
ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ
- Ինչու եւ ինչպես

Նոյեմբերի 22-ին կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած Երեւան-Լոս Անջելես հերթական՝ 10-րդ հեռուստամարաթոնը, որը համազգային տեսակետից անկասկած տարվա ամենանշանակալի իրադարձություններից էր: Նախնական տվյալներով՝ ժողովվել է ավելի քան 15 մլն դոլար, եւ հենց այս թիվը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Բարի եւ սթափ հոռետեսությունն ասում է, որ, նախ, դոլարի արժեզրկման պայմաններում այդ գումարով դժվար թե լուծվեն Հայաստանի Տավուշի մարզի ու ԼՂ Մարտունու շրջանի խոնարհված գյուղերի բոլոր հիմնահարցերը: Երկրորդ, եթե հաշվի առնենք, որ այդ դրամագլխում որոշակի մասնաբաժին ունեն ՀՀ ու ԼՂՀ ձեռնարկությունները, իսկ 2,5 մլն դոլար խոստացել է հատկացնել մոսկվաբնակ ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանը, ապա կարելի է ենթադրել, որ ամերիկահայ նվիրատուների զանգվածը մնացել է գրեթե նույն մակարդակին:
Տրամաբանությունը հուշում է, որ անհրաժեշտ է վերանայել Հիմնադրամի մարտավարությունը, լայնացնել ընդգրկման շրջանակը, իսկ ավելի ստույգ՝ զուգահեռաբար կազմակերպել նոր՝ Երեւան-Մոսկվա մարաթոն եւ օգտագործել ռուսաստանաբնակ հայության վիթխարի ներուժը:
Նոր մարաթոն կազմակերպելու առաջարկն ունի երեք միաշաղախված դրդապատճառ՝ քաղաքական, տնտեսական եւ ազգային:
Նախ՝ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ կազմակերպական տեսակետից մարաթոնը ոչ միայն խոչընդոտների չի հանդիպի, այլեւ կհանդիսանա մեր երկու երկրների միջեւ բարիդրացիական, համերաշխական հարաբերությունների եւս մեկ դրսեւորում՝ անթաքույց քաղաքական ենթատեքստով:
Երկրորդ՝ մենք ոչ միայն չգիտենք ռուսաստանահայ համայնքի արդի իրավիճակը (սփյուռքահայ համայնքներով գիտականորեն առհասարակ զբաղվող չկա), այլեւ տարրական պատկերացում չունենք նրա տնտեսական ներուժի վերաբերյալ: Այնինչ պատմագիտորեն վաղուց ապացուցված փաստ է՝ հայոց առեւտրատնտեսական ներկայությունը Ռուսաստանի ներկայիս տարածքում հաշվվում է VIII դարից, եւ մարաթոնը կնպաստեր թե՛ վաղեմի ավանդույթների վերահաստատմանը, թե՛ ներհամայնքային ինքնաճանաչողությանը, թե՛ (ինչու ոչ) կխթաներ Հայաստանի հանդեպ ներդրումային նոր վերաբերմունք որդեգրելը:
Քանի որ մեր առօրյայում համատարած բնույթ ունեն դիլետանտիզմը, զանազան ամբիոններից բարբառված ցնդաբանությունները, ապա նույն իրավիճակում չհայտնվելու համար փորձենք փաստարկել մեր առաջարկի հիմնավորվածությունը:
Տողերիս հեղինակը կատարել է մի հետազոտություն՝ «Արդի Ռուսաստանի 100 լավագույն հայերը: Բիզնես» վերնագրով երկլեզվյա կենսագրական հանրագիտարան հրատարակելու համար: Նման գործում հաջողելու համար պետք էր ունենալ առնվազն 150 թեկնածու (քանզի ինչ-ինչ պատճառներով ոմանք կարող են հրաժարվել գրքում ընդգրկվելուց), որոնց կյանքն ու գործունեությունն էլ հենց ուսումնասիրեցինք: Ընտրություն կատարելիս նախապատվություն ենք տվել՝
ա) ընկերությունների խմբերի նախագահներին եւ ընկերությունների գլխավոր տնօրեններին, այսինքն՝ բացառապես առաջին դեմքերին, մի կողմ թողնելով տեղակալներին, զանազան դեպարտամենտների ղեկավարներին եւ այլ բարձրադիր մենեջերներին,
բ) Հայաստանի հետ սերտ առնչություններ ունեցողներին,
գ) Ռուսաստանում բարեգործությամբ զբաղվողներին,
դ) կին ձեռնարկատերերին:
Աշխարհագրական առումով ընդգրկումը հայերի համար «դասական» հարավից մինչեւ Մուրմանսկ է, Կալինինգրադից` Մագադան: Պատկերը, որ ստացանք, պարզապես հպարտալից, զարմանալի է...
Հայապատկան բիզնեսում գերիշխում է 4 հիմնական ճյուղ՝ ֆինանսավարկային ու բանկային ոլորտ, ապահովագրական գործ, առաջավոր տեխնոլոգիաների ասպարեզ, շինարարական բնագավառ, այսինքն՝ այն տարատեսակները, որոնք պահանջում են բարձր մտապաշար ու կրթվածություն, կազմակերպչական անուրանալի ձիրք:
Հայ ձեռնարկատերերին կարելի է բաժանել 3 ենթախմբի՝ Ռուսաստանում ծնվածներ, ԱՊՀ երկրներից սերողներ եւ հհշական խմբակապետության շրջանում Հայաստանից արտագաղթածներ (ի միջի այլոց, առիթից օգտվելով, վերջիններիս խորհուրդ կտայի Մոսկվայում, Հեյդար Ալիեւի հուշարձանի հարեւանությամբ, կանգնեցնել Լ.Տեր-Պետրոսյանի արձանը՝ ի նշան երախտագիտության, այլապես նրանք այդպիսի բարձունքների չէին հասնի):
Ռուսական «Ֆինանս» ամսագիրը 2005թ. տպագրեց երկրի 500 ռուբլային միլիարդատերերի վարկանիշային աղյուսակ, որտեղ 8 տեղ զբաղեցնում էին հայերը: Նրանք էին՝ «Ռոսգոսստրախ» ապահովագրական խոշորագույն ընկերության նախագահ եւ «Ռուս բանկի» սեփականատեր, 1971թ. Մոսկվայում ծնված Դանիիլ Խաչատուրովը (կարողությունը՝ 1,3 մլրդ դոլար, 48-րդ տեղ), «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ, 1968թ. Երեւանում ծնված Ռուբեն Վարդանյանը (960 մլն դոլար, 63-րդ տեղ), «Բորոդինո» հոլդինգի նախագահ, 1966թ. Երեւանում ծնված Տիգրան Ներսիսյանը (490 մլն դոլար, 108-րդ տեղ), «Դաեւ պլազա» եւ «Ցենտուրիոն» ընկերությունների բաժնետեր, ՌԴ Պետդումայի պատգամավոր, 1965թ. Մոսկվայում ծնված Աշոտ Եղիազարյանը (200 մլն դոլար, 262-րդ տեղ), «Կոպեյկա» պարենային խանութների ցանցի 10%-ի բաժնետեր, 1975թ. Մոսկվայում ծնված Արտյոմ Խաչատրյանը (110 մլն դոլար, 404-րդ տեղ), «Տրաստ» բանկի գործադիր փոխտնօրեն, 1960թ. Երեւանում ծնված Արտաշես Թերզյանը (110 մլն դոլար, 413-րդ տեղ), «Ցենտրալ պարտներշիպ» կինոպրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրեն, 1959թ. Կազանում ծնված ու Երեւանում բարձրագույն կրթություն ստացած Ռուբեն Դիշդիշյանը (100 մլն դոլար, 440-րդ տեղ) եւ «Լուկօյլ» նավթարդյունաբերական ընկերության փոխնախագահ, 0,1%-ի բաժնետեր, 1959թ. Գրոզնիում ծնված Ջիվան Չելոյանցը (90 մլն դոլար, 467-րդ տեղ):
Այստեղ հարկ է մի վերապահում անել. վարկանիշային աղյուսակը որքան էլ հետաքրքիր, որքան էլ հիմնված լինի որոշակի տնտեսագիտական մեթոդաբանության վրա, այդուհանդերձ դրա ճշգրտությունը խիստ մոտավոր է (քանզի թեկուզ կենցաղային մակարդակով դուք չեք կարող ստույգ իմանալ, թե ձեր կողքի հարեւանի տարեկան եկամուտը որքան է): Դա է պատճառը, որ երբ լրագրողը Դ.Խաչատուրովին հարցնում է, թե ինչպես կմեկնաբանի 1,3 մլրդ դոլար թիվը, նա ժպտում է՝ որտեղի՞ց են վերցրել այդ թիվը: Հարցին՝ շա՞տ է, թե՞ քիչ, ծիծաղում է եւ չի պատասխանում:
Այդուամենայնիվ, վարկանիշային աղյուսակները որոշակի տեղեկատվություն տրամադրում են: Ռուսական մամուլում հրապարակվել են այլ աղյուսակներ եւս, որոնցում տեղ են գտել «ՌԵՍՕ-Գարանտիյա» ապահովագրական ընկերության սեփականատերեր Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսով եղբայրները, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, սակայն վերջին երկու տարում հայերից առաջատար է դարձել Ռ.Վարդանյանը՝ կայուն տեղ զբաղեցնելով Ռուսաստանի 22 խոշորագույն սեփականատերերի ցանկում: «Տրոյկա Դիալոգի» շուկայական արժեքը 3 մլրդ դոլար է, եւ դրա 65%-ը պատկանում է մեր նախկին համաքաղաքացուն:
Տեղի խնայողության պատճառով չեմ անդրադառնում բազմաթիվ այլ անձանց, սակայն ասածիս ենթատեքստն այն պարզունակ ճշմարտությունն է, որ առանց փողի բարերարություն չես անի, եւ վերոհիշյալ մարդիկ կլինեն Երեւան-Մոսկվա հեռուստամարաթոնի հիմնական նվիրատուները: Հեռակա ընդդիմախոսները կարող են հարցնել՝ տեղի՞ն է արդյոք այս լավատեսությունը: Այո, որովհետեւ երբ Ռ.Վարդանյանը «Հայաստան-2020» հիմնադրամի եռանդուն անդամներից է եւ էապես նպաստում է մեր երկրի զարգացման տեսլականի ձեւավորմանը, երբ Դ.Խաչատուրովը երեխա է մկրտում Սբ Էջմիածնում, երբ Ս.Սարկիսովը ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Արցախին օգնելու պատրաստակամություն է հայտնում, երբ բազմաթիվ հայեր բարերարությամբ են զբաղվում Ռուսաստանում, ապա պատասխանը միանշանակ դրական է: Ի վերջո, հարցին հակադարձենք՝ իսկ որեւէ մեկը փորձե՞լ է նրանց հետ ամենօրյա լրջմիտ, կշռադատված աշխատանք տանել...
Ռուսաստանի նման հսկայատարած երկրում մարաթոն կազմակերպելու գործում էական նշանակություն կունենան ԶԼՄ-ները, նրանց քարոզչական աշխատանքը: Սակայն դա եւս լուծելիք խնդիր է, այն կարող էին ստանձնել թեկուզ «Ամեդիա գրուպ» ընկերության նախագահ Ալեքսանդր Ակոպովը, «Նյուս մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը, «Մեդիա պարտներ» ընկերության գործադիր տնօրեն Գեորգի Գրիգորյանը, «Մեդիակրատ» ընկերության կառավարիչ գործընկեր Արման Ջիլավյանը, ԵՍՆ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն Պավել Մարգարյանը, «ՍՏՍ Մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Խանումյանը, «Էքսպովիմ» մեդիաձեռնարկությունների միավորման տնօրեն, ռոստովցի Էդուարդ Ումրշատյանը:
XXI դարում հանգանակություն կազմակերպելու գործիքը հեռուստատեսությունն է: Իսկ ո՞ւմ է վերապահված նախաձեռնողի ու կազմակերպչի դերակատարությունը. «Հայաստան» համահայկական հիմնադրամին, դա նրա անվանման համահայկական բառի մեջ է:
Եւ այստեղ ակնբախ է Հիմնադրամի գործունեության միակողմանիությունը:
Ենթադրաբար, Միացյալ Նահանգներում ապրում է 1,5 մլն հայ, Ռուսաստանում՝ 2,5 միլիոն: Ըստ տեղեկությունների, ամեն տարի արտասահմանից Հայաստան մուտք է գործում 1,5 մլրդ դոլար, որից 800-900 միլիոնը Ռուսաստանից: Բայց արի ու տես, որ 10 անգամ զանգվածային հանգանակություն է կազմակերպվում միայն ԱՄՆ-ում: Ինչո՞ւ, որովհետեւ ամերիկաբնակ հայության մեջ պահպանվել են բարեգործության ավանդույթները: Բայց, նախ, Հիմնադրամը պարտավոր էր իր 16-ամյա գործունեության ընթացքում ինքը Հայաստանում սերմանել բարեգործության տարրական այբուբեն: Ռուսաստանում կա Բարեգործության ազգային հիմնադրամ, որը չի զբաղվում որեւէ բարեսիրությամբ, նրա հիմնական գործառույթը երկրի բարերարներին ամեն տարի հանդիսավոր պայմաններում զանազան անվանակարգերով շքեղ պարգեւներ հանձնելն է, իմա՝ երախտագիտություն հայտնելը, քաջալերելն ու խրախուսելը: Մեր Հիմնադրամն էլ կարող էր նույն բանն անել. ոչ թե իր տարեկան հաշվետվություններում զետեղեր խոշորացույցով կարդացվող, ոչինչ չասող անուն-ազգանուններ, այլ ունենար առնվազն երկու՝ «Ալեքսանդր Մանթաշյանց» եւ «Ալեք Մանուկյան» շքամեդալներ, որոնցով կպարգեւատրեր նվիրյալներին: Կամ հրատարակեր շաբաթաթերթ, ամսագիր, ինչպիսիք ժամանակին ուներ վաղամեռիկ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն: Անհրաժեշտ է մի պարզ բան հասկանալ՝ բարեգործությունը նույնպես ներդրում է պահանջում, բարոյական ներդրում, որն անպատճառ կփոխհատուցվի:
Ակնհայտ է նաեւ, որ եթե Երեւան-Լոս Անջելես հեռուստամարաթոնն անցկացվում է ամեն տարվա նոյեմբերին, ապա Երեւան-Մոսկվան հարկ է կազմակերպել մայիսին, այն էլ Մայիսի 28-ին: Հիմնադրամն ունի՞ տեղեկությունների շտեմարան, թե Արա Աբրահամյանի ղեկավարած, ուժերի հնարավորության սահմաններում գործունեություն ծավալող ,«Ռուսաստանի հայերի միությունից» բացի, ի՞նչ հասարակական, մշակութային, մարզական եւ այլ հայկական կազմակերպություններ կան: Համահայկական հիմնադրամը նախապատվություններ չպետք է ունենա, նրա ուշադրության կենտրոնում պետք է լինի ամեն մի հայ համայնք: Ինչպես երկրի արտաքին քաղաքականությունն է հնարավորինս բազմաբեւեռ, ճիշտ այդպիսին էլ պետք է լինի Հիմնադրամի գործունեությունը:
Ի վերջո, կա եւս մեկ կարեւորագույն փաստարկ, ինչն այս հրապարակման իմաստն ու առանցքն է: Սբ Ծննդյան եւ Զատկի տոների կապակցությամբ բաքվահայոց Մարդասիրական ընկերության կազմակերպած ամենամյա հանգանակություններին Ալ.Մանթաշյանցը տրամադրում էր 600 ռուբլի (այդքան գումարով Թիֆլիսում լույս տեսնող հայկական պարբերականի խմբագիրն ապրում էր մեկ տարի), սակայն նույն ընկերության քարտուղար Սարգիս Վարշամյանցը գրում էր. «Խոհական ու քանքարավոր անձինք փոքր բանով շատ մեծ գործեր են կատարում հօգուտ մարդկության, քան թե կույր բախտի որդիքը յուրյանց հարստութենով»: Ի՞նչ նկատի ուներ. բանն այն է, որ հանգանակություններին, ի շարս մեծահարուստների, մասնակցում էին հազարավոր բանվորներ, ուսանողներ, ծառայողներ, չունեւոր մտավորականներ, որոնց տվածը 2-3 ռուբլի էր, բայց կարեւորը գումարի քանակը չէր, կարեւորը ուժերի ներածին չափ ազգի գործերին մասնակցելու մղումն էր: Եւ այս զգացումը հավասարության նշան էր դնում ունեւոր-չունեւորի միջեւ:
Մենք իրավունք չունենք 2,5 միլիոնանոց ռուսաստանաբնակ հայությանը զրկելու մարդաբանական նույն տիպին պատկանելու, մարդկային այդ տեսակի գործերին մասնակցելու իրավունքից: Ավելին, նոր մարաթոնին, ի տարբերություն ամերիկացիների, կմասնակցեն մեր ժողովրդի բազմաթիվ ռուս բարեկամներ, հայապատկան ձեռնարկություններում աշխատող հազարավոր այլազգիներ:
Սույն հրապարակմամբ ամենեւին մտադիր չէինք ստվեր ձգել կամ փնովել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգանվեր գործունեությանը, քա՛վ լիցի, պարզապես բարեշտկման ուղի ենք առաջարկում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ռուսաստանաբնակ հայ չկա, բայց կա մեկը, ով, հուսով եմ, մի քանի ամիս անց ի պաշտոնե կդառնա հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ ուշադրություն կդարձնի սույն առաջարկին: Սակայն եկող տարվա մայիսին Երեւան-Մոսկվա հեռուստամարաթոն իրականացնելու համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք ծավալել այսօր:
- ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, «Նորավանք» հիմնադրամի փորձագետ
ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ՈՒ ՕՂԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Որքան ավելի ես հիասթափվում մեր քաղաքական կյանքից եւ հայրենի գործիչներից, այնքան հաճախ ես մտաբերում խորհրդային առաջնորդներին։ «Հայոց Աշխարհ»-ը հաճախ է պատմում նրանց մասին՝ ամենատարբեր առիթներով։ Հաշվի ...ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, «Նորավանք» հիմնադրամի փորձագետ
Ինչու եւ ինչպես
Նոյեմբերի 22-ին կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած Երեւան-Լոս Անջելես հերթական՝ 10-րդ հեռուստամարաթոնը, որը համազգային տեսակետից անկասկած տարվա ամենանշանակալի իրադարձություններից ...ԻՆՉՈՒ ԷՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԸ ՀԱՆԵԼ ԱՍՊԱՐԵԶԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 8
Այն բանից հետո, երբ անակնկալ պարզվեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործը ոչ թե գլխավոր դատախազության, այլ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի անձնական արխիվում է, առաջացան մի շարք հարցեր։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ քաղաքագիտության դոկտոր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն 11
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետեւողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽԱԲՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՖՈՆՈԳՐԱՄՄԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Վ.ԽԱՉԻԿՅԱՆ 2
Ոչ ոք չգիտի, թե ով եւ երբ է հորինել ֆոնոգրամմայի տակ երգելը։ Ոմանք ասում են, թե ֆոնոգրամմայի օգտագործումն սկսվեց Boney M-ի պրոդյուսեր Ֆրանկ Ֆարիանից։ Մյուսներն ասում են, թե ֆոնոգրամմայով երգելը խորհրդային ...«ԱԼՌՈՍԱՆ» ՍԿՍՈՒՄ Է ԱԴԱՄԱՆԴԻ ՀՈՒՄՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Այս տարվա օգոստոսին կառավարության հետ ստորագրված պայմանագրի համաձայն, ադամանդագործության ոլորտում հայտնի «Ալռոսա» ընկերությունը սկսում է ադամանդի հումք մատակարարել Հայաստանին։ Այս մասին երեկ հրավիրված ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐ ԱՊԱՏԻԱՅԻ ՄԵՋ Է
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
«Հասարակությունը խորը եւ տեւական ապատիայի մեջ է»,- երեկ ասուլիսի ընթացքում այս արձանագրումն արեցին հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ եւ էթնոսոցիոլոգ ՄԻՀՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ։
Ընդ որում, մասնագետների դիտարկմամբ, հայ ...ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ցավոք՝ ոչ բոլորի մոտ
Մարդկության էվոլյուցիան շարունակվում է առ այսօր եւ, հակառակ ընդունված պատկերացումների, գործընթացն այդ չի մարում, այլ միայն թափ է հավաքում։ Արդեն բազում բանավեճեր առաջացրած այդօրինակ ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
Մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունԱնցած տասն օրերի ընթացքում մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ճանապարհով հանրապետություն ներմուծված ավելի քան 150 տոննա ցիտրուսային մրգեր ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ԽԻՂՃԸ ՄԱՔՈՒՐ Է, ՍԻՐՏԸ՝ ՀԱՆԳԻՍՏ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Չնայած Տեր-Պետրոսյանը խոստացել էր չպատասխանել ընդդիմադիր դաշտից իր հասցեին հնչող քննադատությանը եւ հակաքարոզչության զինանոցը ուղղել բացառապես իշխանության թեկնածուի դեմ, նրան սպասարկող քարոզչամեքենան նավթալինից ...ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանի առաջաբանով, ծանոթագրություններով եւ խմբագրությամբ Երեւանի «Սուրբ-Սեր» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել «Թալեաթ փաշայի դատավարությունը» ...ՄԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ՄԵՆՔ ԼՍՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Անկախ փորձագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ համոզված է, որ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուները պետք է հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
...ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Եթե Թուրքիան առանց Հայոց ցեղասպանությունն ընդունելու մաս կազմի Եվրամիությանը, ապա այդ դեպքում նրա հետ բանակցել Ցեղասպանության շուրջ շատ ավելի դժվար կլինի»,- կարծում է Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ Հայաստանը ...ՀԴԿ-Ն ԲԱՑԱՌՈՒՄ Է
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հունվարին կհայտարարի, թե նախագահի թեկնածուներից ում կսատարի 2008թ. ընտրություններում: Ինչպես երեկ հայտարարեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, դեմոկրատականները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Անցնող տարվա ձեռքբերումներից ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը համարում է ոչ միայն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ավելի քաղաքակիրթ եւ գրեթե առանց սեւ քարոզչության ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Այն պղծելն անթույլատրելի է
Շուրջ երկու ամիս առաջ նախագահին առընթեր մշակույթի հարցերով հանձնաժողովին ուղղված նամակում մի խումբ գրողներ իրենց բողոքն ու դժգոհությունն էին հայտնել գրականության ասպարեզում ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրած «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է նախագահի բոլոր թեկնածուներին՝ նրանցից ակնկալելով հստակ պատասխաններ՝ իրենց ծրագրերի, ...ԱՂՔԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԱզգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ) երեկ ներկայացվեց 2006թ. հանրապետության 5 հազար 184 տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջական հետազոտության արդյունքների հիման վրա կազմված «Հայաստանի ...ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ալմաստի հումքի մատակարարմամբ զբաղվող ռուսական ԱԼՌՈՍԱ ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են հայկական ադամանդագործական ձեռնարկությունների ...ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Հայաստանի ռազմական դոկտրինի նախագիծը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ, ըստ սահմանված ժամանակացույցի, ...ԱՌԱՋԱՐԿ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի խմբի Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրես Հերկելը հանդես է գալիս Եվրախորհրդում «սառեցված հակամարտությունների» կապակցությամբ մշտական ենթակոմիտե ստեղծելու ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱԿՈՉՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ի՞նչ է «քաղաքացիական հասարակությունը»։ Ժամանակակից Հայաստանում դա մի այնպիսի բան է, որի մասին բոլորը լսել են, բայց ոչ ոք այդպես էլ չի տեսել։ Սկզբում մենք զգում էինք դրա կարիքը։ Հետո՝ երկար խոսում այն ...ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՍԱՄՎԵԼ ՕՀԱՆՅԱՆ
Դժվար է չհամաձայնել այն կարծիքին, որ մեր բազմաթիվ դժբախտություններ բացատրվում են քաղաքացիական հասարակության բացակայությամբ։ Այդ մասին շատ է գրվում ու խոսվում, բայց իրավիճակի նկատելի փոփոխություն առայժմ ...ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՀԱՎԱՔՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Հայելի» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
-Դեռ մայիսին ասացի, որ Հայաստանում նախագահը կփոխվի, իշխանությունից չի լինի,- ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՈՒՍԻԿ ՂՈՒԼՅԱՆ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ, 4-րդ կուրս
Վերլուծելով 1998-2007թթ. ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները` կարելի է հանգել այն եզրակացության, որ հստակ հակադրություն է դիտվում ոչ միայն Երեւանի ...ՀՈՒՅՍՆԵՐՍ ՉԿՈՐՑՆԵ՞ՆՔ
Հայաստանի տարածքում գազի հնարավոր պաշարներ հայտնաբերելու նպատակով բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալությունն ու կանադական «Թիմէներգո» ընկերությունը վերջին երկու տարում երկրաբանահետախուզական ...ՄՐՑԵՑԻՆ ԵՎ ԶՈՒՅԳԱՎՈՐՎԵՑԻՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի վերջին հանդիպումներով եւ դրանց հաջորդած վիճակահանությամբ հասարակածը հատեց Եվրագավաթների հերթական մրցաշրջանը։ Ինչպեսեւ բնորոշ է այս կարգի մրցումներին, վերջին ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ
Ֆրանսիացի գրոսմայստեր Առնո Օշարը առանց դադարի արագ շախմատ խաղալու նոր ռեկորդ է գրանցել։
83 ժամ 30 րոպեում նա հասցրել է 631 պարտիա անցկացնել, որոնցից 613-ում հաղթել է, 12-ում՝ պարտվել, իսկ 6-ը ավարտել ...ՈՒՇՈՒԻ ՓԱՌԱՏՈՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի ստեղծման 15-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ Երեւանի «Դինամո» մարզասրահում տեղի ունեցավ մարտական արվեստների փառատոն: Հայաստանի ուշուիստներին շնորհավորեցին Հայաստանի այկիդոյի, ...ԱՄԵՆԱԱՆՀԱՋՈՂ ՏՐԱՆՍՖԵՐԸ
Անգլիացի ֆուտբոլիստները մարզաձեւի պատմության մեջ ամենահաջող տրանսֆերներն են անվանել Անդրեյ Շեւչենկոյի տեղափոխությունը «Միլանից» «Չելսի»։ «Դեյլի Մեյլ» հանդեսի կայքում անցկացված հարցման 6677 մասնակիցներից ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Նախաքարոզչական փուլում արձանագրելով սեւ PR-ի դրսեւորման երեւույթը՝ նա ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է 950 ՏՈԿՈՍՈՎ
Սեփ.լրտվ. 7
Ըստ ԷԴՈՒԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ. «Լիբերալիզմի անվան տակ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ինտերնացիոնալի» կարգախոսն է հնչեցնում։ Հանրահավաքներից հետո միշտ տպավորություն է առաջանում, որ այդ ամենը մի անգամ արդեն եղել է։
Հհշական ...ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ միտում է նկատում նախընտրական դաշտը տանել արհեստական քաղաքական բեւեռացման, ներկայացնելով այն նախկին ու ներկա իշխանությունների միջեւ պայքար։ «Իմ խորին համոզմամբ, սա արհեստական քարոզչություն ...ԻՍԿ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է
Ասում են՝ Լ.Տեր-Պետրոսյանն այլեւս առաջվանը չէ եւ գալիս է «նոր թիմով»։ Դուք նրա կողքին, բացի հանրությանը քաջածանոթ հհշական, հհշամերձ այրերից ու մի քանի «օդիոզ» դեմքերից, նոր դեմքեր տեսնո՞ւմ եք։
Պատասխանելով ...ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ
2008թ. փետրվարի19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է տեղական դիտորդական հինգ կազմակերպություն՝ 6 հազար 074 դիտորդով: Ինչպես ասաց ԿԸՀ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳՈՒՑԵԵՎ ՀԵՌԱՏԵՍ ՄԱՐԴ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Բայց մոտիկը չի տեսնում
Հարցազրույց «Ժողովրդավարություն, բարեկեցություն, անվտանգություն» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ
-Պարոն Անտինյան, դուք որպես Հայաստանի քաղաքացի եւ ընտրող ձեր ...ԴՈՄԻՆԱՆՏ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
«Ընտրազանգվածի մեծ մասի վրա, որ մտահոգված է հայրենիքի անվտանգությամբ, դոմինանտ ազդեցություն ունի վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշ չափով նաեւ ՀՅԴ թեկնածուն»,- երեկ նման կարծիք հայտնեց ՀԺԱՄ նախագահ ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի 20-ին դիմում-բողոքով դիմել էր գլխավոր դատախազին։
Նա հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեկտեմբերի 15-ի թիվ 224 համարում տպագրված «Վազգեն Մանուկյանի «MEIN ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Վրաց սահմանապահները դեկտեմբերի 20-ին «Սարպի» հսկիչ անցակետում Հայաստանի վեց քաղաքացի են կալանել, որոնք փորձում էին Վրաստանից մեկնել ուրիշների անձնագրերով:
Կալանվածները փորձում էին խմբովին վրաց-թուրքական ...Ի՜ՆՉ ԵՐԿԻՐ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ
16 տարի առաջ (1991թ.) ստորագրվեց Ալմաթիի հայտարարությունը, որը հռչակեց Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծումը: 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելովեժյան թավուտում՝ Բելառուսի կառավարության նստավայրում, ...
ԻՆՉՈՒ ԷՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԸ ՀԱՆԵԼ ԱՍՊԱՐԵԶԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ քաղաքագիտության դոկտոր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է 950 ՏՈԿՈՍՈՎ
Սեփ.լրտվ.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԵՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ

- 1904 Ժնևում լույս տեսավ «Վպերյոդ» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1931 Հանրապետությունում ստեղծվեց ռադիոհաղորդումների կոմիտե:
- 1972 Մահացավ Մկրտիչ Արմենը: (Ծնվ. 1906 թ.):
- 1986 Արդարադատության միջազգային դատարանը Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև սահմանամերձ վեճի վերաբերյալ ընդունեց որոշում (554, 566-567): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1993 Ադրբեջանի բանակը հարձակումներ սկսեց Արցախի հետ իր սահմանի ամբողջ երկայնքով: Բոլոր հարձակումներն էլ ետ մղվեցին հարձակողների համար մեծ ավերածություններով և կորուստներով: Հարձակումն ձախողվեց 1994-ի մայիսին:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

