
Հրատարակված է Դեկտեմբեր 22, 2007
ՀԴԿ-Ն ԲԱՑԱՌՈՒՄ Է
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հունվարին կհայտարարի, թե նախագահի թեկնածուներից ում կսատարի 2008թ. ընտրություններում: Ինչպես երեկ հայտարարեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, դեմոկրատականները դեռ քննարկում են որեւէ թեկնածուի սատարելու հարցը:
Միաժամանակ նա բացառեց իրենց կողմից Լ.Տեր-Պետրոսյանի թեկնածության սատարումը: «Մենք դեռ քննարկում ենք նախագահի թեկնածուներին պաշտպանելու հարցը, բայց հնարավոր է, որ որոշում կայացնենք` չսատարել որեւէ մեկին»,- ասաց նա:
ՀԴԿ նախագահի կարծիքով՝ առաջիկա ընտրություններում հավանական ֆավորիտների թվում են վարչապետ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
You must set the ad network .txt file to be writable (or file is not within path).

