
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանն ու շտաբականները, իրենց կազմած «լարված գրաֆիկից» չշեղվելով, շարունակում են մարզային հանդիպումները։
Մենք էլ բաց չթողնելով զվարճանալու հինարավորությունը, մեծ հետաքրքրությամբ էինք հետեւում Շիրակի, Արագածոտնի, Տավուշի մարզերում տեղի ունեցած հանդիպումներին։ Նրանք, ովքեր նույնպես ուշի-ուշով դիտել ու ծանոթացել են ԼՏՊ-ի ու նրա թիմի քարոզչական արշավանքները ներկայացնող նախընտրական հոլովակներին, հետաքրքիր օրինաչափություններ նկատած կլինեն։
Ծանրակշիռ, հավասարակշիռ, պրագմատիկ, գերիմաստուն թեկնածուն տարբեր գյուղամեջերում այնպես է կերպարանափոխվում, որ նրան կնախանձեր աշխարհի ամենաբարի թագավորը։
Ցուցադրելով բուռն էմոցիաներ` սրտաճմլիկ զեղումների մեջ ընկած ԼՏՊ-ն մեկ սիրատոչոր գրկում է փոքրիկ տղային, մեկ՝ կարոտակեզ փաթաթվում տատիկին, մեկ՝ լայնաժպիտ գրկում իր տարեկից ռանչպարին։ Ու բոլորի «քեֆ-հալն» է հարցնում, հասկանում նրանց «դարդ ու ցավը»։
Նայում ես էս «համազգային» գրկախառնությանն ու սիրտդ հուզմունքից եւ ուրախությունից տակնուվրա է լինում։ Մտածում ես՝ լա՜վ, մինչեւ 1998 թվականը գյուղացու երես չէր ուզում տեսնել։ Դե, դրանից հետո էլ կամավոր աքսորի մեջ էր։ Հիմա առիթ է ընձեռվել թե՛ ճանաչելու հայրենի բնաշխարհը, թե՛ նրա մարդկանց։
Տեղ-տեղ ոչխարամորթություն, ծափ-ծափ-ծափ, վարչախմբին գրողի ծոցն ուղարկելու կոչ-խոստումներ... Դե, իհարկե, դժվար չէ վերհիշել, որ այս մեքսիկական սերիալները էլի ենք տեսել, այն էլ երկու անգամ՝ 1998-ին եւ 2003-ին, հայր եւ որդի Դեմիրճյանների ընտրարշավների ժամանակ։ Այժմ պարզապես ԼՏՊ-ի շտաբը գործող անձանց փոփոխությամբ վերաբեմադրել է նույն թամաշան ու «ռասկրուտկա» է անում։
Ի դեպ, շտաբը ընտրազանգվածի գլխաքանակի հարցը լուծել է սովորական ժուլիկության ճանապարհով։ ԼՏՊ-ի քարոզարշավը ներկայացնող քաղաքական հեռուստագովազդի կադրերը, նաեւ հեռուստաընկերությունների ռեպորտաժները նույնիսկ հպանցիկ դիտողը կնկատի, որ բոլոր տեղերում Տեր-Պետրոսյանին լսողներն ու ծափահարողները նույն մարդիկ են, որոնց շտաբը «առաքում» է գյուղից գյուղ։ Նույն թափառախումբը ե՛ւ Բերդում է, ե՛ւ Վազաշենում, ե՛ւ Աչաջուրում, ե՛ւ Իջեւանում։ Ամենուր, որտեղ ԼՏՊ-ն է։
Չե՞ք հավատում։ Ուշադիր նայեք կադրերը եւ կհամոզվեք, որ կիլոմետրերով իրարից հեռու վայրերում ԼՏՊ-ի գյուղական լսարանը նույնն է։ Դա հաստատում են նաեւ ականատեսները։
Օրինակ՝ նախօրեին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած «հանդիպումը» պարզապես ապշեցրել է դրա ականատես դիլիջանցիներից մեկին։ Այն սկսվել ու ավարտվել է չափազանց կազմակերպված ու դինամիկ։ Ինչպես պատմեց Դիլիջանի բնակիչը, Տեր-Պետրոսյանը քաղաք է մտել երկար ավտոշարասյունով։ Մի քանի տասնյակ ավտոմեքենաներն ու մեկ ավտոբուսը Դիլիջանի մշակույթի տան դիմաց են հասել, մարդիկ իջել են մեքենաներից, պարզել ցուցապաստառներն ու դրոշակները եւ սկսել են լսել ու ծափահարել ԼՏՊ-ին եւ մյուս ճարտասաններին։
Կարճ ելույթներից հետո բոլորը նորից լցվել են մեքենաները եւ հեռացել։ Ինչից հետո հրապարակում ոչ մի մարդ չի մնացել։ Ինչպես մինչ նրանց գալն էր դատարկ, այդպես էլ դատարկ է մնացել։ Ըստ մեր զրուցակցի, դիլիջանյան հանդիպմանը մասնակցել են միայն այստեղ բնակվող «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանի մորաքրոջ ընտանիքի անդամները, ինչպեսեւ տվյալ տարածքում գտնվող մի քանի տաքսիստներ, քանի որ այդ մասը նրանց կայանատեղին է եւ ուզած-չուզած ակամա դարձել են «զանգվածի» մաս։
Նկատելի է նաեւ, որ տարբեր գյուղամեջերում ԼՏՊ-ի սեփական «բազմության» առաջին շարքերում մշտապես կանգնում են շտաբականները։ Այս «միզանսցենի» նպատակն էլ է պարզ։ Ինչ իմանաս, մեկ էլ մի քանի զայրացած գյուղացի որոշեն մասնակցել հանդիպմանը։ Նրանց մի քանի հարկանի ուշունցներից ու անեծքներից շեֆը ապահովագրված չէ։ Իսկ շտաբականները աչալրջորեն հսկում են՝ կանխելու «քաղցր խոսքերի» տարափը։
Այն էլ է նկատելի, որ ԼՏՊ-ի, նրան սատարող գործիչների թիկնապահներն ու շտաբականները հեռուստաընկերությունների օպերատորներին թույլ են տալիս շեֆին նկարել միայն այն դեպքում, եթե ԼՏՊ-ն ներկայացվի շահեկան ու հաջող դիրքով։ Չէ՞ որ ի սկզբանե հայտարարվում էր, թե ԼՏՊ-ն քաղաքականություն է վերադառնում «նոր դեմքով եւ նոր իմիջով»։ Եւ այս առումով հիմա շատ բան է կախված նաեւ օպերատորների աշխատանքից։
Կկարողանա՞ն փոքր-ինչ այլ կերպ ցույց տալ նախկին նախագահին, որ գոնե մի քիչ տանելի լինի ժողովրդի համար։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
Ashot գրել է:- հարգալից վերաբերվող
........................... Դե Կիմային "նայող"-ի մասին էլ "ավտարիտետնի" ասա չնայած սուտենյոր ա, բայց լավ տղա ա, քո հոբարին հարգված տղա ա, ու ավարտի պատմական հայրենիքիդ քաղաքական դեմքերի մասին քու "դաստոյնի մնենի"-ն... Աշոտին,աչքիս դու Կիմային լավ ես ճանաչում,այս Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆը նույն թերթում երբեմն կինոյի մասին մրոտող Նառա ԵՂԻԱԶԱՐՅԱՆի ինչն է՞
...................................................
Ընգեր, ազնվորեն ասում եմ, որ Կիմային անձամբ չեմ ճանաչում, բայց լուրջ թերապեվտիկ անհրաժեշտություն եմ զգում իրան ճանաչելու... էն իմաստով, որ ուզում եմ հասկանալ, որ եթե ինքը իսկապես հավատում ա իրա գրած բարբաջանքներին, անկախ մեր մտածելակերպների տարբերությունից, ես իրան լիքը կհարգեմ իր գաղափարներին անվերապահ տեր կանգնելու համար, բայց եթե ինքն իրա էրոգեն զոնաները խաշի տարելկա սարքած մեյդան ա ընգել "նայիչի զակազ"-ի համար, կուզենայի տեսնել, թե էսքան ԲՐԻՉ միասին տեղ կանե՞ն էդ խաշի տարելկի մեջ ... Օ հայ ժողովուրդ, քո ուժը քո միասնության մեջ է ...Ճանաչել զԲանս զԴյութանք Կիմայի, զհեշտություն և զտվայտանք ի ախպերության ...- հարգալից վերաբերվող
SkyFlyer գրել է:- Ashot
...................................................
Ընգեր, ազնվորեն ասում եմ, որ Կիմային անձամբ չեմ ճանաչում, բայց լուրջ թերապեվտիկ անհրաժեշտություն եմ զգում իրան ճանաչելու... էն իմաստով, որ ուզում եմ հասկանալ, որ եթե ինքը իսկապես հավատում ա իրա գրած բարբաջանքներին, անկախ մեր մտածելակերպների տարբերությունից, ես իրան լիքը կհարգեմ իր գաղափարներին անվերապահ տեր կանգնելու համար, բայց եթե ինքն իրա էրոգեն զոնաները խաշի տարելկա սարքած մեյդան ա ընգել "նայիչի զակազ"-ի համար, կուզենայի տեսնել, թե էսքան ԲՐԻՉ միասին տեղ կանե՞ն էդ խաշի տարելկի մեջ ... Օ հայ ժողովուրդ, քո ուժը քո միասնության մեջ է ...Ճանաչել զԲանս զԴյութանք Կիմայի, զհեշտություն և զտվայտանք ի ախպերության ...
Կարելի՞ է հարցնել, թե այս մտքերիտ հոսքը անզորությունից է թե իրական զարմանքից։ Ախր դու ինձնից լավ գիտես, որ լրագրողը մասնագիտություն է ու իր մասնագիտության մեջ գրեթե արգելված է մտածելը, նամանավանդ նախընտրական ժամանակաշրջանում։ Գրում են ինչ պիտի գրեն ու եթե ոչ մեկիս ել դուր չգա, համոզված եմ գրելու են ելի։
Թողեք մարդը ընտանիք պահի ու եթե վրդովվելու կամ արտահայտվելու թիրախ եք փնտրում, ապա հուշեմ, որ դա «Հայոց Աշխարհ»–ն է, ոչ թե լրագրողը։ Այնպես որ հավաստիացնում եմ, որ նրա ամեն մի գրած տառն անգամ քննարկվում է լույս աշխարհ գալուց առաջ։
Բացի օրինակ «Չորրորդ Իշխանություն» թերթն ու կարդա։ Հոդվածներ կան, որ զզվանք կապրես նույնիսկ նաես վրան այնքան որ անմակարդակ ու անհարգալից ոճով են գրում։ Բացարձակապես բացակայում է տարրական էթիկայով պահանջվող հարգանքը հանդեպ երկրի նախագահն ու կառավարությունը։ Իսկ ինչո՞ւ նրանք կարող են անել այդ ու ոչ մեկ «չի բռնում լրագրողի կոկորդից ու ասում ես ինչ ես գրել», իսկ այս լրագրողուհուն հանգիստ չեն տալիս։
Առակս կցուցանե, որ հանգիստ թողեկ էտ խեղճ մարդկանց կատարն իրենց գործը։ Ասելիքս վերաբերվում է բոլոր լրագրողներին առանց բացառության։- Ashot
ՀԱՅՐԻԿ գրել է:
Բացարձակապես բացակայում է տարրական էթիկայով պահանջվող հարգանքը հանդեպ երկրի նախագահն ու կառավարությունը
Հարգելի SkyFlyer, թույլ տվեք այս անգամ(ի շարս այլ անգամների) չհամձայնվել ձեզ հետ, քանի որ հարգանքը չեն պահանջում և գոյություն չունի «պահանջվող հարգանք» այլ հարգանքը պարզապես վաստակում են, կամ դրան արժանանում են: Մեկ այլ հանգամանք ևս այս թերթի համարյա բոլոր հոդվածները ուղղված են ընդդեմ ԼՏՊ -ի, այդ դեպքում ինչու՞ ոչ մեկ անգամ նշեցիք պահանջվող հարգանքը երկրի, բանակի հիմնադիր, հաղթանակած նախագահի հանդեպ:
Այնպես որ հարգելի SkyFlyer, ինչքան ել ձգտեք անկողմնակալ ձևանալ, որը և հասկանալի է հեշտ չէ, միևնույն է չի ստացվում ձեզ մոտ: Մի հին ասացվածք կա «Դավեն նստած՝ կուզեկուզ չես երթա»:
Ashot գրել է:- SkyFlyer
Կարելի՞ է հարցնել, թե այս մտքերիտ հոսքը անզորությունից է թե իրական զարմանքից։ Ախր դու ինձնից լավ գիտես, որ լրագրողը մասնագիտություն է ու իր մասնագիտության մեջ գրեթե արգելված է մտածելը, նամանավանդ նախընտրական ժամանակաշրջանում։ Գրում են ինչ պիտի գրեն ու եթե ոչ մեկիս ել դուր չգա, համոզված եմ գրելու են ելի։
Թողեք մարդը ընտանիք պահի ու եթե վրդովվելու կամ արտահայտվելու թիրախ եք փնտրում, ապա հուշեմ, որ դա «Հայոց Աշխարհ»–ն է, ոչ թե լրագրողը։ Այնպես որ հավաստիացնում եմ, որ նրա ամեն մի գրած տառն անգամ քննարկվում է լույս աշխարհ գալուց առաջ։
Բացի օրինակ «Չորրորդ Իշխանություն» թերթն ու կարդա։ Հոդվածներ կան, որ զզվանք կապրես նույնիսկ նաես վրան այնքան որ անմակարդակ ու անհարգալից ոճով են գրում։ Բացարձակապես բացակայում է տարրական էթիկայով պահանջվող հարգանքը հանդեպ երկրի նախագահն ու կառավարությունը։ Իսկ ինչո՞ւ նրանք կարող են անել այդ ու ոչ մեկ «չի բռնում լրագրողի կոկորդից ու ասում ես ինչ ես գրել», իսկ այս լրագրողուհուն հանգիստ չեն տալիս։
Առակս կցուցանե, որ հանգիստ թողեկ էտ խեղճ մարդկանց կատարն իրենց գործը։ Ասելիքս վերաբերվում է բոլոր լրագրողներին առանց բացառության։
..................................................................
1)...Կարելի՞ է հարցնել, թե այս մտքերիտ հոսքը անզորությունից է թե իրական զարմանքից ... - Հաստատ անզորությունից չի, SkyFlyer ջան, առանց գլուխ գովալու կարող եմ քեզ հավաստիացնել, որ կարող ես online-դուել կազմակերպել, մի կողմից մենակ ես առանց ժուռնալիստական կրթության ու փորձի, մյուս կողմից գագիկախառը Կիման & Co., ու աստված տա, որ վերջում ես իրական զարմանք ցույց տամ զԿիմա ....................
2) ... լրագրողը մասնագիտություն է ու իր մասնագիտության մեջ գրեթե արգելված է մտածելը ... - Մենք տարբեր բաների մասին ենք խոսում, դու խոսում ես "դեղին մամուլ"-ի սկանդալախույզ նորակոչիկների մասին, իսկ ես խոսում եմ «Հայոց Աշխարհ» վեհ անունը կրող իշխանամետ լուրջ լրատվամիջոցի մասին, ու եթե ըստ քեզ իրենց էլ է արգելված մտածել իրենց "սուրբ" գործում, ուրեմն մեղքը իրենց ու իրենց իշխանությունների վիզը, որոնց վերարտադրվելու անունը դու մտածելով դրել ես "կայունություն" .......................
3)... եթե ոչ մեկիս ել դուր չգա, համոզված եմ գրելու են ելի - Ողբամ զքեզ, Հայոց Աշխարհ ... Հիտլերն էլ էր 45 թվի ապրիլի 30-ին փլատակների վերածված Բեռլինի բունկերում հակահարձակման հրաման տալիս, չնայած գիտեր, որ ոչ մեկին դուր չի գալու իր հրամանը ...
4) ... Թողեք մարդը ընտանիք պահի ... - Հայկական լավ անեկդոտ կա, չեմ պատմի, հաստատ լսած կլինես, էն որ ասում ա "պապադ էլ կասի, թե գնում ա գործի" ... Բա էն դու չէիր, SkyFlyer ջան, որ մի անգամ իմ հետ բանավիճելու ընթացքում համոզված ասում էիր, որ հավատում ես, որ Սերժը "կստիպի" յուղոտ պաշտոնի ընդունվելու համար մեշոկով փող տված մարդկանց ստիպելու, որ իրանց տված փողը հետ բերելու, պարտքերի տակ չտրաքելու ու ընտանիք պահելու համար լեվի փող ու կաշառք չվեկալել: Բա չէիր մտածում, որ դա անհնարին ա, բա էդ մարդիկ ոնց պիտի ընտանիք պահեն, բա էդ ոնց եղավ, որ Կիման իրավունք ունի ընտանիք պահելու համար մտածելը մոռանալ ու լեվի փող կպցնել, իսկ հասարակ հարկային տեսուչ ընդունվելու համար 10.000 դոլլար փող տված մարդը ամիսը 300 դոլլարով պիտի յոլա գնա, որովհետև դու հավատում ես Սերժի "երկու կողմը կտրող" թրին: Այ երբ որ դու, բոլորս կհասկանանք ու կընդունենք, որ ընտրված իշխանության խոսափող Կիման խայտառակիչ ա ու իրան հասնում ա էս "քննադատություն"-ը, էն ժամանակ Կիման էլ, բոլոր մյուսներն էլ վերջապես կհասկանան, որ ընտանիք պահելու լիքը ուրիշ ձևեր էլ կան, առանց թուքումուր ուտելու, որ մտածելը երբեք չի կարող արգելված լինել .......................
5)... Բացի օրինակ «Չորրորդ Իշխանություն» թերթն ու կարդա։ Հոդվածներ կան, որ զզվանք կապրես նույնիսկ նաես վրան այնքան որ անմակարդակ ու անհարգալից ոճով են գրում։ Բացարձակապես բացակայում է տարրական էթիկայով պահանջվող հարգանքը հանդեպ երկրի նախագահն ու կառավարությունը ... - «Չորրորդ Իշխանություն» թերթի կայքէջում 7 տարվա արխիվ կա տեղադրված, հատիկ առ հատիկ բացի ու ինձ ցույց տուր անմակարդակ ու անհարգալից ոճով գրված, տարրական էթիկայից զուրկ թեկուզ մի հոդված ընդդեմ կառավարության լուսահոգի ղեկավար Անդրանիկ Մարգարյանի ... Մականունավոր դեպուտատների հասցեին ինչքան ուզես կա, Սաշիկին որպես հայոց պետականության վտանգ անողոք քննադատող ինչքան ուզես կա, ու շատ լավ ա, որ կա, եթե դու համաձայն չես դրա հետ, փաստարկ ներկայացրա, բանավիճենք ... Իսկ ինչ վերաբերվում է երկրի նախագահի ու ներկա վարչապետի հանդեպ անհարգալից ոճով գրված հոդվածներին, բացի «Չորրորդ Իշխանություն» թերթի ներքոհիշյալ համարները, կարդա, նոր դրանից հետո արի խոսենք տվյալ սուբյեկտների հանդեպ հարգալից ոճի մասին ..................................
«Չորրորդ Իշխանություն»
Հեղաշրջում . Գաղտնազերծման պահը
2004 Փետրվարի 6
2004 Փետրվարի 10
2004 Փետրվարի 13
2004 Փետրվարի 17
2004 Փետրվարի 20
2004 Փետրվարի 24
2004 Փետրվարի 27
2004 Մարտի 2
2004 Մարտի 5
2004 Մարտի 9
2004 Մարտի 12
2004 Մարտի 16
- SkyFlyer
Հակոբ գրել է:- Ashot
..................................................................
«Չորրորդ Իշխանություն»
Հեղաշրջում . Գաղտնազերծման պահը
2004 Փետրվարի 6
2004 Փետրվարի 10
2004 Փետրվարի 13
2004 Փետրվարի 17
2004 Փետրվարի 20
2004 Փետրվարի 24
2004 Փետրվարի 27
2004 Մարտի 2
2004 Մարտի 5
2004 Մարտի 9
2004 Մարտի 12
2004 Մարտի 16
Աշոտ ջան ոնց որ միշտ շատ լավ հոդվածների ինֆորմացիա ունես, լավն էին մերսի ու դիրքերդ չզիջես ............... Իսկ SkyFlyer-ին մի անգամ չի, որ ասել եմ՝ ... սիրում ես փիլիսոփայել, բայց կարող ես ընտրել և լինել օբյեկտիվ {անկուսակցական} ...- Ashot
ashot գրել է:- Արմեն
Չեն կարա նեղեն։ ԿԸՀ–ի անուղեղ Աբրահամը կամ այլ բաներով հայտնի լեզու ունեցող Կիման ոնց կարան կարգին լրագրողուհուն նեղեն։
Այնքան կուզեի ԼՏՊ-ն դառնար նախագահ, չեք պատկերացնի: Ես գտնվում եմ Ամերիկայում և շնորհակալ եմ լևոնից, որ դեռ 93-ին Հայաստանը այնպես պահեց, որ ես արդարացում ունեմ, որ Ամերիկայում եմ: Ինչքան վատ Հայաստանում, այնքան լավ մեզ համար Ամերիկայում:- Արմեն
e. գրել է:- Ashot
...................................................
Ընգեր, ազնվորեն ասում եմ, որ Կիմային անձամբ չեմ ճանաչում, բայց լուրջ թերապեվտիկ անհրաժեշտություն եմ զգում իրան ճանաչելու... էն իմաստով, որ ուզում եմ հասկանալ, որ եթե ինքը իսկապես հավատում ա իրա գրած բարբաջանքներին, անկախ մեր մտածելակերպների տարբերությունից, ես իրան լիքը կհարգեմ իր գաղափարներին անվերապահ տեր կանգնելու համար, բայց եթե ինքն իրա էրոգեն զոնաները խաշի տարելկա սարքած մեյդան ա ընգել "նայիչի զակազ"-ի համար, կուզենայի տեսնել, թե էսքան ԲՐԻՉ միասին տեղ կանե՞ն էդ խաշի տարելկի մեջ ... Օ հայ ժողովուրդ, քո ուժը քո միասնության մեջ է ...Ճանաչել զԲանս զԴյութանք Կիմայի, զհեշտություն և զտվայտանք ի ախպերության ...
Ինչ զզվելի գյադա ես, ոնց որ պլաստիկից կերտված լինես, անհոգի, աղբանոցային ոճով:- Ashot
Կարեն գրել է:- Ashot
..................................................................
1)...Կարելի՞ է հարցնել, թե այս մտքերիտ հոսքը անզորությունից է թե իրական զարմանքից ... - Հաստատ անզորությունից չի, SkyFlyer ջան, առանց գլուխ գովալու կարող եմ քեզ հավաստիացնել, որ կարող ես online-դուել կազմակերպել, մի կողմից մենակ ես առանց ժուռնալիստական կրթության ու փորձի, մյուս կողմից գագիկախառը Կիման & Co., ու աստված տա, որ վերջում ես իրական զարմանք ցույց տամ զԿիմա ....................
2) ... լրագրողը մասնագիտություն է ու իր մասնագիտության մեջ գրեթե արգելված է մտածելը ... - Մենք տարբեր բաների մասին ենք խոսում, դու խոսում ես "դեղին մամուլ"-ի սկանդալախույզ նորակոչիկների մասին, իսկ ես խոսում եմ «Հայոց Աշխարհ» վեհ անունը կրող իշխանամետ լուրջ լրատվամիջոցի մասին, ու եթե ըստ քեզ իրենց էլ է արգելված մտածել իրենց "սուրբ" գործում, ուրեմն մեղքը իրենց ու իրենց իշխանությունների վիզը, որոնց վերարտադրվելու անունը դու մտածելով դրել ես "կայունություն" .......................
3)... եթե ոչ մեկիս ել դուր չգա, համոզված եմ գրելու են ելի - Ողբամ զքեզ, Հայոց Աշխարհ ... Հիտլերն էլ էր 45 թվի ապրիլի 30-ին փլատակների վերածված Բեռլինի բունկերում հակահարձակման հրաման տալիս, չնայած գիտեր, որ ոչ մեկին դուր չի գալու իր հրամանը ...
4) ... Թողեք մարդը ընտանիք պահի ... - Հայկական լավ անեկդոտ կա, չեմ պատմի, հաստատ լսած կլինես, էն որ ասում ա "պապադ էլ կասի, թե գնում ա գործի" ... Բա էն դու չէիր, SkyFlyer ջան, որ մի անգամ իմ հետ բանավիճելու ընթացքում համոզված ասում էիր, որ հավատում ես, որ Սերժը "կստիպի" յուղոտ պաշտոնի ընդունվելու համար մեշոկով փող տված մարդկանց ստիպելու, որ իրանց տված փողը հետ բերելու, պարտքերի տակ չտրաքելու ու ընտանիք պահելու համար լեվի փող ու կաշառք չվեկալել: Բա չէիր մտածում, որ դա անհնարին ա, բա էդ մարդիկ ոնց պիտի ընտանիք պահեն, բա էդ ոնց եղավ, որ Կիման իրավունք ունի ընտանիք պահելու համար մտածելը մոռանալ ու լեվի փող կպցնել, իսկ հասարակ հարկային տեսուչ ընդունվելու համար 10.000 դոլլար փող տված մարդը ամիսը 300 դոլլարով պիտի յոլա գնա, որովհետև դու հավատում ես Սերժի "երկու կողմը կտրող" թրին: Այ երբ որ դու, բոլորս կհասկանանք ու կընդունենք, որ ընտրված իշխանության խոսափող Կիման խայտառակիչ ա ու իրան հասնում ա էս "քննադատություն"-ը, էն ժամանակ Կիման էլ, բոլոր մյուսներն էլ վերջապես կհասկանան, որ ընտանիք պահելու լիքը ուրիշ ձևեր էլ կան, առանց թուքումուր ուտելու, որ մտածելը երբեք չի կարող արգելված լինել .......................
5)... Բացի օրինակ «Չորրորդ Իշխանություն» թերթն ու կարդա։ Հոդվածներ կան, որ զզվանք կապրես նույնիսկ նաես վրան այնքան որ անմակարդակ ու անհարգալից ոճով են գրում։ Բացարձակապես բացակայում է տարրական էթիկայով պահանջվող հարգանքը հանդեպ երկրի նախագահն ու կառավարությունը ... - «Չորրորդ Իշխանություն» թերթի կայքէջում 7 տարվա արխիվ կա տեղադրված, հատիկ առ հատիկ բացի ու ինձ ցույց տուր անմակարդակ ու անհարգալից ոճով գրված, տարրական էթիկայից զուրկ թեկուզ մի հոդված ընդդեմ կառավարության լուսահոգի ղեկավար Անդրանիկ Մարգարյանի ... Մականունավոր դեպուտատների հասցեին ինչքան ուզես կա, Սաշիկին որպես հայոց պետականության վտանգ անողոք քննադատող ինչքան ուզես կա, ու շատ լավ ա, որ կա, եթե դու համաձայն չես դրա հետ, փաստարկ ներկայացրա, բանավիճենք ... Իսկ ինչ վերաբերվում է երկրի նախագահի ու ներկա վարչապետի հանդեպ անհարգալից ոճով գրված հոդվածներին, բացի «Չորրորդ Իշխանություն» թերթի ներքոհիշյալ համարները, կարդա, նոր դրանից հետո արի խոսենք տվյալ սուբյեկտների հանդեպ հարգալից ոճի մասին ..................................
«Չորրորդ Իշխանություն»
Հեղաշրջում . Գաղտնազերծման պահը
2004 Փետրվարի 6
2004 Փետրվարի 10
2004 Փետրվարի 13
2004 Փետրվարի 17
2004 Փետրվարի 20
2004 Փետրվարի 24
2004 Փետրվարի 27
2004 Մարտի 2
2004 Մարտի 5
2004 Մարտի 9
2004 Մարտի 12
2004 Մարտի 16
Աշ ջան, երեք քայլով մատ ես արել: Հարգանքներով !!!!!!!!!!!!!- Ashot
Կարեն գրել է:
Հայոց Աշխարհի խմբագրությունը նորմալ հոդվածներ գրելու փոխարեն ամբողջ գիշեր այստեղից ջնջում է իրենց հասցեին գրված քննադատությունը:
ՍկայՖլայեր, շնորհավորում եմ, քո սայթը փաստորեն շատ պոպուպլյար է: Նույնիսկ թեթերի աշխատակիցներն են իրենց թերթերի հոդվածները քո սայթում կարդում:
happy man գրել է:- Կարեն
Հայոց Աշխարհի խմբագրությունը նորմալ հոդվածներ գրելու փոխարեն ամբողջ գիշեր այստեղից ջնջում է իրենց հասցեին գրված քննադատությունը: ՍկայՖլայեր, շնորհավորում եմ, քո սայթը փաստորեն շատ պոպուպլյար է: Նույնիսկ թեթերի աշխատակիցներն են իրենց թերթերի հոդվածները քո սայթում կարդում:
Հայոց Աշխարհի խմբագրությունում հատուկ հաստիք է բացվելու այստեղի գրացները ջնջելու համար,հիմա դա անում է չգիտեմ կոնկրետ որ մանր եղջերավորի ու կնոջ խաչասերումից ծնված մեկը,- Կարեն
Ashot գրել է:- e.
Ինչ զզվելի գյադա ես, ոնց որ պլաստիկից կերտված լինես, անհոգի, աղբանոցային ոճով:
..............................................
Զսպեք Ձեր էմոցիաները, սիրելիս ...- e.
happy man գրել է:- SkyFlyer
Կարելի՞ է հարցնել, թե այս մտքերիտ հոսքը անզորությունից է թե իրական զարմանքից։ Ախր դու ինձնից լավ գիտես, որ լրագրողը մասնագիտություն է ու իր մասնագիտության մեջ գրեթե արգելված է մտածելը, նամանավանդ նախընտրական ժամանակաշրջանում։ Գրում են ինչ պիտի գրեն ու եթե ոչ մեկիս ել դուր չգա, համոզված եմ գրելու են ելի։
Թողեք մարդը ընտանիք պահի ու եթե վրդովվելու կամ արտահայտվելու թիրախ եք փնտրում, ապա հուշեմ, որ դա «Հայոց Աշխարհ»–ն է, ոչ թե լրագրողը։ Այնպես որ հավաստիացնում եմ, որ նրա ամեն մի գրած տառն անգամ քննարկվում է լույս աշխարհ գալուց առաջ։
Բացի օրինակ «Չորրորդ Իշխանություն» թերթն ու կարդա։ Հոդվածներ կան, որ զզվանք կապրես նույնիսկ նաես վրան այնքան որ անմակարդակ ու անհարգալից ոճով են գրում։ Բացարձակապես բացակայում է տարրական էթիկայով պահանջվող հարգանքը հանդեպ երկրի նախագահն ու կառավարությունը։ Իսկ ինչո՞ւ նրանք կարող են անել այդ ու ոչ մեկ «չի բռնում լրագրողի կոկորդից ու ասում ես ինչ ես գրել», իսկ այս լրագրողուհուն հանգիստ չեն տալիս։
Առակս կցուցանե, որ հանգիստ թողեկ էտ խեղճ մարդկանց կատարն իրենց գործը։ Ասելիքս վերաբերվում է բոլոր լրագրողներին առանց բացառության։
հարգալի SkyFlyer,դու սխալ ես հասկացել այստեղի գրացները,պարզաբանեմ հատուկ քո համար,ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆին ոչ ոք չի մեղադրում մարմնով պոռնիկ լինելու համար այլ պոռնիկ
մարմնում պոռնկացող հոգու անբնական ցանկությունները Հայոց Աշխարհում գրելու համար,
իզուր ես փորձում արդարացնել հոգով պոռնիկներին,նույնիսկ եթե դա արվում ե մի կտոր հացի համար,նոռմալ մարդկանց համար դա արդարացում չի,- SkyFlyer
happy man գրել է:- e.
Ինչ զզվելի գյադա ես, ոնց որ պլաստիկից կերտված լինես, անհոգի, աղբանոցային ոճով:
eee, իսկ դու մի կարդա Հայոց աշխարհ,քո մոտ առաջանում է սրտխառնոց,փորձիր Չարենց կարդալ եթե իհարկե այս անունը քեզ ինչ որ բան ասում է- e.
SkyFlyer գրել է:- Ashot
..................................................................
1)...Կարելի՞ է հարցնել, թե այս մտքերիտ հոսքը անզորությունից է թե իրական զարմանքից ... - Հաստատ անզորությունից չի, SkyFlyer ջան, առանց գլուխ գովալու կարող եմ քեզ հավաստիացնել, որ կարող ես online-դուել կազմակերպել...
Ashot ախպեր, համոզված եմ լավ ել հասկանում ես ինչ է ասածիս բուն էությունը, սակայն երևի քեզ ձեռնտու է նման կերպով հարցը ներկայացնելը, որն ել անում ես։ Նորից եմ կրկնում, լրագրողները ուղղակի կատարում են իրենց գործը ու դրա համար նրանց անպատվելն ու անուններ կպցնելը լավ բան չէ։
Ինչքան հասկանում եմ ՀՀՇ–ի ծոցից հելած մարդ ես, որ ոչ միայն տիրապետում ես անդրկուլիսյան փսփսոցներին (եթե իհարկե դրանք ճիշտ են այլ ոչ ենթադրված կամ հորինված) այլ նաև շփվում ես եւ առավել ևս «Չորրորդ Իշխանություն» ես կարդում ։)
Խոստովանում եմ, որ չեմ տիրապետում ոչ այդ ինֆորմացիային, ոչ պատմական խորը գիտելիքների, ոչ ել նման ջանասիրությամբ մեկին պաշտպանելու կարողության ունեմ, սակայն իմ ունակությունների չափով փորձում եմ առաջինը դասել պետության ու ժողովրդի շահը այլ ոչ նեղ կուսակցականը (նշեմ որ կյանքում որևէ կուսակցության չեմ հարել)։ Խնդրում եմ իմ ասելիքներն այդ տեսանկյունից դիտել ու դրանք իմ դեմ չդարձնել, իբր «ուշքս անցնում» է ՀՀԿ–ի ու դրա անդամների համար։ Իսկ ԼՏՊ–ին իրոք դեմ եմ, քանի որ մեծ հաճույքով կհավատաի նրա գեղեցիկ ճառերին, եթե նա իր գործով ցույց տված չլիներ, որ դրանք միայն դեմագոգիա են ու գեղեցիկ մտքեր՝ ոչ ավելին։
Ես գրեթե համոզված եմ, որ նրա իշխանությունը վերականգնելուց հետո նորից չեն պարզելու 27–ի կազմակերպիչներին, ոչ մեկ չի պատժվելու (ինչպես իրենք չպատժվեցին ու ինչպես չբացահայտվեցին իր ժամանակի սպանությունները) իրենց կատարած չարագործությունների ու կաշառակերության համար, այսօրվա փթած համակարգը չի փոխվելու (կոսմետիկ ձևափոխություններ հնարավոր են), դոլարը չի դառնալու նորից 600 դրամ, որ «ուրախ ու երջանիկ» ապրենք, ժողովրդի կյանքը չի լավանալու ինչպես ներկայացնում են...
Ես սիրում եմ իմ երկիրն ու ամեն ինչ կանեմ, որ այն ծաղկի։ Այդ սիրո հետ գալիս է նաև պարտականություններ, որոնցից մեկն է հարգելը ժողովրդի ընտրալ նախագահին ու նրա ընտրած կառավարությանը, քանի որ դրանք մեր պետականության ատրիբուտներից են և նման զզվանքով խոսելը (ինչպես ոմանք անում են, սակայն խոսքս առողջ քննադատության մասին չէ) երբեք պատիվ չի բերի մեզ։ Եթե ժողովուրդը որպես հաջորդ նախագահ ընտրի ԼՏՊ–ին, հավաստիացնում եմ, որ ես նման կերպ չեմ արտահայտվի նրա մասին, անկախ իմ սեփական հակակրանքից նրա հանդեպ, որպես քաղաքական գործիչ (այլ ոչ թե մարդ, անձնավորություն)։- Ashot
SkyFlyer գրել է:- happy man
eee, իսկ դու մի կարդա Հայոց աշխարհ,քո մոտ առաջանում է սրտխառնոց,փորձիր Չարենց կարդալ եթե իհարկե այս անունը քեզ ինչ որ բան ասում է
Խնդրում եմ մտքերտ արտահայտես թույլատրելի բառերի սահմաններում։ Ոչ մեկ չի կասկածում, որ հարուստ բառապաշար ունես, բայց այստեղ կարևորը բառերը չեն, այլ մտքերը։ (խոսքս վերաբերվում ե նախորդ մի քանի քննարկումներիտ)։- happy man
SkyFlyer գրել է:- ՀԱՅՐԻԿ
Բացարձակապես բացակայում է տարրական էթիկայով պահանջվող հարգանքը հանդեպ երկրի նախագահն ու կառավարությունըՀարգելի SkyFlyer, թույլ տվեք այս անգամ(ի շարս այլ անգամների) չհամձայնվել ձեզ հետ, քանի որ հարգանքը չեն պահանջում և գոյություն չունի «պահանջվող հարգանք» այլ հարգանքը պարզապես վաստակում են, կամ դրան արժանանում են: Մեկ այլ հանգամանք ևս այս թերթի համարյա բոլոր հոդվածները ուղղված են ընդդեմ ԼՏՊ -ի, այդ դեպքում ինչու՞ ոչ մեկ անգամ նշեցիք պահանջվող հարգանքը երկրի, բանակի հիմնադիր, հաղթանակած նախագահի հանդեպ:
Այնպես որ հարգելի SkyFlyer, ինչքան ել ձգտեք անկողմնակալ ձևանալ, որը և հասկանալի է հեշտ չէ, միևնույն է չի ստացվում ձեզ մոտ: Մի հին ասացվածք կա «Դավեն նստած՝ կուզեկուզ չես երթա»:
Հավաստիացնում եմ, որ գոյություն ունի պահանջվող հարգանք։ Օրինակ նախագահին դիմելիս պիտի ասվի «պարոն Նախագահ» այլ ոչ ախպեր, ընգեր կամ չգիտես ինչ։ Իսկ օրինակ Ամերիկյան դատավորներին դիմում են Your Honor (The word honorable is prefixed while saluting statutory authorities when they are called by their designation denoting their importance like Honorable king of… etc. So judge of a court is saluted as honorable judge. Hence in oral representation a judge was addressed as "Your honor" giving due respect to his statutory authority.)
Հասկանալի է, որ երկար ժամանակ կոմունիստական հասարակարգում ապրելով, որտեղ բոլորը «ընկերներ» էին, նման փաստը վրիպած լինես։- ՀԱՅՐԻԿ
SkyFlyer գրել է:- Հակոբ
Աշոտ ջան ոնց որ միշտ շատ լավ հոդվածների ինֆորմացիա ունես, լավն էին մերսի ու դիրքերդ չզիջես ............... Իսկ SkyFlyer-ին մի անգամ չի, որ ասել եմ՝ ... սիրում ես փիլիսոփայել, բայց կարող ես ընտրել և լինել օբյեկտիվ {անկուսակցական} ...
Հակոբ ախպեր, եթե ես քո ասած «օբյեկտիվներից» լինեի, ապա այս կայքում մենակ այս թերթը կկարդային։- Հակոբ
SkyFlyer գրել է:- Կարեն
Աշ ջան, երեք քայլով մատ ես արել: Հարգանքներով !!!!!!!!!!!!!
Աստված տա ես մատ լինեմ, այլ ոչ թե ճշմարտությունը (ժողովուրդը)։ Հետո ասեմ, որ քայլերը հաշվել չգիտես։- Կարեն
happy man գրել է:- SkyFlyer
Խնդրում եմ մտքերտ արտահայտես թույլատրելի բառերի սահմաններում։ Ոչ մեկ չի կասկածում, որ հարուստ բառապաշար ունես, բայց այստեղ կարևորը բառերը չեն, այլ մտքերը։ (խոսքս վերաբերվում ե նախորդ մի քանի քննարկումներիտ)։
հարգելիս,եթե իհարկե այս բառը չես դասում ոչ թույլատրելի բառերի սահմաններում,եթե պոռնիկ բառը նկատի ունես այն թույլատրելի բառ է այնքանով որ կհանդիպես նույնիսկ Աստվածաշնչում,իսկ եթե գրում ես ուղղակի ինչ որ բան պատասխանած լինելու համար,ասեմ որ նեղություն մի քաշիր ես քեզ կհասկանամ- SkyFlyer
Ashot գրել է:- SkyFlyer
Ashot ախպեր, համոզված եմ լավ ել հասկանում ես ինչ է ասածիս բուն էությունը, սակայն երևի քեզ ձեռնտու է նման կերպով հարցը ներկայացնելը, որն ել անում ես։ Նորից եմ կրկնում, լրագրողները ուղղակի կատարում են իրենց գործը ու դրա համար նրանց անպատվելն ու անուններ կպցնելը լավ բան չէ։
Ինչքան հասկանում եմ ՀՀՇ–ի ծոցից հելած մարդ ես, որ ոչ միայն տիրապետում ես անդրկուլիսյան փսփսոցներին (եթե իհարկե դրանք ճիշտ են այլ ոչ ենթադրված կամ հորինված) այլ նաև շփվում ես եւ առավել ևս «Չորրորդ Իշխանություն» ես կարդում ։)
Խոստովանում եմ, որ չեմ տիրապետում ոչ այդ ինֆորմացիային, ոչ պատմական խորը գիտելիքների, ոչ ել նման ջանասիրությամբ մեկին պաշտպանելու կարողության ունեմ, սակայն իմ ունակությունների չափով փորձում եմ առաջինը դասել պետության ու ժողովրդի շահը այլ ոչ նեղ կուսակցականը (նշեմ որ կյանքում որևէ կուսակցության չեմ հարել)։ Խնդրում եմ իմ ասելիքներն այդ տեսանկյունից դիտել ու դրանք իմ դեմ չդարձնել, իբր «ուշքս անցնում» է ՀՀԿ–ի ու դրա անդամների համար։ Իսկ ԼՏՊ–ին իրոք դեմ եմ, քանի որ մեծ հաճույքով կհավատաի նրա գեղեցիկ ճառերին, եթե նա իր գործով ցույց տված չլիներ, որ դրանք միայն դեմագոգիա են ու գեղեցիկ մտքեր՝ ոչ ավելին։
Ես գրեթե համոզված եմ, որ նրա իշխանությունը վերականգնելուց հետո նորից չեն պարզելու 27–ի կազմակերպիչներին, ոչ մեկ չի պատժվելու (ինչպես իրենք չպատժվեցին ու ինչպես չբացահայտվեցին իր ժամանակի սպանությունները) իրենց կատարած չարագործությունների ու կաշառակերության համար, այսօրվա փթած համակարգը չի փոխվելու (կոսմետիկ ձևափոխություններ հնարավոր են), դոլարը չի դառնալու նորից 600 դրամ, որ «ուրախ ու երջանիկ» ապրենք, ժողովրդի կյանքը չի լավանալու ինչպես ներկայացնում են...
Ես սիրում եմ իմ երկիրն ու ամեն ինչ կանեմ, որ այն ծաղկի։ Այդ սիրո հետ գալիս է նաև պարտականություններ, որոնցից մեկն է հարգելը ժողովրդի ընտրալ նախագահին ու նրա ընտրած կառավարությանը, քանի որ դրանք մեր պետականության ատրիբուտներից են և նման զզվանքով խոսելը (ինչպես ոմանք անում են, սակայն խոսքս առողջ քննադատության մասին չէ) երբեք պատիվ չի բերի մեզ։ Եթե ժողովուրդը որպես հաջորդ նախագահ ընտրի ԼՏՊ–ին, հավաստիացնում եմ, որ ես նման կերպ չեմ արտահայտվի նրա մասին, անկախ իմ սեփական հակակրանքից նրա հանդեպ, որպես քաղաքական գործիչ (այլ ոչ թե մարդ, անձնավորություն)։
.............................................................
SkyFlyer ջան, դու շատ լավ գիտես, որ ես "ՀՀՇ–ի ծոցից հելած մարդ" չեմ, նույնիսկ լրիվ ընդհակառակը, արդեն քո կողմից ազնիվ չի քեզ պետք եղած ժամանակ հիշողության կորուստ ցուցաբերելը, ամեն դեպքում հիշեցնեմ, մտիր http://www.armtown.com/news/am/azg/20071228/2007122808/ ու նորից կարդա, որ իմ միակ "ՀՀՇ"-ն Հայոց Ազգային Բանակն է եղել: Եթե վերոհիշյալ հոդվածներում նշված փաստերին դու հակադարձում ես ընդամենը դրանք անդրկուլիսյան փսփսոցներ անվանելով, դրանով քեզ դնում ես ծիծաղելի վիճակի մեջ, որովհետև այդ բոլոր "անդրկուլիսյան փսփսոցները" կատարվել են մեր բոլորի աչքի առաջ, բոլորս էլ դա տեսել ենք, մնում է ունենալ մտածելու իրավունք և փաստեր վերլուծելու ունակություն, որպեսզի կամ համամիտ լինել կամ հակադարձել ավելի համոզիչ փաստարկներով ...........................
Իսկ «Չորրորդ Իշխանություն» ես կարդում եմ հավասար բոլոր մյուս հայկական կայքէջերի, այդ թվում նաև "Հայոց Աշխարհ"-ի հետ համահավասար, առանց որևէ նախապատվություն տալու, քեզ էլ եմ նույն բանը խորհուրդ տալիս, չի կարելի գաղափարական տարաձայնությունները զզվանքի վերածել, միակողմանի ինֆորմացիան տանում է գաղափարական ֆանատիզմի ..............................
Կուսակցական պատկանելության հարցիդ արդեն երկրորդ անգամ պատասխանեցի, իսկ ինչ մնում է "նման ջանասիրությամբ մեկին պաշտպանելու"-ն, պիտի որ մինչև հիմա լավ նկատած լինեիր, որ ես միշտ պաշտպանել եմ ու միշտ էլ կպաշտպանեմ ոչ թե կոնկրետ անձի կամ կուսակցության, այլ "հաղթանակած գլխավոր հրամանատար" և "հիմնադիր նախագահ" հասկացությունները, չգիտեմ քո մոտ ոնց, բայց իմ երեխաներն էլ, ապագայում թոռներն էլ կիմանան, որ Արցախն ազատագրող բանակի հրամանատարն ու պետության նախագահը Լեվոնն է եղել , անկախ նրա սխալներից ու նրա մասին իմ կարծիքից .....................
Իսկ քո գրած "ժողովրդի ընտրալ նախագահին ու նրա ընտրած կառավարությանը" տողերից հաստատ կուսակցական ֆանատիզմի հոտ ա գալիս, չնեղանաս, SkyFlyer ջան, կամ էլ երևի "Ալիսան հրաշքների աշխարհում"-ը քո սեղանի գիրքն ա ... ԼՏՊ-ին քո դեմ լինելով հանդերձ ստիպված պիտի ընդունես, ոնց որ բոլորս ենք ստիպված ընդունում, որ ժողովրդի ընտրալ նախագահ մենք չենք ունեցել ոչ 1996-ին, ոչ 1998-ին, ոչ էլ 2003-ին, ունեցել ենք միայն 1991-ին, և դա Լեվոնն է եղել: Իսկ "ընտրած կառավարության" պորտֆելների ամբողջ պրեյսկուրանտը չեմ կարող ասել, բայց առողջապահության նախարարի պորտֆելի գինը անցած տարի հասավ մինչև 5 միլիոն դոլլար ... ու եթե այդքան ի սրտե ցանկանում ես հարգել "ընտրած կառավարության" անդամներին, փորձիր ծանոթանալ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի "բնապահպանության"-ը, դրանից հետո ինձ կասես, թե ինչքան ես հարգում .......................................................- SkyFlyer
SAS գրել է:
SkyFlyer
ծիծաղելի է երբ փորձում ես բոլորից խելացի ձևանալ
happy man գրել է:- SkyFlyer
Խնդրում եմ մտքերտ արտահայտես թույլատրելի բառերի սահմաններում։ Ոչ մեկ չի կասկածում, որ հարուստ բառապաշար ունես, բայց այստեղ կարևորը բառերը չեն, այլ մտքերը։ (խոսքս վերաբերվում ե նախորդ մի քանի քննարկումներիտ)։
շատ խելացի ես, երեվի անունդ է քեզ պարտավորեցնում SkyFlyer"բայց այստեղ կարևորը բառերը չեն այլ մտքերը" please come down from the skies and fly near the earth making us understand your heavenly thoughts,շատ ես մեծախոս ,
էս տեմպերով շուտով քթօցի կնմանվես, for your information - քթօցը գտնվում է
թույլատրելի բառերի սահմաններում, take care not to meet head to head some airplanes while flying,but if God forbid you will, say hello to MR. Washington,- SkyFlyer
BASKO գրել է:
Բոլոր նրանց ովքեր իրոք Լևոն Տեր Պետրոսյանի համար են աշխատւմ, իսպանիայի մեծաթիվ հայւթյան կողմից առաջարկւմ եմ աջակցւթյւն. հակառակ թիմին ... baskousa@yahoo.com
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 14Անհնարին է հաշվել 1990-ականների առաջին կեսին երկրում կատարված հանցագործությունների քանակը։ Հանցագործություններ, որոնց կարծես ընտելացել էինք եւ ընդունում էինք որպես ինքնին հասկանալի մի բան, մեր կեցության ...ՆԵՆԳԱԴԱՎԻՑ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾՈՒՄ
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ 2Քաղաքական աճպարարության հորձանուտում դրության բացարձակ տերը լինելով՝ Տեր-Պետրոսյանը հաճախ գերազանցում է ինքն իրեն, զբաղվելով պատմության կեղծմամբ: Պարզվում է, որ Վազգեն Սարգսյանը... նրա համախոհ-գաղափարակիցն ...ԱՐԳԱՀԱՏԵԼԻ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1Օրերս «Հայ կամավորականների համախմբումը» հայտարարեց, թե առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Լ.Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Արմեն Եղյան, Սամվել Հարությունյան... ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՎերջին տարիներին Հայաստանում բարելավվել են տնտեսական եւ սոցիալական ցուցանիշները։ Ամփոփելով անցնող ֆինանսական տարին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ...ԽՈՍԵԼՈՒ ԵՎ ՀԵՏՈ ՆՈՐ ՄՏԱԾԵԼՈՒ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԴիտարկելով նախագահի թեկնածուների հրապարակային ելույթները, դժվար չէ նկատել, որ նրանցից ոմանց, մասնավորապես Արթուր Բաղդասարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ծավալվող քարոզչությունը հաճախ հիմնվում է ոչ թե ...ՉԹԵՐԱԳՆԱՀԱՏԵՆՔ
«Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները մշտական են, հատկապես վերջին ժամանակահատվածում: Չպետք է թերագնահատենք նրանց ռազմական պոտենցիալը, սակայն մենք, ի տարբերություն նրանց, աշխատում ենք ...ՋԻՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՍԱՓՈՐԻՑ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆոր բանավեճեր՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Կոսովոյի հարցով ծավալված քննարկումներն ու դրանց հիման վրա հունվարի 22-ին ընդունված բանաձեւը ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՓՈՐՁՈՒՄ Է ՄԻԱՎՈՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Ցուրտ ձմեռ, թեժ քաղաքական գործընթացներ» թեմայով քննարկմանը «Ազդակ» ակումբում երեկ մասնակցում էր «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ «Ժառանգությունը» թեեւ ...ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հասարակական կազմակերպությունները եւ հայրենակցական միությունները շարունակում են առաջիկա նախագահական ընտրություններում իրենց մասնակցության եւ կողմնորոշումների վերաբերյալ հայտարարություններով հանդես գալ: ...ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 23Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանն ու շտաբականները, իրենց կազմած «լարված գրաֆիկից» չշեղվելով, շարունակում են մարզային հանդիպումները։ Մենք էլ բաց չթողնելով զվարճանալու հինարավորությունը, մեծ հետաքրքրությամբ ...ԵՐԱՇՏԱՀԱՎԵՐՆ ՈՒ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԺամանակին գերմանացի հանրահայտ հոգեբույժ Էռնստ Կրեչմերը մշակեց մարդկանց այն տեսակի չափազանց մանրազնին բնորոշումը, որոնց մասնագիտական գրականության մեջ անվանում են շիզոիդներ (տարօրինակ, ինքնամփոփ սուբյեկտներ)։ ...ՄԻԱՍՆԱԲԱՐ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախընտրական քարոզարշավի երրորդ օրը ՀՀԿ նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ սկսեց երկրի ամենահարավային բնակավայր Ագարակ քաղաքի բնակիչների հետ հանդիպումից։ Վաղ առավոտյան ագարակցիները հավաքվել էին կենտրոնական ...ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱԳՆ-ն հերքում է Օրերս գերմանական DPA գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ Բուենոս Այրեսում Հայաստանը ներկայացնող դիվանագետները հայտնվել են ավելի քան 30 երկրների դիվանագետների ...ԿՀԱՆՁՆԵՆ ՄԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ
...ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է քննարկել ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի հարցը եւ, անհրաժեշտության դեպքում, ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Այդ մասին ...ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԲայց առաջին հերթին սեւ քարոզչություն Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ -Նախագահական մարաթոնի մասնակիցներն աննախադեպ շռայլ են իրենց խոստումներում։ Տպավորությունն այնպիսին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԱՆԻԱՑԻ ՆԱՎԱՊԵՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել դանիացի մասնագետ Յան Պոուլսենը, որի հետ պայմանագիր է կնքվել մինչեւ 2010 թվականի մայիսը։ Այդ մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ...ԱՅԼ ՄՈԼՈՐԱԿԻՑ ՉԵՆՔ ԵԿԵԼ
«Այսօր Լ.Տեր-Պետրոսյանը այնպես է խոսում, կարծես այլ մոլորակից ենք եկել եւ իր ղեկավարած Հայաստանում երբեք չենք ապրել։ Փաստն այն է, որ 1994-97թթ. բացարձակ թվերով մենք երկու անգամ պակաս տնտեսական աճ ենք ...ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ
Տափօղակով հոկեյի Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու անընդմեջ հաղթանակով ավարտեց ելույթները մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության C խմբի մրցաշարում։ Երեկ մեր թիմը 11։2 հաշվով առավելության հասավ ...ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ
Նախագահի առանձին թեկնածուներին ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ խորհուրդ է տալիս բյուջեի մասին խոսելիս ուշադիր լինել։ Այլապես ռուսական մամուլում հայտնվում են թվեր, որոնք իրականության հետ ընդհանրապես ...ԱՅԴ ԷՄՈՑԻՈՆԱԼ ՀԱՅԵՐԸ
«Ժառանգության» քաղքարտուղար ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ լինելով սոցիոլոգ, մասնագետի աչքով է նայում ընտրական գործընթացին հետեւող հասարակական կարծիքի հարցումների արդյունքներին եւ եկել է հետեւյալ եզրակացության. «Հայ ...ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ
Առաջիկա երկու տարիներին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու է դանիացի մասնագետ ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ, որն իր երկրի ընտրանու մարզչական շտաբում աշխատելու հարուստ փորձ ունի եւ 1992 թվականին մարզչի ...ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ՄԻՏԻՆԳԱՎՈՐԸ
Հավաստի տեղեկությունների համաձայն, ԼՏՊ-ն իր մայրաքաղաքային միտինգներին անհրաժեշտ քանակ ապահովելու համար մարզերից Երեւան բերվող քաղաքացիներին 2 հազար դրամ է վճարում, իսկ երեւանցի միտինգավորներին՝ 3 հազար։ ...ԼԵՎՈՆԻՑ ԴԺԳՈՀԵԼ ՉԻ՞ ԿԱՐԵԼԻ
Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցող մարդկանց մեջ շատ են նաեւ ԼՏՊ-ի իշխանության տարիներից դժգոհ մարդիկ, որոնք գալիս են հանրահավաքների իրենց բողոքը բարձրաձայնելու համար: Երեկ, օրինակ, Չարենցավանում ...
ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱ
ԻՍԿ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԵՌՆԻ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Ի ՇԱՀ ԳՐԱԳԵՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Գ.ՋԱՀՈՒԿՅԱՆՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ Ի ՍԿԶԲԱՆԵ ՄԵՂԱՎՈՐ Է
ԼԵՎՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՍՈՎԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՒՐԵՄՆ, ՀԱՐՑՆՈՒՄ ԵՔ, ԹԵ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ՄԱՐԻՈՒՍ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՉԱՐԵՆՑԸ՝ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱԼԵՊՑԻ ԼԵՎՈՆԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ՀՀՇ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՆԵՆԳԱԴԱՎԻՑ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾՈՒՄ
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴԸ ԵՐԱԶՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ
ՎԱԶԳԵՆ ՏՈՆՈՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՆԱՑՔԸ ԳՆԱՑԵԼ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1855 Կ. Պոլսում Պատրիարքարանը պաշտոնական հայտարարությամբ արգելեց Ռուսինյանի «Ուղղախոսության» և «Տարեցույց»-ի գործածությունը ազգային վարժարաններում, դատապարտելով նրանց ոճը և պատվիրելով հայ գրողներին՝ աշխարհաբարը մոտեցնել «նախնյաց բուն լեզվին»:
- 1891 Շուշիում ծնվեց մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

