
ՍԻՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՐԿԻՆ «ՆՎԱՃՎԵՑ»
- Իսկ կուսակցության երկու «նախագահները» հայտնվեցին ոստիկանությունում

Երեկ Երեւան քաղաքի Կենտրոնի ոստիկանության եւ Փրկարարական ծառայության աշխատակիցներից շուրջ չորս ժամ պահանջվեց, որպեսզի կարողանային բացել ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակի դուռը։
Մինչ այդ գործողությունն սկսելը, առավոտյան ժամը 11-ից սկսած, կուսակցության գրասենյակի փակ դռան դիմաց հավաքված 50-ից ավելի ՍԻՄ անդամների, բազմաթիվ լրագրողների ներկայությամբ Կենտրոնի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանը բջջային հեռախոսով տեւական ժամանակ բանակցում էր գրասենյակում գտնվող ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ։ Վերջինս այդպես էլ չէր համաձայնվում բացել դուռը։
«Պարոն Խաչատրյան, բաց արեք դուռը, ներս մտնենք, տեսնենք ինչ ենք քննարկում՝ քննարկենք։ Հո այս դուռը հավերժ փակ չի՞ մնալու։ Հասուն մարդիկ ենք, բացեք դուռը, միասին քննարկենք հարցը... Ես նորից եմ ասում, պարոն Խաչատրյան, ես ոչ մի անօրինական բան չեմ անում... Ես ձեզ բացատրում եմ, դուք չեք ընդունում։ Իսկ ինչքան բացատրեմ... Հենց որ տեսնում եք բացատրությունը ճիշտ ա, ընկնում եք բառերի հետեւից։
Պարոն Խաչատրյան, լուրջ մարդիկ ենք, ի՞նչ է էս դուռը հավերժ փակ է մնալո՞ւ... Բա ինչի՞ մասին է խոսքը... Ձեզ ոչ ոք պատասխանատվության չի կանչում, պարոն Խաչատրյան։ Դատական կատարածուները վճիռը կատարել են, դրանից հետո դուք էդ վճիռը չեղյալ եք համարել, էդ մասին էլ գրել եք, որ ձեզ վրա պարտավորություն չեք վերցնում ԴՀԱԿ-ի որոշումը կատարելու։ Մենք էլ եկել ենք, կատարում ենք... Եղավ...
Հիմա չեք բացո՞ւմ, պարոն Խաչատրյան... Հիմա կոտրո՞ւմ ենք, թե՞ բացում եք»,- ոստիկանության գնդապետը հեռախոսով շարունակ հորդորում ու հարցնում էր ներսում գտնվող Հրանտ Խաչատրյանին։
Այս ընթացքում ՍԻՄ գրասենյակի երկրորդ հարկ տանող աստիճանների վրա կանգնած լրագրողները փորձում էին պարզաբանումներ ստանալ ՍԻՄ կուսակցության փոխնախագահ, կուսակցության նախագահության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ։
Նա ասաց, որ ՍԻՄ մարզային, համայնքային կազմակերպությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները եկել են գրասենյակ, որպեսզի մասնակցեն ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի նիստին։ «Շաբաթ օրը էլի եկել էինք, բայց Հրանտ Խաչատրյանը էլի դուռը փակել էր ու վախից ճողոպրել էր, որպեսզի չտեսնի իր կուսակիցներին։ Կուսակցականների աչքերի մեջ չնայի։ Եւ գրել էր հայտարարություն ու փակցրել էր դռան վրա։ Իբր կուսակցությունը շաբաթ-կիրակի օրերին չի աշխատում։ Կոլխոզի գրասենյակի կամ խորհրդային շրջանի խանութի նման է դարձել։
Բայց ինչպես կարող է կուսակցությունը «հանգստյան օր» ունենալ։ Հիմա մենք աշխատանքային օր ենք ընտրել եւ այսօր ենք եկել։ Բայց տեսնում եք, որ դուռը դարձյալ փակ է, ներսից փակել է ու ներս չի թողնում»,- պարզաբանեց Հ.Բաբուխանյանը։
ՍԻՄ փոխնախագահը նաեւ նշեց, որ իրենք են դիմել ոստիկանությանը, որպեսզի գան եւ օգնեն իրենց ներս մտնել. «Մենք ենք դիմել ոստիկանությանը, որպեսզի կարողանանք նրանց միջոցով վերականգնել մեր իրավունքները։ Որովհետեւ արդեն մեկ տարի շարունակ 3-4 հոգի ձեռ են առնում մեզ։ Բացի այդ, արհամարհում են Քրեական եւ Քաղաքացիական օրենսգրքերը։ Մեր իրավունքները խախտված են։ Կուսակցությունը չի գործում։
Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի ապահովեն «Կուսակցությունների մասին» օրենքով եւ ՍԻՄ կանոնադրությամբ տրված իրավունքները, ինչպես նաեւ ՍԻՄ անդամների ընդհանուր սեփականություն հանդիսացող գրասենյակը տնօրինելու իրավունքը։ Մենք դիմել ենք նաեւ միջազգային կառույցներին։ ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը դիմել է նաեւ երկրի նախագահին, որպես սահմանադրական կարգի եւ օրենսդրության երաշխավորի։ Դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին, որ չի կարելի կուսակցությունը զրկել գործունեությունից։ Առավել եւս ընտրությունների նախաշեմին»։
Թե ինչից ծագեց «էս կռիվը մեծ», հայտնի է բոլորին։ Սակայն Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց ՍԻՄ 17-րդ համաժողովում տեղի ունեցածը. «Մենք անցկացրինք 17-րդ օրինական համաժողով։ Եւ դուք բոլորդ հիշում եք, թե ինչպես Խաչատրյանը եւ էլի մի քանիսը ուղղակի փախան համաժողովից։ Այսինքն՝ կուսակցության համաժողովից փախչող նախագահը, դրանից հետո հրապարակավ հրաժարական տվող նախագահը, դրանից 6 ամիս անց կարողացավ ինչ-որ մի դատական վճիռ բերել, որով ինքը նախագահն է։ Ես էլ փոխնախագահն եմ։
Լավ, ես էլ փոխնախագահն եմ, հիմա թող այդ իր բերած դատավճիռը թույլ տա իրականացնել։ Չնայած ես 17 եւ 18-րդ համաժողովներում ընտրվել եմ նախագահ։ Մինչդեռ վախկոտի, խուլիգանի պահվածք է դրսեւորում»,- պարզաբանումները շարունակելով, զարմանք հայտնեց Հ.Բաբուխանյանը։
Կուսակցության ներսում մեկ տարի շարունակվող հակամարտության ընթացքում, ինչո՞ւ հենց հիմա որոշեցին «գրոհել» կամ «վերանվաճել» գրասենյակը։ «Մենք, երբ տեսանք, որ Հրանտ Խաչատրյանը միանձնյա որոշում կայացրեց՝ նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկին՝ Վազգեն Մանուկյանին պաշտպանելու մասին, եկանք, որպեսզի նիստ հրավիրենք եւ արտահայտենք ՍԻՄ-ի դիրքորոշումն ընտրությունների հետ կապված։ Կուսակցությունը, նրա անդամները այստեղ կանգնած են։ Եւ միահամուռ են։ Առանց համաժողով անելու մենք ինչպե՞ս կարող ենք որոշել, թե որ թեկնածուին ենք սատարելու»,- ի պատասխան լրագրողների հետաքրքրության` նշեց նա։
Այս ընթացքում պարզվեց, որ բացի Հրանտ Խաչատրյանից, գրասենյակում են գտնվում նաեւ նրա քարտուղարուհին, պահակը եւ մի աշխատակից։ Իսկապես տարօրինակ էր Հրանտ Խաչատրյանի պահվածքը, որը հենց ինքն էր լրագրողներին այստեղ հրավիրել, սակայն ժամեր շարունակ չէր համաձայնում դուռը բացել։
Ինչեւէ, ժամը 15։00-ի մոտակայքում փրկարարներին մի կերպ հաջողվեց դուռը բացել։ Առավել զարմանալի էր, երբ ներս մտնելուց հետո նկատեցինք, թե ինչպես էր Հրանտ Խաչատրյանը ոստիկանների, երկու կողմերի «ընթերակաների» հետ միասին հանգիստ մասնակցում գրասենյակի մի քանի սենյակների «հանձնման-ընդունման» գործընթացին։
Սակայն մեր զարմանքը երկար չտեւեց. Խաչատրյանի եւ Բաբուխանյանի առանձնասենյակները բաժանող հատվածում կողմերն ընդհարվեցին։
Աղմուկ-աղաղակ լսվեց, ընդհարումը կանխելու, ձեռնամարտը դադարեցնելու նպատակով, բնականաբար, ոստիկանները միջամտեցին։ Պարզվեց` Հրանտ Խաչատրյանի նյարդերն էին տեղի տվել։ Ինչպես 2007-ի փետրվարին, երբ ինքն էր փորձում ներխուժել գրասենյակ, եւ ինչից հետո բոլորի ներկայությամբ ապտակեց Հայկ Բաբուխանյանին։ Երեկ էլ Խաչատրյանը նույն կերպ հարձակվեց Բաբուխանյանի վրա։ Ընդհարումը շատ կարճ տեւեց, քանի որ թե՛ Խաչատրյանը, թե՛ Բաբուխանյանը ստիպված եղան ոստիկանների ուղեկցությամբ գնալ ոստիկանության բաժին։
Այնուհանդերձ երեկվա դրությամբ Հայկ Բաբուխանյանին, Հովհաննես Գալաջյանին եւ ՍԻՄ բարձրագույն մարմնի մյուս անդամներին հաջողվեց գրասենյակի առանձին սենյակներ «իրենցով անել»։ Ներկուսակցական հնարավոր զարգացումների մասին հաջորդիվ։
Հ.Գ.- Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ոստիկանության բաժնից, Հ.Բաբուխանյանի վերադառնալուց հետո, հրավիրվել ու անցկացվել է ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է մինչեւ առաջիկա համաժողովի անցկացումը, որը հավանաբար տեղի կունենա հունվարի 26-ին, կասեցնել Հրանտ Խաչատրյանի ՍԻՄ անդամությունը։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՔԱՄԵԼԵՈՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Գուրգեն Եղիազարյան. ՀՀՇ-ն մարդասպանների կուսակցություն է
«Ես եւ ինձ նման շատ ուրիշներ ձեռքներս ավտոմատ կվերցնենք, որպեսզի ՀՀՇ-ն իշխանության չգա»,- «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին 2001թ. ասել էր այն ժամանակ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏՈՎ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
Թեպետ, ըստ օրենքի, պաշտոնական քարոզչության մեկնարկին դեռ 6 օր կա, բայց արդեն ԼՏՊ-ն եւ նրա քաղաքական թիմը Ընտրական օրենսգրքի բազմաթիվ կոպիտ խախտումներ են թույլ տվել։
Ու չնայած հհշական մամուլը իր թեկնածուի ...ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերը հասել են այնպիսի կետի, որ հնարավոր է ձեռք բերվի համաձայնություն հիմնական սկզբունքների շուրջ: Ինչպես նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր օրաթերթի երեկվա համարում հրապարակված Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ հարցազրույցում անճշտություն է սպրդել։ Սերժ Սարգսյանն իր համագործակցությունը Հանրապետական կուսակցության ...ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը առաջիկա ընտրապայքարին մասնակցող պետական ու քաղաքական գործիչների կողմից ներկայացված առայժմ միակ ամբողջական փաստաթուղթն է, որը հիմնված է որոշակի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՆՄԱՆ ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Ես որեւէ տեղից տղա չեմ բերելու։ Դա մոռացեք։ Դա իմ ոճը չէ։ Ես դրսի աջակցության կարիքը չունեմ։ Դրսից ինձ տրված իշխանությունը պետք չէ։ Եթե սկուտեղի վրա ինձ իշխանության բերեն Ռուսաստանից, Ամերիկայից, ես ...ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բ.Ֆասիեին, Մ.Բրայզային եւ Յու.Մերզլյակովին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ ժամանեցին Ստեփանակերտ: Օդանավակայանում լրագրողներին ...ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները հունվարի վերջին կժամանեն Հայաստան` նախընտրական քաղաքական իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Պատվիրակությունը կգլխավորի Միացյալ Թագավորությունը ...ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՏԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Եթե պայքարը չառաջնորդի նախագահը
Նախօրեին հրապարակված իր նախընտրական ծրագրի տնտեսական մասում վարչապետ Սերժ Սարգսյանը առաջնահերթությունը տալիս է երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացմանը, որը պետք է ...ԱՓՍՈՍ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջին մամուլի ասուլիսում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը փորձեց սահմանազատվել հարեւան Ադրբեջանում եւ Թուրքիայում իր առաջադրվելու շուրջ բարձրացած հիացմունքի ճիչերից, ասելով, որ մեր «ռազմավարական» հարեւանները ...ՇԱՏ ԵՆՔ ԾԽՈՒՄ
Հայաստանում ծխում է բնակչության մեկ երրորդը: Երեւանում ծխում է տղամարդկանց շուրջ 60, մարզերում` 67-70 տոկոսը: Բավականին մեծ է մայրաքաղաքի եւ մարզերի ծխող կանանց թվային տարբերությունը. առաջին դեպքում ...ԴՈԼԱՐ-ԵՎՐՈ
Կենտրոնական բանկի կանխատեսումներով` 2008թ. եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ որոշակիորեն կարժեզրկվի՝ տարեվերջին հասնելով 1.37 ԱՄՆ դոլար 1 եվրոյի դիմաց փոխարժեքին` չնայած տարեկան կտրվածքով կլինի 2.6 ...ՍԻՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՐԿԻՆ «ՆՎԱՃՎԵՑ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Իսկ կուսակցության երկու «նախագահները» հայտնվեցին ոստիկանությունում
Երեկ Երեւան քաղաքի Կենտրոնի ոստիկանության եւ Փրկարարական ծառայության աշխատակիցներից շուրջ չորս ժամ պահանջվեց, որպեսզի կարողանային ...ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈՄԿՈՒՍԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը Միավորված կոմկուսի ղեկավար ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր։
Նա վերահաստատեց նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին իրենց որոշումը։ Այն կայացվել էր դեռ անցած ...ՏԱՐԱՆՏՈՒԼԻ ԽԱՅԹՈՑԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչպես ճիշտ աշխատել դիտորդների հետ
Ամերիկացի գրող Էդգար Ալան Պոն իր «Ոսկե Բզեզ» պատմվածքը սկսում է հետեւյալ բնաբանով. «Տեսե՛ք։ Հո՜։ Նա պարում է խենթի պես։ Տարանտուլը խայթել է նրան...»։ Այս տողերը փոխ ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՏԵԽԶՆՆՈՒՄԸ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2008թ. սկզբից ավտոմեքենաների տեխզննումն իրականացվում է ոչ թե ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանման, այլ լիցենզավորված մասնավոր կազմակերպությունների կողմից։
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ...ՍՊՈՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԻՎԸ ՇՐՋՎԵՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Օլիմպիական եռակի չեմպիոնուհի եւ աշխարհի առաջնությունների բազմակի հաղթող Մերիոն Ջոնսը նոր էջ բացեց համաշխարհային սպորտի պատմության մեջ՝ դառնալով առաջին մարզուհին, որը կբանտարկվի դոպինգ օգտագործելու համար։ ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՉԶԻՋԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ
Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային գերմրցաշարի 4-րդ տուրը A խմբում նշանավորվեց առաջատարների՝ Լեւոն Արոնյանի եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի հանդիպումով։ Հիշեցնենք, որ այս երկու երիտասարդների ուղին հատվել ...ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ Է
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տղամարդկանց շախմատի առաջնության հետաձգված պարտիան: Գրոսմայստեր Կարեն Ասրյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Արա Մինասյանի հետ: Արա Մինասյանն այժմ 7 հնարավորից ունի 4, ...ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԿԻՊՐՈՍ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Ռոմիկ Խաչատրյանը Ռումինիայի «Ունիվերսիտատյա» թիմից տեղափոխվել է Կիպրոսի «Կինիրաս» ակումբ եւ 2008 թվականի մրցաշրջանում նորից հանդես կգա Կիպրոսում: Հիշեցնենք, որ ...ՊԱՅՔԱՐԸ ՊԱՏՎԱՎՈՐ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ
-Պարոն Իսագուլյան, դատելով ամենից, Սերժ Սարգսյանի վստահ հաղթանակը նախագահական ընտրություններում որեւէ կասկած չի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՖՈՆԻ ՎՐԱ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿ ԵՆ ԵՐԵՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Լեւոնականները, ինչպես հայտնի է, չեն սիրում իրենց կուռքին չմիացած այլընտրանքային թեկնածուներին, բայց հատկապես տանել չեն կարողանում «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանին, քանզի նա ոչ միայն ...ՇՈՈՒ ՍԱՐՔԵԼՈՒ ԱԿՆՀԱՅՏ ՓՈՐՁ
Սեփ.լրտվ.
Ըստ Գ.Եղիազարյանի, անցյալ տարի Գառնիկ Իսագուլյանը լրագրողներին պատմել է, թե ինչպես է ինքը քեյսով 300 հազար դոլար տարել Արտաշես Գեղամյանին։
Այս կապակցությամբ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ երեկ մեր թղթակցին ասաց. ...ՄԵԶ ԹԱՌԱՄԱԾ ԾԱՂԻԿՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ
«Մենք ցանկություն չունենք էներգիա վատնել՝ հակահարված տալու ՀՀՇ-ին, բայց, ախր, ստիպում են։ Իրենք սկսում են, առիթը տալիս են, եւ ուզում են, որ չպատասխանենք՝ իրենց հերյուրանքները 100 տոկոսանոց ճշմարտության ...ՀՀՇ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ
Սեփ. լրտվ.Երեկ ՀՀՇ-ի պաշտոնաթերթը մի տեղեկատվություն էր տպագրել, թե իբր Գյումրիում Սերժ Սարգսյանի կողմնակիցները ընտրակաշառք են բաժանում։ Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու նպատակով դիմեցինք ՀՀԿ մամուլի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ 28-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Ամերիկյան հեղինակավոր «Heritage foundation» կազմակերպությունը «THE WALL STREET JOURNAL» թերթի հետ համատեղ հրապարակել է աշխարհի երկրների տնտեսական ազատության 2008թ. իր զեկույցը։ Ուսումնասիրության ենթարկված ...
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԵՐԺԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ» «ՄԱՐՏԻ 1»-Ի ԹԵՄԱՅՈՎ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՑԵՆՏՐ Ա
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԲԱՑԱՀԱՅՏ ՍԱԴՐԱՆՔ՝ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՓԱՐԻԶՈՒՄ ՁՄԵՌՆԵՐԸ, ԼԵՎՈ՛Ն, ՇԱՏ ՑՈՒՐՏ ՉԵ՞Ն
ՄԻԿԱԴՈՅԻ ՄՏՔԻ ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՆՈՐ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարՀԱՅԱՍՏԱՆԸ 58-ՐԴՆ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՖՈՆԻ ՎՐԱ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿ ԵՆ ԵՐԵՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
ԴՈԼԱՐ-ԵՎՐՈ
ՖԻՔՍՎԱԾ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՆ ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԴԻՏՈՐԴՆԵՐ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՔԱՄԵԼԵՈՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- -356 Ծնվեց զորավար և պետական գործիչ, Մակեդոնայի թագավոր Ալեքսանդր Մակեդոնացին: Չնայած նրա կայսրության մեջ Հայաստանը չներգրավվեց, բայց մշակութային ժառանգությունը անշուշտ իր ուրույն ազդեցությունը ունեցավ Հայաստանի համար:
- 1892 Ծնվեց ֆրանսահայ գրող Հրաչ Զարդարյանը:
- 1894 Ծնվեց բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը:
- 1906 Իգդիրում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար- ճարտարապետ Հրայր Իսաբեկյանը:
- 1924 Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը կոչվեց Լենինի անունով (այժմ՝ Հանրապետության հրապարակ):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

