղությամբ նկատվող զորամիավորումների եւ ռազմական տեխնիկայի կուտակումների հնարավոր «հետեւանքները»։
Ովքե՞ր, ե՞րբ եւ ինչպե՞ս են փորձել խախտել ՀՀ սահմանները, մնաց անհայտ, եթե չհաշվենք պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանին վերագրված «ինքնագործունեությունը», որի նկատմամբ ժամանակին նույնպես փորձեցին գործ սարքել՝ զարգացնելով ահաբեկչության «ղարաբաղյան» վարկածը։ Ինքը՝ Ս.Բաբայանը, սույնը կտրականապես հերքել էր՝ ասելով. «Չի կարող պատահել, որ Սամվել Բաբայանը նախարարի հրամանով զորքը վերցնի եւ գա Երեւան։ Պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ բանդա»։
Քննիչներին չէր էլ հետաքրքրել՝ եթե խնդիրը պետական հեղաշրջման վտանգին դիմակայելն էր, ինչո՞ւ այդ «զորաշարժերը» շարունակվում էին նաեւ հետագայում, երբ ոճրագործները ձերբակալված էին, օրենսդիր եւ գործադիր իշխանության մինչքսանյոթյան ստատուս-քվոն էլ նախագահի գործուն աջակցությամբ վերականգնվել էր։
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զ.Սարգսյանը, որ սկզբնական շրջանում՝ մինչեւ շիրխանյանական-հհշական խարդավանքների շրջապտույտում հայտնվելը, որոշակի դրական դերակատարություն էր ունեցել իրավիճակի կայունացման գործում, նշանակված էր վարչապետ, ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվել էր Կարեն Դեմիրճյանի մերձավորագույն զինակից Արմեն Խաչատրյանը, «Միասնություն» խմբակցության ղեկավարի պորտֆելն էլ առաջվա պես տնօրինում էր ՀՀԿ-ն։
ԻՍԿ «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ»
ԱՅՆՔԱ՜Ն ՄՈՏ ԷՐ...
Պատասխանը, կարծում ենք, մակերեսի վրա է. Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ փութաջանորեն հյուսվող կասկածամտության, այդ խորապատկերում համապատասխան «հոգեբանական մշակման» ենթարկված զինվորական գործիչների ագրեսիվ նկրտումների համատեքստում զինուժի անօրինական տեղաշարժերը պարզապես մկանունքի ցուցադրում էին, որով «հայտնի ուժերը» հույս ունեին ահաբեկել հանրապետության նախագահին եւ «հրաժարականի դիմում» պարտադրել։
Շարունակությունը հայտնի է. այն, ինչը մինչեւ «հոկտեմբերի 27»-ը ոչ մի կերպ չէր հաջողվում, այն է՝ նախագահի, գործադիր եւ օրենսդիր իշխանության պատասխանատուներին միմյանց դեմ տրամադրել ու կասկածամտության եւ թշնամանքի մթնոլորտ սերմանելու միջոցով կազմալուծել, կազմաքանդել իշխանական բուրգը (Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը երեկվա «երեխան» չէին, որ տեղ տային այդ պարզունակ հնարքներին), ՊՆ-ում ակտիվացած «հայտնի ուժերը» եւ սրանց լրատվական կցորդները հեշտությամբ գլուխ բերին «27»-ից հետո։
Առաջինը շիրխանյանահհշական շանտաժի ու խարդավանքների ոստայնում խճճվեց վարչապետ Արամ Սարգսյանը եւ, «ինքնուրույն պարտիա» սկսելով գործադիր իշխանության թեւում, բացահայտորեն հակադրվեց հանրապետության նախագահին։ Հետո նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կուլ տվեց խայծը եւ, հետեւողականորեն ազատվելով Կարեն Դեմիրճյանի զինակիցներից, կարճ ժամանակում հայտնվեց արմատական ընդդիմության դաշտում։
Այս իրավիճակում նախագահին այլ բան չէր մնում, եթե ոչ տեր կանգնել սեփական սահմանադրական իրավասություններին եւ վերջ տալ երկիշխանությանը՝ վերականգնելով սահմանադրական կարգը։
Մինչդեռ «հաջողությունն» այնքա՜ն մոտ էր. եթե իրադարձությունները «բարեհաջող», այսինքն՝ ՊՆ խառնաժողովում նախանշված հհշական սցենարով զարգանային, եւ Ռ.Քոչարյանը, հետեւելով ԼՏՊ-ի ուսանելի օրինակին, հրաժարական տար, այսօր կունենայինք «որակապես» այլ երկիր, որտեղ իրավիճակի տերը կլիներ հետհոկտեմբերյան սողացող հեղաշրջման նախաձեռնող խումբը՝ իր երկրորդ աստեղային ժամին սպասող նախկին նախագահի գլխավորությամբ։
Շարունակելի
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 30
«Հայոց Աշխարհ»-ի նախորդ համարում, հետահայաց անդրադառնալով Տեր-Պետրոսյանի քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը դարձած «Հոկտեմբերի 27»-ից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, արձանագրել էինք արտառոց ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԽԱԲԵԼ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայաստանում տեղի ունեցած վերջին բոլոր ընտրությունների առանցքային խոստումներից մեկը խորհրդային ավանդների վերադարձն է։ Այդ առումով բացառություն չեն նաեւ առաջիկա նախագահական ընտրությունները։ Թեկնածուների ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻԱՏԱՐՐ ԵՎ ՄԻԱՏԵՍԱԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը` նախորդիվ
-Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը եւ դուք, ձեր քաղաքական թիմը նույնպես ակտիվ քարոզչություն իրականացնելու փուլում եք։ Ի՞նչ տպավորություն եք ստանում ...ԿԱ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾ, ՈՐ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ Է ՔՎԵԱՏՈՒՓԻ ՄՈՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույց քաղաքագետ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ
-Նախընտրական քարոզարշավը արդեն երկրորդ շաբաթն է ընթանում։ Ձեր կարծիքով, ընտրապայքարի այս փուլում թեկնածուների շարքում կա՞ն ընդգծված առաջատարներ։
-Ինչպեսեւ ...ՀՈՒՇԱՆՎԵՐ ՍԵՆԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ
ՊՅՈՏՐ ՊՐՅԱՆԻՇՆԻԿՈՎ
Ում է ձեռնտու Լեւոն Չախմախչյանի ազատազրկումը
Մոսկվայի քաղաքային դատարանում շարունակվում է նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի դեմ հարուցված քրեական գործի դատալսումը՝ «Տրանսաերո» ավիաընկերության տնօրենների ...ՈՉ ԹԵ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, ԱՅԼ ՆՈՐՈԳՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Որն արվում է ոչ թե սիրով, այլ ատելությամբ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակը այս օրերին նախաձեռնել է Հայրենիքի ճանաչողությանը նվիրված զրույցների շարք, որոնցից մեկը նվիրված ...ԻՆՉՈՒ ՎՌՆԴԵՑԻՆ ՇՏԱԲԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ
Սեփ. լրտվ.Երեկ հհշական թերթերը, իսկ հետո նաեւ Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբը խոր կսկիծով հայտնեցին, թե հունվարի 28-ին Կապանում փակվել է սույն թեկնածուի տեղական շտաբը։ Ընդ որում, իրավապահները «դիմել ...ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
«Հայոց Աշխարհ»-ի ֆենոմենալ երեւույթների ուսումնասիրության բաժին
Եթե անգամ այլ ժողովուրդների համար գոյություն ունեն աշխարհում անիրագործելի երազանքներ, ապա դրանց թվին նախեւառաջ պետք է դասել, իհարկե, հայ լինելու ցանկությունը։
Աշխարհի նյութական եւ նույնիսկ հոգեւոր բազմաթիվ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՍՏԱԿ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Նախագահական ընտրություններից առաջ մեր հասարակությունը ուշադիր ու զգայուն է թեկնածուներից յուրաքանչյուրի արտաքին նախապատվությունների, մանավանդ նրանց հանդեպ մեծ տերությունների վերաբերմունքի հանդեպ։
Վերջին ...ՀՈՒՅՍԸ ՄԱՀԱՆՈՒՄ Է ԲՆԱՎ ՈՉ ՄԻԱՆԳԱՄԻՑ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այլ ծանր ու տեւական հիվանդությունից հետո
Ստանիսլավ Լեմի «Ֆուտուրոլոգիական կոնգրես» հոյակապ վեպում հերոսն իր համար բացահայտում է, որ աշխարհն անիրական է։ Իհարկե, «Մատրիցայից» հետո դա արդեն նորություն ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան ուղեկցող մոտավորապես 150-200 ավտոմեքենաների վարորդները հունվարի 28-ին Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում չեն ենթարկվել ճանապարհային ոստիկանության «կա՛նգ առ» ...ՀԱՆԴԻՊՈՒՄ Բ.ԳՐԻԶԼՈՎԻ ՀԵՏ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին` երկրի ղեկավարը գոհունակությամբ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻՑ
1Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը միջազգային բոլոր կառույցները եւ դիտորդական առաքելությունները արդեն հասցրել են հեղեղել բողոքներով, թե հեռուստաեթերը իրենց համար փակ է։ Իսկ Հանրային հեռուստաընկերությանը ...ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախընտրական քարոզչության իններորդ օրն անցկացրեց Արմավիրի մարզում
Կեսօրին Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հավաքված ավելի քան 10 հազար ընտրողներին ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋՈՒՄ Է ԼՏՊ-Ի ՈՒՐՎԱԿԱՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի խնդրանքով քարոզարշավի վերաբերյալ սեփական դիտարկումներն ու գնահատականներն է ներկայացնում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ։
-Այն, ինչ ակնկալվում էր պաշտոնական քարոզարշավի ...ԲԱՆԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԹՈՒԼԱՑՆԻ
«Մենք երբեք չենք անի որեւէ քայլ, ինչը կթուլացնի մեր բանակի մարտունակությունը եւ մեր երկրի պաշտպանունակությունը։ Հակառակը, ամեն տարի ավելացնելու ենք բանակի հզորացմանը նպատակաուղղված ծախսերը, նաեւ սպաների ...ԻՆՉՆ Է ԼԱՎ ԵՎ ԻՆՉԸ` ՎԱՏ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որ կոչված էր հստակեցնելու օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակիցների շրջանակը եւ պատկերացում տալու նրանց մարզավիճակի մասին, կարելի է ասել, ...ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԻՐԱՆԻՑ
Հունվարի 26-28-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականները գտնվում էին Իրանում, որտեղ անցկացրեցին երկու ընկերական հանդիպում: Նախ` մեր ընտրանին, որում ընդգրկված էին ֆուտբոլիստներ ե’ւ ազգային, ե’ւ երիտասարդական ...ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻՑ
Հայաստանի ձյուդոյիստ, 52 կգ քաշային Անուշ Հակոբյանը դուրս մնաց Սոֆիայում ավարտված կանանց ձյուդոյի աշխարհի գավաթի փուլային մրցաշարի հիմնական մրցապայքարից: Նա, տանելով մեկ հաղթանակ, մյուս մրցամարտերում ...
ԿԱՄԱՉԵԻ ՆՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՒՐԵՄՆ, ՀԱՐՑՆՈՒՄ ԵՔ, ԹԵ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ՄԱՐԻՈՒՍ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՉԱՐԵՆՑԸ՝ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

