
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
- «Բարգավաճ Հայաստանը» երեկ կառավարության նիստերի դահլիճում քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ դե յուրե ամրագրելու ընտրական գործընթացի պաշտոնական մեկնարկից դեռ շատ առաջ դե ֆակտո ընդունված քաղաքական որոշումն առ այն, որ «կուսակցությունը 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում սատարում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»։

Աջակցելով ՀՀԿ նախագահին՝ ԲՀԿ-ն փաստում է իր հավատարմությունը կոալիցիոն պայմանավորվածություններին. «Այս որոշման հիմքում մեր նվիրվածությունն է Հանրապետական կուսակցության հետ համագործակցության հուշագրի ոգուն, որի շնորհիվ 2007թ.մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեր կուսակցությունների միջեւ ձեւավորվել են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Դա թույլ է տվել արդյունավետ եւ նպատակասլաց դարձնել խորհրդարանի եւ կառավարության գործունեությունը։
Մենք համոզված ենք, որ մեր միասնական թեկնածուն լավագույնս կարող է լուծել Հայաստանի առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրները, պահպանել քաղաքական կայունությունը եւ նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, հասարակության բարեկեցության բարձրացմանն ու բարգավաճմանը»։
«Գիտեք, որ մենք մայիսի 12-ից հետո կոալիցիոն հուշագիր ենք ստորագրել Հանրապետական կուսակցության հետ, որ պետք է ունենանք միասնական թեկնածու եւ միասին աշխատենք նրա հաղթանակի համար։ Սա ասել ենք ե՛ւ մեր ելույթներում, ե՛ւ մեր հաղորդումներում արձանագրել ենք, որ հավատարիմ ենք մնալու մեր ստորագրած փաստաթղթին եւ մեր խոսքին»,- իր ելույթում Ս.Սարգսյանին սատարելու որոշումն այսպես հիմնավորեց ԲՀԿ նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ։
Սերժ Սարգսյանին անվերապահորեն աջակցելու պատճառը միայն կոալիցիոն պայմանավորվածությունները չեն։ ԲՀԿ-ն ոչ պակաս կարեւոր է համարում կոալիցիոն գործընկերների հետ համագործակցության դրական փորձը, ինչպես նաեւ այն, որ «Բարգավաճի» ծրագրային դրույթների մեծամասնությունն ընդգրկված է կառավարության երկարաժամկետ ծրագրերում, այնպես որ, պաշտպանելով վարչապետին, կուսակցությունը պաշտպանում է սեփական ծրագրերը, որոնց մի մասը արդեն իսկ իրականություն է դարձել։
Վարչապետի կառավարման փորձը եւ հմտությունը, նախկինում զբաղեցրած բոլոր պաշտոններում իրեն լավագույնս դրսեւորած լինելու եւ իր կարողությունները հայրենի պետականության կառուցմանը անմնացորդ ծառայեցնելու իրողությունը փաստելով՝ «ամբողջ թիմով» նրա հաջողությանը նպաստելու պատրաստակամությունն իրենց հերթին արձանագրեցին քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԸ, ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ եւ ուրիշներ։
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախ, շնորհակալություն հայտնեց կոալիցիոն գործընկերներին՝ իր նկատմամբ դրսեւորած վստահության համար եւ խոստացավ կարելին անել՝ նախորդ տարիների ձեռքբերումները զարգացնելու, առաջիկա 5 տարիներին երկրում որակապես նոր իրավիճակ ստեղծելու եւ բոլորիս երազած Հայաստանի կայացման ռազմավարական նպատակը քայլ առ քայլ մոտեցնելու համար։
«Մեր երկիրը մտել է զարգացման մի շրջան, երբ արձանագրված հաջողությունները ուղղակի պարտադրում են ուժերի կենտրոնացում, առավելագույն արդյունավետություն եւ նպատակաուղղվածություն։ Մենք հպարտ ենք մեր ձեռքերումներով, մեր երկրի տնտեսական կայունությամբ, աճող տնտեսությամբ, գիտության օրըստօրե ավելացող հնարավորություններով։ Հպարտ ենք, որ դեռ երեկ անիրականանալի թվացող խնդիրներն այսօր լուծումներ են ստանում։ Հպարտ ենք, որ պետական բյուջեում գումարներ են գտնվում ոչ վաղ անցյալում երեւակայական թվացող ծրագրերի իրականացման համար»- ասաց վարչապետը։
Այսօր Հայաստանը շատ ավելի վստահ է նայում ապագային, բայց, Ս.Սարգսյանի համոզմամբ, «սա քիչ է։ Այս իրավիճակը կարող էր երազանք թվալ ընդամենը մեկ տասնամյակ առաջ, սակայն այսօր արդեն մեզ չի բավարարում։ Այսօր շատ բան է փոխվել, մե՛նք ենք փոխվել, մարդկանց կարիքներն են փոխվել, հնարավորություններն ու ակնկալիքներն են փոխվել։ Այսօր մարդկանց սպասումները, ամբիցիաներն ու հույսերն են ուրիշ։ Այսօր դրանք շատ ավելի բարձր են, նաեւ պետությունից պահանջներն են փոխվել»։ Հետեւաբար ճանապարհը մեկն է՝ միավորել ազգի ներուժը, եւ միավորվել՝ կառուցելու ապագա Հայաստանը, որտեղ ամեն մեկը կարող է իրացնել իր հնարավորությունները եւ «ապահովել արժանապատիվ կյանք յուրաքանչյուր քաղաքացու՝ հայերի, հույների, ռուսների, եզդիների, քրդերի, ասորիների եւ մյուսների համար»։
Ս.Սարգսյանն անդրադարձավ նաեւ առաջիկա ընտրություններին՝ ասելով. «Միջազգային հանրության կողմից դրական գնահատականի արժանացած վերջին ընտրությունները շատերի կողմից ընկալվեցին որպես հաճելի անակնկալ։ Նախագահական ընտրություններով մենք պետք է փոխենք այդ ընկալումը եւ ապացուցենք, որ դա ոչ թե բացառություն էր, այլ օրինաչափություն»։
- Լ.Պ.
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լ.Պ. 1
Այսպես է վերնագրված քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ եւ իրավագետ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հեղինակած վերլուծական ուսումնասիրությունը, որ վերջերս լույս է ընծայել «Դե Ֆակտո» հրատարակչությունն ի հակակշիռ ադրբեջանցի ...ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ, Ուսանողուհի 4
Այսօր սերիալները Հայաստանում մարդկանց, ավելի հաճախ կանանց համար դարձել են լուրջ հիվանդություն: Բոլորը տարված են սերիալներով ու չեն պատկերացնում իրենց օրն առանց դրանց:
«Առավոտյան արթնանալով ու տնային ...ԱՄԱՆՈՐՅԱ ԵՌՈՒԶԵՌ
ՔՐԻՍՏԻՆԵ ՖԱՐԻԶՅԱՆ ՈւսանողուհիԱմանորին հաշված օրեր են մնացել. նվերներ, անակնկալներ եւ, իհարկե, տոնական ճոխ սեղան: Ասում են՝ այս տարի գների արհեստական բարձրացումներ չեն լինելու եւ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է հետեւի տոնական ...ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց հոգեբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ
-Նախագահի թեկնածուները արդեն հայտնի են։ Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ «եթե քանդելու ...ԻՆՉՊԵՍ ԶՐՊԱՐՏԵՑԻՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախորդ համարում արդեն տպագրել ենք Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։ Դրանով ԱԺՄ նախագահը պահանջել է քրեական գործ հարուցել իր անձը վիրավորելու եւ զրպարտելու փաստերով՝ հրապարակված «Հայկական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ ԱԺ-ում շարունակվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» լսումները։ Օգտվելով առիթից` «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը փորձեց պարզել մասնակիցներից մի քանիսի գնահատականները հայ-թուրքական ...ՍԵՎ PR-Ը ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ասողին՝ լսող է պետք
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր քաղաքագետ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Քաղաքագետի կարծիքով, նախորդներից 2008-ի նախագահական ընտրությունները տարբերվում են նախաքարոզչական այս փուլում դրսեւորվող ...ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԹԱԳԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի մրցամարտի մրցանակային հիմնադրամը 1,5 մլն եվրո է։ Կողմերը համաձայնության են հանգել, որ, անկախ հաջորդ տարվա ...ՀՈՒՆԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարերի վերջին տուրի առաջին 8 հանդիպումներում մի քանի անսպասելի արդյունքներ գրանցվեցին։
E ԽՄԲՈՒՄ Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական կազմը հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց ֆրանսիական ...ՎԱՆԱՁՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎանաձորի տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների, մարզադպրոցների տնօրենների եւ ավագ մարզիչների տարեվերջյան խորհրդակցության ժամանակ որոշվեցին 2007թ. մրցաշրջանի վանաձորցի լավագույն 10 մարզիկները: Առաջին երեք տեղերը ...ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի վարչության վերահսկած սահմանային գոտում 2007 թվականի ընթացքում ձերբակալվել է ՀՀ պետական սահմանը խախտող 205 անձ: Ինչպես ...ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Թանգինով Գեւորգյանի տանը դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել նռնակի պայթյուն: Պայթյունի հետեւանքով Թանգինով եւ Սամվել Գեւորգյանները, ինչպես ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍյունիքում չնայած դադարել են ձյան տեղումները, սակայն դեռեւս դժվարանցանելի է մարզի տարածքով անցնող Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը: Մայրուղու Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Կապան-Քաջարան հատվածներում եւ ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Փորձ է արվում կանխել անհիմն թանկացումները
Հայաստանում արձանագրվող գների բարձրացումը շատ դեպքերում անմիջականորեն կապվում է միջազգային շուկաների հետ։ Սակայն մեզանում գներն անհամեմատ ավելի արագ են բարձրանում, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Յուրաքանչյուր տոննայի հաշվով մազութի գնի թանկացումը 1100 ռուբլով (ընդհանուր առմամբ՝ 23,3 մլն ռուբլով) իրո՞ք «պայմանավորված էր ռուբլու արժեզրկմամբ», թե՞ գինն արհեստականորեն էր ուռճացվել։ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 17-ին տպագրված «Նախընտրական հարձակումներ Իջեւանում» հոդվածի առնչությամբ իր դժգոհությունն է արտահայտել Իջեւանի քաղաքապետի թեկնածու Հայկազ Ալավերդյանը։ Հոդվածի հեղինակ Նաիրա ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Լ.Պ.
«Բարգավաճ Հայաստանը» երեկ կառավարության նիստերի դահլիճում քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ դե յուրե ամրագրելու ընտրական գործընթացի պաշտոնական մեկնարկից դեռ շատ առաջ դե ֆակտո ընդունված քաղաքական ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստից հետո ՀՀԿ նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին։ Մասնավորապես անդրադարձավ ԱՄԿ առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ «գաղտնի» ...Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ Է ՆՈՐԻՑ ԱՍՊԱՐԵԶ ԵԿԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Իշխանությունը վերանվաճելու Լ.Տեր-Պետրոսյանի ցանկությունը թե՛ զարմացրել, թե՛ զայրացրել է նրա երբեմնի գործընկերոջը՝ հայտնի մտավորական ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։
Երեկ խմբագրություն այցելած գրականագետը ասաց, որ ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Քչերն են այսօր կասկածում, որ առաջիկա նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ կտանի Սերժ Սարգսյանը։ Չափազանց մեծ է նրա առավելությունը մյուս թեկնածուների նկատմամբ։ Որոշակի ինտրիգ պահպանվում է միայն ...ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱՆՔ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Թե ո՞րն էր լսումների նպատակը
Դեկտեմբերի 19-20-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումները նվիրված ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեփ.լրտվ.Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ձեր վերջին հայտարարությունները մեկնաբանվեցին որպես ազդանշան, որ ընտրվելու դեպքում մտադիր եք փոխել Թուրքիայի նկատմամբ վարվող «կոշտ» քաղաքականությունը եւ ավելի մեղմ ...ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաեւ Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման համար, ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ խոսքերով, կարեւոր լծակ կարող են հանդիսանալ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված այնպիսի միջազգային ...ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է
Ավստրիայի Իշկլ քաղաքոմ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած «Միսս աշխարհի թագուհի» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Միսս Հայաստան- 2007» Մարգարիտա Սարուխանյանն ընդգրկվել է լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով ...ԿՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Երեկ ընդունված հայտարարութան մեջ ԲՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերին հորդորում է. «Գալիք նախագահական ընտրություններին նախորդող քարոզչական գործընթացում ջանքեր գործադրել քաղաքական մրցակցությունը, սկզբունքային ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ Է
Սեփ.լրտվ.Դա սպառնում է մեր անվտանգությանը ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համոզված է, որ «այս վիճակում Թուրքիան ոչ թե Հայաստանի հետ պատշաճ հարաբերություններ չհաստատող երկիր է, այլ պաշտոնապես չհայտարարված հակամարտության իրական ...ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱ՝ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ
Սեփ.լրտվ. 1
«Ուղղակի ապշում ես՝ մեկը, որ 7 տարի նախագահ է աշխատել, եւ այդ ընթացքում ոչ մի մարզ չի այցելել, ոչ մի գյուղ ոտք չի դրել, հիմա գյուղերն է շրջում, հայ գյուղացուն է մեծարում։ Բան դուրս չի գա՝ ժողովուրդը նրան ...PR-Ի ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ
Սեփ.լրտվ.Սեւ PR-ը խոցելի է դարձնում հենց օգտագործողին Ըստ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, մինչ այս կատարված հետազոտությունները հստակ արձանագրել են, որ կա առաջատար թեկնածու. «Ընտրողների 40 տոկոսը նախընտրում է այդ թեկնածուին, ...ԻՆՉ ԵՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ
2
«Ուշադրություն դարձրե՞լ եք, մեզանում, ժողովրդական բանահյուսության մեջ կան երգեր, որոնք գովերգում են կաշառակերությունը, նույնիսկ օրենքով գողերի մասին հյուսված երգեր կան։ Այսինքն՝ երգեր հորինելով, նրանց ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԵՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ

ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ, Ուսանողուհի
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

