
ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ
- Հարցազրույց հոգեբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ

-Նախագահի թեկնածուները արդեն հայտնի են։ Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ «եթե քանդելու խնդիր ունենք, պետք է քանդող մտածելակերպ ունեցող առաջնորդ, եթե կառուցում ենք՝ կառուցողական, եթե պատերազմում ենք՝ մարտնչող ոգի ունեցող լիդեր պետք է ունենանք»։ Ըստ ձեզ, մեր հասարակությունն ինչպիսի՞ լիդերի կարիք ունի։ Կամ, ընդհանրապես, այս խնդիրը մեզանում ձեւակերպվա՞ծ է։
-Ըստ իս, կարող ենք հասարակությունը բաժանել մի քանի մասի։ Նրանց մի մասը մարդիկ են, որոնք ունեն բավարարված նյութական պահանջմունքներ։ Այսինքն՝ նրանց ինքնագիտակցությունն այս պահին իրենց առջեւ հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու պահանջ է դնում, եւ նրանք բավական ակտիվ են քաղաքականապես։ Ըստ էության, այս մարդիկ հենց քաղաքական էլիտան են կամ քաղաքականությամբ զբաղվողները։
Մյուս խումբը, ինչ-ինչ կարեւորումներից ելնելով, դեպի քաղաքականություն է գնում, որովհետեւ, ինչպես այլ զարգացող երկրներում, Հայաստանում նույնպես քաղաքականության մեջ ունեցած դիրքը մարդուն պաշտպանում է նաեւ տնտեսական առումով։ Դա հուսալիություն, ապահովություն է նրան փոխանցում։
Երրորդ խմբում են այն մարդիկ, որոնց նյութական պահանջմունքները նախկինում լիակատար բավարարված են եղել (խորհրդային իշխանության կամ նախորդ իշխանության ներկայացուցիչներ), իսկ այսօր նրանք ունեն ֆինանսական եւ այլ դժվարություններ։
Չորրորդ խումբը նրանք են, ովքեր ընդհանրապես մեծ դժվարություն ունեն բավարարելու իրենց պահանջմունքները։
Խոսել այն մասին, թե այս նշված խմբերն ունեն քաղաքական լիդերների իրենց իդեալները, այնքան էլ ճիշտ չի լինի։ Յուրաքանչյուր շերտն ապագա լիդերներից ունի իր սպասելիքները եւ գուցե ամեն մեկից ունեցած նրանց սպասելիքները հանրագումարի բերելով, կարող ենք ստանալ այն իդեալական լիդերը, որին ողջ հասարակությունը կցանկանար ունենալ։
-Այս օրերին մեր նախագահացուներին վերաբերող վարկանիշային բազմաթիվ հարցումներ են անցկացվում, նախագահի թեկնածուները հրապարակային հանդիպումներ են ունենում, մեկի թիմը մյուսի թիմի հետ կոմպրոմատների եւ սեւ PR-ի լեզվով է խոսում։ Այս ամենը ի՞նչ կերպ է ազդում ընտրողների, հասարակության լայն շերտերի վրա։
-Միանշանակ դժվար է ասել՝ դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն են թողնում։ Մեկի համար սոցիոլոգիական հարցումները կարող են կողմնորոշիչ լինել, մյուսի համար՝ ոչ։ Նույն կերպ եւ կոմպրոմատները եւ այլն։
Մարդիկ երկու խմբի են բաժանվում՝ կոնֆորմիստների եւ ոչ կոնֆորմիստների։ Կոնֆորմիստները չունեն սեփական կարծիք։ Նրանք անընդհատ ուշադրություն են դարձնում ուրիշների կարծիքներին, որով էլ առաջնորդվում են։ Նայում են, թե ինչպիսին է մեծամասնության մոտեցումը եւ փորձում են հարմարվել այդ մեծամասնությանը։ Ոչ կոնֆորմիստները միշտ ունենում են սեփական կարծիք։
Եթե գործ ունենք հասարակության կոնֆորմիստ ներկայացուցիչների հետ, ապա հավանականությունը ավելի մեծ է, որ նա կենթարկվի այդ հարցումների արդյունքներին կամ սեւ PR-ին։ Այսինքն՝ բոլոր տեսակի ընտրական տեխնոլոգիաները նրանց համար արդյունավետ կլինեն։ Եւ պատահական չէ, որ դրանք ողջ աշխարհում գործածվում են։ Նշանակում է` կա մի զգալի մեծամասնություն, որը մեծապես ազդվում է այդ տեխնոլոգիաներից։
Կառավարման եւ քաղաքական հոգեբանության մեջ կա տեսակետ (Լասվելի տեսակետը), ըստ որի, քաղաքականությամբ զբաղվում կամ իշխանության ձգտում են այն մարդիկ, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական։ Որովհետեւ իշխանության հասնելով է, որ նրանք կարող են դրսեւորվել։ Մեկ այլ տեսակետի համաձայն, ցածր ինքնագնահատականը խանգարում է մասնակցել քաղաքական անցուդարձին, որովհետեւ եթե մարդու մեջ ցածր է ինքնագնահատականը, նա քաղաքականության մեջ էլ պասիվ է։
-Մասնագետների գնահատմամբ, հայության շրջանում շատ ցայտուն է արտահայտված ուժեղի, ուժեղ գործչի կողմը գնալու, նրան նախապատվություն տալու հոգեբանությունը։
-Այո՛, դա ճիշտ է, բայց այս դեպքում նույնպես անհատական փորձառությունն իր դերը խաղում է։ Եթե մեկը ուժեղի պատճառով տուժել է, վերջինս կարող է հակակրանք առաջացնել տվյալ մարդու մեջ։ Բայց, որպես կանոն, այո՛, մարդկանց մեծամասնությունը ուժն ընդունում է որպես կողմնորոշիչ։ Որովհետեւ մեզ մոտ յուրահատուկ մի զգացողություն կա՝ եթե անցնում ենք ուժեղի կողմը, մեզ թվում է, թե մենք էլ ուժեղանում ենք։
-Տեսեք, մարդկանց մեծամասնությունն ուժը (բնականաբար, ֆիզիկական ուժի մասին չենք խոսում), համարում է դրական հատկանիշ եւ դրանով կողմնորոշվում։ Հետաքրքիր է, կա՞ն հասարակության մեջ արատներ, որ միանշանակ մերժելի են մեծամասնության կողմից, որոնք կարող են կողմնորոշիչ լինել մարդու համար։
-Կան, այսպես կոչված, հասարակական հիվանդություններ, որոնք, ցավոք, հատուկ են նաեւ մեր ժողովրդին։ Դրանցից են կաշառակերությունը, կոռուպցիան։ Փողոցում պատահած մարդու հարցրեք՝ ի՞նչ կարծիքի է ինքը կոռուպցիայի մասին եւ կտեսնեք, որ դժվար թե գտնվի մեկը, որը դրական արտահայտվի։ Բայց միաժամանակ հասարակության մեջ այդ հիվանդությունը արմատացած է։
Ազգային, ընտանեկան հարաբերությունների վրա կառուցված եւ պետականությունը երկրորդ պլան մղած հարաբերությունները միշտ չէ, որ նպաստում են մեր հասարակության առողջացմանը։ Ուշադրություն դարձրե՞լ եք, մեզանում, ժողովրդական բանահյուսության մեջ կան երգեր, որոնք գովերգում են կաշառակերությունը, նույնիսկ օրենքով գողերի մասին հյուսված երգեր կան։ Այսինքն՝ երգեր հորինելով, նրանց գովաբանում ենք ինչ-որ տեղ։ Հետեւաբար՝ հասարակական գիտակցության մեջ դա ընդունելի երեւույթ է։
Օրինակ՝ մերոնք հաստատ երգեր չեն երգի ՁԻԱՀ-ի, սրտանոթային հիվանդությունների մասին, բայց, այ, այդ ցայտուն ախտ-արատներին եւ արատավորներին երգեր ենք ձոնում, գովերգում ենք։ Նշանակում է, հասարակության մեջ այդ հիվանդությունը (կաշառակերություն, կոռուպցիա) դեռ ախտորոշված չէ։ Իսկ մինչեւ չախտորոշենք, չենք կարող մտածել բուժման մասին։
-Առջեւում Նոր տարի է, ըստ ձեզ, հասարակության մեջ գոյություն ունեցող չարության, քեն ու ոխի, միմյանց ցեխարձակելու դրսեւորումների կանխարգելմանն ուղղված դրական դեր կունենան տոները։
-Գիտեք, բարյացակամության ու փոխադարձ հանդուրժողականության քայլերը, դրսեւորումները, որպես կանոն, թելադրում է ուժեղ կողմը։ Թույլ կողմը միշտ պատրաստ է որոշակի զիջումների եւ ընդառաջ գնալու։
Ո՞վ կամ ովքե՞ր են այսօրվա հիմնական ուժերը։ Այո՛, նրանք կարող են ե՛ւ բարի մթնոլորտ ստեղծել, ե՛ւ կարող են փչացնել մթնոլորտը։ Իսկ Ամանորը, իբրեւ մեր ամենագլխավոր տոներից մեկը, որը գալիս է մանկությունից եւ լի է ընտանեկան, բարեկամական ջերմ հուշերով, պիտի որ դրական շեշտադրումներ մտցնի թե՛ հասարակության կյանքում, թե՛ քաղաքական հարաբերություններում։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լ.Պ. 1
Այսպես է վերնագրված քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ եւ իրավագետ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հեղինակած վերլուծական ուսումնասիրությունը, որ վերջերս լույս է ընծայել «Դե Ֆակտո» հրատարակչությունն ի հակակշիռ ադրբեջանցի ...ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ, Ուսանողուհի 4
Այսօր սերիալները Հայաստանում մարդկանց, ավելի հաճախ կանանց համար դարձել են լուրջ հիվանդություն: Բոլորը տարված են սերիալներով ու չեն պատկերացնում իրենց օրն առանց դրանց:
«Առավոտյան արթնանալով ու տնային ...ԱՄԱՆՈՐՅԱ ԵՌՈՒԶԵՌ
ՔՐԻՍՏԻՆԵ ՖԱՐԻԶՅԱՆ ՈւսանողուհիԱմանորին հաշված օրեր են մնացել. նվերներ, անակնկալներ եւ, իհարկե, տոնական ճոխ սեղան: Ասում են՝ այս տարի գների արհեստական բարձրացումներ չեն լինելու եւ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է հետեւի տոնական ...ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց հոգեբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ
-Նախագահի թեկնածուները արդեն հայտնի են։ Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ «եթե քանդելու ...ԻՆՉՊԵՍ ԶՐՊԱՐՏԵՑԻՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախորդ համարում արդեն տպագրել ենք Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։ Դրանով ԱԺՄ նախագահը պահանջել է քրեական գործ հարուցել իր անձը վիրավորելու եւ զրպարտելու փաստերով՝ հրապարակված «Հայկական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ ԱԺ-ում շարունակվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» լսումները։ Օգտվելով առիթից` «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը փորձեց պարզել մասնակիցներից մի քանիսի գնահատականները հայ-թուրքական ...ՍԵՎ PR-Ը ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ասողին՝ լսող է պետք
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր քաղաքագետ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Քաղաքագետի կարծիքով, նախորդներից 2008-ի նախագահական ընտրությունները տարբերվում են նախաքարոզչական այս փուլում դրսեւորվող ...ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԹԱԳԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի մրցամարտի մրցանակային հիմնադրամը 1,5 մլն եվրո է։ Կողմերը համաձայնության են հանգել, որ, անկախ հաջորդ տարվա ...ՀՈՒՆԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարերի վերջին տուրի առաջին 8 հանդիպումներում մի քանի անսպասելի արդյունքներ գրանցվեցին։
E ԽՄԲՈՒՄ Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական կազմը հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց ֆրանսիական ...ՎԱՆԱՁՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎանաձորի տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների, մարզադպրոցների տնօրենների եւ ավագ մարզիչների տարեվերջյան խորհրդակցության ժամանակ որոշվեցին 2007թ. մրցաշրջանի վանաձորցի լավագույն 10 մարզիկները: Առաջին երեք տեղերը ...ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի վարչության վերահսկած սահմանային գոտում 2007 թվականի ընթացքում ձերբակալվել է ՀՀ պետական սահմանը խախտող 205 անձ: Ինչպես ...ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Թանգինով Գեւորգյանի տանը դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել նռնակի պայթյուն: Պայթյունի հետեւանքով Թանգինով եւ Սամվել Գեւորգյանները, ինչպես ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍյունիքում չնայած դադարել են ձյան տեղումները, սակայն դեռեւս դժվարանցանելի է մարզի տարածքով անցնող Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը: Մայրուղու Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Կապան-Քաջարան հատվածներում եւ ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Փորձ է արվում կանխել անհիմն թանկացումները
Հայաստանում արձանագրվող գների բարձրացումը շատ դեպքերում անմիջականորեն կապվում է միջազգային շուկաների հետ։ Սակայն մեզանում գներն անհամեմատ ավելի արագ են բարձրանում, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Յուրաքանչյուր տոննայի հաշվով մազութի գնի թանկացումը 1100 ռուբլով (ընդհանուր առմամբ՝ 23,3 մլն ռուբլով) իրո՞ք «պայմանավորված էր ռուբլու արժեզրկմամբ», թե՞ գինն արհեստականորեն էր ուռճացվել։ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 17-ին տպագրված «Նախընտրական հարձակումներ Իջեւանում» հոդվածի առնչությամբ իր դժգոհությունն է արտահայտել Իջեւանի քաղաքապետի թեկնածու Հայկազ Ալավերդյանը։ Հոդվածի հեղինակ Նաիրա ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Լ.Պ.
«Բարգավաճ Հայաստանը» երեկ կառավարության նիստերի դահլիճում քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ դե յուրե ամրագրելու ընտրական գործընթացի պաշտոնական մեկնարկից դեռ շատ առաջ դե ֆակտո ընդունված քաղաքական ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստից հետո ՀՀԿ նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին։ Մասնավորապես անդրադարձավ ԱՄԿ առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ «գաղտնի» ...Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ Է ՆՈՐԻՑ ԱՍՊԱՐԵԶ ԵԿԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Իշխանությունը վերանվաճելու Լ.Տեր-Պետրոսյանի ցանկությունը թե՛ զարմացրել, թե՛ զայրացրել է նրա երբեմնի գործընկերոջը՝ հայտնի մտավորական ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։
Երեկ խմբագրություն այցելած գրականագետը ասաց, որ ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Քչերն են այսօր կասկածում, որ առաջիկա նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ կտանի Սերժ Սարգսյանը։ Չափազանց մեծ է նրա առավելությունը մյուս թեկնածուների նկատմամբ։ Որոշակի ինտրիգ պահպանվում է միայն ...ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱՆՔ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Թե ո՞րն էր լսումների նպատակը
Դեկտեմբերի 19-20-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումները նվիրված ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեփ.լրտվ.Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ձեր վերջին հայտարարությունները մեկնաբանվեցին որպես ազդանշան, որ ընտրվելու դեպքում մտադիր եք փոխել Թուրքիայի նկատմամբ վարվող «կոշտ» քաղաքականությունը եւ ավելի մեղմ ...ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաեւ Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման համար, ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ խոսքերով, կարեւոր լծակ կարող են հանդիսանալ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված այնպիսի միջազգային ...ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է
Ավստրիայի Իշկլ քաղաքոմ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած «Միսս աշխարհի թագուհի» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Միսս Հայաստան- 2007» Մարգարիտա Սարուխանյանն ընդգրկվել է լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով ...ԿՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Երեկ ընդունված հայտարարութան մեջ ԲՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերին հորդորում է. «Գալիք նախագահական ընտրություններին նախորդող քարոզչական գործընթացում ջանքեր գործադրել քաղաքական մրցակցությունը, սկզբունքային ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ Է
Սեփ.լրտվ.Դա սպառնում է մեր անվտանգությանը ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համոզված է, որ «այս վիճակում Թուրքիան ոչ թե Հայաստանի հետ պատշաճ հարաբերություններ չհաստատող երկիր է, այլ պաշտոնապես չհայտարարված հակամարտության իրական ...ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱ՝ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ
Սեփ.լրտվ. 1
«Ուղղակի ապշում ես՝ մեկը, որ 7 տարի նախագահ է աշխատել, եւ այդ ընթացքում ոչ մի մարզ չի այցելել, ոչ մի գյուղ ոտք չի դրել, հիմա գյուղերն է շրջում, հայ գյուղացուն է մեծարում։ Բան դուրս չի գա՝ ժողովուրդը նրան ...PR-Ի ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ
Սեփ.լրտվ.Սեւ PR-ը խոցելի է դարձնում հենց օգտագործողին Ըստ ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, մինչ այս կատարված հետազոտությունները հստակ արձանագրել են, որ կա առաջատար թեկնածու. «Ընտրողների 40 տոկոսը նախընտրում է այդ թեկնածուին, ...ԻՆՉ ԵՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ
2
«Ուշադրություն դարձրե՞լ եք, մեզանում, ժողովրդական բանահյուսության մեջ կան երգեր, որոնք գովերգում են կաշառակերությունը, նույնիսկ օրենքով գողերի մասին հյուսված երգեր կան։ Այսինքն՝ երգեր հորինելով, նրանց ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉ ԵՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ

ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ, Ուսանողուհի
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

