
ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ
- Քչերն են այսօր կասկածում, որ առաջիկա նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ կտանի Սերժ Սարգսյանը։ Չափազանց մեծ է նրա առավելությունը մյուս թեկնածուների նկատմամբ։ Որոշակի ինտրիգ պահպանվում է միայն հետեւյալ հարցի շուրջ. երկու փուլո՞վ կանցնեն ընտրությունները, թե՞ ամեն ինչ կավարտվի փետրվարի 19-ին։

Այս նախագահական ընտրություններում փաստորեն առաջին անգամ իշխանության հարցը մեզանում կվճռվի իրավահաջորդության սկզբունքով։ Լա՞վ է դա, թե՞ ոչ։ Կարո՞ղ է նշյալ սկզբունքը համարվել բավականաչափ ժողովրդավարական։
Ի՞նչ բան է ընդհանրապես իրավահաջորդումը։
Դա վարվող քաղաքականության պահպանումն է՝ իր բոլոր նշանակալից տարրերով, երկրի բարձրագույն ղեկավարության փոխվելուց հետո։ Դրա ծայրահեղ դրսեւորումն այն է, երբ քաղաքականությամբ չհետաքրքրվող սովորական քաղաքացին, դատելով իր շուրջը կյանքի ընթացքից, չի էլ նկատում, որ ղեկավարությունը փոխվել է։
Այս երեւույթի դրական կողմերն ակնհայտ են. երկիրը հնարավորություն է ստանում լուծելու տասնամյակների հաշվարկով նախատեսված ռազմավարական խնդիրները։ Իսկ առանց իրավահաջորդման դա անհնար է. տիրակալները չեն էլ առաջադրի այնպիսի խնդիրներ, որոնց լուծումն ակնհայտորեն գերազանցում է իրենց կառավարման ժամկետները։ Եւ ճիշտ էլ կանեն, որ չեն առաջադրի. նման իրավիճակում դա պետական գործունեության ակնհայտ խեղաթյուրում է։
Բայց դրականն առանց բացասականի չի լինում։ Տասնամյակներ շարունակ անփոփոխություն հռչակած քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնում է լճացման։ Ոչ միայն այն պատճառով, որ աշխարհը մշտապես փոփոխվում է եւ դրան անհրաժեշտ է արձագանքել, այլեւ, որ ելակետային քաղաքականության մեջ անպայման լինում են սխալներ, որոնք դրա անփոփոխության դեպքում տարիների հետ կկուտակվեն ու կբազմապատկվեն։
Հենց այս՝ ընդհանուր առմամբ անվիճելի կանխադրույթի վրա էլ հիմնվում է արեւմտյան ազատական միտքը, ապացուցելով ժողովրդավարության անհրաժեշտությունն ու անայլընտրանքայնությունը։ Իբր՝ եթե չլինի քաղաքականության պարբերական փոփոխություն, ապա լճացում կսկսվի։ Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ հակառակը. եթե ծրագրավորված հաճախակի իշխանափոխության դեպքում քաղաքականությունն ամեն անգամ արմատապես փոխվում է, ապա ծրագրման հորիզոնը կրճատվում է մինչեւ հինգ, առավելագույնը՝ տասը տարվա։ Մի բան, որ բացարձակ դեգրադացիայի ամենաուղիղ ճանապարհն է։
Իրականում ռեալ քաղաքականության, այլ ոչ թե հրապարակային ճարտասանության մակարդակով դա գերազանց հասկանում են նաեւ Արեւմուտքում։ Իշխանությունը Ամերիկայում չորս կամ ութ տարին մեկ, իհարկե, փոխվում է, ըստ որում՝ հաճախ փոխվում է նաեւ ուղեգիծը, բայց իրականում չափազանց նեղ միջանցքի շրջանակներում։ Հասարակական որոշակի մեխանիզմներ, որոնք նկատելն ու հասկանալը այնքան էլ հեշտ չէ, թույլ չեն տալիս, որ փոփոխությունները դուրս գան այդ միջանցքի շրջանակներից։
Այդ մեխանիզմները չեն հանգեցնում լճացման, քանզի անհրաժեշտության դեպքում թույլ են տալիս քաղաքականության բավական կտրուկ փոփոխություն. բայց միայն այն ժամանակ, երբ հասարակությունը «գերհասունացել» է եւ առանց դրա աղետ կլինի։ Այնպես որ հենց նույն արեւմտյան երկրների օրինակը հստակ ցույց է տալիս, որ եթե ուզում ես հասնել նկատելի առաջընթացի, ապա իրավահաջորդումը պետք է լինի բնավ ոչ բացարձակ, բայց չափազանց նշանակալից։
Այս ճանապարհով ենք այսօր շարժվում նաեւ մենք։ Մեզանում ստեղծվում է պարբերական իշխանափոխության ավանդույթ՝ քաղաքականության նկատմամբ մոտեցումների որոշակի անխուսափելի փոփոխությամբ, քանզի առանց դրա լճացում կսկսվի։ Բայց ոչ մեծ փոփոխությամբ, այլապես իրավահաջորդում չի լինի։ Իսկ ուղեգծի կտրուկ փոփոխման լուրջ պատճառներ չկան, քանզի չկա ճգնաժամ կամ նախաճգնաժամային վիճակ։
Այսինքն՝ հեռանալով, բայց փոխանցելով նախագահի պաշտոնը իրավահաջորդ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանը ստեղծում է ավանդույթ, որը հիմք կծառայի իշխանության «կոնսերվացման» անհրաժեշտությունը հավասարակշռող մեխանիզմի համար՝ հանուն երկարաժամկետ ռազմավարության պահպանման, եւ դրա մշտական «թափահարման»՝ հանուն լճացումային երեւույթների կանխարգելման։ Հենց դա էլ իրավահաջորդության անհրաժեշտ դոզան է։ Ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ասել, թե նման ճանապարհը հակաժողովրդավարական է։
Բայց քանի որ այդ մեխանիզմը գործում է միայն այն ժամանակ, երբ նոր քաղաքականությունն այնուամենայնիվ ոչ լրիվ է համընկնում հնի հետ (իսկ այլ կերպ չի էլ լինում), ապա կարեւոր է հստակ նախանշել, թե ինչը կարող է փոփոխվել հայտնի շրջանակներում, իսկ ինչը՝ ոչ։
Բնականաբար, անփոփոխ պիտի պահպանվեն արտաքին քաղաքականության նպատակներն ու գերակայությունները։ Չնչին չափով իսկ չպետք է վերանայվի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի նկատմամբ։ Չպետք է փոխվի տնտեսության զարգացման, սեփական ուժերին ապավինելու քաղաքականությունը։
Իսկ այ՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսին կոռուպցիայի դեմ պայքարն է, խստացման ուղղությամբ փոփոխությունները ցանկալի են։ Ինչպեսեւ սոցիալական քաղաքականության, կրթության, մշակույթի եւ մի քանի այլ ոլորտներում։
Միայն այդպիսի իրավահաջորդման դեպքում երկիրը հնարավորություն կստանա լուծելու երկարաժամկետ ռազմավարական խնդիրներն ու չկորցնելու տարածաշրջանում մրցունակությունը։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լ.Պ. 1
Այսպես է վերնագրված քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ եւ իրավագետ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հեղինակած վերլուծական ուսումնասիրությունը, որ վերջերս լույս է ընծայել «Դե Ֆակտո» հրատարակչությունն ի հակակշիռ ադրբեջանցի ...ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ, Ուսանողուհի 4
Այսօր սերիալները Հայաստանում մարդկանց, ավելի հաճախ կանանց համար դարձել են լուրջ հիվանդություն: Բոլորը տարված են սերիալներով ու չեն պատկերացնում իրենց օրն առանց դրանց:
«Առավոտյան արթնանալով ու տնային ...ԱՄԱՆՈՐՅԱ ԵՌՈՒԶԵՌ
ՔՐԻՍՏԻՆԵ ՖԱՐԻԶՅԱՆ ՈւսանողուհիԱմանորին հաշված օրեր են մնացել. նվերներ, անակնկալներ եւ, իհարկե, տոնական ճոխ սեղան: Ասում են՝ այս տարի գների արհեստական բարձրացումներ չեն լինելու եւ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է հետեւի տոնական ...ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց հոգեբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ
-Նախագահի թեկնածուները արդեն հայտնի են։ Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ «եթե քանդելու ...ԻՆՉՊԵՍ ԶՐՊԱՐՏԵՑԻՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախորդ համարում արդեն տպագրել ենք Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։ Դրանով ԱԺՄ նախագահը պահանջել է քրեական գործ հարուցել իր անձը վիրավորելու եւ զրպարտելու փաստերով՝ հրապարակված «Հայկական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ ԱԺ-ում շարունակվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» լսումները։ Օգտվելով առիթից` «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը փորձեց պարզել մասնակիցներից մի քանիսի գնահատականները հայ-թուրքական ...ՍԵՎ PR-Ը ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ասողին՝ լսող է պետք
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր քաղաքագետ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Քաղաքագետի կարծիքով, նախորդներից 2008-ի նախագահական ընտրությունները տարբերվում են նախաքարոզչական այս փուլում դրսեւորվող ...ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԹԱԳԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի մրցամարտի մրցանակային հիմնադրամը 1,5 մլն եվրո է։ Կողմերը համաձայնության են հանգել, որ, անկախ հաջորդ տարվա ...ՀՈՒՆԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարերի վերջին տուրի առաջին 8 հանդիպումներում մի քանի անսպասելի արդյունքներ գրանցվեցին։
E ԽՄԲՈՒՄ Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական կազմը հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց ֆրանսիական ...ՎԱՆԱՁՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎանաձորի տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների, մարզադպրոցների տնօրենների եւ ավագ մարզիչների տարեվերջյան խորհրդակցության ժամանակ որոշվեցին 2007թ. մրցաշրջանի վանաձորցի լավագույն 10 մարզիկները: Առաջին երեք տեղերը ...ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի վարչության վերահսկած սահմանային գոտում 2007 թվականի ընթացքում ձերբակալվել է ՀՀ պետական սահմանը խախտող 205 անձ: Ինչպես ...ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Թանգինով Գեւորգյանի տանը դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել նռնակի պայթյուն: Պայթյունի հետեւանքով Թանգինով եւ Սամվել Գեւորգյանները, ինչպես ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍյունիքում չնայած դադարել են ձյան տեղումները, սակայն դեռեւս դժվարանցանելի է մարզի տարածքով անցնող Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը: Մայրուղու Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Կապան-Քաջարան հատվածներում եւ ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Փորձ է արվում կանխել անհիմն թանկացումները
Հայաստանում արձանագրվող գների բարձրացումը շատ դեպքերում անմիջականորեն կապվում է միջազգային շուկաների հետ։ Սակայն մեզանում գներն անհամեմատ ավելի արագ են բարձրանում, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Յուրաքանչյուր տոննայի հաշվով մազութի գնի թանկացումը 1100 ռուբլով (ընդհանուր առմամբ՝ 23,3 մլն ռուբլով) իրո՞ք «պայմանավորված էր ռուբլու արժեզրկմամբ», թե՞ գինն արհեստականորեն էր ուռճացվել։ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 17-ին տպագրված «Նախընտրական հարձակումներ Իջեւանում» հոդվածի առնչությամբ իր դժգոհությունն է արտահայտել Իջեւանի քաղաքապետի թեկնածու Հայկազ Ալավերդյանը։ Հոդվածի հեղինակ Նաիրա ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Լ.Պ.
«Բարգավաճ Հայաստանը» երեկ կառավարության նիստերի դահլիճում քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ դե յուրե ամրագրելու ընտրական գործընթացի պաշտոնական մեկնարկից դեռ շատ առաջ դե ֆակտո ընդունված քաղաքական ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստից հետո ՀՀԿ նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին։ Մասնավորապես անդրադարձավ ԱՄԿ առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ «գաղտնի» ...Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ Է ՆՈՐԻՑ ԱՍՊԱՐԵԶ ԵԿԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Իշխանությունը վերանվաճելու Լ.Տեր-Պետրոսյանի ցանկությունը թե՛ զարմացրել, թե՛ զայրացրել է նրա երբեմնի գործընկերոջը՝ հայտնի մտավորական ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։
Երեկ խմբագրություն այցելած գրականագետը ասաց, որ ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Քչերն են այսօր կասկածում, որ առաջիկա նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ կտանի Սերժ Սարգսյանը։ Չափազանց մեծ է նրա առավելությունը մյուս թեկնածուների նկատմամբ։ Որոշակի ինտրիգ պահպանվում է միայն ...ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱՆՔ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Թե ո՞րն էր լսումների նպատակը
Դեկտեմբերի 19-20-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումները նվիրված ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեփ.լրտվ.Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ձեր վերջին հայտարարությունները մեկնաբանվեցին որպես ազդանշան, որ ընտրվելու դեպքում մտադիր եք փոխել Թուրքիայի նկատմամբ վարվող «կոշտ» քաղաքականությունը եւ ավելի մեղմ ...ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաեւ Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման համար, ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ խոսքերով, կարեւոր լծակ կարող են հանդիսանալ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված այնպիսի միջազգային ...ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է
Ավստրիայի Իշկլ քաղաքոմ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած «Միսս աշխարհի թագուհի» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Միսս Հայաստան- 2007» Մարգարիտա Սարուխանյանն ընդգրկվել է լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով ...ԿՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Երեկ ընդունված հայտարարութան մեջ ԲՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերին հորդորում է. «Գալիք նախագահական ընտրություններին նախորդող քարոզչական գործընթացում ջանքեր գործադրել քաղաքական մրցակցությունը, սկզբունքային ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ Է
Սեփ.լրտվ.Դա սպառնում է մեր անվտանգությանը ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համոզված է, որ «այս վիճակում Թուրքիան ոչ թե Հայաստանի հետ պատշաճ հարաբերություններ չհաստատող երկիր է, այլ պաշտոնապես չհայտարարված հակամարտության իրական ...ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱ՝ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ
Սեփ.լրտվ. 1
«Ուղղակի ապշում ես՝ մեկը, որ 7 տարի նախագահ է աշխատել, եւ այդ ընթացքում ոչ մի մարզ չի այցելել, ոչ մի գյուղ ոտք չի դրել, հիմա գյուղերն է շրջում, հայ գյուղացուն է մեծարում։ Բան դուրս չի գա՝ ժողովուրդը նրան ...PR-Ի ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ
Սեփ.լրտվ.Սեւ PR-ը խոցելի է դարձնում հենց օգտագործողին Ըստ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, մինչ այս կատարված հետազոտությունները հստակ արձանագրել են, որ կա առաջատար թեկնածու. «Ընտրողների 40 տոկոսը նախընտրում է այդ թեկնածուին, ...ԻՆՉ ԵՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ
2
«Ուշադրություն դարձրե՞լ եք, մեզանում, ժողովրդական բանահյուսության մեջ կան երգեր, որոնք գովերգում են կաշառակերությունը, նույնիսկ օրենքով գողերի մասին հյուսված երգեր կան։ Այսինքն՝ երգեր հորինելով, նրանց ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԵՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ

ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ, Ուսանողուհի
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

