
Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ Է ՆՈՐԻՑ ԱՍՊԱՐԵԶ ԵԿԵԼ
- Իշխանությունը վերանվաճելու Լ.Տեր-Պետրոսյանի ցանկությունը թե՛ զարմացրել, թե՛ զայրացրել է նրա երբեմնի գործընկերոջը՝ հայտնի մտավորական ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։

Երեկ խմբագրություն այցելած գրականագետը ասաց, որ ԼՏՊ-ի վերակենդանացումը, ավելին՝ նախագահական ընտրություններում ինքնաառաջադրման փաստը իր համար տհաճ անակնկալ լինելուց բացի, չափազանց վրդովեցուցիչ է։ Եւ բնականաբար չի կարող լռել եւ անպայման ցանկանում է իր խոսքն ասել։
Ըստ Շավիղ Գրիգորյանի, 70-80թթ. միջակայքում, մի շրջան՝ 5-6 տարի Տեր-Պետրոսյանն աշխատել է ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում եւ ինքը դեռ այն ժամանակվանից է ծանոթ աշխատանքային «ընկերոջ» մարդկային նկարագրին։
«Գրականության ինստիտուտում աշխատելու տարիներին լինելով շարքային գիտաշխատող, նա ինստիտուտի ոչ մի աշխատակցի հետ չէր շփվում, չէր խոսում, անգամ չէր բարեւում։ Միջանցքով անցնելիս ոչ մի մարդու երեսին չէր նայում, հայացքը դեպի միջանցքի մյուս ծայրը ուղիղ հառած անցնում-գնում էր։ Էս մարդը ո՞նց կարող է մարդկային նկարագիր ունենալ, երբ բոլորից, ամեն ինչից կտրված՝ մեկուսի ապրում էր։
Ընդ որում, այդ տարիներին արդեն երեւում էր, որ նրա համար ազգային ավանդույթները խորթ մի բան էին, ակնհայտորեն արհամարհում էր ազգային սովորույթները։ Նրա մեջ հայրենասիրության նշույլ իսկ չկար։ Եւ մեր մտքով անգամ չէր անցնի, որ նա կարող է դառնալ նույնիսկ ինստիտուտի տնօրեն, ո՜ւր մնաց հանրապետության նախագահ։ Եւ հանկարծ Քաջ Նազարի նման արժանացավ էդ բախտին»,- անդրադառնալով 70-ականների գիտաշխատող ԼՏՊ-ի կերպարին ու մարդկային հատկանիշներին՝ նկատեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է նախկին նախագահի հերթական գալուստին, ինչը թեեւ միանգամայն անսպասելի էր Շավիղ Գրիգորյանի համար, բայց կարծել է, թե ԼՏՊ-ն, այնուամենայնիվ, այնքան ինքնասիրություն կունենա, որ չի առաջադրվի. «Ես, ճիշտն ասած, կարծում էի, որ նա ինքնասիրություն կունենա եւ չի առաջադրվի։ Բայց հիմա տեսնում եմ, որ խորամանկ մի խաղ է սկսել։ Խորամանկն այն բառը չի։ Մի ստոր ճանապարհ է բռնել, որպեսզի նորից իշխանության գա։ Նախ հասնի իր փափագին եւ հետո ինչ ուզենա անի։
Իմ խորին համոզմամբ, Լեւոնի համար Հայաստանը, հայ ժողովուրդը ոչինչ չեն նշանակում, ինչում համոզվեցինք նրա 6-7 տարվա իշխանության շրջանում։ Նա պարզապես իր անձի, իր հավակնությունների խնդիրն է լուծում։ Այն, որ հայտարարում են, թե 80-100 հազար մարդ է լինում միտինգներին, ուղղակի ծիծաղելի է։ Հրապարակում հավաքվածների 70-80 տոկոսն էլ գնում է ոչ թե իրենով հիանալու, այլ տեսնելու, լսելու, թե հերթական անգամ ինչ է դուրս տալիս։
Պատահական չէ, որ նրա կողքին հարթակում են հայտնվել Դեմիրճյանի տղան, մնացած սավսալակները։ Գիտեն, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ երբեք չեն կարող նախագահի աթոռին հասնել, հիմա իբր ԼՏՊ-ն հեղինակություն ունի, նրան են փորձում անցկացնել։ Բայց երբեք այդ բանը տեղի չի ունենա։ Խորապես հավատացած եմ, որ նրան ձայն տվող չի լինի։
Ուղղակի ապշում ես՝ մեկը, որ 7 տարի նախագահ է աշխատել, եւ այդ ընթացքում ոչ մի մարզ չի այցելել, ոչ մի գյուղ ոտք չի դրել, հիմա գյուղերն է շրջում, հայ գյուղացուն է մեծարում։ Բան դուրս չի գա՝ ժողովուրդը նրան շատ լավ է ճանաչում։ Չի ընտրելու, եւ ինքն էլ ընկնելու է ծիծաղելի վիճակի մեջ։ Եւ կարծում եմ, դրանից հետո կթողնի ու կհեռանա, քանի որ նրան այս հողի հետ ոչինչ չի կապում։
Իր իշխանության շրջանում էլ էր ժողովրդից կղզիացած ապրում, հրաժարականից հետո էլ 10 տարի կղզիացած մնաց։ Հիմա նորից ուզում է իշխանության գալ։ Որ ի՞նչ անի։ Նորից փակվի նախագահական պալատում եւ միայն իր ու իր շրջապատի անձնական հարցերո՞վ զբաղվի։ Դա բացառվում է»,- համոզված է Շ.Գրիգորյանը։
Անդրադառնալով ԼՏՊ-ի միտինգային ելույթների բովանդակությանը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Դրանք ազգային գաղափարախոսությունը մերժող ելույթներ են։ Այդ հարցում հետեւողական է՝ նախկինում էլ նրա համար ազգային գաղափարախոսությունը անընդունելի, քամահրելի մի բան էր, այսօր էլ նույնն է կրկնում։ Այդ առումով, իսկապես մինչեւ 1998թ. թաթար-մոնղոլական խանության շրջան էր, որի գլխավորն էր կարգված։
Երբ ասում է՝ գալիս եմ կազմաքանդելու համակարգը, զարմանում ես, թե էս մարդու մեջ մի՞թե քանդելու տենչը չի մարել։ Իր բերած բոլոր «փաստարկները», թե երկրի տնտեսությունը չի քանդել, հիմնազուրկ են։ Իսկապես քանդեց։ Չնայած հիմա, երբ ասում է՝ գալիս եմ քանդելու, մտածում ես՝ ինչ իմաստով է ասում։ Քանդելու է՝ կոլխոզները վերականգնի՞։
Ինձ զարմացնում է, որ կարող են լինել մտավորականներ, որոնք պաշտպանեն նրան։ Լուրջ մտավորականը երբեք նրան չի կարող սատարել։ Ի՞նչ է, մոռացել են, թե իր իշխանության շրջանում ինչպես վարվեց մտավորականության հետ։ Անտեսեց ու արհամարհեց։ Համոզված եմ, այն, ինչ ես եմ ասում ԼՏՊ-ի մասին, նույնը կասի ցանկացած մտավորական։ Աստված չանի, իհարկե, բայց եթե նա նորից իշխանության գա, երկրի վիճակը շատ ավելի վատ է լինելու, քան նույնիսկ մինչեւ 1998 թվականը։ Ուրեմն՝ վայ մեզ։ Նման բան ոչ մի դեպքում թույլ տալ չի կարելի»։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լ.Պ. 1
Այսպես է վերնագրված քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ եւ իրավագետ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հեղինակած վերլուծական ուսումնասիրությունը, որ վերջերս լույս է ընծայել «Դե Ֆակտո» հրատարակչությունն ի հակակշիռ ադրբեջանցի ...ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ, Ուսանողուհի 4
Այսօր սերիալները Հայաստանում մարդկանց, ավելի հաճախ կանանց համար դարձել են լուրջ հիվանդություն: Բոլորը տարված են սերիալներով ու չեն պատկերացնում իրենց օրն առանց դրանց:
«Առավոտյան արթնանալով ու տնային ...ԱՄԱՆՈՐՅԱ ԵՌՈՒԶԵՌ
ՔՐԻՍՏԻՆԵ ՖԱՐԻԶՅԱՆ ՈւսանողուհիԱմանորին հաշված օրեր են մնացել. նվերներ, անակնկալներ եւ, իհարկե, տոնական ճոխ սեղան: Ասում են՝ այս տարի գների արհեստական բարձրացումներ չեն լինելու եւ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է հետեւի տոնական ...ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց հոգեբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ
-Նախագահի թեկնածուները արդեն հայտնի են։ Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ «եթե քանդելու ...ԻՆՉՊԵՍ ԶՐՊԱՐՏԵՑԻՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախորդ համարում արդեն տպագրել ենք Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։ Դրանով ԱԺՄ նախագահը պահանջել է քրեական գործ հարուցել իր անձը վիրավորելու եւ զրպարտելու փաստերով՝ հրապարակված «Հայկական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ ԱԺ-ում շարունակվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» լսումները։ Օգտվելով առիթից` «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը փորձեց պարզել մասնակիցներից մի քանիսի գնահատականները հայ-թուրքական ...ՍԵՎ PR-Ը ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ասողին՝ լսող է պետք
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր քաղաքագետ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Քաղաքագետի կարծիքով, նախորդներից 2008-ի նախագահական ընտրությունները տարբերվում են նախաքարոզչական այս փուլում դրսեւորվող ...ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԹԱԳԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի մրցամարտի մրցանակային հիմնադրամը 1,5 մլն եվրո է։ Կողմերը համաձայնության են հանգել, որ, անկախ հաջորդ տարվա ...ՀՈՒՆԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարերի վերջին տուրի առաջին 8 հանդիպումներում մի քանի անսպասելի արդյունքներ գրանցվեցին։
E ԽՄԲՈՒՄ Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական կազմը հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց ֆրանսիական ...ՎԱՆԱՁՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎանաձորի տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների, մարզադպրոցների տնօրենների եւ ավագ մարզիչների տարեվերջյան խորհրդակցության ժամանակ որոշվեցին 2007թ. մրցաշրջանի վանաձորցի լավագույն 10 մարզիկները: Առաջին երեք տեղերը ...ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի վարչության վերահսկած սահմանային գոտում 2007 թվականի ընթացքում ձերբակալվել է ՀՀ պետական սահմանը խախտող 205 անձ: Ինչպես ...ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Թանգինով Գեւորգյանի տանը դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել նռնակի պայթյուն: Պայթյունի հետեւանքով Թանգինով եւ Սամվել Գեւորգյանները, ինչպես ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍյունիքում չնայած դադարել են ձյան տեղումները, սակայն դեռեւս դժվարանցանելի է մարզի տարածքով անցնող Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը: Մայրուղու Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Կապան-Քաջարան հատվածներում եւ ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Փորձ է արվում կանխել անհիմն թանկացումները
Հայաստանում արձանագրվող գների բարձրացումը շատ դեպքերում անմիջականորեն կապվում է միջազգային շուկաների հետ։ Սակայն մեզանում գներն անհամեմատ ավելի արագ են բարձրանում, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Յուրաքանչյուր տոննայի հաշվով մազութի գնի թանկացումը 1100 ռուբլով (ընդհանուր առմամբ՝ 23,3 մլն ռուբլով) իրո՞ք «պայմանավորված էր ռուբլու արժեզրկմամբ», թե՞ գինն արհեստականորեն էր ուռճացվել։ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 17-ին տպագրված «Նախընտրական հարձակումներ Իջեւանում» հոդվածի առնչությամբ իր դժգոհությունն է արտահայտել Իջեւանի քաղաքապետի թեկնածու Հայկազ Ալավերդյանը։ Հոդվածի հեղինակ Նաիրա ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Լ.Պ.
«Բարգավաճ Հայաստանը» երեկ կառավարության նիստերի դահլիճում քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ դե յուրե ամրագրելու ընտրական գործընթացի պաշտոնական մեկնարկից դեռ շատ առաջ դե ֆակտո ընդունված քաղաքական ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստից հետո ՀՀԿ նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին։ Մասնավորապես անդրադարձավ ԱՄԿ առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ «գաղտնի» ...Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ Է ՆՈՐԻՑ ԱՍՊԱՐԵԶ ԵԿԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Իշխանությունը վերանվաճելու Լ.Տեր-Պետրոսյանի ցանկությունը թե՛ զարմացրել, թե՛ զայրացրել է նրա երբեմնի գործընկերոջը՝ հայտնի մտավորական ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։
Երեկ խմբագրություն այցելած գրականագետը ասաց, որ ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Քչերն են այսօր կասկածում, որ առաջիկա նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ կտանի Սերժ Սարգսյանը։ Չափազանց մեծ է նրա առավելությունը մյուս թեկնածուների նկատմամբ։ Որոշակի ինտրիգ պահպանվում է միայն ...ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱՆՔ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Թե ո՞րն էր լսումների նպատակը
Դեկտեմբերի 19-20-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումները նվիրված ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեփ.լրտվ.Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ձեր վերջին հայտարարությունները մեկնաբանվեցին որպես ազդանշան, որ ընտրվելու դեպքում մտադիր եք փոխել Թուրքիայի նկատմամբ վարվող «կոշտ» քաղաքականությունը եւ ավելի մեղմ ...ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաեւ Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման համար, ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ խոսքերով, կարեւոր լծակ կարող են հանդիսանալ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված այնպիսի միջազգային ...ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է
Ավստրիայի Իշկլ քաղաքոմ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած «Միսս աշխարհի թագուհի» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Միսս Հայաստան- 2007» Մարգարիտա Սարուխանյանն ընդգրկվել է լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով ...ԿՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Երեկ ընդունված հայտարարութան մեջ ԲՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերին հորդորում է. «Գալիք նախագահական ընտրություններին նախորդող քարոզչական գործընթացում ջանքեր գործադրել քաղաքական մրցակցությունը, սկզբունքային ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ Է
Սեփ.լրտվ.Դա սպառնում է մեր անվտանգությանը ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համոզված է, որ «այս վիճակում Թուրքիան ոչ թե Հայաստանի հետ պատշաճ հարաբերություններ չհաստատող երկիր է, այլ պաշտոնապես չհայտարարված հակամարտության իրական ...ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱ՝ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ
Սեփ.լրտվ. 1
«Ուղղակի ապշում ես՝ մեկը, որ 7 տարի նախագահ է աշխատել, եւ այդ ընթացքում ոչ մի մարզ չի այցելել, ոչ մի գյուղ ոտք չի դրել, հիմա գյուղերն է շրջում, հայ գյուղացուն է մեծարում։ Բան դուրս չի գա՝ ժողովուրդը նրան ...PR-Ի ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ
Սեփ.լրտվ.Սեւ PR-ը խոցելի է դարձնում հենց օգտագործողին Ըստ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, մինչ այս կատարված հետազոտությունները հստակ արձանագրել են, որ կա առաջատար թեկնածու. «Ընտրողների 40 տոկոսը նախընտրում է այդ թեկնածուին, ...ԻՆՉ ԵՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ
2
«Ուշադրություն դարձրե՞լ եք, մեզանում, ժողովրդական բանահյուսության մեջ կան երգեր, որոնք գովերգում են կաշառակերությունը, նույնիսկ օրենքով գողերի մասին հյուսված երգեր կան։ Այսինքն՝ երգեր հորինելով, նրանց ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԵՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ

ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ, Ուսանողուհի
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

